Երևանի թանգարանների մասին

17
ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ http://www.yerevan.am/am/allmuseums/museums-of-yereva n/ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ Ե ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ

Transcript of Երևանի թանգարանների մասին

Page 1: Երևանի թանգարանների մասին

ԵՐևԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աղբյուրը՝ http://www.yerevan.am/am/allmuseums/museums-of-yerevan/

Նյութը պատրաստեցին՝ Գայանե Օհանյան և Մերի Կարապետյանը

Page 2: Երևանի թանգարանների մասին

Երևանի թանգարաններն են՝ Հայաստանի պատմության պետագան թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Հովհ. Թումանյանի թանգարանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Մայր Հայաստան ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Սերգեյ Փարանջանովի թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և նաև Երվանդ Քոչարի թանգարանը:

Page 3: Երևանի թանգարանների մասին

Հայաստանի պատմության պետական թանգարան

• Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության օրենքով: Կոչվել է Ազգագրական , մարդաբանական թանգարան նաև գրադարան: Բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու:

Page 4: Երևանի թանգարանների մասին

Հայաստանի ազգային պատկերասրահը

• Հայաստանի ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում, հիմնվել է 1921թ: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու:

Page 5: Երևանի թանգարանների մասին

Գաֆէսճեան թանգարան

• Գաֆէսճեան թանգարանը 2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ 

Page 6: Երևանի թանգարանների մասին

Էրեբունի պատմահնագիտական թանգարան

• Էրեբունի պատմահնագիտական թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով:  Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան:

Page 7: Երևանի թանգարանների մասին

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

• Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական արվեստի և կերպարվեստի նմուշներ: Թանգարանն ստեղծվել է 1978թ.:  Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

Page 8: Երևանի թանգարանների մասին

Հովհ. Թումանյանի թանգարան

• Հովհ. Թումանյանի թանգարանը բացվել է ապրիլին, 1953թ. Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը`

• մոտ 8000 հատորով:

Page 9: Երևանի թանգարանների մասին

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

•  • Երևանի ժամանակակից արվեստի

թանգարանը հիմնել է 1972թ. Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչներ աջակցությամբ: Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից: 2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները: 

Page 10: Երևանի թանգարանների մասին

Մայր Հայաստան ռազմական թանգարան

• Մայր Հայաստան ռազմական թանգարանը հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների մասին: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

•  

Page 11: Երևանի թանգարանների մասին

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

• Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան հիմնադրվել է 1921թ.՝ որպես գրականության թանգարան: Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ:

•  

Page 12: Երևանի թանգարանների մասին

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

• 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ: 

Page 13: Երևանի թանգարանների մասին

Սերգեյ Փարաջանովի թանգարան

• Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո:

•  

Page 14: Երևանի թանգարանների մասին

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

• Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

Page 15: Երևանի թանգարանների մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

• Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև: Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը:

Page 16: Երևանի թանգարանների մասին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

• Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա: Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը: Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

Page 17: Երևանի թանգարանների մասին

Երվանդ Քոչարի թանգարան

• Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները: