Mariam media
Transcript of Mariam media
![Page 1: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/1.jpg)
Ճամփորդությունտոնածառերի հետՏեսավ ու պատմեց՝ Մարիամը
Գրառեց՝ տատիկը
Լուսանկարեցին՝ տատիկը և քեռին
![Page 2: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/2.jpg)
Զվարթնոցի զվարթտոնածառը
Այս տարի Նոր Տարին դիմավորել եմԱմերիկայում, Վաշինգտոն քաղաքում: Վաշինգտոն գնալու ճանապարհին ևհետո, Վաշինգտոն քաղաքում, բազմաթիվ տոնածառեր եմ տեսել, ևլուսանկարել եմ դրանց մեծ մասը: Առաջին տոնածառը ես տեսա ԵրևանիԶվարթնոց օդանավակայանում: Դամեծ, գեղեցիկ տոնածառ էր, կլոր մեծխաղալիքներով:
![Page 3: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/3.jpg)
Նախքան օդանավնստելը
Իսկ ահա Զվարթնոց օդանավակայանիներսում, այնտեղ, որտեղից պետք էինքնաթիռ նստեինք, ես տեսա ավելիփոքր, բայց շատ գեղեցիկ մեկ այլտոնածառ: Այն ճերմակ էր, կարծեսեղյամ նստած լիներ և սառած: Շատգեղեցիկ էր: Ես նկարվել եմ դրակողքին:
![Page 4: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/4.jpg)
Welcome to the United States of America
Հաջորդ տոնածառն արդենԱմերիկայում էր, նույնպեսօդանավակայանում: Նրա վրախաղալիքներ չկային, բայց զարդարվածէր լույսերով և ժապավեններով: Ես դեռչգիտեի, որ այդպիսի տոնածառեր շատպիտի տեսնեմ: Ամերիկայումտոնածառերի վրա շատ-շատ լույսեր ենլինում:
![Page 5: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/5.jpg)
Քույրիկիս տոնածառը
Նույն օրը, երբ գնացի քեռուս տուն, այնտեղ տեսա քույրիկիս` Անիի համարզարդարված տոնածառը: Շատ մեծ չէր: Վրայից կախված խաղալիքների մեծմասը կենդանիներ էին` եղջերու, ուլիկ, շնիկ, հետո` աստղիկներ, սրտիկներ, շեփոր: Դա շատ բարի, հատուկտոնածառ էր: Անընդհատ ուզում էիրվրայից կախված կենդանիների հետխոսել: Զարմանալի է, բայցխաղալինքերի մեծ մասը ծղոտից էրհյուսած: Մենք Անիի հետ խաղում էինքայդ խաղալիքներով, հետո կրկին կախումտոնածառից: Անիի տոնածառն էլ շատլույսեր ուներ, և երբ լույսերը վառվածչէին լինում, տոնածառը կարծես տխրումէր: Ավելի գեղեցիկ էր վառվող լույսերով
![Page 6: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/6.jpg)
Ամերիկյանհանրախանութում
Հաջորդ օրը գնացինք մոլ: Մոլը շատմեծ խանութ է, որտեղ ամեն ինչվաճառվում է. հագուստ, կահույք, խաղալիք, ամաններ, ուտելիքներ: Այստեղ առաջին հարկում կայինսրճարաններ՝ հունական, չինական, կորեական, ճապոնական, իտալական, թուրքական, վիետնամականուտելիքներով: Հայկական չկար:
![Page 7: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/7.jpg)
Ամերիկյանհանրախանութի մեծտոնածառը
Այդ հարկում մի շատ մեծ, շքեղտոնածառ կար, շատ մեծ. կլորխաղալիքներով, շարք-շարք ոսկեգույնու կարմիր: Ուրախ տոնածառ էր: Դրա տակ մի մեծ կարմիր մեքենակար, և տոնածառի տակ նստած էր միմեծ Ձմեռ պապ: Ես մտածեցի, որ Ձմեռպապն այդ մեքենայով է գնալունվերներ բաժանելու:
![Page 8: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/8.jpg)
Սառցադաշտիտոնածառը
Երեկոյան գնացինք սառույցիսահարան: Շատ լավն էր, իսկգլխավորը` շուրջ բոլորը ծառերըզարդարված էին լույսերով, և մի հատէլ շատ մեծ, միայն լույսե տոնածառկար: Այսինքն իսկական ծառը չկար, բայց լույսերով կլոր օղակներով ծառիպատկեր էին ստեղծել,և դա շատգեղեցիկ էր: Անընդհատ ուզում էինայել:
![Page 9: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/9.jpg)
Եկեղեցու դիմաց
Դեկտեմբերի քսանչորսին գնացինքԱմերիկայի ամենամեծ եկեղեցին: Այնտեղ նշում էին Հիսուս Քրիստոսիծննդյան օրը: Դեկտեմբերի քսանչորս-քսանհինգն այնտեղ կոչվում են Ծննդյանտոների օրեր: Այս երկրում տոնածառըզարդարում են և Ձմեռ պապը գալիս է ոչթե Նոր տարուն, հունվարի մեկին, այլԾննդյան տոնին: Չգիտեմ, թե ինչ կապկա Ձմեռ պապի և Քրիստոսի Ծննդյանմիջև, բայց Ձմեռ պապը նվերներըբաժանում է Ծննդյան տոնի գիշերը:
![Page 10: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/10.jpg)
Հրեշտակները
Բայց եկեղեցում ոչ Ձմեռ պապ կար, ոչտոնածառ: Բեմի վրա շատ-շատերեխաներ կային, հրեշտակի թևերով ևարծաթագույն պսակներով: Ինձ էլ միպսակ նվիրեցին, և ես հետոլուսանկարվեցի այդ պսակով: Հետաքրքիր էր, բայց ինձ համար շատուրախ չէր: Ինձ այնպես է թվում, որշատ երեխաների համար էլ ուրախ չէր, չնայած նրանց ծնողները ծիծաղումէին:
![Page 11: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/11.jpg)
Նվերներով տոնածառը
Հաջորդ օրը, Սուրբ Ծննդյանառավոտյան գնացինք Անիի մյուս, ամերիկյան տատիկ-պապիկի տուն: Նրանք մեծ տոնածառ ունեին: Այդտոնածառի ամենալավ բանն այն էր, որտակը շատ, շատ-շատ տուփեր կային, որոնք նվերներ էին բոլորիս համար: Նախորդ օրը ես և տատիկս նույնպեսշատ նվերներ էինք գնել, և ես գիտեի, թե ում ինչ ենք նվիրելու: Բայց շատհետաքրքիր էր, թե ինձ ինչ եննվիրելու:
![Page 12: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/12.jpg)
Ես և քույրիկսգուլպաների հետ
Այդ նվերները Ձմեռ պապը չի անում: Այստեղ Ձմեռ պապը միայն փոքրիկնվերներ է դնում մեծ գուլպաների մեջ: Օրինակ, ինձ բաժին հասած գուլպայիմեջ նույնպես գուլպա էր: Բայցտոնածառի տակի նվերները մարդիկ ենմիմյանց անում:
![Page 13: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/13.jpg)
Ձմեռ պապի նվիրածգուլպաները
Ես միանգամից այնքան շատ նվերներստացա, որ նույնիսկ զարմանալի էր. գիրք, երեք տեսակ խաղալիք, որոնցիցմեկը հատկապես շատ սիրեցի ևԱմերիկայում ամեն օր խաղում էի: Մտածում եմ, որ տատիկիս կխնդրեմԵրևանի համար այդ խաղալիքից շատգնի և բոլոր երեխաներին նվիրենք:
![Page 14: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/14.jpg)
Ես նվերներշաաաաատ եմ սիրում
Հետո նվեր ստացա Նոր տարվա միզգեստ, դա կարծեմ Շանթի նվերն էր: Շանթը Անիի քեռին է: Նա հայերեն չիխոսում, բայց շատ լավն է: Ինձանգլերեն մի երգ է սովորեցրել: Չգիտեմ ով, բայց մեկը ինձ նվիրել էնաև մի գիշերազգեստ: Փափուկ, կետիկներով: Լավն է:
![Page 15: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/15.jpg)
Մեր ընթրիքը
Նվերները բաժանելուց հետո բոլորովխաղում էինք իմ նոր խաղալիքով, իսկհետո բոլորով ընթրեցինք: Կարծեմտաս մարդուց շատ էինք:
![Page 16: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/16.jpg)
Փուչիկներն իմ ետևում
Մի օր Արսեն քեռուս հետ գնացինքԱմերիկայի ձայն կոչվող ռադիո, թեհեռուստատեսություն: Նա այնտեղ էաշխատում: Այստեղ տոնածառ չկար, բայց շատ փուչիկներ կային: Ես դրանցհետ էլ եմ լուսանկարվել: Ահա այդնկարը: Կարծեմ գեղեցիկ է:
![Page 17: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/17.jpg)
ՄարիամԲադալյան, Ամերիկայիձայն, Վաշինգտոն
Այնտեղ հանդիպեցինք վրացիների, ռուսների, ադրբեջանցիների: Այստեղ էլշատ նվերներ կային: Ինձ նվիրեցինմատիտներ, հաշվիչներ, գլխարկ, ծոցատետր և այլ բաներ, որոնց բոլորիվրա էլ գրված է «Ամերիկայի ձայն»: Հիմա ես գրում եմ այնտեղ նվերստացած մատիտով:
![Page 18: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/18.jpg)
Ես և կենդանաբանական այգուլուսավորված ծառը (դինոզավրերիթանգարանինը չեմ գտնում )
Դրա հաջորդ օրը գնացի դինոզավրերիթանգարան: Հենց առաջին հարկում մի շատմեծ փիղ կար, իսկ փղի կողքին` հսկայականտոնածառ: Չգիտեմ նույնիսկ, փիղն էր ավելիմեծ, թե տոնածառը: Շատ նման էրՀայաստանի տոնածառերին, բայց մերԵրևանի հրապարակի տոնածառն ավելի մեծէ և ավելի գեղեցիկ: ԱռհասարակԱմերիկայում ես մեր Երևանի հրապարակիտոնածառի նման գեղեցիկ տոնածառ չեմտեսել:
![Page 19: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/19.jpg)
Հնդկացիների հագուստըշատ տոնական է
Վաշինգտոնում կա Հնդկացիներիթանգարան: Հնդկացիները Ամերիկայիամենահին բնակիչներն էին: ԱյսՎաշինգտոն քաղաքի տեղում, օրինակ, նախկինում ապրում էին Չիրոկիկոչվող հնդկացիները, որոնք իրենցերկար ու նեղ նավակներով նավարկումէին Պոտոմակ գետով: Հիմա Պոտոմակգետը կա, չիրոկիներ չկան, իսկնավակները թանգարանում են:
![Page 20: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/20.jpg)
Հյուր գնացած տներիցմեկի տոնածառն ու ես
Մենք շատ ընտանիքիների ենք հյուրգնացել, և բոլորի տանն էլ տոնածառկար: Համարյա ոչ մեկի տանը փոքրտոնածառ չեմ տեսել, բոլորն էլհասնում էին մինչև առաստաղ:
![Page 21: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/21.jpg)
Մենք էլ փորձեցինք մերտոնածառըպատրաստել…
![Page 22: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/22.jpg)
Իմ տոնածառըպատրաստ է
Բոլոր տոնածառերն էլ մեր, Հայաստանի տոնածառերի նման են, բայց այստեղ շատ են ժապավենները, իսկ Հայաստանում` փայլերը: Հետո, այստեղ տոնածառների տակ միշտ կանծաղկամաններով ծաղիկներ: Բայցդրանք արհեստական են, ես ստուգելեմ…
![Page 23: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/23.jpg)
Փոքր Մհերի հետ
Հունվարի չորսից-յոթը ես տատիկիսհետ գնացել եմ Ֆիլադելֆիա: Ֆիլադելֆիան Ամերիկայի առաջինմայրաքաղաքն է եղել, իսկ հիմաՓենսիլվանիա նահանգի մայրաքաղաքնէ: Այստեղ շատ հայեր են ապրում: Կան հինգ հայկական եկեղեցի, մեկհայկական դպրոց, Սասունցի Դավիթէպոսի Փոքր Մհերի արձանը:
![Page 24: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/24.jpg)
Ֆիլադելֆիայի հայկականՍահակ-Մեսրոպ եկեղեցուտոնածառը. ձախ անկյունումերևում են ծաղիկները
Հայկական եկեղեցիներից մեկի այս տոնածառըհիմնական տեսակն էր տոնածառի: Զարդարված էր արհեստական մեծ ծաղկներովև ժապավեններով: Ամերիկայում իմ տեսածտոնածառերից շատերն են այսպիսին: Գեղեցիկ է: Բայց մի տեսակ տխուր է թվում: Ինձ այնպես է թվում, որ դրա շուրջը չեսկարող երգելով պտտվել. «Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ»: Սիրունէ, բայց շատ պայծառ չէ: Գուցե ես սխալվումեմ, և տոնածառն այդպես միայնակ էր թվում, որովհետև եկեղեցում մարդ չկար:
![Page 25: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/25.jpg)
Շենքերի արտաքինհարդարանքը
Շատ պայծառ ու սիրուն են բոլորտների ու փողոցներիզարդարանքները: Լույսերովեղնիկների, ձմեռ պապերիկերպարանքներ են համարյա բոլորտների և տների առջևի թփերիվրա, իսկ ծառերը… Ծառերը շատ-շատգեղեցիկ են: Երբեմն մի ճյւողը, երբեմնմիայն բունը, երբեմն բոլոր ճյուղերըլուսազարդ են, հիմնանաւոմ` արծաթագույն, բայց կան նաևկապույտ, կանաչ, կարմիր, դեղինգույներ:
![Page 26: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/26.jpg)
Կենդանաբանականայգու լույսերը
![Page 27: Mariam media](https://reader031.fdocument.pub/reader031/viewer/2022013115/55a1e8e11a28ab84358b4635/html5/thumbnails/27.jpg)
Դե, ցտեսությու՛ն