Matematika

7
Խնդրագիրք Խնդիրներ 5-6 դասարանների համար Տիգրան Արզումանյան

Transcript of Matematika

Page 1: Matematika

Խնդրագիրք

Խնդիրներ 5-6 դասարանների համար

Տիգրան

Արզումանյան

Page 2: Matematika

Կաին 11 խաղաքարտեր, I քարտի վրա գրված էր 1 թվանշանը, II քարտի վրա՝ 2 թվանշանը ...

Երկու աշակերտները՝ Տիգրանը և Վանիկը խաղում էին դրանցով: Տիգրանը վերցրեց 5 խաղաքարտ, իսկ

Վանիկը՝ 4: Տիգրանը ասաց. - Քո մոտի քարտերի վրա գրված թվանշանների

գումարը հաստատ զույգ է:Ինչ էր Տիգրանի քարտերի թվանշանների գումարը:

A)22 B)28 C)30 D)39 E)45

Page 3: Matematika

Ստորջրյա թագավորի պալատում ծառայում են ութ, ինը և տաս ոտք ունեցող ութոտնուկներ: 9 ոտք ունեցողները միշտ ստում են, սակայն 8 և 10 ոտք ունեցողները միշտ ճիշտ են խոսում։ Մի օր չորս ութոտնուկները հանդիպում են միմյանց։ Կապույտ գույնի ութոտնուկն ասում է.

«Բոլորս միասին ունենք 32 ոտք»: Կանաչն ասում է. «Բոլորս միասին ունենք 33 ոտք»: Դեղինն ասում է. «Բոլորս միասին ունենք 35 ոտք»: Իսկ Կարմիրն ասում է. «Բոլորս միասին ունենք 37 ոտք»։ Ո՞ր գույնի ութոտնուկն է ճիշտ ասում։

(A)կարմիր (B)կապույտ (C)կանաչ (D)դեղին (E)ոչ մեկը

Page 4: Matematika

Եթե RRO x O = PO5O հավասարման մեջ R, O և P տառերը համապատասխանում են տարբեր թվանշանների ( RO -ն R և O

թվանշաններից բաղկացած թիվ է), ապա R+O+P = ?

(A) 13 (B) 15 (C) 16 (D) 17 (E) 20

Page 5: Matematika

LOM + CO = KAA հավասարման մեջ յուրաքանչյուր տառին

համապատասխանում է մեկ թվանշան (տարբեր տառերին` տարբեր թվանշաններ, նույն տառերին` նույն թվանշաններ): Գտե՛ք KM - LC տարբերության արժեքը:

(A) 10 (B) 11 (C) 12 (D) 21 (E) 22

Page 6: Matematika

Պարախմբում կա 45 տղա և 31 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Քանի՞ աղջիկ և

տղա կլինի պարախմբում այդ ժամանակ:

(A) 144 (B) 154 (C) 164 (D) 174 (E) 184

Page 7: Matematika

Տրված է չորս դրական թիվ՝ a, b, c և d, որտեղ a > b > c > d։ Թվերից մեկը պետք է մեծացնել 1-ով այնպես, որ դրանից հետո ստացված չորս թվերի արտադրյալը լինի նվազագույնը։ Թվերից ո՞րն է պետք մեծացնել 1-

ով։ (A) a (B) b (C) c (D) d (E) a-ն կամ c-

ն