Kecharis vanq
-
Upload
karinemkhitaryan -
Category
Documents
-
view
1.850 -
download
2
Transcript of Kecharis vanq
8-րդ դաս. խումբ համար 4՝ Գասպարյան Խաչիկ, Զաքարյան Հելեն,Բաշրաթյան Անահիտ, Մարտիրոսյաան Էդուարդ
ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆՔ
Կեչառիսի վանքային համալիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում XI-XIIIդդ ընթացքում կառուցված վանքային համալիր։ Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1033թ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։Կեչառիսի տարածքում կան XII - XIII դդ բազմաթիվ խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ)։
Կեչառիսի վանքային համալիր
Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Ովքեր են աշխատել ու գործել
Կեչառիսում
Կառուցվածքը Համալիրը կազմված է չորս
եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։
Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։
Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XIդ. ճարտարապետական բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051թ.-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս.Նշանն է։ Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս.Նշանի կողքին։ Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։
Ինչ շինությունների հարեվանությամբ է գտնվում
Շինությունների հիմնական խմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս.Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։
Կեչառիսի խաչքարները Կեչառիսում կան XII-XIIIդդ.
բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։
XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել է ծանր վիճակում: 1161–65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրել է և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը:
Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203–14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը: Կաթողիկեն ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր շինություն է, հարդարանքով՝ համալիրի եկեղեցիներից ամենաշքեղը: Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ) 1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Համալիրում է նաև Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար):
Կեչառիսի վանքում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտերում զոհված Պահլավունյաց տոհմի Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099 թ.) և Մեծ իշխան Պռոշը (1284 թ.):
Ընդհանուր տեղեկություններ
1248 թ-ին Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները:
XVIII դարում Կեչառիսի վանքն ամայացել է, 1828 թ-ին երկրաշարժից քանդվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը:
1947–49 թթ-ին վանքի տարածքը բարեկարգվել է, պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: 1990-ական թվականներին նորոգվել են Կաթողիկե և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները: Նորոգումից հետո՝ 2000 թ-ին, Կեչառիսի վանքը վերաօծվել է և դարձել Կոտայքի թեմի առաջնորդանիստը:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո Կեչառիսը դարձել է Երևանի պետական հիմնարկների ծառայողների համար ամառանոց: 1843-ին, ամռանը հանգստացողների համար ժամերգություններ կատարելու նպատակով, վանքի ընդարձակ գավթի արևմտյան կողմում բեմ են կառուցել, և գավիթը ծառայել է որպես եկեղեցի: 1947-49-ին Կեչառիսի վանքի շենքերը վերանորոգվել են, տանիքները ծածկվել են քարե սալերով, վանքի տարածքը բարեկարգվել է և պարսպապատվել: 1990-ական թթ. նորոգվել են Կաթողիկե և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները:
Վանքի բոլոր շենքերը կառուցված են սրբատաշ բազալտ քարով: Գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք` բեմի երկու կողմերում երկհարկանի ավանդատներով: Արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով, քառասյուն կենտրոնակազմ գավիթը: Հարավային կողմում գտնվում են ոչ մեծ, սլացիկ համաչափություններով, գմբեթավոր Ս. Նշան եկեղեցին և նրա կողքին` Կաթողիկեն, որը ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով է
Նրանցից 120 մ արևմուտք կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին` բարձր թմբուկով գմբեթով: Կեչառիսի վանքի XI-XIII դդ. բազմաթիվ խաչքարերի շարքում առանձնանում է ճարտարապետ Վեցիկի մահարձանը, որը կերտել են նրա ճարտարապետ եղբայրները: Այն բաղկացած է երկաստիճան որմնախարսխով պատվանդանից և նրա վրա դրված, հիմնաքարի վրա բարձրացող խաչքարից: Կեչառիսի վանքի համալիրի արտահայտչականությունը պայմանավորված է առանձին կառուցվածքների բազմապիսի ու տարբեր չափերի ծավալների ներդաշնակ համաչափություններով (որը կազմակերպում և խմբավորում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին), բնապատկերին համահնչուն ճարտարապետությամբ, գունագեղությամբ:
Նորոգումից հետո (բարերար` Վ. Հարությունյան) 2000-ի հուլիսի 9-ին տեղի է ունեցել Կեչառիսի վանքի վերաօծումը` ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի:
Վանքի եկեղեցին ներսից
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին(1013թ.)
Սբ. Հարություն եկեղեցին(1220թ.)հյուսիս-արեվմուտքից
ՀԵԼԵՆ
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿ
ԱՆԱՀԻՏ
ՎԵՐՋ