elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր...

25
ԹԹԹԹ 1. ՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ Ո ՈՈՈՈՈՈ օ: 1) ՈՈՈՈ-ՈՈՈ, ՈՈ-ՈՈՈ, ՈՈՈ-Ո, ՈՈՈՈՈ-ՈՈՈ 2) ՈՈՈՈ-ՈՈՈ, ՈՈՈՈՈՈ-Ո, ՈՈՈՈՈ-ՈՈՈ, ՈՈՈՈ-ՈՈՈ 3) ՈՈՈՈՈՈՈՈ-Ո, ՈՈ-ՈՈՈՈ, ՈՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈ 4) ՈՈՈ-ՈՈՈ, ՈՈ-ՈՈՈ, ՈՈ-ՈՈՈ, ՈՈՈՈ-ՈՈՈ 2. ՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ Ո ՈՈՈՈՈՈ օ: 1) ՈՈՈՈ-, ՈՈ-ՈՈՈՈ, ՈՈՈ-ՈՈ, ՈՈՈՈ-Ո 2) ՈՈ-ՈՈՈՈՈ, ՈՈՈ-ՈՈՈ, ՈՈՈՈ-, ՈՈՈ- 3) ՈՈՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈ, ՈՈՈՈՈՈՈ-, ՈՈՈ- 4) ՈՈՈ-ՈՈՈՈՈՈՈՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈ, ՈՈՈ-ՈՈ 3. ՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ Ո ՈՈՈՈՈՈ օ: 1) ՈՈՈՈՈ-, ՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈՈՈՈ, ՈՈՈՈՈՈ- 2) ՈՈՈՈՈՈ-, ՈՈ-ՈՈՈՈ, ՈՈՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈՈ 3) Ո-ՈՈՈ, ՈՈՈՈՈ-ՈՈՈ, ՈՈ-ՈՈ, ՈՈՈՈՈ-ՈՈ 4) ՈՈՈՈՈՈՈ-, ՈՈՈՈՈ-ՈՈ-, ՈՈ-ՈՈՈ, ՈՈՈ-ՈՈՈՈՈՈՈ 4. ՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ օօօօօօ ՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈ: 1) ՈՈ-ՈՈ, ՈՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈ, ՈՈՈՈ-ՈՈՈ 2) ՈՈՈՈՈՈ-Ո, ՈՈ-ՈՈՈ, ՈՈՈՈՈՈ-ՈՈ, ՈՈՈՈՈ-ՈՈՈ 3) ՈՈՈ-ՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈ, ՈՈՈՈՈՈ-, ՈՈ-ՈՈՈՈ 4) ՈՈ-ՈՈՈՈՈՈՈՈՈ, ՈՈ-ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ, Ո-ՈՈՈ, ՈՈ- 5. ՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ ՈՈ: ՈՈՈՈՈՈ ՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈ, օօօօօօ օօօօօ ՈՈՈՈՈՈՈ օօօօօ , օօօօօօ ՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈ օօօօօօօ , ՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈ ՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ: 1) ՈՈՈՈՈՈՈՈՈ 2) ՈՈՈՈՈՈՈ 3) ՈՈՈՈՈՈՈ 4) ՈՈՈՈՈՈՈՈ

Transcript of elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր...

Page 1: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

Թեստ1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ2) աման-րյա, դեզնազ-ծ, երկար-րյա, մեղմ-րեն3) գիշերուզ-ր, բն-րրան, միջ-րե, ան-գուտ4) վազ-րոք, տն-րեն, օր-րոց, մեղմ-րոր

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:1) անխա-, Գա-րիել, գրա-ար, ջրար-ի2) նր-ակազմ, շամ-ուտ, վիրա-, շեղ-3) անխա-ան, ող-աձայն, հուսախա-, բոր-4) Համ-արձումյան, դա-նեպսակ, ող-երգակ, հար-ել

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:1) ստահո-, եր-իկ, ան-ամալույծ, վարսան-2) երիզոր-, եր-վյալ, անդա-ար, որ-ատունկ3) դ-ում, վաղոր-այն, Տր-ատ, բաղդա-ել4) կորնթար-, անհող-ող-, ար-ուկ, խոր-ություն

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն չկա:1) ըն-եմ, կեղ-ամ, տա-ասեռ, վշտա-ուկ2) զարտու-ի, տա-երք, մանրազ-ին, հինգե-որդ3) բնօ-ան, հո-ասուն, կիլովա-, ու-եկալ4) ու-եպայուսակ, տա-աբանություն, ա-ման, ֆի-

5. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,Երկնքի մթնած ամպերից իջներ,Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:1) երկուսում2) երեքում3) չորսում4) բոլորում

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:1) գիշեր (ցերեկ), ոչ (ոք), ստեպ (ստեպ), տուն (թանգարան)2) ալ (կարմիր), բուք (բորան), դեփ (դեղին), կողք (կողքի)3) վերև (ներքև), դեմ (դիմաց), դեսից (դենից), մանր (մունր)

Page 2: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

4) ժամ (պատարագ), գնացող (եկող), պատեհ (անպատեհ), առոք (փառոք)

7. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:1) Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:2) Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:3) Էմալե պրոֆիլը Ձեր,Ձեր հակինթ աչքերը բիլԵս այսօր կուզեմ երգել,Որպես մի անհայտ դը Լիլ:4) Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:

8. Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:Երբ քունդ գա, լուռ գիշերովՀոգիդ գրկեմ, համբույր տամ,Սրտիդ կպչեմ վառ կարոտով,Լամ ու խնդամ, մայրի´կ ջան ...(Ա. Իսահակյան)1) չորսում2) երկուսում3) բոլորում4) երեքում

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:1) Դոստոևսկի, համակարգիչ, գոնե, մոտ գալ2) համերկրացի, մանավանդ, գիշանգղ, Հայնե3) ուրեմն, նվագավարը, փոքր, քանիերորդ4) ֆուտբոլ, այսինքն, արքայադուստր, քաղաքը

10. Ո՞րը տարագիր բառի հոմանիշը չէ:1) պանդուխտ2) թափառական3) ասպնջական4) աստանդական

Page 3: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

11. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:1) Հայաստա՛ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:2) Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:3) Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:4) Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

12. Ո՞ր շարքի բոլոր դարձվածքների իմաստներն են ճիշտ բացատրված:1) քունը խլել-մտատանջել, սիրտը ելնել-հուզվել, գլուխ պահել-թաքնվել2) աստծու կրակ-շատիժ, ոտքը կապել-արգելք լինել, ջուր ծեծել-լողանալ3) աչքը բաց-ճարպիկ, հող դառնալ-մեռնել, երես չունենալ-կեղծել4) ճանապարհի բերել-դաստիարակել, քամուն տալ-վատնել, երկու խոսք-հակիրճ ասելիք

13. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:1) ճանապարհը ոտքով անցնել2) ականջին օղ անել3) խելք խելքի տալ4) աչքը վրան պահել

14. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ3) պատվարժան-անարգ, նոր-վերջին4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:1) գարեջուր, պարընկեր, հայազգի2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

16. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:1) ուղևոր2) ճեմարան

Page 4: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

3) սեղմակ4) համեղանալ

17. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:1) չվացուցակ2) հնգամյա3) արյունարբու4) դյուրագրգիռ

18. Ո՞րն է բաշխական թվաան:1) վեցերորդ2) հարյուրական3) մի երկու4) մեկ քառորդ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

20. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

21. Ո՞ր նախադասության մեջ կա գերադևական աստիճանով ածական:1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…2) Կարծես մանկական կապույտ երազումԱմեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Page 5: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

Օրորներով ամենօրոր…

22. Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա:4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:

23. Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:4) Այր մի, որ եկավ ապացուցելու, Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

24. Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իր հետևում կանգնածին:3) Երեկույան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպի երկրագնդի հարավային բևեռը:4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:

25. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ

26. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:1) Նա լավ էր հասկանում, որ ճրագը վառ պահողը որդին է լինելու:2) Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում:3) Հետևակը տեսավ, որ անծանոթը քաղաքը լավ չգիտի:

Page 6: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

4) Հնչեց երաժշտություն, ապա դուրս եկավ այն բանվորը ր խոսեց հախուռն ավյունով:

27. Ո՞ր նախադասության մեջ չկա բաղադրյալ ստորոգալ:1) Ջուրը տվեց հողին ծարավ,Տիղմ ու փրփուր ծովին ծարավ,Այս էր ամբողջը:2) Ամպրոպից հետո աշխարհը և դուՀասկանալի եք լինում ավելի:3) Բանաստեղծություն գրելու պահին Ամբողջ աշխարհը իմ տեղ ու տունն է:4) Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում:

28. Ո՞ր հոլովաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել նախադասության մեջ:Ճամփորդը նստել էր մի քարի վրա և լայնասաղարթ ծառի … չէր զգում ամառվա տապը:1) ստվերով2) ստվերում3) ստվերից4) ստվերների մեջ

29. Ո՞ր նախադասության մեջ կա համաձայնության սխալ:1) Հիացումի և ուրախության արցունքներ երևացին նրա աչքերում:2) Մի խումբ երեխաներ գետափի թավշյա կանաչների վրա վազվզում, պահմտոցի էին խաղում:3) Ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը, և երևացին մեծ նկարիչը իր շան հետ միասին:4) Նիզակներով և աղեղներով զինված թիկնապահ գունդը հետևեց թագավորին:

30. Ո՞ր նախադասության մեջ կա խնդրառության սխալ:1) Մենք վաղուց վարժվել ենք կենցաղային դժվարություններին:2) Ոսուցիչը հաճախ էր կատակում աշակերտների հետ:3) Իր այդ անմիտ արարքով նա նսեմացավ ներկաների առջև:4) Խժդժությունների նպատակն էր ամեն կերպ թուլացնել իշխանությունը:

31. Տրված է բազմաբարդ նախադասությունը քանի՞ բաղադրիչ նախադասությունից է կազմված:

Page 7: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

Անգլերենի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոներներից և ամերիկահայերից, որոնք ոչ միայն անգլերեն, այլև մինչև անգամ հայերեն խոսելիս ծամածռում էին իրենց բերանները, ես ատում էի այդ լեզուն, սակայն հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետել անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալ, համոզվեցի, որ Շեքսպիրի և Բայրոնի լեզվով խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն:1) 72) 53) 44) 6

32. Ո՞ր նախադասության մեջ կա ստորոգյալի լիակատար զեզչում:1) Տան կտուրի տակ արթուն էին լոկՀողոտ, մղեղոտ մեր երազները:2) Անթեղի վրա կատուն էր ննջում,Իսկ անթեղի տակ՝ հոգնած կրակը:3) Իսկ երազները աչք էին փակում,Երբ որ լուսաստղը աճքը բացում էր:4) Բակում փուլ գալիս և առոք-փառոքՈրոճում էին հոգնած ոզները:

33. Ո՞ր նախադասության մեջ բացահայտիչից հետո պետք է դրվի ստորակետ (նախադասություւնները կետադրված չեն):1) Բանաստեղծի դստեր Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում որ Թումանյանը շարունակ անդրադարձել է այդ խնդիրներին:2) Իր սիրո երգերում զգացմունքները բնության պատկերով է զուգորդել նաև սիրո մեծ երգիչը Իսահակյանը հետևելով ժողովրդական երգերի ավանդույթներին:3) Հայ դրամատուրգիայի մյուս մեծությունը Շիրվանզադեն էլ է կրել եվրոպական դրամատուրգիայի ազդեցությունը:4) Լույս է տոսնում նրա առաջին լուրջ երկը «Ռուզան» պատմական դրաման և Մուրացան կեղծանունը շա արագ հայտնի անուն է դառնում:

34. Ո՞ր նախադասության մեջ հատկացուցչի վրա պետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):1) Ոսկանը հանեց Ստեփանոսի արդեն խունացած նամակը և կարդաց նրա տագնապալի նախազգուշացումները:2) Որքան արհամարհանք կար այդ աղքատ օրիորդի զայրույթից շառագունած դեմքին:

Page 8: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

3) Գյուղում օրեցօր ավելանում էր Անդրեասի թրծած կավից շինված տների թիվը:4) Թավուտների միջից հազիվ նշմարվում էին Սամվելի նախահայրերի կառուցաց եկեղեցու խաչապսակ գմբեթները:

35. Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):1) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:2) Այդ տափարակը վերջանում է մի մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:3) Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:4) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

36. Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական որ՞միջոցն է գործածված:Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…1) համեմատություն2) հանգույց3) հակադրություն4) հեգնանք

37. Թվերի ո՞ր դասավորությունն է համապատասխանում այդ նախադասությունների տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականությունը:1) Ըստ այդ գազափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարություններից, աղքատներին՝ կեղեքումից»՝ ի տարբերություն պետության մյուս ձևի, որը «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է». հաջորդը «սահմանադրությունն է»:2) Արիստոտելը պետության երեք ճիշտ ձև էր առաջարկում՝ միապետություն, արիստոկրատիա, «սահմանադրություն»: Դրանցից առաջինը ամենաիդեալականն է. միապետը «ինքը օրենքն է»:3) Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը, և ազատության ու հարստության սկզբունքների միջև փոխզիջում կա, փորձ

Page 9: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

միավորելու աղքատների և հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:4) Պետությունն ինքը այնպիսի բնական զարգացման արդյունք է, ինչպիսին ընտանիքն է, սակայն, քանի որ շատ տարբեր մարդկանցից է կազմված, նա պետք է բազմակարծիք լինի՝ ի տարբերություն վերջինի:1) 4, 1, 2, 32) 4, 3, 1, 23) 2, 1, 3, 44) 2, 3, 1, 4

38. Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:3) Գազան, անասուն ու հաւ գեմ ունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկույն:4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

39. Ո՞վ է հետևյալ, մտքի հեղինաակը:«Այն ազգը, որ չունի կրիտիկա, չունի և մատենագրություն. մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հոգու»:1) Խաչատուր Աբովյանը2) Հովհաննես Թումանյանը3) Միքայել Նալբանդյանը4) Ավետիք Իսահակյանը

40. Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:1) գլխավոր իրադարձությունների անուններով2) վերջին իրադարձությունների անունով3) գլխավոր հերոսների անուններով4) խորհրդանիշների անուններով

41. Ո՞ւմ նամակներն են տեղ գտել Խաչատոր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:1) Աղասու և Հասան խանի2) հեղինակի և Աղասու3) Աղասու մոր և Բազլուի4) Թագուհու և գյուղացի Հարությունի

Page 10: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

42. Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:«Ի՞նչ է թագը…. Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…. Ի՞նչ է ծիրանին. ժողովրդական արյամբ կարմրած պատանի կտոր մը՝ զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:1) Դանիել Վարուժան2) Լևոն Շանթ3) Գրիգոր Զոհրապ4) Պետրոս Դուրյան

43. Պետրոս Դուրյանի ո՞ր ստեղծագործությունից է հետևյալ հատվածը:Էհ, մնաք բարով, Աստվա՛ծ և արև՛,Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև...Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից...1) Իմ մահը2) Լճակ3) Տրտունջք4) Իմ ցավը

44. Ո՞ր խոսքը Ալեքսանդր Շիրվանզադեի ո՞ր հերոսինն է:

ա) Սուրեն Էլիզաբարյան

1) «Միայն մի տարբերություն կա... Մեր հանքերը, մեր գործարանները նախ տալիս են ծուխ ու մուր, ապա՝ լույս, մինչդեռ մեր միջավայրը առայժմ տալիս է միայն ու միայն ապականություն, որի կատարյալ մարմնացումը ես եմ»:

բ) Միայքել Ալիմյան

2) «Մեր ժամանակներում բանականությունը և փողը միշտ պետք է շարժման մեջ լինեն»:

գ) Բագրատ Էլիզաբարյան

3) «Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ»:

դ) Անդրեաս Էլիզաբարյան

4) «Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես, բարձրացնես»:

1) ա-4, բ-1, գ-2, դ-32) ա-1, բ-3, գ-2, դ-43) ա-3, բ-1, գ-2, դ-44) ա-3, բ-1, գ-4, դ-2

Page 11: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

45. Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը ՀայաստանիԵվ հուսացին արդարություն մի խուլ աստծո դատաստանի:1) «Դանթեական առասպել» (Եղիշե Չարենց)2) «Մեր պատմիչները և մեր գուսանները» (Ավետիք Իսահակյան)3) «Մատյան ողբերգության» (Գրիգոր Նարեկացի)4) «Հոգեհանգիստ» (Հովհաննես Թումանյան)

46. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուից:1) «Հունձք կը ժողվեմ», «Մոխիրներուն առջև», «Այգերգ»2) «Խաչբուռ», «Ջուրեն դարձին», «Ձոն»3) «Կամներգ», «Ցորյանի ծովեր», «Առաջին ծիլեր»4) «Ջրտուք», «Աղորիք», «Գողգոթայի ծաղիկներ»

47. Ժողովածուներից և շարքերից քանիսի՞ հեղինակն է Վահան Տերյանը:Մթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Երգեր և վերքեր, Փշե պսակ, Երկիր Նաիրի, Ոսկի հեքիաթ, Հացին երգը, Երեք երգ տխրադալուկ աղջկան, Կատվի դրախտ, Տաղարան, Վերադարձ:1) վեցի2) յոթի3) ութի4) հինգի

48. Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:«Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը: Սոնան էր՝ զառ մանդիլներով նորահարսը՝ լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգուն ծիծաղում էր... »:1) «Ալպիական մանուշակ»2) «Խոնարհ աղջիկը»3) «Միրհավ»4) «Այու սարին լանջին»

49. Տրված հատվաշներից յուրաքանչյուրը ձախ կողմում նշված հեղինակներից որևէ մեկինն է: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

ա) Պարույր Սևակ

1) Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, մայրակա՛ն դու գիրկ...

Page 12: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

բ) Եղիշե Չարենց

2) Իմ մահվան օրը կիջնի լռություն,Ծանր կնստի քաղաքի վրա,Ինչպես ամպ մթին կամ հին տրտմությունԿամ լուր աղետի՝ թերթերում գրած:

գ) Վահան Տերյան

3) Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան...Ցավը տվեց մարդուն` Մարդը տարավ:

դ) Հովհաննես Շիրազ

4) Ապրել, ապրել, այնպես ապրել,

ե) Ավետիք Իսահակյան

1) ա-3, բ-1, գ-2, դ-42) ա-4, բ-2, գ-3, ե-13) ա-1, բ-3, գ-4, դ-24) ա-4, բ-2, դ-3, ե-1

50. Ո՞ր պոեմի գլխավոր հերոսն է Կոմիտասը: 1) «Դեպի լյառը Մասիս»2) «Բիբլիական»3) «Դանթեական առասպել»4) «Անլռելի զանգագատուն»

51. Ձևակերպումներից ո՞րն է սխալ:1) Ձայնակապը երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդ ձայնավորի հետ:2) Չգրվող, բայց արտասվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:3) Հայերենում միևնույն տառը կարող է արտահայտել մի քանի հնչյուններ:4) Այբուբենի մեջ տառերի հաջորդական կարգը կայուն է, բայց երբեմն կարող է խախտվել:

52. Ո՞ր բառերում կա ածանցի հնչյունափոխություն:1) բազմություն2) գործունեություն3) օրինագիծ4) դասամիջոց

53. Տրված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ:Զեղչել, հափշտակել, բարօրություն, խորազնին, դշխոյական, անհարկի, ջրարբի, խոտհարք, խաբեբաություն, զղջալ, աղոթք, վարկաբեկել, վարակիչ, ամբարտավան, կցկտուր:

Page 13: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

1) երեքում2) ոչ մեկում3) երկուսում4) մեկում

54. Ընդգծված բառերից քանի՞սն են գործածված փոխաբերական իմաստով:Եվ գնում ես դու քո ոտաբոբիկԵվ ալրաթաթախ առաջին սիրոՇիկնած, շփոթված ցավին ընդառաջ:1) երեքը2) չորսը3) բոլորը4) երկուսը

55. Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում ոլորան, որմ, որկոր բառերին:1) կեռման2) կերակրափող3) շավիղ4) պատ

56. Նշվածներից ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:1) անարգանքի ենթարկել2) ուշադրությունը կենտրոնացնել3) հիշողության մեջ ամրակայել4) հայացքը սևեռել

57. Ձախ շարքում տրված բառերից չորսը համապատասխանում են աջ շարքի բառակապակցություններին: Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:ա) մատուռ 1) աստիճանների ձողբ) բուրվառ 2) հեթանոսական տաճարգ) բազրիք 3) խնկարկելու անոթդ) նշխար 4) փոքրիկ եկեղեցիե) մեհյան

1) ա-4, բ-1, դ-3, ե-22) ա-4, բ-3, գ-1, ե-23) ա-2, բ-3, գ-1, ե-44) ա-4, բ-3, գ-1, դ-2

Page 14: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

58. Ինչպիսի՞ սխալ կա հետևյալ նախադասության մեջ:Արմենին՝ որպես լավագույն մարզիկ, նշանակեցին թիմի ավագ:1) շարադասության2) խնդրառության3) հոլովման4) բառագործածության

59. Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:1) կողի ընկնել-համառել, հաց կտրել-ապրուստից զրկել, ճանապարհ սովորեցնել-խորհուրդ տալ2) ի դերև ելնել-հույսերը չարդարանալ, իրեն հավաքել-զգաստանալ, դարձի գալ-զղջալ3) մարմին առնել-իրականանալ, կուրծք ծեծել-հավատացնել, ոտքի տակ ընկնել-խանգարել4) թիկունք թիկունքի տալ-իրար օգնել, ոտքերն ընկնել-աղաչել, ձեռք չտալ-հարմար չլինել

60. Ո՞ր նախադասության մեջ առաջ բառը մակբայ չէ:1) –Առա՛ջ անցիր, դու պետք է մեզ ուղեկցես:2) Շարժվեցինք առաջ, և մեր դիմաց բացվեց մի հրաշալի տեսարան:3) Առաջ այդ մասին կարելի էր միայն երազել:4) Մեզանից դեռ հազարամյակներ առաջ այդ մասին գիտեին:

61. Ո՞ր նախադասության մեջստառը ցուցական հոդ չէ:1) Երկուսս էլ մասնակցեցինք մրցույթին:2) Տեղիս բնակիչների մեծ մասը հայեր են:3) Վերջին ժամանակներս նա հաճախ է այցելում քեզ:4) Աշխարհումս ախ չիմ քաշի…

62. Ո՞ր նախադասության մեջ չկա անկանոն բայ:1) Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է:2) Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին:3) Մենք հասկանում ենք, թե կա մի մարդ, որ եթե մտքին դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց:4) Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխի փնչում:

63. Ո՞ր նախադասության մեջ չկա ձևաբայ:

Page 15: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

1) Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյաԵվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե…2) Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան…3) Փըռվեց… Ու միշտ, քանի որ կաՇահ ու գերի, ըստրուկ ու տերՉի լինելու երկրի վըրաՈ՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:4) Անց են կենում սեր ու խնդում,Գեղեցկություն, գանձ ու գահ…

64. Ո՞ր նախադասության մեջ կա ստորադասական շաղկապ:1) Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և պառկում խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա:2) Փոքր հանցանքը ծնում է մեծ հանցանք, այսինքն թե՝ չկա փոքր հանցանք:3) Մեր հայրենի գյուղերից մեկում, ըստ ավանդության, մի զարմանալի մարդ է եղել. եղե՞լ է նա արդյոք, չի եղել, ես դա չգիտեմ:4) Նրա շրթունքները շարժվում էին. ինչ-որ բան էր խոսում, իսկ թե ինչ էր ասում, չհասկացա:

65. Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում կա սխալ:Իմ ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում:Բանտում ամենքը երազում են գիշեր ու ցերեկ՝ սպասելով ազատվելու հրամանին:Ծերունիները, պատի տակ նստած, ազոթք էին մրմնջում…Զմրուխտյա գետակի վրա մի քանդված ջրաղաց կար…1) տակ-հետադիր կապ, մրմնջում էին-դիմավոր բայ, անցյալ ժամանակ2) քանդված-անդեմ բայ, հարակատար դերբայ, կար-դիմավոր բայ, սահմանական եղանակ3) ընկերներից-հասարակ գոյական, -ոջ հոլովում, ընկան-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև4) ամենքը-որոշյալ դերանուն, ուղղական հոլով, ազատվելու-ապակատար ձևաբայ

66. Ո՞ր նախադասության մեջ կա շարադասության սխալ:1) Հիացմունքից կարկամած՝ ճանապարհորդները դիտում էին ժայռերի միջև սեղմված հունով հոսող գետի փրփրացայտ ալիքները:

Page 16: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

2) Արշակը, երբ դասը սովորած չի լինում, նախընտրում է դպրոց չգնալ:3) Նա վերադարձել էր ոչ թե տուն, այլ գնացել էր խնջույքի:4) Եղբայրներիս հայտնած լուրը, որ արտասահման են մեկնելու, հանգիստ չէր տալիս ինձ:

67. Ո՞ր նախադասությունը բարդ ստորադասական չէ:1) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա:2) Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ:3) Ինչ որ ես չեմ ասել, նա կասի վաղը:4) Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին:

68. Ստորադաս (երկրորդական) նախադասություններից քանիսի՞ տեսակն է սխալ նշված:1) Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին եմ: (Ուղիղ խնդիր)2) Մենք, որ ունենք ոգի ու սիրտ քաջ, ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ: (բացահայտիչ)3) Ովքեր անցել են այդ ճանապարհով, անպայման կհիշեն ջինջ վտակը: (ենթակա)4) Ով վճռական պահին մոռանում է իր անձը, նա է հերոսը: (ստորոգելի)5) Խուստուփը, որ Նժդեհի անձեռակերտ հուշարձանն է, վերջապես ընդունեց հերոսի մասունքները: (հատկացուցիչ)

1) մեկի2) երեքի3) երկուսի4) չորսի

69. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:Տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, …………1) որ անպարտելի կարոտով բռնկված՝ անթիվ դարերից հետո նորից գտնենք իրար:2) բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ:

Page 17: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

3) երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի ու տարածոության բոլոր իրերը:4) որոնք անցան մի վայրկյանի պես:

70. Պարզ նախադասության փոխակերպման տարբերակներից քանի՞սն են սխալ:1) Մարդու՝ որևէ արհեստի կատարելապես տիրապետելու դեպքում աշխատանքը նրան երջանկություն է բերում:Եթե մարդը կատարելապես տիրապետում է որևէ արհեստի, աշխատանքը նրան երջանկություն է բերում:2) Վրանները հավաքելու ժամանակ Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:Երբ վրանները հավաքեցին, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:3) Մեզ իսկապես հետաքրքրող ոչ մի բան դժվար չէ մեզ համար:Ոչ մի բան, որ մեզ իսկապես հետաքարքրում է, դժվար չէ մեզ համար:4) Ամենադաժան բռնակալը օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո հանդես եկողն է:Ամենադաժան բռնակալը նա է, ով հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո:5) Ուշքի գալով մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:Երբ ուշքի եկավ, մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:

1) երեքը2) ոչ մեկը3) մեկը4) երկուսը

71. Ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի՛ իշխան. մենք կղզում ընդամենը հարյուր զիվոր ունենք,- հարցրեց թագուհին երկյուղած:1) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե նա ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

Page 18: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

2) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե ինքը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:3) Թագուհին երկյուղած հարցրեց, թե Մարզպետունի իշխանը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:4) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե իրենք ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

72. Տրվածէ համր բնագիր: Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված այն թվերը, որոնց տեղում նախադասության մեջ բութ պետք է լինի:Երբ մղձավանջային գիշերն անցավ(1) հաջորդ օրը քերելով Փոքր Ասիայի(2) խութերով կտրտված ափերը(3) նավը մտնում էր նավահանգստից նավահանգիստ(4) Զմյուռնիա Բեյրութ Մուդրոս: Մի պայծառ առավոտ(5) դեռ արևը չծագած հեռու մշուշում(6) հորիզոնից այն կողմ երևաց Ալեքսանդրիան(7) Եգիպտոսի(8) վաղուց հանրահայտ դարձած հինավուրց քաղաքներից մեկը(9) լի պատմական հուշարձաններով որոնք առինքնող էին(10) հրաշալիքներով լեցուն ու բազմաոճ1) 3, 4, 5, 6, 7, 8, 92) 1, 2, 4, 5, 6, 7, 8, 93) 2, 5, 6, 7, 9, 104) 2, 4, 5, 6, 7, 9

73. Նախադասություններից քանիսո՞ւմ կա կետադրական սխալ:1) Մարդ պետք է ապրի ծառի օրենքներով. արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով՝ տարածվի դեպի արևը:2) Ես ունեի մի երազ, որ այցելում էր քուն թե արթուն՝ տունը, մինչև առաստաղ, լցված էր գրքերով:3) Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր՝ ինչ է անելու, և շները չգիտեին՝ ինչ են անելու:4) Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով՝ չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:5) Սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա հետ էր ընկել և ործկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը:

Page 19: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

6) Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (Ավին ասել էր, որ անտառապահը հիվանդ է) նա գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

1) երեքում2) ոչ մեկում3) հինգում4) մեկում

74. Ո՞ր պնդումը ճիշտ չէ բաղաձայնույթի վերաբերյալ:1) Բնորոշ է հրապարակախոսական ոճին:2) Հաջող կիրառության դեպքում նպաստում է բանաստեղծական պատկերի կառուցմանը:3) Ստեղծում է բարեհնչություն և նվագայնություն:4) Ստեղծվում է ոչ միայն նույն բաղաձայնի, այլև նման բազաձայն հնչյունների կրկնությամբ:

75. Տվյալ պնդումներից քանի՞սն են ճիշտ:1) Գործառական ոճերը լինում են վեց տեսակի՝ առօրյա-խոսակցական, վարչական, գեղարվեստական, գիտական, պաշտոնական և հրապարակախոսական:2) Բաղաձայնույթը միայն նույն հնչյունի կրկնությունն է խոսքի որոշակի հատվածում:3) Բոլոր որոշիչները մակդիներ են, և բոլոր մակդիրները՝ որոշիչներ:4) Գիտական ոճը աչքի է ընկնում պատկերավորման-արտահայտչական միջոցների առատությամբ:5) Հայոց բանաստեղծության մեջ բաղաձայնույթը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Նարեկացին:

1) բոլորը2) երեքը3) չորսը4) ոչ մեկը

76. Նախադասությունների ո՞ր դասավորությունն է համապատասխանում շարադրանքի (տեքստի) քերականական և տրամաբանական ճիշտ կառուցվածքին:1) Դրա շնորհիվ մարդիկ գազի հոտը կարող են զգալ նույնիսկ չնչին քանակի դեպքում: Այս նախազգուշական միջոցը հնարավորություն է տալիս անմիջապես զգալ գազի առկայությունը բնակարանում:

Page 20: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

2) Բնական գազը, որ որպես վառելիք օգտագործվում է կենցաղում, չունի ո՛չ հոտ, ո՛չ գույն: Այդ պատճառով շատ դժվար է միանգամից «նկատել» կամ զգալ գազի արտահոսքը:3) Գազը կարող է առաջացնել նաև թունավորում: Գազի արտահոսքը բնակարանում «նկատելու» նպատակով գազաբաշխման կայաններում գազը նախապես խառնում են սուր, տհաճ հոտ ունեցող նյութի հետ:4) Արտահոսքի ժամանակ դիֆուզիայի հետևանքով գազը տարածվում է ամբողջ բնակարանում: Գազի և օդի քանակների որոշակի հարաբերակցության դեպքում, երբ բնակարանը բոլոր կողմերից փակ է (հատկապես ձմռանը), գոյանում է խառնուրդ, որը կարող է պայթել, օրինակ, վառվող լուցկուց:

1) 4, 1, 2, 32) 3, 1, 4, 23) 2. 4, 3, 14) 2, 3, 1, 4

77. Ո՞ր նախադասությունը իմաստով չի հակասում տրված նախադասությանը:Փայտփորիկը, ծակելով ծառի կեղևը, ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց ձայնի արագությունը մոտ երկու անգամ գերազանցող այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը և կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:1) Երբ փայտփորիկը ծակում է ծառի կեղևը, յուրաքանրյուր հարվածուվ կտուցն առաջ է մղում ձայնի արագությունը կրկնակի գերազանցող 555 մետր-վարկյան արագությամբ, բայց վերջինս ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը դեպի կտուցը շարժվում է միայն ուղիղ գծով:2) Ծակելով ծառի կեղևը` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում մոտավորապես 555 մետր-վայրկյան արագությամբ (դա մոտ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը), սակայն այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը շարժվում է խիստ ուղիղ գծով:3) Շառի կեղևը ծակելու ժամանակ փայտփորիկը ամեն հարվածով կտուցը տանում է առաջ ձայնի արագությունից երկու անգամ արագ` 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց նման արագությունը չի առաջացնում ո՛չ ուղեղի ցնցում, ո՛չ գլխացավ, քանի որ միանգամայն ուղիղ գծով են ընթանում գլուխը և կտուցը:

Page 21: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

4) Ծառի կեղևը ծակելով` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է շարժում ձայնի արագությամբ, բայց մոտ 555 մետր-վայրկյան այդ արագությունը նրան ուղեղի ցնցում ու գլխացավ չի պատճառում, քանի որ փայտփորիկի գանգն ու կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

78. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանի» վերաբերյալ:1) Աբովյանը խոսում է նոր` աշխարհաբար լոզվով գրելու անհրաժեշտության մասին;2) Աբովյանը խոսում է ժողովրդին հոգեհարազատ թեմաներով գրելու անհրաժեշտության մասին:3) Աբովյանը կարծում է, որ մեր ազգը ուսումնասեր չէ, և կարդալը նրա համար արժեք չունի:4) Աբովյանը բարձր է գնահատում գրաբարը` իբրև կատարյալ և անթերի լեզու:

79. Գաղափարական ո՞ր գիծը Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամային բնորոշ չէ:1) Զգացմունքի և մտքի ներքին հակադրությունը և բախումը հավերժական են:2) Մարդը կարող է հասնել կատարելության, եթե իր ձգտումների հիմքում դնի բանականության հզոր ուժը:3) Կյանքը թափանցում է նաև կղզի` տաճարի պատերից ներս, փոխվում է ողջ միաբանության կյանքի ուղին:4) Մարդ միշտ ձգտում է բարձրունքների, իր երազած կատարելության, բայց երբեք չի հասնում ավարտին, քանի որ անվախճան է մարդկային մտքի շարժումը:

80. Նշված պնդումներից քանի՞սն են սխալ1) Հայրեն կոչվող ոտանավորի չափը մեր քերթության մեջ առաջին անգամ գործածել է Գրիգոր Նարեկացին, իսկ ավելի ուշ այդ չափով ստեղծագործել են նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը և ուրիշներ:2) Գ. Զոհրապը գրել է վեպ և նորավեպեր:3) Հ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթ է, իսկ Դ. Դեմիրճյանի համանուն ստեղծագործությունը` պատմվածք:4) Լևոն Շանթը գրել է միայն դրամաներ:5) Վ. Տերյանը գրել է սոնետներ, տրիոլետներ, գազելներ և չափածո նովելներ:6)Հ. Սահյանի «Ինչո՞ւ հիշեցրի» ստեղծագործությունը բանստեղծություն է, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը»`

Page 22: elenasargsyan.files.wordpress.com€¦  · Web view1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:. 1) թիկն-թոց, ան-րեն, վառ-դ, գիշեր-թիկ.

դիցապատմական ողբերգություն, իսկ Հ. Շիրազի «Բիբլիականը» և Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը»` պոեմներ:

1) երկուսը2) երեքը3) բոլորը4) ոչ մեկը