СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ,...

8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Transcript of СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ,...

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

76

Մամիկոն Եփրեմյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ,

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, երիտասարդ գիտնական

Էլ. փոստ՝ [email protected]

ԼԵՌՆԱՅԻՆ ՌԵԼԻԵՖԻ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՑԱԾՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՎՐԱ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ)

Օդերևութաբանական պայմաններն օդային նավարկության և աէրոդինամիկայի կարևոր էլե-մենտներից են և համարվում են ավիացիոն անվտանգության ապահովման առաջնային նախապայ-մաններ։ Դրանք ունեն մեծ ազդեցություն թռիչքների կազմակերպման և անվտանգության ապահով-ման վրա [1, 4, 5, 6, 7]։ Այս ամենն իր դրսևորման ձևերն ունի նաև Հայաստանի տարածքում, մասնա-վորապես` ցածր բարձրությունների և լեռնային պայմաններում իրականացվող թռիչքների վրա, որտեղ ռելիեֆը ստեղծում է եղանակակլիմայական պայմանների բազմազանություններ ու բարդություններ, մթնոլորտային ճակատների ու ներզանգվածային երևույթների առաջացման, զարգացման ու տրանս-ֆորմացիաների առանձնահատկություններ [3], ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում ավիա-ցիայի աշխատանքների կազմակերպման ու անվտանգության ապահովման վրա։

Լեռնային համարվում են այն տարածքները, որոնք ծովի մակարդակից ունեն 1000 մ և ավելի բարձրություններ, և այն տարածքները, որոնք 25 կմ շառավղով ունեն ծովի մակարդակից 500 մ և ավելի բարձրություններ [4]։ Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքն զբաղեցնում է Հայկական լեռ-նաշխարհի հյուսիս-արևելյան լեռնային հատվածը, որն աչքի է ընկնում ռելիեֆի բարդ ու բազմազան ձևերով։ Այստեղ փոքր տարածքի վրա միաժամանակ կարող են հանդես գալ ռելիեֆի այնպիսի ձևեր ինչպիսիք են բարձր լեռները, խորը կիրճերը, սարահարթերը, գոգավորությունները և այլն։ Հայաս-տանի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1800մ։ Տարածքի մոտ 90%-ը գտնվում է 1500 մ, 40%-ը՝ 2500 մ և ավելի բարձր, և միայն 10%-ն է գտնվում է մինչև 1000 մ բարձրու-թյան վրա։ Երկրի ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ), ամենացածր կետերն ունեն մոտ 350-400 մ բարձրություն, որոնք գտնվում են հյուսիս-արևելքում (Դեբեդ գետի կիրճ) և հարավ-արևելքում (Արաքսի ափին)։ Արարատյան դաշտը տարածվում է 800-ից մինչև 1000 մ բարձրության վրա [2]։

Այսպիսով, ինչպես երևում է վերը նշվածից, Հայաստանի տարածքը տիպիկ լեռնային երկիր է և նման բարդ ռելիեֆային պայմանները չափազանց մեծ ազդեցություն ունեն տարածքում եղանակակլի-մայական պայմանների ձևավորման, բարիկական համակարգերի ու մթնոլորտային ճակատների տրանսֆորմացիաների վրա։ Վերջիններս էլ իրենց հերթին ազդեցություն են ունենում այստեղ, հատ-կապես ցածր բարձրությունների վրա իրականացվող ավիացիայի թռիչքների կազմակերպման և ան-վտանգության ապահովման վրա։ Համաձայն ավիացիոն փաստաթղթերի՝ ցածր թռիչքներ են համար-վում գետնի մակերևույթից 100-ից մինչև 1000 մ բարձրությունների վրա իրականացվող թռիչքները [4, 6, 7]։ Այս թռիչքների վրա անմիջականորեն ազդեցություն ունեն երկրամերձ շերտում դիտվող եղանա-կակլիմայական պայմանները, որոնք առավել բարդանում են լեռնային պայմաններում։ Այս բարձրու-թյունների վրա հիմնականում իրականացվում են ՀՀ ռազմական ավիացիայի և քաղաքացիական ավիացիայի առանձին թռիչքներ։

Համաձայն ավիացիայում ընդունված ստանդարտների, կախված օդերևութաբանական պայման-ներից, առանձնացվում են թռիչքների բարդության աստիճանի որոշման հետևյալ դասակարգումները [1, 4, 5, 6, 7].

1. «ոչ թռիչքային եղանակներ», դրանք այն եղանակային պայմաններն են, երբ օդանավակայանի շրջանում, առանձին թռիչքային շրջանում կամ ըստ թռիչքուղու, դիտվում են ավիացիայի համար վտան-գավոր մեկ կամ մի քանի երևույթներ, որոնց դեպքում անվտանգ թռիչքի իրականացումն անհնար է,

2. «բարդ օդերևութաբանական պայմաններ», դրանք եղանակային այն պայմաններն են, երբ թռիչքները սահմանափակվում կամ առանձին դեպքերում դադարեցվում են։ Եղանակային նման պայ-մանները վերաբերում են հիմնականում ամպամածության ստորին մակերևույթների բարձրություննե-րին, հորիզոնական սահմանափակ տեսանելիությանը և առանձին դեպքերում նաև ուժեղ քամիներին,

3. «եղանակի նվազագույն» պայմաններ, դրանք եղանակային այն պայմաններն են երբ ցածր ամ-պամածության և հորիզոնական սահմանափակ տեսանելիության արժեքները գտնվում են տվյալ

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

77

թռիչքի համար նվազագույն սահմանային թույլատրելի տիրույթում, որոնց դեպքում դեռևս կարող են իրականացվել օդերևութաբանական առումով անվտանգ թռիչքներ,

4. «պարզ օդերևութաբանական պայմաններ», դրանք եղանակային այն պայմաններն են, որոնց դեպքում չեն դիտվում ավիացիայի համար օդերևութաբանական վտանգավոր երևույթներ, չկան կույ-տաանձրևային և մինչև 1500 մ բարձրությամբ ամպեր, հորիզոնական տեսանելիությունը սահմանված նվազագույնից ավելի է և այլն։

Հայաստանի տարածքում ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների վրա լեռնային ռե-լիեֆի և օդերևութաբանական պայմանների ազդեցությունը քիչ կամ գրեթե ուսումնասիրված չէ։ Այս աշխատանքում փորձել ենք տալ թռիչքների վրա լեռնային ռելիեֆի և օդերևութաբանական պայման-ների ազդեցության գնահատականը։ Նման աշխատանքի իրականացումը և արդյունքների օգտագոր-ծումը թռիչքային պլանների կազմման գործում կարող է մեծապես նպաստել դրանց անվտանգ իրակա-նացման արդյունավետության բարձրացմանը։

Ցածր թռիչքները լեռնային շրջաններում կարող ենք բնութագրել հետևյալ պայմաններով [1]. - լեռնային պայմաններում բարդանում է տեսանելի հորիզոնի կողմնորոշումը։ Սա կապված է ռե-

լիեֆային սահմանափակ միջավայրի հետ և նրանով, որ այստեղ հորիզոնի կողմնորոշիչները քիչ են կամ հաճախ չկան։ Նման պայմաններում թռիչքները բարդանում են հատկապես այսպես կոչված լեռնե-րի անընդհատ «հերթափոխով» ու դրանց հակառակ լանջերի անտեսանելի օդերևութաբանական պայ-մաններով։ Վերջիններս կարող են մեծ վտանգ հանդիսանալ հատկապես այն դեպքերում, երբ տեսանե-լի չեն ավիացիայի համար վտանգավոր օդերևութաբանական երևույթների նախանշանները, և թռչող տեխնիկան հակառակ լանջն անցնելիս անակնկալ կարող է հայտնվել դրանց մեջ, որի արդյունքում մե-ծանում է ավիացիոն պատահարի կամ նույնիսկ վթարի հավանականությունը,

- լեռնային պայմաններում օդերևութաբանական իրավիճակը խիստ անկայուն է, հատկապես շատ փոքր տարածության և տարբեր դիրքադրության լանջերին, մինչև 500-1000 մ բարձրությունների վրա դիտվում են տարբեր ուղղության և արագության տուրբուլենտ բնույթի քամիներ, որոնց հետևանքով առաջանում է թռչող տեխնիկայի թափահարում՝ խախտելով դրանց աէրոդինամիկ ուժերը,

- լեռնային շրջաններում ավիացիայի համար վտանգավոր օդերևութաբանական երևույթների օջախների շրջանցումը (կայծակ-ամպրոպ, հորդառատ տեղումներ, մառախուղ, ցածր ամպամածու-թյուն, քամու շեղումներ, պոռթկումներ, տուրբուլենտականություն, սառցակալում շրջաններ և այլն) բարդ է հաճախ նաև անհնար՝ լեռնալանջերի և գագաթների ամպերով կամ մառախուղով փակվածու-թյան, ինչպես նաև օդային այլ մուտքերի ու ելքերի բացակայության պատճառով։ Այս պայմաններում մտնել նման օջախների, մասնավորապես մառախուռների և ցածր ամպամածության մեջ՝ ըստ ավիա-ցիոն փաստաթղթերի կտրականապես արգելվում է, քանի որ մեծանում է թռչող տեխնիկայի լեռներին կամ այլ օբյեկտներին բախվելու հավանականությունը, ինչպես նաև կարող են առաջանալ տեխնիկայի էլեկտրականացում, սառցակալում ու թափահարում,

- լեռնային շրջաններում տարվա տաք ժամանակահատվածին (ապրիլ–հոկտեմբեր) բնորոշ են զարգացած վերընթաց հոսանքները (որոնց վերընթաց գրադիենտները յուրաքանչյուր 100մ բարձրու-թյան վրա հասնում են 5մ/վրկ և ավելի) հանգեցում են ամպառաջացման արագ պրոցեսների, որի ար-դյունքում շատ հաճախ դիտվում են կայծակ-ամպրոպ, հորդառատ տեղումներ, քամու շեղումներ, պոռթկումներ, շկվալ և այլն։ Տարվա ցուրտ ժամանակահատվածում (նոյեմբեր–մարտ) լեռնային շրջան-ներում մեծ կրկնելիություն ունեն սահմանափակ հորիզոնական տեսանելիությունը (2000–2500 մ [4]), մառախուղը, ցածր ամպամածությունը (որոնք ունեն մինչև 200–300 մ բարձրություններ [4]), բուքը և այլն։ Այս երևույթները թռիչքների համար ստեղծում են բարդ օդերևութաբանական պայմաններ կամ հաճախ՝ ոչ թռիչքային եղանակներ։

Այսպիսով, լեռնային ռելիեֆի պայմաններում՝ ինչպիսին Հայաստանի տարածքն է, հատկապես ցածր բարձրությունների վրա իրականացվող թռիչքների համար ստեղծվում են բարդ օդերևութաբա-նական պայմաններ, եղանակի նվազագույն, հաճախ նաև ոչ թռիչքային եղանակներ։ Երբ շատ փոքր տարածքի վրա և հաճախ մեկ օդային զանգվածի տարբեր հատվածներում, լեռնալանջերի հողմակողմ և հողմահակառակ լանջերին առաջանում են իրարից տարբեր եղանակային պայմաններ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի տարածքում բարիկական տարբեր հա-մակարգերի, օդային զանգվածների և մթնոլորտային ճակատների ներխուժումների դեպքում, տարբեր շրջաններում և տարբեր բարձրությունների վրա դիտվում են մեկը մյուսից տարբեր եղանակային պայ-մաններ։ Այս իրավիճակում թռիչքների իրականացումը պահանջում է ավիացիոն եղանակի բավակա-նին մանրակրկիտ ուսումնասիրություններ, ավիացիայի համար օդերևութաբանական վտանգավոր շրջանների առանձնացում, համապատասխան կանխատեսումների մշակումներ, որոնք առավելագույն չափով կապահովեն անվտանգ թռիչքի իրականացումը։

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

78

Հայաստանի տարածքում հաճախ տարվա ցուրտ կեսին՝ ճակատային ցածր շերտավոր և տարվա տաք կեսին՝ ներզանգվածային հզոր կույտավոր և կույտաանձրևային ամպերը, կարող են ունենալ մեծ տարածվածություն, որոնք թռիչքների համար ստեղծում են բարդ օդերևութաբանական պայմաններ, եղանակի նվազագույն, հաճախ նաև ոչ թռիչքային եղանակներ։ Այս շրջաններում թռիչքները կարող են սահմանափակվել կամ դադարեցվել։

Տարվա ընթացքում Հայաստանում ամպամածության ստորին սահմանները գտնվում են միջինը 400-500 մ բարձրությունների վրա։ Դրանք տարվա ցուրտ ժամանակահատվածում և հատկապես լեռ-նային շրջաններում ունենում են միջինը 250-300 մ, հաճախ ավելի ցածր՝ մինչև 100 մ բարձրություն-ներ, իսկ ճակատների անցման դեպքում դիտվում է ադվեկտիվ մառախուղ։ Ընդ որում ամպերի ստորին սահմանների բարձրությունները տարածության և ժամանակի մեջ կրում են մեծ փոփոխություններ, որոնք միջինը 10ր ընթացքում և միևնույն լեռնալանջին դիտվում են միջինը 50-100 մ, հաճախ մինչև 150-250 մ տարբերություններ։ Տարվա ընթացքում ամպամածության միջին բարձրությունները մինչև 2000 մ տարածքներում գտնվում են 1000-1500 մ, իսկ 2000 մ-ից բարձր տարածքներում՝ 600-1000 մ հաճախ՝ 400–600 մ բարձրությունների վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 1600-1800 մ բարձրությունների վրա ցածր ամպամածության և հորիզոնական սահմանափակ տեսանելիու-թյան եղանակների կրկնելիությունը մեծ է դեկտեմբեր–հունվար ամիսներին, իսկ 1800 մ և ավելի բարձ-րություններում՝ նոյեմբեր-մարտ ամիսներին։

Հայաստանում ավիացիոն եղանակակլիմայական պայմանները գարուն–ամառ ժամանակահատ-վածում հատկապես անկայուն ու բարդ են պայմանավորված ներզանգվածային բնույթի ամպամածու-թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով, հորդառատ տեղումնե-րով հաճախ նաև կարկուտով, հետկեսօրյա ժամերին դիտվող լեռնահովտային քամիներով և այլն, իսկ աշուն-ձմեռ ժամանակահատվածն էլ աչքի է ընկնում ցածր ամպամածության, մառախուղների, հորիզո-նական սահմանափակ տեսանելիության, սառցակալման երևույթներով։ Այսինքն՝ այստեղ շուրջ տարին դիտվում են օդերևութաբանական իրավիճակներ, որոնք թռիչքների համար ստեղծում են տարբեր բարդության եղանակային պայմաններ։

Մառախուղներն առաջին տեղն են գրավում հորիզոնական տեսանելիության վատացման գոր-ծում, այս երևույթին հաջորդում են մշուշը, բուքը, հորդառատ տեղումները, փոշու և ավազի փոթորիկ-ները, մեգը, ծուխը և այլն։ Այս երևույթները խիստ վտանգավոր են դառնում հատկապես ցածր բարձ-րությունների և լեռնային պայմաններում իրականացվող ռազմական ավիացիայի թռիչքների համար։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում տարեկան դիտվում է հորդառատ տե-ղումներով դեպքերի միջինը 45 օր, որոնց մոտ 60% դեպքերում հորիզոնական տեսանելիությունը վա-տանում է հասնելով մինչև 2000 մ, իսկ կարկուտների դեպքում այն կարող է կտրուկ նվազել՝ հասնելով մինչև 100–200 մ (կարկուտով օրերի միջին թիվը տատանվում է 9–23 օր)։ Եթե հորդառատ տեղում-ների դեպքում հորիզոնական սահմանափակ տեսանելիությունը ստեղծում է բարդություններ թռիչքի իրականացման համար, ապա կարկուտների դեպքում բացի դրանից, կախված կարկտի հատիկի մե-ծությունից թռչող տեխնիկայի մակերևույթը կարող է կրել մեխանիկական վնասներ։

Հաճախ են դեպքերը, երբ պարզ կամ քիչ ամպամած (երկնակամարի 1–3 բալ ծածկվածության) եղանակային պայմաններում, դիտվող ուժեղ քամիների (15–20 մ/վ և ավելի) դեպքում (որոնք հիմնա-կանում պայմանավորված են լինում տարածքի անհավասարաչափ տաքացման ու մթնոլորտային ճնշման տարբերությունների հետևանքով առաջացող տեղական շրջանառության հետ) լեռնալանջերին զուգահեռ մինչև 1000–1500 մ բարձրության շերտերում և 10–15 կմ շառավղով դիտվում է մթնոլորտի տուրբուլենտ զոնա։ Թռչող տեխնիկան, հայտնվելով այս զոնայում, ենթարկվում է թափահարման, որն ազդում է թռչող տեխնիկայի աէրոդինամիկ ուժերի վրա՝ խախտելով թռիչքի ընթացքը, արագությունը և այլն։ Նման իրավիճակներից խուսափելու համար թռիչքները պետք է իրականացվեն տարածքի ամե-նաբարձր կետից հաշված նվազագույնը 900–1000 մ բարձրությունների վրա։

Ներզանգվածային և ճակատային պրոցեսներով պայմանավորված կույտաանձրևային ամպերը, որոնք ունեն հորդառատ տեղումների և ամպրոպների օջախներ, կարող են հաճախ ծածկել ամբողջ օդային երթուղին՝ թռիչքների համար ստեղծելով ոչ թռիչքային եղանակներ։ Ըստ ավիացիոն փաս-տաթղթերի՝ մտնել նման օջախներով ամպերի մեջ կտրականապես արգելվում է։ Հայաստանի տարած-քում հորդառատ տեղումներ և կայծակ–ամպրոպ դիտվում է գլխավորապես տարվա տաք ժամանակա-հատվածում։ Կայծակ-ամպրոպի երևույթով օրերի միջին թիվը կազմում է 45-ից մինչև 95 օր, որոնց կրկնելիությունն առավել մեծ է 1800 մ և ավելի բարձր տարածքներում։

Հաշվի առնելով վերոհիշյալ ուսումնասիրությունների արդյունքները՝ թռչող տեխնիկայի անձնա-կազմը, թռիչքի օդերևութաբանական անվտանգության ապահովման համար, պարտավոր է մինչև թռիչքը (նույնիսկ օդերևութաբանական պարզ պայմանների դեպքում) մանրակրկիտ ուսումնասիրել ու վերլուծել դիտվող օդերևութաբանական բոլոր երևույթները, դրանց առաջացման ու զարգացման

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

79

պատճառները, հնարավոր փոփոխությունները, ծանոթանալ եղանակի ավիացիոն կանխատեսումնե-րին, հաշվի առնելով տարածքի ռելիեֆի առանձնահատկությունները, օդերևութաբանական բարդ պայմանների ի հայտ գալու դեպքում դրանց շրջանցման հնարավոր ուղիները։ Այս պահանջներն ապա-հովելու դեպքում միայն հնարավոր կլինի լեռնային շրջաններում ցածր բարձրությունների վրա իրակա-նացնել անվտանգ թռիչքներ։

Գրականություն

1. Եփրեմյան Մ., «Էրեբունի» օդանավակայանի ավիացիոն օդերևութաբանական պայմանների գնահատու-մը և ցածր ամպամածության գնահատումը, ԵՊՀ, աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտա-կան աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Երևան, 2014, 26 էջ:

2. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, Երևան, 1971, 469 էջ: 3. Սուրենյան Գ., ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող բարիկական դաշտերի սինօպտիկական

վերլուծությունը, աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենա-խոսության սեղմագիր, Երևան, 2010, 22 էջ:

4. Боготкин О., Информационно-справочная книга авиационного метеоролога, Книга 1, Санкт-Петербург, 2010, 219 с.

5. Павлович С., Повышение безопасности воздушного движения на основе совершенствования метеороло-гического обеспечения полетов, Автореферат диссертации на соискание учёной степени кандидата тех-нических наук, Москва, 2010, 22 с.

6. Руководство по авиационной метеорологии, Международная организация гражданской авиации-ICAO, Изд. 11, 2010, 174 с.

7. Hack K., Aviation meteorology, Swiss, MeteoSwiss, 2007, 263 p.

Մամիկոն Եփրեմյան

ԼԵՌՆԱՅԻՆ ՌԵԼԻԵՖԻ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՑԱԾՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՎՐԱ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ)

Բանալի բառեր՝ լեռնային ռելիեֆ, ցածր թռիչքներ, ցածր ամպամածություն, հորիզոնական սահմանափակ տեսանելիություն, ոչ թռիչքային եղանակներ, բարդ օդերևութաբանական պայմաններ, եղանակի

նվազագույն, բարիկական համակարգ, մթնոլորտային ճակատ, սառցակալում, էլեկտրիզացիա, թռչող տեխնիկայի թափահարում, մառախուղ, կայծակ, շկվալ, քամու շեղում, լեռնահովտային քամի

Աշխատանքում ուսումնասիրվել և գնահատվել է ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների վրա

լեռնային ռելիեֆի ազդեցությունը և օդերևութաբանական պայմանների առանձնահատկությունները: Ինչպես հայտնի է Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ բարդ ռելիեֆն ունի մեծ ազդեցություն հատկապես ռազմական ավիացիայի ցածր թռիչքների վրա: Այսպես, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի տարածքում և հատկապես լեռնային պայմաններում տարվա տաք ժամանակահատվածում (ապրիլ-հոկտեմբեր) շատ հաճախ դիտվում են ուժեղ պորթկումային քամիներ, զարգացած վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են հզոր կույ-տավոր և կույտաանձրևային ամպեր, կայծակ-ամպրոպ, կարկուտ, տեղատարափ տեղումներ, լեռնա-հովտային քամիներ, հաճախ շկվալ և քամու տեղաշարժ, թռչող տեխնիկայի էլեկտրականացում, թափահարում և սառցակա-լում: Տարվա ցուրտ ժամանակահատվածում (նոյեմբեր-մարտ) հաճախ դիտվում են ցածր ամպամածություն, մա-ռախուղ, հորիզոնական սահմանափակ տեսանելիություն, ուժեղ քամիներ և ուժեղ ձյուն, ձնաբուք, թռչող տեխնի-կայի թափահարում և սառցակալում: Այս երևույթներով պայմանավորված` ավիացիայի համար հաճախ դիտվում են ոչ թռիչքային եղանակներ, բարդ օդերևութաբանական պայմաններ և եղանակի նվազագույններ, որոնք ունեն մեծ ազդեցություն ցածր բարձրությունների վրա իրականացվող թռիչքների անվտանգության ապահովման վրա:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 76-80.pdf · թյամբ, կայծակ-ամպրոպով, տուրբուլենտ բնույթի քամիներով, պոռթկումներով,

80

Мамикон Епремян

ОЦЕНКА ВЛИЯНИЯ ГОРНОГО РЕЛЬЕФА И МЕТЕОРОЛОГИЧЕСКИХ УСЛОВИЙ НА ЛЕТАТЕЛЬНЫЕ АППАРАТЫ, ОСУЩЕСТВЛЯЮЩИЕ ПОЛЕТ НА МАЛЫХ ВЫСОТАХ

(НА ПРИМЕРЕ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ)

Ключевые слова: горный рельеф, полеты на малых высотах, низкая облачность, ограниченная горизонтальная видимость, нелетная погода, сложные метеорологические условия, минимумы

погоды, барическая система, атмосферный фронт, обледенения, электризация, болтанка летательного аппарата, туман, гроза, шквал, сдвиг ветра, горно-долинные ветры

В статье изучены и оценены влияние горного рельефа и особенности метеорологической условий на

осуществление полетов на малых высотах. Как известно, Армения – горная страна. Сложный горный рельеф оказывает большое влияние на полеты, особенно в военной авиации. Исследования показывали, что на терри-тории Армении и особенно в горных районах в теплый период года (апрель-октябрь) очень часто наблюдаются сильные порывистые ветра, вертикальные потоки, которые создают мощные кучевые и кучево-дождевые облака, грозы, грады, ливневые осадки, горно-долинные ветра, часто шква и сдвиг направления ветра, электризацию, болтанку и обледенение воздушных судов. В холодный период года (ноябрь-март) часто наблюдаются низкая облачность, туман, ограниченная горизонтальная видимость, сильный ветер и снегопад, метель и также болтанка и обледенение воздушных судов. В связи с этими явлениями в авиации часто наблюдается нелетная погода, сложные метеорологические условия и минимумы погоды, которые оказывают существенное влияние на безопасность полетов на малых высотах.

Mamikon Yepremyan

ASSESSMENT OF THE INFLUENCE OF MOUNTAIN RELIEF AND METEOROLOGICAL CONDITIONS FOR IMPLEMENTATION FLIGHTS AT LOW HEIGHTS (A CASE STUDY ON ARMENIA)

Keywords: mountainous relief, low flights, low cloud cover, limited horizontal visibility, non-flying weather, difficult meteorological conditions, weather minimum, pressure system, atmospheric front, frostings, electrification of, aircraft buffeting, fog, thunderstorm, squall, wind shift, mountain and valley winds

In the research work, the influence of mountainous relief and meteorological conditions for implementation of

flights at low heights are studied and estimated. As we know Armenia is a mountainous country, and here the complex mountainous relief has its influence on flights, especially for military aircrafts. So, the study showed that over the territory of Armenia and especially mountainous places during the warm period of year (April – October) it is often observed strong gusting winds and developed vertical streams, which create powerful cumulus and cumulus cumulo-nimbus clouds, thunder-storms, hail, showers rain, mountain and valley winds, often squall and shift of a wind, aircraft electrification, bumpiness, and frostings. During the cold period of year (November – March) low cloud cover, fog, limited horizontal visibility, strong winds and heavy snowfalls, blizzards, bumpiness and frostings are often observed. These phenomena create the non-flying weather, complex meteorological conditions and minima of weather for aviation, which have essential impact on implementation and safety of flights at low heights.