ArCa E-Commerce Technical Specification

18
«ArCa» էլեկտրոնային վճարումների համակարգ Ինտերնետային սպասարկման կետերի ինտերֆեյս Տարբերակ 2.0 13/08/2007

Transcript of ArCa E-Commerce Technical Specification

Page 1: ArCa E-Commerce Technical Specification

«ArCa» էլեկտրոնային վճարումների համակարգ

Ինտերնետային սպասարկման կետերի ինտերֆեյս

Տարբերակ 2.0 13/08/2007

Page 2: ArCa E-Commerce Technical Specification

Բովանդակություն Ներածություն.................................................................................................................................................... 3 Ծառայությունների տեսակներ......................................................................................................................... 3 Վճարման կատարման սկզբունքը................................................................................................................... 3 Ինտերֆեյսի նկարագրություն.......................................................................................................................... 4 Գործարքի կատարման փուլերը ..................................................................................................................... 5 Պրոցեդուրաների եւ պոստերների նկարագրություն ...................................................................................... 8

էջ 2/18

Page 3: ArCa E-Commerce Technical Specification

Ներածություն«ArCa» էլեկտրոնային վճարումների համակարգը (հետագայում՝ «ArCa» համակարգ)

նախատեսված է Ինտերնետ-միջավայրում որոշակի ծառայություններ մատուցող կազմակեր-պություններին (օրինակ՝ ինտերնետ-խանութներ) հետագայում՝ ագենտներ) բանկային վճարային քարտերով վճարումներ ընդունելու համար: Յուրաքանչյուր ագենտ ձեւակերպվում է որպես «Արմենիան Քարդ» վճարային համակարգի որեւէ անդամ-բանկի առեւտրի/սպասարկման ձեռնարկություն (merchant) եւ ստանում է իր ունիկալ իդենտիֆիկացիոն կոդը (merchantID): Միանալով «ArCa» համակարգին, ագենտը հնարավորություն է ստանում իր կողմից տրամադրվող եւ մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ ընդունել ArCa եւ Mastercard/Maestro վճարային քարտերով (Mastercard/Maestro քարտերով վճարումներ ընդունելու համար ագենտը պետք է համագործակցի այնպիսի անդամ-բանկի

հետ, որը իրավունք ունի սպասարկել Mastercard/Maestro վճարային քարտեր):

Ծառայությունների տեսակներ

Ագենտների կողմից տրամադրվող ծառայությունները «ArCa» համակարգում բաժանվում են հետեւյալ տեսակների՝

• կոմունալ վճարումներ, • առանց առաքման առցանց ծառայություններ, • առաքումով ծառայություններ, • բանկային ու ֆինանսական ծառայություններ:

Նշված տեսակներից յուրաքաչյուրը իդենտիֆիկացնելու նպատակով «ArCa» համակարգի կողմից ագենտներին տրամադրվում է հատուկ կոդ (terminalID): Քանի որ ցանկացած ագենտ կարող է մատուցել մի քանի տեսակի ծառայություններ (օրինակ՝ առաքումով եւ առանց առաքման ապրանքներ), ապա այն կարող է ունենալ մեկից ավելի terminalID կցված մեկ merchantID-ի: Այսպիսով, մեկ ագենտի համար merchantID+terminalID զույգը իդենտիֆիկացնում է տվյալ ագենտին եւ տրամադրվող ծառայությունների տեսակը: Վճարման կատարման սկզբունքը

“ArCa” համակարգի շրջանակներում ընդունված է հետեւյալ վճարման կատարման սկզբունքը. գործարքի կատարման ամբողջ ընթացքի յուրաքանչյուր առանձին փուլում “հաճախորդ-ագենտ-“ArCa” համակարգ” եռյակի մասնակիցներից իրար հետ “շփվում են” միայն երկուսը, առանց երրորդի միջամտության, ինչը բացառում է մասնակիցների մեկնումեկի կողմից չհավաստագրված կամ կեզծ քայլերի կատարումը:

Պատվերի ձեւավորումը, գնված ապրանքի առաքման կամ ծառայության մատուցման պայմանները եւ այլ հարցերը կապված կոնկրետ սպասարկման կետի ծառայությունների հետ, հանդիսանում են ագենտ-հաճախորդ զույգի միջեւ հարաբերությունների պարագա, ընդ որում այս հարաբերությունների շրջանակներում ագենտի տեսանկյունից հաճախորդը չպիտի դիտարկվի ինչպես “ArCa” համակարգի հաճախորդ (քարտապան):

էջ 3/18

Page 4: ArCa E-Commerce Technical Specification

Վճարման փաստացի կատարումը, հաճախորդի (որպես քարտատերի) տվյալների մուտքագրումը, հավաստագրումը, ստուգումը եւ բոլոր այլ գործողությունները, որոնց ժամանակ հաճախորդը օգտագործում է իր վճարային քարտի տվյալները, հանդիսանում են “հաճախորդ-“ArCa” համակարգ” զույգի միջեւ հարաբերությունների պարագա: Այս հարաբերությունների շրջանակներում ցանկացած տվյալների փոխանակում կատարվում է միայն “ArCa” համակարգի ինտերնետային կայքում, ինչը բացառում է հաճախորդի գաղտնի տվյալների (վճարային կամ վիրտուալ քարտի համար, գաղտնաբառ, քարտի գործողության ժամկետ եւ այլն) փոխանցումը որեւէ երրորդ կողմին:

Վճարման կատարման հավաստագրումը, պատվերի կատարման կամ չկատարման մասին տեղեկատվությունը, անդորրագրի համար տվյալների ստացումը եւ այլն հանդիսանում է “ագենտ-“ArCa” համակարգ” զույգի միջեւ հարաբերությունների պարագա, ինչը բացառում է հաճախորդի կողմից հավաստագրման կեղծումը:

Ինտերֆեյսի նկարագրություն

“ArCa” համակարգի ինտերենտային սպասարկման կետերի հետ աշխատող ինտերֆեյսը իրենից ներկայացնում է JSON RPC (JavaScript Object Notation Remote Procedure Call) արձանագրության հիման վրա գործող համակարգ: JSON RPC-ն հեռավոր պրոցեդուրաների կանչի արձանագրություն է: Պրոցեդուրան կանչվում ու կատարվում է հեռավոր սերվերի վրա եւ վերադարձնում է պատասխան: “ArCa” համակարգի ինտերֆեյսը օգտագործում է JSON-RPC պրոցեդուրաների կանչեր HTTPS արձանագրության հիման վրա (JSON RPC over HTTPS): JSON RPC արձանագրության մանրամասն նկարագրությունը հասանելի է http://json-rpc.org/wd/JSON-RPC-1-1-WD-20060807.html հասցեով:

Ստորեւ բերված է “ArCa” համակարգի ինտերենտային սպասարկման կետերի հետ աշխատող ինտերֆեյսի կողմից տրամադրվող պրոցեդուրաների ցուցակը իրենց համառոտ նկարագրությամբ՝

Անվանում Նկարագրություն

merchant_check Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է հաճախորդի կողմից VArCa վիրտուալ քարտերով կատարված վճարմումների մասին հաստատում ստանալու համար:

confirmation Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է հաճախորդի պատվերի կատարման դրական ավարտի մասին տեղեկացնելու համար:

refuse Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է հաճախորդի պատվերի կատարման բացասական ավարտի մասին տեղեկացնելու համար:

emv_merchant_check Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է հաճախորդի կողմից MasterCard/Maestro վճարային քարտերով կատարված վճարմումների մասին հաստատում ստանալու համար:

request_check_copy Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է նախկինում կատարված գործարքի տվյալները ստանալու համար: Կիրառվում է այն դեպքերում, երբ, օրինակ, կապի կորուստի պատճառով հաճախորդը չի ստանում էլեկտրոանյին անդորրագիրը:

էջ 4/18

Page 5: ArCa E-Commerce Technical Specification

Գործարքի կատարման փուլերը

Կածված հաճախորդի կողմից ընտրված վճարման միջոցից (վիրտուալ քարտ, թե Mastercard/ Maestro քարտ) գործարքի կատարումը «ArCa» համակարգում բաղկացած է հետեւյալ փուլերից:

Վիրտուալ քարտով վճարման դեպքում (տես նկար 1). Փուլ1. Հաճախորդը ագենտի կայքում ձեւավորում է պատվեր (ընտրում է ապրանք կամ ծառայություն): Փուլ2. Հաճախորդը անցկացվում է «ArCa» համակարգի կայք որոշակի REQ_URL/authorize.php էջի, կատարում է վճարումը եւ վերադառնում է ագենտի կայք: REQ_URL տողի փոխարեն պետք է օգտագործվեն «ArCa» համակարգի տեստային կամ ռեալ հասցեները: Ագենտի կայքից «ArCa» համակարգի կայք եւ հակառակը անցումները կատարվում են HTTP POST մեթոդի միջոցով: Հաճախորդին «ArCa» համակարգի կայք անցկացնելիս ագենտի կայքը պետք է հաղորդի որոշակի պարամետրեր, որոնց նկարագրությունը տրված է “Պրոցեդուրաների եւ պոստերների նկարագրություն” բաժնում: Փուլ3. Ագենտը merchant_check հարցում է ուղարկում «ArCa» համակարգին վճարման մասին տեղեկատվություն ստանալու համար եւ ստանում է «ArCa» համակարգի պատասխանը: Երկրորդ փուլի ավարտից հետո (“ArCa” համակարգի կայքը հաճախորդին վերադարձնում է ագենտի կայք) մինչեւ 3-րդ փուլի հարցումը տալը ընկած ժամանակահատվածը չպիտի գերազանցի 10 րոպե: Հակառակ դեպքում հաճախորդի վճարումը համարվում է անվավեր եւ սառեցված գումարը հետ է վեռադառնում քարտային հաշվին: Փուլ4. Վճարման դրական ավարտի դեպքում ագենտը կատարում է հաճախորդի պատվերը: Փուլ5. Ագենտը «ArCa» համակարգին տեղեկացնում է գործարքի դրական (confirmation պրոցեդուրայի կանչ) կամ բացասական (refuse պրոցեդուրայի կանչ) ավարտի մասին: Ագենտին 3-րդ փուլի ավարտի պահից տրվում է 14 օրացուցային օր այս հարցումը կատարելու համար, հակառակ դեպքում հաճախորդի վճարումը համարվում է անվավեր եւ սառեցված գումարը հետ է վեռադառնում քարտային հաշվին:

MasterCard/Maestro վճարային քարտերով վճարման դեպքում (տես նկար 2). Փուլ1. Հաճախորդը ագենտի կայքում ձեւավորում է պատվեր (ընտրում է ապրանք կամ ծառայություն): Փուլ2. Հաճախորդը անցկացվում է «ArCa» համակարգի կայք որոշակի REQ_URL/emv_authorize.php, կատարում է վճարումը եւ վերադառնում է ագենտի կայք: REQ_URL տողի փոխարեն պետք է օգտագործվեն «ArCa» համակարգի տեստային կամ ռեալ հասցեները: Ագենտի կայքից «ArCa» համակարգի կայք եւ հակառակը անցումները կատարվում են HTTP POST մեթոդի միջոցով: Հաճախորդին «ArCa» համակարգի կայք անցկացնելիս ագենտի կայքը պետք է հաղորդի որոշակի պարամետրեր, որոնց նկարագրությունը տրված է “Պրոցեդուրաների եւ պոստերների նկարագրություն” բաժնում:

էջ 5/18

Page 6: ArCa E-Commerce Technical Specification

Փուլ3. Ագենտը emv_merchant_check հարցում է ուղարկում «ArCa» համակարգին վճարման մասին տեղեկատվություն ստանալու համար եւ ստանում է «ArCa» համակարգի պատասխանը: Երկրորդ փուլի ավարտից հետո (“ArCa” համակարգի կայքը հաճախորդին վերադարձնում է ագենտի կայք) մինչեւ 3-րդ փուլի հարցումը տալը ընկած ժամանակահատվածը չպիտի

գերազանցի 10 րոպե: Հակառակ դեպքում հաճախորդի վճարումը համարվում է անվավեր եւ սառեցված գումարը հետ է վեռադառնում քարտային հաշվին:

էջ 6/18

Page 7: ArCa E-Commerce Technical Specification

էջ 7/18

Page 8: ArCa E-Commerce Technical Specification

Պրոցեդուրաների եւ պոստերների նկարագրություն

authrorize.php

«ArCa» համակարգի կայքում գտնվող այս էջը հնարավորություն է տալիս հաճախորդին մուտք անելու իր վիրտուալ քարտի համարը եւ գաղտնաբառը որոշակի ագենտի կայքում ձեւավերված պատվերի դիմաց: Ագենտի կայքը անցկացնելով հաճախորդին այս էջին պետք է փոխանցի նաեւ հետեւյալ POST պարամետրերը՝

hostID Յուրաքանչյուր կայք, որի վրա տեղադրվում են մեկ կամ մի քանի ագենտների համակարգեր ստանում է հատուկ վեցանիշ կոդ, որը անվանվում է hostID: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

էջ 8/18

Page 9: ArCa E-Commerce Technical Specification

mid Ագենտի ունիկալ իդենտիֆիկացիոն կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

tid Ագենտի ծառայությունները իդենտիֆիկացնող կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

additionalURL authorize.php էջում գործարքը կատարելուց հետո «ArCa» համակարգ հաճախորդին հետ է անցկացնում ագենտի կայք: Հետ վեռադառնալու հասցեն ձեւավորվում է որպես rootURL+additionalURL, որտեղ rootURL-ը դա ագենտի կողմից համակարգում գրանման ժամանակ տրամադրված ֆիքսված հասցեն է: “additionalURL” դաշտում թույլատրված նիշերն են հանդիսանում՝ a-z A-Z 0-9 / _ , ; -

(այլ նիշերի առկայության դեպքում, «ArCa» համակարգը մերժելու է հարցումը) orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ:

Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

amount Գործարքի գումար: Կարող է պարունակել 0-9 թվանշաններ եւ տասնորդական բաժանիչ «.» (կետ). Տասնորդական բաժանիչից հետո կարող է պարունակել մեկ կամ երկու նիշ, սակայն 2 նիշի դեպքում երկրորդ նիշը պետք է հավասար լինի «0» (ՀՀ դրամով գործարք կատարելու դեպքւմ գումարը պետք է միշտ պատիկ լինի 10 լումայի): Գումարների թույլատրելի տիրույթն է 0.1-ից 9999999.9-ը: Ճիշտ գումարների օրինակներ՝ 1209 1209.0 1209.00 808989.90

currency Արժույքի եռանիշ կոդ. Օրինակ՝ 051 – ՀՀ Դրամ, 840 – ԱՄՆ Դոլլար, 978 – Եվրո Ներկայումս միակ թույլատրելի արժեքն է հանդիսանում 051

opaque Էլեկտրոնային խանութի ներքին օգտագործման համար նախատեսված դաշտ, որը կարող է լրացվել կամայական ծառայողական ինֆորմացիայով: Այս դաշտի արժեքը գործարքի ընթացքում չի փոփխվում եւ նույնությամբ վերադարձվում է «ArCa» համակարգի կողմից ագենտին:

էջ 9/18

Page 10: ArCa E-Commerce Technical Specification

authorize.php էջի օրինակ

authorize.php էջում գործարքը կատարելուց հետո «ArCa» համակարգ հաճախորդին հետ է անցկացնում ագենտի rootURL+additionalURL հասցեին, եւ վերադարձնում է հետեւյալ պարամետրերը՝ orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ:

Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

respcode Պատասխանի կոդ: «00» վճարման դրական ավարտի դեպքում: Ցանկացած ուրիշ արժեքի դեպքում պատասխանը հանդիսանում է բացասական (գործարքը մերժված է):

opaque Էլեկտրոնային խանութի ներքին օգտագործման համար նախատեսված դաշտ, որը կարող է լրացվել կամայական ծառայողական ինֆորմացիայով: Այս դաշտի արժեքը գործարքի ընթացքում չի փոփխվում եւ նույնությամբ վերադարձվում է «ArCa» համակարգի կողմից ագենտին:

էջ 10/18

Page 11: ArCa E-Commerce Technical Specification

emv_authrorize.php

«ArCa» համակարգի կայքում գտնվող այս էջը հնարավորություն է տալիս հաճախորդին մուտք անելու իր MasterCard/Maestro վճարային քարտի համարը, քարտի սպառման ամսաթիվը, քարտի վրա դաճված անունը եւ CVC2 կոդը որոշակի ագենտի կայքում ձեւավերված պատվերի դիմաց: Ագենտի կայքը անցկացնելով հաճախորդին այս էջին պետք է փոխանցի նաեւ հետեւյալ POST պարամետրերը՝

hostID Յուրաքանչյուր կայք, որի վրա տեղադրվում են մեկ կամ մի քանի ագենտների համակարգեր ստանում է հատուկ վեցանիշ կոդ, որը անվանվում է hostID: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

type Վճարային համակարգի անվանում: Ներկայումս թույլատրվում է միայն “MASTER” (առանց չակերտների) արժեքը:

mid Ագենտի ունիկալ իդենտիֆիկացիոն կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

tid Ագենտի ծառայությունները իդենտիֆիկացնող կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

additionalURL authorize.php էջում գործարքը կատարելուց հետո «ArCa» համակարգ հաճախորդին հետ է անցկացնում ագենտի կայք: Հետ վեռադառնալու հասցեն ձեւավորվում է որպես rootURL+additionalURL, որտեղ rootURL-ը դա ագենտի կողմից համակարգում գրանման ժամանակ տրամադրված ֆիքսված հասցեն է: “additionalURL” դաշտում թույլատրված նիշերն են հանդիսանում՝ a-z A-Z 0-9 / _ , ; -

(այլ նիշերի առկայության դեպքում, «ArCa» համակարգը մերժելու է հարցումը) orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ:

Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

amount Գործարքի գումար: Կարող է պարունակել 0-9 թվանշաններ եւ տասնորդական բաժանիչ «.» (կետ). Տասնորդական բաժանիչից հետո կարող է պարունակել մեկ կամ երկու նիշ, սակայն 2 նիշի դեպքում երկրորդ նիշը պետք է հավասար լինի «0» (ՀՀ դրամով գործարք կատարելու դեպքւմ գումարը պետք է միշտ պատիկ լինի 10 լումայի): Գումարների թույլատրելի տիրույթն է 0.1-ից 9999999.9-ը: Ճիշտ գումարների օրինակներ՝ 1209 1209.0 1209.00 808989.90

currency Արժույքի եռանիշ կոդ. Օրինակ՝ 051 – ՀՀ Դրամ, 840 – ԱՄՆ Դոլլար, 978 – Եվրո Ներկայումս միակ թույլատրելի արժեքն է հանդիսանում 051

opaque Էլեկտրոնային խանութի ներքին օգտագործման համար նախատեսված դաշտ, որը կարող է լրացվել կամայական ծառայողական ինֆորմացիայով: Այս դաշտի արժեքը

էջ 11/18

Page 12: ArCa E-Commerce Technical Specification

գործարքի ընթացքում չի փոփխվում եւ նույնությամբ վերադարձվում է «ArCa» համակարգի կողմից ագենտին:

emv_authorize.php էջի օրինակ

emv_authorize.php էջում գործարքը կատարելուց հետո «ArCa» համակարգ հաճախորդին հետ է անցկացնում ագենտի rootURL+additionalURL հասցեին, եւ վերադարձնում է հետեւյալ պարամետրերը՝ orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ:

Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

respcode Պատասխանի կոդ: «00» վճարման դրական ավարտի դեպքում: Ցանկացած ուրիշ արժեքի դեպքում պատասխանը հանդիսանում է բացասական (գործարքը մերժված է):

opaque Էլեկտրոնային խանութի ներքին օգտագործման համար նախատեսված դաշտ, որը

էջ 12/18

Page 13: ArCa E-Commerce Technical Specification

կարող է լրացվել կամայական ծառայողական ինֆորմացիայով: Այս դաշտի արժեքը գործարքի ընթացքում չի փոփխվում եւ նույնությամբ վերադարձվում է «ArCa» համակարգի կողմից ագենտին:

“merchant_check”/”emv_merchant_check”remote procedures

Այս պրոցեդուրաները նախատեսված են հաճախորդի կողմից համապատասխաանբար VArCa վիրտուալ քարտերով եւ MasterCard/Maestro վճարային քարտերով կատարված վճարմումների մասին հաստատում ստանալու համար: Մուտքային պարամետրեր (հաջորդականությունը կարող է լինել կամայական)՝ hostID Յուրաքանչյուր կայք, որի վրա տեղադրվում են մեկ կամ մի քանի ագենտների

համակարգեր ստանում է հատուկ վեցանիշ կոդ, որը անվանվում է hostID: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ: Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

amount Գործարքի գումար: Կարող է պարունակել 0-9 թվանշաններ եւ տասնորդական բաժանիչ «.» (կետ). Տասնորդական բաժանիչից հետո կարող է պարունակել մեկ կամ երկու նիշ, սակայն 2 նիշի դեպքում երկրորդ նիշը պետք է հավասար լինի «0» (ՀՀ դրամով գործարք կատարելու դեպքւմ գումարը պետք է միշտ պատիկ լինի 10 լումայի): Գումարների թույլատրելի տիրույթն է 0.1-ից 9999999.9-ը: Ճիշտ գումարների օրինակներ՝ 1209 1209.0 1209.00 808989.90

currency Արժույքի եռանիշ կոդ. Օրինակ՝ 051 – ՀՀ Դրամ, 840 – ԱՄՆ Դոլլար, 978 – Եվրո Ներկայումս միակ թույլատրելի արժեքն է հանդիսանում 051

mid Ագենտի ունիկալ իդենտիֆիկացիոն կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

tid Ագենտի ծառայությունները իդենտիֆիկացնող կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

mtpass Ագենտի գաղտնաբառ: Գաղտնաբառը գեներացվում է ագենտի կողմից եւ փոխանցվում է «ArCa» համակարգին տվյալ ագենտից առաջին գործարքի կատարման ժամանակ: «ArCa» համակարգը մերժում է առաջին հարցումը, սակայն պահպանում է նրանում փոխանցված գաղտնաբառը: Հետագայում այդ

էջ 13/18

Page 14: ArCa E-Commerce Technical Specification

գաղտնաբառը չի փոփոխվում եւ օգտագործվում է ագենտի նույնականացման նպատակով: Գաղտնաբառի նվազագույն երկարությունը 8 նիշ է, առավելագույնը՝ 40: Դաշտում թույլատրված նիշերն են հանդիսանում ASCII աղյուսակի 32-ից 127-ը կոդեր ունեցող նիշերը:

trxnDetails Տեքստային դաշտ, որը պարունակում է տեղեկատվություն կատարվող գործարքի մասին, օրինակ՝ վաճառվող ապրանքի անվանում, քանակություն, մատուցվող ծառայության նկարագրություն եւ այլն: Դաշտը լրացվում է ագենտի կողմից: Այն կարող է նաեւ պարունակել տեղեկություններ գործարքի կարգավիծակի մասին, օրինակ՝ «Ծառայությունը մատուցված է», «Ապրանքը առաքված է» կամ «Հաճախորդը հրաժարվել է ապրանքից» եւ այլն: Այս դաշտը կարող է պարունակել անգլերեն եւ հայերեն (unicode) նիշեր: Մեկ պատվերի մշակման տարբեր փուլերում ագենտի կողմից այս դաշտը ստանալու դեպքում «ArCa» համակարգը գումարելու է դաշտի արժեքը նախորդ հարցումներում փախանցված trxnDetails դաշտին, բաժանելով նրանք «նոր տող» (ascii 10) նիշով:

Ելքային պարամետրեր (հաջորդականությունը կարող է լինել կամայական)՝ respcode Պատասխանի կոդ: «00» վճարման դրական ավարտի դեպքում: Ցանկացած ուրիշ

արժեքի դեպքում պատասխանը հանդիսանում է բացասական (գործարքը մերժված է):

descr Պատասխանի նկարագրություն: Այս դաշտը պարունակում է տեքստային ինֆորմացիա պատասխանի կոդի մասին, օրինակ՝ «Card does not exist / Սխալ Քարտ» կամ « Not enough funds / Անբավարար միջոցներ»: Պատասխանի նկարագրությունը ներկայացվում է անգլերեն եւ հայերեն լեզուներով (unicode կոդավորմամբ):

orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ: Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

amount Գործարքի գումար: Կարող է պարունակել 0-9 թվանշաններ եւ տասնորդական բաժանիչ «.» (կետ). Տասնորդական բաժանիչից հետո կարող է պարունակել մեկ կամ երկու նիշ, սակայն 2 նիշի դեպքում երկրորդ նիշը պետք է հավասար լինի «0» (ՀՀ դրամով գործարք կատարելու դեպքւմ գումարը պետք է միշտ պատիկ լինի 10 լումայի): Գումարների թույլատրելի տիրույթն է 0.1-ից 9999999.9-ը: Ճիշտ գումարների օրինակներ՝ 1209 1209.0 1209.00

էջ 14/18

Page 15: ArCa E-Commerce Technical Specification

808989.90 currency Արժույքի եռանիշ կոդ. Օրինակ՝ 051 – ՀՀ Դրամ, 840 – ԱՄՆ Դոլլար, 978 – Եվրո

Ներկայումս միակ թույլատրելի արժեքն է հանդիսանում 051 datetime Գործարքի կատարման ամսաթիվը եւ ժամը clientName Հաճախորդի անունը եւ ազգանունը cardNumber Հաճախորդի վիրտուալ կամ վճարային քարտի համարը (անվտանգության

նկատառումներից ելնելով տվյալ դաշտի նիշերի մի մասը փոխարինվում է այլ նիշերով)

authcode Հավաստագրման կոդ: stan Հավաստագրման համակարգում գործարքի համար: rrn Հավաստագրման համակարգում գործարքի ունիկալ ինենտիֆիկացիոն համար: trxnDetails Տեքստային դաշտ, որը պարունակում է տեղեկատվություն կատարվող գործարքի

մասին, օրինակ՝ վաճառվող ապրանքի անվանում, քանակություն, մատուցվող ծառայության նկարագրություն եւ այլն: Դաշտը լրացվում է ագենտի կողմից: Այն կարող է նաեւ պարունակել տեղեկություններ գործարքի կարգավիծակի մասին, օրինակ՝ «Ծառայությունը մատուցված է», «Ապրանքը առաքված է» կամ «Հաճախորդը հրաժարվել է ապրանքից» եւ այլն: Այս դաշտը կարող է պարունակել անգլերեն եւ հայերեն (unicode) նիշեր: Մեկ պատվերի մշակման տարբեր փուլերում ագենտի կողմից այս դաշտը ստանալու դեպքում «ArCa» համակարգը գումարելու է դաշտի արժեքը նախորդ հարցումներում փախանցված trxnDetails դաշտին, բաժանելով նրանք «նոր տող» (ascii 10) նիշով:

Եթե պատասխանը դրական է (respcode պարամետրի արժեքը հավասար է «00»), ապա դա նշանակում է, որ «ArCa» համակարգը հաստատում է գործարքի գումարի սառեցված լինելը հաճախորդի քարտային հաշվին եւ ագենտը կարող է սպասարկել հաճախորդին (վաճառել ապրանքը, տրամադրել ծառայությունը եւ այլն): Բացասական պատասխանի դեպքում «ArCa» համակարգը կարող է վերադարձնել միայն respcode եւ descr դաշտերը: Մյուս դաշտերը կարող են բացակայել կամ պարունակել սխալ ինֆորմացիա: Դրական պատասխանի ստացման դեպքում ագենտը պարտավոր է տրամադրել հաճախորդին էլեկտրոնային անդորրագիր (digital receipt): Էլեկտրոնային անդորրագիրը իրենից ներկայացնում է թվային պատկեր (jpeg, png, gif եւ այլն), որը իր վրա պարտադիր պարունակում է հետեւյալ տվյալները՝

Դաշտի վերնագիր Դաշտի նկարագրություն

Date/Time: datetime դաշտի արժեքը Amount: amount դաշտի արժեքը Card Number cardNumber դաշտի արժեքը Client Name: clientName դաշտի արժեքը Order ID: orderID դաշտի արժեքը

էջ 15/18

Page 16: ArCa E-Commerce Technical Specification

Merchant ID: mid դաշտի արժեքը Terminal ID: tid դաշտի արժեքը STAN: stan դաշտի արժեքը Auth Code: authcode դաշտի արժեքը RRN: rrn դաշտի արժեքը

Բացի նշված պարտադիր դաշտերից ագենտը կարող է անդորրագրի վրա ավելացնել ցանկացած այլ դաշտեր, նկարներ եւ այլն: confirmation/refuse remote procedures

Այս պրոցեդուրաները նախատեսված են հաճախորդի պատվերի կատարման համապատասխանաբար դրական կամ բացասական ավարտի մասին տեղեկացնելու համար: Մուտքային պարամետրեր (հաջորդականությունը կարող է լինել կամայական)՝ hostID Յուրաքանչյուր կայք, որի վրա տեղադրվում են մեկ կամ մի քանի ագենտների

համակարգեր ստանում է հատուկ վեցանիշ կոդ, որը անվանվում է hostID: Տրամադրվում է ագենտին «ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով:

mid Ագենտի ունիկալ իդենտիֆիկացիոն կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa»

համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով: tid Ագենտի ծառայությունները իդենտիֆիկացնող կոդ: Տրամադրվում է ագենտին

«ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով: mtpass Ագենտի գաղտնաբառ: Գաղտնաբառը գեներացվում է ագենտի կողմից եւ

փոխանցվում է «ArCa» համակարգին տվյալ ագենտից առաջին գործարքի կատարման ժամանակ: «ArCa» համակարգը մերժում է առաջին հարցումը, սակայն պահպանում է նրանում փոխանցված գաղտնաբառը: Հետագայում այդ գաղտնաբառը չի փոփոխվում եւ օգտագործվում է ագենտի նույնականացման նպատակով: Գաղտնաբառի նվազագույն երկարությունը 8 նիշ է, առավելագույնը՝ 40: Դաշտում թույլատրված նիշերն են հանդիսանում ASCII աղյուսակի 32-ից 127-ը կոդեր ունեցող նիշերը:

orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ: Պետք է լինի ունիկալ յուրաքանչյուր գործարքի համար: Երկարությունը չպիտի գերազանցի 10 նիշ:

amount Գործարքի գումար: Կարող է պարունակել 0-9 թվանշաններ եւ տասնորդական բաժանիչ «.» (կետ). Տասնորդական բաժանիչից հետո կարող է պարունակել մեկ կամ երկու նիշ, սակայն 2 նիշի դեպքում երկրորդ նիշը պետք է հավասար լինի «0» (ՀՀ դրամով գործարք կատարելու դեպքւմ գումարը պետք է միշտ պատիկ լինի 10 լումայի): Գումարների թույլատրելի տիրույթն է 0.1-ից 9999999.9-ը:

էջ 16/18

Page 17: ArCa E-Commerce Technical Specification

Ճիշտ գումարների օրինակներ՝ 1209 1209.0 1209.00 808989.90

currency Արժույքի եռանիշ կոդ. Օրինակ՝ 051 – ՀՀ Դրամ, 840 – ԱՄՆ Դոլլար, 978 – Եվրո Ներկայումս միակ թույլատրելի արժեքն է հանդիսանում 051

trxnDetails Տեքստային դաշտ, որը պարունակում է տեղեկատվություն կատարվող գործարքի մասին, օրինակ՝ վաճառվող ապրանքի անվանում, քանակություն, մատուցվող ծառայության նկարագրություն եւ այլն: Դաշտը լրացվում է ագենտի կողմից: Այն կարող է նաեւ պարունակել տեղեկություններ գործարքի կարգավիծակի մասին, օրինակ՝ «Ծառայությունը մատուցված է», «Ապրանքը առաքված է» կամ «Հաճախորդը հրաժարվել է ապրանքից» եւ այլն: Այս դաշտը կարող է պարունակել անգլերեն եւ հայերեն (unicode) նիշեր: Մեկ պատվերի մշակման տարբեր փուլերում ագենտի կողմից այս դաշտը ստանալու դեպքում «ArCa» համակարգը գումարելու է դաշտի արժեքը նախորդ հարցումներում փախանցված trxnDetails դաշտին, բաժանելով նրանք «նոր տող» (ascii 10) նիշով:

request_check_copy remote procedure

Հաղորդագրության այս տեսակը նախատեսված է նախկինում կատարված գործարքի տվյալները ստանալու համար: Կիրառվում է այն դեպքերում, երբ, օրինակ, կապի կորուստի պատճառով հաճախորդը չի ստանում էլեկտրոանյին անդորրագիրը: Մուտքային պարամետրեր (հաջորդականությունը կարող է լինել կամայական)՝ mid Ագենտի ունիկալ իդենտիֆիկացիոն կոդ: Տրամադրվում է ագենտին «ArCa»

համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով: tid Ագենտի ծառայությունները իդենտիֆիկացնող կոդ: Տրամադրվում է ագենտին

«ArCa» համակարգի կողմից սպասարկող բանկի միջոցով: mtpass Ագենտի գաղտնաբառ: Գաղտնաբառը գեներացվում է ագենտի կողմից եւ

փոխանցվում է «ArCa» համակարգին տվյալ ագենտից առաջին գործարքի կատարման ժամանակ: «ArCa» համակարգը մերժում է առաջին հարցումը, սակայն պահպանում է նրանում փոխանցված գաղտնաբառը: Հետագայում այդ գաղտնաբառը չի փոփոխվում եւ օգտագործվում է ագենտի նույնականացման նպատակով: Գաղտնաբառի նվազագույն երկարությունը 8 նիշ է, առավելագույնը՝ 40: Դաշտում թույլատրված նիշերն են հանդիսանում ASCII աղյուսակի 32-ից 127-ը կոդեր ունեցող նիշերը:

orderID Ձեւավորված պատվերի հերթական համար: Թվային, դրական, ամբողջ տիպի դաշտ:

էջ 17/18

Page 18: ArCa E-Commerce Technical Specification

էջ 18/18