ԾՐԱԳԻՐ - maissian.schools.ammaissian.schools.am/voroshumner/plan.pdf · 2015թ....

18
1 Հաստատում եմ դպրոցի տնօրեն` Ի.Պետրոսյան ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2015-16 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՕԳՈՍՏՈՍԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 2015 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ

Transcript of ԾՐԱԳԻՐ - maissian.schools.ammaissian.schools.am/voroshumner/plan.pdf · 2015թ....

1

Հաստատում եմ դպրոցի տնօրեն`

Ի.Պետրոսյան

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ՄԱՅԻՍՅԱՆԻ

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ

2015-16 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՕԳՈՍՏՈՍԻ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

2015 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ

2

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

2014-15 ուսումնական տարում Արմավիրի մարզի Մայիսյանի միջն. դպրոցի

մանկավարժական կոլեկտիվը, իր աշխատանքների հիմքում դնելով 1999թ. ԱԺ

կողմից ընդունած «Կրթության մասին» և 2009թ. հուլիսի 10-ին ընդունված

Հանրակրթության մասին, «ՀՀ կրթության զարգացման 2011-15 թթ. պետական

ծրագիրը» և «Հաղորդակցության ռազմավարությունը 2011-15 թթ. ԿԳՆ-ի 2011թ

մարտի 21-ի հրամանը», ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսին 439 Ն

որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչների ՀՀ

կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի 1334 Ն որոշումը

հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և

արտաքին գնահատման չափանիշների կարգը հաստատելու մասին, ինչպես նաև

ԿԳՆ-ի կողմից 2013 թ.30 07 N1001 Ն հրամանը ուսուցչի թափուր տեղի համար

մրցույթի օրինակելի կարգը հաստատելու մասին և նոր ուսումնական տարում

ձեռնամուխ կլինի վերոհիշյալ որոշումների կենսագործմանը: Ելնելով ՀՀ

կառավարության 2010թ.-ի սեպտեմբերի 3-ի N1334 Ն որոշումից ՀՀ

հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և

արտաքին գնահատման չափանիշների սահմանման և իրականացման կարգից՝

հրամանով ստեղծվել է հանձնաժողով դպրոցի տնօրենի նախագահությամբ,

սահմանված կարգով 2014-15 ուստարվա ներքին գնահատումը կազմակերպելու և

անցկացնելու համար, հաստատվել են գործողությունների ծրագիրը, մեթոդները և

ժամանակացույցը: 2014 թվականի օգոստոսին ԿԳՆ, ՊՆ և ԵԿՄ հետ կնքված

հուշագիրը գործունեթյան ուղեցույց է բոլոր մանկավարժների համար: 2014-15 ուստարում դպրոց են հաճախել 195 աշակերտներ՝ 12 դասարանով,

նախակրթարանի 2 խումբ՝ 38 երեխաներով (3-5 տարեկան) , 37 աշխատակից, 30

մանկավարժ: ՈՒսումնական տարվա ընթացքում դպրոցից տեղափոխվել է 8,

դպրոց է եկել 5 աշակերտ, ուսումնական տարվա վերջում աշակերտների թիվը

կազմել է 192, գերազանցիկ են եղել 29, հարվածային` 28 աշակերտներ:

Բացակայությունների թիվը կազմել է 4474 ժամ: Ուսման առաջադիմությունը

կազմել է 100%, իսկ ուսման որակը` 32,6%: 9-րդ դասարանի բոլոր 11

աշակերտները հանձնել են ավարտական քննությունները և ստացել են

պետական նմուշի հիմնական կրթության վկայական: 9-րդ դասարանի

աշակերտուհի Աննա Անդրեասյանը գերազանց առաջադիմության համար

պարգևատրվել է հատուկ նմուշի գերազանցության վկայականով: 12-րդ

դասարանի 19 աշակերտներից 18-ը հանձնել են պետական քննություններ և

ստացել են ատեստատներ: 1 աշակերտ վերաքննություն է հանձնել անգլերենից,

ստացել է դրական գնահատական, և նրան հանձնվել է ավարտական պետական

նմուշի ատեստատ:

Ուսումնական տարվա ընթացքում սերտ համագործակցված աշխատել են

ուսումնադաստիարակչական և տնտեսական բաժինները` Ս.Մեքինյանի և

Ս.Թարվերդյանի ղեկավարությամբ: Ուսումնական տարվա ընթացքում

3

ժամանակին գումարվել են մանկավարժական խորհրդի նիստերը, նիստերում

քննարկվել են.

1. 2013-14 ուստարվա դպրոցի տնօրենի հաշվետվությունը մանկավարժական

կոլեկտիվի կատարած աշխատանքների մասին և նոր` 2014-15 ուստարվա

խնդիրները:

2. ա/2014թ. ատեստացիա անցնող ուսուցիչների փաստաթղթերի հաստատում,

բ/Միջազգային և հանրապետական կրթական ծրագրերի կատարման ընթացքը

դպրոցում, գ/ՀՀ Կառավարության կողմից սոցիալապես անապահով

ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը 69746 դրամի չափով

զեղչելու մասին:

3.ա/ՀՀ Պաշտպանության և ԿԳ նախարարությունների ԵԿՄ վարչության

համատեղ ստորոգրած հուշագրի համատեքստում աշակերտների

ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող

աշխատանքները դպրոցում, բ/2014-15 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի

ամփոփում:

4. ա/ Պատմություն առարկայի դրվածքը դպրոցում, բ/Հայոց մեծ եղեռնի 100 և

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված

միջոցառումների ծրագրի հաստատումը:

5. 2014-15 ուստարվա 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման և 9-րդ և 12-րդ

դասարանների ավարտական պետական քննություններին աշակերտներին

թույլատրելու մասին:

6.ա/ 1-8-րդ և 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտներին փոխադրելու մասին, բ/

1-12-րդ դասարանների դասղեկների հաշվետվությունը 2014-15 ուստարվա

կատարած աշխատանքների մասին:

7. 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների աշակերտների գիտելիքների ստուգման,

ավարտական, պետական ավարտական քննությունների ամփոփում:

Ընդհանուր առմամբ գումարվել է մանկավարժական խորհրդի 8 նիստ,

կայացվել են համապատասխան որոշումներ, որոնց կենսագործումը ընթացքի

մեջ է:

Դպրոցում գործել են 4 մ/մ և 5 առարկայական խմբակներ` 11 ժամով, ուր

ընդգրկված են եղել 110 աշակերտներ: Մ/մ ղեկավարել են դպրոցի փորձառու

մանկավարժները` Մ.Կասամանյանը, Կ.Ասատրյանը, Գ.Սարգսյանը,

Ա.Կիրակոսյանը:

Դպրոցի ուսումնադաստիարակչական պրոցեսում կարևոր տեղ ունեն մ/մ

աշխատանքները: Նրանց և ուսմասվարի ծրագրած փոխադարձ և համատեղ

աշխատանքի հիման վրա կարելի է հասնել միայն լավագույն արդյունքի:

Ուսմասվարը և մ/մ նախագահները մեծ օգնություն և պահանջկոտություն պետք է

դրսևորեն երիտասարդ մանկավարժներ Ա.Կարապետյանի, Ա.Խլղաթյանի,

Դ.Պողոսյանի, Մ. Մովսիսյանի, Մ.Թուջարյանի, Ս.Թարվերդյանի, Ա.Հովսեփյանի

և Մ.Սարգսյանի նկատմամբ, նրանց մոտ հաճախակի պետք է կազմակերպվեն

դասալսումներ: Մ/մ պետք է դառնա առաջավոր փորձի փոխանակման և

4

տարածման կարևոր օղակ: Դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնակցել են

դպրոցական և տարածքային առարկայական օլիմպիադաներին: Ցավոք, մեզ

դեռևս չի հաջողվում հաղթող ճանաչվել մարզային և հանրապետական

օլիմպիադաներում:

2015թ. ապրիլին դպրոցի 44 աշակերտներ մասնակցել են մաթեմատիկական

«Կենգուրու» միջազգային մրցույթին և մայրենի լեզվին վերաբերվող «Մեղու»

մրցույթին: Արդյունքները բավականին գոհացուցիչ էին. 8-րդ դասարանի

աշակերտուհի Զառա Օզմանյանը արժանացավ խրախուսական մրցանակի:

2011 թվականից դպրոցում գործում է նախակրթարան: 2015թ.-ի հունիսի 1-ին

տեղի ունեցավ 4-րդ շրջանավարտների հանդիսավոր ցերեկույթը, և մենք գտնում

ենք, որ այսուհետև բոլոր դասվարները գոհ կմնան 1-ին դասարան հաճախող

երեխաների պատրաստվածությունից: Դպրոցի տնօրինությանը անհանգստաց-

նում է ուսման որակը, հատկապես 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Դասավանդող ուսուցիչները, դասղեկները և տնօրենի ուսումնական մասի գծով

տեղակալը նոր ուսումնական տարում պետք է գտնեն մեթոդամանկավարժական

նոր ուղիներ ուսման որակը բարձրացնելու համար:

Տնօրենի ուսումնական գծով տեղակալի և մ/մ նախագահների խնդիրը նոր

ուսումնական տարում պետք է դառնա ուսման որակի բարձրացումը, նորն ու

առաջավորը դասապրոցեսում ներդնելը:

2014-15 ուստարում դպրոցում գործող 4 մ/մ մեծ ծավալի աշխատանքներ

կատարեցին: Կազմակերպվեցին առարկայական միամսյակներ և բաց դասեր:

Սակայն դեռևս իրենց թերություններ են նկատվում փոխադարձ դասալսումների,

առարկայական խմբակների պարամունքների որակի, դասի ընթացքում

առաջավոր տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև մատենավարության

մեջ: Դեռևս դասամատյաններում նկատվում են անհարկի ջնջումներ:

2017թ. սեպտեմբերից ուժի մեջ է մտնում Պարտադիր միջնակարգ

կրթությունը որի հիմքում դրված են սովորողների մասնագիտական

կողմնորոշման խնդիրները:

2014-15 ուսումնական տարում բավականին աշխատանքներ են կատարվել

աշակերտների դաստիարակության ուղղությամբ: Դպրոցում գործող

դասղեկները, աշակերտական և ծնողական խորհուրդներն այն կարևոր

օղակներն են, որոնց միջոցով իրականացվում են երեխաների

դաստիարակչական խնդիրները:

2014-15 ուստարում դպրոցում մեծ շուքով նշվեցին ՀՀ և ԼՂՀ

անկախությունների, Հայոց բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 23-

ամյակները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը և

Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Պատրաստվեցին 700 անմոռուկներ:

Կազմակերվեցին բազմաթիվ հիշատակի միջոցառումներ: Այսօր առավել կարևոր

է սովորղների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Դպրոցում մեծ շուքով նշվեցին Հայաստանի առաջին հանրապետության և

Սարդարապատի հերոսամարտի 97-ամյակները: Դպրոցի աշակերտները

5

ակտիվորեն մասնակցում են «Հայ ծառատունկ» կազմակերպության

աշխատանքներին: Նրանց ուժերով տնկվել են և արդեն 7 տարի խնամվում են

Արմավիր–Մայիսյան մայրուղու, գյուղի մշակույթի տան և ամբուլատորիայի

հարակից տարածքներում տնկված շուրջ 300 տնկիները: Նոր ուսումնական

տարում կտնկվեն ևս 100 դեկորատիվ և մրգատու ծառեր: Դպրոցամերձ մրգատու

այգին դարձել է ուսումնադաստիարակչական խնդիրների լուծման կարևոր

տարածք: 2014-15 ուստարում մեծ շուքով նշվեցին «Հայոց մեծերը» շարքի

հոբելյանները: 2015թ. փետրվարից դպրոցում գործեց «Ընտանիք և համայնք»

հասարակական կազմակերպությունը, որը բավականին մեծ աշխատանք

կատարեց. երիտասարդ ծնողների շրջանում ծնողավարության դասընթացներ

կազմակերպելով՝ նպաստեց դաստիարակչական խնդիրների լուծմանը:

6-12-րդ դասարաններում անցկացվեց «Հայ ասպետ» հայրենասիրական խաղ-

մրցույթի դպրոցական փուլը: Դպրոցում մեծ աշխատանքներ են տարվում

սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Դպրոցի 6-12-րդ դասարանները անվանակոչված են մայիսյանցի 7 զոհված

ազատամարտիկների անուններով: Ավանդույթ է դարձել ՀՀ բոլոր պետական

տոները նշել զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ: 2014թ. օգոստոսի 2-

ին ԼՀՂ սահմանների պաշտպանության գործում անձնազոհություն կատարեց

դպրոցի նախկին շրջանավարտ, Ճգնաժամային ակադեմիայի 2-րդ կուրսի

ուսանող Սարգիս Արմենի Մովսիսյանը: Նրա սխրանքը բարձր գնահատվեց, և

հետմահու նա արժանացավ ՀՀ և ԼՀՂ նախագահների հրամանագրով

«Արիության համար» մեդալի: Նրա անունն է կրում դպրոցի 6-րդ դասարանը,

նրա հիշատակին նվիրված 2014 թ. դեկտեմբերի 15-ին բացվեց հուշաքար,

կազմակերպվեց արիության դաս: 2015թ հուլիսի 1-ին մեծ շուքով նշվեց Սարգսի

ծննդյան 21-րդ տարեդարձը, որին մասնակցեց Արմավիրի մարզպետ պ.Ա.

Ղահրամահյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Վերջին զանգի միջոցառումն աննախադեպ էր իր հյուրերով:

2012 թ.-ի մարտի 1-ից «Հեյֆեր» կազմակերպության կողմից դպրոցում սկսեցին

գործել 7 արտադասարանական խմբակներ, որոնք հնարավորություն տվեցին

դպրոցի շուրջ 140 երեխաների, ինչպես դասերից հետո, այնպես էլ ամռան

ընթացքում մասնակցելու խմբակի աշխատանքներին: «Հեյֆեր» կազմա-

կերպության միջոցների հաշվին վերջին 3 տարիներին աշակերտները ստացել են

19 հորթեր, մրգատու տնկիներ, շուրջ 600000 դրամի տեխնիկական միջոցներ և

գրենական պիտույքներ, իսկ համաշխարհային պարենային ծրագրով

նախակրթարանի և 1-6-րդ դասարանների 150 երեխաներ ստանում են անվճար

սնունդ: «Պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կողմից դպրոցին շուրջ 300000 դրամի

սահմաններում նվիրվել են գազօջախ և սառնարան: Դպրոցի ճաշարանը

ապահովված է տաք և սառը ջրով:

Դպրոցում մեծ շուքով անցկացվեց 12-րդ դասարանի աշակերտներին

ատեստատներ հանձնելու միջոցառումը: Հանձնումը կատարեց Արմավիրի

6

մարզպետ պարոն Ա. Ղահրամանյանը: Կարմիր խաչի կողմից կազմակերպված

նկարչական ցուցահանդեսում դպրոցի աշակերտները արժանացան պատվոգրի:

Դպրոցում գործող աշակերտական խորհուրդը կարող է հպարտանալ, որ

մարզում միակն է, որ ունի իր կահավորված սենյակը` անհրաժեշտ բոլոր

պարագաներով, ռադիոհանգույցով: 2011 թ. մայիսին ԿԳՆ կողմից հաստատվեց

դպրոցներում աշակերտական խորհուրդների կազմավորման նոր կարգը: Մնում

է՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Սահակյանը և

դասղեկները միասին նոր շունչ հաղորդեն դպրոցական աշակերտական

ինքնավարության մարմինների աշխատանքներին: Դպրոցի տնօրինությունը մեծ

սպասելիքներ ունի Ալիսա Սահակյանի աշխատանքներից, նրա

նախաձեռնությամբ կյանքի կոչվեցին բազմաթիվ համադպրոցական հրաշալի

միջոցառումներ: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես ԱԽ այն

անդամներին, ովքեր դժվարանում են սեփական նախաձեռնությունները

ներկայացնել և ազատ խոսել: Նա այսօր կարող է լինել հանրապետության

լավագույն դաստիրակչական աշխատնքների կազմակերպիչներից մեկը:

2007-15թթ-ին «ԿՏԱԿ» կազմակերպությունը շարունակում են գործել «Փրոջեքթ

Հարմոնի» կազմակերպության համակարգչային ծրագրերը: Կազմակերպությունը

դպրոցին է տրամադրել ուսումնական ծրագրերի մի ամբողջ փաթեթ և ինտերնետ

կապ: Դպրոցի համակարգչային կաբինետը մարզի այն եզակի կենտրոններից է,

որն ապահովված է բոլոր տեխնիկական միջոցներով, սակայն դպրոցի

համակարգիչներն արդեն նորացման կարիք ունեն: 2015թ. 9-րդ դասարանի

աշակերտւհի Աննա Անդրեասյանը հանրապետական շարադրության մրցույթում

արժանացավ խրախուսական մրցանակի: Նոր ուսումնական տարվանից առողջ

ապրելակերպի կաբինետի համակարգիչը կմիացվի համացանցին, որը

հնարավորություն կտա դասերի որակն ավելի բարձրացնել: 2014 թվականից

կյանքի կոչվեց դպրոցի նոր կայքը, որտեղ տեղ է գտել դպրոցի մասին պատմող

ողջ ինֆորմացիան. այն դպրոցի շրջանավարտների նվերն էր դպրոցին: dasaran.

am կայքում մեծ աշխատանք է տանում Ս.Զարգարյանը. 15-րդ տեղը

հանրապետությունում մեծ հաջողություն է դպրոցի համար

Սակայն ցավով պետք է արձանագրել նաև, որ առանձին առարկաների

ուսուցիչներ դեռևս խուսափում են օգտագործել դպրոցում ստեղծված այս մեծ

հնարավորությունները:

Դպրոցի տնօրինությունը սերտ կապի մեջ է Արհմիութենական

կազմակերպության հետ: Մանկավարժների հանգիստը բովանդակալից

անցկացնելու համար կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Դպրոցում

մեծ շուքով նշվել են Մարտի 8-ը, Մայրության և գեղեցկության տոնը: Ամռանը

Արզնիի ձորում կազմակերպվեց մանկավարժական կոլեկտիվի մեկօրյա

հանգիստը: Արդեն 4-րդ տարին է, ինչ բոլոր ուսուցիչներն օգտվում են ՀՀ

կառավարության կողմից հաստատված սոցիալական փաթեթից, որի

արդյունքում նրանք օգտվում են բժշկական անվճար ծառայություններից, ուսման

վարձավճարների փոխհատուցումից, հանգստի կազմակերպումից: 2014թ.

7

ապրիլից դպրոցն անցել է աշխատավարձի քարտային համակարգին, որն ավելի

դյուրին է դարձրել աշխատավարձի ստացման ընթացքը:

Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների մեջ կարևոր դեր ունի

դպրոցի ծնողական խորհուրդը: ՈՒսումնական տարվա ընթացքում ժամանակին

գումարվել են ծնողական խորհրդի նիստերը: Դպրոցի և դասարանական

ծնողական խորհուրդներն ակտիվորեն մասնակցում են դպրոցի առջև ծառացած

խնդիրների իրականացմանը:

Ծնողական խորհրդի օգնությամբ դպրոցում լուծվում են բազմաթիվ

տնտեսական խնդիրներ: 2010 թ.-ից ԿԳՆ որոշմամբ դպրոցը ծնողների հետ

անցել է պայմանագրային համագործակցության, ուր ձևակերպված են դպրոցի և

ծնողի իրավունքներն ու պարտականությունները: Ժամանակին գումարվում են

ԾԽ նիստերը, դպրոցի տնորինությունը գոհ է Ա.Ադամյանի աշխատանքից;

ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների մեջ կարևոր տեղ ունի դպրոցի

գրադարանավարի աշխատանքը, նրա միջոցով իրականացվել է վարձույթով

դասագրքերի բաշխումը: Հավաքագրվել և ԴՇՀ-ին է մուծվել 555360 դրամ,

պետբյուջե՝ 75480 դրամ, պետության կողմից տրամադրված 69746 դրամով զեղչվել

են 34 աշակերտների գրքերի վարձավճարները:

Գրադարանավարի կողմից կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝

նվիրված հայ մեծ գրողների հոբելյաններին: 2014-15թթ. դպրոցի միջոցների

հաշվին ձեռք է բերվել 60000 դրամի գրքեր, CD և DVD սկավառակներ հայոց

պատմության և գրականության մասին: Գրանադավարի կողմից mamul.am և

facebook կայքերում հրապարակվել են դպրոցին վերաբերվող բազմաթիվ նյութեր:

Գրադարանավարի աշխատանքները բավականին աշխուժացել են:

Այնուամենայնիվ, գրադարանը դեռևս չի դարձել երեխաների սիրելի վայրը,

նրանք քիչ են կարդում: Դպրոցի փոխտնօրեն Ս. Մեքինյանը և մ/մ նախագահ

Մ.Կասամանյանը պետք է վերահսկեն գրադարանավարի աշխատանքները,

աջակցեն ու օգնեն նրան՝ դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացում և

ուսման որակի բարձրացման հարցում գրադարանի դերը բարձրացնելուվ ու

կարևորելով:

Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքներում իր կարևոր տեղն ունի

դպրոցի ֆիլմադարանը: Մեր օրերում, երբ երեխաները քիչ են կարդում,

ուսումնական ֆիլմերը կարող են դառնալ կարևոր միջոց հայ գրողների

ստեղծագործություններին ծանոթացնելու համար: Դպրոցի ծնողական,

մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների միջոցով վերջին 5

տարիների ընթացքում գնվել են շուրջ 120000 դրամի ուսումնական և

գեղարվեստական ֆիլմեր:

2014թ.-ին դպրոցում մեծ շուքով անցկացվեց «Կինոաշուն 2014» փառատոնը:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Նահապետ» հայկական դասական

կինոնկարը, որին անդրադարձավ նաև Հանրային հեռուստատեսությունը:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը մեծ ուշադրություն պետք է դարձնի ՀՀ

պետական խորհրդանիշներին, հասարակագիտության, պատմության և

դասղեկական ժամերին, պետք է անդրադառնալ մեր պետության համար շատ

8

կարևոր այս հարցերին: Դպրոցի կենտրոնական մուտքը ամբողջովին նվիրված է

ՀՀ պետական խորդանիշներին, հայ ժողովրդի նվաճումներինմ, մեր դպրոցի

պատմությանը:

Ընդհանուր առմամբ 2014-15 ուստարում դպրոցի բյուջեի միջոցների հաշվին

ձեռք է բերվել շուրջ 1 մլն. դրամի ուսումնական և տնտեսական գույք: Ամուր է

կապը դպրոցի և համայնքապետարանի միջև: Համայնքապետը և ավագանու

անդամները միշտ մասնակցում են դպրոցում կազմակերպված համադպրոցական

միջոցառումներին, համայնքապետարանը հոգում է Ծառաշենից դպրոց հաճախող

երեխաների փոխադրման ծախսերը այն կազմում է տարեկան շուրջ 800000 դրամ ,

ամեն տարի դպրոցի 12-րդ դասարանի «Վերջին զանգի» միջոցառմանը

ֆինանսապես աջակցում է, ինչպես նաև Ամանորին նախակրթարանի 1-4-րդ

դասարանների երեխաների նվերներ տալիս:

Դպրոցում սովորում են շուրջ 27 եզդի երեխաներ, որոնցից շատերը նաև ուսման

առաջավորներ են:

Ճիշտ է, դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքներում առկա են

հաջողություններ, սակայն դեռևս նկատվում են թերություններ, որոնց կողքից

անտարբեր անցնել չի կարելի.

1.Դպրոցի տնօրենի տեղակալ Ս.Մեքինյանի աշխատանքներում դեռևս

բացակայում են սիստեմավորված, պլանավորված աշխատանքները, քիչ են

կազմակերպվում ինչպես բաց դասերը, այնպես էլ դասալսումները:

2.Թույլ է կապը մ/մ նախագահների, դասղեկների, ծնողական և աշակերտական

խորհուրդների միջև:

3.Իր բարձրության վրա չի գտնվում տնօրենի տեղակալի, մ/մ նախագահների

կողմից ներդպրոցական վերահսկողությունը: Քիչ են կազմակերպվում

առաջավոր փորձի տարածման ուղղությամբ աշխատանքները:

4.Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը մեծ ուշադրություն պետք է դարձնի

երեխաների կյանքի և անվտանգության կանոնների պահպանմանը:

Դպրոցի ուսումնադաստիրակչական աշխատանքների մեջ իր կարևոր տեղն

ունի դպրոցի ֆինանսատնտեսական բաժինը:

ՀՀ կառավարության կողմից հաստատվեց և 2005թ. հունիսից կյանքի կոչվեց

«Աշխատանքային նոր օրենսգիրքը», որը հնարավորություն է տալիս անցնելու

պայմանագրային աշխատանքի: Դպրոցի խորհուրդը եռամսյակը մեկ քննարկում է

դպրոցի ֆինանսական վիճակը, շտկումներ կատարում դպրոցի բյուջեում և

կայացնում համապատասխան որոշումներ: 2014 և 2015թթ. գումարվել է 8 նիստ,

որոնց ընթացքում քննարկվել են դպրոցի ֆինանսական և ուսումնական

բազմաթիվ հարցեր:

Բարենպաստ անցկացվեցին 2014-15թթ. ձմեռային ջեռուցման

աշխատանքները, դպրոցն ապահովված է մշտական ջրով: Մայիս-հունիս

ամիսներին Ս.Թարվերդյանի, Գ.Հարությունյանի, Է.Իսրայելյանի, 12-րդ

դասարանի աշակերտների ջանքերով և 2-րդ համարի երթուղային տաքսու

տնօրեն պ.Ղումաշյանի օգնությամբ կատարվեց ռազմագիտության

9

ազատամարտիկների և Սարգիս Մովսիսյանի անվան դասարանների

վերանորոգումը և ձևավորումը,ինչպես նաև բուֆետ-ճաշարանը մասնակի

վերանորոգվեց, իսկ Արմավիր քաղաքի Արվեստի քոլեջի սաները, Լ. Մազմանյանի

ղեկավարությամբ, թարմացրեցին խաղահրապարակի հեքիաթների նկարները:

2014-15 ուսումնական տարում սովորող-ուսուցիչ հարաբերությունը կազմել է

7,5 , սովորող-սպասարկող անձնակազմ հարաբերությունը՝ 12%, դասարանների

միջին խտությունը՝16%, մեկ սովորողի հաշվով հաստատության նախահաշիվը՝

228,913դրամ, ուսուցչի միջին աշխատավարձը՝ 98999 դրամ, վարչական

աշխատողների միջին աշխատավարձը՝ 150000 դրամ, սպասարկող կազմի միջին

աշխատավարձը՝ 79022 դրամ, կոմունալ վճարների գծով հաստատության

տարեկան ծախսերի չափ՝ 0,04

Դպրոցի սանիտարական վիճակը գտնվում է բավարար հիմքերի վրա: Դպրոցի

սպասարկող անձնակազմը բարեխղճորեն է կատարում իր

պարտականությունները: Սակայն դեռևս իր բարձրության վրա չի գտնվում

ներդպրոցական վերահսկողությունը: Առանձին ուսուցիչներ դեռևս ուշանում և

անհարգելի բացակայում են աշխատանքից: Ելնելով վերոհիշյալից՝ դպրոցի

մանկավարժական կոլեկտիվն իր առջև խնդիր է դնում.

1.Իրականացնել «Կրթության և հանրակրթության մասին» ՀՀ օրենքները:

2.ՀՀ կառավարության և ԿԳՆ-ի կողմից ընդունված «Հանրակրթության պետական

չափորոշիչների» մասին որոշումների իրականացումը:

3.2015-16 ուսումնական տարում նախապատրաստել հերթական 4 ուսուցիչների

ատեստավորման գործընթացը, ապահովել կազմակերպման բարձր մակարդակ:

4.Դպրոցում գործող ուսումնադաստիարակչական բոլոր օղակների

աշխատանքները նպատակաուղղել սովորողների ուսման որակի բարձրացմանը,

մեր հայրենիքի համար արժանի քաղաքացիների դաստիարակմանը:

5. Դպրոցի տնօրինության ուշադրության կենտրոնում պահել դպրոցի 2011-15թթ.

զարգացման ծրագրով առաջադրված խնդիրները:

6.Մանկավարժական կոլեկտիվի կողմից բարձր մակարդակով կազմակերպել

dasaran.am կայքի և ԿԳՆ կողմից ներդրված դպրոցի կառավարման նոր

համակարգի աշխատանքները:

10

1-ԻՆ ԲԱԺԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

1. ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածում, ինչպես նաև Կրթության մասին

օրենքում նշված է, որ միջին դպրոցը տարրական կրթության հիմքի վրա

ապահովում է հիմնական կրթական ծրագրի իրականացում, սովորողների անձի

ձևավորում ու կայացում, բարենպաստ պայմաններ է ստեղծում սոցիալական

ինքնահաստատմանը նպաստող ընդունակությունների, նախասիրությունների և

հակումների զարգացման համար: Հիմնական կրթությունը պարտադիր է և

ավարտվում է որակավորմամբ:

2.ՀՀ «Հանրակրթության մասին օրենքի» իրականացումը:

3.Ավագ դպրոցը ավարտում է, սովորողը հանձնելով պետական քննություններ,

ստանում է հասունության ատեստատ:

4.2009 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց «Հանրակրթության մասին օրենքը»,

որի իրականացմանը ձեռնամուխ է եղել դպրոցի մանկավարժական կոլեկտիվը:

5.2010թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հանրակրթության

պետական չափորոշիչները» դպրոցի մանկավարժական կոլեկտիվի համար

դարձել է ուղեցույց:

N Աշխատանքի

բովանդակությունը

Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին

1.

Կատարել գյուղի տարածքի 6-16

տարեկան պատանիների հաշվա-

ռում և նրանց ներգրավել պարտա-

դիր ուսուցման մեջ:

հուլիս- օգոստոս

տնօրենի

տեղակալ,

դասղեկ,

դասվար

2.

Խիստ վերահսկողություն սահմա-

նել ինչպես աշակերտների, այնպես

էլ մանկավարժների անհարգելի

բացակայությունների նկատմամբ:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալ,

դասղեկ

3. Մանկավարժական կոլեկտիվի

ուշադրության կենտրոնում պահել

անապահով ընտանիքների երեխա-

ների հետ տարվող աշխատանք-

ները:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալ,

դասղեկ

4. Պարտադիր ուսուցման իրականաց-

մանը մասնակից դարձնել դպրոցի

խորհրդին, ծնողական և ԱԽ-ի և

ավագանու անդամներին:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալ,

դասղեկ

5. 2015-16 ուստարում դպրոցում

բացել նախադպրոցական 2 խումբ

3-5 տարեկան ՝ 40 աշակերտով:

սեպտեմբեր տնօրեն,

դաստիարակ

11

2-ՐԴ ԲԱԺԻՆ Աշխատանք մանկավարժական կադրերի հետ,

նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ

N Աշխատանքի

բովանդակությունը

Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին

1.

Հաստատել դասղեկ-դասվարներին,

առարկայական մ/մ. նախագահներին,

խմբակի ղեկավարներին:

28.08.2015.

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

2.

Անցկացնել դասղեկ-դասվարների և

մ/մ-ի նախագահների սեմինար

28.08.2015.

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

3. Դասղեկ-դասվարների աշխատանքնե-

րը կատարելագործելու նպատակով

դպրոցում ամիս մակ անգամ

անցկացնել սեմինար:

28.08.2015.

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

4. ՈՒսումնական տարվա ընթացքում

իրականացնել «Հանրակրթության չա-

փորոշիչները», «12-ամյա կրթության

մասին» օրենքները:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

5. 2015-16 ուստարվա ընթացքում կազ-

մակերպել դասալսումներ հետևյալ

նորմերով. 1.Տնօրեն` շաբ. 4 ժամ 2.Տնօրենի տեղակալ` 8 ժամ 3 Մ/մ նախագահ` 2 ժամ

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

6. ՈՒշադրության կենտրոնում պահել

երիտասարդ և սկսնակ մանկավարժ-

ների հետ տարվող աշխատանքները,

նրանց ամրակցել հետևյալ փորձառու

ուսուցիչներին. 1. Մեքինյան Ս. Գասպարյան Ա. Խլղաթյան Ա. 2. Պետրոսյան Իշխան Կարապետյան Ա. 3. Ս.Մեքինյան Մ.Մովսիսյան, Լ.Միրզոյան 4. Կիրակոսյան Ամատունի Թարվերդյան Սարգիս Հովսեփյան Արտակ 5. Ղարիբյան Նուբար Թուջարյան Մերինե

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալներ

7

2015-16 ուստարում կազմակերպել

ուսուցիչների ատեստավորման գործ-

ընթացը:

նոյեմբեր տնօրեն,

տնօրենի

տեղակալ

12

3-ՐԴ-ԲԱԺԻՆ Մանկավարժական խորհրդի գործունեություն

1-ին նիստ

N Աշխատանքի

բովանդակությունը

Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին

1. 2014-15 ուստարվա դպրոցի մանկա-

վարժական կոլեկտիվի կատարած

աշխատանքների հաշվետվությունը և

նոր 2015-16 ուստարվա խնդիրները:

Զեկ.` Ի.Պետրոսյան:

28.08.2015

տնօրեն

Կատ. է

2. 2014-15 ուստարվա ներքին գնահատ-

ման չափանիշների քննարկում

տնօրեն Կատ. է

3. 2015-16 ուստարվա դպրոցի ուս-

պլանի քննարկում և հաստատում:

Զեկ.` Ի.Պետրոսյան:

տնօրեն Կատ. Է

4. 2015-16 դպրոցի մանկավարժական

խորհրդի կազմի հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

5. 2015-16 ուստարվա դասարանների

դասղեկ-դասվարների հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

6. 2015 -16 ուստարվա առարկայական

մ/մ նախագահների հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. Է

7. 2015-16 ուստարվա առարկայական

խմբակների ղեկավարների հաստա-

տում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

8. 2015-16 ուստարվա դպրոցական

բաղադրիչ դասաժամերի ժամաքա-

նակի հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

9. 2015-16 ուստարվա համադպրոցական

պլան-ծրագրի քննարկում և հաստա-

տում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. Է

10. 2015-16 ուստարվա դպրոցի դասացու-

ցակի հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

11. 11-րդ դաս. աշակերտ Ալֆրեդ

Ալվանջյանին,12-րդ դաս. աշակերտ

Արմեն Հարւթւնյանին ֆիզկուլտուրայի

դասերից ազատելու մասին:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

12. 2015-16 ուստարվա դպրոցի ռեժիմի

հաստատում:

տնօրեն,

տնօրենի տեղակ.

Կատ. է

13

2-րդ նիստ

1.

Ատեստավորում անցնող ուսուցիչների

փաստաթղթերի հաստատում:

25.10.2015

տնօրեն,

տնօրենի

տեղակալ

3. Սոցիալապես անապահով երեխաների

դասագրքերի վարձավճարների զեղ-

չում:

3-րդ նիստ

1. Դաստիրակչական աշխատանքների

դրվածքը դպրոցում:

2015

դեկտեմբերի

26

տնօրենի

տեղակալ,

Դ Ա Կ

2. 2015-16 ուստարվա առաջին կիսամ-

յակի դպրոցի ուսման առաջադի-

մության ամփոփումը: 2-րդ կիսամյակի

դասացուցակի հաստատում:

4-րդ նիստ

1.

Մաթեմատիկա առարկայի դրվածքը 1-4

դասարանում:

2016թ.

մարտ

տնօրեն,

տնօրենի տեղ.

մ/մ նախագահ

5-րդ նիստ

1. ԿԳ նախարարության հրահանգի մա-

սայականացումը 2015-16 ուստարում 1-

11 դաս. փոխադ, 4-րդ դասարանի աշա-

կերտների գիտ. ստւգման 9-րդ և 12-րդ

դասարանի ավարտական քննություն-

ների վերաբերյալ:

2016

մայիս

տնօրեն,

տնօրենի

տեղակալ

6-րդ նիստ

1. 1-8, 10, 11-րդ դասարանների աշա-

կերտների հաջորդ դասարան փո-

խադրելու ԿԳՆ 4-րդ, 9-րդ, 12-րդ

դասարանների աշակերտներին գիտե-

լիքների ստուգմանը, որակավորման և

պետական քննությունների թույլատ-

րելու հարցը: 1-12-րդ դասարարանների

դասվար-դասղեկների հաշվետվութ-

յունը:

2016

մայիս

տնօրեն,

տնօրենի

տեղակալ

7-րդ նիստ

1. 4-րդ և 9-րդ, 12-րդ դասարանների աշա-

կերտների գիտելիքների ստուգման,

որակավորման և պետական ավարտա-

կան քննությունների արդյունքների

ամփոփումը:

2016

հունիս

տնօրեն,

տնօրենի

տեղակալ

14

4-ՐԴ ԲԱԺԻՆ Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպում

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին 1. Կատարել դասաբաշխում, մանկավարժներին ապա-

հովել ծրագրերով և մեթոդական գրականությամբ: հունիս

օգոստոս-2015

տնօրեն

կատ. է 2. Նախապատրաստել դպրոցի մանկավարժական

կոլեկտիվի ատեստավորման գործընթացին մասնակ-

ցելու համար:

սեպտեմբեր-

դեկտեմբեր 2015

տնօրեն, տնօրենի

տեղակալ

3. Դասավանդվող առարկաների որակը բարելավելու

նպատակով հարստացնել դպրոցի նյութատեխ-

նիկական բազան, ԿԳՆ «ԿՏԱԿ» կազմակեր-պության

միջոցով դպրոցում ստեղծված համա-կարգչային

կաբինետը դարձնել դասի որակի բարձրացման

կարևոր կենտրոն:

տարվա

ընթացքում

տնօրեն, տնօրենի

տեղակալ, կաբ. վարիչ

4. Դասի արդյունավետությունը բարձրացնելու նպա-

տակով դասապրոցեսին օգտագործել դիդակտիկ

պարագաներ, տեխնիկական միջոցներ, տեսաֆիլմեր

և աուդիո ձայնագրություններ:

տարվա

ընթացքում

տնօրեն, տնօր. տեղ.,

մ/մ

նախագահ

5. Աշակերտներին ապահովվել դասագրքերով և

գրենական պիտույքներով: սեպտեմբեր գրադ. վարիչ

6. Աշակերտների գիտելիքների որակը ստուգելու

նպատակով կատարել բովանդակային դասա-

լսումներ, արդյունքները քննարկել մ/մ և մանկխորհի

նիստում:

տարվա

ընթացքում

տնօրեն, տնօրենի

տեղակալ

7. Դպրոցում կազմակերպել առարկայական միամ-

սյակներ. 1.Հ.լեզու և գրականութ., պատմութ., 2.Բնագիտություն, 3.Դասվարական, 4.Օտար լեզուներ, 5.ՆԶՊ, ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, կերպարվեստ,

երաժշտություն, շախմատ,

նոյեմբեր,

դեկտեմբեր

մարտ ապրիլ-20

ապրիլի 20-

մայիս 20

տնօրենի

տեղակալ, մ/մ

նախագահ

8. Կազմակերպել առարկայական օլիմպիադաների 1-ին

փուլը. 1.Մաթեմատիկա և ինֆորմատիկա 2.Ֆիզիկա, քիմիա 4.Հ.լեզու և գրականություն 5.Հայ ժող. պատմություն 6.Ռուսաց և անգլերեն լեզուներ 7.Աշխարհագրություն և ՆԶՊ

նոյեմբերի

1-30

տնօրենի

տեղակալ,

9. ՈՒսումնասիրել տառաճանաչության ընթացքը 1-ին

դասարանում, արդյունքները քննարկել մ/մ նիս-

տերում:

ապրիլ

տնօր. տեղ, մ/մ

նախագահ

10. ԻՀԿ-ի աշխատակիցների օգնությամբ կազմակերպել

ուսուցիչների սեմինարներ. «Տեղեկատվական տեխնո-

լոգիաների դերը դասի արդյունավետության բարձ-

րացման գործում»:

հոկտեմբեր-

նոյեմբեր

Ա.Կիրակոսյան

15

5-ՐԴ ԲԱԺԻՆ Դաստիարակչական բաժին

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին 1. Օգնել տնօրենի տեղակալներին, դաստիարակ-

չական աշխատանքների կազմակերպչին դասղեկ-

ներին, դասվարներին կազմելու դաստիարակչակ-

ան աշխատանքների պլանները:

օգոստոս

2015թ.

տնօրեն, տնօրենի

տեղակալ

2. Նախապատրաստել և անցկացնել «Առաջին զանգ» և

«Գիտելիքի օր» ցերեկույթները: սեպտեմբեր

2015թ. տնօրենի

տեղակալ

3. ԼՂՀ հռչակման 24-րդ տարելիցը. հիշատակի ցերե-

կույթ մայիսյանցի զոհված ազատամարտիկների

հուշարձանի մոտ:

սեպտեմբերի2

2015թ.

տնօրենի

տեղակալ,

դաստ. կազմ.

4. 1.ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակ-

ցությամբ դասարաններում անցկացնել զրույցներ,

ցերեկույթներ և արիության դաս՝ նվիրված

Ս.Մովսիսյանի հիշատակին:

սեպտեմբեր

2015թ.

տնօրենի

տեղակալ,

դասղեկներ

5. Դպրոցում նշել «Ուսուցչի օր», «Ոսկե աշուն» և

դպրոցի և գյուղի հիմնադրման 83-րդ տարեդարձին

նվիրված տոնահանդեսը:

հոկտեմբեր

տնօրեն, տնօր. տեղ,

մ/մ նախագահ

7. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի 27-րդ

տարելիցի կապակցությամբ անցկացնել հիշատակի

ցերեկույթ: Ամանորի տոնահանդեսների կազմակերպում:

դեկտեմբեր

տնօրենի

տեղակալ,

դաստ. կազմ.,

դասղեկներ

8. Դասարաններում անցկացնել զրույց՝ նվիրված ՀՀ

պետական խորհրդանիշներին: տարվա

ընթացքում

տնօր. տեղ.,

դաստ.կազմ.,

դասղեկներ

9. ՄԱԿ-ի և ՅՈԻՆԵՍԿՈՅԻ ստեղծման 70 ամյակին

նվիրված ցերեկույթ:

հոկտեմբեր

տնօրենի

տեղակալ

պատմ. ուս.

10 «Հայ ծառատունկ» կազմակերպության հետ

համատեղ «Մաքուր հայրենիք» ծրագրի

շրջանակներում շարունակել դպրոցի կանաչա-

պատման աշխատանքները:

հոկտեմբեր-

մարտ

տնօրենի

տեղակալ

տեխնոլ. ուս.

11 6-12-րդ դասարաններում անցկացնել «Հայ ասպետ»

հայրենասիրական խաղ-մրցույթը: փետրվար

2016 տնօրենի

տեղակալ,

դաստ. կազմ.

12 Ցերեկույթ՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակի 101

ամյակին: ապրիլի 24 տնօր. տեղ.

գրական. ուս.

13 Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթա-

նակի 71-րդ և Շուշիի ազատագրման 24-րդ տարե-

դարձների կապակցությամբ դպրոցում կազմա-

կերպել շարային քայլքի և հայրենասիրական երգի

փառատոն:

մայիսի 8

տնօրենի

տեղակալ

ՆԶՊ, ֆիզկ.,

տեխն. մ/մ

14 Նշել «Հրաժեշտ այբբենարանին» և նախակըր-

թարանին հանդեսները: մայիս

տնօր. տեղ.

դասվար

16

6-ՐԴ ԲԱԺԻՆ Ներդպրոցական վերահսկողության

համակարգ

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին

1. Հաստատել ծրագրային նյութերի թեմատիկ

պլանավորւմները բոլոր ուսումնական առար-

կաներից:

սեպտեմբեր

տնօրենի

տեղակալ

2. Շաբաթը մեկ անգամ ստուգել աշակերտների

ուշացում-բացակայությունները և այն քննար-

կել դասարանական ժողովներում, տնօրենին

կից խորհրդում, ծնողական խորհրդում, իսկ

մանկավարժներինը` արհկոմի նիստերում:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօրենի

տեղակալ,

դասղեկ,

արհկոմ

3. Աշակերտների գիտելիքների համապատաս-

խանությունը հանրակրթական չափորոշիչ-

ներին ստուգելու համար անցկացնել ստուգո-

ղական գրավորներ`

1.հայոց, ռուսաց և անգլերեն լեզուներ.

2.մաթեմատիկա

3.ֆիզիկա

4.քիմիա

Արդյունքները քննարկել մ/մ նիստում:

տարվա

ընթացքում

տնօրենի

տեղակալ

4. Հ.լեզու և գրականության մ/մ նիստում քննար-

կել գեղարվեստական և ծրագրային գրակա-

նության ընթերցանության ընթացքը, ինչպես

նաև աշակերտների կապը դպրոցի գրադա-

րանի հետ:

մարտ

տնօրենի

տեղակալ,

մ/մ

նախագահ

5. Ստուգել դասամատյանների, օրագրերի և աշ-

խատանքային տետրերի ուղղությամբ տարվող

աշխատանքները, այն քննարկել առարկա-

յական և դասղեկական մ/մ նիստերում:

դեկտեմբեր

տնօրենի

տեղակալ,

մ/մ

նախագահ

6. Ստուգել և մ/մ նիստում քննարկել ստուգո-

ղական գրավոր աշխատանքների վիճակը

հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց և օտար

լեզուներ առարկաներից:

հունվար

տնօրենի

տեղակալ,

մ/մ

նախագահ

17

7-ՐԴ ԲԱԺԻՆ Աշխատանք ծնողական կոլեկտիվի հետ

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ.

մասին 1. Հրավիրել դպրոցի ընդհանուր ծնողական

ժողով.

Լսել դպրոցի ծնողական խորհրդի նախագահ

Ա.Ադամյանի հաշվետվությունը 2014-15

ուստարում դպրոցի ծնողական խորհրդի

կատարած աշխատանքների մասին և 2015-16

ուսումնական տարվա խնդիրները, 1-ին դա-

սարանի դպրոց-ծնող պայմանագրի կնքումը:

Հրավիրել ծնողական ժողով. ընտրել`

ա.Դասարանական ծնողական խորհուրդներ.

բ.Դպրոցի ծնողական խորհուրդ:

Ծնողական ժողովում լսել.

ա.2015-16 ուստարում դպրոցի ծնողական

կոլեկտիվի առջև կանգնած խնդիրները:

սեպտեմբեր

տնօրեն

2. Հրավիրել ծնողական ժողով,

ա.Լսել դպրոցի տնօրենի հաշվետվությունը

2015 ֆինանսական տարում դպրոցի

ֆինանսական ծախսերի մասին:

բ.Ամփոփել առաջին կիսամյակի ուսման

առաջադիմության արդյունքները:

հունվար

2016

տնօրեն

3. Հրավիրել ծնողական ժողով, լսել.

ա.Զեկույց. «Դպրոցականի ռեժիմի ճիշտ կազ-

մակերպումը» զեկ` Գ. Սարգսյան:

բ.« Ե՞րբ է երեխան դառնում դժվար դաստիա-

րակվող», զեկ`Ս.Մեքինյան:

մարտ

տնօրեն ,

տնօրենի

տեղակալ

4. ա.Բարձր դասարանի աշակերտի նախապատ-

րաստումը զինվորական ծառայությանը և

կյանքին:

բ.Ծնողի դերը աշակերտների քննությունների

նախապատրաստման գործում. զեկ` Ի.

Պետրոսյան:

մայիս

տնօրեն,

տնօրենի

տեղակալ

18

8-ՐԴ ԲԱԺԻՆ Ֆինանսական և տնտեսական

գործունեութուն, ուսումնական բազայի ամրապնդում

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ. մասին

1. Վերանորոգել և ներկել դասասենյակների

հատակները:

հունիս-

օգոստոս

տնտեսվար կատ. է

2. Կազմել 2015-16 ուստարվա տարիֆիկացիան: օգոստոս-

սեպտեմբեր

հաշվապահ,

տնօրեն

3. Կազմել 2016թ. ֆինանսական տարվա

ծախսերի նախահաշիվը և բյուջետային

հատկացումները:

նոյեմբեր-

դեկտեմբեր

հաշվապահ,

տնօրեն

4. Համակարգչային կենտրոնը հարստացնել

նոր համակարգիչներով:

տարվա

ընթացքում

տնօրեն

5. Նախապատրաստվել «Ձմեռ 2015-16»-ին:

Ուշադրության կենտրոնում պահել հակահր-

դեհային միջոցները:

նոյեմբեր-

դեկտեմբեր

տնտեսվար

6. ՈՒշադրության կենտրոնում պահել սովորող-

ների կյանքի անվտանգության և սանիտա-

րական վիճակը:

տարվա

ընթացքում

տնտեսվար

9-ՐԴ ԲԱԺԻՆ Կազմակերպչական մանկավարժական միջոցառումներ

*ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ ՈՒԴԱԳՏՏ – Ս.Մեքինյան

*Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ ԴԱԿ- Ալ.Սահակյան

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման

ժամկետը

Կատարող

անձը

Նշ. կատ. մասին

1 Կատարել աշխատանքի բաժանում դպրոցի

ադմինիստրացիայի միջև:

սեպտեմբեր տնօրեն,

տնօր. տեղ.

2 Կատարել 2015-16 ուստարվա դասարանների

կոմպլեկտավորում և հաշվետվություն ներկա-

յացնել կրթության և ֆինանսական վարչութ-

յուններին:

սեպտեմբեր

տնօրեն,

տնօր. տեղ.

3 Սահմանել աշխատանքային ռեժիմ` ուսուց-

չական ու աշակերտական հերթապահություն:

սեպտեմբեր տնօրեն,

ուսմասվար

4 Կարգավորել ուսուցչական և աշակերտական

գործերը:

սեպտեմբեր տնօրեն,

տնօր. տեղ.

5 Կազմել ժամանակավոր մատյաններ: օգոստոս-

սեպտեմբեր

տնօրեն,

տնօր. տեղ.

6 Ամիսը երկու անգամ անցկացնել տնօրենին

կից խորհրդի նիստ:

տարվա

ընթացքում

տնօրեն,

տնօր. տեղ.