Marzanq

7
ԻԻԻԻ Ի ԻԻԻԻԻԻԻԻ ՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎ Վ, ՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎ ՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎ: «ՎՎՎՎՎՎՎ» ՎՎՎՎ ՎՎՎՎՎՎ ՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ Վ ՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎ, ՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ Վ ՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎ:

Transcript of Marzanq

Page 1: Marzanq

Ի՞նչ է մարզանքը

Վաղուց արդեն հայտնի է, որ կանոնավոր մարզումները երկարացնում են մարդու կյանքը:

«Մարզանք» բառը շատերի մոտ նույնացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում է առավոտյան ժամերին:

Page 2: Marzanq

Շատ հաճախ մեր մարմինը մարմնամարզության կարիք ունի հատկապես երեկոյան ժամերին, օրվա հոգնածությունից հետո, իհարկե, ընթրիքից առաջ: Ինչպիսի՞ խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով:

Page 3: Marzanq

Առաջին հերթին մարմնամարզությամբ կարելի է ազատվել «գայլի ախորժակից». սա հատկապես կարևոր է նիհարել ցանկացողների համար:

Page 4: Marzanq

Մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով, և այն պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ: Պարապմունքի տևողությունը պետք է լինի 10 րոպե: Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է շաբաթվա մեջ 3 անգամ կրկնել: Օրգանիզմը պետք չէ շատ ծանրաբեռնել:

Երկրորդ` հանգստանում է նյարդային համակարգն, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որն օրվա ընթացքում կուտակվել է աշխատավայրում: Նպաստում է ողնաշարի վիճակի կարգավորմանը, եւ դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը:

Page 5: Marzanq

Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, որ այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես սրտամկանի համար պրոֆիլակտիկ միջոց:

Page 6: Marzanq

Վազքը սկզբում պետք է սկսել 5 րոպե տևողությունից, այնուհետև հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթը 2-3 անգամ. ավելիի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է դրա առողջարար նշանակությունը:

Page 7: Marzanq

Վազքից առաջ պետք է փոքր-ինչ մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ ընթացքով, ապա` հետզհետե արագացնել: Քիչ անց պետք է վազքը աստիճանաբար դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ: Հավատացեք, այս ամենից հետո կսկսեք բավական թեթև մտածել վաղվա օրվա մասին: