Կար-չկար մի ծակ կոշիկ կար: Էս ծակկոշիկն ապրում էր ծակ տանը: Մի օր էստան ծակ կատուն հագավ էն ծակ կոշիկնու գնաց ծակ մկներ փնտրելու: Դու միասա, էդ ծակ քաղաքի մկները սխալմկներ էին, այսինքն ո´չ թե ծակ, այլ ծուկմկներ էին և ծակ կատուն սոված մնաց:
Ստիպված վերադարձավ իր ծակ տունըև կերավ իր ծակ կոշիկը:
Կար-չկար մի ծակ կոշիկ կար: Էս ծակկոշիկն ապրում էր ծակ տանը: Մի օր էստան ծակ կատուն հագավ էն ծակ կոշիկնու գնաց ծակ մկներ փնտրելու: Դու միասա, էդ ծակ քաղաքի մկները սխալմկներ էին, այսինքն ո´չ թե ծակ, այլ ծուկմկներ էին և ծակ կատուն սոված մնաց:
Ստիպված վերադարձավ իր ծակ տունըև կերավ իր ծակ կոշիկը:
Գդալը հյուր էր գնացել թավայի տուն: Թավան էլ տանը փնթփնթում էր` հեռախոսն էր կորցրել: Հեռախոսն էլփնթփնթում էր` կոճակն էր կորցրել: Կոճակն էլ փնթփնթում էր` օղակն էկորցրել: Օղակն էլ փնթփնթում էր`շալվարնէր կորցրել: Շալվարն էլ փնթփնթումէր`մարդուն էր կորցրել: Մարդն էլփնթփնթում էր` գդալն էր կորցրել: Ի~նչ լավէ, որ գդալը հյուր գնաց թավայի տուն, թե չէէս փնթփնթոցը չէր վերջանա:
Ծեր ծիտը ծառին ծլվլում ու ծիկ էր անում:
Սարի ուսին կա սսկված սիրուն լուսին:
Ճանճը բարևեց ճամփի ճիճվին:
Ծառի ծերին ծիտը ծիկ անելով ծլվլում էր :
Սիրուն լուսինը սսկվեց սարի ուսին :
Ճանճը ճամփին ճիճվին բարևեց :
Ճանճը ճանփին ճիճու կերավ, ճիճուն ճանճինբարև տվավ:
Համակարգիչը զանգեց համակարգչին.
_Մկնիկս կորել է, կարո՞ղ է, տեսել ես:
-Ոչ, հարգելիս,չեմ տեսել, քանի որ արդեն երկու օր է ինչ պառկած եմ ծանր
վիրուսի պատճառով:
-Օ~, ինչպես թե ընկեր իմ, ինչպես է դա պատահել:
-Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչումն է պատճառը, երևի անուշադիր Թոմն է
կրկին իր վարակիչ CD, DVD սկավառակները փորձարկել:
_ՕՕՕՕօ~, այդ դեռահաս տղաները, նրանք ոչինչ չեն հասկանում և իրենց
անուշադրության պատճառով խաղում են մեր առողջության հետ: Լավ,
ես գնացի, կարծես իմ մկնիկը վերադարձավ:
Եթե ճանապարհները շոկոլադից լինեին,
ես ճանապարհները կուտեի :
Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին
Ես նրանց վրա կծիծաղայի :
Եթե բոլոր սարերը քայլել կարողանային
երկրում տարածք չէր լինի:
Եթե համակարգչի մկնիկները իսկական մուկ
դառնային, մենք չէինք կարող օգտվելհամակարգչից :
Լինում է, չի լինում մի ծակ թավա է լինում:
Այդ ծակ թավան ապրում էր որդը կերածխնձորի մեջ: Խնձորը տարան շուկա ևթավան անտուն,անկրակ մնաց:
_Ինչ հող տամ իմ գլխին,- մտածեց թավան:
Ու հենց այդ պահին մի անմազ մարդ դրեցգլխին ու անձրևից նեղացած տուն գնաց:
Տունն էլ հո տուն չէր` մի անկտուր,
անհատակ ծակ...
Փոշեկուլը բրթբրթալով վազում է ծեր փոշեհատիկի ետևից:
_Վա~յ, Փոշեփոշ երկրի ժողովուրդ, մեր վերջը եկել է:
_Մի' վախեցեք, ա'յ փոշիկներ ձեզ չենք վախեցնի մեր հզոր ձայնով,
խոստանում ենք ,որ ամեն ինչ կանենք շատ արագ և առանց ցավի:
-Ախր ինչ պարտադիր է,որ դուք հզոր փոշեկուլներ, մեզ ցավ
պատճառեք և ոչնչացնեք մեզ և մեր տեսակը:
-Ոչ ,պարտադիր է, քանի որ դուք վտանգ եք ներկայացնում մեզ և
մարդկանց համար, քանի որ դուք անօգտակար երևույթներ եք մեզ
համար,-ասաց փոշեկուլը և հուպ տվեց նրան:
Վարդան Գասպարյան
Դեղին թթու վիտամին,
Թեյին ընկեր մտերիմ.
Նրանք երկուսով միասին,
Վտարում են մանրէին:
(լիմոն)
Մկրտչյան Վահե
Եթե ճանապարհները շոկոլադից դառնային, էլճանապարհ չէր մնա` ես ամբողջը կուտեի:
Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին, թարսհագնվելը մոդայիկ կլիներ:
Եթե բոլոր սարերը քայլել կարողանային, էլմեքենայի կարիք չէր լինի, բոլորը սարերովկտողափոխվեին:
Եթե համակարգիչների մկնիկները իսկականմուկ դառնային, ստիպված վանդակների մեջկպահեինք, որ կատուները չուտեն:
Եթե համակարգիչները կարողանային տիեզերքթռչել, էլ համակարգիչ չէինք ունենա:
Կարդամ, կարդաս, նա կարդա,
Ոչ մեկ ոչինչ չհասկանա:
(արագ վազողտողը)
Սուսիկ-փուսիկ, փափկամազիկ,
Շատ է սիրում ձուկ ումուկ: (կատու)
Սողում է ու գալարվում,
Ֆշշացնում է ու խայթում: (օձը)
Դպրոցում,
Հայաստանում,
Աշխարհում:
Դպրոցում կուզեի դասերը սկսվեին ժամը10-00-ին և շաբաթական 3 օր դաս լիներ:
Որ միշտ ամառ լիներ և ամեն ինչ անվճար:
Կուզեի մարդիկ շատ բարի լինեին ևաշխարհում ոչ- ոք չտխրեր:
Մկրտչյան Վահե
Համակարգիչը զանգեց համակարգչին.
_Մկնիկս կորել է, կարո՞ղ է, տեսել ես :
- Այո տեսել եմ, կատուն է կերել:
-Հիմա ինչ անեմ?
-Ոչինչ,նորը կբռնես:
Մի չաչանակ մութ կար: Այնքանչաչանակեց, որ երկնքից պոկվեց ու
ընկավ պապիս գրպանը: Գրպանումկոնֆետ կար: Մութը կերավ
կոնֆետը, և պապիս տեսավ, որկոնֆետը չկա, թուղթն էր մնացել:
Պապիկս բարկացավ և ասաց.
_ Անիծվես դու, մութ:
Համակարգիչը զանգեց համակարգչին.
_Մկնիկս կորել է, կարո՞ղ է, տեսել ես :
- Այո տեսել եմ, կատուն է կերել:
-Հիմա ինչ անեմ?
-Ոչինչ,նորը կբռնես:
Փոշեկուլը բրթբրթալով վազում է ծեր փոշեհատիկի ետևից:
_Վա~յ, Փոշեփոշ երկրի ժողովուրդ, մեր վերջը եկել է:
_Մի' վախեցեք, ա'յ փոշիկներ,- ասաց Փոշեփոշ երկրի համարձակ
փոշիկը,- եկեք իմ ետևի~ց:
Նա հավաքեց բոլոր ծեր, կին ու երեխա փոշիկներին և առաջնորդեց
դեպի հատակի մոտակա ճեղքը: Փոշեկուլի հարձակումից հետո,
բոլոր փոշիկները դուրս եկան հատակի ճեղքերից և Փոշեփոշ
երկիրը նորից վերակնգնվեց:
էռնեստ
Գդալը հյուր էր գնացել թավայի տուն: Թավան էլ տանը փնթփնթում էր`հեռախոսնէր կորցրել: Հեռախոսն էլ փնթփնթում էր իրլարն էր կորցրել:Գդալն ասաց.
_Շատ մի նեղվի, կգտնենք.:
Թավան ասաց.
_Եթե չգտնեք, ես նորը կտամ:
Եվ տվեց իր պոչը:
Արշակ
Տուփ + շուն =տուփաշուն
Տուփաշունը տուփ է, որի մեջ կարող է շունտեղավորել :
քար + ժպիտ = քարաժպիտ
քարաժպիտը քար է, որը ժպտում է :
կատու +մուկ = կատվամուկ
կատվամուկը կատու է, որը մկան է նման :
տանձ + խնձոր = տանձախնձոր
տանձախնձորը տանձ է, որը խնձորի համ ունի :
Վահե Հովակիմյան
Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից
պոկվեց ու ընկավ պապիս գրպանը: Գրպանում կոնֆետ կար:
Մութը կերավ կոնֆետները: Պապս ձեռքը տարավ գրպանը,
որպեսզի կոնֆետը հանի ,սակայն գրպանում ոչ մի բան
չգտավ: Նա զարմացավ և հարցրեց ,թե արդյոք ես եմ վերցրել
այն, իսկ ես պատասխանեցի, որ անգամ չեմ էլ տեսել այն ,ուր
մնաց վերցրած լինեի: Պապս վախեցավ, մտացելով`թե այնքան
է ծերացել, որ չի հիշում, որ կոնֆետը կերել է:
Վարդան Գասպարյան
տուփ + շուն=տուփաշուն
Տուփ է, որը շան տեսք ու բնավորությունունի և հաչում է:
Քար + ժպիտ= քարաժպիտ
Ժպիտ է, որը միայն քարերը գիտեն:
միրգ+բաժակ=մրգաբաժակ
Բաժակ, որը պատրաստված է մրգից:
Top Related