СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ...

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

8

Արփինե Ավետիսյան Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտ, հայցորդ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Դիլբարյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Երկրորդ Պօղոս փողն տարսոնեան, այրն սքանչելի և քարոզ բանին առաքելանման, լուսաւոր վարդապետն եկեղեցւոյ հայաստանեայց՝ սուրբն Ներսէս Լամբրոնացի…»

1. այսպես է հանճարեղ կիլի-

կեցուն բնութագրել Մխիթարյան հայրերից Մկրտիչ Ավգերյանը: Լամբրոնացու նախապապը՝ Օշին անունով մի ազնվական, Գանձակի կողմերից 1073 թ. տեղա-

փոխվում է Կիլիկիա, ուր կուսակալ էր նրա ծանոթ ու բարեկամ Ապլղարիպ Արծրունի իշխանը: Սա Օշինին է տալիս Լամբրոն բերդը, որը գտնվում էր Տավրոսյան լեռներում: Օշինը և նրա որդին՝ Հե-թումը, մնում են կայսերական ծառայության մեջ և դառնում այդ կողմերի հայտնի իշխանները: Հեթումի դուստրերից մեկի հետ ամուսնանում է Ներսես Շնորհալու մեծ եղբայր Վասիլը: Հետագայում Հեթումի որդին՝ Օշինը, Շնորհալուց գաղտնի կնության է առնում Շնորհալու կրտսեր եղբոր՝ Շահանի Շահան-դուխտ դստերը: Հենց սույն Օշինի և Շահանդուխտի զավակն է Սմբատը, որ հետագայում պիտի ան-վանադրվեր Ներսես:

Սմբատը ծնվել է 1153 թ. Կիլիկիայի Լամբրոն բերդում, այստեղից էլ կոչվել է Լամբրոնացի: Նա ուներ չորս եղբայր՝ Հեթումը, Ապիրատը, Շահնշահն ու Գրիգորը, և երեք քույր՝ Մարիամը, Շուշանը և Տալիթան: Լամբրոնացու կենսագիր Գրիգոր Սկևռացին և էլի մի շարք գիտնականներ, ինչպես՝ Սմբատ Սաատեթյանը, Մկրտիչ Ավգերյանը, Գրիգոր Հակոբյանը և այլք, գրում են, որ մինչ Լամբրոնացու ծնուն-դը նրա ծնողներն ուխտել էին նորածին զավակին ընծայել Սկևռա վանքին, բայց, երբ ծնվում է Սմբա-տը, տեսնելով նրա «հրաշատիպ վայելչութիւնը», ծնողները մտածում են, որ այդպիսի գեղեցկություն ունեցող տղան լավ է` մնա իրենց մոտ և տնօրինի իշխանական տան ժառանգությունը: Սակայն նորա-ծին Սմբատը շատ ծանր հիվանդանում է, և այլևս ոչ մի փրկության հույս չի լինում: Այս ժամանակ մայ-րը վերցնում է հիվանդ մանկան խանձարուրը և գնում Լամբրոնից ոչ հեռու գտնվող Սկևռա վանքը: Երեխան գրկին՝ Շահանդուխտը մտնում է Սբ. Աստվածածին եկեղեցի, լալով զղջում է, որ դրժել է ուխ-տը: Տաճարի քահանան մոր գրկից ընդունում է Սմբատին, որն էլ շուտով առողջանում է

2: Ականավոր

գիտնական Ներսես Ակինյանը գրում է, որ Օշինի և Շահանդուխտի ուխտադրժության պատճառ հա-վանաբար եղել է այն փաստը, որ Սմբատի ծնվելու ժամանակ նրանց ավագ որդի Հեթումը գերության մեջ էր, և ծնողները ստիպված էին մտածել իշխանության ժառանգի մասին

3:

Տաճարում վանահայրերը նրան սովորեցնում են կարդալ, գրել և շարականներ երգել: Սմբատը մո-ռանում է մանկական խաղերն ու զվարճությունները և գիշեր-ցերեկ զբաղվում ընթերցանությամբ: Ինչ-քան մեծանում է Սմբատը, այնքան նրա մեջ ավելի է երևում աստվածային շնորհը. «…որովհետև ինչ-պէս անհնարին է ցորեկուան արեգական լոյսը խափանել՝ նոյնպէս անկարելի է ծածկել յաստուածուստ արտափայլեալ սէրն եւ շնորհքը»

4: Նա կարծես մի մարմնակերպ հրեշտակ լիներ և սիրելի էր ամենքի

կողմից: Մի անգամ հայրը Սմբատին իր հետ Կոստանդնուպոլիս է տանում՝ Մանուել կայսեր մոտ: Կայսրը տղային այնքան է հավանում, որ առաջարկում է մեծապես պատվել նրան, եթե մնա իր մոտ: Սրան ի պատասխան՝ Սմբատն ասում է, որ եթե նրա տված պատիվներն անանց լինեին, այդ դեպքում կմնար այդտեղ. սակայն «ինքն այլ թագաւորութեան զինուորելու փափաքն ունի իւր մէջ»

5:

Թեև Սմբատը ժամանակի մեծ մասն անցկացնում էր վանքում, այնուամենայնիվ, նա հաճախ էր լինում տանը և ստանում մայրական դաստիարակությունն ու գորովանքը: Շահանդուխտը կրթվել էր Գրիգոր Պահլավունի և Ներսես Շնորհալի կաթողիկոսների ձեռամբ, լավ գիտեր հունարեն և զավակնե-րին մանկուց սովորեցնում է հունարեն և քրիստոնեավայել դաստիարակություն տալիս:

Սմբատը տասնվեց տարեկան էր, երբ մահանում է հայրը և կտակ է թողնում, որում ասվում է, որ Լամբրոնի իշխանությունը հանձնում է Հեթումին, իսկ Սմբատը պետք է լիներ Սկևռայի եկեղեցու

1 Աւգերեան Մ., Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, հ. Ե, Վենետիկ, 1813, էջ 344:

2 Սոփերք հայկականք, Վենետիկ, 1854, հ. ԺԵ, էջ 13, Աւգերեան Մ., Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, հտ.Ե, Վենե-

տիկ, 1813, էջ 345, Հակոբյան Գ., Ներսես Լամբրոնացի, Երևան, 1971, էջ 47, Սաատէթեան Ս., Ներսէս Լամբրոնացի, Ստան-պուլ, 2014, էջ 87: 3 Ակինեան Ն., Ներսէս Լամբրոնացի, Վիեննա, 1956, էջ 13-14:

4 Ղևոնդ Ալիշան, Դրուագ ի սուրբն Ներսէս Լամբրունացի, Բազմավեպ, Վենետիկ, 1886, էջ 93:

5 Սոփերք հայկականք, հ. ԺԵ, էջ 18:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

9

առաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան տանում է Հռոմկլա՝ Ներսես Շնորհալի հայրապետի մոտ, և նրան խնդրում, որպեսզի Սմբատին կուսակրոն քահանա ձեռնադրի, և Ներսես կաթողիկոսն այդպես էլ անում է. «1168-ին քահանայ կը ձեռնադրէ իսկոյն զՍմբատ Հռոմկլայի Կաթողիկոսական Մայր եկեղեցւոյն մէջ եւ իւր անուամբ կը կոչէ զնա Ներսէս»

1 :

Վերադառնալով հայրենի տուն՝ արդեն քահանա Ներսես Լամբրոնացին հրաժարվում է մնալ Սկևռայում և վարչական գործերով զբաղվել: Հակառակ մոր և եղբայրների պնդմանը՝ մնալ Սկևռա-յում՝ նա, վերցնելով իր հոգևոր դաստիարակ հայր Հովհաննեսին, առանձնանում է Տավրոսի լեռների մեջ գտնվող Սաղրուի Սբ. Աստվածածին վանքում:

Մի քանի անգամ Լամբրոնացին գաղտնի փախչում է լեռները, որպեսզի ճգնի, և նրան ստիպողա-բար են վերադարձնում իր հայրենի քաղաք: Եպիսկոպոսական ձեռնադրությունից հետո նա փորձ է անում փախչելու Եգիպտոսի ճանապարհին գնվող անապատները և ճգնել այնտեղ, սակայն նրան գտնում և վերադարձնում են: Մի քանի օր հանդարտվելուց հետո նա ճանապարհ է բռնում դեպի Սե-պուհ լեռ, որտեղ Լուսավորչի ճգնարանն էր: Ուղին այնքան քարքարոտ էր, որ ոտքերն արյունոտվում են, սակայն այս անգամ ևս կես ճանապարհից նրան բռնությամբ ետ են դարձնում: Մեկ այլ անգամ էլ կերպարանափոխված փախչում է Կիպրոս կղզի՝ հունական մենաստան, բայց ազգականներն իմանում են նրա գտնվելու վայրը:

Հետաքրքրական է այն, որ եկեղեցական կոչումները երկու անգամ էլ Սմբատը ստանում է պար-տադրաբար: Առաջին դեպքում, երբ Սմբատը տասնվեց տարեկան էր, մայրը նրան հարկադրաբար է տանում իր հորեղբոր՝ Ներսես Շնորհալու մոտ, որպեսզի ստանա քահանայական ձեռնադրություն, քա-նի որ հույս ուներ, որ դրանից հետո Սմբատը ստիպված կլինի մնալ Սկևռայում: Երկրորդ անգամ, ար-դեն 1176 թ-ին, Գրիգոր Տղա կաթողիկոսը ստիպողաբար կանչում է նրան և ձեռնադրում Տարսոնի ար-քեպիսկոպոս

2:

Ներսես Ակինյանը Լամբրոնացու վաղաժամ ձեռնադրությունների մասին գրում է. «Ան զոհ եղած էր ժամանակի չարաչար սովորութեան, չհաս տարիքի մէջ եպիսկոպոսութեան բարձրացած, մինչ եկե-ղեցական Կանոնագիրքն այս աստիճանի համար առնուազն 30 տարի սահմանած էր: Ան ուներ գի-տակցութիւնն աստիճանին բարձրութեան, պաշտօնին պահանջներուն, պարտաւորութեանց ծանրու-թեան և պատասխանատուութեան եւ իր անպատրաստութեան, հակառակ ժամանակակիցներու իրեն շռայլած «տիեզերական վարդապետ» տիտղոսին: Նա հոգեկան պահանջքն ունէր հեռու ժխորէ, ան-դորր առանձնութեան մէջ նուիրուիլ ուսմանց, ընթերցման, հեղինակութեան եւ թարգմանութեան»

3:

Եպիսկոպոսական ձեռնադրությունից արդեն որոշ ժամանակ անց Լամբրոնացին ստիպված է լինում վերադառնալ հայրենի տուն և տեր կանգնել իր ժառանգությանը: Բացի Սկևռայի վանքից, հայ-րը նրան ժառանգություն էր թողել 30000 ոսկի, որի մի մասը նա օգտագործում է եկեղեցու արտաքին և ներքին բարենորոգումների համար, իսկ մի մասն էլ բաժանում է աղքատներին. «Եւ այս չափով գոհ չլինելով՝ կը բաշխէր ինչ որ ձեռքն անցնէր, և սովորութիւն ըրաւ ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրեր Տարսոնի եկեղեցւոյն դրան առջև 200 եւ 300, եւ երբեմն 400 աղքատաց հաց եւ բակլայ բաժնել…»

4:

Վկայություն կա, որ Ներսեսը Տարսոնի մեջ մի եկեղեցի է կառուցել, որը կոչել է Սբ. Սոֆիա: Հոր թողած փողի մի մասով էլ նա մատենադարան է կազմում, որտեղ կային մի շարք հունարեն և լատիներեն գրքեր: Կենսագիրները գրում են նաև, որ Լամբրոնացին Սուրբ Հոգուց բժշկելու շնորհ ուներ և շատե-րին բուժել է տարատեսակ ախտերից:

Ներսես Լամբրոնացին վախճանվում է 1198 թ.: Նրա կենսագիր Գրիգոր Սկևռացին մահվան պատճառը չի գրում, սակայն գրում է, որ Ներսեսն զգում էր իր մոտալուտ մահը. զգեստավորվում է և պատարագ մատուցում Սկևռայի եկեղեցու մեջ. հենց այդ օրն էլ Լամբրոնացին կնքում է իր մահկանա-ցուն: Աճյունն ամփոփվում է Սկևռայի Սբ. Փրկիչ եկեղեցու դամբարանում:

Լամբրոնացու ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա բանաստեղծական ժառանգությունը, որի մեջ մտնում են ներբողներ, տաղեր և շարականներ: Սրանց մի մասը չափածո է, իսկ մյուս մասը շարադրված է արձակ բանաստեղծությանը բնորոշ ժանրային առանձնահատկություն-ներով:

Նրա գրչին են պատկանում չորս ծավալուն ներբողներ, որոնցից միայն մեկն է չափածո: Սրանցից առաջինը «Գովեստ ներբողական պատմագրական բանիւ…» վերնագրով կենսագրական մի ստեղծա-գործություն է, որը նվիրել է Ներսես Շնորհալուն, ով իր մոր հորեղբայրն էր: Լամբրոնացին այս չափա-ծո ստեղծագործությամբ գովերգում է իր ուսուցչին և պապեղբորը, ճոխ լեզվով ներկայացնում Շնոր-հալու կյանքի և բեղուն ստեղծագործական աշխատանքի նկարագիրը.

Ներսէս վերին խորոց գիտող, եւ խորհըդոց տեառն պատմող,

1 Սաատէթեան Ս., էջ 105:

2 Աւգերեան Մ., էջ 348:

3 Ակինեան Ն., էջ 24:

4 Ղևոնդ Ալիշան, էջ 97-98:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

10

Կտակարանացըն թարգմանող, ծածուկ բանից բացահայտող: Հոմերական տաղից չափող, ոտանաւոր տառից գըտող, ի հոգեւորս ըզնոյն առող, որովք ըզսիրտս կարծըր ճմլող…

1 :

Այս ներբողի մեջ Շնորհալին ներկայացվում է որպես հմուտ գրիչ, բազում ձիրքերով օժտված մի մարդ, ով իր կատարած հայրենանվեր գործերով հավասարվում է Ներսես Մեծին:

Լամբրոնացու մնացյալ երեք հրաշալի ներբողները («Ի Փոխումն Կուսին», «Ի Գալուստ Հոգւոյն Սրբոյ», «Ի Համբարձումն Քրիստոսի») երկար ժամանակ համարվել են ճառեր և դասվել նրա այլ ճառե-րի շարքին, սակայն ներբողի և ճառի ժանրերը հստակորեն տարբերվում են. այս մասին Գրիգոր Հա-կոբյանը գրում է. «Եթե ճառերն Ավետարանում եղած առակների մեկնությունն ու վերապատումն են, ապա ներբողներն իրենց նյութով և կառուցվածքով ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործու-թյուններ են: Ճիշտ է, այդ ներբողների թեմաների մի մասն առնված է Նոր կտակարանից, սակայն այդ նյութերը մշակված են գեղարվեստորեն, որոնք դարձել են անհատական ստեղծագործություն»

2:

Այս ներբողները մեր գրականության առանձնահատուկ գեղեցիկ նմուշներից են, որոնց մեջ Լամբ-րոնացին ներկայանում է իր լեզվի ողջ ճոխությամբ: Սրանք թեև արձակ բանաստեղծություններ են, սակայն մի շարք հատվածներ հեշտությամբ կարելի է նաև որպես չափածո ներկայացնել: Բերենք Աստ-վածածնի վերափոխմանը նվիրված հրաշակերտ ներբողից մի հատված.

Արդարեւ երանեալ ես ի շրթունս ազգաց աշխարհի, ո՜վ Աստուածածին, որ քեւ յերանութեան եւ ի փառաց վիճակ փոխեցաք ի պատուհասէ քրտանց անիծից:

Երանի է քեզ, ո՜վ Աստուածածին, բարձրացեալ դշխոյ ոսկեհուռն զարդուք հարսն աստուածու-թեան, քանզի քեւ եղեւ ողորմութիւն նորա ի պատահումն ճշմարիտ յուսոյ երկիւղածաց իւրոց:

Երանի է քեզ, ո՜վ Աստուածածին, տախտակ եւ մելան եղելութեան անեղն բանի, քանզի արդարն ի քէն դատաւորն ցրուեաց յանդունդս խոր՝ բարձրացուցեալ զխոնարհ բնութիւնս վերնոց ահաւոր:

Երանի է քեզ, ո՜վ Աստուածածին, սափոր ոսկի կենաց մանանայի, երկնային հացի, քանզի երե-ւեալն ի քէն ի յերկրի, լցոյց զքաղցեալս բարութեամբ երկնի, ածեալ ի հանգիստ կենացն անկէտի…

3:

Ըստ որոշ գիտնականների՝ այս ներբողը գրված է 1171-1173 թթ․ ընթացքում, երբ Լամբրոնացին դեռևս 20 տարեկան էլ չկար

4: Վերնագրից դատելով՝ կարելի է մտածել, թե այն ամբողջությամբ նվիր-

ված է միայն Աստվածածնի վերափոխման տոնին, սակայն այդպես չէ. «Լամբրոնացին այդ օրն առիթ առնելով՝ վրձինի յաջող գծերով կը պատկերացնէ Աստուածածնի ամբողջ կեանքը, ի հարկէ աւելի ըն-դարձակ բռնելով անոր վերափոխման դէպքը»

5:

Կառուցվածքային նույն առանձնահատկություններն ունեն մնացյալ երկու ներբողները: Սուրբ Հոգու գալստյանը նվիրված ներբողում («Ներբողեան ի հրաշափառ գալուստ Հոգւոյն Սրբոյ») Լամբրո-նացին ներկայացնում է, թե ինչպես է Սուրբ Հոգին Քրիստոսի հարությունից հիսուն օր անց իջնում առաքյալների վրա, որոնք լցվում են բազում շնորհներով: Առաքյալներն սկսում են խոսել մինչ այդ իրենց անծանոթ լեզուներով և զինվորվում են այդուհետ ծառայելու Աստծուն և քարոզելու աշխարհով մեկ ի փառս Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ներբողը հետաքրքիր է նրանով, որ թեև պատմվում է Աստվա-ծաշնչյան մի դրվագ, այնուհանդերձ այն ներկայացնում է Լամբրոնացու անձնական խոհերն ու մտա-ծությունները:

Քրիստոսի համբարձման տոնին նվիրված ներբողը ևս մի յուրահատուկ ստեղծագործություն է՝ գրված մեծ ոգևորությամբ և հեղինակին հատուկ գեղեցիկ ու ճոխ լեզվով: Այստեղ Լամբրոնացին նկա-րագրում է, թե ինչպիսի ցնծության մեջ են բոլորը՝ աշակերտները, հրեշտակները, Աստվածամայրը, ովքեր դեռևս օրեր առաջ սգում էին մեր Տիրոջ մահը, իսկ հիմա բոլորին համակել է մեծ ուրախություն, քանզի Նա համբարձվել է երկինք և բազմել է Հոր աջ կողմում:

Ներսես Լամբրոնացին հոգևոր թեմաներով գրել է նաև տաղեր, որոնք ամփոփված են մի շարք ձեռագրերում և դեռ տպագրված չեն: Սրանց մեջ է «Ի թաղումն Տեառն ի մեծի շաբաթու» տաղը, ուր նկարագրվում է, թե ինչպես է Քրիստոսի աշակերտ Հովսեփը պահանջում անագորույն Պիղատոսից, որպեսզի նա իրեն հանձնի խաչյալ Տիրոջ մարմինը: Պիղատոսն այդպես էլ անում է: Հովսեփը ծանր ապրումների մեջ իջեցնում է Քրիստոսին խաչափայտի վրայից և դնում քարայրի մեջ: Նա դիմում է Հիսուսին՝ ասելով.

Աւրհնեմք զքեզ այժմ և ի գուբդ ստուերական, Ուստի, շնորհիս մեզ յարութիւն անմահութեան: Երկրպագեմք քեզ ընդ մեռեալսդ ամենեքեան,

1 Մ. Մատենադարան, ձեռագիր 2496, էջ 306բ-307ա:

2 Հակոբյան Գ., էջ 197:

3 Ոսկեան Հ., Ներսէս Լամբրոնացւոյ ներբողեան ի Վերափոխումն Աստուածածնի, Հանդէս Ամսօրեայ, 1925, էջ 363:

4 Հակոբյան Գ., էջ 197:

5 Ոսկեան Հ., էջ 359:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

11

Որոց գնացեր տէր և քարոզ ազատութեան: Կենդանեաց և մեռելոց ի մի բերան, Քեզ գոհութիւն միշտ աւրհնութեամբ ի յաւիտեան

1:

Մյուս տաղը նվիրված է Ավետման տոնին՝ «Տաղ Աւետեաց Աստուածածնին», երբ Գաբրիել հրեշ-տակն ավետում է կույս Մարիամին, որ պիտի Սուրբ Հոգով հղանա և ծնի աշխարհի փրկչին: Այստեղ ևս Լամբրոնացին մերթ պարզապես գեղեցիկ կերպով նկարագրում է Աստվածաշնչյան պատումը, մերթ իր մեկնաբանություններն է տալիս, զրույցի է բռնվում Աստվածամոր հետ, մի շարք համեմատություն-ներով գովերգում նրան:

Քրիստոսի 12 առաքյալներին նվիրված «Անճառ խնդութեամբ լցեալ» տաղն իր բովանդակու-թյամբ նման է Սուրբ Հոգուն նվիրված ներբողին: Այստեղ ևս ներկայացվում են առաքյալները, որոնք օժտվում են Սուրբ Հոգու շնորհներով, բանաստեղծը նրանց երանի է տալիս, քանի որ նրանք արժանի եղան տեսնելու համայն մարդկության Փրկչին և զորանալու Սուրբ Հոգու երկնային պարգևներով:

Սբ. Գևորգ զորավարին նվիրված մի տաղ էլ ունի, որն ավելի շատ կենսագրական գործ է՝ «Վարք սրբոյն Գէորգայ զորավարին»: Ներսես Շնորհալու օրինակով Լամբրոնացին տաղեր է նվիրել առաքյալ-ներին, Սուրբ ծննդին, մարգարեներին, նշանավոր սրբերին ու հրեշտակապետներին («Տաղ սրբոց հրեշ-տակապետաց»): Նշենք նաև, որ «Տաղ նմին աւուր երեկոյեան ժամուն» տաղը երկար ժամանակ վերագրվել է Լամբրոնացուն, սակայն հետագա լեզվաոճական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն պատկանում է Ներսես Շնորհալու գրչին

2:

Լամբրոնացու բանաստեղծական ժառանգության մեջ նշանակալի տեղ ունեն նրա երկու տասնյա-կից ավելի շարականները, որոնցից մի քանիսը նա անձամբ երգել է

3: Նրա շարականները նվիրված են

Քրիստոսի հարության և համբարձման տոներին, երեքն էլ՝ Գրիգոր Լուսավորչին, նրա որդիներին և թոռներին: Գաբրիել Ավետիքյանն իր «Բացատրութիւն շարականաց» ուսումնասիրության մեջ մանրա-մասն ներկայացնում է, թե հարության և համբարձման կանոնի մեջ եղած շարականներից որոնք են պատկանում Լամբրոնացու գրչին

4: Ըստ այս ցանկի՝ Շարակնոցում եղած Սուրբ Զատկի կանոնի մեջ

Լամբրոնացին ունի հետևյալ շարականները՝ «Այսօր յարեաւ» Օրհնութիւնը, «Այսօր մեծ աւետիք» Հարցը, «Աստուածածին տաճար լուսոյ» Մեծացուսցէն, «Այսօր ըզպասէք չարչարանացն» Ողորմեան և «Այսօր հրեշտակք ի բարձունս» Տէր յերկնիցը: Կրկնազատկի կանոնի մեջ մտնում են՝ «Նորոգեալ կղզիք» Օրհնութիւնը, «Որ խոնարհեցար» Հարցն իր գործատնով, «Նոր խորանիդ արեգական» Մեծա-ցուսցեն, «Որ վերստին նորոգեցար» Ողորմեան և «Այսօր նոր ժողովուրդք» Տէր յերկնիցը: Այս բոլոր շարականներում նկատելի է ուրախ և դրական տրամադրությունը, Լամբրոնացին մի շարք բնապատ-կերների և փոխաբերությունների միջոցով ներկայացնում է Քրիստոսի հրաշափառ հարությունը.

Երկնաւոր փեսային հարսնացեալ եկեղեցի Աստուծոյ. Զարդարեա ի ներքոյ ի հանդերձս յոսկէհուռն պսակեալ, Քանզի ահա գայ առ քեզ Քրիստոս փառաց թագաւորն («Նորոգեալ կղզիք»)

5:

Համբարձման կանոնի մեջ եղած շարականներից Լամբրոնացունն են հետևյալները՝ «Համբարձաւ տէրն մեր» Օրհնութիւնը, «Օրհնեսցի պսակ քաղցրութեան» Հարցը, «Որ համբարձաւն այսօր» Ճաշուն, «Որք տնկակից եղաք» Համբարձին, «Ծագումն միածնի» Հարցն իր գործատնով, «Որ էիցս էակ» Ողոր-մեան, «Փառաւորեալ անճառելի» Տէր յերկնիցը, «Անժամանակդ Աստուած» Ողորմեան և «Զանճառելի յարութիւնդ» Տէր յերկնիցը: Այս շարականներում ևս Լամբրոնացին ներկայանում է որպես հմուտ բա-նաստեղծ, ով զանազան ոճական հնարքների կիրառմամբ ստեղծում է Քրիստոսի համբարձման պատ-կերը.

Համբարձաւ տէրն մեր Քրիստոս օրհնութեամբ ընդ ամպս երկնից. Եւ առաքելոցն երկրպագեալ՝ դարձան յԵրուսաղէմ. Միաբանութեամբ վերառաքէին զաղօթս: Մտեալ ի յերկինս բիւրաւոր զօրօք բազմութեամբ հրեշտակաց, Որք աղաղակէին և ասէին. Օրհնեալ եկեալ ի յանուն տեառն («Համբարձաւ տէրն մեր »)

6:

Հարության և համբարձման կանոններում եղած Լամբրոնացու շարականների մասին Գրիգոր Հա-կոբյանը գրում է. «Այս շարականներն իրենց աշխույժ ձևերով ու մոտիվներով ժամանակին նորություն

1 Մ. Մատենադարան, ձեռագիր 7785, էջ 234ա-234բ:

2 Հակոբյան Գ., էջ 178:

3 Սաատէթեան Ս., էջ 304:

4 Ավետիքեան Գ., Բացատրութիւն շարականաց, Վենետիկ, 1814, էջ 279-313:

5 Շարական, Էջմիածին, 1999, էջ 218:

6 Նույն տեղում, էջ 271:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-12.pdfառաջնորդը: Երբ լրանում է պատանու տասնվեց տարեկանը, մայրը նրան

12

էին հայոց հոգևոր երգի մեջ և մի տեսակ շրջադարձային քայլ՝ դեպի կենսասիրությունը, մարդկային աշխարհիկ ապրումներն ու տրամադրությունները»

1:

Ներսես Լամբրոնացին Գրիգոր Լուսավորչին և նրա սերունդներին նվիրել է հետևյալ շարական-ները՝ «Որ զլոյս աստուածային» Հարցը, «Որ գերագոյն հնոյ օրինաց» Գործատունը և «Աստուածային հաւատոյ» Մանկունքը: Այս շարականներում էլ հեղինակը փառաբանում և գովերգում է Լուսավորչի ժառանգներին, ովքեր Քրիստոսի լույսի կրողներն ու տարածողներն են եղել.

Որ վերստին զարդարեցեր զեկեղեցիս հայաստանեայց, Արփիափայլ ճառագայթիւք լուսազարդեալ շառաւիղօք սրբոյն Գրիգորի. Օրհնեմք զքեզ Աստուած հարցն մերոց («Որ զլոյս աստուածային»)

2:

Ներսես Լամբրոնացու հսկայածավալ գրական ժառանգությունը մեր ժողովրդի գերագույն հարստություններից է, որը պետք է ըստ արժանվույն ուսումնասիրվի և պահպանվի: Ականավոր գիտ-նական Ներսես Ակինյանը բազմատաղանդ եպիսկոպոսի մասին գրում է. «Կարելի չէ հաստատել, թէ ան աւելի աղոթեց, թէ՞ գրեց: Բայց կրնանք ըսել, թէ անոր «գրելն» համազօր էր աղօթելու»

3:

Արփինե Ավետիսյան

ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Բանալի բառեր՝ Ներսես Լամբրոնացի, Սմբատ, Լամբրոն բերդ, իշխան, Սկևռա, վանական համալիր, քահանա, եպիսկոպոս, բանաստեղծական ժառանգություն, ներբող, տաղ, շարական

Ներսես Լամբրոնացին Կիլիկյան թագավորության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, որը հոգևոր և

աշխարհիկ բնույթի հսկայածավալ ժառանգություն է թողել: Լինելով իշխանական տոհմի արու զավակ՝ Լամբրո-նացին ամենևին չի գայթակղվում հայրական տան հարստությամբ և իրեն ամբողջությամբ նվիրում է եկեղեցուն ու գիտական աշխատանքին: Լամբրոնացին և՛ արձակագիր էր, և՛ բանաստեղծ: Նրա բանաստեղծական ժառանգու-թյունն ամբողջական քննության դեռևս չի ենթարկվել, այնինչ այնտեղ գոհարներ կան: Գեղարվեստական մեծ ար-ժեք ունեն նրա հեղինակած ներբողյանները, տաղերը և ավելի քան երկու տասնյակ շարականները:

Լամբրոնացու գիտական և մշակութային մեծարժեք ստեղծագործություններն առանձնանում են իրենց լեզ-վական ինքնատիպ որակով և ոճական ճոխությամբ:

Арпине Аветисян

НЕРСЕС ЛАМБРОНАЦИ И ЕГО ПОЭТИЧЕСКОЕ НАСЛЕДИЕ

Ключевые слова: Нерсес Ламбронаци, Смбат, крепость Ламброн, князь, Скевра, монастырь, священник, епископ, поэтическое наследие, ода, стих, шаракан

В статье исследуется поэтическое наследие поэта и писателя Нерсеса Ламбронаци – одного из

выдающихся представителей Армянского королевства Киликия, который оставил значительное духовное и светское наследие. Нерсес Ламбронаци был представителем княжеской семьи, но полностью посвятил себя церкви и научной работе.

Сочиненные Ламбронаци оды, стихи и более двадцати шараканОВ имеют большое художественное значение, обладают научной и культурной ценностью, отличаются своеобразным языком и стилистическим богатством. К сожалению, поэтическое наследие Нерсеса Ламбронаци пока полностью не исследовано.

Arpine Avetisyan

NERSES LAMBRONATSI AND HIS POETIC HERITAGE

Keywords: Nerses Lambronatsi, Smbat, fortress of Lambron, prince, Skevra, monastery, priest, bishop, poetic heritage, ode, melody, sharakan

Nerses Lambronatsi is one of the prominent representatives of the Armenian Kingdom of Cilicia, who has left us

enormous heritage of sacred and worldly nature. Being the son of princely dynasty, Lambronatsi generally was not captivated by fortune of his paternal, house and he wholly was devoted to the church’s scientific work. Lambronatsi deserves fame as prose writer and poet. His poetic heritage does not undergo a complete examination yet, nevertheless he has a number of valuable creations. His authorial odes, melodies and more than 20 sharakans have great artistic worth.

Lambronatsi’s scientific and cultural valuable works are distinct by their original quality language and stylistic splendor.

1 Հակոբյան Գ., Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ, Երևան, 1980, էջ 252:

2 Շարական, էջ 320:

3 Ակինեան Ն., էջ 100: