ани

13
ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԵԵԵԵԵԵ «ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ» ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ` ԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ –ԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ – ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ –Ե. ԵԵԵԵԵԵԵԵԵ Ե. ԵԵԵԵԵ 2014

Transcript of ани

Page 1: ани

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ

Հեղինակ` Անի Հարությունյան Թեմա –Մանկական խոհանոց Մասնագիտությունը – դաստիարակ Ղեկավար –Զ. Ավետիսյան Ք. Երևան 2014

Page 2: ани

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն էջ 3ԵՐԵԽԱՅԻ ՍՆՈՒՑՈՒՄԸ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ ԷՋ 4- 5

ԻՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԷՋ 6ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ ԷՋ 7

Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ էջ 8Ոչ օգտակար սննդամթերք էջ 9-10

ՃԱՇԱՑԱՆԿԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԷՋ 11

Եզրակացություն էջ 12Գրականության ցանկ էջ 13

Page 3: ани

Մանկական խոհանոց ասելով հասկանում ենք առողջ սնունդ և միանգամից պատկերացում մեր այսօրվա

նախակրթարանի սննդակարգն ու դրա տարատեսակ բաղադրիչները: Առողջ սնունդը մեր առողջ ապագան ապահովող հիմնական բաղադրիչ մասն է կազմում:Փորձենք ինքներս դիտարկել և քննարկել տերմինի

հասկացությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահամաններից դուրս:

ՄԱՆԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ - ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

3

Page 4: ани

ԵՐԵԽԱՅԻ ՍՆՈՒՑՈՒՄԸ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ

Սնուցման ճիշտ կազմակերպումն ունի կարևոր նշանակություն. այն նպաստում է երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-բիոլոգիական հատկությունները:

Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրենց անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:

Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում, երբ սնվում են մայրական կաթով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով  կերակրման նվազեցման հակում:

Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը  մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից լիարժեք սպիտակուցներ,  ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն մարմնիկներ, ֆերմենտներ և այլն:

4

Page 5: ани

6

Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման: Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների

բնականոն աշխատանքը:

Page 6: ани

8

Իմ կատարած աշխատանքները Խոհանոցային գործունեություն Ղափամայի ծեսը մեր

նախակրթարանում Ընտանեկան ղափամա TV-խոհանոց:Առողջ սնունդ փոքրիկի

կողմից Փոքրիկների հետ պատրաստած

բիսկվիթ Մրգային աղցան Մրգային խորոված

Page 7: ани

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ

Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ:   Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը

սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք

գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է:   Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի

տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները: 

Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են

գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր,

կրուասան...Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը:   Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է

ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ

օգտակար նյութեր է պարունակում: 

9

Page 8: ани

10

Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ

0-5 տարեկանում ճիշտ սննդակարգը առողջության պաշար է ողջ կյանքի համար:0-5 տարեկան հայ երեխաների 19 տոկոսը թերաճություն ունի` չնայած քաղցած չի մնում, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է գերաճ` չնայած այդ երեխաները շատակերներ չեն: Սրանք Առողջապահության նախարարության 5 տարին մեկ արվող ազգային հետազոտության վերջին  տվյալներն են: Հարցն այն է, որ երեխաները ճիշտ չեն սնվում. ուտում են շատ կամ քիչ, բայց ոչ օգտակար սննդամթերք, ինչն էլ խախտում է նյութափոխանակությունը: 

Սխալ սնուցման կրկնակի բեռին եւ հայաստանյան իրավիճակին նվիրված երկօրյա համաժողովն ամփոփում են հայ և ամերիկացի մասնագետները` Կոլումբիայի համալսարանից: 

Նշվում է, որ քրոնիկ թերսնումը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի մոտ ֆիզիկական և մտավոր խնդիրներ է առաջացնում: Սպիտակուցային սննդի պակասից առաջ է գալիս նաև սակավարյունություն, ինչը նույնպես Հայաստանում տարածված խնդիր է: Թերաճի բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես Սյունիքի մարզում` 36 տոկոս: 

Կալիֆոռնիայից եկած մասնագետները հիացած են հայկական խոհանոցով, բայց հորդորում են հայ ծնողներին առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ սննդակարգին, որովհետեւ առաջացող խնդիրները երբեմն կարող են անդառնալի լինել:

  Առողջապահության նախարարությունը պլանավորում է կառավարության

հաստատմանը ներկայացնել երեխաների ճիշտ սնուցման ազգային ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր:

աղբյուր

Page 9: ани

Ոչ օգտակար սննդամթերք Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է

Յելի Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում: Fast Food FACTS 2013 նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է

մանկական սնունդը և  թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին: Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական

ճաշացանկով 18 ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք քառորդը ճաշացանկում  երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն , որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ ֆրի՝ խնձորի հավելումով:

11

Page 10: ани

Բայց այս  ճաշատեսակներից շատերը միևնույնն է առողջ չէին: Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին եւ կազմում էր ընդամենը 1%:  Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15` նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ, ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ եւ  ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով եւ  ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100 տոկոսանոց  հյութ:

12

Page 11: ани

ՃԱՇԱՑԱՆԿԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ

Ի տարբերություն այլ պարտեզների՝ մեր սաների սննդակարգը հասանելի է մեր ծնողներին,քանի որ այն դրվում է մեր կայքում:

Ցանկացած ժամանակ պատվիրատուն՝ ծնողը, կարող է տեսնել,թե ինչպով է սնվում երեխան մեր պարտեզում,և

համոզվել,որ առողջ սննդակարգ ենք կազմել մեր երեխաների համար:

նմուշ

13

Page 12: ани

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Երեխաները մեր վաղվա ապագան

են: Ապահովելով առողջ սնունդ մեր և մեր փոքրիկների համար, մենք ոչ միայն դաստիարակում ենք առողջ

ապագա, այլև սովորեցնում ենք այդ ապագան ստեղծելու բոլոր

միջոցները:

14

Page 13: ани

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

«Кулинария» ամսագիր «Наши детки » русский журнал Fast Food FACTS 2013 նոր

հետազոտություն «Голод и изобилие. История

питания в Европе » по автору Массимо Монтанари

15