Ամռանը ես հանգստացել եմ Անթալիայում, որը գտնվում է Թուրքիայում, ա՛յ այսպես…
Անթալիայում կա ծով ու կան շատ բարձր սարեր:ՈՒտելիքները համեղ էին ու մեզ շատ ծանոթ: Ես պարում, լողում, սահում ու ուրախանում էի գերմանացի, ռուս, թուրք, արաբ երեխաների հետ:
Մենք նայում էինք մեծերի խաղերը, պարերը, սպորտային մրցումները ու անպայման ծիծաղում էինք:
Գիշերը, քնելուց առաջ, մեր համար շատ գեղեցիկ պարում
էին:
Մենք նկարվում էինք պարողների հետ, բայց ես ամաչում էի: