СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների...

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

56

Աստղիկ Սողոյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Հ. Համբարձումյան Էլ. փոստ՝ [email protected]

ՖԵՆԹԵԶԻ ԺԱՆՐԸ. ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՍԹԵՖԱՆԻ ՄԵՅԵՐԻ «ՄԹՆՇԱՂ» ՎԻՊԱՇԱՐՈՒՄ

Գրականությունը միշտ էլ սերտ կապեր ու առնչություններ է ունեցել բանահյուսության հետ: Բազ-

մաթիվ գրական երկեր ունեն բանահյուսական, առասպելական տարրեր, կերպարներ, շատերում ան-գամ ամբողջությամբ վերապատմվում են տարբեր առասպելներ ու ավանդազրույցներ: Եվ գրականու-թյան ու բանահյուսության այդ սերտ կապն էլ 19-րդ դարի վերջում ծնունդ է տվել ֆենթեզի (անգլ.` fan-tasy) ժանրին:

Ֆենթեզին ֆանտաստիկ գրականության մի տեսակ է, որտեղ առասպելներն իրենց հերոսներով բերվում են իրական կյանք, բախվում են անցյալն և ներկան: Ներկան, սակայն, ևս որոշակի չէ: Պատ-կերվում է մեր իրականությունից անկախ մի այլ իրականություն, որտեղ մարդկանց կողքին ապրում են առասպելական էակներ` էլֆեր, թզուկներ, հսկաներ, վամպիրներ:

Ֆանտաստիկ գրականության մեջ հեղինակն իր երևակայությամբ մեր աշխարհի մեջ կերտում է մի ուրիշ աշխարհ, փորձում կապել իրականությունն իր երևակայության հետ, բացատրել գերբնական շատ ու շատ իրողություններ գիտական տեսանկյունից: Գիտաֆանտաստիկ գրականության վառ օրի-նակներ են Ժյուլ Վեռնի երկերը, որտեղ գործողություններն իրական աշխարհում են, մինչդեռ ֆենթեզի ժանրի դեպքում իրականությունն այլ է: Հեղինակը կերտում է իր երևակայական աշխարհը, որտեղ ցանկացած գերբնական երևույթ կազմում է այդ աշխարհի մի մասը: Երկում մարդկանց զուգահեռ ապ-րում են առասպելական ամենատարբեր կերպարներ, որոնց գոյությունը բացատրել անգամ չի ձգտում հեղինակը:

Ֆենթեզի ժանրի մյուս բնորոշ հատկանիշը կախարդանքն է: Կախարդանքն ու հրաշքները նույնա-նում են հերոսի հետ, շատ անգամ էլ իրենք են կերպավորվում, դառնում գործողությունների շարժա-ռիթ, հիմք, լուծում բազում խնդիրներ և հակառակը` ստեղծում դրանք: Կախարդանքն ունի իր սեփա-կան կամքը, ինքն է որոշում` ում օգնել, ում` ոչ և այդ օգնության համար միշտ հատուցում է պահան-ջում:

Հեղինակն իր աշխարհը կարող է կերտել մեր մոլորակում, ուրիշ համաստեղությունում, անգամ տարբեր զուգահեռ աշխարհներում միաժամանակ: Ֆենթեզի ժանրում խախտվում են ժամանակի ու տարածության բոլոր պատկերացումները: Հերոսը կարող է մեր իրականության համար անհնարին ժա-մանակում անցնել անհնարին ճանապարհ կամ էլ ճանապարհորդել երևակայական ու անբացատրելի ժամանակատարածային լաբիրինթոսներով: Հեղինակը մեր օրեր է բերում անցյալի աստվածներին և արարչագործությունը կապում ներկայի հետ: Խախտվում են ժամանակի բոլոր հիմքերը, և կերտվում է մի նոր ժամանակ, որը համապատասխանում է իր իրականությանը: Օրը կարող է տարի լինել, տարին` օր, մարդու կյանքը` մի ակնթարթ, անվերջանալի հավերժություն: Հերոսն ապրում է հավերժական կյանքով, բայց ինքն էլ չի գիտակցում այդ հավերժությունը:

Ժանրը ձևավորվում է 19-րդ դարի վերջում, երբ լույս է տեսենում Ուիլիամ Մորիսի «Ջրհորը` աշխարհի ծայրում» գիրքը, և վերելք է ապրում 1954-1956 թվականներին, երբ հրատարակվում է Ջոն Թոլքիենի «Մատանիների տիրակալը»: Գիրքը մեծ հաջողություն է ունեցել, և դրանից հետո այս ժան-րով սկսել են հետաքրքրվել տարբեր հեղինակներ: Այսօր Ամերիկայում և Անգլիայում ամենամեծ պա-հանջարկ ունեցող գրքերից շատերը ֆենթեզի են: Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթերը», Սթեֆանի Մե-յերի «Մթնշաղը», Մելիսա դե Կռուզի «Բոշամ ընտանիքը» և այս ժանրի այլ գրքեր գրախանութներում ամենավաճառվողներից են համարվում: Գրականությունից բացի՝ ժանրը մեծ տարածում ունի նաև կինոմատոգրաֆիայում. գրքերի հիման վրա շատ ֆիլմեր են նկարահանվում: Վերոհիշյալ բոլոր գրքերն ունեն համանուն ֆիլմեր, որոնք նույնպես մեծ պահանջարկ են վայելում:

Ֆենթեզին մեծ տարածում ունի ոչ միայն ԱՄՆ-ում և Անգլիայում, այլև տարբեր երկրներում: Այդ-պիսի գիրք գրելու փորձ է արվել նաև Հայաստանում. 2010 թ․ հրատարակվել է Անինայի «Ֆիան»:

Ժանրի լավագույն գրքերից մեկը Սթեֆանի Մեյերի «Մթնշաղ» քառահատոր վիպաշարն է, որի «Մթնշաղ», «Նորալուսին», «Մայրամուտ», «Արևածագ» գրքերը լույս են տեսել համապատասխանա-բար 2005, 2006, 2007, 2008 թթ. և վաճառվել 9.5 միլիոն օրինակով ԱՄՆ-ում և 3 միլիոն Անգլիայում: Գիրքն արժանացել է տարբեր մրցանակների, իսկ հեղինակը` տարվա լավագույն գրող կոչմանը:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

57

ժանրի օրենքներին համապատասխան այստեղ էլ հեղինակն իրական կյանք է բերում առասպելական հերոսների. երկի գործող կերպարները վամպիրներն ու մարդագայլերն են:

Ֆենթեզի ժանրի հիմնական ստեղծագործություններում առկա է տարբեր երկրների առասպել-ների մեջ մեծ տարածում ունեցող երկվորյակների առասպելը: Երկվորյակները միմյանց լրացնող, բայց միևնույն ժամանակ հակադրվող հերոսներ են, պատկերվում են որպես հակադիր բևեռներ: Նրանց մեջ տեղի է ունենում բախում, բայց մեկը մյոսին չի սպանում, այլ միավորվում են հանուն ընդհանուր նպա-տակի: Երկվորյակները կարող են լինել հարազատ եղբայրներ, կարող են և ընդհանրապես արյունակից չլինել: «Մթնշաղ» վիպաշարի գլխավոր կերպարներ Էդվարդ Քալլենը և Ջեյքոբ Բլեքը երկվորյակ հե-րոսներ են:

Ս. Հարությունյանն իր «Հայ առասպելաբանություն» գրքում երկվորյակների առասպելի համար առանձնացնում է յոթ մոտիվ, որոնք հիմնականում համապատասխանում են նաև Էդվարդի և Ջեյքոբի կերպարներին:

1

Ըստ այդ յոթ կետերի՝ ներկայացնենք հայկական էպոսի Սանասարին ու Բաղդասարին2, շումերա-

կան էպոսի Գիլգամեշին ու Էնկիդուին3 և «Մթնշաղ»-ի Էդվարդին ու Ջեյքոբին

4:

1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ ծնունդը. ա) Սանասարի և եղբոր մայրը հղիանում է սուրբ ջրից կամ կաթողիկոսի տված ցորենի զույգ

հատիկներից, ինչից էլ ծնվում են հերոսները: բ) Եթե Սանասարը և Բաղդասարը երկվորյակներ են, ապա Գիլգամեշը և Էնկիդուն ծնվում են

տարբեր ժամանակներում և ոչ նույն ծնողներից: Գիլգամեշն ունի արքայական ու աստվածային ծա-գում, նա երկու երրորդով անմահ է, մեկ երրորդով` մահկանացու: Էնկիդուն ստեղծվել է աստվածների կողմից` նրանց թքից ու կավից:

գ) Էդվարդը ծնվել է որպես սովորական մարդ, բայց հետագայում դարձել վամպիր` ձեռք բերելով կախարդական կարողություններ: Ջեյքոբն ի ծնե մարդագայլ է, կախարդանքը նրա արյան մեջ է, բայց գլուխ է բարձրացրել միայն Էդվարդին հանդիպելուց հետո, այսինքն՝ այստեղ հրաշալի ծագումը կամ ծնունդը կապվում է ոչ թե նրանց ծնվելու օրվա, այլ կերպարանափոխության հետ, ինչը կատարվել է միմյանց հետ բախվելուց հետո:

2. Կերպարների հակադրություն. ա) Սանասարը ծնվում է մեկ բուռ ջրից, Բաղդասարը` կես: Սանասարն ավելի հզոր ու ուժեղ է

եղբորից: բ) Գիլգամեշը տանջում է մարդկանց, գործում բազմաթիվ վատ արարքներ, մեղավոր է: Էնկիդուն

ծնվում է նրա դեմ պայքարելու համար, սկզբում նա չի էլ ճանաչում մեղքը: գ) Էդվարդը մարմնավորում է սառույցը, Ջեյքոբը` կրակը: Նրանք հակադրվում են միմյանց անգամ

իրենց էություններով` վամպիր և մարդագայլ: Այս երկու գերբնական արարածները հավերժական պայքարի մեջ են միմյանց դեմ:

3. Հակադրություն ծնողների և երկվորյակների միջև. ա) Սանասարի և Բաղդասարի հայրը (հայրացուն) ցանկանում է սպանել որդիներին կամ զոհել

կուռքերին: Որոշ պատումներում որդիները սպանում են հորը (հայրացուին): բ) «Գիլգամեշում» հակառակ պատկերն է. հակադրություն չկա: Էնկիդուն ծնողներ չունի, իսկ Գիլ-

գամեշը տանում է վերջինիս իր մոր մոտ և խնդրում ընդունել նրան որպես հարազատ որդի: Մոր օրհ-նությամբ նրանք եղբայրանում են:

գ) Վամպիրներին ու մարդագայլերին արգելված էր սիրել մահկանացու մարդկանց, բայց երկու հերոսներն էլ հակադրվում են իրենց ծնողներին և սիրում նույն աղջկան` Իզաբելլա Սվանին:

4. Փախուստ – հալածանք հայրենի երկրից, տանից. ա) Սանասարը և Բաղդասարը փախչում են հայրենի երկրից, հալածվում հորից և ապաստանում

օտար երկրում: բ) Գիլգամեշը և Էնկիդուն չեն հալածվում կամ վտարվում, պարզապես ճանապարհ են ընկնում

օտար երկիր` սպանելու անտառի հովանավոր աստծուն` Խումբաբային: գ) Փորձելով փախչել Բելլայի արգելված սիրուց` երկու հերոսներն էլ հեռանում են երկրից: Ջեյ-

քոբը գայլի կերպարանքով թափառում է ուրիշ երկրներում, իսկ Էդվարդը` ոտքով անցնում գրեթե ողջ մոլորակը:

5. Հակասություն երկվորյակների միջև. ա) Օտար աղջկա կողմից Սանասարին ուղղված նամակի պատճառով վիճում ու կռվում են

եղբայրները, առաջ է գալիս հակադրություն:

1 Տե´ս Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000, էջ 341-349:

2 Տե´ս «Սասունցի Դավիթ», Երևան, 1961:

3 Տե´ս Հին Արևելքի պոեզիա, Երևան, 1982, էջ 101-169:

4 Տե´ս Meyer St., Twilight, New York, 2005:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

58

բ) Էնկիդուն ստեղծվել է Գիլգամեշի դեմ կռվելու համար, և հակասությունն առկա է դեռևս նրա ծննդից: Նրանց միջև բախում տեղի չի ունենում, բայց Գիլգամեշը երազում տեսնում է իր պարտու-թյունն Էնկիդուից, ինչից հետո էլ ձգտում է բարեկամանալ նրա հետ:

գ) Էդվարդի և Ջեյքոբի հակասությունը թաքնված է նրանց էության մեջ, բայց այն սրվում և թշնա-մանքի է վերածվում, երբ երկուսն էլ սիրահարվում են նույն աղջկան: Ստեղծվում է սիրային եռանկյու-նի, որը, ի դեպ, բնորոշ է ֆենթեզի ժանրի շատ երկերի:

6. Հաշտություն. ա) Սանասարին և Բաղդասարին հաշտեցնում է մայրը: բ) Գիլգամեշին և Էնկիդուին հաշտեցնում է Գիլգամեշի մայրը` ընդունելով Էնկիդուին որպես հա-

րազատ որդի: գ) Էդվարդի և Ջեյքոբի հաշտեցումը կատարվում է Էդվարդի և Բելլայի երեխայի` Ռենեսմեի

ծնունդից հետո, ով էլ դառնում է նրանց հաշտության և բարեկամության եզրը: 7. Նոր կարգի (տիեզերական, սոցիալական) հաստատում. ա) Սանասարը և Բաղդասարը հաստատվում են Սասունում, հիմնում Սասնա բերդը, քաղաքը,

իրենց հզոր տոհմը, հիմք դնում Արծրունիների և Գնունիների իշխանական տոհմերին1:

բ) Գիլգամեշը և Էնկիդուն կառուցում, շենացնում են իրենց քաղաքը, սպանում Խումբաբային: գ) Էդվարդը և Ջեյքոբը վերացնում են վամպիրների և մարդագայլերի միջև հավերժական թշնա-

մությունը, սկիզբ դնում բարեկամությանը: Ս. Հարությունյանի նշած յոթ մոտիվները համապատասխանում են ֆենթեզի ժանրի նաև այլ

ստեղծագործություններում առկա երկվորյակների առասպելներին` «Վամպիրների ակադեմիան», «Վամպիրի օրագրերը», «Գերբնականը», «Բոշամ ընտանիքը» և այլն:

Մարդագայլ Ջեյքոբ Բլեքը Հյուսիսային Ամերիկայի բնիկ հնդկացիների Քվիլեթ ցեղից է: Իրակա-նում այսօր էլ այդ մարդիկ իրենց համարում են գայլերից սերված և հավատում են գայլ տոտեմին: Նրանք գայլին ընդունում են որպես եղբայր ու խստորեն պատժում են այդ սրբազան էակին սպանել ցանկացողներին: «Մթնշաղում» հեղինակը ներկայացնում է այդ ցեղի տարբեր առասպելերը` բերելով դրանք իրական կյանք: Ըստ այդ առասպելներից մեկի` մարդագայլերը սովորական մարդիկ են եղել, բայց իրենց ցեղի կյանքը փրկելու, պաշտպանելու համար ձեռք են բերել կախարդական ունակություն-ներ: Սկզբում կախարդանքը նրանց դարձրել է մարտիկ-հոգիներ: Թշնամու հարձակման ժամանակ ցեղի մարտիկների հոգիները դուրս են գալիս մարմիններից և, միավորվելով բնության հետ, պաշտպա-նում իրենց կանանց ու երեխաներին, իրենց երկիրը: Նրանք մեկ են դառնում բնության ու կենդանա-կան աշխարհի հետ և հաղթանակ տանում: Մարդը կերպարանափոխության է ենթարկվում փրկվելու կամ իր սիրելիին փրկելու համար: Կերպարանափոխության նման օրինակներ կան նաև հայ առասպել-ներում, երբ աղջիկները, ցանկանալով փրկվել բռնի ամուսնությունից, խնդրում էին Աստծուն իրենց քար, բույս կամ թռչուն դարձնել

2: Հիշենք նաև Դափնեի առասպելը, ով ծառ է դառնում` մերժելով Ապո-

լոն աստծու սերը3:

Մարտիկ-հոգիների առասպելի շարունակության մեջ Քվիլեթների ցեղապետ Տախա-Ակին յուրա-յիններից մեկի դավաճանության պատճառով զրկվում է իր մարմնից, և նրա հոգին սկսում է թափառել անհայտության մեջ` զրկված անգամ մահանալու հնարավորությունից: Անորոշ ժամանակի և անորոշ տարածության մեջ թափառելուց հետո հոգին կորցնում է մարդկային բոլոր հատկանիշները, վերած-վում քամու: Մի օր էլ այդ քամի-հոգին տեսնում է իր ցեղի տառապանքները և, նրան օգնելու մեծ ցան-կությունից դրդված, միավորվում գայլի հետ, ստանում երկու էություն` մարդ ու գայլ: Մարդը միավոր-վում է բնության հետ, և դա համարվում է երկնային պարգև, աստվածային շնորհ: Հետագայում այդ շնորհը փոխանցվում է սերնդեսերունդ, մարդագայլերը դառնում են իրենց երկրի պաշտպաններն ու պահապանները

4:

Մարդագայլի առասպելը կա նաև հայ առասպելաբանության մեջ: Ս. Հարությունյանն իր «Հայ առասպելաբանություն» գրքում նշում է, որ մարդագայլերը հիմնականում կանայք են: Նրանք առավոտ-յան մարդ են, գիշերը` գայլ, գայլի կերպարանքով ուտում են իրենց հարազատ երեխաներին, քանդում գերեզմաններ, հոշոտում դիակներ: Հայկական առասպելներում մարդագայլի գայլի էությունը երկնային անեծք է, որի պատճառով երկնքից մարդու վրա է իջնում գիշատչի մորթին, և վերջինս կերպարանա-փոխվում է: Անեծքը գործում է միայն գիշերը, իսկ ցերեկը մորթին վայր է ընկնում

5:

Համեմատենք մարդագայլի հայկական առասպելները հնդկացիների առասպելների հետ: Առաջի-նում մարդագայլի էությունը երկնային պատիժ է, վնասում է մարդկանց, սպառնում երեխաների կյան-քին, իսկ երկրորդում փրկում և պաշտպանում է կյանքը, համարվում օրհնություն:

1 Տե´ս Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1990, էջ 45-46:

2 Տե´ս Հարությունյան Ս., Հայ հին վիպաշխարհը, Երևան, 1987, էջ 30-34:

3 Տե´ս Мифы энциклопедия, Москва, 2005, էջ 18:

4 Տե´ս Meyer St., Eclipse, New York, 2007, p. 239-267:

5 Տե´ս Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, 2000, էջ 281-286:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

59

Քվիլեթների առասպելներում մարդագայլի էությունը մարդկանց արյան մեջ է և հավերժական, մարդագայլը ցանկացած պահի կարող է կերպարանափոխվել, իսկ հայկական առասպելներում այդ անեծքը տրվում է միայն յոթ տարով, և մարդը փոխում է իր էությունը միայն գիշերը` անկախ իր կամ-քից: Յոթ տարին լրանալուն պես մորթին այրվում է: Այստեղ բախվում ենք նաև մեկ այլ տարբերու-թյան. քվիլեթների առասպելներում մարդագայլը խորհրդանշում է կրակը, ջերմությունը, իսկ հայկակա-նում` խուսափելը կրակից: Եթե նրա մորթին այրվի, կվերանա նաև անեծքը:

Մարդու և գայլի միասնական էությունն արտահայտված է նաև «Տարոնի պատերազմ» հայոց հին վեպի զորավար Գայլ Վահանի կերպարում: Ժողովուրդն իր հերոսին օժտել է գերմարդկային ուժով, որը պարսիկների դեմ կռվում հասնում է անգամ ծայրահեղ դաժանության, երբ վերջինս կտրում է թշնամու զինվորների քթերն ու լցնում մախաղի մեջ կամ էլ հանում Միհրան զորավարի լյարդն ու դնում նրա բերանը:

Քվիլեթների մարդագայլերի նման Գայլ Վահանը նույնպես մարտնչում է իր երկրի, իր ազգի համար: Նա հզոր է, ուժեղ և ունի գայլին բնորոշ շատ գծեր, ինչի համար էլ հայ ժողովուրդը կնքել է նրան Գայլ անվամբ: Խորամանկությամբ և խելքով նա պաշտպանում է իր երկիրը, դաժանաբար սպանում ու տանջում բոլոր նրանց, ովքեր վտանգի են ենթարկում այն:

Իսկական գայլի նման Գայլ Վահանն էլ չի ընկրկում, չի փախչում և «աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերվածների հետ» հաշտություն չի կնքում, այլ մարտնչում ու հաղթում է նրանց

1:

Գայլ Վահանի կերպարում արտահայտված գիշատչի էությունը չի համարվում անեծք, այլ հզոր ուժ է, որը պաշտպանում է երկիրը:

Քվիլեթների մեկ այլ առասպելում, որը պատմվում է «Մթնշաղ» գրքում, խոսվում է ջրհեղեղի մասին.

«Լեգենդները շատ են, որոշներում պատմվում է` ինչպես ջրհեղեղի ժամանակ հին քվիլեթները (այդպես էր իրեն անվանում ցեղը) կապեցին իրենց կանոեներն ամենաբարձր սոճիներից, որպեսզի փրկեն իրենց և երեխաներին, ինչպես` Նոյը»:

2

Համաշխարհային ջրհեղեղի առասպելն առկա է տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ: Աստվածաշնչի Նոյի պատմության նման շումերական «Գիլգամեշում» նույնպես պատմվում է Ուբար Տուտուի որդի Ուտնապիշտիի մասին, ով Լուսակն Էա աստվածուհու խորհրդով նավ է կառուցում և փրկվում ջրհեղեղից (էջ 156-162):

Համաշխարհային ջրհեղեղի առասպելը կա նաև հունական դիցաբանության մեջ: Ամպրոպային Զևսը զայրանում է պղնձի դարի մարդկանց կատարած չարագործություններից և որոշում վերացնել ողջ աշխարհը, այն ողողել ջրով: Փրկվում են միայն Պրոմեթևսի որդին` Դևկալիոնը և նրա կինը` Պիր-րան, ովքեր մտնում են մի վիթխարի արկղի մեջ և ինն օր, ինը գիշեր լողում ալիքների վրայով

3:

Այս առասպելն առհասարակ տարածված է շատ ժողովուրդների մոտ: Ոմանք նման են Նոյի պատ-մությանը, մյուսները` ոչ, բայց բոլորում էլ կան ընդհանուր մոտիվներ` բարկացած աստված, աշխարհը ծածկող ջրհեղեղ, նավ կամ փրկության փայտե միջոց և վերջում աստծո ու փրկվածների միջև հաս-տատվող դաշինք:

«Մթնշաղ» վիպաշարում մեծ դեր են ունեն վամպիրները: Նրանցից յուրաքանչյուրն օժտված է գերբնական, կախարդական ուժով, ինչով նմանվում է հունական կամ հայկական դիցաբանության մի աստծո:

Վեպի կենտրոնում վամպիրների Քալլեն ընտանիքն է, որը զուգահեռվում է Օլիմպոսի աստված-ների ընտանիքին:

Ընտանիքի հայրը Քարլայլ Քալլենն է, ով զուգահեռվում է հունական Զևսին և հայկական Արա-մազդին: Բացի բոլորի հայրը և ընտանիքի գլուխը լինելուց՝ նա օժտված է նաև արարչագործության շնորհով: Ինքն է ստեղծել իր ընտանիքը, վամպիր դարձրել կնոջն ու որդեգիր երեխաներին (հիշենք, որ վամպիրների կյանքն սկսվում է ոչ թե ծննդյան, այլ փոխակերպման օրից):

Էսմե Քալլենն ընտանիքի մայրն է: Նրա յուրահատուկ էությունը հենց մայր լինելն է, ընտանիքը, օջախը պահելը: Նա ընտանիքի հովանավորն է, ինչով զուգահեռվում է հունական Հերային և հայկա-կան Անահիտին:

Էմմեթ Քալլենն Արեսն է (Վահագն), ով ունի հզոր ուժ, սիրում է կռվել, հաճույք է ստանում ուրիշ-ների մարտերից, մարմնավորում է ուժը: Ինչպես դիցաբանության մեջ, այնպես էլ այստեղ նա ամուսնա-ցած է Ռոզալիի հետ (Աֆրոդիտե, Աստղիկ), ով պատկերվում է որպես աշխարհի ամենագեղեցիկ էակ:

Էդվարդ Քալլենն Ապոլոնն է: Նա լուսավորում է ամեն բան, Ապոլոնի նման կարդում է ուրիշների մտքերը, գուշակում: Ապոլոնի կիթառն Էդվարդը փոխարինել է դաշնամուրով և դրա գեղեցիկ հնչյուն-ներով գերում ու գրավում է բոլորին:

1 Հարությունյան Ս., Հայ հին վիպաշխարհը, Երևան, 1987, էջ 175:

2 Meyer St., Twilight, p. 124:

3 Տե´ս. Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979, էջ 101-102:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 56-60.pdf1. Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ

60

Էլիս Քալլենն Ապոլոնի քույր Արտեմիսն է, ով սիրում է եղբորն ու նրա կողքին է անընդհատ, օգ-նում ու օժանդակում է նրան, նուրբ է ու քնքուշ, բայց միևնույն ժամանակ հզոր և մարտնչող, որսի սի-րահար:

Ջասպեր Հեյլը Հերկուլեսն է: Նա ուշ է միացել ընտանիքին և մինչ այդ բազմաթիվ փորձություն-ների ու դժվարությունների միջով է անցել: Այդ փորձությունները զուգահեռվում են Հերկուլեսի տաս-ներկու սխրագործություններին, որոնք հաղթահարելուց հետո միայն նրան հաջողվում է հասնել անմա-հությանը և Օլիմպոսին, ինչպես Ջասպերը` Քալլենների ընտանիքին:

Բացի Քալլեններից՝ կան նաև ուրիշ վամպիրներ, ովքեր ունեն տարբեր կախարդական շնորհներ, որոնցով զուգահեռվում են այս կամ այն աստվածությանը: Նրանցից մեկը մարմնով կայծակ է արձա-կում, շանթահարում է, մյուսը կարողանում է փոխել միջավայրը, կարդալ մտքեր, տեսնել ապագան, ղե-կավարել չորս տարերքները և այլն:

Սթեֆանի Մեյերի «Մթնշաղ» վիպաշարը հարուստ է առասպելական և առհասարակ բանահյու-սական տարրերով, որոնք սերտ աղերսներ ունեն հայ ու համաշխարհային առասպելաբանության հետ:

Աստղիկ Սողոյան

ՖԵՆԹԵԶԻ ԺԱՆՐԸ. ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՍԹԵՖԱՆԻ ՄԵՅԵՐԻ «ՄԹՆՇԱՂ» ՎԻՊԱՇԱՐՈՒՄ

Բանալի բառեր՝ ֆենթեզի, բանահյուսություն, «Մթնշաղ», վամպիր, երկվորյակների առասպել, մարդագայլ, Գայլ Վահան, համաշխարհային ջրհեղեղ, հունական պանթեոն, հայկական պանթեոն

Ֆենթեզի ժանրը, որը մեծ տարածում ունի 21-րդ դարի համաշխարհային գրականության մեջ, նորից գրակա-

նություն կենտրոնական թեմա է դարձնում տարբեր ազգերի առասպելներն ու լեգենդները: Ստեֆենի Մեյերի «Մթնշաղ» վիպաշարը, ինչպես և այս ժանրի բոլոր ստեղծագործությունները, ունի բանա-

հյուսական բազմաթիվ տարրեր, որոնք զուգահեռվում են հայկական և այլ ազգերի առասպելների հետ: Երկվոր-յակների առասպելը զուգահեռվում է հայկական էպոսի Սանասարին ու Բաղդասարին և շումերական Գիլգամեշին ու Էնկիդուին, մարդագայլի առասպելը` Գայլ Վահանի կերպարին և այլն:

Астгик Согоян

ЖАНР ФЭНТЕЗИ. МИФИЧЕСКИЕ ЭЛЕМЕНТЫ В СЕРИИ РОМАНОВ СТЕФАНИ МЕЙЕР «СУМЕРКИ»

Ключевые слова: фэнтези, фольклор, «Сумерки», вампир, миф близнецов, оборотень, Волк Ваган, всемирный потоп, греческий пантеон, армянский пантеон

В статье исследуется жанр фэнтези, широко распространенный в мировой литературе XXI века. Этот жанр

снова делает мифы и легенды разных народов центральной темой современной литературы. Мы остановились на изучении серии романов Стефани Мейер «Сумерки». Как и все произведения этого

жанра, ее романы содержат множество фольклорных элементов, которые мы сравнили с подобными мотивами армянской мифологии и с идентичными мифологическими мотивами других народов.

Astghik Soghoyan

THE FANTASY GENRE. MYTHIC ELEMENTS IN "TWILIGHT" SERIES OF NOVELS BY STEPHANIE MEYER

Keywords: fantasy, folklore, "Twilight", vampire, myth of twins, werewolf, Wolf Vahan, the Deluge, the Greek pantheon, the Armenian pantheon

The fantasy genre, which is widespread in the foreign literature of the XXI century, again makes myths and

legends of different nations the central theme of literature. "Twilight" series of novels by Stephenie Meyer, like any other work of this genre, has many Folklore elements that

are parallel to Armenian myths and to myths of other nations. Myth of twins is parallel to Armenian Sanasar and Baghdasar, and Sumerian Gilgamesh and Enkidu, the myth of the werewolf is parallel to Wolf Vahan.