կոնգո և նեղոս

6
ԿԿԿԿԿ

Transcript of կոնգո և նեղոս

ԿՈՆԳՈ

• Կոնգոն (մինչև 1997թ.՝ Զաիր) գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Մեծությամբ աֆրիկյան երկրներից երրորդն է՝ Սուդանից և Ալժիրից հետո: Մակերևույթը լեռնային է: Ամբողջ տարածքով հոսում է Աֆրիկայի ամենաջրառատ գետը՝ Կոնգոն, որն ունի մշտադալար անտառներով ծածկված մեծ ջրհավաք ավազան: Կլիման հասարակածային է, ուստի տարվա եղանակներն արտահայտված չեն. կլոր տարին հավասարաչափ տաք է, հաճախակի են տեղատարափ անձրևները: 

ՆԵՂՈՍ

• Նեղոսը սկսում է Կենտրոնական Աֆրիկայից և հոսում է հյուսիս՝ դեպի Միջերկրական ծով։ Նախքան ծովը թափվելը Նեղոսը առաջացնում է լայն գետահովիտ։ Աֆրիկայի այն մասի կլիման, որտեղով հոսում է Նեղոսը, չոր և տաք է։ Անձրևները շատ հազվադեպ են։ Հողերի մեծ մասը իրենցից ներկայացնում են քարքարոտ անապատներ։ Ամեն ամիս հուլիսին Նեղոսը վարարում է։ Վարարման ժամանակ նրա ջրերը հեղեղում են ափամերձ մեծ տարածություններ։ Այստեղ Նեղոսի ջրերը բերում են հսկայական քանակությամբ տիղմ, ինչը դարձնում է հողը շատ բերրի։ Եգիպտոսի մեծ գետը, որից կախված էր ամբողջ երկրի տնտեսությունը։ Նեղոսը սկիզբ է առնում Աֆրիկայի կենտրոնում գտնվող Վիկտորիա լճից և թափվում է Միջերկրական ծովը։ Գետի երկարությունը 6671 կմ է։ Նեղոսի բերրի հովիտը (վերին Եգիպտոսում հովտի լայնությունը 19 կմ-ից ավելի չէ) երկու կողմից էլ սահմանակից է անապատին։