Զատիկի մասին

6
ԶԶԶԶԶ ԶԶԶԶԶ

Transcript of Զատիկի մասին

Page 1: Զատիկի մասին

Զատկի մասին

Page 2: Զատիկի մասին

Հիսուս Քքրիստոսի հրաշափառ հարության տոն, որն ընդունված է անվանել Զատիկ:Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:

Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:

Page 3: Զատիկի մասին

Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի:

Page 4: Զատիկի մասին

Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր:

Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից:

Page 5: Զատիկի մասին

Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների:Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան

գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:

Page 6: Զատիկի մասին

Վերջ...

Նյութը պատրաստեց Նարեկ Իսախանյանը` Աղբյուրը infosys.am-ից