զգեստ և հարդարանք

24
ԶԶԶԶԶ ԶԶ ԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ ԶԶԶԶԶ ԶԶԶԶԶԶԶԶԶԶ

Transcript of զգեստ և հարդարանք

Page 1: զգեստ և հարդարանք

ԶԳԵՍՏ ԵՒ ՀԱՐԴԱՐԱՆ

ՍԵՐԻՆԵ ՍԵՐՈԲՅԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀ

Page 2: զգեստ և հարդարանք

Հագուստը պատրաստում են հյուսած կամ գործած կտորեղենից, որը մարդիկ հագնում են իրենց մարմինը ծածկելու համար

Page 3: զգեստ և հարդարանք

Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ։

Page 4: զգեստ և հարդարանք

19-րդ դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք

Page 5: զգեստ և հարդարանք

Հագուստն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց։

Page 6: զգեստ և հարդարանք

Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց,վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ,կիսավարտիք, վարտիք և այլն)։

Page 7: զգեստ և հարդարանք

Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը, գուլպան, կիսագուլպան և այլն։

Page 8: զգեստ և հարդարանք

Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը։ Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն։

Page 9: զգեստ և հարդարանք

Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին։ Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր։ Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն:

Page 10: զգեստ և հարդարանք

Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ։

Page 11: զգեստ և հարդարանք

 Սպորտի զարգացմանը զուգընթաց` մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն։

Page 12: զգեստ և հարդարանք

Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից։ Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ։ Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ։

Page 13: զգեստ և հարդարանք

Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները:

Page 14: զգեստ և հարդարանք

Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը։ Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը (այն շատ ծանր չպետք է լինի), տեղի եղանակային պայմանները (լրիվ, թե մասնակի է այն ծածկելու մարմինը) և այլն։

Page 15: զգեստ և հարդարանք

Մոդելագործի գլխավոր խնդիրը նմուշի ստեղծումն է, ըստ որի պետք է պատրաստվեն հարյուրավոր կամ հազարավոր նմանօրինակ զգեստներ։

Page 16: զգեստ և հարդարանք

Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա։ Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են զգեստի առանձնամասերը։ Մեր օրերում հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգիչները, որոնց միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսին պետք է լինի նմուշօրինակը, և այն փորձարկել համակարգչի ցուցասարքի վրա։

Page 17: զգեստ և հարդարանք

Բոլոր ժողովուրդներին հատուկ է ազգային հագուստը, որը կոչվում է ազգային տարազ։

Page 18: զգեստ և հարդարանք

Հարդարանք

Page 19: զգեստ և հարդարանք

Հարդարանք, մարդու արտաքինը, հասարակական միջավայրը կիրառական արվեստի և այլ միջոցներով բարեզարդարելու, կոկելու ձևերի ամբողջություն։ Հարդարանքը սերտորեն առնչվել է դեռևս նախնադարյան մարդու աշխարհըմբռնման ու կենցաղավարության հետ

Page 20: զգեստ և հարդարանք

Տարբեր հնարներով հարդարվել են մարդու արտաքինը՝ մարմնի մասերը (դեմք, շրթունքներ, քիթ, ականջներ, մազեր, ձեռքեր, ոտքեր ևն), հագուստը, բնակարանը, կահ-կարասին, հասարակական, պաշտամունքային ու արտադրական կառույցները, գործիքներն ու զենքերը են։ 

Page 21: զգեստ և հարդարանք

Ժամանակի ընթացքում փոփոխվել են հարդարանք֊ի իմաստային առումները և դրսևորման ձևերը, հարստացել են նրա ավանդական ազգային-ժողովրդական արտահայտչամիջոցները։

Page 22: զգեստ և հարդարանք

Հարդարանքի հնագույն ձևերը ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախնական իմաստը, առաջնային է դարձել դրանց դեկորատիվ նշանակությունը։

Page 23: զգեստ և հարդարանք

Մեր ժամանակներում հարդարանքի նորագույն ձևերն ու միջոցները թափանցել են նաև արտադրության մի շարք բնագավառներ. նկարիչ ձևավորողները բազմաթիվ արտադրատեսակներ հնարավորին չափ օժտում են գեղագիտական հատկանիշներով՝ ավանդական զարդամոտիվների հիման վրա ստեղծելով մարդու արդի ճաշակը գոհացնող բարձրարվեստ շինածոներ են։

Page 24: զգեստ և հարդարանք

ՎԵՐՋ