Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

11
Համար 4 Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով Ծրագրի մասին Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Ծրագրի խնդիրներն են` - Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում: - Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները: - Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ: - Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում ընտրվել են 20 թիրախ համայնքներ , ձևավորվել են համայնքային ակտիվ խմբեր, իրականացվել են կարողությունների զարգացման դասընթացներ և նախագծվել են մշակութային զարգացման ծրագրեր: Ծրագրի ընթացքում թիրախ համայնքների ներկայացուցիչների համար իրականացվել են դասընթացներ հետևյալ թեմաներով. 1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում 2. Միջմշակութային կառավարում 3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում 4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում 5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ 6. Ծրագրի կառավարում 7. Համայնքների մշակութային զարգացում 8. Կամավորական ծրագրերի արդյունավետ կառավարում ... և այլն Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցովծրագիրը իրականացվում է ԳՈՒՐՏռեսուրս կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ”: 04-06/2014

description

This newsletter has been published in the framework of ''Equal Opportunities for National Minorities and Disadvantaged Groups in Realizing Cultural Rights: Richness through Diversity'' project implemented by Civic Development and Partnership Foundation (CDPF) and “NGO Center” civil society development NGO, in partnership with Ukrainian partner “GURT Resource Center” and with the financial support of European Union. The aim of the Project is to develop cultural diversity and support the culture of national minorities by strengthening the capacities of local authorities, CSOs, managers of cultural institutions in local communities of Ukraine and Armenia. In this edition the following activities and events are included: Grant Scheme implementation The descriptive overviews of the projects and the concrete events held in the framework of the projects (The information about the projects implemented in CDPF's communities is completed, but the relevant sector has been

Transcript of Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Page 1: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4

Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար.

հարստություն բազմազանության միջոցով

Ծրագրի մասին Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագրի խնդիրներն են`

- Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում: - Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները: - Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ: - Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում ընտրվել են 20 թիրախ համայնքներ , ձևավորվել են համայնքային ակտիվ խմբեր, իրականացվել են կարողությունների զարգացման դասընթացներ և նախագծվել են մշակութային զարգացման ծրագրեր: Ծրագրի ընթացքում թիրախ համայնքների ներկայացուցիչների համար իրականացվել են դասընթացներ հետևյալ թեմաներով.

1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում 2. Միջմշակութային կառավարում 3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում 4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում 5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային

կառավարման մեջ 6. Ծրագրի կառավարում 7. Համայնքների մշակութային զարգացում 8. Կամավորական ծրագրերի արդյունավետ կառավարում ... և այլն

“Հավասար հնարավորություններ

ազգային փոքրամասնությունների

և խոցելի խմբերի մշակութային իրավունքների

իրագործման համար. հարստություն

բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս

կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի

հետ համագործակցությամբ և

ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

04-06/2014

Page 2: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4

Դրամաշնորհային բաղադրիչ

Ծրագրի թիրախ համայնքներում մշակութային բաղադրիչով դրամաշնորհային ծրագրերի իրականացում

Ուկրաինական ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոնի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և ‘’ՀԿ Կենտրոն’’ քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության կողմից ‘’Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագրի շրջանակներում, հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ Հայաստանի և Կիևի շրջանի համայնքներում ծրագրերի իրագործման նպատակով: Դրամաշնորհային մրցույթի նպատակն էր աջակցել Հայաստանի և Կիևի շրջանի համայնքներում տեղական ոչ առևտրային կազմակերպությունների նախաձեռնությունները մշակույթի ոլորտում: Ընտրական հաձնաժողովի կողմից, որը կազմված էր ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, ֆինանսավորման համար ընտրվեցին տասը ծրագրեր, որոնցից հինգը համապատասխանաբար պետք է իրականացվեին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, իսկ մյուս հինգը՝ ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության թիրախ հանդիսացող համայնքներում:

Ֆինանսավորման արժանացած ծրագրերը մեկնարկել են 2013թ.-ի դեկտեմբեր ամսից և իրականացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից.

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի թիրախ համայնքներ.

1. Մեծամոր - ՛՛Հույսի Մեծամոր՛՛ ՀԿ

2. Ճամբարակ - ՛՛Աստղացոլք՛՛ հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ

3. Ճամբարակ - ՛՛Արեգունի՛՛ սոցիալական զարգացման ՀԿ

4. Մեծամոր - ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ԲՀԿ

5. Շամիրամ - ՛՛Միդիա-Շանգալ՛՛ եզդիների ազգային միավորում ՀԿ

՛՛ՀԿ Կենտրոն՛՛ քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության թիրախ համայնքներ.

1. Դիլիջան - ՛՛Հույսի կամուրջ՛՛ հկ Դիլիջանի մասնաճյուղ

2. Դիլիջան - ՛՛Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն՛՛ ՀԿ

3. Աղավնավանք - ՛՛Դիլիջանի Համայնքների միություն՛՛

4. Ազատան - ՛՛Հյուսիսային մարզերի եզդիների միավորում՛՛ ՀԿ

5. Մեծ Այրում - ՛՛Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն՛՛ ՀԿ

Մեծամոր - ՛՛Հույսի Մեծամոր՛՛ ՀԿ - ՛՛Մշակութային կյանք բոլորի համար՛՛

Դրամաշնորհային ծրագրերից մեկը, որը կոչվում էր ՛ ՛Մշակութային կյանք բոլորի համար՛՛ և իրականացվում էր ՛՛Հույսի Մեծամոր՛՛ ՀԿ-ի կողմից, նպատակամղված էր Մեծամոր քաղաքի մշակութային տան հզորացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը, որոնք նպաստավոր նախադրյալներ կստեղծեին քաղաքի առօրյա կյանքում ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներկայացուցիչների ներգրավման համար: Ծրագրի յուրօրինակ ադյունքներից մեկն է հանդիսանում նաև Երիտասարդ առաջնորդների խմբակի հիմնումը:

Էջ 2

Page 3: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Էջ 3 Համար 4

Խմբակի ձևավորման շնորհիվ զգալիորեն ակտիվացել է քաղաքի մշակութային կյանքը՝ տարբեր մշակութային միջոցառումներ և նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: Այս խմբակի մեջ ակտիվ և կարևոր դերակատարություն և ներգրավվածություն ունեն նաև ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներկայացուցիչները: 2014 թ.-ի հունիսի 3-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ՛՛Մշակութային կյանք բոլորի համար՛՛ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում կազմակերպվել էին լուսանկարների ցուցադրություն և ամփոփիչ մշակությաին միջոցառումներ:

Ճամբարակ - ՛՛Աստղացոլք՛՛ հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ - ՛՛Մոլոկանների մշակույթի պահպանություն՛՛

Այս ծրագրի հիմնական նպատակը հանդիսանում էր Ճամբարակ քաղաքում բնակվող մոլոկանների ազգային արժեքների և մշակութային ավանդույթների պահպանությունը: Ծրագրի իրականացման տրամաբանության շրջանակներում վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպվել է

ասեղնագործության խմբակ՝ հիմնված ասեղնագործության յուրօրինակ մեթոդաբանության վրա, որը կոչվում է ասեղնագործություն խաչերով: Այս մեթոդիկան գլխավորապես դիտարկվում է որպես մոլոկանների մշակութային հիմնական ավադույթներից մեկը: Ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում մշակվել, տպագրվել և լայնորեն տարածվել է ասեղնագործության սխեմաների ձեռնարկ: Ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ Ճամբարակ քաղաքի մշակութային տանը կազմակերպվել է ասեղնագործության առավել հաջողված նմուշների և ծրագրի ընթացքում հավաքագրված պատմական նշանակության իրերի ցուցադրություն:

Ճամբարակ - ՛՛Արեգունի՛՛ սոցիալական զարգացման ՀԿ - ‘’’Խոսենք տիկնիկների միջոցով’’

՛՛Խոսենք տիկնիկների միջոցով’’ ծրագիրը, որը իրականացվում էր Ճամբարակ քաղաքում, միտված էր այս տարածաշրջանում մշակությաին կյանքի կարևորագուն բաղկացուցիչ մաս կազմող տիկնիկային թատրոնի ավանդույթների պահպանությանը: Ճամբարակ քաղաքում 2010-2011թթ.-ի ընթացքում գործել է տիկնիկային թատրոն, որը, սակայն, անբարենպաստ պայմանների, կադրերի և ֆինանսական միջոցների

բացակայության պատճառով, դադարեցրել էր իր գոյությունը: Ծրագիրը նպատակ ուներ վերականգնել նախկինում գոյություն ունեցող թատրոնը՝ անձնակազմի կարողությունների զարգացման, բեմի և ներկայացման համար անհրաժեշտ տիկնիկների պատրաստման միջոցով: Ծրագրի հաջողված արդյունք է հանդիսանում այն, որ, այժմ, Ճամբարակ քաղաքում արդյունավետորեն գործում է բավականին պրոֆեսիանալ տիկնիկային թատրոն, որն արդեն իսկ հանդես է եկել երկու ներկայացումներով: Ներկայացումների տեսահոլովակները կարող եք գտնել հետևյալ հղմամբ.

https://www.youtube.com/watch?v=ajt-beUwtU8&feature=youtu.be

Page 4: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4

Մեծամոր - ՛՛Ընտանիք և համայնք՛՛ ԲՀԿ - ՛՛Ծիածան՛՛

Մեծամոր քաղաքում իրականացված ՛՛Ծիածան՛՛ ծրագրի հիմնական նպատակը հանդիսանում էր մշակութային բ ա զ մ ա զ ա ն ո ւ թ յ ա ն պա հպա ն ո ւ մ ը ՝ ա զ գ ա յ ի ն փոքրամասնությունների պատմական նույնականացման վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցով: Վերոհիշյալ նպատակի իրագործման համար, ծրագրի ընթացքում ավելի քան 75 երիտասարդների համար կազմակերպվել են հ ա մ ապատա ս խա ն դ ա ս ը ն թ ա ց ն ե ր ա զ գ ա յ ի ն փոքրամասնությունների պատմության վերաբերյալ : Դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպության ջանքերով մշակվել և կազմակերպվել են տիկնիկային թատրոնի ներկայացումներ ուկրաինական ազգային մշակույթի թեմաներով: Կազմակերպվել են երգեցողության և նկարչության

խմբակներ՝ հնարավորություն ընձեռնելով համայնքի երեխաներին երգի, երաժշտության և նկարների միջոցով արտահայտել մշակութային և ազգային բազմազանության պահպանման կարևորության վերաբերյալ իրենց պատկերացումները: Ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 6-ին` Մեծամորի մշակույթի տանը, ծրագրի մասնակից երեխաները, մշակութային բազմազանությունը միավորելով մեկ ընդհանրության մեջ, իրենց երգ ու պարի, նկարների ցուցահանդեսի և տիկնիկային թատրոնի միջոցով “Ծիածան”-ի ուղերձը փոխանցեցին շուրջ 250 հանդիսատեսի`“Ընդհանուրը գեղեցիկ է, երբ միավորվում է բազմազանությունը”: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր ՀՀ Մշակույթի նախարարությունից, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմից, Արմավիրի մարզպետարանից, Արմավիրի ոստիկանության վարչությունից, Մեծամորի քաղաքապետարանից, դպրոցներից, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից, “Հայ դպրոց” հիմնադրամի ամերիկահայ մասնաճյուղից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից և համայնքից:

Շամիրամ -՛՛Միդիա-Շանգալ՛՛ եզդիների ազգային միավորում ՀԿ - ՛՛Շամիրամ համայնքի մշակութային զարգացում՛՛

Այս ծրագիրը իրականացվել է Շամիրամ համայնքում, որի բնակչության մեծամասնությունը կազմում են եզդիները, որը միտված էր ակտիվացնել համայնքի մշակութային կյանքը և բարձրացնել բնակչության մոտիվացիան համայնքի առօրյա կյանքում ներգրավվելու համար: Շամիրամում գոյություն ուներ վերանորոգված մշակույթի տուն, որը գույքի և համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով հիմնականում չէր գործում: Մշակույթի տան ակտիվ և արդյունավետ գործունեության համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով այն մեծամասամբ նորարացվել է, ձեռք է բերվել անհրաժեշտ շարժական գույք, շախմատի դասընթացների կազմակերպման համար համապատասխան միջոցներ, ձեռք են բերվել մարզական դահլիճի շահագործման համար անհրաժեշտ բոլոր հիմնական տեխնիկական միջոցները:

Դիլիջան - ՛՛Մշակութային ժառանգության պահպանություն՛՛

Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի կողմից, “Հույսի Կամուրջ” ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղի համակարգմամբ : Այն ներառում էր կրթական–դաստիարակչական աշխատանքների իրականացում տարաբնույթ մասնագիտական խմբակների (խեցեգործության, ձեռարվեստի, գորգագործության, փայտի գեղարվեստական մշակման, ազգային պարի և այլ արհեստների) միջոցով: Ծրագրից կարողացել են օգտվել և մասնագիտություն ձեռք բերել ոչ միայն տարբեր տարիքի երեխաները, այլ նաև դասընթացներ են կազմակերպվել մեծահասակների, ծնողների, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների և ցանկացած այլ շահագրգիռ մարդկանց համար:

Էջ 4

Page 5: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Էջ 5 Համար 4

Դիլիջանում, ծրագրի իրականացման ընթացքում, տեղի է ունեցել միջմշակութային համագործակցություն (այդ թվում քույր քաղաքների հետ), մասնագետների վերապատրաստում , փորձի փոխանակո ւմ , ցուցահանդեսների , ցուցահանդես–վաճառքների կազմակերպում և լուսաբանում: Ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպվել են ստացված աշխատանքների ցո ւ ցահանդես -վաճառքներ ՝ ապահովելով նաև ծրագրի հետագա գործունեությունը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել մի շարք տեխնիկա, այդ թվում նաև թրծող մեքենա: Ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ ցուցադրվեցին ընթացքում արված աշխատանքները:

Ազատան -՛՛Ակտիվ մշակութային կյանք Ազատան համայնքում ազգերի փոխհամագործակցության միջոցով՛՛

Սույն ծրագրի նպատակն էր նպաստել համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը` ազգային արժեքների ու ավանդույթների վերհանման, պահպանման ու փոխանցման, անհատի բազմակողմանի մշակութային զարգացման միջոցառումների կազմակերպման և միջմշակութային համագործակցության միջոցներով: Արդյունքում համայնքը ձեռք է բերել տեխնիկապես վերազինված մշակույթի տուն, համայնքային աշխույժ մշակութային կյանք և իրականացված միջմշակութային համագործակցություն: Համապատասխան տեխնիկայով ապահովված մշակույթի տունը հնարավորություն կունենա պայմաններ ստեղծել և ցուցադրել մշակութային ծրագրեր, միջոցառումներ, հանդեսներ, կինոներ: Մշակույթի տունը ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքների ցուցադրման և տարածման համար բավարար պայմաններ կունենա, ինչը կնպաստի միջմշակութային համագործակցությանը: Տեխնիկապես հագեցած մշակույթի տունը իվիճակի կլինի համատեղ միջոցառումներ, հանդեսներ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ կազմակերպել և՛ միջնակարգ դպրոցի, արվեստի դպրոցի, պարի ինքնագործ խմբի, և՛ ազգային փոքրամասնությունների (եզդիներ) հետ:

Աղավնավանք - ՛՛Աղավնավանք համայնքի մշակութային կյանքի զարգացում՛՛

Ծրագիրն իրականացվեց Դիլիջանի Համայնքների միության կողմից: Այն ներառում էր կրթական–դաստիարակչական աշխատանքների իրականացում տարբեր երաժշտական խմբակների միջոցով: Ծրագրից օգտվել են տարբեր տարիքի երեխաներ, անց են կացվել դասընթացներ նաև մեծահասակների, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, խոցելի խմբերի համար: Ձեռք բերելով վերը նշված մասնագիտությունները` մասնակիցները հնարավորություն կունենան հետագայում ինքնուրույն բարելավել իրենց սոցիալական կարգավիճակը: Ծրագրի իրագործման արդյունքում ընդհանուր ազդեցությունը կկայանա հետևյալում` մասնագիտության ձեռքբերում, գեղագիտական դաստիարակություն, ազատ ստեղծագործելու հնարավորություն, հնարավոր աշխատեղերի ստեղծում, ներկայացումների կազմակերպում, հետագայում ծավալուն համերգների կազմակերպում,  ըստ որի հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել նոր անհրաժեշտ նյութերն ու պարագաները, որով էլ կապահովվի խմբակների հետագա գործունեությունը: Այսպիսով՝ Աղավնավանք համայնքում հնարավոր եղավ ներդնել օգտակար ու տեղի բնակչության կարիքներին համահունչ ծրագիր, որի միջոցով կպահպանվեն և կզարգանան ազգային արվեստները: 

Մեծ Այրում - ‘’Արարման հարթակ՛՛

Ծրագիրն իրականացվում է ’’Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն’’ համայնքային հասարակական կազմակերպության կողմից: Նպատակն է Մեծ Այրում համայնքում խթանել մշակութային կյանքը` ապահովելով մշակույթի զարգացման կայուն մեխանիզմներ:

Page 6: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4

Ծրագրի շրջանակներում համայնքում ստեղծվել է մշակութային կենտրոն, մանկապարտեզի շենքի 142  մ2 հատվածում, որտեղ իրականացվում են մշակութային միջոցառումներ, գործում են կրթամշակութային խմբակներ և Համայնքային կենտրոնում ստեղծվել են երգի-պարի և նկարչության խմբակներ, հագեցվել են անհրաժեշտ պարագաներով, հրավիրվել են մանագետներ խմբակները կ ա զ մ ա կ ե ր պ ե լ ո ւ և վ ա ր ե լ ո ւ հ ա մ ա ր : Համայնքի բնակիչների շրջանից վերապատրաստվել են խմբակավարներ: Իրականացվել են համայնքային և միջհամայնքային միջոցառումներ: Քառամյա զարգացման ծրագրում ամրագրվել է մշակույթի զարգացման ռազմավարությունը և 2014 թվականի բյուջեում համապատասխան գումար է սահմանվել մշակութային գործունեության համար:

Դիլիջան- ՛՛Մշուշից այն կողմ՛՛

Ծրագիրն իրականացվել է ՛՛Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն՛ ՛ ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն էր Դիլիջան համայնքի պատմամշակութային ժառանգության և մշակութային բազմազանության հարստացման և լայն ճանաչման միջոցով նպաստել տուրիզմի զարգացմանը: Ամբողջ ընթացքում հավաքագրվել է տեղեկատվություն համայնքում առկա հայտնի և ոչ այնքան հայտնի մշակութային վայրերի վերաբերյալ՝ նպաստելով համայնքի մշակութային արժեքների ու մշակութային բազմազանության պահպանմանն ու հարստացմանը: Վերոհիշյալ տեղեկատվությունը համացանցում տեղադրելու միջոցով հանրությունը հաղորդակից կդառնա Դիլիջանի պատմամշակութային ժառանգությանն ու մշակութային արժեքներին՝ նպաստելով վերջինիս լայն ճանաչմանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպել են լրագրության և օպերատրության դասընթացներ Դիլիջան համայնքի 10-15 երիտասարդների համար, ովքեր էլ հետագայում գիտելիքներով և համապատասխան սարքավորումնրով զինված մի քանի ամիս շարունակ շրջել են Դիլիջան քաղաքի և նրան հարակից գյուղական համայնքներում և, բացի տարբեր աղբյուրներում առկա

մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունից, հավաքագրել են համայնքի բնակիչների շրջանում հայտնի այլ հետաքրքիր մանրամասներ: Որոշ պատմություններ ձայնագրվել և տեսահոլովակների տեսքով պահպանվել են, որպես համայնքի մշակութային արժեքների վերաբերյալ գեղարվեստական ոճի ժառանգություն : Բոլոր պատմվածքներն ու տեսահոլովակները կտեղադրվեն երիտասարդների կողմից ստեղծված բլոգում՝ այդպիսով ստեղծելով մի յուրահատուկ էլեկտրոնային գիրք՝ նկարներով և տեսահոլովակներով ՛՛նկարազարդված՛՛: Այս գիրքը իր տեսակով և նորարարությամբ հրապուրիչ և հասանելի կլինի թե՛ հայաստանյան հանրության, և թե՛ ամբողջ աշխարհի բոլոր տարիքային խմբերի համար 

Էջ 6

Page 7: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4

“Բազմազանությունը իմ համայնքում” լուսանկարների մրցույթը կազմակերպվել է “Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կետրոնի (Ուկրաինա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (Հայաստան) և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ի (Հայաստան) կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում:

Սույն մրցույթի նպատակն է արտացոլել և վեր հանել մշակութային բազմազանության կարևորությունը Հայաստանում տեղական համայքների զարգացման գործում:

Սիրողական լուսանկարչական մրցույթի հայտարարությունը լայնորեն տարածվել է սոցիալական լրատվամիջոցների, ծրագրի վեբ-կայքի և գործընկեր կազմակերպությունների վեբ-կայքերի միջոցով: Բացի այդ, լուսանկարների մրցույթի նպատակին և խնդիրներին ծանոթացնելու համար համապատասխան ներկայացումներ են կազմակերպվել Հայաստանում ծրագրի թիրախային 10 համայնքներում:

Մրցույթի արդյունքում, Ուկրաինայում և Հայաստանում, ավելի քան 200 լուսանկարներ են հավաքագրվել, ինչը ցույց տվեց ընտրված թեմայի նկատմամբ հանրային հետաքրքրության ակտիվացման բարձրացումը: Լուսանկարների միջոցով ցուցադրված տեսարանները բացահայտ կերպով արտահայտում են մշակութային ինքնության պահպանում ու զարգացում, իսկ համայնքային ինքնությունը և բազմազանությունը հանդիսանում են զարգացած հասարակության բնորոշ առանձնահատկություններից մեկը և կարող են արդյունավետ ռեսուրս դառնալ համայնքային զարգացման և հաջող նախաձեռնությունների իրականացման համար:

Էջ 7

՛՛Բազմազանությունը իմ համայնքում՛՛ լուսանկարների շրջիկ ցուցահանդես

Page 8: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Էջ 8 Համար 4

Լուսանկարների մրցույթի ընտրող հանձնաժողովի կողմից բոլոր մասնակից նկարների գնահատման արդյունքում ընտրվել են 10-ը լուսանկարներ, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանը, իսկ մյուս 5-ը` Ուկրաինան:

Հայաստան

Ռուդել Կատարժինա – ՛՛Եզդիների գյուղ՛՛ Սարգիս Լեպեջյան – ՛՛Խոհուն մանուկ՛՛ Անահիտ Հարությունյան – ՛՛Փիրուզա՛՛ Սվետլանա Վահանյան – ՛՛Հանճարների ընկերություն ՛՛ Ալինա Գալուստովա – ՛՛Անմար հույս՛՛

Ուկրաինա

Վադիմ Կուլիկով – ՛՛Մեծ զբոսանք՛՛ Յուրի Լոմակին – ՛՛Ուկրաինայում գնչուական ազգության երեխաներ՛՛ Մարիանա Վորոնյուկ – ՛՛Հայացք դեպի ապագան՛՛ Յուլիանա և Վալենտինա Չելյուսկինի – ՛՛Ընկերությունը չունի սահմաններ՛՛ Ռոման Սուխոցկիյ – ՛՛Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություն՛՛

Լուսանկարների մրցույթի միջոցառումների շարքում կազմակերպվել է շարժական ցուցահանդես, որում ընգրկված են հաղթող 10-ը լուսանկարները և, որը կցուցադրվի ծրագրի թիրախ հանդիսացող համայնքներում. 10 համայնք Հայաստանում և 10 համայնք Ուկրաինայում:

Լուսանկարների շրջիկ ցուցահանդեսը պաշտոնապես մեկնարկել է 2014 թ.-ի հունիս ամսից: Հունիս-հուլիս ամսիների ընթացքում այն կազմակերպվել է ծրագրի թիրախ 5 համայնքներում՝ Մեծամորում, Լուկաշինում, Դիլիջանում, Աղավնավանքում և Շամիրամում:

Ծրագրի և լուսանկարների շարժական ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ և մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ծրագրի պաշտոնական վեբ-կայքից՝ այցելելով հետևյալ հղմամբ`

http://governance.org.ua/app/webroot/cult/arm/

՛՛Բազմազանությունը իմ համայնքում՛՛ շրջիկ ցուցահանդեսի ընթացքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն և լուսանկարները կարող եք գտնել հետևյալ հղումներով.

https://picasaweb.google.com/101213591214800319735/MPEJunAugust2014

https://www.youtube.com/watch?v=2PzFseH-exs SaveFrom.net

https://www.facebook.com/media/set/?set=a.787858821264337.1073741830.360463660670524&type=1

https://www.facebook.com/media/set/?set=a.777278928988993.1073741829.360463660670524&type=1

Page 9: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

Համար 4 Էջ 9

Հայաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքային ղեկավարների այցը Լեհաստան

“Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում 3-րդ` վերջին տարվա ընթացքում , նախատեսված էր Հայաստանի և Ուկրաինայի տեղական պետական մարմինների ներկայացուցիչների ճանաչողական այց Լեհաստան: Այն տեղի ունեցավ 2014թ.-ի մայիսի 13-18-ը:

Այցի նպատակն էր ուսումնասիրել Լեհաստանի տե ղա կան պետական մա ր մ ի ն ն ե ր ի ներկայացուցիչների փորձը, ձեռք բերել

գիտելիքներ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքների գնահատման, համայնքային մոբիլիզացման մոդելների և մեթոդների մասին, որոնք կարող են կիրառվել Հայաստանում և նոր կապեր ստեղծել Լ ե հ ա ս տ ա ն ի Մ ա զ ո վ ի ա շ ր ջ ա ն ի համայնքապետերի հետ:

Լեհաստան կազմակերպված ճանաչողական այցի հայաստանյան պատվիրակության մեջ ընդգրկված էին ծրագրում ներառված համայնքներից Մեծամոր և Ճամբարակ քաղաքների քաղաքեպետերը, Ազատանի համայնքապետը, Ալավերդի քաղաքի ավագանու

ներկայացուցիչը և Հայաստանում ՛՛Հավասար հ ն ա ր ա վ ո ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ա զ գ ա յ ի ն փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության մ ի ջ ո ց ո վ ՛ ՛ ծ ր ա գ ի ր ն հա մա կա ր գ ո ղ կազմակերպությունների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցո ւթ յան հիմնադրամի և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ Հկ-ի ներկայացուցիչները:

Այցը բավականին հաջողված էր, որովհետև հայաստանյան համայնքների ղեկավարները հնարավորություն ստացան հանդիպումներ ունենալու և իրենց փորձառությունը կիսելու Լեհաստանի համայնքներում աշխատող բազմաթիվ ՀԿ-ների և համայնքային ղեկավարների հետ:

Page 10: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

2014 թ.-ի հունիսի 18-ին և 19-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպվեց ՛ ՛Կամավորության արդյունավետ կառավարում՛՛ թեմայով դասընթաց: Դասընթացը կազմակերպվել էր “Հավասար հնարավորություններ ազգային փոքրքմասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կետրոնի (Ուկրաինա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (Հայաստան) և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ի (Հայաստան) կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակից դարձան ծրագրի թիրախ համայնքների և ծրագրի դրամաշնորհառու կազմակերպությունների 14 ներկայացուցիչներ. ՀԿ-ների ղեկավարներ, կազմակերպության անդամներ, կամավորներ, մշակութային կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, որոնք դասընթացի

արդյունքում ստացած իրենց գիտելիքներն ու փորձառությունը կօգտագործեն հետագայում կամավորների հետ իրենց աշխատանքը ավելի արդյունավետ և փոխշահավետ դարձնելու համար:

Դասընթացը բաղկացած էր երեք հիմնական բլոկերից. Առաջին բաժինը իր մեջ ներառում էր կամավորականության հիմնական հասկացությունների և համայնքում կամավորական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Երկրորդ բաժինը վերաբերում էր կամակերպություններում կամավորների համակարգողի առկայության կարևորությանը և կամավորներին մոտիվացնող գործոններին: Երրորդ բլոկը վերաբերում էր ռիսկերի գնահատմանը:

Դասընթացի մասնակիցներից շատերը նախկինում ունեցել էին կամավորների հետ աշխատանքի փորձ և դասընթացի ընթացքում նրանք կիսվեցին մյուս մասնակիցների հետ այս ոլորտում ունեցած

իրենց փորձառությամբ և գիտելիքներով: Նրանք խոսեցին այդ ճանապարհի ընթացքում իրենց մոտ առաջացած դժվարությունների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին: Դասընթացի արդյունքում մասնակիցները միանշանակ հասկացան իրենց կազմակերպություններում այնպիսի մարդու առկայության անհրաժեշտությունը, ով մշտապես կապ կպաշտպանի կամավորների հետ, կկազմակերպի և կհամակարգի նրանց աշխատանքը : Դասընթացի արդյունքում մասնակիցները մշակեցին կամավորների հետ աշխատանքի իրենց ուրույն մեթոդաբանությունը՝ հիմնված իրենց յուրահատուկ գաղափարների և նպատակների վրա:

Դասընթացի ամփոփման ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց բավարարվածության բարձր աստիճանը՝ համապատասխան հղումներ տալով դասընթացի ինտերակտիվ բնույթի կարևորությանը, տեսական գիտելիքները իրենց իսկ ունեցած փորձառության հետ համադրելու հնարավորությանը և դասընթացի ընթացքում քննարկված և շոշափված թեմաների բազմազանությանը:

Համար 4 Էջ 10

՛՛Կամավորության արդյունավետ կառավարում՛՛ դասընթաց - խորհրդատվություն

Page 11: Community Cultural Development_Newsletter_04-06/2014_2nd Edition

ԱՄՍԱԹԵՐԹԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ

Էջ 11 Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել

www.cdpf.am կամ www.ngoc.am

ՔԶՀՀ, Երևան, Հեռ.: +374 10 57 66 70

Էլ. փոստ: [email protected]

“ՀԿ Կենտրոն” ՀԿ, Վանաձոր, Հեռ.: +374 322 4 33 15

Էլ. փոստ: [email protected]