Ամերիկյան Պոեզիա

112
Ամերիկյան պոեզիա American Poetry

description

American Poetry. Translated into Armenian by Samvel Mkrtchyan.

Transcript of Ամերիկյան Պոեզիա

Ամերիկյանպոեզիա

AmericanPoetry

S&H PROJECT2013

© 2003, 2013, Սամվել Մկրտչյան, թարգմանություն, ձևավորում: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

© 2003, 2013, Samvel Mkrtchyan, translation and design. All rights reserved.

American Poetry.Translated into Armenian by Samvel [email protected]

Ամերիկյանպոեզիա

AmericanPoetry

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը

Translated by Samvel Mkrtchyan

XIX-XX դդ.

ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍԸՆ(1803-1882)

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԻՐՈՒՆ ՏՈՒՐ

Ամեն ինչ սիրուն տուր(Ենթարկվիր սրտի՛դ).Ընկեր, հարազատ,Կալվածք, շահ ու փառք,Մուսա, ամեն ինչ-Չպահես ոչինչ:

Քաջ իշխան է նա-Թող լինի ազատ,Հետևիր նրան.Հույս է ու հավատ,Ու միշտ՝ բարձրաբերձ,Միշտ՝ գագաթնակետ,Մերթ թևեր է մեծ,Նպատակ է մերթ,Ու Աստված է նա.Գիտե իր ճամփանՈւ երկնի՛ ճամփան:

Ո՛չ վախկոտների՝Քաջի՛ համար է նա,Վեհ հոգիներիՊատիվն է անմահ:Նա առատաձեռնԳիտե հատուցել,Չի մարի երբեք.Հավետ է գուցե:

Ամեն ինչ սիրուն թող,Բայց չմոռանա՛ս,Որ մեկ բառ ավելՆրան պիտի տաս.Ու մեկ ճիգ ավելԽիզախ մի փորձիՔե՛զ պահիր այսօր,Վաղը և ընդմիշտ.Եղիր սիրուց անկախ,Ազատ եղիր միշտ:

Կյա՛նքդ տուր նրան:Զարմանքն առաջին,Շուքը կասկածիԹե թափվի անձայնՍիրուհուդ կրծքին,Խինդը հեռանա,Թող ազատ լինիԱզա՜տ լինի նա:Մի կառչիր երբեքՍիրո փեշերից.Կամ ամռան գունատՎարդի փշերից.Սիրել ես նրանԻնչպես ինքդ քեզ.Դարձած մեկ մարմին,Մի՛ տանջիր էլ քեզ:Թեև նա տարավՍիգանք ողջության,Հիշիր, որ անցածԿուռքի փոխարենԱստվածնե՛ր կգան:

ԲՐԱՀՄԱ

Թե սպանողը կարծում է՝ սպանեց.Սպանվածն իրեն մեռած է կարծում,Ապա տեսե՞լ են հեշտությունն իմ մեծ՝Ինչպես եմ անվերջ շրջվում ու անցնում:

Մոտ են ինձ համար հեռու թե անցած,Նույնն են ինձ համար ճաճանչ ու խավար,Հայտնվում են ինձ աստվածներ պարտված,Ամոթանք ու փառք՝ նույնն են ինձ համար:

Անտեսում է ինձ մարդկությունն իզուր.Թևերն եմ նրանց և ոչ թե քամին,Կասկածողն եմ ես ու կասկածն եմ լուռ,Իմ հիմնն է երգում ամեն մի բրահմին,

Ու աստվածներն են բաղձում անդադար,Որ կյանքին նայեն իմ կացարանից,

Բայց դու, բարության հլու սիրահար,Գտիր ինձ՝ դեմքդ շրջիր երկնքից:

ՕՐԵՐ

Դուստրեր ժամանակի, շողոքորթ օրեր,Դերվիշների պես համր ու խլացած,Քայլում են իրենց շարքերով անվերջԵվ թագ ու դիմակ բերում ձեռքերով:Տալիս են մարդկանց նվերներ անթիվ,Հաց ու տխրություն, աստղեր ու երկինք:Ես, պարսպապատ իմ պարտեզի մեջ,Լիությամբ էի հիանում անձայն.Մոռացած այսպես իղձերս բոլոր՝Խնձոր ու ծաղիկ քաղեցի փութով,Իսկ օրը շրջվեց ու լուռ հեռացավ,Եվ խորուտի տակԱյս քամահրանքը ես շատ ուշ տեսա:

ՀՐԱԺԵՇՏ

Մնաս բարով, հպա՛րտ աշխարհ, ես գնում եմ տուն,Չես եղել իմ բարեկամը, և քոնն էլ չեմ ես:Հոգնատանջ այս ամպերի մեջ շրջել եմ անքուն,Անա՜նց, աղի՜ այս օվկիանում տապան եմ անտես,Հալածվել եմ փրփուրի պես ու տանջվել անհուն,Բայց վերջն է արդ, հպա՛րտ աշխարհ, ես գնում եմ տուն:

«Մնաս բարով, շողոքորթությո՛ւն,Ծամածռությո՛ւն դու հնարամիտ,Մնաս բարով, ընչաքաղցությո՛ւն,Եվ պաշտոն ու դիրք դատարկ ու անմիտ,Մարդաշատ դահլիճ, փողոց, դատարան,Եվ սրտեր սառած, ոտքեր փութաջան,Գնացող, եկվոր, քնած ու անքուն,Եվ հպարտ աշխարհ, ես գնում եմ տուն:

Գնում եմ դեպի օջախն իմ միակ,Նիրհելու կրծքին իմ բլուրների,Անկյունն իմ գողտրիկ, վեհ ու անհատակ,Եվ անտառն անբիծ իմ հեքիաթների:

Կամարը կանաչ և օրը անհագԱրձագանքում են իմ կեռնեխին սև,Չեն եղել այստեղ ոտքերը վայրագ,Մի սուրբ վայր է սա, ուր միշտ կա արև:

Եվ անտառային իմ տնակի մեջ կապրեմ ես մենակ,Մեծ Հունաստանի, Հռոմի փառքին ես կապավինեմ,Կպառկեմ անհոգ ես սոճիների ու թփերի տակ,Կշողան դեմքիս իրիկնամուտի աստղերը վսեմ:Կծաղրեմ անվերջ գիտությանը և պարծանքը մարդկանց,Եվ սոփեստական դպրոցներն իրենց, տոհմը փափկասուն,Զի ի՞նչ են նրանք, կամ ամենամեծ խաբկանքը նրանց,Երբ թփերի մեջ մարդ արարածը տեսնում է Աստծո՜ւն:

ՀԵՆՐԻ ԼՈՆԳՖԵԼԼՈ(1807-1882)

ՕՐԸ ՎԵՐՋԱՑԱՎ

Օրը վերջացավ, խավարն ամենուրԻջնում է ցայգի թևերից անմեռ,Իջնում է հանդարտ ինչպես մի փետուր՝Պոկված մի արծվից, որ ճախրում է դեռ:

Շողում են գյուղի լույսերը բոլորԱնձրևի, մեգի միջով անդադար.Իջնում է վրաս տխրություն մի խոր,Եվ անզոր եմ այն վանելու համար:

Համակ տխրություն և կարոտ է այն,Եվ արյունակից չէ բնավ ցավին,Եվ խորը վշտին նման է այնքան,Որքան մշուշն է նման անձրևին:

Կարդա՛ ինձ համար բանաստեղծություն,Մի երգ սրտաբուխ, պարզ ու հասարակ,Որ պիտ մեղմացնի տխրությունն անքունԵվ մտքերն օրվա պիտ թաղի իր տակ:

Թող այն չլինի մեծ վարպետներից,Կամ քերթողներից մեծափառ ու հին,

[10]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Որոնց ոտքերի արձագանքներիցԺամանակը դեռ ցնցվում է ուժգին:

Զի ռազմի երգի լարերի նմանԲերում են նրանց մտքերն աներերԿյանքի փորձություն, պայքար ահաձայն-Սակայն ինձ անդո՜րր է պետք այս գիշեր:

Կարդա՛ մի անհայտ, անպա՜րծ քերթողից,Ում երգը անուշ սոսկ սրտից խոսեց,Ով անձրև քամեց ամառվա թուխպիցԵվ ում աչքերից արցունքը հոսեց:

Նա, որ տքնաջան ժամանակի մեջ,Խեղդեց մահաբեր ցավն իր վերքերի,Իր հոգում պահեց մեղեդին անվերջԶարմանահրա՜շ, չքնա՜ղ երգերի:

Ամոքել գիտեն երգերն այդ անհուն,Զարկերակն հույսի, որ չունի դադար.Գալիս են ինչպես ողորմածություն,Որ կհաջորդի աղոթքին արդար:

Կարդա՛ ինձ նրա գրքից մեծագանձՏողերը չքնաղ, ինչ որ դո՛ւ կընտրես-Ա՜խ, հանձնիր նրա հանգերին անանցԴողդոջուն ձայնիդ պերճությունը վես:

Կլցվի այդժամ գիշերը երգով,Եվ հոգսերն ամեն, արաբների պես,Կքակտեն իրենց վրաններն հերթովԵվ կհեռանան հուշիկ ու անտես:

ԱՆՁՐԵՎՈՏ ՕՐ

Ցուրտ է օրն այնպես, մութ է ու մռայլ,Անձրև է, քամին ոռնում է դարձյալ,Պատին է սեղմվել տունկը վշտաբեկ,Բայց տերևներն են թափվում մեկ առ մեկ,

Եվ իմ օրը մութ է ու մռայլ:

Ցուրտ է կյանքը իմ, մութ է ու մռայլ,

[11]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Անձրև է, քամին ոռնում է դարձյալ,Անցյալին են իմ մտքերը գկվել,Բայց հույսերը ինձ վաղուց են լքել,

Եվ իմ օրը մութ է ու մռայլ:

Հանդարտի՛ր, իմ սիրտ, ու էլ մի՛ դողա,Թուխպի ետևից արև կշողա,Քո ճակատագիրն արդյոք ո՞վ չունի,Ամեն կյանք էլ իր անձրևը ունի,

Եվ իր օրը մթին ու մռայլ:

EXCELSIOR

Ցած էին իջնում ստվերները թավ,Մինչ ալպյան գյուղով մի տղա անցավ,-Նա ձյուն ու սառույց անցնում էր անահ,Դրոշ էր տանում, իսկ վրան՝ անմահ՝Excelsior!

Տխուր էր ճակատն, հայացքը անբիծՇողում էր ինչպես սուրն իր պատյանից,Եվ խորհրդավոր լեզուն առնականՀնչում էր ռազմի շեփորի նման՝Excelsior!

Նա տեսավ գյուղի տնակների մեջՕջախի լույսերն տաքուկ ու անշեջ,Եվ սառույցների շողին ընդառաջՆրա շուրթերից թռավ մի հառաչ՝Excelsior!

- Մի՛ գնա,- լսվեց մի ծերունու ձայն,-Մութը փոթորիկ կբերի միայն,Հեղեղը անսանձ գալիս է ահա,-Բայց նույն շեփորի ձայնն հնչեց անահ՝Excelsior!

- Ա՜խ, մնա ինձ հետ,- չքնաղ կույսն ասաց,-Թող կրծքիս ննջի գլուխդ հոգնած.-Մի արցունք իջավ տղայի աչքից,Բայց լսվեց մեղմիկ հառաչը նորից՝Excelsior!

[12]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Եվ վերջին անգամ նա լսեց գյուղից.- Զգուշացի՜ր սոճու փտած ճյուղերից,Փլուզումներից ահռելի ու մեծ,-Եվ վերջին անգամ նա պատասխանեց՝Excelsior!

Լուսայգին, երբ Սուրբ Բեռնարդի անկիրքՏերտերներն էին հղում առ երկինքԱղոթքներն իրենց առօրեական,Մի ձայն սասանեց օդը վաղորդյան՝Excelsior!

Գյուղացու շունը ձյուների մեջ թավ,Սառա՜ծ, անկենդան մի ճամփորդ գտավ,Որ սառույց դարձած ձեռքերի մեջ իրԴրոշ էր սեղմել, իսկ վրան մի գիր՝Excelsior!Այնտեղ, ցուրտ ու գորշ աղջամուղջի մեջ,Պառկե՜լ էր անկյանք, բայց հպա՛րտ և պե՛րճ,Եվ հավետ անբիծ երկնի խորքից վեսՄի ձայն վայր ընկավ ընկնող աստղի պես-Excelsior!

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ(1809-1849)

ԱԳՌԱՎԸ

Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր,Եվ թերթում էի էջերը մոռացված մի գիտության.Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն հանկարծ բախեց իմ դուռը-Եվ այնպես, ասես, զեփյուռը մեղմ թակում էր դուռն իմ տան:«Հյուր է,- այս անցավ մտքովս,- որ բախում է դուռն իմ տան:Ընդամենը այսքան բան»:

Ցուրտ ձմռան այդ հուշն ահեղ է, մի պայծառ վառվող կանթեղ է-Երբ ամեն մեռնող անթեղը ուրվական էր լուռ հանում:Լույս էին տենչում մտքերս - զուր էի թերթում գրքերս,Ախ, չէի՜ն պատմի երգերս Լինորի կորուստն անհուն -

[13]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ախ, չէի՜ն մեղմի վերքերս - Լինորի կորուստն անհուն -Աստ՝ հավիտյա՜ն անանուն:

Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը -Ախ, խայտո՛ւմ... խայթո՜ւմ էր սիրտս սարսափով ցնորական.Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր.«Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան -Ուշացած մի այցելու է, որ թակում է դուռն իմ տան,Ընդամենը այսքան բան»:

Եվ հոգիս ցրեց իր ահը, չկորցրեց իզուր էլ պահը -«Տյար, կամ թե Տիկին,- կանչում եմ,- սպասեք դեռ մեկ վայրկյան.Խիստ բռնել էր աչքիս քունը, մինչ թակում էիք իմ դուռը -Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան.Ինձ թվո՛ւմ էր, թե թակոց է...»,- բացեցի ես դուռն իմ տան -Մո՜ւթ գիշեր էր, այդքան բան:

Արդ մթնում կանգնած հսկում եմ՝ - ու այնպե՜ս դողում, սոսկում եմ,Մինչ իմ սիրտը սողոսկում են երազներ անիրական.Բայց իմ շուրջը լուռ ու մունջ էր, լռությունը անշշո՛ւնջ էր,Սոսկ՝ «Լինո՜ր»- լսվեց մրմունջը՝ իմ շշունջը մեղմաձայն.Եվ՝ «Լինո՜ր»- շրշաց շշունջը՝ իմ մրմունջը մեղմաձայն -Ընդամենը այսքան բան:

Ետ դարձա ես իմ սենյակը,- ու վառվե՜ց հոգուս կրակը,Զի շուտով լսվեց նույն ձայնը - նույն թակոցը մեղմաձայն:«Դե, իհարկե, պատուհանն է, կամ այնտեղ ինչ-որ մի բան է...Կպարզեմ այս առեղծվածը, կտեսնեմ, թե ինչ է այն...Թող հանդարտ լինի իմ սիրտը, որ պարզեմ, թե ինչ է այն -Սոսկ քամին է, այդքան բան»:

Բացեցի ես պատուհանը, որ տեսնեմ, թե ինչն է բանը -Եվ,- ասես թե անցյալից էր,- մի Ագռավ խուժեց անձայն.Մոռացած պատշաճ ողջույնը՝ նա կարծես մտավ իր բույնը -Եվ այս տիրակալ թռչունը գտավ քիվը իմ դռան,Ուր Պալլասի կիսարձանն էր՝ լուռ ու մունջ թառեց վրան -Լուռ թառեց նա, այդքան բան:

Այդուհետ այս սև Ագռավը մոռացրեց մի պահ իմ ցավը.Դեմքն այնպե՜ս մռայլ ու խիստ էր, տեսքն՝ այնպե՜ս հանդիսավոր:«Կարճ է թեև քո կատարը, շատ խիզախ էր քո ներս գալը.Դու,- ասի,- այն սև Ագռավն ես՝ ափերից այն ահավոր...Ի՞նչ է, ի՞նչ է քո անունը ափերում այն ահավոր»:

[14]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[15]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ագռավն ասաց՝ Nevermore:

Մի՜թե այս մեկ բառը քիչ է. թե հրաշք չէ սա՝ էլ ի՞նչ է,Բայց և՝ համարյա ոչինչ է, երբ ասված է մոտավոր:Զի կյանքում գիտեն ամենքը՝ չի ծնվել բնավ այն մեկը,Որն ասի, թե սև Ագռավը Օրհնությունն է թևավոր,Որ սևուկ ու թուխ Ագռավը օրհնությունն է թևավոր,Դեռ անունն էլ՝ Nevermore:

Կիսանդրին դարձրած իր թառը՝ նա խոսեց միակ այս բառը.Մի՞թե մի հատիկ այդ բառն էր ողջ դարձվածն իր նենգավոր:Լռություն տիրեց իր շուրջը, ու լսվեց սոսկ իմ մրմունջը.«Կորցրել է իր երամը, մնացել է մենավոր...Կթռչի՜, երբ գա լուսայգը - հանց հույսերն իմ մենավոր...»Ագռավն ասաց՝ Nevermore:

Ու այսպես այս սև թռչունը դեռ անհոգ կրկնում էր նույնը,Եվ անվերջ կապկում էր սույնը՝ սոսկ մեկ բառն իր գիտության...«Ես գիտեմ, թե այդ բառն ումն է... իր տիրո՛ջ տված ուսումն է,Որ որպես իր օրհնությունը նա մի բառ թողեց միայն -Երբ գտավ անդարձ իր քունը՝ նա մի բառ թողեց միայն,Nevermore, և այդքան բան»:

Այս Ագռավն, ասես, ցրում էր տխրությունս, մոռացնո՛ւմ էր,Ինձ թվաց, թե ցավն անցնում է - և հուշերը ահավոր...Ես գլուխս լուռ հակում եմ, մոտ նստած՝ դեռ գուշակում եմ:Թե չորուկ ու չար թռչունը՝ այս չարիքը չարավոր -Ի՞նչ է, ո՞վ է այս թռչունը, այս սև չարքը չարավոր,Որ կանչում է Nevermore:

Ես այսպես նստած խորհում եմ ու անխոս դեռ մտորում եմ,Մինչ նրա աչքերն այրում են, ա՛խ, իմ սիրտը վիրավոր.Լուռ նստած դեռ գուշակում եմ, ու գլուխս լուռ հակում եմ,Իսկ թավշի վրա ճրագը դեռ շողում է լուսավոր,Բայց թավիշն այդ, ուր շողում է դեռ ճրագը լուսավոր,Չի տեսնի նա՝ Nevermore:

Օդն հետո խեղդուկ ու հոծ էր, իմ սենյակը խնկանոց էր.Քերովբեի ոտնաձայնն էր գորգին զնգում քաղցրալից.«Ա՜հ, Աստվա՛ծ է ուղարկել քեզ, հրեշտակն է առաքել քեզԵվ հղել է նա դարմանը և հուշերն իմ Լինորից...»Որ ըմպեմ, ըմպեմ դարմանը, ազատվե՜մ իմ Լինորից...»Nevermore,- լսվեց նորից:

«Մարգարե՞ ես, չարությո՞ւնն ես, սատանա՞ ես թե թռչուն ես,Փորձապե՞տն է քեզ ուղարկել, թե՞ փորձանքը ահավորԴեպ երկիրն այս, որ լքված է, բայց անվախ, դյութիչ ու բա՜ց է -Ուր կենվորը սոսկ Սարսափն է - դու ասա՛ ինձ հիմնավոր՝Գաղաադի բալասանը գտնելո՞ւ եմ ես մի օր...»Ագռավն ասաց՝ Nevermore:

«Մարգարե՜ ես, չարութո՜ւն ես, սատանա՜ ես թե թռչո՜ւն ես՝Թող վկա լինի երկինքը և մեր Հայրը երկնավոր-Երբ փակվի վշտի այս բեմը, երբ հոգիս տեսնի Եդեմը՝Սուրբ կույսին պիտի գտնի՞ նա՝ Լինորին իր լուսավոր -Լինորին պիտի գրկի՞ նա՝ սուրբ կույսին իր լուսավոր...»Ագռավն ասաց՝ Nevermore:

«Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը,Ե՛տ դարձիր դեպ քո անդունդը, քո ափերը հեռավոր.Չթողնե՛ս քո սև փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը:Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ դուռը մենավոր -Քո կտուցն հանի՛ր սրտիցս - թո՛ղ իմ դուռը մենավոր...»Ագռավն ասաց՝ Nevermore:

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է, դեռ նստած է, դե՜ռ նստած է,Ուր գունատ, դալուկ Պալլասն է՝ նա բազմա՜ծ է փառավոր.Իսկ հայացքն այնպես անկյանք է, հրեշավո՜ր կերպարանք է -Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր -Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավորՉի՜ ազատվի - Nevermore!

ՈՒԼԱԼՈՒՄ

Երկինքը խոժոռ ու արթուն էր,Տերևները փխրո՜ւն էին, չո՜ր,Տերևները թորշոմ էին, չոր,Գիշեր էր, ու աչքս անքուն էր,Անմոռաց հոկտեմբեր մենավոր:Օբերի լճի մոտ աղջամուղջ էր,Մշուշ էր Վիրի դաշտերում,Տամուկ լճի մոտ լուռ ու մունջ էրԵվ Վիրի սատակի անտառում:

[16]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Այստեղ, ծառուղով, որն անվերջ էր,Քայլել եմ հոգուս հետ - անձայն,Փսիքեի՛, հոգուս հետ, անձայն,Երբ հուրը սրտիս, որն անշեջ էր,Վարար մի գետի էր նման,Որ ժայթքում էր դեղին ՅանեքիցՀեռո՜ւ-հեռավո՜ր բևեռում:Ժայթքում էր մեծ լյառն ՅանեքիցՀեռու՜, բքաշո՜ւնչ բևեռում:

Մեր խոսքը այնպես անհամբեր էր,Բայց մտքերը մեր կա՜ղ էին, սի՜ն,Հուշերը խարդախ էին, սին,-Չիմացանք, որ ամիսն հոկտեմբեր էր,Չտեսանք մենք գիշերն այդ տարին:Չտեսանք մենք խավարն Օբերի(Ծանոթ էր, ծանոթ էր նա մեզ),Մոռացանք մութ լճակն ՕբերիԵվ Վիրի սատակները այն հեզ:

Ու հիմա, երբ գիշերն անճանաչ էր,Երբ աստղը լուսայգ խոստացավ,Երբ նա այգալույս խոստացավ,Մեր ճամփին միգամած մի ճաճանչ էր,Մեր ճամփին ճառագայթ էր խոնավ:Այնտեղ հիասքանչ մի մահիկ կար,Ու եղջյուր նա ուներ զուգածին.Ասթարթի ակերով մի լուսնիկ կար,Հստա՜կ մի եղջյուր զուգածին:

Ասացի. «Դիանի՛ց էլ նա վառն է,Շողով՝ հեծության երկնքում,Խնդո՜ւն՝ հեծության երկնքում,Նա տեսել է արցունքս, որ սառն է,Եվ աչքերն իմ միշտ թաց ու անքուն:Նա անցավ Առյուծի աստղերի՛ց էլ,Ճամփա տվեց մեզ դեպ երկինք,Լեթայի պես անդո՜րր մի երկինք:Եկ անցնե՛նք, եկ անցնենք աստղերի՛ց էլ,Թող շողա լույսերով իր պայծառ,Անցնենք Առյուծի աստղերի՛ց էլ,Թող շողա աչքերով սիրավառ»:

[17]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Բայց Փսիքեն վախեցավ ու ասաց ինձ.«Աստղերին այս ես չեմ հավատում,Դալկությանն այս ես չեմ հավատում,Եկ փութանք, հեռանա՛նք եկ,- ասաց ինձ,-Մեր սիրտը սարսափն է պատում»:Բայց թևերը նրա թուլացել,Անզոր տապալվել էին ցած,Փետուրները այնպե՜ս թուլացելՈւ անզոր տապալվել էին ցած,Տխո՜ւր տապալվել էին ցած:

Ասացի. «Ախ, այս մե՛կն էլ երազ է:Գնանք դողդոջուն այս լույսով,Լողա՜նք, բյուրեղյա այս լույսով.Սիբիլի պերճությունը հենց ա՛յս է՝Ճաճանչ, որ շողում է հույսով:Նայիր, այս կրակը ինչ վառ է,Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ կասկածել.Մեր ճամփան անվտանգ ու պայծառ է,Մեզ համար նա երկինքն է բացել.Երբ ճամփան ապահով ու պայծառ է,Էլ ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ կասկածել:

Շոյեցի ես այդ դեմքը, որ թաց էր,Անցկացան ահուդող ու կասկած,Համբույրո՛վ, ահուդող ու կասկած,Հետո մեր ճամփան վերջացած էր,Մեր առջև մի տապան էր հանկարծ.Եվ իմ քույրը կարդաց՝ ինչ գրված էր,Ինչ գրված էր՝ իմ քույրը կարդաց.«Ուլալո՜ւմ, Ուլալո՜ւմ...»,- ախ, այստե՛ղ էրՀանգչում Ուլալումն իմ կորած:

Եվ իմ սիրտը խոժոռ ու արթուն էր,Տերև էր փխրուն ու անթաց,Տերև էր թորշոմ ու անթաց.Հիշեցի, որ իմ աչքը անքուն էր,Հիշեցի հոկտեմբերը անցած,Հիշեցի ես գիշերը անցած:«Հիշեցի, այս վայրում ես եղել եմ,Բերել եմ իմ լուծը այստեղ,Գիշերոց այս գիշերը տեսել եմ,Սատանա՛ն էր բերել ինձ այստեղ:

[18]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Հիշեցի Օբերի այն լճակըՈւ Վիրի դաշտերը մթին,Հիշեցի ես տամուկ այն լճակը,Սատակի անտառները խրթին»:

Եվ մենք ասացինք. «Ա՜խ, ովքե՞ր են,Սատակնե՞րն են, արդյոք, անտառի,Սատակներն այն տխուր ու բարի,Որ փակել են ճամփան. ախ, ովքե՞ր ենԳաղտնիքը տարել մեզանից,Թաքցրել լույսերն աշխարհի,Ախ, լուսնո՜տ մեր հոգու զնդանից,Եվ շողերը մեղսոտ աշխարհի,Ախ, անտո՛ւն մեր հոգու զնդանից»:

ԱՆԱԲԵԼ ԼԻ

Տարիներ առաջ այս երկնքի տակԿար երկիր անվանի.

Ապրում էր այնտեղ սիրունիկ մի աղջնակ,Անունը՝ Անաբել Լի:

Աղջիկը չուներ ուրիշ երազանքԻնձ սիրելուց ու ինձնից սիրվելուց բացի:Երեխա էր նա, երեխա էի ես,Այս ծովի ափին,

Սակայն սերը մեր սիրուց էլ էր վես -Ես ու իմ Անաբել Լին.

Սերովբեներն անգամ տենչում էին մեզ,Տենչում մեր հոգին:

Հենց այդ պատճառով աղետ եղավ մեծԱյս ծովի ափին,

Երկնից ահավոր մի քամի փչեց,Սառե՜ց իմ Անաբել Լին:

Մերձավորները եկան ծանրումեծ,Նրան փակեցին

Մի դագաղի մեջ, ու հավե՜տ քնեցԻմ աննման Անաբել Լին:

Սակայն սերը մեր սիրուց էլ էր խոր,Բոլոր մեծերից,Իմաստուններից.

[19]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Անգամ դրախտի հրեշտակները բոլոր,Չարքերը ծովի հատակից,Ախ, չեն բաժանի հոգիս ոչ մի օրԻմ Անաբելից:

Լուսինն ինձ շողով երազ է բերում,Իմ սիրո՛ւն Անաբել Լի.

Աստղերն ինձ քո վառ աչքերն են բերում,Աննման Անաբել Լի:

Ու գիշերվա մեջ պառկում եմ մենակՔո կողքին, անգի՛ն ու միա՛կ,

Քո դագաղի մոտ՝ այս ծովի ափին,Գերեզմանիդ մոտ՝ այս ծովի ափին:

ԷԼԴՈՐԱԴՈ

Խիզախ մի ասպետԻր նժույգի հետԳիշեր ու ցերեկ՝ մենավոր,Երգով զվարթունՓնտրում էր անքունԷլդորադո երկիրն հեռավոր:

Բայց նա ծերացավ,Ու սիրտը դարձավԳիշերվա նման սևավոր:Զո՜ւր էր նա փնտրում,Քանզի չէր գտնումԷլդորադո երկիրն հեռավոր:

Երբ ուժերն անգամԼքեցին, նրանՀանդիպեց մի ոգի ուխտավոր:«Ոգի,- ասաց նա,-Որտե՞ղ է, ասա՛,Էլդորադո երկիրն հեռավոր»:

«Լուսնի սարն անցիր,Դեպ Հովիտն անծիր,Ուր Ստվերն է հածում մենավոր:Թե անխոնջ փնտրես,Այնտե՛ղ կգտնեսԷլդորադո երկիրն հեռավոր»:

[20]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[21]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

ՌՈՄԱՆՍ

Ռոմա՛նս, դու զվարթ երգի սիրահար,Պարապ թևերով, աչքերով քնքոտ,Դու երգում ես միշտ բնությունն արդարԻնչ-որ հեռավոր մի լճակի մոտ:Թութակն է այնտեղ ինձ համար եղելՀոգուս հարազատ և իմ ականջինԱյբուբենն է նա անդադար հեգել,Որ ես թոթովեմ բառն իմ առաջին,Վայրի անտառում միայնակ պառկած,Եվ աչքերը իմ երկնքին հառած:Բայց տարիները երկնակամարումՓոթորիկի պես ցնցում են ուժգին,Անցնում են անդարձ և հետք չեն թողնում,Եվ էլ չեն հուզում հոգսերը չնչին,Եվ էլ չի մնում երկնքում ոչինչ:Բայց երբ իմ հոգին լցվում է նորիցԱնցած ժամերի երգերով բարի,Որ ես փարատեմ նոր վիշտ ու թախիծՎեհ հնչյուններով անմար քնարի,Ա՜խ, սիրտս է այդժամ պայթում մեղքերից,Քանզի չկիսե՜ց թրթիռը լարի:

* * * Օրը երջանիկ և ժամը խնդունԻմ դալուկ սրտում սոսկ հուշ մնացին.Ե՛վ զորության հույս, և՜ հպարտություն

Անցա՜ն, գնացի՜ն:

Զորությա՞ն հույսեր, բայց նրանք, ավա՜ղ,Սրտիս մեջ արդեն վաղուց են հանգել,Եվ ջահելության տեսիլքը խաղաղ

Կորա՜վ անարգել:

Օ՜, հպարտությո՛ւն, ի՞նչ ունեմ քեզ հետ,Ճակատս է այրում քո թույնն ահավոր-Ի՞նչ է ինձ մնում՝ ամոքել հավետ

Հոգիս մենավոր:

Օրը երջանիկ և ժամը խնդունԱչքերն իմ տեսան և էլ չեն տեսնի,

Եվ վեհանձնության հայացքը անհունԷլ չի՜ գա այցի:

Ե՞տ վերադառնան ուժ, հպարտություն,Որ ցավով եմ ես տարել այն ժամին.Ո՛չ, ժամը պայծառ իմ սիրտը տրտում

Չի՜ տանի կրկին:

Նրա թևերին լուծն է մենության,Որը թրթռալիս ընկնում է անտեսԵվ խորտակում է հոգին, որ նրան

Լա՜վ գիտեր այնպես:

ԱՆՈՒՐՋՆԵՐ

Ջահելությունս լինե՜ր մի երազ,Հոգիս չարթնանա՜ր շողերից անհասՄշտնջենության, չգա՜ր առավոտ.Թախծոտ անուրջը սոսկ լիներ ինձ մոտ,Եվ ոչ՝ այս կյանքը սառն ու իրական,Ուր սիրտը այնպես սև է և ունայն,Եվ այս աշխարհում իր ծնված օրիցՏառապում է միշտ կրքի քաոսից:Բայց եթե լիներ երազն հավիտյան,Անուրջների պես իմ վաղ մանկության,Թե գային նրանք, դառնայի՜ն կրկին,Չէի՜ երազի կյանքը երկնային:Քանզի տեսե՛լ եմ ամռան խնդություն,Երկինք ու արև, և լույսեր անհունՀոյագեղության, և սիրտն իմ մնացԻմ պատրանքների վայրերում անցած՝Մտքերիս ծնունդ էակների հետ...Ավա՜ղ, չի՛ լինում երազը հավետ.Եղավ մեկ անգամ, բայց անցա՛վ, գնա՛ց,Եվ այդ ժամերի հուշը անմոռացԲանտել է հոգիս... Թվո՜ւմ էր անշեջ,Բայց հողմեր տարան մի գիշերվա մեջ,Կամ գուցե լուսնից և աստղից դաժանՍառեց ու մեռավ անուրջը մանկան:Ա՜խ, ի՛նչ էլ որ էր - մտքե՜ր հոգնաբեկ-Չի՛ վերադառնա պատկերը երբեք:Բայց թո՛ղ որ միայն երազներիս մեջ՝

[22]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Կա՛ր երջանկություն և այն չուներ վերջ:Ա՜խ, իմ անուրջնե՛ր, ձեր գույներն անմեռԻրականի հետ պայքարում են դեռԵվ բերում ամեն սրտի տարաբախտՀուշեր անբասիր, վեհ սիրո դրախտ,Եվ ամենավառ հույսերից էլ վեր՝Դառնում են անգին տիրությունը մեր:

ՍՈՆԵՏ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Ո՛վ դու Գիտություն, հեգ ժամանակի դուստր հարազատ,Դու, որ հայացքով ամեն բան գիտես փոփոխել դարձյալ,Ինչո՞ւ ես տանջում դու բանաստեղծի սիրտը անազատ՝Անգղիդ թևերով, իրականությա՜ն թևերով մռայլ:Կոտրված սրտո՞վ պիտ երկրպագի նա քեզ շարունակ-Հեռացի՛ր անդարձ. թափառումի մեջ իր միայնությանԹող որ երկնային իր գանձերը նա որոնի մենակԵվ թափահարի անվեհեր թևերն երևակության:Դու Դիանային կառքից հանեցիր խոսքերով քո կեղծ,Եվ անտառներից քո ճարտարությամբ՝ համադրիադին-Ի՞նչ տվեցիր դու, մի նոր խնդություն ու վայե՞լք անեղծ-Ո՜չ, դու զրկեցիր իր վես ջրերից չքնաղ Նայադին,Եվ բարի ոգուն՝ դաշտերից կանաչ - խլեցի՜ր ինձնիցՀնդկարմավի տակ իմ ամառային երազը անբիծ:

ԵՐԱԶ ԵՐԱԶԻ ՄԵՋ

Թող համբուրեմ դեմքդ հեզ,Եվ թե կա բաժանման խոսք,Թող ասեմ՝ պաշտո՜ւմ եմ քեզ:Ա՜խ, դու ճիշտ ես, կյանքս սոսկԱնցնում է երազի պես:Բայց երբ հույսն է ինձ լքումՈրպես լույս կամ որպես քուն,Որպես տեսիլք կամ ոչինչ,Ի՞նչ է մնում ինձ, ա՜խ, ի՞նչ:Ի՞նչ է կյանքը մեր անտենչ-Սոսկ երազ՝ երազի մեջ:

Շուրջս շառաչ ծառս եղած,Կանգնել եմ ես ափին լուռ,

[23]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Եվ իմ ձեռքի մեջ սեղմած,Ոսկե ավազ է մի բուռ:Բայց, ա՜խ, չեն պահում նրանցԻմ մատները անընտել,Մինչ ողբում եմ դառնացած.Մի՛թե չեմ կարող գրկել,Ամուր գրկել իմ ձեռքում,Մի՛թե չեմ կարող փրկելԳեթ մի հատիկ իմ ձեռքում:Ի՞նչ է կյանքը մեր անտենչ-Սոսկ երազ՝ երազի մեջ:

ԵՐԱԶ-ԱՇԽԱՐՀ

Կա մի ճանապարհ խավար ու մենակ,Որտեղ չարքերն են լինում շարունակ:Գիշերվա արքան անդ ամենազոր,Սև գահին նստած է գիշեր ու զօր:Եղել եմ այնտեղ, ետ դարձել կրկինՀեռու-հեռավոր երկրից այդ խրթին,Երկրից այդ վայրի, երկրից այդ ազատ՝Տիեզերքից դուրս, ժամանակից զատ:

Անհատակ հովիտ, հեղեղ ու կածան,Քարայր, անտառներ՝ վեհ, տիտանական.Մարդ արարածը այստեղ չի եղել,Արցունքն է այստեղ անդադար հեղել-Սարերն են այստեղ վայր իջնում անվերջ,Մխրճվում վայրի, անափ ծովի մեջ,Եվ ալիքներն են տենչում անդադար,Փրփրում երկնային կրակի համար:Լճերն են այստեղ տարածում անհագՋրերը իրենց, լքված ու անկյանք,Ջրերը անդորր ու սառը հավետ՝Ճոճուն շուշանի սեգ ձյուների հետ:Այստեղ լճերն են տարածում անհագՋրերը իրենց, լքված ու անկյանք,Ջրերը տխուր և սառը հավետՃոճուն շուշանի սեգ ձյուների հետ,Եվ սարերի մոտ, ուր գետը հանդարտՄրմնջում է իր երգերը հպարտ,Եվ անտառի մոտ ու թավ մորուտում,

[24]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Ուր դոդոշը և տրիտոնն են ապրում,Կամ լճերի մոտ, խիտ ծառերի տակ,Որտեղ ապրում են վամպիր ու սատակ,Ուր չկա բնավ ոչ մի սրբություն,Ամեն անկյունում՝ մելամաղձություն,Ճամփորդն է այստեղ տեսնում սոսկալիՊատառիկներ և հուշեր անցյալի,Եվ պատանքավոր մարդիկ ամենուր,Որ կհառաչեն ու կանցնեն տխուր,Սպիտակազգեստ էակներ ծանոթԱնցնում են լռիկ ու չեն գալիս մոտ:Տխուր ու թախծոտ մի սրտի համարԽաղաղ վայր է սա, հուշիկ ու հարմար,Հեգ հոգու համար, վշտից սևացած,Էլդորադո է այս վայրը անանց:Բայց ճամփորդը, որ այստեղ է ընկել,Չի համարձակվի իր շուրջը դիտել.Չի բացվում այստեղ ոչ մի առեղծված,Չի լինում այստեղ մարդու աչքը բաց,Քանզի կամքն է սա հզոր արքայի,Որ աչքը մարդու սոսկ պիտի նայիՄթին ակնոցի միջով անդադար,Եվ օրենք է սա բոլորի՛ համար:... Ճանապարհի մոտ, խավար ու մենակ,Որտեղ չարքերն են լինում շարունակ,Գիշերվա արքան անդ ամենազոր,Սև գահին նստած է գիշեր ու զօր,Եղել եմ այստեղ, տուն դարձել կրկինՀեռո՜ւ-հեռավոր երկրից այդ խրթին:

ԷՆՆԻԻՆ

Անցել է բուրհանը,Եվ փա՜ռք քեզ, Աստվա՛ծ,Առողջ է հիվանդը,Փորձանքը՝ անցած,Եվ «ապրել» կոչվող տենդը,Եվ ցավը անցած:

Տխուր մտորում եմ.Դեռ թույլ եմ, տկար,Անշարժ է մարմինս,

[25]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[26]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աՓռվել եմ երկար,Սակայն արդեն լավ եմ,Կողմնե՜լ եմ երկար:

Էնպես էլ սուս-փուս եմԱնկողնում ես ընկել,Որ նայողը կասի, թեՈտքերս եմ տնկել,Կնայի ու կասի, թեՈտքերս եմ տնկել:

Հոգոցն ու տնքոցը,Թառանչ-հառաչյունըԻսպառ վերացել են,Անցել է շաչյունը,Հիվանդ է իմ սրտիԿատաղի՜ այն շաչյունը:

Կծկումն ու ործկումըԱնցել են իսպառ,Դողոցքը, որ միտքսԴարձրել էր խելառ,Եվ «ապրել» կոչվող տենդըԿորել են իսպառ:

Շա՜տ էին ցավերը,Որ սիրտս տարավ,Նրանցից ահավորըԿոչվում է ծարավ.Նաֆթալինի գետ էիՏենչում ես ծարավ,Սակայն սոսկ ջրովԻմ սիրտն հագեցավ:

Հոսում է այդ ջուրըԵվ բնավ էլ ծով չէ,Փոքրիկ մի աղբյուր է,Այնքան էլ խոր չէ,Ընդգետնյա անձավից, որԲնավ էլ խոր չէ:

Եվ թող անխոհեմՉասվի, թե այստեղ

Մթագն է սենյակս,Մահճակալս է նեղ.Դուք դեռ չեք քնելԵրբևէ այստեղ,Սրանից հարմարՉկա՜ ուրիշ տեղ:

Տառապյալ իմ հոգինՄնջում է անանց,Եվ չի ափսոսում իրՎարդերը անցած,Նրանց մորմոքնե՜րը,Մրտինե՜րը անցած:

Նա պառկած երազում էՈւ տենչում շարունակԲուրմո՜ւնք սրբազանԵվ զառ-մանուշակ,Մի նոր վարդաստան,Բուրյան մանուշակ,Չքնա՜ղ, գեղեցի՜կ,Մաքո՜ւր մանուշակ:

Եվ հոգիս դեռ լողում էԵրազում այն հավետ,Որ իմ Էննին բերեցԻր չքնաղ տեսքի հետ.Լողո՜ւմ է նրաԾամերի մեջ հավետ:

Մեղմիկ համբուրեց ինձ,Շոյեց ինձ հուշիկ,Քնեցի ես նրաԿրծքին անուշիկ,Այդ եդեմակա՜նԿրծքին անուշիկ:

Երբ լույսը նվաղ էր,Ծածկեց նա ինձ տաք,Հրեշտակների՜նԴարձրեց ինձ պահակ,Նրանց, աղոթքո՛վ,Կարգեց ինձ պահակ:

[27]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Էնպես էլ սուս-փուս եմՆրա սերը գրկել,Նայողը կասի, թեՈտքերս եմ տնկել,Էնպես էլ անհոգ եմՈտքերս տարածում,Նրա սերը կրծքիս՝Ինձ մեռած են կարծում,Դողում է նայողն ուՄեռա՜ծ ինձ կարծում:

Բայց սիրտս կայտառ է,Քան աստղերը երկնի,Եվ շողը պայծառ էՔեզ հետ, իմ Էննի՛-Շողում է լույսովՔո սիրո՛, իմ Էննի՛,Մտքո՜վ ու լույսովԱչքերիդ, իմ Էննի՛:

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ(1819-1892)

ՀԱՍԱՐԱԿ ՊՈՌՆԻԿԻՆ

Եղիր զուսպ և եղիր անկաշկանդ ինձ հետ, եսՈւոլթ Ուիթմենն եմ,շռայլ և առողջ, ինչպես բնությունը,Քանի դեռ արևը քեզ չի բացասել, ես չեմ

բացասի քեզ,Քանի դեռ ջրերը շողշողում են քեզ համար և

տերևները սոսափում են քեզհամար, իմ բառերն էլ քեզ համար կշողշողան և

կսոսափեն:

Աղջիկս, ես ժամադրվում եմ քեզ հետ ևպատվիրում լինել պատրաստ՝արժանավայել ինձ դիմավորելու,Պատվիրում եմ մնալ համբերատար ու գեղեցիկ՝

մինչև այցելեմ:

[28]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[29]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Իսկ մինչ այդ, ողջունում եմ քեզբազմանշանակալից միհայացքով,որպեսզի ինձ չմոռանաս:

ԼՍՈՒՄ ԵՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԳԸ

Լսում եմ Ամերիկայի երգը, խնդության երգերն եմ լսում,Արհեստավորների երգը, երբ յուրաքանչյուրն իրենն է երգում,

այնպես կենսախինդ և հուժկու,Հյուսնը երգում է իր երգը, մինչ չափում է տախտակն ու հեծանը,Քարտաշն երգում է իր երգը, մինչ պատրաստվում

է աշխատանքի, կամ թողնում է աշխատանքը,Նավավարն երգում է այն, ինչ իրեն է պատկանում

նավակում, նավաստին երգում է՝ շոգենավիտախտակամածին կանգնած,

Աթոռին նստած, կոշկակարն իր երգն է երգում,գլխարկագործը՝ իրենը կանգնած,

Անտառահատի երգը, մաճկալի երգը վաղառավոտյան դաշտի ճանապարհին, կեսօրվադադարին, կամ մայրամուտին,

Մոր քաղցրահամ երգը, ջահել կնոջ երգը՝աշխատելիս, աղջկա երգը՝ կարելիս, կամ լվացք անելիս,

Յուրաքանչյուրն երգում է այն, ինչ իրեն էպատկանում և ուրիշ ոչ մեկին,

Երգում են նրանք ամբողջ օրը, գիշերվա մեջ,երիտասարդներն առողջ ու մտերիմ,

Երգում են բաց բերաններով իրենց առնական ումեղեդային երգերը:

ՄԱՀԱՄԵՐՁԻՆ

Ես քեզ զատում եմ ամենքից. քեզ կասեմ այն, ինչ ոչ ոք չի ասի՝Դու կմեռնես... Թող ուրիշներն ինչ ուզում են

ասեն, ես չեմ կարող կեղծել ու ստել,Ես ստույգ եմ, անգութ, սիրում եմ քեզ, բայց դու չունես

փրկություն:Մեղմորեն հպվում են ճակատիդ, դու զգում ես ձեռքս,Ես չեմ վիճում քեզ հետ, կռանում ու ծածկում եմ քեզ,Անձայն նստում եմ կողքիդ, միայն ես եմ քեզ հավատարիմ,Ես ավելին եմ, քան գթության քույր, ծնող, հարևան,Ես արձակում եմ քեզ, թողնում միայն քո հոգին՝ քո

փրկությունը, որ վախճան չունի,Քո մարմինը միայն դիակ կդառնա, քո դիակը կդառնա

աճյուն:

Եվ ժայթքում է հանկարծ արևը, առաջին անգամ քո կյանքում,Հիմա դու լի ես զորեղ մտքերով ու վստահությամբ,

քո շուրթերը ժպտում են,Դու մոռանում ես, որ հիվանդ ես, այնպես ինչպես

ես եմ մոռանում,Հիմա աչքիդ չեն երևում դեղերն ու քեզ ողբացող

մտերիմները,որովհետև ես եմ քո կողքին,

Ես բոլորին բացասում եմ քեզնից, ոչինչ չունեմ ցավակցելու:Ես չեմ ցավակցում, այլ շնորհավորում եմ քեզ:

ԷՄԻԼԻ ԴԻՔԻՆՍԸՆ(1830-1886)

ՓՈԽԵ՞Լ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Փոխե՞լ կնոջ զգացմունքը-Երբ ուղեղս գցեն դուրս,Կտրեն պեպենոտ իմ կուրծքը,Դեմքիս դնեն թավ մորուս:

Շիկնի՛ր, ոգիս, քո ամրոցում,Շիկնի՛ր, փոշի իմ անհայտ.Ճշմարտության այն յոթ տարինԿնությունից թանկ է շատ:

Սեր, որ չանցավ իր խոռոչը,Հավատ՝ ցավի որջում նեղ,Կրակն է նրա պարգևը,Ցավը չունի ոչ մի դեղ:

Ես կրել եմ միշտ իմ բեռը,Ոչ ոք թագս չի տեսել.Մինչ մայրամուտ փուշ եմ հագնում,Հետո՝ թագս ոսկեթել:

[30]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Իմ խորհուրդը պատանքավոր,Որ կմնա միշտ այսպես,Մինչև մի օր նրա տերըԳերեզմանով գա դեպի քեզ:

ԲԱԽՏԸ ՔԱՂՑՐ Է ՆՐԱ ՀԱՄԱՐ

Բախտը քաղցր է նրա համար,Ում բախտը չի բերել երբեք.Քաղցր հյութն զգալու համարՄեծ պապակ է պետք:

Հաղթողներից և ոչ մեկը,Ում դրոշը ցոլաց անթարթ,Չգիտե, թե ինչ ասել էԼինել միշտ անպարտ:

Մեռնող պարտվածն այն լավ գիտե,Ում ականջին հեռվում պայթեցՑավոտ, սակայն այնպես հստակՀաղթանակը մեծ:

ՀՈՒՅՍԸ ԵՐԳՈՂ ՄԻ ԹՌՉՈՒՆ Է

Հույսը երգող մի թռչուն է,Թափառում է նա հոգում՝Ու գեղգեղում առանց բառի,Երբեք նա չի հոգնում:

Անուշ է երգը սյուքի հետ,Մրրիկն՝ անգութ այնպես,Որ սառեցնում է թռչնակին,Որ տաքացնում էր մեզ:

Լսել եմ երգը ցուրտ երկրում,Եվ ծովերում անտակ,Բայց նա երբեք վհատվելիսԻնձնից չուզեց փշրանք:

[31]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

ԷԴԳԱՐ ԼԻ ՄԱՍԹԸՐՍ(1869-1950)

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը,Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է,Տղամարդու և կույսի լռությունը,Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառգտնում,Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ,Հիվանդների լռությունը,Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում,Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն.Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ,Երբ մահը խլում է ձագին,Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ...Մենք չենք կարող խոսել:

Հետաքրքրասեր պատանին խանութի մոտՀարցնում է ծեր զինվորին.«Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ»,Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ,Կամ նրա միտքը թռչում է հեռուները,Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալԳեթիսբուրգի վրա,Այլ կատակով ետ է դառնում:Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել»,Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորըՀամր ու աղոտ վերապրում էՀրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը,Սպանվածների վերջին ճիչերը,Վերապրում է և ինքն իրեն, գետնին պառկած,Հետո՝ վիրաբույժներ, դանակներ,Անկողնային երկար օրեր:Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը,Նկարիչ կլիներ,Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին,Որոնք չէր կարողանա նկարագրել:Խոր ատելությունն իր լռությունն ունի,Իր լռությունն ունի մեծ սերը,Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը,Ու դառնացած մտերմությունը:

[32]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Լռություն կա հոգևոր ճգնաժամի,Երբ քո նրբորեն տանջված հոգինՏեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինիԲարձրագույն կյանքի տիրությունում:Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար,Եվ պարտության լռություն կա:Լռությունը անարդարացի պատժվածների,Լռությունը մահամերձի, որը սեղմում է հանկարծ քո ձեռքը,Լռությունը հոր և որդու միջև,Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը,Թեկուզ և որդին սխալ հասկանա:Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև,Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են,Եվ այն համատարած լռությունը, որ պատում էԿոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին,Լինքոլնի լռությունը,Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս,Նապոլեոնի լռությունըՎաթերլոյից հետո,Ժաննա դ՛Արկի լռությունը,Ով բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված»,Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով,Ծերության լռությունը,Որը չափազանց իմաստուն է խոսելու համարԱնմատչելի բառերով, նրանց հետ, որոնք չեն ապրելԿյանքի այդքան երկար ուղին:Եվ կա լռություն մեռյալների:Եթե մենք, ողջերս, չենք կարողանում խոսելԾանր փորձառություններից,Ապա ինչո՞ւ եք զարմանում, որ մեռյալներըՉեն պատմում մահվան մասին:Նրանց լռությունը կմեկնաբանվի,Երբ ինքներս մոտենանք նրանց:

ԱՆՆԱ ՐԱԹԼԻՋ

Իմ անարժան ու անհայտ անձիցԱնմեռ երաժշտություն է թրթռում՝«Չարամիտ ոչ մեկի, բարի՝ բոլորի հանդեպ»,Իմ մեջ միլիոնների ներողամտությունն է միլինոնների հանդեպ,Եվ ազգի գթասիրտ դեմքը,Որ շողում է արդարությամբ ու ճշմարտությամբ:

[33]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ես Աննա Րաթլիջն եմ, որը քնում է այս մոլախոտերի մեջ,Սիրածը Աբրահամ Լինքոլնի,Նրա հետ պսակված, բայց ոչ միությամբ,Այլ բաժանումով: Ծաղկիր հավետ,Օ՜, Հանրապետություն,Իմ կրծքի փոշուց:

ՍԹԻՎԸՆ ՔՐԵՅՆ(1871-1900)

ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԱնապատումՄի էակ տեսա, մերկ ու վայրագ,Որ, գետնին նստած,Իր սիրտն էր պահել ափերի մեջԵվ ուտում էր:Ասացի. «Համե՞ղ է, բարեկամ»:«Դառն է, դա՜ռը- պատասխանեց,-Բայց ինձ դուր է գալիս,Որովհետև դառն է,Եվ որովհետև ի՛մ սիրտն է»:

ՄԻ ՄԱՐԴ ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ

Մի մարդ վախենում էր, որ մարդասպանԿհանդիպի,Մեկ ուրիշը՝ որ զոհ կգտնի:Մեկը մյուսից խելոք էր:

ԻՄԱՍՏՈՒՆՆ ԷՐ ԴԱՍԱԽՈՍՈՒՄ

Իմաստունն էր դասախոսում:Նրա առջև՝ երկու պատկեր:«Այս մեկը սատանան է,իսկ այս մեկը ես եմ»:Երբ նա շրջվեց,Մի ճարպիկ աշակերտՓոխեց նկարների դիրքը:

[34]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[35]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Իմաստունը դարձավ կրկին:«Այս մեկը սատանան է,Իսկ այս մեկը ես եմ»:Աշակերտները քմծիծաղում էինՈւ զվարճանում խաղի վրա:Բայց իմաստունն իմաստուն էր:

ՄԻ ՄԱՐԴ ՈՍԿԵ ՄԻ ԳՈՒՆԴ ՏԵՍԱՎ

Մի մարդ ոսկե մի գունդ տեսավԵրկնքից կախվածՈւ սարը ելավ՝ նրան հասնելու,Իսկ երբ հասավ, պարզվեց, որ այն...Ընդամենը կավ էր:

Եվ ի՛նչն էր տարօրինակ-Երբ իջավ ու նորիցԵրկնքին նայեց,Տեսավ ոսկե մի գունդ երկնքից կախված.Եվ ի՛նչն էր տարօրինակ,Գունդը ոսկուց էր,Աստվա՜ծ վկա, ոսկո՛ւց էր:

ՉԱՐ ՄԱՐԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Տեսե՛ք, չար մարդու գերեզմանն է սա,Իսկ նրա կողքին՝ մի խստադեմ ոգի:Ահա մի կույս գլխիկոր եկավ,Ձեռքին՝ մանուշակներ,Բայց ոգին բռնեց նրա ձեռքը.«Ո՛չ մի ծաղիկ նրան»- ասաց:Կույսը լաց եղավ.«Բայց չէ՜ որ ես սիրում էի նրան»:Ոգին խստադեմ, հոնքերը կիտած՝«Ո՛չ մի ծաղիկ նրան»:

Ի՛նչն է կարևոր-Եթե ոգին էր արդար,Ինչո՞ւ էր կույսը լալիս:

ԼՐԱԳԻՐ

Լրագիրն անարդարության ժողովածու է,Որ շրջմոլիկ պարմանիների աղաղակովՏարածում է իր մեծ կարծիքըԽեղճ ու հեգնական միլիոններին,Եվ ընտանիքներն, ազդված ահավորՑավի պատմությունից,Փարվում են իրենց տաք օջախներիԽնդությանը:Դատարանի դահլիճ է այն,Որտեղ ամեն ոք դատապարտվում է,Բարի թե անարդար,Ազնվագույն մարդկանց մի աղբի կողմից:Լրագիրը շուկա է,Ուր ողջամտությունն իր ազատութունն էՎաճառում,Եվ դդումները թագավոր են օծվում ամբոխի կողմից:Լրագիրը խաղ է,Ուր միայն սխալն է հաղթանակ բերում,Իսկ հմտությունը մահ է շահում:Խորհրդանշան է այն,Եվ աննպատակ կյանքի գրառումներ,Ճչացող պատմությունների մի հավաքածու,Ուր ժողովված են հավերժական հիմարությունները,Որոնք հեռավոր կետերիցՀասել են մինչև այսօր՝Թափառելով այս անպարիսպ աշխարհում:

ԱՍՈՒՄ ԵՍ ԹԵ ՍՈՒՐԲ ԵՍ

Ասում ես, թե սուրբ ես,Եվ այն պատճառով,Որ քեզ մեղքեր գործելիս չեմ տեսել:Այո, ուրիշնե՛րն ենՔեզ տեսնում, բարեկա՛մ:

ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Լաց մի՛ լինի, կո՛ւյս, բարի՜ պատերազմ է,Քանզի քո սիրածը վերջին անգամ երկինքը նզովեց,

[36]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Վախեցած նժույգը անտեր սլացավ:Լաց մի՛ լինի,Բարի՜ պատերազմ է:Խռպո՛տ ու հնչե՛ղ թմբուկներ գումարտակի,Փոքրիկ հոգիներ՝ միշտ մարտի ծարավ-Այս մարդիկ ծնվել են ցանելու և մեռնելու համար:Անլուր պարծանք է պարուրում նրանց.Մե՜ծ է ճակատամարտի աստվածը, իսկ նրա տիրույթը՝Մի դաշտ, որտեղ բյուր դիակներ են պառկած:Լաց մի՛ լինի, փոքրի՛կ, բարի՜ պատերազմ է,Քանզի քո հայրն ընկավ դեղին խրամատներում, Կուծքը ծեծեց, վերջին անգամ հևաց ու մեռավ:Բարի՜ պատերազմ է:

Վառվռո՛ւն դրոշ գումարտակի,Արծիվ կարմիր և ոսկե կատարով-Այս մարդիկ ծնվել են ցանելու և մեռնելու համար:Ցո՛ւյց տվեք նրանց վեհությունը եղեռնի,Բացատրեք նրանց սպանության գեղեցկությունը,Եվ դաշտի, որտեղ բյուր դիակներ են պառկած:

Մա՛յր, որ սիրտդ կախվել է մի կոճակի նմանՄեռած քո որդու վառ համազգեստին,Լաց մի՛ լինի,Բարի՜ պատերազմ է:

ՌՈԲԵՐՏ ՖՐՈՍԹ(1874-1963)

ԴԱԴԱՐ ԱՆՏԱՌԻ ՄՈՏ

Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա:Անտառապահը գյուղում է հիմաՈւ չի կասկածում, որ այստեղ կանգնածԴիտում եմ ձյունոտ անտառը նրա:

Զարմանում է իմ ձիուկը թմրած՝Ինչո՞ւ կանգնեցինք դաշտերում այս բաց,Անտառի ու այս լճակի միջև,Այն էլ գիշերվա ժամին մթամած:

[37]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Զանգուլակներն է ցնցում հևիհև՝Ինչո՞ւ ենք կանգնել դաշտերում այս սև:Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ,Փաթիլներ իջնող ու քամի թեթև:

Անտառը այնպես խորն է ու մթին,Բայց խոստում ունեմ ես տված մեկին,Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ,Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ:

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՔԱՅԼ

Վեմոնթյան իմ ննջարանում,Ուր կա երկդուռ մի պահարան,Ետին պատին՝ մի բուխարի(Կոշկաթաթերն՝ ուղղված նրան),

Ունեմ մի զույգ կաշվե կոշիկ,Ախոյաններ մաշված ու հին,Որոնք մրցում էին կյանքում,Հիմա ապրում են միասին:

Ու լսում են ինձ ուշադիր,Որ մի-երկու հարց տան վերջում,Թե ով է դեռ ունակ ու ժիր,(Ու էնպե՜ս են «ով»-ը շեշտում):

Մեկը Մոնթեքում թրջեցի,Երբ գլխարկս քամին տարավ,Իսկ մյուսը Քլիֆ Հաուսում էր,Երբ ալիքը շատ բարձրացավ:

Երկու թոռներս են մեղավոր.Ո՜նց թրջեցին ինձ շանորդիք,Բայց երբ կարդալ սովորեն, թողՍա չընդունեն հանց նախատինք:

Երբ հպում եմ լեզուս կաշվին,Կրունկներին էդ երկուսի,Մեկին՝ Ատլանտյանի աղն է,Մյուսին՝ Խաղաղ օվկիանոսի:

[38]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[39]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Կանգնել երկու օվկիանոսում՝Ռեկորդային քայլ է արդեն:Կոշիկներս գուցե թե դեռՄի կլորիկ գումար բերեն:

Բայց հանձնում եմ նրանց հպարտԻմ մուսային, թանգարանին,Որ նուրբ կաշի չձևանաԷդ ալևոր հաստակաշին:

Ու խնդրում եմ, ներեք դուք ինձ,Որ գլուխս եմ գովում մի քիչ,Էս Միացյալ ՆահանգներըԿոշիկներս են չափել այնինչ:

ԾԱՆՈԹ՝ ԳԻՇԵՐՎԱ ՀԵՏ

Ծանոթ եմ եղել ես գիշերվա հետՈւ անձրևի տակ քայլել եմ երկար,Լույսից էլ երկար - ու դարձել եմ ետ:

Նայել եմ տխուր փողոցներն ի վար:Պահակի կանչին ուշք չեմ դարձրելՈւ իմ աչքերն եմ կախել անդադար:

Կանգնել եմ անձայն ու ականջ դրել,Երբ մի հեռավոր, անհայտ փողոցիցՄի ընդհատ ճիչ է ականջիս դիպել:

Բայց հրաժեշտ չէր ձայնն այդ ուղղված ինձ,Ոչ էլ աղերսանք, որ ես դառնամ ետ,Իսկ երկնաբնակ ժամացույցը ջինջ

Ճիշտ չէր կամ սխալ. ապրում էր հավետ:Ծանոթ եմ եղել ես գիշերվա հետ:

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Պետք չէ այդքան իզուր հոգալ,Որքան ես ու դու,Երբ խմբվում են թռչունները՝Հրաժեշտ տալու,

Կամ երբ նրանք դառնում են ետՈւ երգում անդադար.Ճշմարտությունն այստեղ մեկն է,Ու մշտապես արդար.

Մենք ուրախ ենք մեր տխրությամբ,Լսում ենք երգերը:Բույն են նրանք շինում, քանդում՝Մեզ թողնում վերքերը:

ԿԱՐԼ ՍԵՆԴԲԵՐԳ(1878-1967)

ԽՈՏ

Աուստերլիցի ու Վաթերլոյի տակ մի տեղհավաքիր դիակները:Թաղիր հողի տակ և թույլ տուր գործել.ես խոտ եմ, կծածկեմ նրանց:

Հավաքիր դրանք Գեթիսբուրգի մոտ,Հավաքիր դրանք Իպրում, Վերդենում:Թաղիր հողի տակ և թույլ տուր գործել:Երկու տարի անց, տասը տարի անցուղևորները կհարցնեն.Ի՞նչ վայրեր են սրանք,Որտե՞ղ ենք հիմա:

Ես խոտ եմ:Թույլ տուր գործել:

ՋԱԶ-ՖԱՆՏԱԶԻԱ

Զարկեք ձեր թմբուկները, հնչեցրեք ձեր բանջոները,ու թող հեկեկան երկար ու ոլորուն սաքսոֆոնները:Դեհ, սկսեք, օ ջազմեննե՛ր:Խփեք մատներով թիթեղյա կաթսաներին, թող ծորան ձերտրոմբոններն ու թող շրշան զմռնիտի թղթերը՝ հա՛շ-հա՛շ-հա՛շ:

Հառաչեք, ինչպես աշնան քամին միայնակ ծառերի վրա,

[40]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Հառաչեք մեղմ, ասես մեկին եք սարսափելի տենչում,ոռնացեք ավտոմեքենայի պես, որ փախս է տալիսոստիկանի մոտոցիկլից, հարվածեք՝ բա՛մփ-բա՛մփ,ջազմեններ, կռեք թմբուկները, շեփորները,բանջոները, փողերն ու ծնծղակները՝ բոլորը միասին:Այնպես արեք, որ երկու հոգի աստիճանների վրա իրարբզկտեն ու միմյանց աչք հանելով թավալգլոր լինենաստիճաններից:

Խփեք խուժանի երգը... Հիմա Միսիսիփիի վրագիշերով մի շոգենավ է ոռնում՝ հո՜ւ-հո՜ւ-ուո՜ւ...Փողոցի կանաչ լապտերները ճչալով կանչում ենքնքուշ աստղերին... ու գետնի բլուրներիսապատների վրայով մի կարմիր լուսին է անցնում...Դեհ, սկսեք, օ ջազմեննե՛ր:

ՄՇՈՒՇ

Մշուշն իջնում էկատվի ոտքերին:Անշարժ ոտքերիցնայում է նավամատույցին,քաղաքինու շարժվում առաջ:

ԿԱՊՈՑՆԵՐ

Ես խորհել եմ ծովափների, դաշտերի,Արցունքների ու ծիծաղի մասին:

Ես խորհել եմ կառուցվող տներիՈւ հողմից քշված տների մասին:Ես խորհել եմ հանդիպումներիՈւ ամեն հանդիպման համար՝ հրաժեշտի մասին:

Ես խորհել եմ մենակյաց աստղերի,Զույգ-զույգ ճախրող պիրոլներիԵվ խարխափող ու մտասույզմայրամուտների մասին:

Ես ուզեցել եմ թռչել ու հասնել

[41]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Հաջորդ աստղին ու վերջին աստղին:

Ես խնդրել եմ, որ ինձ թողնեն մի քանի արցունքՈւ մի քիչ ծիծաղ:

ՔԱՄՈՒ ԵՐԳԸ

Տարիներ առաջ ես սովորեցի՝ ինչպես քնելՄի հին խնձորի այգում, որտեղ քամին սուրալովհաշվում էր իր փողն ու ցիրուցան անում:Մի լքված այգում, որտեղ ցցված ճյուղերն ականջէին դնում, կամ չէին դնում ամենևին,ծառերի երկար շարքերի մեջ, որտեղ ճյուղերըճանկում էին քամուն և ստիպում սուլել. «Ո՜վ ես, ո՜վ ես դու»:Այստեղ, գլուխս ձեռքիս վրա՝ քնում էի ամառվակեսօրին ու այստեղ էի առնում քնելու իմ դասը:Հետո ես հեռացա, ասելով. ես գիտեմ, թե ինչու ենքնում, գիտեմ, թե ինչու են ծուղակը գցում այս խորամանկքամիներին:Տարիներ առաջ ես սովորեցի՝ ինչպես ականջ դնելերգող քամուն, ինչպես մոռանալ և ինչպես լսել նրակաղկանձը, որ վազում ու վարգում է ցերեկվակապույտի ու գիշերվա աստղերի ներքո՝

Ո՜վ ես, ո՜վ ես դու:Ո՞վ երբևէ կմոռանաքամու երգը, մինչ նա սուրալովհաշվում է իր փողըև ցիրուցան անում:

ՈՒՈԼԸՍ ՍԹԻՎԸՆՍ(1879-1955)

ԿԵՌՆԵԽԻՆ ՆԱՅԵԼՈՒ ՏԱՍՆԵՐԵՔ ԵՂԱՆԱԿ

1Քսան ձյունածածկ սարերի մեջՄիակ շարժվող բանըԿեռնեխի աչքն էր:

[42]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

2Միտքս երեք մասի էր բաժանվածԻնչպես մի ծառՈրին երեք կեռնեխ են թառել:

3Կեռնեխը գալարվում էր աշնան քամու հետ:Մարմնախոսության փոքրիկ մասն էր դա:

4Տղամարդն ու կինըՄեկն են:Տղամարդը, կինն ու կեռնեխըՄեկն են:

5Չգիտեմ՝ ո՞ր մեկին նախապատվություն տամՎերջավորությունների գեղեցկությանըԹե՞ ակնարկների գեղեցկությանը,Կեռնեխին՝ սուլելիսԹե՞ պարզապես հետո:

6Սառցալեզվակները այս պատուհանըԼցրեցին ինչպես կոպիտ ապակի:Կեռնեխի ստվերըԿտրեց-անցավ այն:Անմեկնելի պատճառՄնաց ստվերից:

7Ով Հադամի մարդիկԻնչո՞ւ եք սոսկ թռչուն երազում:Միթե չեք տեսնում թե ինչպես է քայլում կեռնեխըՁեր շուրջը խմբվածԿանանց ոտքերի մոտ:

8Ես լավ շեշտեր գիտեմՈւ լուսավոր անխափան ռիթմեր,Բայց գիտեմ նաևՈր իմ գիտեցածի մեջԿեռնեխն անմասն չէ:

[43]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

9Երբ կեռնեխը չքացավԱնթիվ շրջաններիԵզրագծիցՄնաց մի կետ:

10Կանաչ լույսի մեջ թռչողԿեռնեխին նայելիսԿճչային նույնիսկԿավատները բարեհնչունության:

11Նա Քընեթիքութն անցավԱպակե կառքովՈւ շատ վախեցավԵրբ շփոթեցԻր կառքի ստվերըԿեռնեխների հետ:

12Գետը շարժվում է:Կեռնեխները կչվեն շուտով:

13Ողջ կեսօրը երեկո էր:Ձյուն էր գալիսՈւ ձյուն էր գալու:Կեռնեխը նստեց Մայրու շիվերին:

ՁՆԵՄԱՐԴԸ

Պետք է ձմռան միտք ունենալՆայելու համար ձյունապատ սոճիներինԵղյամին ու սառած ճյուղերին:Պետք է սառած լինել երկարՆայելու սառցից դողացող գիհունՈւ եղևնուն հունվարյան արևի տակ

Եվ չմտածել քամու ձայնի հետԻնչ-որ դժբախտության մասին,Նաև տերևների ձայնի հետ

[44]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Որը հողի ձայնն էՆույն հողմով զեղունԵվ սուրում է նույն ամայության մեջԼսողի համար, որ ձյան մեջ կանգնած,Ու ոչինչ դարձած նայում է անվերջՉեղած ոչինչին ու եղած ոչինչին:

ԿԻՐԱԿԻ ԱՌԱՎՈՏ

1Գիշերազգեստի հանգիստ հաճույքը, աթոռին դրվածՈւշացած սուրճը նարինջների հետ,Թութակի կանաչ ազատությունը օթոցի վրաԻրար են խառնվել անէացնելուՍուրբ լռությունը հին զոհողության:Անուրջների մեջ նա զգում է մութԱվարառությունն անցած աղետի,Ինչպես անդորրն է անվերջ խավարում թաց լույսերի մեջ:Բուրավետ նարինջ. վառվռուն, կանաչ թևերը կարծեսԳոյակներ լինեն հանգուցյալների հաջորդության մեջ,Գալարապտույտ՝ անծիր ջրերում, առանց մի ձայնի,Օրն էլ է նման անծիր ջրերին, առանց մի ձայնի.Մնջած, որ նրա ոտքերն երազկոտԾովերով անցնեն մինչև Պաղեստին,Դեպ մի տերություն արյան ու շիրմի:

2Ինչո՞ւ պետք է նա շռայլությունը տա մեռյալներին:Սրբությունն ի՞նչ է, երբ գալիս է լոկԼուռ ստվերների տեսքով երազում,Բուրավետ մրգի, լուսապայծառ ու կանաչ թևերի,Կամ բալասանի ու հողագնդի գեղեցկության մեջ:Նա չի՞ գտնելու դրախտի նման գուրգուրիչ մի միտք:Սրբությունն իր մեջ պետք է միշտ ապրի.Կիրք ինչպես անձև, ու հոգեվիճակ՝ ձյան մեջ ծվարած,Մենության թախիծ կամ անենթակաՈւրախություն, երբ անտառն է ծաղկում.Սառն զգացմունքներ՝ աշնան գիշերվա թաց ճանապարհին,Ամեն ցավ, հաճույք, որ միտք է բերումԱմռան ընձյուղը ու շիվը ձմռան:Հենց այս չափերն են, որոնք իր հոգուն բաժին են ընկել:

[45]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

3Յուպիտերը անմարդավայել ծնունդ ունեցավ:Եվ կուրծք չի տվել ոչ մի մայր նրան, իսկ հողը անուշՄեծ շարժուձևեր չի տվել նրա դյութազուն մտքին:Քայլում էր մեր մեջ որպես մունջ արքա,Վեհաշուք քայլում եղնարների մեջ,Մինչև մեր արյունը, խառնակված ու կույս,Երկնի պես այնպես փոխհատուցանեց երազանքներին,Որ եղնարները անգամ հասկացան, մի աստղի վրա:Իսկ մեր արյանը ի՞նչ բախտ էր տրված:Դառնալո՞ւ է նա Դրախտի արյուն, և թվալո՞ւ էԵրկիրն էլ դրախտ, որ մենք ճանաչենք:Երկինքն ավելի մտերմիկ կլինի այնժամ, քան հիմա,Մասն աշխատանքի ու մասը ցավի,Պարծանքի մեջ՝ մոտ ամրակուռ սիրույն.Ոչ այս բաժանող կապույտն անտարբեր:

4Եվ ասում է նա. «Ես այնքան գոհ եմ, երբ թռչուններըՉվելուց առաջ միգամած դաշտիԻրականությունն են փորձում իրենց քաղցր հիացմունքով:Բայց երբ չվել են ու դաշտերը տաքՉեն վերադառնում, ո՞ւր է դրախտը»:Չկա և ոսկյա անդրաշխարհը, քաղցրալուր կղզի՝Ոգու կացարան, ոչ՝ պատիրք-հարավ ոչ՝ արմավենիԴրախտի սարում, որ տոկացել է,Ինչպես ապրիլի կանաչն է տոկում, ինչպես կտոկա,Այն թռչունների հիշողության պես,Կամ էլ այն տենչի, հունիս ու գիշեր, որ ծիծեռնակիՊայծառ թևերի կատարելությանն է հպվել թեթև:

5Եվ ասում է նա. «Գոհությամբ հանդերձ զգում եմ սակայնԿարիքը ինչ-որ մի անմեռ բախտի»:Պերճության վախը միայն վախճանն է. նրա միջոցովԿիրականանան մեր երազներն ու երազանքները:Թեև մեր ճամփին նա տերևներ է ցանում կործանման,Ճամփան լոկ հիվանդ վշտինը եղավ. բազում ճամփաներ,Ուր ցնծությունը հնչեցնում է իր խոսքերն անզգա,Սերը՝ շշնջում ոչ շատ քնքշորեն:Նա այնպես արեց, որ ուռին այնտեղ դողա արևից,Կույսերի համար, որոնք սիրում են նստել կանաչին,Որ նվաղում էր նրանց ոտքի տակ.

[46]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[47]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Իսկ տղաները դեռ պիտի կիտենՄրգեր անգոսնած մի ափսեի մեջ, կույսերն համտեսենՈւ քայլեն անկիրք տերևների վրա:

6Մահը չի՞ փոխվում դրախտում արդյոք:Չի՞ ընկնում արդյոք պտուղը հասուն, թե ճյուղերն այնտեղԾանրացած են միշտ ջինջ արևի տակՈւ միշտ անփոփոխ, բայց այնպես նման մեռնող երկնքին,Մեր գետերի պես, որոնք անդադար ծովեր են փնտրումԱռանց գտնելու, ընկրկող ափին:Չե՞ն դիպչում բնավ անտես մի ցավով. այդպե՞ս է արդյոք:Ինչո՞ւ տանձենին գետի մոտ տնկել,Կամ ափը լցնել սալորի բույրով.Ավաղ, որպեսզի մեր գույներն հագնեն,Մետքասյա հյուսքերն այս կեսօրների,Զարկեն լարերին մեր անհամ վինի...Պերճության մայրը միայն վախճանն է, առեղծվածայի՜ն,Նրա կրծքի մեջ մենք հորինում ենքՄեր երկրավոր, սպասող մայրերին, որոնք անքուն են:

7Հախուռն այրերի մի փոքրիկ շրջան կիրակի ծեգինԵրգելու է ցոփ խրախճանքներում.Նվիրվածությունը նրանց առ արև,Ոչ որպես աստված, այլ ինչպես աստված կարող էր լինել,Ու ադամամերկ ինչպես վայրածին:Եվ նրանց երգած երգը դրախտի երգը կլինի,Առ երկինք իրենց արյունից բխող.Նրանց երգի մեջ կանցնեն ձայն առ ձայնԼիճը հողմաշունչ, վայրն իրենց տիրոջ խինդ ու հիացքի,Ծառերը ինչպես մերկ սերովբեներ,Բլուրներն իրենց արձագանքներովՈւ դեռ շատ երկար կհնչի այնտեղ խմբերգը նրանց,Ու կճանաչեն նրանք երկնային մտերմությունըՄեռնող այրերի, նաև կիրակի առավոտների:Որտեղից էլ գան և ուր էլ գնան՝Միշտ ցող կլինի նրանց աչքերում:

8Անշշուկ ջրից նա ձայն է լսում,Որն արտասվում է. «Բայց Պաղեստինի այն գերեզմանըՀույլ հոգիների շքամուտքը չէ:

Չէ որ Հիսուսի գերեզմանն է դա,Որտեղ նա պառկեց»:Իսկ մենք արևի անտիկ քաոսում ենք գոյատևում,«Օր-գիշեր» կոչված կախվածության մեջ,Կամ մեծ ու անխույս ջրերի կղզուՄիայնության մեջ անհոգ ու ազատ:Եղնիկներ են մեր սարերով քայլում, ու լորն է սուլումԻնքնաբուխ ձայնով, պտուղն է հասնումԴաշտում ամայի, իսկ երեկոյանՄթին երկնքի մոռացության մեջԱղավնիների երամն է հանկարծ թռչում բազմիմաստՈւ խորը սուզվում, դեպի խավարը՝ բացված թևերով:

ԲԱՐԻ ՄԱՐԴԸ ՉՈՒՆԻ ԿԵՐՊԱՐԱՆՔ

Դարեր շարունակ նա ապրեց աղքատության մեջ:Աստված էր նրա միակ նրբագեղությունը:Հետո սերնդե սերունդ նա դարձավ ավելիՈւժեղ և ազատ, մի քիչ էլ փող հավաքեց:Ապրեց բոլոր կյանքերը, որովհետև եթե վատն էր,Ասում էր՝ լավ կյանք հնարավոր է դեռևս:Վերջապես լավ կյանք եղավ, հանգիստ քուն, փայլուն միրգ,Ու Ղազարոսը նրան մատնեց մնացյալներին:Որոնք սպանեցին նրան, մարմնի մեջ փետուրներ խրեցինԾաղրելու համար. թաղելիս նրա հետ դրեցինԹթու գինի, որպեսզի տաքանա, դատարկ մի գիրք:Իսկ գերեզմանի վրա մի քառթավոր ցուցանակ խփեցին՝

Նրա մահվան տապանագիրը, ու գրեցին՝Բարի մարդը չունի կերպարանք. կարծեսԻրենք գիտեին:

[48]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ(1885-1972)

ՀՅՈՒ ՍԵԼՎԻՆ ՄՈԲԸՐԼԻ(Շփումներ եւ կյանք)

VOCAT AESTOS IN UMBRAM, Nemesianus, Ec. 4*E.P. ODE POUR L'ELECTION DE SON SEPULCHRE**

1

Ուղիղ երեք տարի, փորձելով լուծել գլխավոր հարցը, Նա մեն-մենակ ջանաց հարություն տալՔերթողության մեռյալ արվեստին, հաստատել «բարձրը»՝Բառի հին իմաստով: Ի սկզբանե սխալ...

Կամ տեսավ, որ ծնվել է սխալ ժամանակի մեջ, Մի երկրում կիսավայրենի և անբարեհարմար.Ուզում էր քարից շուշան քամել անվերջ.Կապանեոս. կարմրախայտ՝ կեղծ խայծի համար.

Ίδμεν γάρ τοι πανθ΄, όσ΄ ένί Τροίη***Այս բառերն էին մեխվել նրա ականջում. Ժայռերը շարժելով քամու ուղղությամբ՝Ջարդված ծովերն էին առաջ նրան կանչում.

Ֆլոբերն էր նրա Պենելոպեն ճշմարիտ:Անհնարին ձեռնարկն էր տարերքը նրա.Զննեց Կիրկեի ծամը նրբագեղ ու խիտ,Բայց ոչ նշանաբանը՝ արևի ժամացույցի վրա:

Անփոփոխ՝ «դեպքերի անդառնալի ընթացքից»՝Նա մեռավ բոլորի հիշողության մեջ en l’anTrentiesme de son eage.* կորավ մարդկանց աչքից, Եվ Մուսաների թագը չհանձնվեց նրան:

2

Դարաշրջանը պատկեր էր ուզում՝Իր արագացված ծամածռանքը.Ժամանակակից բեմն էր մեզ հուզում, Ո՛չ նկուղային հրապուրանքը.

[49]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Անտարակույս ո՛չ ցնորքներն աղոտ,Որոնք ծնում է հայացքը ներքին.Լավ է՝ ունկնդրենք խոսքեր ստահոդ,Քան բառափոխված դասականներին.

«Դարը պահանջեց» գիպսե կաղապար,Ուր ժամանակը չէր կորչելու զուր.Կրակոտ արձակ, շարժուն գաղափար,Ոչ «քանդակված» հանգ, այլ տողեր սուր-սուր:

3

Գորշ խալաթի փոխարենՄուսլինով են արդ շրջում,Քնարի տեղ Սափֆոյի՝Պիանոլան է հնչում:

Դիոնիսոսն ՀիսուսինՏարավ... Ֆալլոս, սուրբ ոգի.Կալիբանը Արիելին Դուրս շպրտեց անհոգի:

Ամենայն ինչ հոսում է,Հերակլիտեսն էր ասում. Էժանությունն աչք ծակողՄեզնից արագ է վազում:

Քրիստոնեությունն արդենԻր պերճանքն է սպառել.Սամոթրակիայից հետո-τό καλόν* են վաճառել:

Մեզ ի՞նչ Ֆավնի մարմինը,Սրբոց տեսիլքը վառման.Նշխարի տեղ կա մամուլ,Եվ իրավունք թլպատման:

Որպես մարդիկ հավասար,Պիսիստրատից ազատված՝Ներքինիին ու բոզինԸնտրում՝ դարձնում ենք աստված:

Ով լուսատու Ապոլոն,

[50]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

τίν΄ ανδρα, τίν ηρωα, τίνα θεον,**Ո՞րի գլխին պիտի եսՊսակ դնեմ թիթեղյա:

4

Սրանք կռվեցին, համենայն դեպս,ոմանք՝ հավատովpro domo,* համենայն դեպս,Ոմանց արյունն է եռում,ոմանք հանուն արկածի կռվեցին,ոմանք՝ թուլության վախից,ոմանք՝ մտացածին սիրուց առ սպանդհետո սովորեցին...սարսափով՝ սովորեցին սեր առ սպանդ.

Ոմանք զոհվեցին, pro patria,ոչ «dulce», ոչ «et decor»...**

Դժոխքում մինչև աչքերը խրված քայլեցին,Հավատալով ծերերի ստին, հետո հավատազուրկ՝տուն վերադարձան, վերադարձան ստին,տուն վերադարձան՝ խաբեությանը,հին ստերին ու նոր անփառությանը,դարավոր ու հաստամարմին վաշխառությանըև ստախոս պաշտոնյաներին:

Խիզախ, ինչպես երբեք, հուսակտուր, ինչպես երբեք:Երիտասարդ, քաջասիրտ:Գեղեցիկ այտեր, աննման մարմիններ:Տոկուն, ինչպես երբեք,անկեղծ, ինչպես երբեք,Հիասթափություն, որ նույնիսկ հին օրերում չկար,հիստերիա, խարդավանանք՝ խրամատներում,ծիծաղ՝ պատռված որովայններից:

5

Բյուր մարդիկ մեռան,Իսկ նրանց մեջ՝ լավագույնները,Հանուն մի քավթառ ու պառաված քածի,Հանուն կարկատված քաղաքակրթության:Հմայքի, լիաթոք ծիծաղի,

[51]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[52]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աՍրատես աչքերի վրա փակվեց դագաղի կափարիչը...Հանուն մի քանի հարյուր արձանների, Հանուն մի քանի հազար ծեծված գրքերի:

YEUX GLAUQUES*

Գլադսթոնը տակավին հարգի էր,Երբ Ջոն Րասքինը գրեց իր անմեռ«Գանձարանները», մինչ ՍուինբըրնըԵվ Ռոսետին աղճատված էին դեռ:

Գարշ Բյուքենանը ժխոր էր դրել,Երբ աղջիկ-ֆավնի գլուխը դալարԺամանց էր բոլոր նկարիչների Եվ բոլոր բոզասերների համար:

Իսկ Բըրն-Ջոնսի գծանկարներըՎառ աչքերն են նրա պատկերել: Թեյթում ուսուցանում են նրանքԿոպետուային՝ ռապսոդիա գրել:

Աչքեր՝ բարակ, ինչպես առվի ջուրը, Հայացքը՝ անիմաստ ու դատարկ:Քանզի անգլիական ՌուբայաթներըՄեռելածին էին այն ժամանակ:

Բարալիկ, սին հայացքը ֆավնիԽոցում է կիսավեր այդ դեմքից.Պրպտող, բայց անարյուն մի հայացք...«Ախ, խեղճ Ջենի, լքված ամենքից»...

Շշմած՝ որ աշխարհը արդենՉի զարմանում նրաԱմենավերջին շնացող հոմանուԱրտամուսնական կապերի վրա:

SIENA MI FE; DISFESEI MAREMMA*

Թթու դրած սաղմերի և պահածոյացված ոսկորների մեջ,Փորձելով կատարելագործել Կատալոգը՝Նստած էր ստրասբուրգյան սենատորների տոհմիՎերջին շառավիղ մսյո Վերոգը:

Երկու ժամ նա Գալիֆեի մասին էր խոսում:Դաուսոնից անցավ «Հանգաստեղծների ակումբին»,Պատմեց, թե ինչպես մեռավ Ջոնսընը (Լայոնել)՝Գինետան աթոռից ընկնելով հատակին...Բայց չհայտնաբերվեց ալկոհոլի նշույլՀերձման ժամանակ, որը հույժ գաղտնի անցավ.Հյուսվածքներն առողջ էին... մաքուր միտքը ձգվեցԴեպի Նյումանը, երբ վիսկին տաքացավ:Դաուսոնը պոռնիկ էր ճարում՝ հյուրանոցից էժան,Հեդլամը՝ վսեմության կոչում, իսկ ոմն ԻմիջԳռփում էր Բաքոսին, Թերփսիխորին ու Եկեղեցուն.Այսպես խոսեց «Դորիանական ոգու» արարիչ

Մսյո Վերոգը՝ տասնամյակից իսպառ կտրված,Իր ժամանակակիցներից օտարված ու խռով,Եվ արհամարհված ջահելների կողմից՝Վերոնշյալ ցնորքի պատճառով:

ԲՐԵՆԲԱՈՒՄ

Երկնանման աչքերը թափանցիկ,Կլորիկ դեմքը մանկան,Կոշտությունը զանկապաններից մինչև օձիքԳրավչություն չունեն անգամ:

Հորեբի, Սինայի և քառասուն տարիներիԾանր հուշերը երևում էին ամենքին, Երբ ընկնում էր ցերեկվա լույսըԲրենբաում «Անբասիրի» դեմքին:

ՄԻՍԹՐ ՆԻՔՍԸՆ

Իր առագաստանակի կրեմագույն և ոսկեզօծ խցումՄիսթր Նիքսընն ինձ բարի խորհուրդ տվեց՝ երբեք ոչինչՉհետաձգել: «Մեկնաբանի մասին մտածիր, Հաշվարկիր ամեն ինչ:

Ես էլ քեզ պես աղքատ էի.Երբ սկսեցի, իհարկե,Հոնորոր էր գալիս, սկզբում՝ հիսուն,- ասաց միսթր Նիքսընը,-Հետևիր ինձ, մի սյունակ վերցրու, Եթե նույնիսկ ստիպված լինես ձրի աշխատել:Քծնիր մեկնաբաններին: Տասնութ ամսում

[53]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[54]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աՀիսունից մինչև երեք հարյուր հասա.Ամենադժվար մարդը կյանքումսԴոկտոր Դանդասն էր:

Մարդուն պիտի նայես էնքանով,Որքանով կգնի գործերդ:Թեյափողը լավ է, իսկ գրականությունըՈչ փող է բերում, ոչ անաշխատ պաշտոն:

Ոչ ոք մեկեն չի ճանաչի գլուխգործոցը: Ի՞նչ ես կպել ոտանավորներից, տղա,Ո՞մ են պետք դրանք:...

Նմանապես Բլաուգրեմի մտերիմների մեկն ինձ խորհուրդ տվեց.«Մի թքիր քամու հակառակ ուղղությամբ.Խորհուրդ ընդունիր: «Իննսունականները» փորձեցին քո խաղըՈւ մեռան. ու՞մ են պետք դրանք»:

10

Փլվող տանիքի տակ մի օրՈճաբանն ապաստանն իր գտավ.Գրպանը ծակ ու մերժված՝Նա բնության գիրկը մտավ

Աշխարհի այս անանց շփոթից.Չխոսկան ու տգետ կնոջ հետՆա իր տաղանդն է փորձում,Մինչև հողն ընդունի առհավետ...

Իմաստակ, ինքնագոհ բառերիցԱռաստաղն այնպես է չռում:Հյութալի են ճաշերը նրա,Ու դռան սողնակն է ճռում:

11

«Հովանավորուհին միլեթական»Զգացմունքի և մտքի:Բայց Իլինգում ո՞վ կգտնի

Մեկ ուրիշ գործավար անգլիական:

[55]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Բայց «միլեթականը» բարձր է հնչում:Նրա բնազդները մեռան միանգամից,Բացի տատիկի պատգամից,

Որ երբեք չի ննջում:

12

«Կեղևապատ զիստերով ԴափնենՍաղարթախիտ ձեռքերն է ինձ պարզում»՝Սուբյեկտիվորեն: Կերպասե սենյակում հեղձուցիչԵս լեդի Վալենթայնի հրամանին եմ սպասում,

Գիտենալով, որ իմ վերարկունՆորաոճ ու հարմար չէ այնքան, Որ կարողանա նրա մեջԾնել կրքեր տևական:

Կասկածում եմ հաճախ թավշապատԳրական ճիգերի վավերացումին,Բայց երբեք լեդի ՎալենթայնիՄասնագիտական մարմնացումին.

Պոեզիան նրա գաղափարների սահմանն է,Որպես միջոց մի հավերժ՝Խառնվելու ուրիշ շերտերին,Ուր բարձրերն ու ցածրերն ունեն վերջ:

Մի խայծ՝ լեդի Ջեյնի համար.Թատրոնից կխոսի նա մի քիչ,Իսկ թե հեղափոխություն լինի՝Հնարավոր մտերիմ-ամոքիչ:

...

Մյուս կողմից, ուղեկցիր հոգուն,«Որին բարձր մշակույթներ են սնել»,Դեպի Ֆլիթ Սթրիթ, որտեղ դոկտոր ՋոնսըննԻր բեղուն մտքերն է ծնել:

Փողոցում, որտեղ նեղ վարտիքներիՎաճառքը մի օրԻսպառ դուրս մղեց պիերականՎարդերը բոլոր:

ENVOI*

Գնա, խուլ ծնված գիրք, Եվ ասա նրան, որ մի ժամանակ Լոսի երգը երգեց.Թե ձայնի նման դու ունենայիրՃանաչելու ձիրք,Ապա մի պատճառ կգտնեիր հարԹողություն տալու մեղքերիս համար, Որ հոգուս վրա ծանրացած են դեռ-Կանմահանայիր դու փառքով անմեռ:

Ասա նրան, որ իր գանձը անվերջԹափում է այսպես իր երգերի մեջ, Ցանկանում միայնԿյանք տալ վայրկյանին: Թող ապրեն նրա շնորհներն անեղծ,Ինչպես վարդերը՝ սաթի մեջ դրված,Ալ, նարնջագույն, հանց մի նյութ ու գույն՝Ժամանակից զերծ:

Ասա նրան, որ շրջում է անվերջ՝Երգը շուրթերին,Բայց չի գեղգեղում երգը իսկականԵվ չի ճանաչում իր հեղինակին.Որ է՛ ուրիշ ձայն,-Գուցե նրա պես գեղեցիկ ու խոր,-Որ նրա համար երկրպագուներ պիտի բերի նոր,Երբ մեր երկուսի աճյուններն հանգչեն Ուոլլեսի կողքին, Հանց մոռացության փոշու երկու շերտ,Մինչև փոփոխումն հավետ կործանիՀողագունդը այս՝ Պերճանքից բացի:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱԼԻԲԱՆ, ԱՐԻԵԼ - Շեքսպիրի «Փոթորիկը» թատերգության գործող անձինք՝համապատասխանաբար չար և բարի ուժերի մարմնացումներ:ՊԻՍԻՍՏՐԱՏ(ՈՍ) - հույն բռնակալ (Ք.ա. 6-րդ դար):ԳԼԱԴՍԹՈՆ, Վիլյամ (1809-1898) - Մեծ Բրիտանիայի վարչապետը 80-90-ականներին:ՋՈՆ ՐԱՍՔԻՆ (1819-1900) - անգլիացի խոշար փիլիսոփա և գեղագետ, «Արքաներիգանձարանները» գրքի հեղինակը:ՍՈՒԻՆԲԸՐՆ, Ալջերնոն Չարլզ (1837-1909) և ՌՈՍԵՏԻ, Դանտե Գաբրիել (1828-1882)- անգլիացի բանաստեղծներ:ԲՅՈՒՔԵՆԱՆ, Ռոբերտ (1841-1901) - անգլիացի քննադատ, «պրեռաֆայելիտների»երդվյալ թշնամին:ԲԸՐՆՍ-ՋՈՆՍ, Էդվարդ (1833-1898) - անգլիացի նկարիչ, «Պրեռաֆայելիտյան

[56]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

եղբայրության» անդամ, որին բնորդել է Է. Սիդելը՝ Ռոսետիի սիրուհին (պոեմիայս մասի աղջիկ-ֆավնը):ԹԵՅԹ - Լոնդոնի խոշորագույն պատկերասրահներից մեկը: «ԽԵՂՃ ՋԵՆԻ...» - ակնարկում է Ռոսետիի «Ջենի» բանաստեղծությունը՝պոռնիկի մասին:ԴԱՈՒՍՈՆ, Էռնեստ (1867-1900) - Լոնդոնում 1891-ին ստեղծված«Հանգաստեղծների ակումբի»՝ բանաստեղծների խմբակի անդամ: Իրականումմահացել է փողոցում, սրտի նոպայից:ՆՅՈՒՄԱՆ, Ջոն (1801-1900) - անգլիականության այսպես կոչված «օքսֆորդյանուղղության» ղեկավարը:ՀԵԴԼԱՄ, Սթյուարթ (1847-1924) - անգլիացի հոգևորական:ԻՄԻՋ, Սելվին (1849-1930) - հրատարակիչ: Վերջին երկուսը մոտ են եղել«Հանգաստեղծների ակումբին»:«ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՀԻՆ ՄԻԼԵԹԱԿԱՆ» - ակնարկում է Արիստիդոսի (Ք.ա. 2-րդ դ.)«Միլեթական պատմությունները», որոնք անպարկեշտ էին համարվում:ԻԼԻՆԳ - ազնվականների թաղամաս Լոնդոնում:«ԿԵՂԵՎԱՊԱՏ ԶԻՍՏԵՐՈՎ ԴԱՓՆԵՆ...» - սխալ մեջբերում Օվիդիոսից (Տե՛ս«Կերպարանափոխություններ», Գիրք 7-րդ, 1, տ. 786):ՋՈՆՍԸՆ, Սեմյուել (1709-1784) - անգլիացի բանաստեղծ և քննադատ:

ԿԱՆՏՈ LXXXI

Զևսը պառկած է Կերեսի կրծքին1

Թայ Շանը2 սիրահարների ուխտատեղին էԿիթերայի3 տակ, արևածագից առաջ

և նա ասաց. «Hay aquí muchocatolicismo--(արտասանելով catoliTHismo)

y muy poco reliHión»և նա ասաց. «Yo creo que los reyes desaparecen»(Կարծում եմ՝ թագավորները կվերանան)4

Հայր Խոզե Էլիզոնդոն5 էր1906-ին ու 1917-ին

կամ մոտավորապես 1917-ինև Դոլորեսն6 ասաց «Come pan, niño», «հաց կեր,

տղա»Սարջընթը7 նկարել էր ներան

նախքան իր անկումը(այսինքն՝ եթե կար անկում)

բայց այն օրերին բթամատով ուրվանկարներ էր անումդել Պռադո թանգարանի8 Վելասկեսից9 տպավորվածիսկ գրքերը մի պեսետա արժեն,

արույրե համաչափ մոմակալներ,ճահիճներից տաք քամի էր փչում

իսկ սարերից՝ մահվան սարսուռ:Իսկ հետագայում Բաուըրսը10 գրեց. «բայց այսպիսի

ատելություն,

[57]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

երբեք մտքովս չէր անցել»իսկ լոնդոնցի կարմիրները չէին ուզում մատնել նրա

ընկերներին(այսինքն՝ Ֆրանկոյի ընկերներին11

Լոնդոնում ապրող) իսկ Ալկասարում12

քառասուն տարի անց, ասում էին. «Գնա կայարանում կեր,էստեղ կարող ես մի պեսետայով քնել»

ամբողջ գիշեր այծի զանգուլակն էր ծլնգումիսկ տանտիրուհին քմծիծաղում էր. «Eso es luto, haw!

mi marido es muerto»(սուգ է, մարդս մեռել է)

նե լոկանդայի13 թուղթ տվեց ինձ՝ գրելու համարսև եզրերով, կես դյույմ խորքով կամ ավելի, ասենք 5/8-րդով,«Մենք բոլոր օտարականներին փռանսուզ ենք ասում»ու ձուն կոտրվեց Կաբռանեսի գրպանում,14

ըստ այդմ կերտելով պատմություն: Բեզիլն15 ասում է՝սրանք երեք օր թմբուկ են խփումմինչև որ այն ջարդուփշուր է լինում

(սովորական գյուղական ֆիեստա)իսկ ինչ վերաբերում է նրա կյանքին Կանարյան

կղզիներում...Ծեր Փիսոն16 նկատել է որ տեղացի պորտուքյալների17

ազգային պարըպարում են միևնույն մարդիկ տարբեր տեղանքներում

քաղաքական գծով...ցույցի թեքնիքը

Քոուլն18 է ուսումնասիրել (ոչ Ջ.Դ.Հ. Հորըսը19)«Դուք կտեսնեք» ասում է ծերուկ Անդրե Սպիրը20

«որ ամեն ոք այդ խորհրդում (Կղեդի Ագղիկոլ)21

մի փեսա ունի»:«Դուք՝ միակը, ես՝ քիչը»ասաց Ջոն Ադամսը22

վախերի մասին վերացարկելովիր փոփոխամիտ բարեկամ Պր. Ջեֆերսընին,23

(հնգոտնյան կոտրելը առաջին լուրջ քայլն էր)կամ ինչպես Ջո Բարդն24 է ասում. «Նրանք իրար հետ չեն

խոսում.եթե հացթուխ ու կոնսիերժ միասին տեսնեսհամարիր որ լսել ես Լա Ռոշֆուկոյին25 ու դե Մենթենոնին»:26

«Te caveró le budella»«La corata a te»27

Երկրաբանական մի կես դարաշրջան անցասաց Հենրի Մենքենը28

[58]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

«Ոմանք գիտեն եփել, ոմանք չգիտեն,կան բաներ որոնք հնարավոր չէ փոխել»Ίγξ · · · ΄εμον ποτι δωμά τον άνδρά29

Կարևորը մշակութային մակարդակն է,Բենինն30 ապրած կենա այս սեղանի՝ նախկին սնդուկի համար

«մարդ-մադաթ չիմանա որ ես եմ բստրել»դեմքը՝ հոյակապ դիմակ Ֆրանկֆուրտի թանգարանից

«Տեսնես՝ կփլվես»Քուան-յինի31 ընձյուղի պես թեթև

Սկզբում հիասթափվել էր վատորակ ապրանքներիցմերկ հնախարխուլ ալեհատներից, բայց հետո տեսավկառքերի բարձրադիր անիվները

և խաղաղվեցՋորջ Սանտայանան32 մի օր եղավ Բոսթընի նավահանգստումու մինչ ի մահ պահպանեց իսպանացութ-ախոսությունը

որպես շնորհ գրեթե անըմբռնելի(ինչպես Մուսն33 էր Ռոմանյան34 «վ»-ով արտասանում)և ասաց՝ ներա վիշտը մի ամբողջ արար էր

որը նե կրկնում էր ամեն մի նոր ցավակցողուհու համարընդհուպ մինչև գագաթնակետ:Եվ Ջորջ Հորըսն35 ասաց որ «կճանկի Բեվերիջին» (սենատորին)36

Բեվերիջը չէր ուզում խոսել, չէր ուզում գրել թերթերի համարբայց Ջորջը ճանկեց նրան. խարիսխ գցեց նույն հյուրանոցումու գրոհեց նախաճաշին ճաշին ընթրիքին

երեք հոդվածիսկ ծերուկս գնացել էր թոխրով քաղհանելու

ու Ջորջը նրան ասում էրանկառուցապատ հողամասերում

մեկ-մեկ ճագարներ են լինումկամ ինչ իմանաս ինչ անառակներ

AOI!37

մի տերև՝ հոսանքի մեջոչ մի Ալթեա՝ երկաթյա վանդակիս մոտ38

ԼԻԲՐԵՏՏՈ[...]Այն ինչ իրոք սիրում ես՝ երբեք չեն խլի քեզնիցԱյն ինչ իրոք սիրում ես՝ քո ճշմարիտ ժառանգությունն էՈ՞ւմն է աշխարհը, իմը կամ նրանցը

կամ ոչ մեկինըԻ սկզբանե տեսածն էր, հետո շոշափելի

Դրախտը՝ թեկուզ լիներ դժոխքի սրահներում

[59]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[60]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աԱյն ինչ իրոք սիրում ես՝ քո ճշմարիտ ժառանգությունն էԱյն ինչ իրոք սիրում ես՝ երբեք չեն խլի քեզնից

Կենտավրոսը մրջյուն է իր վիշապային աշխարհում:Պատռիր սնապարծությունդ. մարդը չէ՛ր որ արարեցՔաջություն, կարգուկանոն, կամ ողորմածություն,

Պատռիր սնապարծությունդ, ասում եմ՝ պատռիր:Կանաչ աշխարհից սովորիր քո տեղըՉափանշված գյուտով կամ ճշմարիտ

գեղարվեստականությամբ,Պատռիր սնապարծությունդ,

նորաձևությունդ պատռիր, Պակեն39.Կանաչ սաղավարտը մաշել է նրբագեղությունդ:

«Տիրապետիր քեզ, և մարդիկ քեզ կդիմանան»40

Պատռիր սնապարծությունդԴու մի ծեծված շուն ես կարկուտի տակ,Փքված մի կաչաղակ՝ ջղաձիգ արևի տակ,Կիսով չափ սպիտակ, կիսով չափ սևՉես տարբերում թևը պոչիցՊատռիր սնապարծությունդ

Ատելությունդ զզվելիորենկեղծության մեջ է խնամված եղել,

Պատռիր սնապարծությունդ,Կործանիր անհապաղ, գծուծ բարերար,Պատռիր սնապարծությունդ,

ասում եմ՝ պատռիր...

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Զևսը հունական դիցարանի գերագույն աստվածն է, այստեղ՝ տղամարդկային ևքաղաքական ուժի մարմնացումը: Կերեսը նրա քույրն է և կինը:2 Չինարեն՝ «Մեծ Սար»: Չինաստանի սրբազան լեռը: 3 Ափրոդիտեի սրբազան կղզին:4 «Այստեղ շատ կաթողիկություն կա / ու շա տ քիչ կրոն... / Կարծում եմ՝թագավորները վերանան:» (իսպ.):5 Իսպանացի քահանա, ով Փաունդին օգնել է՝ վերջինիսուսումնասիրություններում:6 Անհայտ:7 Ջոն Սարջընթ (John Singer Sargent, 1856-1925). ամերիկացի նկարիչ;8 Իսպանիայի Ազգային թանգարանը՝ Մադրիդում:9 Diego Rodriguez de Silva y Velásquez (1599-1660). իսպանացի նկարիչ:10 Քլդ Բաուըրս (Claude Gernade Bowers (1878-1958). ամերիկացի հանդիսաբան,պատմաբան և դիվանագետ: Իսպանիայի Քաղաքացիական պատերազմիտարիներին (1936-1939) եղել է ԱՄՆ դեսպանը Իսպանիայում:11 Լոնդոնի մարքսիստերից շատերը, ի հեճուկս Մոսկվայի, պաշտպանում էին

գեներալ Ֆ. Ֆրանկոյին (1892-1975):12 Քաղաք կենտրոնական Իսպանիայում:13 Locanda. իջևանատուն (իտալ.):14 Անհայտ:15 Բեզիլ Բանթինգ (Basil Bunting, 1900-1985). բրիտանացի բանաստեղծ, Փաունդիընկերներից:16 «Ծեր Փիսոյի գիրքը գործնական կատուների մասին» ժողովածուի հեղինակ ԹՍ. Էլիոթի ծաղրանունը՝ ըստ Փաունդի: Փաունդն ու Թ.Ս. Էլիոթը մտերիմներ էին:17 Բնագրում՝ portagoose:18 Հորըս Քոուլ (Horace Cole, 1874-՞). հրապարակախոս:19 G.D.H. Cole (1880-1959) George Douglas Howard Cole. անգլ. տնտեսագետ ևվիպասան:20 André Spire (1868-1966). ֆրանսիացի գրող, սիոնիզմի ջատագով:21 Սպիրն աշխատել էր Ֆրանսիայի Գյուղատնտեսական խորհրդում, որըգյուղաբնակներին վարկ էր տրամադրում (Crédit Agricole), ըստ նրա՝կամայականորեն և հովանավորչությամբ: 22 John Quincy Adams (1767-1848). ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-29):23 Thomas Jefferson (1743-1826). ԱՄՆ 3-րդ նախագահը (1801-09): «Համաձայն եմ [...]որ շատերը պետք է ունենան լիարժեք, արդար և կատարյալ ներկայաւցչություն:Դուք գերադասում եք միապետությունը, ես՝ ազնվականությունը» (John Adams,The Works of John Adams Vol.VIII, ed. Charles Francis, p. 464):24 Joseph Bard (1882-1975). անգլ. բանաստեղծ, ծնունդով հուգարացի, Փաունդիընկերներից:25 Duc de le Rochefoucauld (1747-1827). ֆրանսիացի ոճաբան:26 Madame de Maintenon (1635-1719). Լյուդովիկոս 14-դի կինը, ով հայտնի էր իրսրամտությամբ:27 «Աղիներդ կթաձեմ» / «Ես էլ՝ քոնը» (իտալ.):28 Henry Louis Mencken (1880-1959). ամերիկացի գրաքքնադատ և խմբագիր:29 «Փոքրիկ անիվ... տղամարդ բեր իմ տուն» (հուն.). կնոջ հմայական խոսք՝անհավատարիմ սիրեցյալին վերադարձնելու համար:30 Շրջան Հարավային Նիգերիայում, որը հայտնի է բրոնզե դիմակներով:Այստեղ՝ ամերիկացի զինվորի ծաղրանուն:31 Գթասրտության չինական աստվածուհին:32 George Santayana (1863-1952). ամերիկացի փիլիսոփա, ծագումով՝ իսպանացի:33 Բենիտո Մուսոլինի (Benito Mussolini, 1883-1945), Իտալիայի բռնակալը (1922-45):1933թ. հունվարի 30-ին Փաունդը նրա հետ առանձնազրույց է ունեցել:34 Romagna. նախլինում՝ Իտալիայի շրջաններից մեկը:35 George Horace Lorimer (1868-1937). Saturday Evening Post-ի պմբագիրը (1899-1936): 36 Albert Jeremiah Beveridge (1862-1927) ԱՄՆ սենատոր (1899-1911):37 Բացականչություն, որը «Ռոլանի երգ»-ի (Chanson de Roland) օքսֆորդյանձեռագրում hանդիում է 172 անգամ:38 Աղբյուրը անգլ. բանաստեղծ Ռիչրդ Լավլըսի (Richard Lovelace, 1618-67)«Ալթեային՝ բանտից» բանաստեղծությունն է («...Եվ իմ աստվածային Ալթեան էգալիս՝ / Սեր շշնջալու իմ վանդակի մոտ»): Հակադրական այս «վերհուշի»հիմքում այն իրողությունն է, որ Փաունդին ձերբակալելուց հետո«դաշնակիցները» նրան մի քանի օր փակել են բացօթյա վանդակում՝ ամռանահավոր տապին:39 Ժաննա Պակեն (Jeanne Paquin, 1869-1936). ամուսնու՝ Իսիդորի հետ, այսֆրանսուհին Փարիզոմ հիմնեց «Նորաձևության տուն»-ը, որը 20-րդ դարասկզբինմեծ համբավ ուներ:40 Հմմտ. «Ենթարվիր, և մարդիկ քեզ կդիմանան» (վերագրյալ Ջ. Չոսըրին):

[61]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

ԱՂՋԻԿ

Ծառը մտել է ձեռքերիս մեջ, Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,Ծառը կրծքիս մեջ է աճելԴեպի ներքև,Բազուկների պես` ճյուղերը դուրս են աճում ինձնից:

Ծառ ես դու,Մամուռ ես դու,Մանուշակներ ես հողմերի ներքո:Երեխա ես դու - բարձր այնքան,Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:

ՈՂՋՈՒՅՆ

Սերունդ լիապես ինքնագոհներիև լիապես անհարմար սերունդ:

Ես տեսել եմ ձկնորսների խնջույքն արևի տակ,Տեսել եմ նրանց՝ անփույթ ընտանիքներով,Տեսել եմ նրանց ժպիտները՝ ատամներով լի,

լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք,Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք, Եվ նրանք ինձնից երջանիկ են,Եվ ձկները լողում են լճում

ամբողջովին մերկ:

ԴԱՇԻՆՔ

Ես դաշինք եմ կնքում քեզ հետ, Ուոլթ Ուիթմեն,Երկար ժամանակ քամահրեցի քեզ,Հիմա գալիս եմ որպես հասուն մի երեխա,Որը բթամիտ հայր է ունեցել:Ես հասուն եմ՝ քեզ հետ ընկերանալու համար:Դու առաջինը փայտը կոտրեցիր:Փորագրելու ժամանակն է հասել հիմա:Մենք նույն հյութն ու նույն արմատն ունենք.Մեր միջև թող շփում լինի:

[62]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ՁԵՂՆԱՀԱՐԿԵկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են:Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները

ծառաներ ունեն բայց ոչ բարեկամներ,Իսկ մենք ունենք բարեկամներ բայց ոչ ծառաներ:Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին:

Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերովորպես մի ոսկեզօծ Պավլովա,

Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը:Կյանքն ավելի լավ բան չի պարունակումՔան այս ժամը զուլալ զովության-

միասին արթնանալու ժամը:

ԵՐԳ ՎԻՐՋԻՆԱԼԻ ՀԱՄԱՐ

Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Արդեն լքել եմ ներան:Ես չեմ պղծի ասպարս բծերով անհեթեթ. Իմ օդը հիմա այնքան ջինջ է ու թեթև:Փոքր են ներա ձեռքերը, բայց զորեղ այնքան, Որ ինձ եթերային քողով պատեցին,Ասես՝ քաղցր սաղարթով, ու մաքրությամբ, ասես: Այդ մերձության մեջ մոգություն գտա ես,Որ դառնալու էր իմ փրկության խեցին:Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Մեղմ զեփյուռի հետԶգում եմ բուրմունքը կեչու անտառի.Ծլում է կանաչը. ապրիլն իր ժիր ձեռքովԱմոքում է ձմռան վերքերը հերթով:Այս տիկնոջ ժամերը ճերմակ են հավետ, Ճերմակ են, ինչպես կեղևը ծառի:

ԱԼԲԱ

Սառը ինչպես գունատ ու թաց տերևները հովտաշուշանի,

Նե պառկեց իմ կողքին՝ լուսաբացի մեջ:

[63]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[64]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աMONUMENTUM AERE*, ԵՒ ԱՅԼՆ

Դուք ասում եք՝ ես շատ եմ ինքնասիրահարված.Որ ես ճեմում եմ ամբարտավանության հանդերձի մեջ:

Մի քանի տարուց ոչ ոք չի հիշի միմոսին,Ոչ ոք չի հիշի իմ էժանագին դերերը:Զավեշտական մանրամասնը կլինի բացակա:Իսկ դուք... դուք կփտեք հողում,Եվ արդյո՞ք ձեր իսկ գոմաղբը բավականաչափ պարարտկլինիՈր պահի խոտըՁեր գերեզմանի:

ՄՆԱՑՅԱԼՆԵՐԸ

Օ, անօգ քչեր երկրիս, ստրկացած փշուրք:

Արվեստագետներ՝ կոտրված,Մոլորյալ, կորածª հեռավոր գյուղերում,Արհամարված, ընդդիմացած:

Գեղեցկության սիրահարներ, սովահար, Անհաշտ՝ համակարգերի դեմ,Անօգ՝ կառավարման դեմ:

Դուք, որ չգիտեք ինքներդ ձեզ մաշել՝Հաջողությանը անվերջ փակչելով,Դուք, որ գիտեք պոռոտախոսելԵվ չեք էլ կարող կրկնությամբ կռել ինքներդ ձեզ:

Նրբիկ մարդիկ,Կոտրված՝ շինծու գիտելիքների դեմ,Դուք, որ ամեն ինչ անգիր գիտեք,Ատելի, փակված, արհամարհված:

Հիշեք, Ես փոթորիկն եմ կտրել անցել,Ես կրել եմ իմ աքսորը:

* Exegi monumentum aere perennius - «Ես հուշարձան կառուցեցի, որը բրոնզից էլտևական է» (Կվինտոս Հորացիոս, 65-27 Ք.ա.):

ՆԿԱՐ

Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում:Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով:Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:

ՎԻԼՅԱՄ ԿԱՌԼՈՍ ՎԻԼՅԱՄՍ(1883-1963 )

ԱՂՔԱՏ ՊԱՌԱՎԻՆ

նա սալոր էր ծամումփողոցում իսկ ձեռքինթղթե փաթեթն էր

Համեղ էին թվումսալորները: Համեղ էինթվում սալորները:Համեղ էին թվում:

դժվար չէր տեսնելինչպես էր տրվումիր ձեռքերումպահած սալորներին

Հասած սալորիմխիթարությունըկարծես լցնում էր օդը:Համեղ էին թվում

ՃԱՅԵՐ

Հայրենակիցնե՛ր, էս անսկիզբ-անվերջ աշխարհումշատ ժողովուրդներ կան որոնց հետապրելն ավելի շահավետ կլիներ քան ձեզ հետ ապրելը:Պտտվում են շուրջս, կանչում ու կանչում են,ես պատասխանում եմ բարձրաձայն,

[65]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

նրանք գնում ենիսկ ես մնում եմ: Ուրեմն լսե՛ք,թե չէ կկորցնեք շուտով ձեր երգչին:

Նախ էսպես կասեմ. տեսել եք չէ՞էն թռչուններին որոնք ձմռանըհանգստանում են մեր գետի վրա:Թող դրանք ձեզ ստիպեն մտածել փոթորիկների մասին,որոնք շատերին են դեպի ապաստան քշում:Առանց պատճառի ոչինչ չի լինում, հիշեք:

Հետո կասեմ էսպես.Մի անգամ տեսա ինչպես էր արծիվը ճախրումմեր գլխավոր եկեղեցու վրա-Զատիկ էր, հիասքանչ մի օր-գետի կողմից երեք ճայեր եկանու դանդաղ դեպի ծովը գնացին:Գիտեմ, դուք ձեր երգերը ունեք, լսել եմ դրանք-ու քանի որ դրանով հայցում եք մի մեծ հովանավոր,ես չեմ բարկանում, որքան էլ դրանքհեռու լինեն իսկական երաժշտությունից:

Հիմա տեսնո՞ւմ եք - պարտադիր չէ որ իրար հոգի հանենք,ու, ոնց ասացի, ճայերըդանդաղ դեպի ծովը գնացին:

ՏՐԱԿՏԱՏ

Ես ձեզ կսովորեցնեմ, հայրենակիցնե՛ր,ինչպես մարդ թաղել-Էս էլդերասանների մեր խումբը - օգնելու մեկինորպեսզի մաքրի աշխարհը-նախ անհրաժեշտ է գետինն զգալ:Սկսենք մեռելակառքից:Նախ գույնն ենք ընտրում-մենակ թե ոչ սև, աստված սիրեք-կամ սպիտակ - ոչ էլ փայլուն:Թող հին լինի, սայլի նման,ոսկեզօծ անիվներով (կարելի է ճարելէն էլ շատ էժան)կամ ընդհանրապես անիվ չլինի-կոպիտ սայլակ՝ գետնի վրա քարշ տալու համար:

[66]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Ջարդե՛ք ապակին,տեր աստված, ապակի՛ն, ա՛յ հայրենակիցներ:Ինչի համա՞ր: Մեռելի՛ համարորպեսզի դուրս նայի ու տեսնիթե ինչ լավ է տնավորվել,ծաղիկներ տեսնի կամ չտեսնիկամ, ինչ իմանամ թե ինչ:

Անձրևից ու ձյունից պաշտպանվելու համար:Առանց այդ էլ շուտով հորդ անձրև կտեսնի,խճաքար, ցեխ, ու ինչ ասես:Ո՛չ մի ապակիև ոչ մի պաստառ, ձեր ի՛նչն եմ ասել...Ոչ մի արույրի սռնակ,տակը ոչ մի անիվ, ա՛յ ժողովուրդ: Խելքներդ տե՞ղն է:Ուրեմն կոպիտ մի մեռելակառքոսկեզօծ անիվներով ու վերևը բաց,վրան միայնթող դագաղի ծանրությունը լինի:

Ոչ մի ծաղկեպսակ, խնդրում եմ,մանավանդ ջերմոցի ծաղիկներ:Ավելի լավ է՝ մի փոքրիկ հուշանվերմի բան որ ինքը սիրում էրիր հին շորերը, գուցե մի քանի գիրքու աստված գիտի թե ինչ: Հասկանո՞ւմ եք:Մի բան կգտնվի,թեկուզ ծաղիկներ, եթե բանը դրան հասավ:Էսքանը՝ մեռելակառքի մասին:

Հլա նայեք էդ սայլապանին, աստվա՛ծ սիրեք:Հանի՛ր էդ մետաքսե գլխարկը:Որ ճիշտն ասեմ իսկի էլ իր տեղը չէքարշ տալ մեր ընկերոջըդեպի իր հանգրվանը:Իջեցրե՛ք դրան, իջեցրե՛ք, ասում եմ-դանդաղ ու աննկատ - թող չքշի՛, դրահերն եմ անիծել:Թող մեռելավորի պաշտոնյանսանձերը բռնիու կողքից քայլի,բայց աննկատ հա՜:

[67]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Գալով ձեզ՝ետևից քայլեք, ինչպես Ֆրանսիայում են անում, կամ եթե ձիու վրա եքհանեք վարագույրը, գրողը տանի: Էնպես քայլեքոնց որ թե անհարմար եք զգում:Ի՞նչ եք կծկվել, բա՛ց նստեք քամու ու վշտի դեմ,թե՞ կարծում եք կարող եք փակել վիշտը,ի՞նչ, մեզնի՞ց: Մենք որ գուցե թեոչինչ չունենք կորցնելու... Դե կիսեք ձերունեցածից, կիսեք մեզ հետ, գրպաններդնայեք, փողից-բանից...

Դե հիմի շարժվե՛ք,ամեն ինչ ոնց որ կարգին է:

ՄԱՐԻԱՆՆԱ ՄՈՒՐ(1887-1972)

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Հայրս ասում էր.«Նրբակիթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում.Նրանց բավական է ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը,կամ ապակե ծաղիկները Հարվարդում:Ինքնավստահ, ինչպես կատուն(որն իր զոհի հետ սիրում է առանձնանալմկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված),Նրանք գիտեն վայելել մենությունը,և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց,կարող են նրանց կողոպտել:Ամենախոր զգացմունքը միշտ լռության մեջ է ի հայտ գալիս:Այսինքն, ոչ թե լռության, այլ ինքնամփոփության»:Ոչ էլ կեղծում էր նա, ասելով. «Զգացեք ձեզիմ տանն ինչպես հյուրանոցում»:Ախր հյուրանոցը մշտական բնակատեղի չէ:

Ի՞ՆՉ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ի՞նչ է մեր անմեղությունը,Ի՞նչ է մեր մեղքը: Ամեն ինչ

[68]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

մերկ է, ոչինչ ապահով: Որտեղի՞ց քաջությունը-անպատասխան հարց,կասկած անսասան(համրորեն կանչող և խուլորեն լսող),որ դժբախտության մեջ, նույնիսկ մահվան,հուսադրում է մարդկանց,և ձախողվելիս, նրանցհոգին մղում դեպի զորություն:Նա է խորապես ուրախ, ով անվերջընդունում է մահկանացությունև ծառս է լինում այս բանտարկության մեջինքն իր դեմ ինչպեսգետը խորունկ ձորում, որն ապարդյունմաքառում է հանուն ազատության,և հանձնվելովգտնում իր ճամփան:

Նա է ճիշտ, ով գիտիխորը զգալ: Թռչունը գիշեր ու զօրերգելով է միայնիր մարմինը կոփում: Թեկուզ վանդակում՝նրա երգը հզորասում է՝ բավարարումը գռեհիկ է շատ,մինչդեռ որքան մաքուր է երջանկությունը:Սա է մահկանացությունը,հավերժականն է սա:

ԷԴՆԱ ՍԸՆԹ ՎԻՆՍԵՆԹ ՄԻԼԼԵՅ(1892-1950)

Ի՞ՆՉ ՇՈՒՐԹԵՐ ԵՆ ԻՄ ՇՈՒՐԹԵՐՆ ՀԱՄԲՈՒՐԵԼ

Ի՞նչ շուրթեր են իմ շուրթերն համբուրել,Որտեղ կամ ինչու՝ մոռացել եմ ես,Ի՞նչ ձեռքեր են ինձ սիրով գուրգուրել...Ահա անձրևի տեսիլներն անտեսՀառաչում են ու սպասում ձայնի:Ու խլրտում է սրտիս մեջ մի ցավ՝Պատանիները կորած անցյալիՉեն շրջվում հիմա, չեն կանչում բնավ:Ու ձմեռվա մեջ սոսկ մի ծառ մնաց,

[69]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Լքեցին նրան թռչուններն հերթով,Ախ, ես չգիտեմ՝ ով եկավ, գնաց,Ապրում եմ միայն անցյալի երգով,Երբ ամառն երգեց մի անգամ իմ մեջ,Երգեց մի անգամ ու լռեց հավերժ:

ԱՐՉԻՔԱԼԴ ՄԱՔԼԻՇ(1892-1982)

«ՈՉ ՄԱՐՄԱՐԱԿԵՐՏ ԵՎ ՈՉ ՈՍԿԵԶՕԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»

Բանաստեղծները միշտ կանանց գովքն են արել,Շուրթեր, վարսեր ու աչքեր են երգել նրանքՈւ պարծեցել են, թե այդ կանայք կհիշվեն հավետ:Ստեր են սրանք:

Բառերը դեռ հնչում են, բայց մոռացված է դեմքն արևոտ:Նրա անկյանք ականջներին էլ չի հասնում ձայն:Չկա այն նուրբ կոկորդը, իսկ թրթռացող կուծքը նրաՍտվեր է միայն:

Ես չեմ երգի քո ծնկները կամ քայլվածքը սահուն,Չեմ ասի, թե դու հավիտյան կհիշվես,Մինչ շուրթերը շարժվում են, ու ղողանջում լեզունԵրկաթյա զանգի պես:

Ես կասեմ, որ ջահել էիր, ձեռքերդ՝ գեղեցիկ, ու շուրթերդ՝ ալ,Կասեմ, որ մահից հետո քեզ ոչ ոք չի հիշի:Փոխվում են ձեռքերդ, ոչ ոք չի հիշի շրջազգեստիդ սոսափը,Կամ արձագանքը քո կիսակոշիկների:

Ոչ ձեռքիս ուժով, ոչ տքնությամբ, այս բառերը համառ Չեն հասնի քո կրծքի ոսկորներին:Քո սահուն քայլքով, համաչափ շնչով,Սրտիդ զարկերովԵս չեմ համոզի չծնված մարդկանց,Թե դու հավիտյան պիտի հիշվես:(Ի՞նչ է մեռած աղջիկը, եթե ոչ մի ստվեր,Կամ ի՞նչ է մեռյալի ձայնը, եթե ոչ մի հեռավոր ու զուր համոզում,Ինչպես երազում արտասանած բառեր):

[70]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[71]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ես չեմ խոսի կանանց անմեռ պերճանքի մասին:Կասեմ, որ ջահել էր մարմինդ, մաշկդ՝ այնքան պերճ:Կանգնում էիր շեմին, արևը, տերևների շուքն էր քո ուսերին,Ու մի տերև՝ քո վարսերի մեջ:

Ես չեմ խոսի մահացած կանանց գեղեցկության մասին,Միայն կասեմ, որ տերև կար վարսերիդ մեջ,Մինչև աշխարհը շուռ գա, աչքերը դուրս գան ու ջարդվեն

բերանները,Տերևն այնտեղ է դեռ, այնտեղ է անվերջ:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ

Ուոլըս Սթիվընսին

Ինչո՞ւ ենք տքնում բանաստեղծության վրաՀազարամյակներով, նույնիսկ ա՛յս դարում,Երբ մեզ հասած ժայռը չի ապրում այլևս,Ու մեռնում է քարը կոտրված.Հյոլդեռլինի հարցն է: Ինչո՞ւ լինել պոետՄեր օրերում, երբ իմաստը չունի իմաստ,Երբ քարի ձևը ձևավորված քար է.Durtiger Zeit - ժամանակ առանցինքնահայեցողության:

Ինչո՞ւ ենք անքուն պառկում կեսգիշերներինՈւ բառեր մրմնջում խոնջ ու հոգնաբեկ՝Ինչ-որ թշնամու բացակայությունից:

Ինչո՞ւ պոետ լինի և ոչ պազապես մարդ:

Հեռավոր Անդերում հսկայական քարեր ենԿիտված: Ի՞նչ է մարդը, որ քերթված է գտնումՎայրի աշխարհի քարակույտի և ամայության մեջ:

Հավերժության փոշիացող միջնաբերդըԻմն է նաև, ու իմ թեման: Սրտի կարիքն էՍտիպում գրել. մարդ եմ էությամբԵվ բանաստեղծ՝ պարտականությամբ:

Այսպես այդ տքնանքը երբեք հանգիստ չունի.Հաղթել խառնաշփոթ ու պատահական

Հեռացող այս աշխարհին, Ձևին՝Անթարթ, սառը, մաքուր, համառ,

Որ գնում է դեպի հավերժություն, կամՊարզապես գնում է: Կասկածների մի հուշարձան,Որն անմահություն է խոստանում, քանզի շարժվում է թևըԵվ շարժման մեջ է հավասարակշռվում:Ինչո՞ւ ենք տքնում բանաստեղծության վրա,Երբ ծովերի ըմբոստ ալիքներից,Ծաղիկ առ ծաղիկ, կարմիր առագաստներ են բարձրանում՝Ջրերը մեղմելու:

Սերունդներն անցածծովերի լուծվող աղը վերածել ենՔարի, ու ծառերի՝ անշարժ ճյուղերով.Հենց այստեղ էՇարժումը ծովի:

ՍՈՎՅԱԼՆԵՐ

ՈսկեծաղիկներըԵրկար են մնում այս սովատանջ կանանց համար:Նրանց ընտրած ծաղիկները սառը սենյակումՄիշտ բացում ու փակում են թերթիկները,Ծաղկում ու քիչ հետո՝ գլուխները հակում:

ՈսկեծաղիկներըԼուռ են մնում այս սովատանջ կանանց համար,Նայում Վինսենթի գույների պես լռիկ ու խոր,Այրվում են, իսկ նրանք մտածում են սարսափահար,Թե քաղցը նրանց կլքի մի օր:

Սովահար կանայք, ովքեր ապրում ենՍովահար կյանքով,Պոկում են այրվող այս տերևներըՃերմակ դանակով:

[72]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

Է. Է. ՔԱՄԻՆԳՍ(1894-1962)

ՇՆՈՐՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ (1956)

մի հրեշացող սարսափ է կլլումայս անաշխարհն ինձ առ քեզմինչ մեր հայրերի հոր աստվածն է խոնարհվումմի ինչի որ քայլում է ում պես

բայց դեմոկրատիայի ձայնը ժպտերեսազդարարում է գիշեր-ցերեկ«փոքրիկ ժողովուրդներ որ ազատության եք ձգտումմիայն ա մ ն-ին հավատացեք»

հանկարծ հունգար-սովահար բարձրացավու աղմուկ-աղաղակ կապեց ահավոր«ստրուկի անկյանքը չի սպանի ինձ երբեքես ազատ կմեռնեմ հենց այսօր»

նրա ահավոր ճիչը բարձրացավանցավ դարեր ահագիննախամարդկային պատմությանը հասավու հասավ վերջապես ՄԱԿ-ին

հանգիստ կաց պետք չէ ժխորելարա այն ինչ քեզ ասացինկատաղել է ծերուկ արջը բայց նաև պետք է խորհելմեր հարմարության մասին

քեռի սեմը թոթվում է չքնաղիր ուսերը դուք գիտեք թե ինչպեսձգում է դեմքին լիբերալ քմծիծաղու ասում է «խիստ զբաղված եմ ես»

ուրեմն ուռաաաա դեմոկրատիաերախտապարտ ենք անունիդ հնչունեկեք թաղենք կոթողն ազատության(որովհետև նրանից գարշահոտ է փչում)

[73]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

ոչ ոք միշտ չի պարտվում

ոչ ոք միշտ չի պարտվումՍոլ ունունով մի քեռիունեի որ ձախորդ էր ծնվել ուհամարյա բոլորն ասում էին թե պիտի վոդևիլգնացած լիներ որովհետև իմ քեռի Սոլը Սուրբ Ծնունդիներգում էր «ՄքՔենը սուզորդ է» ու «Տեղով դժոխք» երգերըինչը արդարացնում կամ չի արդարացնում այն փաստը որ իմ

քեռի Սոլն սկսեց զբաղվել այդ երևի ամենաններելիեթե վերամբարձ ոճով ասելու լինենքզեխ ճոխությամբ իմա և այսինքնգյուղատնտեսությամբ և ավելորդչի լինիավելացնել

որ քեռի Սոլի ագարակը վարի գնաց որովհետև հավերըկերան բանջարանոցը ուստիքեռի Սոլն սկսեց լիքը հավ պահել մինչև որփորսուղները կերան հավերին ու

քեռի Սոլն սկսեց փորսուղ պահել բայցփորսուղներն էլ ցրտիցսատկեցինու քեռի Սոլը յուրովի ու նրբորեննմանակեց փորսուղներին

այլ կերպ ասած կամովին խեղդվեց ջրի բաքի մեջբայց ինչ-որ մեկը որ քեռի Սոլին վերջինիս կենաց

օրոք «Վիկտոր Վիկտրոլա» էր տվել ու ձայնապնակներ

նրա վախճանի բարեպատեհ առիթով պարգևեց նրանմի անզուգական կամ ինչու ոչ զարմանասքանչ թաղում-բարձրահասակ տղաներ սև ձեռնոցներով ու

ծաղիկներով-բանով

հիշում եմ բոլորս լացեցինք ոնց որ Միսուրի գետըերբ քեռի Սոլի դագաղը ցնցվեց որովհետևինչ-որ մեկը սեղմել էր կոճակը

[74]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[75]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

(ու իջավիմ քեռիՍոլը

որդերի ագարակ հիմնելու)

ապրում էր ամենը սիրուն ինչ քաղաքում

ապրում էր ամենը սիրուն ինչ քաղաքում(ուր ի վեր զանգերը սահուն ի վար են սահում)գարուն ամառ աշուն ձմեռնա երգեց իր չէրն ու պարեց իր էրն

Կանայք տղամարդիկ (թե փոքրիկ թե մանր)ամենի մասին հոգացին ոչ ծանրցանեցին իրենց չկան ու քաղեցին նույնն անձևարև լուսին աստղեր անձրև

երեխաները տեսան (բայց քչերը հասկացանու բարձր մեծանալով ցածրիկ մոռացանաշուն ձմեռ գարուն ամառ)որ ոչմեկը սիրեց նրան համառ ու համառ

երբ առ այժմ ու ծառ առ տերևնե խնդաց ամենի խինդն ու լացեց վիշտն ակներևթռչուն առ ձյուն ու շարժուն առ անշարժամենի ամենը ամեն ինչն էր ներա

ոմանք ամուսնացան իրենց ամենքի հետխնդացին իրենց լացերն ու պարեցին ակնդետ(քուն արթուն հույս իսկ հետո)պատմեցին իրենցերբեքներն ու ննջեցին իրենց երազը մեծ

աստղեր անձրև արև լուսին(միայն ձյունը կարող է պատմել այն մասինթե ինչպես են երեխաները միշտ հիշել մոռանում երբ ի վեր զանգերը սահուն ի վար են սահում)

մի օր ամենը կարծես թե մեռավ(ոչմեկը համբուրեց նրա դեմքը սառած)մշտազբաղ մարդիկ նրանց կողք-կողքի թաղեցինկամաց-կամաց ու անցած-գնացին

բոլոր առ բոլոր և խոր առ խորնրանք իրենց երազն են ննջում ամեն օրոչմեկն ու ամենը հող առ ապրիլ, օ՜ցանկություն առ ոգի և եթե առ այո

Կանայք ու տղամարդիկ(թե ուշ թե շուտ) ձմեռ գարուն ամառ աշուն հնձում են ցանածն, գնում իրենց գալն անձևարև լուսին աստղեր անձրև

քանի որ զգացմունքն է առաջնային

քանի որ զգացմունքն է առաջնայինով ուշք է դարձնումշարադասությանն առարկաներիչի համբուրի քեզ լիովին.

լիովին լինել խեղկատակերբ Գարուն է աշխարհում

արյունս գոհ է,և համբույրներն են վճռում բախտըայլ ոչ ողջամտությունըլեյդի երդվում եմ բոլոր ծաղիկներով: Մի լացիր-ուղեղիս պայծառագույն առկայծումը ոչինչ էքո թարթիչների դողդոջյունի դեմ որն ասում է

մենք իրարու համար ենք.ուրեմն ծիծաղիր,հետ թեքվելով իմ գրկումքանզի կյանքը պարբերություն չէ

Ոչ էլ մահն է, կարծեմ, փակագիծ

եթե,տիրուհիս,ես ստեղծել եմ ինչոր խառնակ

եթե,տիրուհիս,ես ստեղծել եմ ինչոր խառնականկատար բաներ որոնք ցավ են բերել աչքերիդ(ավելի փխրուն քան ամենախոր երազն է փխրուն)երգեր որոնք թույլ են քո մարմնի ամենաճերմակ երգի առաջ՝ մտքիս վրա. ու չեմ զորել հարյավգերեվարելու հայացքը հեզ--ու կորել են իմ երգերում

[76]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ամենահմուտ տարօրինակությունը ժպիտներիդև վարսերիդ անդորրը խորին ու նախնադարյան

--թող աշխարհն ասի «նրա մեղեդին իմաստուն ու վեսչգողացավ մահից ոչինչ»--

դու սոսկ կարարես(դու որ կատարելապես ողջ ես) իմ ամոթն ու նախատինքը.տիրուհի ում խորախոր ու դյուրաբեկ շուրթերի միջովԱպրիլի քաղցր ու անընտել ոտքերը մտան

հոգուս պատռված մարգագետինը:

ՕԳԴԸՆ ՆԵՇ(1902-1971)

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՐԴԻԿ

Մարդիկ, ովքեր ունեն իրենց ուզածը, սիրում են ասելնրանց, ովքեր չունեն իրենց ուզածը, թե իրենքիրականում չեն ուզում իրենց ունեցածը:

Ես կուզեի հավաքել դրանց Դանուբի վրա մի մռայլդղյակում ու մի քանի չար ոգիներ վարձել, որպեսզիչուտվեր դրանց հացը:

Դեմ չեմ, որ նրանք շատ փող ունեն, ու պետքս չի, թեինչպես են այն օգտագործում,

Բայց կարծում եմ, որ պարտավոր եմ ընդունել, որիրենց բախտը բերել է այդ գործում:

Բայց ոչ, համառորեն չեն ուզում իրենց մատնել,Որ ուզածի չափ կարող են վատնել:Նրանք տարեկան պատկառելի ներդրումներ են կատարումՈւ կարծում են, թե «ծայրը ծայրին հասցնելով» մեծ գործ են անում:Անհնար է մտածել,Թե իրենք ցանկացած գործում շահ չեն ստացել:Իհարկե, խոսքերով նրանք անչափ շռայլ են,Բայց գործով այլ են:Նրանց առաջին նշանաբանն այն է, որ փողն ամեն ինչ չէ,

քանի որ վերջը որդն է,Իսկ փող չունեն՝ դա արդեն երկրորդն է:Ոմանք փողը կուտակում են ծանր վաստակով,Իսկ ոմանց փոխանցվում է կտակով,Բայց կապ չունեն, թե ով կամ ինչպես է այն տալիս.

[77]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Այնպես են խոսում, կարծես փողն ստանում ենայնտեղից, որտեղից իրենք են գալիս:

Համոզված չեմ, բայց ենթադրենք, թե ստանում են հենց այդտեղից,Ուրեմն ինչո՞ւ չեն գցում բեռն իրենց ուսերից՝ նվիրելով այնարժանավոր աղքատներին, կամ թեկուզ և ինձ:Երևի թե հարուստ լինելը մի մշտական տառապանք է,Բայց ես կուզեի ընդունել նրա անեծքը, քանզի նա

միաժամանակ օրհնանք է:Հարուստների միակ անբուժելի փորձանքն այն է, որ փողը

չի կարող բուժել:Իսկ եթե մարդ աղքատ է, ավելի է տուժել:Անշուշտ, կյանքում շատ բաներ կան, որոնք փողով չես գնի...Բայց ա՛յ քեզ զվարճանք.Երբևէ փորձե՞լ եք առանց փողի գնել դրանք:

ՄԻՍԹՐ ԱՐԹԻՇԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽԻՂՃԸ

Արթիշան անունով մի մարդ էր ապրում, և ահռելի էր նրա գործունեությունը:

Նա չէր հեռանում իր գրասեղանից, այնքան որ մեծ էր նրա գործի կարևորությունը:

Նա մի գերագույն նպատակ ուներ,Այն է՝ ինչպես ժամանակ խնայեր:Նա հաշվեց, որ ութ ժամ քնելը նշանակում է, որ եթետարին կանցնի անկողնում և ոչ գրասեղանի մոտ, կամ

աշխատելիս:Այնպես որ նա սկսեց քնել վեց ժամ կորուստը

դարձնելով ընդամենը տասնութ տարի և ինը ամիս:Հետո նա հաշվեց, որ տասը րոպե նախաճաշելով,

քսան՝ ընթրելով, ու կես ժամ՝ ճաշելով, նա սեղանիմոտ վատնում է երեք տարի, երկու ամիս և տասնհինգ օր:

Այնպես նա անցավ արգանակի տոպրակներին, որոնքկուլ էր տալիս գրասեղանի մոտ, ու խնայեց ժամանակը

հնարավոր:Հետո հաշվեց, որ վեց ամիս և տասը օր կորչում է սափրվելիս:Այսպես նա մորուք թողեց ու տնտեսեց ուղիղ վեց ամիս:Բայց չմտածեք, թե դրանով բավարարվեց. դեռ չէր հանգստանում,Որովհետև նա հաշվեց, որ օրական տասը րոպե

վերելակից օգտվելը երեսունութ օրվա կորուստ է անում,Ու որպես ժամանակի խնայողության վերջնականմիջոց՝ նա դուրս եկավ իր գրասենյակի լուսամուտից,որը պատահմամբ հինգերորդ հարկում էր:

[78]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[79]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Գործընկերներից մեկը հարցրեց. «Հո գլխապտույտ չունե՞ր»:Մեկ ուրիշը պատուհանից ներքև նայեցՈւ ասաց. «Ոչ, ևս տասը քայլ խնայեց»:

ԽՈՐՀՈՒՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Որ ձեր պսակը մշտատև լինի՝Սիրո լիառատ բաժակը հարգիր.Այն է՝ ընդունիր, երբ սխալ լինես,Իսկ երբ ինքդ ես ճիշտ՝ բերանդ փակի՛ր:

ԼԵՆԳՍԹԸՆ ՀՅՈՒԶ(1902-1967)

ՆԱԽԱԲԱՆ

Ես սևամորթ եմ:Սև, ինչպես գիշերն է սև:Սև, ինչպես խորքերն իմ Աֆրիկայի:

Ես ստրուկ եմ եղել.Կեսարը պատվիրում էր ինձ ավլել իր դռան շեմը:Ես Վաշինգթոնի կոշիկներն եմ մաքրել:

Ես երգիչ եմ եղել.Աֆրիկայից մինչև Ջորջիա բերել եմ իմ վշտի երգերը:Ի՛նքս եմ հնարել ռեգթայմը:Ես զոհ եմ եղել-Բելգիացիները կտրեցին ձեռքերս Կոնգո գետում:Հիմա էլ լինչի են ենթարկում Թեքսասում:

Ես սևամորթ եմ:Սև, ինչպես գիշերն է սև:Սև, ինչպես խորքերն իմ Աֆրիկայի:

ԽՈՒՄՀԱՐ

Ո՜նց էի գինով անցած օրը,Պատմելու բան չէ,Ո՜նց էի գինով անցած օրը,

Պատմելու բան չէ.Էնպես էի կոնծել երեկ՝Աչքերիս սև ջուր էր իջել:

Ու գիշերն էլ երազ տեսա՝Դժոխքում էի ես,Մի ահավոր երազ տեսա՝Դժոխքում էի ես.Արթնացա ու շուրջս նայի-Բերանդ բաց էր ջրհորի պես:

Ասի՝ այ կնիկ, մի խռռա էդպես,Այ կնիկ, ասի, մի խռռա էդպես.Պուճուր-մուճուր մի կնիկ ես,Բայց խռռում ես հարյուր հոգու պես:

ՄԻՆԵՍՏՐԵԼ

ՈրովհետևԾիծաղում եմ,Ու շուրթերիսԵրգ է միշտ,Դու չգիտես,Որ տանջվում եմԹաքցնելովՑավ ու վիշտ:

ՈրովհետևԾիծաղում եմԴու չես տեսնումԱհը իմ.ՈրովհետևՄիշտ պարում եմԴու չես տեսնումՄահը իմ:

ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Հարլեմի ձայներըԸնկնում են հերթով լռության մեջ:Փակվեց վերջին մեխանիկական

[80]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

դաշնամուրը,Վերջին վիկտրոլան լռեց՝«Ջազի տղայի բլյուզի» հետ:Քնած է վերջին լացող երեխան,Ու գիշերը դառնում է մեղմ,Ինչպես սրտի շշնջացող զարկերը:Իսկ ես անվերջ թրև եմ գալիսԳիշերվա մեջ,Հոգնատանջ, ինչպես գիշերն ինքը,Ու հոգիս՝ դատարկ,Լռության պես,Դատարկ, ինչպես աղոտ,Ցավոտ դատարկությունը:Երազում եմ մեկին,Ուզում ինչ-որ մեկինՈւ ինչ-որ մի բան:

Անվերջ թրև եմ գալիսԳիշերվա մեջ,Մինչև նոր լուսաբացըՆվաղ ու գունատ՝Ճերմակ մշուշի պեսԻջնում է բակի վրա:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ես նույնպես Ամերիկան եմ երգում:Ես սև եղբայրն եմ:Երբ գալիս է խումբը,Ինձ ուղարկում են ուտելու խոհանոցում,Բայց ես ծիծաղում եմ:Ես լավ եմ սնվում,Ուժերս աճում են:Վաղը,Երբ նրանք գան,Ես սեղանի մոտ նստած կլինեմ,Ոչ ոք սիրտ չի անիԱսելու ինձ.«Գնա խոհանոց»:Վաղը:Ու բացի այդ,Կտեսնեն, թե ինչքան գեղեցիկ եմ,

[81]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ու կամաչեն:Ես նույնպես Ամերիկան եմ երգում:

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ(1920-1994)

կարծիքներ իմ բանաստեղծություննրի վերջին ժողովածուի մասին

սա նոր որակ է:ծախվեցիր:անտաղանդ:մայրս քեզ ատում է:հարստացել ես:դուք լավագույն անգլիագիր գրողն եք:կարելի՞ է ձեզ այցելել:ես էլ եմ քեզ պես գրում, մենակ՝ ավելի լավ:ինչի՞ ես BMV քշում:ինչո՞ւ ավելի շատ ընթերցումներ չեք անում:հլա դեռ կանգնո՞ւմ է:ճանաչո՞ւմ եք Ալեն Գինսբըրգին:ի՞նչ կարծիքի եք Հենրի Միլըրի մասին:իմ նոր գրքի համար առաջաբան կգրե՞ք:կից ուղարկում եմ Սելինի լուսանկարը:կից ուղարկում եմ պապիկիս գրպանի ժամացույցը:ուղարկածս ժակետը կինս է գործել՝ բավարական ոճով:Միքի Րուրքի հետ հարբե՞լ եք:ես 19 տարեկան աղջիկ եմ, կգամ կմաքրեմ ձեր տունը:գարշահոտ շանորդի ո՞նց ես ասում թե Շեքսպիրըանընթեռնելի է:ի՞նչ կարծիքի եք Նորմըն Մեյլըրի մասին:ինչո՞ւ եք գողանում Հեմինգուեյից:ինչի՞ ես Տոլստոյին տշում:շատ խառն եմ, ազատվեմ՝ կգամ քեզ տեսակցության:էշի պես ապրանք ես:դուք փրկեցիք իմ անիծյալ կյանքը:ինչո՞ւ եք ատում կանանց:ես քեզ սիրում եմ:երեկույթների ժամանակ կարդում եմ ձեր գործերը:ինչ որ գրում եք՝ իսկապե՞ս իրականում եղել է:ինչո՞ւ եք խմում:դեսա ձեզ ձիարշավարանում բայց չմոտեցա:

[82]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ուզում եմ թարմացնենք մեր հարաբերությունները:իսկապե՞ս ամբողջ գիշեր արթուն եք մնում:ես քեզնից շատ կարամ խմեմ:էդ մեկը Շերվուդ Անդերսընից ես թռցրել:երբևէ հանդիպե՞լ եք Էզրային:ես մենակ եմ ու ամբողջ գիշեր քո մասին եմ մտածում:այ տղա ո՞ւմ ես հարիֆացնում:ծիծիկներս մեծ չեն բայց գժվելու ոտքեր ունեմ:ես քու մերը:կինս քեզ ատում է:կկարդա՞ք ուղարկածս գործերն ու կասե՞ք ձեր կարծիքը:բոլոր ուղարկածդ նամակները հրատարակելու եմ:հարիֆ չկա, այ ձեռնաշարժող անասուն:

Ջեյնին

225 օր խոտի տակու հիմա ավելին գիտես քան ես:վաղուց վերցրել են արյունդ,բան չի մնացել քեզնից:էսպե՞ս է լինում:էս սենյակումսիրո ժամերըդեռ ստվերներ են գցում:

հեռանալովհամարյա ամեն ինչ տարար:գիշերների ծունկի եմ իջնումվագրերի առաջորոնք չեն թողում ապրեմ:

այն ինչ դու էիրէլ չի պատահի:վագրերը գտել են ինձու պետքս չի:

միայնակ ամենքի հետ

միսը ծածկում է ոսկորըներսում դրել ենուղեղ

[83]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[84]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ամեկ-մեկ էլ հոգի,ու կանայք վազեր ենջարդում պատին,տղամարդիկհարբում ենու ոչ ոք չի գտնում էնմեկինու շարունակում էփնտրելսողեսող անկողիններմտնել ու դուրս գալ սողեսող:միսը ծածկում էոսկորըմիսն ավելին է փնտրումքան սոսկմիսն է:

բայց ոչ մի հույսչկա.բոլորս մի եզակի ճակատագրիթակարդում ենք:

ոչ ոք երբևէ չի գտնումէն մեկին:

քաղաքի աղբանոցները լցված ենաղբամանները լցված ենգժանոցները լցված ենհիվանդանողները լցված ենգերեզմանատները լցված են

ուրիշ ոչինչլցված չէ:

սրանց ուզածը

Վալյեխոն գրում էր մենությանմասին՝ սովից մեռնելով.Վան Գոգի ականջը մերժեցմի պոռնիկ.Ռեմբոն փախավ Աֆրիկա

ոսկի որոնելու ու անբուժելիսիֆիլիս կպնելու համար.Բեթհովենը խլացավ.Փաունդին փողոցներով էին տանումվանդակի մեջ.Չեթրթընը մկնդեղ ընդունեց.Հեմինգուեյի ուղեղը թափվեցնարնջի հյութի մեջ.Պասկալը փրթեց երակներըլոգարանում.Արտոյին փակեցին գժերի հետ.Դոստոևսկուն պատին դեմ արին.Քրեյնը նետվեց նավի պտուտակի մեջ.Լորկային ճամփի մեջտեղում գնդակահարեցինիսպանացի զինվորները.Բերիմընն իրեն գցեց կամրջից.Բըրոուզը կրակեց իր կրոջ վրա.Մեյլըրն իր կնոջը դանակահարեց:- էս է սրանց ուզածը.մի անտեր շոուգրական ազդագիրդժոխքի մեջտեղում:էս են ուզում սրանք՝փառատոններիսիրահարներիտափականհոդաբաշխապահով ուսարսափելիթայֆան:

կապտավզիկ

մի կապտավզիկ կա իմ սրտում որուզում է դուրս գալբայց ես դաժան եմ նրա հանդեպասում եմ՝ մնա իմ ներսում, թույլ չեմ տալուոր ինչ-որ մեկը տեսնիքեզ:մի կապտավզիկ կա իմ սրտում որուզում է դուրս գալբայց ես նրա վրա վիսկի եմ լցնում, խորը ներս քաշումծխախոտի ծուխըու պոռնիկները, բարմենները

[85]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

խանութի գործակատարներըգլխի չեն ընկնումոր նաիմ ներսում է:

մի կապտավզիկ կա իմ սրտում որուզում է դուրս գալբայց ես դաժան եմ նրա հանդեպասում եմ՝մնա էդտեղ, ինչո՞ւ ես ուզում ինձ վատությունանել,ինչո՞ւ ես ուզում փչացնելամեն ինչ,ուզում ես որ գրքերս Եվրոպայումչվաճառվե՞ն:

մի կապտավզիկ կա իմ սրտում որուզում է դուրս գալբայց ես շատ խելոք եմ, միայն գիշերով եմ մեկ-մեկդուրս հանումերբ բոլորը քնած են:ասում եմ՝ գիտեմ որ էդտեղ ես,էնպես որչտխրես:հետո նրան նորից ներս եմ անում,բայց նա դեռ մի քիչ էլ է երգի, ես դեռ չեմ թողել որ նա մեռնիու մենք միասին հանգիստքնում ենքմեր գաղտուկդաշինքով.սա էնքան գեղեցիկ էոր մարդ կարող է ևարտասվել, բայց ես չեմարտասվում, իսկ դո՞ւք:

բոլորը, անխտիր, գիտեն

հարցրու Փարիզի մայթերի նկարիչներինհարցրու քնած շան վրայի արևաշողինհարցրու 3 խոզուկներին

[86]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

հարցրու լրագրավաճառ տղայինհարցրու Դոնիցետտիի երաժշտությանըհարցրու վարսավիրինհարցրու մարդասպանինհարցրու պատին հենված մարդունհարցրու քարոզչինհարցրու կահույքագործինհարցրուգրպանահատին կամ

գրավառուին կամ ապակի փչող բանվորինպարարտանյութ վաճառողին կամատամնաբույժին

հարցրու հեղափոխականինհարցրու առյուծի բերանը

իր գլուխը մտցնողինհարցրու հաջորդ ատոմային ռումբը

արտադրողինհարցրու իրեն Հիսուն համարողինհարցրու գիշերը տուն եկող

կապտավզիկինհարցրու մերկ կանանց գողունի նայողինհարցրու քաղցկեղից մեռնողինհարցրու բաղնիսի կարիք ունեցողինհարցրու միոտանի մարդունհարցրու կույրինհարցրու շվշվախոսինհարցրու թմրագարինհարցրու դողացող վիրաբույժինհարցրու ոտքերիդ տակի տեևներինհարցրու բռնաբարողին կամ

տրամվայի տոմսավաճառին կամ այգումմոլախոտ պոկող ծերունուն

հարցրու արյունածուծինհարցրու լու վարժեցնողինհարցրու կրակ ուտողինհարցրու իր ամենաթշվառ պահն ապրող

ամենաթշվառմարդուն

հարցրու ձյուդոյի մարզիչինհարցրու փիղ քշողինհարցրու բորոտին, ցմահ բանտարկյալին, թոքախտավորինհարցրու պատմության դասախոսինհարցրու եղունգները երբեք չմաքրողինհարցրու ծաղրածվին կամ հարցրու առավոտ կանուխ

[87]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

առաջին հանդիպած դեմքինհարցրու քո հորըհարցրու քո որդուն կամ նրա

ծնվելիք որդունհարցրու ինձհարցրու թղթե տոպրակի միջի վառած լամպինհարցրու գայթակղվածին, անիծվածին, հիմարին ու

իմաստունին, դատարկախոսինհարցրու տաճար կառուցողինհարցրու նրան ով երբեք կոշիկ չի հագելհարցրու Հիսուսինհարցրու լուսնինհարցրու պահարանի միջի ուրվականներինհարցրու մլակին, վանականին, հոգեկանինհարցրու «Նյու Յորք Թայմս»-ի ծաղրանկարիչինհարցրու ոսկեձկնիկինհարցրու լուսնապարից ցնցվող ձարխոտինհարցրու Հնդկաստանի քարտեզինհարցրու բարի դեմքինհարցրու քո մահճակալի տակ թաքնված տղամարդունհարցրու այս աշխարհի ամենամոլի

ատողինհարցրու նրան ով խմել է Դիլըն Թոմասի հետհարցրու նրան ով կապել է Ջեք Շարքիի ձեռնոցներըհարցրու սուրճ խմող տխրադեմ մարդունհարցրու ջրմուղագործինհարցրու նրան ով ամեն գիշեր երազում

ջայլամ է տեսնումհարցրու դիմակահանդեսի տոմս հավաքողինհարցրու դրամանենգինհարցրու ծառուղում թղթե սավանի տակ

քնողինհարցրու ազգեր ու մոլորակներ նվաճողներինհարցրու նրան ով հենց նոր կտրեց իր մատըհարցրու աստվածաշնչի էջանշանինհարցրու ծորակից կաթող ջրին մինչ

հեռախոսն է զանգումհարցրու երդմնազանցությանըհարցրու թունդ կապույտ ներկինհարցրու անկարգելավորինհարցրու փորացավ ունեցողինհարցրու աստվածային աչքին այնքան փայլուն ու

արտասվալից

[88]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

հարցրու թանկարժեք ակադեմիայումնեղ տաբատ հագած տղային

հարցրու նրան ով սայթակեց լոգարանումհարցրու նրան ում ծամեց կերավ շնաձուկըհարցրու նրան ով վրաս սաղացրեց ուրիշ չափսի

ձեռնոցներըհարցրու սրանց ու բոլոր նրանց ում բաց թողեցիհարցրու կրակին կրակին կրակին -հարցրու նույնիսկ փչաններինհարցրու ցանկացածին ում գոհացնում ես ցանկացած

ժամանակ գոհացնում ես ցանկացած օր երբ ցանկությունդ տեղն է լինի անձրև թե լինիձյուն կամ սանդղամուտք դուրս գալիս լինես՝տապից դեղնած

հարցրու էս հարցրու էնհարցրու նրան ում գլխին ծիտիկը ծրտել էհարցրու կենդանիներին տանջողներինհարցրու նրան ով Իսպանիայում լիքը ցլամարտ է տեսելհարցրու նոր կադիլլակների սեփականատերերինհարցրու հանրահայտ մարդկանցհարցրու երկչոտներինհարցրու լսնամորթին

ու պետական գործիչինհարցրու տանտերերին ու բիլիարդ խաղացողներինհարցրու տականքներինհարցրու վարձու մարդասպաններինհարցրու քաչալներին ու չաղերին

բարձրահասակներին ուցածրահասակներին

հարցրու միաչքանի մարդկանցգերցանկասերներին ու թերցանկասերներին

հարցրու նրանց ովքեր կարդում են թերթերիխմբագրականները

հարցրու վարդ աճեցնողներինհարցրու նրանց ովքեր ցավ համարյա չեն զգումհարցրու մեռնողներինհարցրու խոտածածկը խուզողներին ու

ֆուտբոլի խաղեր հաճախողներինհարցրու սրանցից մի քանիսին կամ յուրաքանչյուրինհարցրու հարցրու հարցրու և

բոլորը քեզ կասեն.

[89]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[90]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աբազրիքին կանգնած գռմռացող կինն ավելին էքան տղամարդը կարող է տանել:

ԳՐԵԳՈՐԻ ՔՈՐԶՈ(1930)

ԱՄԲՈՂՋ ԱՅԴ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ... ՀԱՄԱՐՅԱ

Վեց հարկ վազելով բարձրացա դեպի իմկահավորված սենյակըբացեցի պատուհանն ու սկսեցի դուրս շպրտելկենսական անհրաժեշտության բոլոր իրերըԱռաջինը ճշմարտությունն էր որ ճղճղացգործադուլաբեկի պես. «Մի՛ արա: Ես քո մասինսարսափելի բաներ կպատմեմ»: «Բայց եսթաքցնելու բան չունեմ... ԴՈ՛ՒՐՍ»:Հետո Աստված թռավ բարկացած-կաղկանձող-ապշահար: «Ես մեղք չունեմ: Ես չեմ այս ամենիպատճառը... ԴՈ՛ՒՐՍ»:Հետո Սերը որ կաշառքներ էր դունդունում.«Երբեք չես իմանա ինչ է սեռական անկարողությունը:Vogue-ի շապիկների բոլոր աղջիկները քոնն են, բոլո՛րը»:Հրեցի նրա ճարպոտ հետույքն ու գոռացի. «Անբանէիր՝ անբան էլ մնացիր»:Վերցրեցի Հավատը Հույսն ու Գթասրտությունը՝ բոլորը իրարկառչած:«Առանց մեզ դու հաստատ կմեռնես»:«Ձեզ հետ ես գժվո՜ւմ եմ: Գնաք բարո՛վ»:Հետո Գեղեցկությունը...Ա՜հ, Գեղեցկությունը. նրան մինչև պատուհանն ուղեկցելիսասացի.«Ամենից շատ քեզ եմ սիրել կյանքում... բայց դու մարդասպան ես:Գեղեցկությունն սպանում է»: Իսկապես չէի ուզումնրան ջարդուփշուր անել. իսկույն վազեցի ներքև ու ճիշտ ժամանակին բռնեցի:«Դու ինձ փրկեցիր» - բացականչեց նա: Նրան ցած դրեցի ու ասացի. «Գնա»:Վեց հարկ նորից բարձրացա ու մոտեցա փողին,բայց փող չկար՝ դուրս նետելու համար:Սենյակում մնաց միակ բանը Մահն էր որ թաքնվել էր խոհանոցիլվացակոնքի տակ:

«Ես իրական չեմ,- գոռաց նա:- Ես մի բամբասանքեմ որ կյանքն է տարածել»: Ծիծաղելով նրան դուրսնետեցի լվացակոնքի հետ և հանկարծ հասկացա որ միայնՀումորն էր մնացել, որին միայն կարողացա ասել.«Դո՛ւրս պատուհանից՝ պատուհանի հետ միասին»:

ՄՌԱՅԼ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԵՐԻՆ...

Ես կախում եմ պատերից իմ մանկության աղջիկներիհին լուսանկարները,Սրտամորմոք նստում եմ, արմունկս սեղանին,Կզակս ափիս վրա, ու զննում եմՀելենի հպարտ աչքերը,Ջեյնի թույլ բերանը,Սյուզընի ոսկե մազերը:

ԼՈՐԸՆՍ ՖԵՐԼԻՆԳԵՏՏԻ(1920)

ՍԻՐՈ ԳԻԺԸ

Մուլենբերգի շրջանից վերադարձի ճամփին մտնումեմ Սփրինգֆիլդի ավտոկայանի տղամարդկանցզուգարանն ու այս գժի դեմքը տեսնում հայելում Ո՞վներս թողեց էս ցնդածին Ո՞վ ներս թողեց էս տխմարին:Նա էն մարդկանցից է ովքեր զուգարանի պատերինգրում են ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ և միջանցքումուզում են բոլորին գրկել Նա իր հեռախոսի համարըսրտի մեջ առած գրում է պատին Նա յուրովիայլասերված Պարոն Էրոսն է ու Մեծն Սիրահարը Նաուզում է վազել ու մոտենալ բոլորին սպասասրահում և համբուրել նրանց ասելով ինչու մենք ընկերներ ու սիրահարներ չենք Կարո՞ղ եմ քեզ հետ տուն գալխմելու և ծխելու բան ունե՞սԱրի ես ու դու միանանք Ժամանակն եկել է կամ գալիս էՆա ուզում է իր հետ տուն տանել բոլոր թափառականշներին կատուներին ու մարդկանց, գրգռել նրանց ու սեր անելառավոտից մինչև գիշերՆա ուզում է բանաստեղծություններ շաղ տալինքնաթիռներից բնապատկերների վրա Նա պոեզիայի

[91]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

գիժ է Կարծում է թե ինքը Դիլլըն Թոմասն է ու Բոբ Դիլընը՝ Չարլի Չափլինի հետ շաղախվածՆա ուզում է շուրթերից կարդալ բոլորի մտքերըզգացմունքներն ու կարոտները Նա վտանգավոր գիժ է Հաստատ ծալը պակաս է Չունի մեղքի զգացումՆա ուզում է տաքացնել բոլոր կենդանի դիակներինու դժբախտներին ավտոկայաններում ուօդակայաններում Նա ուզում է տաքացնել նրանցանկողինները Ուզում է բացել նրանց մարմիններն ու գլուխներըՆա անհանգիստ շրջմոլիկ էՉի ուզում մենակ լինել Կարող է գժվել տղամարդկանց համարՆա այն մարդկանցից է ովքեր զրույցի են բռնվումավտոբուսներում ծիծաղեցնելով բոլորին ու ստիպելովշրջել հայացքներն ու հետո նորից նայելՆա ուզում է որ բոլորը բարձրաձայն ծիծաղենհառաչեն լացեն երգեն պարեն համբուրվեն այդ թվումպառավ կանանց և ոստիկանների հետՆա հաստատ խենթ է Այնքան ուրախ է ողջ լինելուհամար իսկապես տարօրինակ է Գժվում էմարդկության և բոլորի համար մեկ առ մեկ Նաուզում է համբուրել քո ծծերը Ուզում է անշարժպառկել նրանց միջև ու մեղմ ձայնով երգելՆա ուզում է որ բոլորը միասին պառկեն միասին թավալվենհառաչելով երգելով պատրանքներ տեսնելով ու օրգազմապրելով Նա ուզում է քո մեջ մտնել Ուզում է որ գնաս նրահետ Ուզում է որ բոլորս միաձուլվենքՄեկ շիկացած աշխարհ ու մեկ սրտի զարկՈւզում է ուզում է որ բոլորս միասին պառկենքԴրախտում Սիրո Պարտեզում Հիացումի Պարտեզումև միանանք իրար ինչպես մի գնացք ինչպեսշղթայական ռեակցիա ինչպես սիրո նամակների շղթաաշխարհով մեկ շիկացած գիշերներինՆա ուզում է ուզում է ուզում է Հաստատ խելագար էՈստիկան կանչեք Տարեք սրան

[92]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ԱԼԵՆ ԳԻՆՍԲԵՐԳ(1926-1997)

ՈՌՆՈՑ(հատվածներ)

Տեսա թե ինչպես լավագույն մտքերն իմ սերնդիկործանվեցին խենթությունից, սովյա՛լ,փրփրաբերան և մե՛րկ,Թափառելով լուսաբացին նեգրական փողոցներումու վայրենացած թմրադեղի որոնումներից,Հրեշտակագլուխ հիփսթերներ ովքեր այրվում ենաստղազարդ մեքենայի հետ երկնային կապի համարկեսգիշերվա մեխանիզմի մեջ...ովքեր հեռացվեցին ակադեմիաներից զանգիպատուհաններին խենթ ու զազրելի ձոներ գրելու համար...ովքեր կրակ կերան ներկված հյուրանոցներում... կամմաքրեցին իրենց իրանները ամեն գիշեր,երազներով, թմրադեղերով, արթուն մղձավանջներով,ալկոհոլով, արվամոլությամբ ու վերջ չունեցող երեկույթներով...ովքեր թափառեցին կեսգիշերային կայարաններումչգիտենալով թե ուր գնալ և գնացին առանց կոտրված սրտերթողնելու,ովքեր իրենց միայն մտագար կարծեցին երբԲալթիմորը շողաց գերբնական էքստազով...ովքեր իրենց ձեռքերին հանգցրեցին ծխախոտըորպես բողոք կապիտալիզմի հաշիշային և ծխախոտային մշուշի դեմ,ովքեր կծեցին խուզարկուների պարանոցները ևոստիկանական մեքենաների մեջ ճչացին զմայլանքիցոչ մի հանցանք չգործելու համար բացի իրենցհարբեցողությունը և արվապղծությունը վայրի...ում սիրած տղաներին խլեցին ճակատագրի երեքպոռնիկները, միաչքանի պոռնիկը երկսեռ դոլարի ևմիաչքանի պոռնիկը ով աչքով է անում արգանդից...ովքեր շնության ելան Կոլորադոյում գողացածավտոմեքենաներով...ովքեր քայլեցին ամբողջ գիշեր, մինչև կոշիկներըարյունոտվեցին, սպասելով որպեսզի բացվի ԻսթՌիվերի դուռը դեպի մի սենյակ գոլորշիով և ափիոնով լի,ովքեր երեք անգամ անընդմեջ անհաջող կտրեցինիրենց երակները, հետո թողեցին, անտիկ իրերիխանութ բացեցին ուր կարծեցին, թե ծերանում են ու

[93]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

լաց եղան... ովքեր նետվեցին Բրուքլինյան կամրջից...ովքեր հուսահատ երգեցին պատուհաններից, դուրսթռան մետրոյի վագոններից, հարձակվեցինսևամորթների վրա, բղավեցին փողոցում ևոտաբոբիկ պարեցին գինու կոտրված բաժակների վրա...ովքեր ծնրադիր աղոթեցին անհույս եկեղեցիներումմիմյանց փրկության լույսի և կրծքերի համար մինչևհոգին մի պահ լուսավորեց իր վարսերը:

* * *Ի՞նչ ցեմենտե և այլումինե սֆինքս փշրեց նրանցգանգերն ու հոշոտեց ուղեղ և երևակայություն:Մողո՜ք: Միայնությո՜ւն: Ապականությո՜ւն:Գարշատեսությո՜ւն: Փոշի և անմատչելի դոլարներ:Աստիճանների տակ լացող երեխաներ: Բանակումհեկեկացող պատանիներ: Զբոսայգիներում լացող ծերունիներ:Մողո՜ք: Մողո՜ք: Մողոքի՜ մղձավանջ: Մողոքսիրազո՛ւրկ: Մողոք անգութ դատավո՛ր մարդկանց:Մողոք անմատչելի՛ բանտ: Մողոք Կոնգրես:Մողոք ում շենքերը դատաստան են: Մողոք հսկաքար պատերազմի: Մողոք բթացած կառավարություններ:Մողոք ում միտքը մաքուր մեխանիզմ է: Մողոք ումարյունը հոսող մետաղադրամ է: Մողոք ումմատները տասը բանակներ են: Մողոք ում կուրծքըմարդակեր դինամոմեքենա է: Մողոք ում ականջը ծխացողգերեզման է:Մողոք ում աչքերը հազարավոր կույր պատուհաններ են:Մողոք ում երկնաքարերը կանգնած են անծիր փողոցներումինչպես անանց Եհովաներ: Մողոք ում գործարանները անրջում ենու կռավում մշուշի մեջ: Մողոք ում ծուխը,երկաթներն ու անտենաները ծածկում են քաղաքները:Մողոք ում սերը անվերջ նավթ ու քար է: Մողոք ումճակատագիրը անսեռ ածխածինն է: Մողոք ումանունը Միտք է:Մողոք ում մեջ նստած եմ միայնակ: Մողոք ում մեջես հրեշտակներ եմ երազում: Խե՛նթ Մողոքի մեջ:Արվամո՛լ Մողոքի մեջ:Անսեր և տղամարդկությունից զուրկ Մողոքի մեջ:Մողոք որ վաղ մտավ հոգիս: Մողոք ում մեջ եսգիտակցություն եմ առանց մարմնի:Մողոք որ իր սարսուռով սպանեց իմ բնականհաճությունը: Մողոք ում ես լքում եմ և արթնանում

[94]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

նրա մեջ: Երկնքի՜ց հոսող լույս:Մողո՜ք: Մողո՜ք: Ռոբոտների բնակարաննե՜ր:Անտեսանելի՜ արվարձաններ:Կո՜ւյր մայրաքաղաքներ:Կմախքների՜ գանձարաններ: Հրեշ-արդյունաբերություննե՜ր:Ուրվական-ազգե՜ր: Անհա՜ղթ գժանոցներ: Որձաքարե՜առնանդամներ: Հրեշային ռումբեր:Տեսիլքնե՜ր, մարգարեություննե՜ր,զգայախաբություննե՜ր, հրաշքնե՜ր, էքստազնե՜ր...հոսո՜ւմ են Ամերիկայի գետն ի վար...Պոռթկումնե՜ր գետի վրա: Հարվածնե՜ր ևխաչելություննե՜ր: Ջրհեղեղն ի վա՜ր...Խենթացած սերունդ որ գահավիժում է ժայռերից ժամանակի:Սո՜ւրբ ծիծաղ գետում: Տեսե՞լ են այդ ամենը:Վայրի՜ աչքեր: Սո՜ւրբ աղաղակներ:Հրաժե՜շտ են մաղթում: Ցատկո՜ւմ են տանիքներից:Դեպի միայնությո՜ւն:Թափահարելով ծաղիկներ բռնած ձեռքերը:Գետն ի վա՜ր: Դեպի փողո՜ց:

ԱՄԵՐԻԿԱ (հատված)

Ամերիկա ես քեզ տվել եմ ամեն ինչ ու հիմա ոչինչ եմ:Ամերիկա երկու դոլար քսանյոթ սենթ հունվարի 17, 1956:Ես չեմ կարող կախված լինել իմ մտքից:Ամերիկա ե՞րբ կվերջացնենք մարդկային պատերազմը:Գրողի ծոցը գնա քո ատոմային ռումբով:Ես վատ եմ զգում հանգիստ թող ինձ:Չեմ գրի բանաստեղծությունս մինչև որ ուշքի չգամ:Ամերիկա մենք ե՞րբ կդառնանք հրեշտակային:Դու ե՞րբ կհանես քո շորերը:Ե՞րբ կնայես ինքդ քեզ գերեզմանի միջով:Ե՞րբ արժանի կլինես քո միլիոնավոր տրոցկիստներին:Ամերիկա ինչո՞ւ են քո գրադարանները արցունքով լի...

ՀԱՆԿԱՐԾԱՍՏԵՂԾՈՒՄ ԲԵՅՑԶԻՆՈՒՄ

Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև անգլերենբառի ոգեշնչումը լատինական Spiritus-ն է՝ շունչը, ես ուզում եմ ազատ շնչել:

[95]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը աշխարհին թույլ տվեց անկեղծորեն խոսել:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը բացեցպոեզիայի բանատողը հանուն անարգել շնչի:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը,թեպետ փղոսկրյա աշտարակում էր ապրում և գրազ բռնում սխալձիու վրա, թույլ տվեց բոլոր բանաստեղծներին խոսել մայրենիբարբառով:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը պատվիրեց Արևմուտքի ջահել բանաստեղծներին նայել չինականքերթվածներին ու նկարներին:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ռուդերֆորդումապրող Վիլյամ Կարլոս Վիլյամսը գրեց Նյու Ջրրզիի լեզվով «Տամաչքդ հանեմ» և հարցրեց՝ ո՞նց եք չափում սա հնգոտնյա յամբով:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս բանաստեղծ էրմայրս կոմունիստ էր Ռուսաստանից ու մեռավ գժանոցում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ բարեկամ ԳարիՍնայդերը նստեց զննելու իմ մտքերը որպես Երևութային Աշխարհի մի մաս 1955 թվի համաժողովի ժամանակ:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տառապում եմ, ծնվելեմ մեռնելու համար, երիկամիս մեջ քարեր ունեմ, արյան ճնշում. բոլորն էլ տառապում են:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չգիտեմ թե ինչ են մտածում ուրիշները:Գրում եմ որովհետև պոեզիան կարող է բացահայտել մտքերս,բուժել ինչպես իմ այնպես էլ ուրիշների պարանոյան:Ես բնաստեղծություն եմ գրում որովհետև միտքս թափառում էսեքս-քաղաքականությունից մինչև Բուդհադհարմա-մտավարժանք:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև վերցրել եմԲոդհիսաթվայի Չորս Ուխտերը. Ազատագրվելու պատրաստզգայուն արարածները տիեզերքում անհամար են, խոցելուպատրաստ ագահությունս զայրույթս ու տգիտությունս՝ անորոշ,իրադրությունները որոնցում հայտնվում եմ՝ անհաշիվ, մինչևանվերջ է արթնացած մտքի արահետը:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև այս առավոտարթնացա դողալով սարսափից թե ինչ կարող եմ ասելՉինաստանում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ռուս բանաստեղծներՄայակովսկին ու Եսենինը անձնասպան եղան. ուրեմն մեկ ուրիշըպետք է խոսի:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս արտասանումէր անգլիացի Շելլիի ու ամերիկացի Վեյչըլ Լինդսիի

[96]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

ստեղծությունները և օրինակ բերում - ահա մի ոգեշնչում քամունման հզոր:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սեքսի մասին գրվածքները գրաքննվում էին Միացյալ Նահանգներում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միլիոնատերերն արևելքից արևմուտք «Ռոլս Ռոյս» են քշում, իսկ աղքատները փող չունեն ատամները բուժելու համար:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ գեներն ու քրոմոսոմները սիրահարվում են ոչ թե ջահել կանանց, այլ ջահել տղաներին:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև օրերի առջև չունեմ անառարկելի պատասխանատվություն:Ես բանաստեղծություն եմ գրում Ուիթմենին պատասխանելու, մի տասնամյակ առաջվա ջահելների հետ խոսելու, Նյուարքում (Նյու Ջըրզիի նահանգ) դեռևս ապրող ծեր հորաքույրներիս և հորեղբայրներիս հետ խոսելու համար:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև 1939 թվին ռադիոյով սևամորթների բլյուզ եմ լսել՝ Լեդբելի և Մա Ռեյնի:Ես բանաստեղծություն եմ գրում՝ ոգեշնչված պատանի ու զվարթ «բիթլների» հասուն երգերից:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Չուան-Ցզին չգիտեր՝ինքը թիթեռ է թե մարդ, Լաո-Ցզին ասում էր՝ ջուրը հոսում է սարից, Կոնֆուցիուսն ասում էր՝ պատվիր քեզնից մեծին. ես ուզեցի պատվել Ուիթմենին:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև կուշտուկուռ խոտերնու նախիրները Մոնղոլիայից մինչև ամերիկյան վայրի Արևմուտք փչացնում են նորածիլ խոտը իսկ հողի քայքայումը անապատներ է ծնում:Ես բանաստեղծություն եմ գրում կենդանու մորթուց կարած կոշիկներ հագած:Ես բանաստեղծություն եմ գրում որը միշտ ասում է. «Առաջինմիտքը լավագույն միտքն է»:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև բոլոր գաղափարներն անմատչելի են բացառությամբ երբ արտահայտված են իրական առարկաներում. ահասավիկ Վիլյամ Կարլոս Վիլյամսի կարգախոսը. «Իրերից դուրս չկա գաղափար»:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տիբեթական Լամա Գուրուն ասում է. «Իրերն իրենք իրենց խորհրդանշանն են»:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև լրագրերիառաջնորդողները սև անցք են մեր համակարգության կենտրոնում. մենք ազատ ենք այդ ամենը նկատելու համար:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև եղավ Առաջին աշխարհամարտը, Երկրորդ աշխարհամարտը, միջուկային

[97]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

ռումբ, և կլինի Երրորդ աշխարհամարտ եթե ցանկանանք, բայց ես չեմ ուզում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ առաջին պոեմը՝«Քեդիշը», փառաբանում էր գժանոցում մահացած մորս:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Հիտլերը վեց միլիոնհրեա ջարդեց, իսկ ես հրեա եմ:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ըստ ՄոսկվայիՍտալինը 20 միլիոն հրեա և մտավորական աքսորեց Սիբիր,որոնցից 15 միլիոնը այդպես էլ չվերադարձան Սանկտ-Պետերբուրգի «Անտեր շուն» սրճարանը:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև երգում եմ երբմենակ եմ զգում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմեննասել է. «Ես հակասո՞ւմ եմ ինձ: Հրաշալի է, ես հակասում եմ ինձ:Ես ընդարձակ եմ, ես բազմություններ եմ պարունակում»:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միտքը հակասում էինքն իրեն, այս պահին Նյու Յորքում է, հաջորդին՝ դինարականԱլպերում:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև գլխումս մտքերի բազմություններ կան՝ ուղիղ՝ 10000:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չկա պատճառ չկա որովհետև:Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սա լավագույնմիջոցն է՝ արտահայտելու մտքումս եղածը 6 րոպեում կամամբողջ կյանքում:

ՖՐԵՆՔ Օ՛ՀԱՐԱ(1926-1966)

ԻՆՉՈՒ ԵՍ ՆԿԱՐԻՉ ՉԵՄ

Ես նկարիչ չեմ, բանաստեղծ եմ:Ինչո՞ւ: Գուցե նկարիչ պիտիլինեի, բայց բանաստեղծ եմ:Մայք Գոլդբերգն, ուրեմն, նորկտավ է սկսում: Անցնում եմ:- Մի բան խմիր,- ասում է:Խմում եմ: Խմում ենք: Բարձրացնում եմգլուխս:- ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐ են:- Հա, էդպես էր պետք:- Հա:Գնում եմ: Մի քանի օրից նորից եմ

[98]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

անցնում: Նկարն ավարտված է:- Բայց ո՞ւր են ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐԸ:Միայն նամակներ են մնացել:- Էն՝ շատ էր,- ասում է Մայքը:

Իսկ ես: Մի օր մտածում եմ գույնի մասին.նարնջագույն: Մի տեղգրում եմ նարնջի մասին: Շուտովդառնում է բառերի էջ, ու ոչտողերի: Հետո մեկ ուրիշ էջ: Դեռավելին կլինի, ոչ թե նարինջ, այլբառ: Ահավոր բան է նարինջը:Կամ կյանքը: Անցնում են օրեր: Նույնիսկարձակում իսկական բանաստեղծ եմ:Ավարտում եմ շարքը, իսկ նարնջիմասին ոչ մի խոսք: Տասներկուբանաստեղծություն: Վերնագրում եմՆԱՐԻՆՋՆԵՐ: Իսկ մի օր ցուցահանդեսումտեսնում եմ Մայքի կտավը՝ ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐ:

ԷՆՆ ՍԵՔՍԹԸՆ(1928-1974)

Ի ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ ԻՄ ԱՐԳԱՆԴԻ

Ամեն ոք իմ մեջ թռչուն է:Թափահարում եմ բոլոր թևերս:Ուզում էին քեզ կտրել-հանել.բայց չեն անի:Ասացին՝ դու չափազանց դատարկ ես,բայց դու դատարկ չես:Ասացին՝ դու մահացու հիվանդ ես,բայց սխալվեցին:Դու երգում ես աշակերտուհու պես:Քեզ չեն պատառոտել:

Հաճելի ծանրություն,ի փառաբանումն կնոջ, որ ե՛մև կնոջ ոգու, որ ե՛մև գլխավոր էակի, և նրա հմայքի,

[99]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

որ երգում եմ քեզ համար: Համարձակվում եմ ապրել:

Բարև՛, հոգի: Բարև՛, բաժակ:Փակվիր, պատյան: Պարփակիչ պատյան:Բարևս դաշտերի հողին:Արմատներ, բարև՛:

Յուրաքանչյուր բջիջ իր կյանքն ունի:Այստեղ այնքան կա, որ մի ազգիկբավականացնի:Ժողովուրդը բավական երկար տիրացավ սրանց:Ամեն ոք, ամեն պետություն կասի սրա մասին.«Ինչ լավ է, որ այս տարի նորից կարող ենքտնկել ու սպասել բերքին:Բույսերի հիվանդությունը եղավ ու անցավ»:Շատ կանայք միասին երգում են սրա մասին,մեկը կոշիկի գործարանում հայհոյում է հաստոցը,մեկն ավազանում փոկ է խնամում,մեկը ձանձրանում է իր «Ֆորդի» ղեկի մոտ,մեկը տուրք է գանձում,մեկն Արիզոնայում հորթի թոկն է փորձումմեկը Ռուսաստանում թավջութակ է հեծնում,մեկը Եգիպտոսում վառարանում կճուճներ է փոխում,մեկն իր ննջասենյակի պատերը լուսնի գույնով է ներկում,մեկը մեռնելիս նախաճաշի մասին է հիշում,մեկը Թաիլանդում իր խսիրի վրա է մեկնվում,մեկն իր երեխայի տուտուզն է լվանում,մեկը դուրս է նայում գնացքի լուսամուտից,Վայոմինգում, մեկն էլ ինչ-որ տեղ է, ոմանք՝ամենուր, և բոլորն ասես երգում են, չնայածոմանք բոլորովին լսողություն չունեն:

Հաճելի ծանրություն,ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ:ես կկրեմ տասը ոտնաչափ երկարության վզնոց,թմբուկ կզարկեմ տասնինը տարեկանների համար,թասեր կբռնեմ զոհաբերության համար(եթե դա է իմ դերը):Ես կուսումնասիրեմ սրտանոթային հյուսվածքը,օդերևույթների անկյունայինհեռավորությունը,կծծեմ ծաղիկների ցողունները

[100]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

(եթե դա է իմ դերը):Տոհմային ֆիգուրներ կպատրաստեմ(եթե դա է իմ դերը):Ես կերգեմ այն, ինչ մարմինն էուզում,ընթրիքի համար,համբույրի համարև անսխալ«այո»-ի համար:

ԿՈՒՐԾՔԸ

Ահա նրա բանալին,Ահա բանալին ամեն ինչի,Ընտիր ու գեղեցիկ:Ես ավելի վատն եմ քան անտառապահիերեխաները,որոնք աճյուն ու հաց են քչփորում:Ահա ես բուրմունք եմ թմբկահարում:Թույլ տուր մեկնվել քո գորգին,կամ ծղոտե ներքնակին, որը որ մոտ է,որովհետև երեխան իմ մեջ մեռնում է,մեռնում է:Ես մսացու անասուն չեմ, որ ինձ ուտեն:Ես փողոց էլ չեմ:Բայց քո ձեռքերն ինձ գտանճարտարապետի պես:Կաթով լի կուժ: Քոնն էր տարիներ առաջ,երբ ապրում էի իմ ոսկորների հովտում:Ճահճուտում պապանձված ոսկորներ:Խաղալիքներ:Գուցե քսիլոֆոն՝ անճոռնի կերպովմաշկ հագցրած:Միայն հետո նա դարձավ իրական:Հետագայում չափերս համեմատեցիկինոաստղերի հետ:Չէին բռնում իրար: Ուսերիս միջևամեն ինչ լավ էր: Բայց ինչ-որ բան չէր հերիքում:Իհարկե, կար մարգագետին,բայց ոչ մի ջահել չերգեց ճշմարտությունը:Ճշմարտությունը երգելու ոչ մի միջոց:Տղամարդկանցից անտեղյակ՝ պառկեցի

[101]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

քույրերիս կողքինՈւ մոխիրներից հառնելով գոչեցի.ՊԻՏԻ ԽՈՑՎԻ ԻՄ ՍԵՌԸ:Հիմա ես քո մայրն եմ, քո դուստրը,քո բոլորովին նորը. խխունջ և բույն:Ես ողջ եմ, երբ քո մատներն են ողջ:Մետաքս եմ հագնում (բացելու համարծածկը),որովհետև ուզում եմ, որ մետաքսի մասին մտածես:Հագուստ չեմ սիրում: Չափազանց խիստ է:Ասա ինչ ուզում ես, բայց գտիր հետքս լեռնագնացի պես,քանզի սա է աչքը, սա է անգին քարը,սա հուզումն է, որ կրծքապտուկն է սովորում:Ես կորցնում եմ հավասարակշռությունս,բայց չեմ խենթանում ձյունից,ես խենթանում եմ ինչպես դեռատիաղջիկներն են խենթանումառաջարկությունից, առաջարկությունից...Ես այրվում եմ, ինչպես թղթադրամն է այրվում:

ՍԻՐԵԿԱՆԻՍ, ՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՆՈՋ ՄՈՏ

Նա անմահ է:Նա զգուշորեն հալչել է քեզ համարև բուսնել քո մանկությունից,քո հարյուրավոր սիրելի խաղալիքներից:Նա միշտ կա, սիրելիս,Նա շատ նրբագեղ է, եթե ճիշտն ասենք:Հրավառություն մռայլ փետրվարի կեսինև իրական ինչպես չուգունե կճուճ:Ճիշտն ասենք, ես ժամանակավոր եմ եղել:Շքեղություն: Միակայմ կարմիր նավ՝նավահանգստում:Բարակավիզ կակղամորթ անժամանակ ծնված:Իսկ նա ավելին է: Նա քո ունեցվածքն է,ջրել ու աճեցրել է քեզ. արևադարձայինիդ:Ոչ մի գիտական փորձ: Տեղովներդաշնակություն է:Նա նորոգում է մակույկի թիերն ու թիանցքները,Նախաճաշին լուսամուտի գոգին վայրիծաղիկներ է դնում:Կեսօրին նստել է բրուտի անիվի մոտ,

[102]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[103]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

լուսնի տակ երեք երեխա է բերել,երեք քերովբե՝ Միքելանջելոյի ձեռքով նկարած:Ծնել է՝ բացելով ոտքերը մատուռումայն սարսափելի ամիսներին:Եթե վերև նայես, կտեսնես երեխաներին-գեղեցիկ օդապարիկներ առաստաղի տակ:Նաև ճաշից հետո գրկել տարել է նրանցքնեցնելու, գլուխները թույլ ընկած,ոտքերը դեռևս աշխույժ, և դեմքը նրաշառագունել է օրորոցայինից ու նրանց անուշ քնից:Ես վերադարձնում եմ քեզ քո սիրտը:Ես քեզ թույլ եմ տալիս...Հանուն նրա մեջ գտնվող պայթուցիկ նյութի, որըցնցվում էկեղտի մեջ, հանուն նրա մեջ ապրող քած շան,հանուն վերքի թաղման,հանուն կարմիր ու կենդանի վերքի թաղման,հանուն նրա կողերի տակ առկայծող թույլ լույսի,հանուն նրա ձախ զարկերակում սպասող հարբածնավաստու,հանուն մայրական ծնկի, հանուն գուլպաների,հանուն կոնքագոտու, հանուն կանչի...այն զարմանալի կանչի,երբ դու կփորփրես նրա բազուկներն ուստինքները,կպոկես նրա վարսերի նարնջագույն ժապավենըու կարձագանքես կանչին, զարմանալի կանչին:Նա այնքան մերկ է ու եզակի:Նա քո էության և քո երազի հանրագումարն է:Մագլցիր նրան, որպես արձանի, քայլ առ քայլ,նա չի երերա:

Իսկ ես ջրաներկ եմ:Շուտ եմ մաքրվում:

ԲՈԲ ԴԻԼԸՆ(1941)

ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԳԱՂԹԱԿԱՆԻՆ

Ես խղճում եմ գաղթականին, որն իր տունն է կարոտում,Որն ուզում է չարիք գործել, բայց իրեն է պոկոտում.

Նա խաբում է իր մատներով, խորամանկում է ահից,Կրքոտությամբ իր կյանքն ատում ու վախենում իր մահից:

Ես խղճում եմ գաղթականին, որն ինքն իրեն է լափում,Նրա դրախտը հարամ է, նա արցունք է միշտ թափում,Ուտում է, բայց չի կշտանում, լսում է, բայց աչք չունի,Նա սիրում է հարստություն ու դիզում է գողունի:Ես խղճում եմ գաղթականին, որ ցեխի մեջ է ապրում,Ծիծաղում է նա ու իր իսկ արյունով է միշտ հարբում,Նրա իղձը փշրվում է ինչպես փխրուն ապակի,Ես խղճում եմ գաղթականին, որ տխուր է կրկնակի:

ՀԵՆՔ ՄԱԼՈՆԵ(1948)

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՊԱԳՐԵԼԸ

ինչ-որ տեղ այս աշխարհումինչ-որ մեկը կարդում է իմ բանաստեղծությունը:հետո, հավանաբարքիթը կքչփորի մինչև արնոտելըու կզանգի իր ընկերուհուն:«Ֆիլիպ, դո՞ւ ես»:հավանաբար կգնան ձուկ & չիփս ուտելու,կամ վռիկ ճաշ կամ պնդիկ ճաշկամ հացով կոտլետ:«Լսիր,- նա կասի,-հենց նոր մի ցնցող բան կարդացի»:& աղջիկը համարյա կննջի նրա գրկում,չափազանց հոգնած լսելու համար:հետո, նրանցից մեկըկկորչի մթնում:մենք հիմար չենք: պոեզիանփխրուն կամուրջ է անցնելու համար:

10%

ամերիկացիների 10%-ը հոգեկան խանգարում ունի:յուրաքանչյուր 100-ից մեկ ամերիկացինհարբեցող է:

[104]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

հարյուրից 10-ը շաքարախտ ունի:մեր բնակչության 10%-ըծեծում ու ստորացնում է երեխաներին:յուրաքանչյուր տասից մեկ ամերիկացինվատ է սնվում:մեզնից 10%-ը չափազանց գեր է,10%-ը տառապում դեպի քաղցկեղտանող բնության աղտոտումից,իսկ 10-ից մեկըչարաշահում է հաբերն ու դեղատոմսերը:մեզնից 10%-ը հարկադրյալ խաղամոլ էկամ գործամոլ որի վերջը սրտի նոպան է,իսկ մեզնից 10%-ը գործազուրկ է կամ ճնշված:մեզնից 90%-ըմիշտ լսում է այս վիճակագրությունըբայց մենք չափազանց խենթ ենքկամ հարբած, կամ տառապում ենք շաքարախտիցկամ դաժանությունից կամ գիրությունից կամ քաղցկեղիցկամ հարկադրանքից՝ որևէ բան անելու համար:

ուրեմն ո՞վ կմաքրիվիճակագրությունը:իմ փողոցում ստվերներ կանորոնք երբեք չեն հեռանում շքամուտքից:

ՀԱՐՈԼԴ ՆՈՐՍ(1949)

ՍԱՏԿԱՑՐԻՆՔ ՁԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՋԸ

Սիրիլ Քոնոլիի «Մահ Գրանադայում.

Գարսիա Լորկայի վերջին օրերը» գրքի գրախոսության

հիմամբ (The Sunday Times, մայիսի 20, 1973)

Սատկացրինք ձեր բանաստեղծ ընկերոջըէս առավոտ, էն որ մեծ ճարպոտ գլուխ ուներԹողեցինք փոսում ընկած2 գնդակ արձակեցի նրա ոռի մեջորովհետև «կնիկ» էր

Ես էն մարդկանց մեջ էի

[105]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

[106]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

աովքեր գնացին Լորկային գտնելուու էդպես էլ ասացի ՌոզալեսինԵս Ռուիզ Ալոնոոն եմնախկին տպագրիչպատգամավոր աջերի կողմիցողջ ու առողջ տեղը տեղիներդվյալ ֆալանգիստ

Կյանքս ապահովել եմքաղաքացիական գվարդիայիտղերքն ընկերներս են

Որ բանաստեղծ էրուրիշներից լա՞վն էր«Հոմո» էր ախրԻսկ մենք դրանցից արդեն զզվել ենքԷստեղ Գրանադայում

Սպանության սև ջոկատներըզբաղված էինպրոֆեսորներին բժիշկներինփաստաբաններին ուսանողներին վերացնելովոնց որ Հավատաքննության էն լավ օրերին

Գեներալ Խեպո դե Լյանոնմի լավ խոսք ուներ«Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք»:

Երբ Լորկային բռնեցինԳեներալին հարցրինք թե ինչ անենք«Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք»Ու մենք նրան տարանք բլուրներն ու գնդակահարեցինքՀիմի ասա տեսնեմ ի՞նչ վատ բան արինքախր «կնիկ» էր էն էլ ձախ թեքումով

Ինքը չէ՞ր որ ասացՉեմ հավատում քաղաքական բարեփոխումներին

Ինքը չէ՞ր որ ասացԳրանադայի զավթումը 1942-ինՖերնանդի ու Իզաբելլայի կողմիցԻսկական աղետ էր

Ինքը չէ՞ր որ Գրանադան ամայի երկիր անվանեցբնակեցված Իսպանիայի բուրժուաներովարվամոլ հանցավոր բանաստեղծԳեներալ Ֆրանկոն ինձ մի մեդալ պարտք էնրա ոռի մեջ 2 գնդակ արձակելու համար

ՋԵՅՆ ՔՈՐԹԵԶ(1949)

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ աներ Ինեզը այն մարդունորը պատերազմ հայտարարեց նրա մարմնինորը ռազմաճակատ բացեց նրա կրծքերի արանքումԼիզե՞ր պիտի նրա մազոտ ոռըՀամբուրե՞ր պիտի նրա պզուկներըտաք շո՞ւնչ փչեր նրա ահռելի ոտնաթաթինե՞տ քաշեր իր հեշտոցի անկյուններըու զռար քալիֆորնիական ավանակի պես

Պատերազմական ժամանակ էր Ինեզի համարնա կանգնած նայում էր դանակինվիրավորանքն ուիր սեփական հոտը չորանում էիննրան բռնաբարած մարդու անդամի վրաԻնեզը կանգնել էր հրացանը ձեռքինանելով այն ինչ պաշտպանության նախարարությունը կանիպատերազմի ժամանակԻսկ երբ տղամարդն սկսեց խռնչալ, հևալ ու առաջ շարժվելմի ահռելի խոզի նմաննա արճիճ մխեց նրա դողացող մարմնի մեջԱրձակեց մինչև Գվարդալուպեի Կույսըու տոնեց մեռած ստոր բռնաբարողի օրըու էլ ինչ պիտի աներ գրողը տանի

Իսկ ի՞նչ աներ Խուաննան այն մարդունորը պատերազմ հայտարարեց նրա կյանքինԼիզե՞ր նրա կեղտոտ մռութըԿծե՞ր նրա կրծքանշանի համարներըԿո՞ւլ տար նրա կեղտոտ ամորձիներըՃզմե՞ր նրա փթած թրթուրների գունդը և

[107]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

երգեր աստված պահի ամերիկան շնորհակալ եմ որ պղծեցիրկյանքսՊատերազմական ժամանակ էր Խուաննայի համարՆա արեց այն ինչ պաշտպանության նախարարությունը կաներպատերազմի ժամանակիսկ երբ խմող ու քաքից հոտ քաշող ժամապահն ասաց մեզԷնպես կանեմ որ մեռնել ուզենաս սևամորթ քած էստեղ արիԽուաննան մխրճեց քլունգըայդ փչացած շունշանորդու կրծքի մեջջարդեց այդ ցեղապաշտ ոստիկանի վիզըԽուաննան պարեց քլունգների պարը ու ևս մեկ անգամօվկիանոսի մի ափից մինչև մյուսը ամեն մի տունտոնեց մեռած ստոր բռնաբարողի օրըու էլ ի՞նչ կարող էինք անել գրողը տանի

ՍԹԻՎԸՆ ԴՈԲԻՆՍ(1949)

ՃԵՐՄԱԿ ԽՈՃԿՈՐ

Ընտանիքը որոշում է ճաշկերույթ անել:Ավարտական թե ծննդյան օր է:Հայրը գնում է մի ճերմակ խոճկոր, որը կբավարարի թե կնոջը թե երեխաներինու մի քիչ էլ հատուկ հյուրին:Հայրը չգիտեր ինչպես խոճկոր մորթելբայց բարում հանդիպում է մեկին որն ասում է՝Դարդ մի անի, հարյուրավոր խոճկորներ եմ մորթել:Նա մի երտասարդ է, ժպիտը միշտ դեմքին:Ճաշկերույթի օրը երիտասարդը գալիս էվաղ առավոտյան: Դանակ չունեմ,ասում է: Վերցնում է հացի դանակն ուսկսում է սրել մի քարի վրա:Սրում է դանակն ու բրենդի խմում:Ճերմակ խոճկորը վազվզում է տան մեջ:Երեխաները կապույտ ժապավեն են կապելխոճկորի վզին իսկ գլխին դրել են մանկական կապույտ գլխարկ: Խոճկորը ցնծում է:Նա թույլ է տալիս որ երեխաներն իրեն կերակրեն,նստեն մեջքին: Իսկ ժպտացող մարդըսրում է ու խմում, սրում է ու խմում:

[108]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

[109]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Առավոտն անցնում է: Ինչո՞ւ չես սկսում,ասում է հայրը: Խոճկորը ցցում է գլուխըդռան ետևից, հետո ծլկում: Երիտասարդըէլի է խմում: Արդեն համարյա կեսօր է:Ինչո՞ւ չես մորթում, ասում է հայրը:Նա այլևս չի համբերում: Երիտասարդըմռայլ նայում է հատակին, մռայլ նայում էհորը ու զննում նրա կոկիկ տունը:Վերջապես ոտքի է կանգնում ու ճոճվում:Դու հարբած ես, ասում է հայրը: Երիտասարդըբարձրացնում է դանակը: Մորթելու համար դեռևսբավականաչափ խմած չեմ, գոռում է: Գայթելով դուրս է գալիսխոհանոցից: Որտե՞ղ է էդ խոզի մռութը, գոռում է:Խոճկորը երեխաների ննջասենյակում է:Ես պատրաստ եմ, ասում է երիտասարդը, լրիվպատրաստ եմ: Վազում է աստիճաններով վերևու մտնում այն սենյակը որտեղ խոճկորն է խաղում:Բոզի մեկը, գոռում է: Հարձակվում է վրանու խփում ոտքին: Խոճկորը ճղճղում է:Դուրս տար, գոռում է հայրը, դրսում պիտիմորթես: Սարսափահար խոճկորը վազվզում էսենյակում ու ճղճղում, կարպետն արնոտվել է:Կապույտ գլխարկն իջել է աչքինՊոռնիկի մեկը, գոռում է երիտասարդը: Ցատկում էԽոճկորի վրա ու խփում ուսին:Երեխաները ճչում են: Հայրը գոռում է:Երիտասարդը տնով մեկ հետապնդում է խոճկորին:Բոզ, պոռնիկ, խոզի մռութ, գոռում է:Դրսում, դրսում, գոռում է հայրը: Նա գիտիձևը, գիտի թե ինչպես են խոճկոր կորթում:Խոճկորի համար իսկական մղձավանջ է: Կապույտ գլխարկը փակել է աչքերը, նա համարյաոչինչ չի տեսնում: Անվերջ ճղճղում է:Աշխարհում չկա դրա պես ուրիշ ձայն:Ասես մեկի դեմքին տաք ճարպ դրած լինեն:Վերջապես երիտասարդը ծուղակն է գցում խոճկորինլվացասենյակում: Հարձակվում է վրան:Կեղտոտ խոզ, գոռում է ու անվերջխփում խոճկորին: Երեխաները դռների մեջ կանգնածլալիս են: Հայրը լալիս է: Կինը թաքնվել էննջարանում: Ինչ փառավոր ճաշկերույթ եղավ:Վերջապես խոճկորը սատկեց: Երիտասարդը

վեր է պահում նրան՝ երևի ոտքերից բռնած: Նորիցնա ժպտում է: Վերջը տվեցինք, գոռում է:Երևի մի երկու հարված է հասցրել:Խոճկորն ասես շվեյցարական պանիր լիներ:Երիտասարդը խոճկորը տանում է խոհանոցև սկսում է կտրատել, հետո օգնում էեփեն: Ամբողջ օրը տունը լցված էհրաշալի հոտով: Երեխաները թաքնվել ենիրենց ննջասենյակում: Մայրն ու հայրըխոզանակով անվերջ փորձում են մաքրել արյունը:Վերջապես խոճկորը պատրաստ է: Ճաշկերույթ է,երևի ավարտական կամ ծննդյան օր:Երեխաները հրաժարվում են ներքև իջնել:Մայրն ու հայրը քաղց չեն զգում:Երիտասարդը մենակ նստել է սեղան: Նրանմատուցում է ամանեղենը լվանալու համարվարձված մի աղջիկ: Նա անվերջ ուտում է:Համով է, ասում է, խոճկորից համով բան աշխարհումչկա: Նա գինի է խմում ու ծիծաղում: Անվերջ կլլում է ճերմակ խոճկորի քաղցր միսը: Ուշերեկո է, նա դեռ ուտում է: Երեխաներըպառկել են քնելու, ծնողները պառկել են քնելու:Հայրը պառկել է մեջքի վրա ու լսում է երիտասարդիերգը.- որսի երգեր, ռազմերթի երգեր, մթին վայրերումՃամփորթության երգեր, հաղթանակի ու վրեժի երգեր:

ՎԱՆԴԱ ՔՈՈՒԼՄԸՆ(1951)

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Նա կատարյալ կին էր մինչև որ տղամարդըհասկացավ որ նա մսի մոլուցք ունի ամուսինը ուշէր տուն գալիս: ամեն գիշեր կինը կրծում էր նրամարմինը վերմակի տակդեղորայքի պահարանում կինը սափորներով միս էրպահում իսկ երբ անվերջ կրկնում էր թե գլխացավունի ամուսինը պառկում էր, նայում առաստաղինու գիտեր թե կինն ինչով է զբաղված երբեմն կինըուրիշների ներկայությամբ էր ուտում: մի անգամ երբ

[110]ա

մե

րի

կյա

նպ

ոե

զի

ա

բարեկամներին հյուր էին գնացել նա պատահմամբգցեց դրամապանակը որը բացվեց ու արյունոտմսի մի կտոր ընկավ կարպետին: անելանելի վիճակէր և այդ երեկո ամուսինը որոշեց կնոջն ասել որամեն ինչ վերջացած է և մինչ նա ջրհորի մթինաստիճաններով բարձրանում էր կնոջ բնակարանըսկսեց տատանվել: չէ, մտածեց նա, ախր սիրում էինձ: կինը դարան էր մտել դռան ետևում և երբամուսինը ներս մտավ նա հարձակվեց:թարմ մսի մի մասը նա պահեց իր գրամեքենայիկողքի դարակում մի քանի պատառ դրեց թասի մեջմահճակալի մոտ որպեսզիծամի հեռուստացույց դիտելիսմնացածը զգույշ փաթաթեց նրբաթիթեղով ուխցկեց սառնարանըհետո հայելուն նայելով կինը հաչոցի պես մի ձայնարձակեց: դե, մտածեց նա, ես երբեք նրանց չեմխաբում: ես միշտ ասում եմ թե ով եմիսկ նրանք չեն հավատում

[111]

ամ

եր

իկ

յան

պո

եզ

իա

Mark Rothko, #22