21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։...

118
ԵՐԵՎԱՆ 21- ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ 2013 ( ) 3 49

Transcript of 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։...

Page 1: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

ԵՐԵՎԱՆ

21-ՐԴ ԴԱՐ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2013

( ) 3 49

Page 2: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

21-ՐԴ ԴԱՐ տեղեկատվական-վերլուծական հանդես

Լույս է տեսնում 2003 թվականից 3 (49), 2013

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ալեքսանդր Գասպարիշվիլի

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանի լաբորատորիայի վարիչ, փ.գ.թ. (Մոսկվա, ՌԴ)

Աշոտ Թավադյան

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Աշոտ Մարկոսյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տ.գ.դ.

Արա Մարջանյան

«Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ, Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի գծով ազգային փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող

Արամ Սաֆարյան Բանասիրական գիտությունների թեկնածու

Արդեն Շելեֆյան Տնտեսագիտության դոկտոր (Ժնև, Շվեյցարիա)

Գագիկ Հարությունյան (համակարգող) «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն, ք.գ.թ.

Զավեն Եկավյան

Դոկտոր, պրոֆեսոր (Լիսաբոն, Պորտուգալիա)

Կարեն Վ.Կարապետյան

Տնտեսագիտության դոկտոր (Մոսկվա, ՌԴ)

Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար, ի.գ.դ.

Միհրան Դաբաղ

Դոկտոր, պրոֆեսոր, Ռուրի համալսարանի պատմության ֆակուլտետին առընթեր Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն (Բոխում, Գերմանիա)

Մուշեղ Լալայան

ՀՀԿ փոխնախագահ

Սերգեյ Գրինյաև

Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն, տ.գ.դ. (Մոսկվա, ՌԴ)

Սևակ Սարուխանյան

«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ք.գ.թ.

Վարդան Հարությունյան

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, տ.գ.թ.

Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, տ.գ.թ.

Page 3: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

21-ՐԴ ԴԱՐ

տեղեկատվական-վերլուծական հանդես

Թիվ 3 (49), 2013թ.

´ à ì ² Ü ¸ ² Î à ô Â Ú à ô Ü ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր խմբագիր Գագիկ Հարությունյան

Գլխավոր խմբագրի տեղակալներ Սևակ Սարուխանյան

Արա Մարջանյան

Պատասխանատու խմբագիր Խոնարհիկ Քարաուղլանյան

Պատասխանատու քարտուղար Լուսինե Բաղրամյան

Աննա Ժամակոչյան

Արեստակես Սիմավորյան

Էդուարդ Դանիելյան

Սերգեյ Սարգսյան

Տիգրան Հարությունյան

Աննա Ժամակոչյան, Արփի Մանուսյան

ԶԼՄ լսարանի առանձնահատկությունները

Հայաստանում ................................................................ 5

Հասմիկ Ավագյան

Անձնավորումը որպես

հեռուստատեսային հաղորդակցության

արդյունավետության երաշխիք ……….………...… 24

Դիանա Գալստյան, Սոնա Մանուսյան, Աննա Ժամակոչյան

Հեռուստատեսության բովանդակությունը.

ծրագրային ուղղվածությունները և

բովանդակության ձևավորման գործոնները ....….. 37

Վահե Սարգսյան

Ջավախքում հայերենի իրավական

կարգավիճակի հարցի շուրջ ….....……………..….. 63

Թամարա Վարդանյան

Ադրբեջանցիներ. ինքնության փնտրտուքը

հետխորհրդային շրջանում ...............................….... 75

Նաիրա Կյուրեղյան Միաբևեռ աշխա՞րհ,

թե՞ եվրասիական ինտեգրացիա ..................…..….. 96

Վադիմ Գիգին Եվրասիական միություն.

փոխզիջման պատմություն ..................…..……….. 104

Հուշագիր հեղինակին …………………………....... 117

Page 4: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով
Page 5: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

5

ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աննա Ժամակոչյան*, Արփի Մանուսյան**

Զանգվածային լրատվամիջոցի և լսարանի միջև կապի ձևավորումը

դինամիկ գործընթաց է։ Բազմաթիվ սոցիալական կոնտեքստային գոր-

ծոններ, ինչպես նաև տվյալ լրատվամիջոցի անմիջական քաղաքա-

կանությունը պայմանավորում են լսարանի մեծությունը, կայունու-

թյունը և վստահության աստիճանը ԶԼՄ-ի հանդեպ։ Հոդվածում դի-

տարկվում են լսարանի առանձնահատկությունների տեսական մոտե-

ցումները և դրանց փաստացի դրսևորումները Հայաստանի զանգվա-

ծային լրատվամիջոցների դեպքում։ Ներկայացվում են դրանց շուրջ

քանակական հետազոտությունների տվյալներ և մեր կողմից հարցված

փորձագետների1 գնահատականներն ու վերլուծությունները։

«Զանգվածային լսարանը» տեսական մոտեցումներում

ԶԼՄ-լսարան կապի ձևավորման առանձնահատկությունների մասին

տեսական մոտեցումները ձևավորվել են տեխնոլոգիաների և զանգվա-

ծային մշակույթի զարգացմանը զուգահեռ։ Հատկապես երբ կինոյի,

* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար, ավագ

փորձագետ։ ** «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ։ 1 Փորձագիտական հարցազրույցներն իրականացվել են հեռուստատեսության, մամուլի և

ինտերնետ լրատվամիջոցների գործող լրագրող-խմբագիրների, մեդիաոլորտի հետազոտողների և

հասարակագետների հետ (15 փորձագետ)՝ «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների

ուսումնասիրությունը» գիտական-հետազոտական ծրագրի շրջանակներում (ֆինանսավորում է ՀՀ

ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն)։

Page 6: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

6

ռադիոյի, իսկ հետո նաև հեռուստատեսության մուտքով ակնհայտ

տեսանելի էր դարձել «զանգվածային լսարանի» ոչ միայն առա-

ջացումն իբրև փաստ, այլև ձևավորումը՝ որպես նպատակաուղղված

պրոցես։ Թ.Ադոռնոն և Մ.Հորքհայմերն իրենց «Լուսավորության դիա-

լեկտիկա» համատեղ աշխատանքում (առաջին հրատարակությունը՝

1947թ.) առաջ են քաշում գաղափարն այն մասին, որ մարդիկ արձա-

գանքում են ոչ թե իրենց պահանջմունքներին, այլ դրանց մանիպու-

լյացիային [1]։

ԶԼՄ դերի հետ կապված հարցեր քննարկում է նաև Հ.Մարկու-

զեն «Միաչափ մարդ» աշխատանքում (առաջին հրատարակությունը՝

1964թ.). «ԶԼՄ լեզուն նույնականացման, ունիֆիկացիայի, դրական

մտածողության պարբերական ձևավորման միջոց է, ինչպես նաև

քննադատական հասկացությունների վրա հարձակման միջոց։ Հա-

ղորդակցման ամբողջության մեջ դրսևորվում է նաև միաչափ վարք։

Ինքնուրույնության, ստեղծագործական նախաձեռնողականության և

քննադատական տարրերը զիջում են իրենց տեղը իմիտացիային» [2]։

Ժ.Բոդրիյարն իր «Ռեքվիեմ զանգվածային մեդիայի համար»

հոդվածում (առաջին հրատարակությունը՝ 1972թ.) խոսում է «ԶԼՄ

էության մասին՝ որպես հետադարձ կապի, պատասխանի հնարավո-

րությունը թույլ չտվող կառուցվածք։ Պատասխանի հնարավորության

վերականգնումը ենթադրում է հեղափոխություն ժամանակակից

մեդիայի կառուցվածքում» [3]։ Ըստ Բոդրիյարի՝ վերականգնումը պա-

հանջում է քննադատական խոսքի առկայություն մեդիայում և դրա

միջոցով մեդիայի կառուցվածքի դեկոնստրուկցիա (ինչը չի նշանա-

կում դրա ոչնչացում)։

Տեսաբանների այս մոտեցումները 20-րդ դարի օրինաչափ ար-

ձագանքն էին իրենց աչքի առաջ ձևավորվող և զարգացող սպառո-

ղական ու զանգվածային մշակույթին, որում նշանակալի դեր ունեին

զանգվածային լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսու-

Page 7: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

7

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

թյունը՝ որպես պահանջմունքների խրախուսման գլխավոր ագենտ-

ներ։ Տեսաբանների մտահոգությունները կապված էին այն հանգա-

մանքի հետ, որ զանգվածային լրատվամիջոցները «չեն զրուցում»

լսարանի հետ։ Լսարանն այս իրավիճակում նմանվում էր մեծ սև

խոռոչի, որն ավելի շուտ կլանում է գաղափարներ, պատկերացում-

ներ, դիրքորոշումներ, իսկ արձագանքը դառնում է թույլ և անհնար։

20-րդ դարի երկրորդ կեսից հեռակառավարման վահանակի

տարածումով հեռուստալսարանն ալիքի ընտրությամբ արձագանքի

հնարավորություն էր ստացել, ինչպես նաև կիրառվում էին լսարանի

արձագանքը ստանալու նամակագրական, հեռախոսային և այլ մե-

թոդներ, սակայն իրական արձագանքի մասին խոսակցություններն

առավել արդիական դարձան միայն ինտերնետի գոյության պայման-

ներում` «երկրորդ մեդիա դարաշրջանում»։ Լսարանի արձագանքի

հնարավորությունը` ներգրավում և ազատություն ապահովելու

առումով, սակայն, մինչ օրս մնում է վիճելի ինտերնետի հետազո-

տողների համար։ Մի բան անվիճելի է, որ տեխնոլոգիական զարգա-

ցումներն ավելի ու ավելի հոսուն ու անընդհատ կազմավորվող են

դարձնում լսարանները, ինչը ենթադում է ԶԼՄ-ի կողմից ամեն վայր-

կյան լսարանի կազմավորման և պահպանման շուրջ թեժ մրցակցա-

յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, միշտ չէ որ ապահովում է

ԶԼՄ որակական առաջընթաց, և այն հաճախ հանգեցնում է դյուրին

ճանապարհով լսարան գրավելու տեխնոլոգիաների կիրառման։ Այդ

ճանապարհով են լրատվահոսքերում ավելի ու ավելի հաճախ և ծա-

վալուն ներկայացվում բռնությունները, բաց տեսարանները, վթարնե-

րը, աղետները և սկանդալները։

ԶԼՄ լսարանի բաշխումը Հայաստանում

ԶԼՄ-լսարան հարաբերությունների հարցն ակտուալ է նաև Հայաս-

տանի մեդիա դաշտում։ Հայաստանում ԶԼՄ-ը և դրանց ձևավորած

«զանգվածային լսարանը», խորհրդային շրջանից եկած տասնամյակ-

Page 8: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

8

ների պատմություն ունենալով հանդերձ, լիովին կերպարանափոխ-

վեցին Երրորդ հանրապետությունում՝ մասնավոր լրատվամիջոցնե-

րի, ազատական տնտեսության և քաղաքական գործընթացների պայ-

մաններում։ Իր հերթին՝ ինտերնետային լրատվամիջոցների ներգրա-

վումը վերջին տարիներին լսարանի վերափոխման գործընթացներին

յուրահատուկ արագացում հաղորդեց։

Ինտերնետային լրատվամիջոցները Հայաստանի ԶԼՄ դաշտում

կարևոր գործոն դարձան սկսած 2007 թվականից։ Այժմ դրանք էլ

ավելի նպաստավոր իրավիճակում են. ըստ internetworldstats.com-ի,

ինտերնետից օգտվողների թիվը մեր երկրում 2009-2011թթ. բնակչու-

թյան 6,4%-ից հասել է 60,6%-ի1։ Հետազոտական ռեսուրսների կով-

կասյան կենտրոններ (ՀՌԿԿ) 2012-ի «Կովկասյան բարոմետր»

ծրագրի2 հարցումների տվյալներով՝ Հայաստանում հետազոտված

տնային տնտեսությունների 43,5%-ում առկա է համակարգիչ, որոնց

93,1%-ը ունի ինտերնետի հասանելիություն, ինչը կազմում է հետա-

զոտված տնային տնտեսությունների շուրջ 40%-ը։ Հարցվողների

24,2%-ն էլ նշել է, որ ինտերնետի հասանելիություն ունի բջջային

հեռախոսի միջոցով։ Ամենօրյա ինտերնետ օգտվողների կշիռը կազ-

մում է 26,4%, շաբաթական առնվազն 1 անգամ օգտվում է 9,4%-ը, իսկ

ինտերնետից ընդհանրապես չի օգտվում հարցվողների 53,4%-ը

(տե՛ս Աղյուսակ 1)։

Ինտերնետից լայն իմաստով տեղեկատվություն է որոնում

օգտվողների 44,3%-ը (ընդհանուր հարցվողների 19,5%-ը), վիրտուալ

սոցիալական ցանցերից օգտվում է 50,0%-ը (ընդհանուր հարցվողնե-

րի 22%-ը), կարդում-դիտում է լրատվություն 25,4%-ը (ընդհանուր

հարցվողների շուրջ 11%-ը, տե՛ս Աղյուսակ 2)։

1 http://www.internetworldstats.com/asia.htm և http://www.internetworldstats.com/asia/am.htm 2 ՀՌԿԿ (2012) «Կովկասյան բարոմետր» [CB2012_Regional_Weighted_01.03.2013.sav], տվյալների

շտեմարանը http://www.crrccenters.org/caucasusbarometer կայքից 2013թ. մարտի 5-ի դրությամբ։

Page 9: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

9

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

Սոցիալ-քաղաքական տեղեկատվություն ստանալու աղբյուր-

ների շուրջ մի փոքր այլ տեսանկյունով ուսումնասիրություն է իրա-

կանացրել նաև IPSC կազմակերպությունը 2010, 2012 և 2013թթ.1։ Այս

հետազոտության շրջանակներում դիտարկվել են հարցվողների տե-

ղեկատվության բոլոր հնարավոր աղբյուրները։ Ըստ այս տվյալների՝

2013թ. հունվարի դրությամբ սոցիալ-քաղաքական տեղեկատվու-

թյուն հասարակության 91%-ը ստանում է հեռուստատեսությունից,

37%-ը՝ համացանցից, 14%-ը տպագիր մամուլից և 12%-ը՝ ռադիոյից

(տե՛ս Պատկեր 1)։ Ինչպես երևում է Պատկեր 1-ից, 2010թ. համեմատ

ամենանշանակալի փոփոխությունը տեղի է ունեցել ինտերնետի՝

Աղյուսակ 1 ՀՀ տնային տնտեսություններում համակարգչի առկայություն

և ինտերնետ օգտագործում

Համակարգչի առկայություն 43.3%

Ինտերնետի հասանելիություն համակարգչից 40.4%

Ինտերնետի հասանելիություն բջջային հեռախոսից 24.2%

Ամենօրյա ինտերնետից օգտվողներ 26.4%

Շաբաթական առնվազն մեկ անգամ ինտերնետից օգտվողներ 9.4%

Ինտերնետ չօգտագործողներ 53.4%

Աղյուսակ 2 ՀՀ տնային տնտեսություններում ինտերնետի օգտագործման հիմնական նպատակները

Ինտերնետից

օգտվողների

շրջանում

Հարցվողների

շրջանում

Ինտերնետի օգտագործումը

տեղեկատվություն ստանալու համար 44.3% 19.5%

Ինտերնետի օգտագործումը վիրտուալ

սոցցանցեր այցելելու համար 50.0% 22.0%

Ինտերնետի օգտագործումը

լրատվություն կարդալու-դիտելու համար 25.4% 11.2%

1 Հաշվետվությունն ամբողջությամբ տե՛ս http://www.eufoa.org/uploads/POLL20130125AM.pdf

Page 10: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

10

որպես աճող լսարան ունեցող աղբյուրի հետ։ Սրան հակառակ՝ նկա-

տելիորեն նվազել է տպագիր մամուլի լսարանը։ Տվյալներից պարզ է

դառնում նաև, որ չնայած վերջին տարիներին ինտերնետային լրատ-

վամիջոցների բուռն զարգացման գործոնին, հեռուստատեսությունն

իր սփռվածությամբ և լսարանի մեծությամբ շարունակում է գերա-

կշիռ մնալ Հայաստանում։

Ինչ վերաբերում է ՀՏ-ների մեջ հեռուստալսարանի բաշխվածու-

թյանը, ապա ըստ «Հանրային հեռուստառադիոընկերության 2011

թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդման, ՀՀ ամբողջ

տարածքում հեռուստալսարանի ամենամեծ ծավալը 2011թ. բաժին է

ընկել «Հանրային 1»-ին՝ 23.3% (տե՛ս Պատկեր 2)1։

Պատկեր 1 Սոցիալ-քաղաքական տեղեկատվության աղբյուրներ, 2013թ.

1 «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդ-ման մեջ ներկայացված չէ, թե կոնկրետ որ «հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկե-րության» ուսումնասիրության տվյալներն են սրանք։ Պատկերը տե՛ս էջ 15, հաշվետվությունն ամբողջությամբ՝ http://www.1tv.am/hy/1350909050

Page 11: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

11

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

Իսկ կոնկրետ հեռուստալուրերի նկատմամբ հետաքրքրության

առումով, նույն զեկույցում ներկայացվում են «Տելեմեդիակոնտրոլ»

ՓԲԸ վարկանիշային տվյալների վրա կատարված հաշվարկները (այս

ընկերության տվյալները 2011թ. դրությամբ ներկայացուցչական են ՀՀ

քաղաքային բնակչության համար)։ Ըստ այս հաշվարկների՝ հեռուս-

տաալիքների լրատվական հաղորդում դիտողների բաշխվածությամբ

2011թ. ամենամեծ լսարանն ուներ «Առաջին» լրատվականը 26.43%-ով

(տե՛ս Պատկեր 3)1։

Մեկ այլ՝ «Նիլսեն» ընկերության կողմից 2011թ. կատարված հե-

ռուստաչափումների տվյալներով ևս լրատվական հաղորդումների

տասնյակում ամենամեծ լսարանն է ունեցել Հ1-ը՝ 147.401 մարդ, որը

կազմել է ՀՀ հեռուստալսարանի 22.15%-ը2 ( տե՛ս Պատկեր 4)։

Պատկեր 2

1 Նույն տեղում, էջ 17։ 2 Հոդվածն ամբողջությամբ տե՛ս http://media.am/television-program-measurement

Page 12: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

12

Պատկեր 3

Պատկեր 4 Լրատվական հաղորդումների լսարանն ըստ հեռուստաալիքների

Page 13: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

13

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

Հարկ է նշել, որ ՀՏ վարկանիշային հետազոտությունների մեթո-

դաբանությունն ունի կարևոր սահմանափակում. հետազոտվող հա-

մախմբի մեջ չեն մտնում այն տնային տնտեսությունները, որոնց

հեռուստացույցները միացած են մալուխային, օպտիկամանրաթելա-

յին ցանցերին (օրինակ՝ Ucom համակարգին միացածները)։

Բացի այդ, հեռուստալսարանի բաշխվածությունն անմիջակա-

նորեն կապված է նաև ալիքների տեխնիկական հասանելիության

հետ։ Այսպես, ՀՌԿԿ 2011թ. հետազոտության տվյալների շտեմարա-

նի1 ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հեռուստա-

ալիքներն ըստ հեռուստադիտողին նրանց հասանելիության (2011թ.

դրությամբ) պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

1 ՀՌԿԿ (2011) «Կովկասյան բարոմետր», տվյալների շտեմարանը՝ http://www.crrccenters.org/

caucasusbarometer կայքից 2012թ. դրությամբ։ Հաշվարկները և դրանց վերլուծությունն իրականացրել

է սոց.գ.թ. Սամվել Մանուկյանը։

Պատկեր 5 ՀՏ ալիքների հասանելիությունը, 2011թ.

97%91% 90% 87%

84%75% 74%

61%53% 53% 51% 51% 51% 51% 50% 50% 48% 47% 47%

20%

ՀՏ ալիքներիհասանելիությունը

Page 14: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

14

1. բարձր հասանալիությամբ խումբ` Հ1, Հ2, Արմենիա, Շանթ,

RTR, ORT, ԱԼՄ,

2. միջին հասանելիությամբ խումբ` Երկիր Մեդիա, Շողակաթ,

Արարատ, Կենտրոն, Ար TV5, ATV, Հայ TV, Հայրենիք, Культу-

ра, Երևան, Դար 21 (տե՛ս Պատկեր 5):

Իսկ արդեն հեռուստաալիքների հասանելիության պայմաննե-

րում դրանց ամենօրյա դիտման պրակտիկաները ցույց են տալիս հե-

ռուստաալիքների դիտման ինտենսիվությունը (տե՛ս Պատկեր 6)։

Պատկեր 6-ում երևում է 2011թ. դրությամբ տվյալ հեռուստաալիքն

ամեն օր դիտողների տոկոսը` հաշվարկված այն անձանց թվաքանա-

կից, ում համար տվյալ ալիքը ֆիզիկապես հասանելի է: Այդ տեսակե-

տից հեռուստաալիքները կարելի է բաժանել երեք խմբի.

Պատկեր 6 ՀՏ ալիքների դիտման բերված ինտենսիվությունը 2011թ.1

87% 86% 84%

73%66% 66%

59%

44% 41% 41% 40% 39% 39%36% 35% 34%

31% 30% 28% 27%

ՀՏալիքներիդիտելուինտենսիվությունը

(հասանելիությանդեպքում)

1 Մոտարկում է ՀՏ ալիքը ամեն օր դիտողների քանակը` հասանելիության դեպքում: Մոտարկումը

կատարվել է հետևյալ սանդղակով. դիտում է ամեն օր – 1, դիտում է շաբաթը մի քանի անգամ – 0.5,

դիտում է շաբաթը մեկ անգամ – 0.15, դիտում է ամիսը մեկ-երկու անգամ – 0.05, երբեք չի դիտում – 0:

Page 15: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

15

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

1. դիտման շատ բարձր ինտենսիվությամբ հեռուստաալիքներ`

Շանթ, Հ1, Արմենիա,

2. դիտման բարձր ինտենսիվությամբ հեռուստաալիքներ` մար-

զային հեռուստաալիքներ, Հ2, ОРТ, РТР,

3. դիտման միջին ինտենսիվությամբ հեռուստաալիքներ` Երկիր

Մեդիա, ԱԼՄ, Культура, Դար 21, TV5, ATV, Կենտրոն, Արա-

րատ, Ար, Հայ TV, Երևան, Շողակաթ, Հայրենիք:

Նույն տվյալների շտեմարանի հիման վրա ՀՏ լսարանների բազ-

մաչափ միասնական վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի

ամբողջ հեռուստալսարանը կարելի է ստորաբաժանել 5 խմբի, որոն-

ցից յուրաքանչյուրում ընդգրկված անձինք առավելապես գերադասում

են դիտել տվյալ խումբը կազմող հեռուստաալիքները: Դրանք են՝

1. Հ1, Արմենիա, Շանթ, Հ2 հեռուստաալիքները գերադասող

անձինք,

2. Հայ TV, Ար, Հայրենիք1, ATV, Կենտրոն, Շողակաթ հեռուստա-

ալիքները գերադասող անձինք,

3. РТР Планета, ОРТ, Культура հեռուստաալիքները գերադասող

անձինք,

4. մարզային ՀՏ, TV5 2, Դար 21, Երևան հեռուստաալիքները գերա-

դասող անձինք,

5. Երկիր Մեդիայի լսարանը:

Կարելի է ենթադրել, որ միևնույն լսարանն ունեցող հեռուստա-

ալիքները որոշակի տեսակետից «համանման» են, որի հետևանքով

դեպի իրենց են ձգում ամբողջ հեռուստալսարանի որոշակի շերտերի:

Եթե երրորդ խմբում համանմանության հիմքն ակնհայտ է՝ դրանք

ռուսաստանյան (ռուսալեզու) հեռուստաալիքներն են, ապա մնացած

1 «Հայրենիք» ՀՏ-ն 2011-ից դադարել է հեռարձակվել։ 2 «TV5» ՀՏ-ն 2011-ից դադարել է հեռարձակվել։

Page 16: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

16

խմբերի նմանությունը պայմանավորող բնութագրերն ակնհայտ չեն`

դրանք կարող են վեր հանվել համապատասխան ուսումնասիրու-

թյան արդյունքում: Միևնույն լսարանի շրջանում դիտման ինտենսի-

վությամբ իրար մոտ լինելու հանգամանքը կարող է պայմանավոր-

ված լինել ՀՏ եթերի տեխնիկական որակական հատկանիշի, դիտման

ձևավորված սովորույթի և բազմաթիվ այլ գործոններով։ Այնուամե-

նայնիվ, կարելի է ենթադրել, որ 4-րդ խումբն են կազմում «երիտա-

սարդական» երաժշտական ինտենսիվ ծրագրերով հեռուստաալիք-

ները: Առաջին խմբում են ՀՀ ամբողջ տարածքում տեխնիկապես հա-

սանելի հեռուստաալիքները: Այս խմբի համար ընդհանուր է նաև

առավել պոպուլյար հեռուստասերիալների, ֆիլմ-կոմեդիաների և

սպորտային ու երաժշտական մեծ իրադարձությունների հեռարձա-

կումը՝ հիմնական լրատվական բլոկի կարևորության պահպանու-

թյան պայմաններում։ Մեր կողմից հարցված փորձագետները հաճախ

նմանեցնում են հատկապես Հ1-ի, Շանթի և Արմենիայի գործունեու-

թյունը՝ ժամանցային մեծ նախագծերի միջոցով լսարան ձեռք բերելու

իրենց կողմնորոշումներով։ Եվ եթե դա ադեկվատ է համարվում բիզ-

նես կողմնորոշմամբ առևտրային ՀՏ-ների համար, ապա Հ1-ի՝

«առևտրային շահերի վրա» հիմնված գործունեությունը և «գովազդա-

յին կարկանդակը կիսելու ակտիվ մասնակցությունը» հանրային ՀՏ

ֆունկցիաների համար դրական չի գնահատվում: Այս երեք ՀՏ-ների

լսարանները փորձագետների կողմից բնութագրվում են իբրև «սե-

րիալային» կամ «պարապների», որոնց ուշադրությանն առավելա-

գույն կերպով արժանանալու համար էլ մրցակում են նշված ՀՏ-ները։

Վերադառնալով հեռուստալսարանի բաշխման վերոնշյալ

պատկերին՝ նշենք, որ վերջին շրջանում այն ենթարկվել է որոշ

փոփոխությունների՝ հիմնականում պայմանավորված ՀՏ շուկայի

կառուցվածքային փոփոխություններով (2012թ. Հանրային հեռուս-

տաընկերությունից Արմենիա կադրային հոսքով, 2011թ. որոշ ալիք-

Page 17: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

17

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

ների գործունեության դադարեցումով և որոշ գործող ՀՏ-ների

հեռուստածրագրային քաղաքականության նշանակալի փոփոխու-

թյամբ, հատկապես՝ Արմնյուզի ղեկավարության փոփոխմամբ և

ռեբրենդինգով)։ Սակայն լսարանի մեծությամբ հեռուստաալիքների

առաջին եռյակը՝ Հ1, Արմենիա, Շանթ, մնում է կայուն։ Բացի այդ,

2013թ. առաջին ամիսների տվյալներով ևս ՀՏ-ն՝ որպես տեղեկատվա-

կան աղբյուր, շարունակում է ունենալ մեծ կշիռ (տե՛ս Պատկեր 1)։

Մեր կողմից հարցված որոշ փորձագետներ համարում են, որ հեռուս-

տատեսության մրցակցային բարձր ունակության հիմքում ընկած են

նրա հեշտ հասանելիությունը և մատչելիությունը՝ հատկապես մտա-

վոր ջանքերի, հմտությունների ներգրավման կարիքի բացակայու-

թյան առումով. «Հեռուստատեսությունը երկար տարիներ դեռ մրցակ-

ցություն չի ունենա, որովհետև այն հեշտ է, ջանք չես գործադրում,

կոճակը սեղմում ես, միացնում: Իսկ, օրինակ, ինտերնետի համար

պետք է ջանք գործադրես, կարդաս: Այնինչ հեռուստատեսությունում

ուղեղդ անջատում ես, ինքը լցնում է»։

Նույնիսկ այս հանգամանքի առկայության պայմաններում որոշ

փորձագետներ համարում են, որ իրականում հեռուստատեսությունը

զիջել է տեղեկատվական գործառույթի իր հիմնական դերը և մեծաց-

րել ժամանցային նշանակությունը։ Հետևաբար, հարցվողների կող-

մից հեռուստատեսությունն իբրև տեղեկատվական աղբյուր նշելն

ավելի շուտ «սոցիալական իներցիայի» արդյունք է և չի ներկայաց-

նում իրական պատկերը։ Մարդիկ շարունակում են նշել հեռուստա-

տեսությունն իբրև գլխավոր լրատվամիջոց ըստ ավանդույթի (տե՛ս

Պատկեր 1), այն դեպքում, երբ այն դադարել է այդպիսին լինել։ Այն

փաստը, որ Արմենիան և Շանթը՝ ժամանցային հաղորդաշարերով

ամենից հագեցված երկու հեռուստաալիքները, ամենադիտվող եռյա-

կում են, այս տեսակետի օգտին է վկայում։ Այս միտումը որոշակիո-

րեն դրսևորվում է նաև հետազոտական արդյունքներում։ Այսպես,

Page 18: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

18

Պատկեր 7-ում երևում է, որ ՀՌԿԿ 2011թ. հարցումների տվյալներով1

հեռուստալսարանին ավելի շատ հետաքրքրել են «մեկնաբանու-

թյուններով լուրերը»՝ 16%, որին հաջորդում են «գեղարվեստական

ֆիլմերը»՝ 15%, «երաժշտությունը»՝ 14% և «սերիալները»՝ 13%, և հետո

միայն «առանց մեկնաբանությունների լուրերը»՝ 9%։

Հիմնվելով «Տելեմեդիակոնտրոլ» փակ բաժնետիրական ընկե-

րության վարկանիշային տվյալների վրա՝ «Հանրային հեռուստառա-

դիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» հա-

ղորդման մեջ նշվում է. «2011 թվականին Հայաստանի հեռուստաեթե-

րի ամենամեծ հեռուստալսարան ունեցող 15 հաղորդումների մեջ 7-ը

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղոր-1 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» հաշվետվությունն ամբողջությամբ տե՛ս

http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf

Պատկեր 7 Հեռուստահաղորդումների դիտման հաճախությունը

Page 19: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

19

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

դումներն են` «Աննա 2» և «Հրեշտակների դպրոցը» հեռուստատե-

սային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերը, ֆուտբոլի Եվրո-

պայի առաջնության նախընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան

հանդիպումը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, «Տեսանկյուն» լրատ-

վական-վերլուծական հաղորդումը, «Առաջին» լրատվականը: (...)

2011 թվականի ընթացքում Հայաստանի հեռուստաեթերի ամենամեծ

հեռուստալսարան ունեցող հաղորդումը եղել է «Աննա 2» հեռուս-

տասերիալը, որը դիտել է 512.1 հազ. մարդ»1։

Այսպիսով, 2011թ. «Առաջին» լրատվականը լսարանի ծավալով

առաջին տասնհինգ հաղորդումների մեջ էր մտնում՝ դուրս մնալով

տասնյակից, իսկ «մեկնաբանություններով լուրեր» ժանրից Հ1-ի «Տես-

անկյուն» հաղորդաշարը 9-րդ տեղում էր, այնինչ առաջին տեղում էր

Հանրայինի «Աննա 2» սերիալը, որին էլ հաջորդում են կրկին ժաման-

ցային՝ սպորտային, երաժշտական մեծ շոուներ, պոպուլյար ֆիլմ-

կոմեդիաներ և սերիալներ (տե՛ս Պատկեր 8)։ Հետևաբար, հեռուստասերիալները, սպորտային և երաժշտա-

կան շոուներն ավելի մեծ հեռուստալսարան ունեն, քան հեռուստա-

լուրերը։ Իհարկե, սերիալներն իրականացնում են կոմունիկատիվ

գործառույթ, դրանք հեռուստաալիքների ղեկավարների համար

լսարանի ապահովման հեշտ միջոց են2։ Հետևաբար, զարմանալի չէ,

որ սերիալների՝ մեծ լսարան ունենալը Հանրային հեռուստառադիո-

ընկերության զեկույցում ներկայացված է նման ոգևորությամբ։

Այս տվյալները հուշում են, որ փորձագետների կանխատեսում-

ները, թե սոցիալ-քաղաքական տեղեկատվություն որոնողներն ավելի

ու ավելի մեծ չափով կսկսեն այն փնտրել ինտերնետում և ոչ թե

հեռուստատեսությունում (իսկ տպագիր մամուլն արդեն իսկ

դիրքերը զիջել է), չափազանց իրատեսական է։

1 «Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հաղոր-դում», էջ 21։ 2 Հեռուստասերիալների մասին մանրամասն տե՛ս http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6880&sphrase_id=22703

Page 20: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

20

Որոշ առաջատար լրատվական կայքերի լսարանի մեծության

ցուցանիշներն արդեն հիմա համեմատելի են ՀՏ լրատվական հաղոր-

դումների լսարանի ծավալների հետ, հատկապես քաղաքականապես

ակտիվ ժամանակաշրջաններում։ Օրինակ, այնպիսի սովորական օր,

ինչպիսին է 2012թ. նոյեմբերի 8-ը, Circle.am-ի չափումների համա-

ձայն, News.am-ի այցելությունների քանակը 92.409 է եղել2, իսկ 2013թ.

փետրվարի 21-ի հետընտրական օրերին՝ 189.617։ Քաղաքական ակ-

տիվության օրերին լսարանի մեծացում է արձանագրվում նաև զար-

գացող «ինտերնետային TV»-ների շրջանում։ Այսպես, մեդիա-փոր-

ձագետ Գեղամ Վարդանյանը «Բարև ինտերնետ TV»3 հոդվածում

ներկայացնում է ինտերնետային լրատվամիջոցների online տեսահե-

ռարձակումների լսարանին առնչվող տվյալներ։ Ըստ այդմ, «Civil-

Net»-ում հետընտրական շրջանում օրական այցելությունների միջին

թիվը 33.000 է, իսկ օրվա ամենաթեժ ժամերի միջին թիվը 8000։ «Ա1+»-

ի և հատկապես «Ազատություն TV»-ի տվյալները ևս նշանակալի են

(տե՛ս Աղյուսակ 3)։

1 Նույն տեղում, էջ 16։ 2 circle.am/?cat=news&for=yesterday&by=amvisitshttp://circle.am/?cat=news&for=yesterday&by=amvisits 3 http://www.media.am/hello-internet-tv

Պատկեր 8 1

Page 21: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

21

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

Հոդվածի հեղինակն առաջարկում է գումարել այս հեռարձա-

կողների այցելությունների միջին տվյալները՝ ստանալով օրական 85-

90 հազար մարդ ինտերնետ TV դիտողների մոտավոր արժեքը։ Սա,

իհարկե, բավական մոտարկված և մեխանիկական հաշվարկ է. լիար-

ժեք պատկերն ունենալու համար կպահանջվեր լրացուցիչ տվյալնե-

րի հիման վրա ունիկալ այցելուների քանակ հաշվարկել։ Հարկ է

հաշվի առնել նաև, որ այս տվյալները ցույց են տալիս բոլոր, այդ

թվում Հայաստանից դիտողների քանակը։ Իր մեկնաբանություննե-

րում Գ.Վարդանյանն առաջարկում է միայն Հայաստանի այցելուների

քանակը մոտավորապես պատկերացնելու համար նկատի ունենալ,

որ «Հայաստանի կայքերի համար ընդհանրապես, արմնեթի համար,

այսպես ասած, Հայաստանից այցելությունները 70%-ին մոտ են, մի

քիչ ավելի»: Այսպիսով, խիստ մոտավոր հաշվարկներով օրական

2013թ. հետընտրական օրերին ինտերնետ TV դիտողների թվաքանա-

կը Հայաստանում կազմել է 60.000-63.000։

Այս քանակական ցուցանիշները թույլ են տալիս խոսել ապա-

գայի միտումների մասին, որտեղ ինտերնետային լրատվամիջոցների

լսարանն ավելի կմեծանա ի հակադրություն հեռուստալուրերի լսա-

րանի։ Սա առաջին հերթին պայմանավորված է ՀՏ-ի նկատմամբ

վստահության ցածր աստիճանով։ Մեր կողմից հարցված փորձա-

գետների կարծիքով՝ «հեռուստատեսություն, մամուլ, ինտերնետ

Աղյուսակ 3 Այցելուների թվաքանակն ըստ ամսաթվերի

Ա1+ Ազատություն TV

20 փետրվարի, 2013 10.642 -

21 փետրվարի, 2013 - 27.370

22 փետրվարի, 2013 22.761 47.005

23 փետրվարի, 2013 - 49.394

24 փետրվարի, 2013 - 59.065

25 փետրվարի, 2013 7.240 44.860

Page 22: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

22

լրատվամիջոցներ, ռադիո» դաշտում լսարանի մեծության տեսան-

կյունից ամենաթույլ օղակները տպագիր մամուլը և ռադիոն են.

Թերթերն այսօր դադարել են լինել մաքուր տեղեկատվության

աղբյուր Հայաստանում: Այսինքն՝ ոչ ոք այսօր չի բացում թեր-

թերը լուրեր նայելու, այլ բացում են կարդալու, թե ով ում մա-

սին ինչ է ասում:

Ռադիոն, ինձ թվում է, բացի երթուղայիններում լսվելուց, ոչ ոք

չի լսում, այսինքն՝ դրանք ուղևորներն են։ Ես չեմ պատկերաց-

նում, որ մարդ որևէ ժամի միացնի ռադիո, որևէ բան լսի՝

բացառությամբ Ազատություն ռադիոկայանից, որը մեկ ժամ է։

Հիմա արդեն տեսնում եմ, որ մեծ ուշադրություն են սկսել

դարձնել ինտերնետին, որն աստիճանաբար ավելի մեծ տի-

րույթ է զբաղեցնում մեր լրատվաշուկայում՝ արդեն իսկ մրցակ-

ցած և հաղթած լինելով տպագիր մամուլին և արդեն «շնչելով

հեռուստատեսությունների ծոծրակին»։ Կարծում եմ, որ շատ

արագ ինտերնետն ազդեցության առումով առաջ կանցնի։

Այսպիսով, Հայաստանում կարելի է սպասել ինտերնետային

լրատվամիջոցների լսարանի աճի հեռուստատեսության ինչ-որ չա-

փով կայունության պահպանման և դրա դերի տրանսֆորմացիայի,

տպագիր մամուլի հետզհետե «վախճանի» (կամ էլ վերջանականորեն

դեպի ինտերնետ «արտագաղթի») և ռադիոյի «տրանսպորտայնաց-

ման» պայմաններում։

Մարտ, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Хоркхаймер М., Адорно Т., Диалектика просвещения, пер. с нем. М.Кузнецо-

ва, "Медиум", 1997.

2. Маркузе Г., Эрос и цивилизация. Одномерный человек: Исследование идеоло-

гии развитого индустриального общества, пер. с англ., А.А. Юдина, М., 2002.

Page 23: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

23

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան

3. Бодрийяр Ж., Реквием по масс-медиа, Пер. с франц. М.М. Федоровой, Поэти-

ка и политика. Альманах Российско-французского центра социологии и фи-

лософии Института социологии Российской Академии наук, М., Институт

экспериментальной социологии, СПб., Алетейя, 1999. С. 193–226).

4. Ս.Մանուսյան, Դ.Գալստյան, «Հեռուստասերիալները՝ որպես բովանդակու-

թյուն և ծավալ», Գլոբուս N1, 2013։

ОСОБЕННОСТИ АУДИТОРИИ СМИ В АРМЕНИИ

Анна Жамакочян, Арпи Манусян

Резюме

В статье обсуждаются западные теоретические подходы к специфике

формирования связи СМИ-аудитория и их фактические проявления в

случае армянских СМИ. Рассматривается сегментное распределение

аудитории СМИ РА между телевидением, Интернетом, прессой, а так-

же отдельными телекомпаниями. Затрагиваются также факторы, обу-

словливающие это распределение. В основе представляемой в статье

картины лежат проведенные авторами статьи интервью с медиа-экспер-

тами, социологами, а также предоставленные другими организациями

данные количественных исследований и рейтинговых оценок.

Page 24: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

24

ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Հասմիկ Ավագյան*

Հեռուստադիտողը սովոր է անվերապահորեն հավատալ հեռուստա-

տեսային տեղեկատվությանը: Մի քանի սերունդ եթերում հնչածն

ընդունել է որպես «ճիշտ փաստ» նույնիսկ այն ակնհայտ դեպքերում,

երբ տեղեկատվությունը կազմված է եղել միայն ենթադրություննե-

րից, կարծիքներից կամ մեկնաբանություններից: Համացանցը, տեղե-

կատվական տեխնոլոգիաների վերջին նորույթները, մուլտիմեդիայի

միջավայրը փոխեցին զանգվածային հաղորդակցության միջոցների

բնագավառում արմատացած մի շարք ավանդույթներ։ Այնուամենայ-

նիվ, հենց հեռուստատեսությունն է այսօր կանխորոշում գլոբալ տե-

ղեկատվական միջավայրում ապրող միլիոնավոր մարդկանց մտա-

ծելակերպը` տեղափոխելով նրանց ազգային և պետական սահման-

ներից դուրս` էլեկտրոնային իրականություն: Նոր հազարամյակում

մարդկությունը ձգտում է դառնալ ինֆորմացիոն իմաստով «գլոբալ

գյուղ»: Տերմինը գիտական աշխարհ է բերել կանադացի հայտնի պրո-

ֆեսոր Մարշալ Մաքկլյուենը, որն ընդգծել է ինֆորմացիոն երևույթ-

ների նմանությունն ավանդական, փոքր տարածքում և ողջ երկրա-

գնդի վրա, երբ այն դառնում է միասնական հեռահաղորդակցական

տարածք: Մեդիայի շնորհիվ երկրագունդը փոքրացել, դարձել է մեկ

* ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայցորդ։

Page 25: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

25

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

գյուղ: «Գյուղի» մի անկյունում կատարվող իրադարձությունն արագ

հայտնի է դառնում նրա բոլոր ապրողներին, ակտիվորեն քննարկ-

վում է, որովհետև վերաբերում է բոլորի շահերին: Նրա կարծիքով,

հեռուստատեսությունն ազդում է անկախ իր բովանդակությունից:

Հեռահաղորդակցության ոլորտի աննախադեպ արագ զարգացում-

ներն ու ձևափոխումները նոր խնդիրներ և նպատակներ առաջադրե-

ցին նաև հեռուստատեսային հաղորդակցողին` նրան, ով գլխավոր

հերոսն է, հեռուստատեսության «դեմքը», տեղեկատվության անձնա-

վորված աղբյուրը և կրողը:

Անձնավորումը հեռուստատեսության գլխավոր առանձնահատ-

կություններից է և հաղորդակցության արդյունավետության կարևոր

խարիսխը: Հեռուստատեսության ծնունդով սկսվեց անձնավորման

անվերջանալի գործընթացը: Այսօր, երբ գաղափարները պարզապես

թափառում են հեռուստատեսային եթերում, հաճախ մոռացվում է

հայտնի ճշմարտությունը. «Գաղափարի հանրահայտությունը զգա-

լիորեն կապված է այն մարդու հանրահայտության հետ, ով կրում և

տարածում է այն»: Աշխարհի հզորագույն հեռուստաընկերություններ

անձնավորումն ընտրել են որպես հեռարձակման սկզբունք: Մեր հե-

ռուստաընկերություններում անձնավորման, դրա դրսևորման ձևերի,

լսարանի հետ փոխներգործության, բարոյահոգեբանական ազդեցու-

թյան և արդյունավետության ճիշտ դիտարկումներ անելու, քննարկե-

լու համար նախ հարկավոր է ուսումնասիրել այն միջավայրն ու

դաշտը, որտեղ «ծնվում» և «զարգանում» է այն:

Հաղորդակցությունը որպես անձնավորման դրսևորման միկրոմիջավայր

Հաղորդակցության սահմանումները բազմաթիվ են` տրված տարբեր

տեսաբանների կողմից տարբեր ժամանակներում: Ի մի բերելով

տարբեր մասնագիտությունների դիտանկյունից մեկնաբանվող հա-

Page 26: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

26

ղորդակցություն երևույթը` կարելի է ասել, որ այն շփում է, մտքերի,

գաղափարների և տեղեկությունների փոխանակում մի գիտակցու-

թյունից (անձնական կամ խմբակային) մյուսին, տվյալների փոխանց-

ման գործընթաց, որը կատարվում է իմաստավոր շարժումներով,

դեմքի արտահայտությամբ, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային

փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուս-

տատեսությամբ կամ այլ եղանակներով: Հաղորդակցությունը սոցիա-

լական գործընթաց է, որն արտացոլում է հանրային կառուցվածքը և

ունի կապող գործառույթ [1]։

Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների տեղե-

կատու բառարաններից մեկում գրված է. «Անձնավորում (անձնավոր-

վածություն) - Հեռուստալրագրության հիմնական առանձնահատկու-

թյուններից մեկը: Հեռուստահաղորդակցման տեսաձայնային բնույթը

պահանջում է իրականացնել հեռուստալսարանի հետ կապը անհա-

տի, տվյալ դեպքում՝ լրագրողի միջոցով, որը և հեռուստատեղեկատ-

վությունը ընկալման տեսակետից դարձնում է ավելի տպավորիչ և

գրավիչ: Այլ խոսքով, հենց անհատն է, որ եթերից իր միջոցով լսարա-

նին է ներկայացնում այն տեղեկատվությունը, որը տվյալ պահին հե-

ռուստատեսությունը կարիք ունի հաղորդելու, իսկ լսարանն էլ այն

ստանալու» [2, էջ 21]:

Ըստ հաղորդակցման սուբյեկտների և դրանց միջև հարաբերու-

թյունների` հաղորդակցությունը լինում է ներանձնական, միջանձ-

նական, հաղորդակցություն խմբերի միջև, հանրային հաղորդակցու-

թյուն, զանգվածային հաղորդակցություն:

Անձնավորման երևույթն առկա է հաղորդակցության բոլոր

ձևերում և մակարդակներում: Տարբեր են միայն դրա դրսևորումները,

արտահայտման միջոցներն ու տեխնոլոգիաները: Ամերիկացի հոգե-

վերլուծաբան Էրիխ Ֆրոմը նշում է, որ առանց անձնավորման հնա-

րավոր չէ իրականացնել հաղորդակցության և ոչ մի տեսակ [3]:

Page 27: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

27

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

Հեռուստատեսային հաղորդակցողը շփման անմիջական մաս-

նակից է և յուրացման օբյեկտ: Հեռուստահաղորդակցողը հաղորդակ-

ցության գործընթացի առաջին և կարևոր օղակն է, անմիջականորեն

մասնակցում է հեռուստատեսային հաղորդակցական գործողություն-

ներին, փոխանակում և ստանում է տեղեկատվություն, ներկայացնում

է այն հեռուստալսարանին: Հեռուստատեսային հաղորդակցության

գործընթացում առաջին օղակի, անձնավորման և մարդկային գործոնի

կարևորության մասին լրագրության ռուս հայտնի տեսաբան Պ.Գու-

րևիչը գրել է. «Մարդու հոգին մշտապես մարդկայնացման գործընթաց

է ծնում: Հենց այդ պատճառով էլ մարդն էկրանին անհրաժեշտ է…

Ոչինչ չի կարող փոխարինել մարդկային դեմք տեսնելու պահանջ-

մունքը» [4, էջ 33]: Անձնավորումը մշտապես զարգացող, հարափոփոխ

երևույթ է, քանի որ մարդու նույնականացման պահանջմունքը

դինամիկ է: Նույնականացման պահանջմունքը մարդու զարգացման

պահանջմունքների դասին է պատկանում: Ըստ Էրիխ Ֆրոմի` նման-

վելու, ինքնանույնականացման կամ որևէ օբյեկտին երկրպագելու

պահանջմունքը կողմնորոշելու համակարգ է, որ հնարավորություն է

տալիս համադրել ինքդ քեզ ճանաչված կերպարի հետ: Նույնակա-

նացման մեխանիզմը, որն ապրում է մարդու մտքում, ըստ էության, մի

քանի արտաքին նշանների հիման վրա իրեն կամ ուրիշին որոշակի

հատկանիշներ վերագրելն է, արժեքների ներքին յուրացումը:

Անձնավորումը հեռուստատեսությունում և մասնավորապես

կադրում հեռուստալրագրողի ստեղծագործական գործունեության

անքակտելի մասն է, հեռուստատեսային հաղորդակցության առաջ-

նորդող ձևը:

«Երկրորդ իրականություն»

Լսարանի համար զանգվածային հաղորդակցությունը «երկրորդ

իրականություն» է, որը մուտք է գործում հիմնական իրական կյանք:

Հեռուստատեսային հաղորդակցողը գտնվում է մի խաչմերուկում,

Page 28: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

28

որտեղ խաչվում են փոխադարձ ուղղվածության միմյանց գոյացնող

երկու հոսքեր` զանգվածային ինֆորմացիան և լսարանը [5, էջ 56]:

Հեռուստատեսությունը պահանջում է վարքի կանոններ և երկու

զրուցակիցների միջև շփման եզրեր: Հեռուստատեսային հաղորդակ-

ցությունը պահանջում է լսարանի և հաղորդակցողի շփում` հեռուս-

տատեսային հաղորդագրության արժեքը հասկանալու և միմյանց

մասին դատողություններ անելու համար: Անձնավորումը կրճատում

է հեռուստաէկրանի այս և այն կողմերի մարդկանց միջև հեռավորու-

թյունը: Այդ պատճառով էլ հեռուստատեսությունը ձգտում է անձնա-

վորման` հեղինակի, ծրագրավարի, մեկնաբանի, վերլուծաբանի,

ինչպես նաև հաղորդման մասնակիցների, պատմության հերոսների

և նույնիսկ գովազդային կերպարների միջոցով: Հեռուստալսարանը

տեղեկատվությունն ընդունում է ոչ թե միջնորդավորված, այլ հաղոր-

դակցողի անձի պրիզմայի միջով: Բավական է էկրանին հայտնվի

սիրված անհատը, լսարանն ուշադիր և կենտրոնացած է: Հայկական

հեռուստատեսությունն ավելի քան հիսուն տարվա ընթացքում ունե-

ցել է այնպիսի անուններ, որոնք հեռուստաէկրանների առաջ են

գամել հազարավոր հեռուստադիտողների: Նրանցից են Նառա Շլեպ-

չյանը, Կարինե Մնացականյանը, Վարուժան Օլքինյանը, Սուսաննա

Շահինյանը, հրատապ հարցերի քննարկմամբ ու մեկնաբանություն-

ներով մշտապես հանդես են եկել Ռոբերտ Մավիսակալյանը, Տիգրան

Նաղդալյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Ռաֆայել Ղազարյանը,

մերօրյա հեռուստատեսային հայտնի անուններից են Նվեր Մնացա-

կանյանը, Արամ Աբրահամյանը, Պետրոս Ղազարյանը, Արտյոմ Եր-

կանյանը, Արտակ Հերիքյանը և ուրիշներ: Բոլորին թվել հնարավոր

չէ, և սա դեռ այն դեպքում, երբ օրինակները լրատվական, վերլուծա-

կան դաշտից են, իսկ անձնավորումը դրսևորվում է բոլոր հաղորդա-

տեսակներում, ժանրերում և նույնիսկ գովազդում: Ծանոթ, վստահու-

թյուն ներշնչող մարդը հաճախ դառնում է այս կամ այն հաղորդումն

Page 29: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

29

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

ընտրելու չափանիշ: Սա հաստատված է հեռուստատեսային այն

աշխատողների տարիների փորձով, ովքեր իսկապես հզոր անհատա-

կանություններ էին և առաջ քաշեցին այս ոլորտի բազում խնդիրներ:

Իսկ այսօր տեղական հեռուստաընկերությունների որոշ աշխատա-

կիցներ, ովքեր հայտնվում են կադրում, դեռ պետք է մտածեն, թե

արդյոք ունեն հեռուստատեսային օժտվածություն: Ինչպես նշվում է

«Վլադիմիր Պոզները խորհում է» գրքույկում, գլխավորը հեռուստա-

տեսային լինելն է: Հեռուստատեսային օժտվածությունը մարդու

ընդհանուր կուլտուրան է, նրա զգացմունքային ոլորտի հարստու-

թյունը, հոգեբանական և լեզվական տվյալները, իրականության կեր-

պարային իմաստավորման ունակությունը, արտաքինը և նույնիսկ

ձայնի տեմբրը: Դերասանների և շոու բիզնեսի ներկայացուցիչների

հոսքը դեպի հեռուստատեսություն ստեղծում է «ոչ պրոֆեսիոնալ»

մթնոլորտ, տուժում են ծրագրերի գաղափարական և բովանդակային

կողմերը: Հեռուստատեսությունում աշխատող անձանց բարձր մաս-

նագիտացումը, կերպարին ուրույն դիմագիծ հաղորդելու կարողու-

թյունը, էկրանի ճշմարիտ զգացողությունը և այլ հատկանիշներ

համարվում են հաջողված եթերային իրականության գրավականը:

Հենց էկրանին հայտնված պրոֆեսիոնալն է ծրագրի իմիջը կազ-

մավորող մյուս գործոնների հետ ձևավորում հեռուստաարտա-

դրանքի ընդհանուր պատկերը, հուզական ազդեցություն գործում

լսարանի վրա: Սա սոցիալ-հոգեբանական ֆենոմեն է, որ ստեղծվում

է հուզական և գաղափարական մտածողության կապերի միավորման

միջոցով: Այն ներառում է ոչ միայն անհատի բնական հատկանիշնե-

րը, այլև հատուկ մշակվածները: Հեռուստատեսությունը զանգվածա-

յին լրատվամիջոց է, այդ պատճառով իմիջը պատկերացում է տալիս

նաև էկրանի մարդու սոցիալական ֆունկցիաների մասին: Տարբեր

սոցիալական շրջանակներում տարբեր է միևնույն էկրանային կեր-

պարի ընկալումը: Հեռուստատեսությունը ստեղծել է իմիջի սպառող-

Page 30: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

30

ների մի ամբողջական հանրություն: Հեռուստատեսային կերպարնե-

րի ընկալումը մի գործընթաց է, որ տեղի է ունենում ենթագիտակցու-

թյան և գիտակցության մակարդակներում:

Անձնավորումը դրսևորվում է մի քանի մակարդակում. անձնա-

վորման աստիճանը տարբեր է լրատվական թողարկումներում, հե-

ղինակային հաղորդումներում, թոք-շոուներում և այլն: Անձնա-

վորումն առավել բարձր աստիճան ունի այն դեպքերում, երբ լրագրո-

ղը իրադարձությունների մասնակից է, գլխավոր հերոս, կամ հեռուս-

տադիտողն ուզում է ոչ թե նրա միջոցով տեղեկատվություն ստանալ,

այլ պարզապես տեսնել, լսել նրա կարծիքը կամ մեկնաբանությունը:

Եթե որպես օրինակ դիտարկենք Հանրային հեռուստաընկերության

լրատվական-վերլուծական հաղորդաշարերը, ապա կարող ենք

հստակ ընդգծել անձնավորման մակարդակները: Այսպես` «Հարցա-

զրույց» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար Նվեր Մնացակա-

նյանը գտնվում է անձնավորման ամենաբարձր մակարդակում, քանի

որ լսարանին հետաքրքիր են հասարակական-քաղաքական, սոցիալ-

տնտեսական և մշակութային հարցերի շուրջ հենց նրա կարծիքը,

վերլուծությունը, Նվեր Մնացականյանի հարցերից և զրուցակցի պա-

տասխաններից «ծնված» մեկնաբանությունը: «Առաջին» լրատվա-

կանի մեկնաբաններն առավել ցածր մակարդակում են` չնայած

նրանք անձամբ են գրում «սյուժեների համար մուտքերը», և նրանց

դիմախաղն ու կեցվածքը մեզ հաճախ ավելին են ասում, քան խոսքը:

«Հրապարակում» հաղորդաշարի լրագրողները փորձում են ներ-

կայացնել արդիական խնդիրներ, սակայն նրանց անձը բավական

թույլ է արտահայտված: «Ինդեքս» հաղորդաշարում անձնավորումը

դրսևորվում է միայն լրագրողի ձայնի միջոցով: Ձայնաշարը չի կարող

այնքան ազդեցիկ լինել, որքան մարդն էկրանին: Վերջին հաղորդման

ձևաչափը հնարավորություն չի տալիս անձնավորման նույնիսկ մի

փոքր դրսևորում` լրագրողի սթենդ ափի կամ անուն-ազգանվան

միջոցով: Ծրագրավարը, մոդերատորը, մեկնաբանը, հարցազրուցա-

Page 31: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

31

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

վարը կամ խոսնակը հաղորդակցության այն անձինք են, որոնք

առանձնանում են թափանցիկությամբ և մատչելիությամբ, գրավում

են շատ հետազոտողների հետաքրքրությունը:

Հեռուստալրագրողի անձնական որակներն ու հատկանիշներն

ազդում են հեռահաղորդակցման բնույթի վրա: Երբ գաղափարը դառ-

նում է սոցիալական գործընթացների շարժիչ ուժը, զգալիորեն մեծա-

նում է այն մարդկանց դերը, ովքեր ինֆորմացիայի կրողն են: Զանգվա-

ծային ինֆորմացիան հանրային կառուցվածքի կարևոր տարրերից է,

այդ պատճառով էլ ինֆորմացիայի կրողը ձեռք է բերում հանրային

գործչին հատուկ գծեր: Սա հիմնականում պայմանավորված է նրա-

նով, որ հետուստատեսային լրատվական–վերլուծական հաղորդում-

ների հեղինակները, հեռուստալրագրողները ներկայանում են իրենց

անձին հատուկ աշխարհայացքով, մտածողությամբ, իսկ քաղաքական

և հանրային շատ գործիչներ նախընտրում են ժողովրդին դիմել ոչ թե

հրապարակներից, այլ հեռուստաէկրանից: Տեքստի կամ պատկերի

միջոցով ազդեցությունն առավել մեծ է և արդյունավետ: Ուսումնասի-

րությունից պարզ է դառնում, որ հիմա մեր հեռուստաընկերություննե-

րը լրջորեն չեն օգտագործում անձնավորումը որպես սեփական վար-

կանիշի բարձրացման կամ լսարանի վստահությունը գրավելու զենք:

Ավելին` ընտրական այս տարում ակնհայտ դարձան քաղաքական

գործիչների և քաղաքականության անձնավորման դրսևորումները,

իսկ մեկնաբանի կամ ծրագրավարի անձը երկրորդ պլան է մղվել: Սա,

իհարկե, մեծապես պայմանավորված է իրադարձությունների յուրա-

հատկությամբ, սակայն խնդրում մեծ է նաև հաղորդակցողի դերը, նրա

պասիվ կեցվածքը, հաղորդման հյուրին «ծառայություն մատուցելու»

զգացումը: Այնինչ հաղորդակցողը նպաստում է ոչ թե քաղաքական

գործչի վարկանիշի բարձրացմանը, այլ ազատ խոսքին և հրապարա-

կայնությանը: Նա է ստեղծում այն աշխարհը, որում ապրում է

հեռուստադիտողը հեռուստացույցը միացնելիս:

Page 32: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

32

Ամերիկացի տեսաբան Ջոն Գոլդհաբերի կարծիքով, հեռուստա-

դիտողների շրջանում հռչակ վայելող ծրագրավարին կարելի է կոչել

«խարիզմատիկ անձնավորություն»: «Խարիզմա» ասելով` հասկա-

նում ենք անձնական հմայք և ձգողականություն, որ կարծես հորդում

է էկրանին հայտնված մարդուց: Տեսաբանն առաջարկում է «խարիզ-

մատիկ» անձնավորության երեք տիպ.

հերոս, որը կատարյալ մարդ է (համարձակ է, խոսում է այն, ինչ

մենք ուզում ենք լսել, ցուցադրում է այն, ինչ մենք ուզում ենք

տեսնել),

«հակահերոս», սովորական մարդ (մեզնից մեկը, որը մեզ նման

արտաքին ունի, խոսում է այն, ինչ մենք, նրա հետ մեզ ապահով

ենք զգում),

«միստիկ անձնավորություն», որն արտասովոր է, անկանխատե-

սելի, մեզ օտար, բայց և հետաքրքիր [6]:

Տարբեր ժամանակներում լսարանը նախընտրում է տարբեր

տիպի խարիզմատիկ հաղորդակցողների, որոնք ունեն հմայքի,

գրավչության տարբեր մակարդակներ: Ջոն Գոլդհաբերը պնդում է, որ

լուրերի մատուցման համար, օրինակ, պետք է սովորական մարդ,

«հակահերոս», այսինքն` մեզնից մեկը, ով վտահություն հաղորդելով՝

կխոսեր լսարանի հետ: Երիտասարդական, երաժշտական ծրագրե-

րում առավել նպատակահարմար է ընտրել «միստիկ» անձնավորու-

թյուն, ով հետաքրքիր ու արտասովոր կլինի իր արտաքինով, մտքե-

րով, գաղափարներով և նույնիսկ դրանց իրագործան համար ընտ-

րած ճանապարհներով ու միջոցներով: Այդպիսին էր, օրինակ, «Jazz

time» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր

գործիչ, ջազմեն Արմեն Թութունջյանը, նույն ինքը Չիկոն: Այսօր

հեռուստատեսությունում դժվար է գտնել «միստիկ անձնավորու-

թյուն», նույնիսկ «հակահերոսները», որոնք թվով ավելի շատ են, որ-

Page 33: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

33

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

քան էլ ցանկանան, չեն կարող իրենց անձնական որակների «գործա-

դրմամբ» սոցիալական դիրքորոշում ձևավորել, «փոխանցել» հանրու-

թյան զարգացումն ապահովող հոգևոր, մշակութային արժեքներ:

Պատճառը հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականու-

թյունն է, եթերային ժամանակը: Եթերի զգալի մասը գրավում են ոչ թե

ծրագրավարները, լրագրողները, որոշակի սոցիալական գործառույթ-

ներ կատարող անձինք, այլ այսպես կոչված աստղերն ու սերիալային

հերոսները: Ավելին` նույնականացման գործընթացում անձը

կրկնօրինակում և ներքնայնացնում է նրանց որոշակի դերեր ու

վարքաձևեր: Որպես կանոն, հայկական սերիալները լի են բռնության

տեսարաններով ու ագրեսիվ հերոսներով, և մի քանի գիտափորձե-

րով հաստատված է, որ սերիալները մեծ թվով ագրեսիվ տեսարան-

ների միջոցով լսարանում քաղաքացիական լարվածություն, սթրե-

սային իրավիճակ ստեղծելու պոտենցիալ ունեն, որը կարող է համա-

պատասխանել տեղեկատվական ոլորտում Հայաստանի հակառա-

կորդների շահերին [7]:

Ազդեցիկ դերակատարության պահանջարկ

Քննարկվող հարցերի շարքում կարևոր է առանձնացնել ևս մեկը.

արդյո՞ք մեր հասարակության մեջ հասունացել է հեռուստատեսային

անձի ազդեցիկ դերակատարության պահանջարկը: Բազմաթիվ են

այն դեպքերը, երբ հանրության կենսակերպն ու մտածողությունը

թույլ չեն տալիս հեռուստատեսային անձանց մուտք գործել հանրա-

յին կյանք: Մարդիկ պարզապես չեն ցանկանում ընդունել «երկրորդ

իրականությունը»: Սա բնորոշ է հիմնականում ցածր կենսական և

կրթական մակարդակ ունեցող հասարակությանը, որտեղ հեռուս-

տատեսությունը հեռու է անհատից, անհասանելի և նույնիսկ անհաս-

կանալի: Հնարավոր չէ հեռուստատեսության միջոցով մշտապես

հողի հետ կռիվ տվող և խիստ հազվադեպ հեռուստացույց դիտող

Page 34: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

34

մարդուն սոցիալականացման գործընթացի ակտիվ մասնակից դարձ-

նել: Նրան հարկավոր և հարմար են անձնական շփումը, դեմ առ դեմ

զրույցը ծանոթի, հայրենակցի հետ: Մեր հասարակությունը հաղթա-

հարել է այդ խոչընդոտը դեռ խորհրդային տարիներին, քանի որ

խոսնակները սոցիալ-կողմնորոշող շփման հիմնական մասնակից-

ներն էին: Եթե միջանձնային շփումը, կախված հանգամանքներից,

կարող է կա՛մ սոցիալական, կա՛մ անհատական ուղղվածություն

ունենալ, ապա զանգվածային հաղորդակցության ժամանակ դա

միշտ սոցիալ-կողմնորոշող շփում է, ինչպիսի անձնավորված դրսևո-

րում էլ այն ունենա: Էկրանի հերոսն իր տեսակով հոգեբանական

հենարան է, իսկ այսօրվա հերոսներն իրական ու ընդօրինակելի չեն:

Դիտարկենք հեռուստաընկերությունների առաջարկած առավոտյան

ծրագրերը. վերջին տարվա կտրվածքով գրեթե բոլոր հեռուստաընկե-

րությունների առավոտյան ծրագրերի վարողներն առնվազն մեկ

անգամ փոխվել են (բացառություն են Երկիր Մեդիա և Կենտրոն հե-

ռուստաընկերությունները), նրանց հիմնական մասը չունի լրագրո-

ղական կրթություն, երգիչներ կամ դերասաններ են: Հեռուստաար-

տադրանքը սպառողների շրջանում անցկացված հարցումներից

պարզվում է, որ նրանց անձնական վարկանիշի հաշվին սկզբնական

շրջանում փոփոխվում է ծրագրի վարկանիշը, բայց այն տուժում է

բովանդակային առումով` կորցնելով լսարանի ինտելեկտուալ լայն

կարողություններ և հոգևոր արժեքներ կրող զանգվածը:

Այսպիսով, հստակ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր մարդ,

արտահայտվելիս, խոսքի իմաստը չի փնտրում զրուցակցից առան-

ձին, որոշ դեպքերում նույնիսկ ճշտում կամ կանոնավորում է ինֆոր-

մացիան խոսողի հանդեպ վերաբերմունքով, այսինքն` տեղեկատվու-

թյունն ընկալվում է անձնավորված: Հեռուստատեսային անձի հետ

կապված ցանկալի հոգեկան ռեակցիան լսարանի կողմից վստահու-

թյունն է: Սա բավական բարդ խնդիր է, քանի որ լսարանի յուրաքան-

Page 35: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

35

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Հ.Ավագյան

չյուր անհատ ինքն է որոշում վստահել այս կամ այն անձին, նրա հա-

ղորդած տեղեկությանը, թե ոչ: Ուրախալի է, որ հիմա հեռուստատե-

սային կերպարն ավելի մոտ է հեռուստադիտողին, ավելին` նա

կարող է սոցիալական ցանցերում լինել հարյուրավոր հեռուստադի-

տողների ընկերը: Սակայն նրա ու հեռուստադիտողի միջև հեռուս-

տաընկերությունների ծրագրային անհեռատես քաղաքականությունն

է, արևմտյան խեղաթյուրված արժեքներ ցուցադրող ֆիլմերն ու սե-

րիալները: Հիմա ժամանակն է բարձրացնել անձնական որակների

նշաձողը, քանի որ հեռուստատեսային անձը յուրացման օբյեկտ է,

որի մի քանի հատկանիշներ հետո դառնում են որոշակի սոցիալա-

կան տեսակինը:

Մարտ, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Философский энциклопедический словарь, М., Советская энциклопедия. Гл.

редакция, Л.Ф. Ильичёв, П.Н. Федосеев, С.М. Ковалёв, В.Г. Панов, 1983.

2. Երիցյան Ս.Ս., Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների

տեղեկատու բառարան, Եր., Էդիթ Պրինտ, 2008:

3. Фромм Э., Бегство от свободы. Человек для себя, М., 2004.

4. Гуревич П.С., Приключения имиджа.

5. Шипова Е.В., Персонификация информации на российском телевидении: про-

фессионально-этический аспект / Автореф. на соиск. ученой степени канд.

филол. н. - Санкт-Петербург/ 2006.

6. The Sumter Daily Item – Apr. 28, 1981.

7. Վահրամ Միրաքյան, Հեռուստատեսության ազդեցության հնարավորու-

թյունները, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646  

Page 36: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հ.Ավագյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

36

ПЕРСОНИФИКАЦИЯ КАК ГАРАНТИЯ

ЭФФЕКТИВНОСТИ ТЕЛЕКОММУНИКАЦИИ

Асмик Авагян

Резюме

Специфика передачи информации посредством телевидения заключа-

ется в ее персонифицированном характере. Совмещая в себе все из воз-

можных выразительных средств, телевидение создает яркую, вырази-

тельную среду для персонификации своего «главного героя»: «лица в

кадре», доверенного лица – телевизионного коммуникатора. Зритель-

ская аудитория воспринимает телевизионную информацию не просто

опосредованно – через ведущего-тележурналиста, но и через личность

этого ведущего. Персонифицированный характер информации связан

с проблемой эффективности воздействия телевизионной продукции

(интеракции). Характерной чертой армянского телевидения является

целенаправленное влияние на массовое сознание и формирование об-

щественного мнения в соответствии с политикой канала. По-разному

сочетая возможности вербального и визуального языка, тележурнали-

сты могут управлять эмоциями аудитории и тем самым формировать

общественное мнение. Эффективность влияния ведущего на аудито-

рию зависит от таких факторов, как цели создания передачи, жанровые

рамки, личностные качества, профессионализм и этичность коммуни-

катора. От названных факторов во многом зависит и степень доверия

аудитории к телеканалу.

Page 37: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

37

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Դիանա Գալստյան*, Սոնա Մանուսյան**, Աննա Ժամակոչյան***

Հեռուստատեսությունը և իրականությունը

Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենա-

հասանելի և ամենաազդեցիկ լրատվամիջոցը։ Հեռուստացույցը ժա-

մանակակից մարդու առօրյայի նշանակալի մասն է, որը փորձում է

խիստ որոշակի կերպով շրջանակել ու պատկերել այդ առօրեակա-

նությունը։ Պ.Բուրդյոյի մատնանշմամբ՝ «Հեռուստատեսությունը կա-

րող է, որքան էլ պարադոքսալ հնչի, ցուցադրելով թաքցնել փաստերը

կամ դրանք ներկայացնել այնպես, որ այդ փաստերը կորցնեն իրենց

նշանակությունը կամ իրականությանը չհամապատասխանող նշա-

նակություն ստանան» [1, с. 32]։ ԶԼՄ հանրային ազդեցության գոր-

ծում յուրահատուկ մեխանիզմ կարելի է համարել ցուցադրվածը

որպես արդեն իրականի արտացոլում ներկայացնելը։ Սա հեռուստա-

տեսության ֆենոմենին բնորոշ է եղել ի սկզբանե. պարզապես այսօր,

նոր մասշտաբների և տեխնոլոգիաների հաշվին, ձևավորիչ ազդեցու-

թյան հարցերը նոր հնչեղություն են ստացել։ Հեռուստատեսության՝

որպես ֆենոմենի, կողմնակալությանն ու ուղղորդվածությանն ավե-

* «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ: ** ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ.: *** «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար, ավագ փոր-

ձագետ:

Page 38: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

38

լանում են լրագրողի անհատական կողմնակալությունն ու մտադրու-

թյունները (ինտենցիաները): «Լրագրողներն ունեն հատուկ ակնոց-

ներ, որոնցով տեսնում են մի բան՝ չտեսնելով մյուսը, և որոնցով

նրանք դա տեսնում են որոշակի ձևով։ Նրանք ընտրում և կառու-

ցակցում են փաստերը...» [1, с. 33]։

Ընտրողաբար ներկայացնելով իրադարձություններ, գաղա-

փարներ, պատկերներ՝ հեռուստատեսությունն այդպիսով էականո-

րեն մասնակցում է իրականության հանրային ընկալմանը, թեև ուղ-

ղակիորեն չի պայմանավորում այն: Խոսելով ԶԼՄ-ի, մասնավորա-

պես հեռուստատեսության մասին՝ Ն.Լումանը կիրառում է իրակա-

նության կառուցակցման հասկացությունը, որով, սակայն, նկատի

չունի հեռուստատեսության կողմից ներկայացված իրականության

ուղիղ ազդեցությունը դիտող անհատի կյանքի՝ «իրական իրականու-

թյան վրա»: Փոխարենը, Լումանն ընդգծում է, որ լսարան-ԶԼՄ հա-

ղորդակցման մեջ արդեն իսկ տրված է և ընկալելի է իրական իրակա-

նության և ֆիկտիվ (մեդիա) իրականության տարանջատումը: Այս

երկուսը բավական բարդ և բազմագործոն հարաբերակցության մեջ

են, որի արդյունքում դժվար է դառնում գնահատել ԶԼՄ համակարգի

գումարային էֆեկտը [2]: Իրականության կառուցում ասելով հեղի-

նակն առավելապես նկատի ունի, որ հեռուստատեսությունը (ինչպես

և գրականությունը) ուղղված է լսարանի մասնակիցներին ներշնչելու,

որ ընկալվող փորձը իր սեփականն է՝ նրա մեջ ձևավորելով «այո,

այդպես էլ կա» զգացումը ֆիլմեր և հաղորդումներ դիտելիս: Այսպիսի

ապրում ձևավորելով՝ հեռուստատեսությունն առաջնորդվում է ժա-

մանցի արդյունաբերության նպատակով՝ պահպանել լսարանի

ուշադրությունը [2]: Այսպիսով, իրականության ընկալման վրա հե-

ռուստաեթերի բովանդակության ազդեցությունն ուղիղ և միանշա-

նակ չէ, և սա պետք է նկատի ունենալ արժեքային-գաղափարական

դաշտի վրա հեռուստատեսության ազդեցությունը գնահատելիս։ Հե-

Page 39: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

39

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

ռուստադիտողն ինքն ունի ընտրողականություն, և եթերում մատուց-

ված բովանդակության ազդեցության աստիճանը կախված է իրակա-

նության մասին հեռուստադիտողի պատկերացումների ձևավորման

այլ աղբյուրներից, ինչպես նաև հենց հեռուստատեսության հանդեպ

վերաբերմունքի մի շարք բաղադրիչներից, հատկապես՝ վստահու-

թյան աստիճանից, որը, տարբեր հետազոտությունների համաձայն,

բավական համեստ ցուցանիշներ ունի Հայաստանում։ Նշվածը հաշվի առնելով՝ տեղին չէ որպես խնդիր քննարկել հե-

ռուստաեթերի օբյեկտիվությունը։ Փոխարենը կարող ենք ակնկալել

բովանդակության բարելավում՝ բազմազանության, բազմակողմու-

թյան ու որակի առումներով։ Իսկ հայաստանյան հեռուստաեթերում

բովանդակությանն առնչվող խնդիրները տեսանելի են անգամ ոչ

մեդիա-մասնագետներին՝ սովորական քաղաքացուն։

Տարբեր ներքին ու արտաքին գործընթացների համատեքստում

փոխակերպվող հայաստանյան ԶԼՄ խնդիրներն այս փուլում առա-

վելապես բովանդակային, քան տեխնիկական են։ Հնչում են մտահո-

գություններ, ներառյալ՝ արժեքային-գաղափարական ազդեցության

մասին։ Որոշակի ռակուրսով և որակով ներկայացնելով տարբեր

ոլորտներում մարդկային հարաբերություններ և վարքաձևեր՝ հե-

ռուստատեսությունը մասնակցում է դրանց հիմքում ընկած արժեք-

ների ու գաղափարների տարածմանը. դրանց մի մասն այն լեգիտի-

մացնում է որպես նորմ, մյուսներն արտամղում է՝ չլուսաբանելով։

Այս առումով ՀՏ բովանդակության քաղաքականության այս կամ այն

գիծը, ինչպես և դրա անորոշությունն իսկապես հանրության արժե-

գաղափարական ոլորտի հարցեր են։

Page 40: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

40

Հայկական հեռուստաալիքների մոնիթորինգի նկարագրությունը

Հեռուստաալիքների մոնիթորինգը1, որից որոշ տվյալներ վերլուծելու

ենք սույն հոդվածում, ուղղված է եղել այս հարցերի շուրջ խորքային

տեղեկատվության հավաքմանը։ Մոնիթորինգում ներառվել են Հ1,

Երկիր Մեդիա, Շողակաթ, Կենտրոն տիպային հեռուստաընկերու-

թյունները։ Հ1-ը ընտրանքում ներառվել է որպես հանրային հեռուս-

տաընկերություն, Շողակաթ-ը՝ որպես հանրային մշակութային-

հոգևոր հեռուստաալիք, մյուս երկուսը՝ որպես խիստ ժամանցային

կողմնորոշում չունեցող հեռուստաալիքներ (ի տարբերություն մեծ

լսարան ունեցող, սակայն ժամանցային հաղորդումներով հագեցած

Շանթ և Արմենիա հեռուստաալիքների): Դիտարկվել են 4 հեռուստա-

ալիքների 2011թ. նոյեմբեր ամսվա2 ծրագրերը և լրատվական հաղոր-

դումների հիմնական թողարկումները «փրայմ-թայմ» ժամանակա-

հատվածում (18։00-24։00)։ Այս հոդվածի շրջանակներում վերլուծել

ենք նշված ժամկետում ՀՏ-ների ծրագրային ցանցերը՝ կատարելով

հաղորդումների թեմատիկ դասակարգում և դիտարկելով հաղորդ-

ման տիպերից յուրաքանչյուրի ծավալը, ինչպես նաև դրանց բովան-

դակային հատկանիշները (տեսաշարերի ուսումնասիրությամբ):

Վերլուծությունում օգտագործվել են նաև մեդիա-փորձագետների

գնահատականները և որոշ այլ հետազոտական հրապարակված զե-

կույցներ։ Ծրագրային ցանցի համապատասխան տվյալներն ամփոփ-

ված են Աղյուսակ 1-ում։

1 Մոնիթորինգը մաս է կազմել «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությու-

նը» հետազոտական ծրագրի (իրականացվում է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դրամաշնորհի շրջանակներում)։ 2 Ժամանակահատվածն ընտրվել է պատահական սկզբունքով՝ քաղաքականապես չեզոք փուլի

տեսանկյունից։

Page 41: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

41

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

Աղյուսակ 1 ՀՏ-ներում հաղորդումների տևողության ծավալն

ըստ թեմատիկ ուղղությունների

Թեմատիկ ուղղություններ

Հ1 Երկիր Մեդիա

Շողակաթ Կենտրոն

Տևողության ծավալ

Տևողության ծավալ

Տևողության ծավալ

Տևողության ծավալ

Սերիալ 25,8% 10,3% 16,4% 6,1%

Գեղֆիլմ 4,1% 10,2% 21,6% 15,3%

Լրատվական 12,6% 21,4% 1,6% 10,5%

Պատմական-մշակու-թային ճանաչողական

6,4% 5,5% 16,4% 8,6%

Ճանաչողական1 0% 4,3% 1,4% 0%

Ժամանցային 14,5% 3,8% ,0% 10,5%

Սոցիալ-հասարակական վերլուծական

2,1% 11,7% 6,2% 2,7%

Սպորտ 4,4% 8% 6% 13,7%

Երաժշտություն 1,3% 5,3% 4,2% 4,2%

Քաղաքական-վերլուծա-կան, քաղաքական հարցազրույցներ

3,6% 7,4% 0% 5,9%

Մանկական 0% 0% 14,6% 0%

Հոգևոր-կրոնական, եկեղեցի

0% 0% 11,0% 0%

Այլ թեմատիկ2 3% 2,8% 2,0% 4%

Գովազդ/հայտարարություն

18,9% 12,7% ,0% 15,9%

Թաքնված գովազդ3 0% 4% 0% 4,0%

Այլ4 6.0% 3,7% 4,1% 2,1%

1 Ընդգրկված են պատմամշակութային շրջանակներից դուրս բոլոր ճանաչողական նյութերը, օրինակ՝ տիեզերքի, աշխարհագրական վայրերի, օճառի ստեղծման մասին և այլն։ 2 Իրենց փոքրածավալ տևողության պատճառով մեկ ընդհանուր խմբում միավորված են «դատա-իրավական», «սփյուռքին» և «տնտեսությանն» առնչվող հեռուստատեսային հաղորդումները։ 3 Խմբում ներառված են «չհայտարարված քաղաքական գովազդ», «չհայտարարված կոմերցիոն գով-ազդ», «գովազդային բնույթի հաղորդում» ենթախմբերը։ 4 Խմբում ներառված են «եղանակի տեսություն», «սեփական հաղորդումների գովազդ», «սիմվոլիկ հոլովակներ». «սոցիալական գովազդ», «անցումային հոլովակ», «պրոֆիլակտիկա», «ռազմական կամ հայրենասիրական» ենթախմբերը։

Page 42: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

42

ՀՏ-ների բովանդակային ուղղվածությունն ըստ հաղորդումների ցանցի

Որպես ամենադիտվող հատված՝ «փրայմ-թայմ»-ն իր ծրագրային

ցանցով ցույց է տալիս հեռուստաընկերության բովանդակության

ձևավորման քաղաքականությունը, առաջնահերթությունները։

Այսպես, Շողակաթը, բացի կրոնական հարցերին առնչվող հա-

ղորդումների մատուցումից (ինչպիսիք չեն ցուցադրվում մյուս ալիք-

ներով), առանձնանում է այլ բովանդակային յուրահատկություննե-

րով ևս։ Դիտարկված ալիքներից առաջինն է գեղարվեստական ֆիլ-

մերի ցուցադրմամբ (21,6%) և միակն է, որ դիտարկված ժամանակա-

հատվածում «փրայմ-թայմ»-ի ընթացքում ցուցադրել է մանկական

հաղորդումներ (14,6%)։ Վերջիններիս շարքում են «Մանուկների

Աստվածաշունչ», «Պատումիկներ Աստվածաշնչից», «Շապիկ հագնող

երեխաներ», «Տարեգիրք», «Հռոմի հանելուկներ», «Ճամփաներ», «Հին

ու նոր հեքիաթներ»։ Առաջին տեղն է գրավում նաև պատմամշակու-

թային-ճանաչողական հաղորդումների ծավալով (16,4%), ինչպես

նաև դրանց տարատեսակությամբ։ Այսպես, այս տիպի մեջ առանձ-

նացրել ենք 10 միավոր հաղորդում/հաղորդաշար, որոնց թվում են

«Ձայնագիր», «Մշակութային ազդագիր», «Նվիրյալ անձեր», «Դասա-

կանի խռովքը», «Հայացք ներսից» հաղորդաշարերը և այլ առանձին

հաղորդումներ (համեմատության համար նշենք, որ Հանրային և

Կենտրոն հեռուստաալիքներում դիտարկված ժամանակահատվա-

ծում կա պատմական-մշակութային ճանաչողական տիպի ընդամենը

3-ական հաղորդաշար)։

Երկիր Մեդիան, փորձագետների մատնանշմամբ, ունի քաղա-

քական ընդգծում՝ և՛ կոնկրետ կուսակցական ուժ ներկայացնելու, և՛

առհասարակ քաղաքականության թեմային ծավալուն անդրադարձի

առումով։ «Փրայմ-թայմ»-ի ծավալի 21,4%-ով այն առաջին տեղում է

լրատվական հաղորդումներով՝ մոտ 10%-ով գերազանցելով Հան-

Page 43: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

43

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

րայինին, ինչն արդեն թույլ է տալիս խոսել քաղաքականի կարևոր-

ման մասին։ Դիտարկված ալիքներից այն առաջինն է «փրայմ-թայմ»-

ում քաղաքական-վերլուծական և հասարակական-վերլուծական

հաղորդումներին հատկացված ժամանակով՝ համապատասխանա-

բար 7,4% և 11,7%, ինչպես նաև դրանց տիպային բազմազանությամբ:

Այսպիսիք են «Հրապարակ», «Բարձրաձայն», «Հատուկ թղթակից»,

«Խաչվող զուգահեռներ», «Հոդված 27», «Մամուլի ակումբ», «Ազատ

քաղաքացի» հաղորդումները։

Հ1-ն առաջատարն է «փրայմ-թայմ»-ից գովազդին (18,9%) և հե-

ռուստասերիալներին (25,8%) տրամադրվող եթերաժամանակով։ Հա-

մեմատելով Երկիր Մեդիա-ի հետ՝ սերիալի և լրատվության համամաս-

նությունը Հ1-ի դեպքում գրեթե հակառակ է շրջված։ Քաղաքական-

վերլուծական հաղորդումների ծավալով ևս պատկերն աղքատիկ է։

Փոխարենը 4 ուսումնասիրված հեռուստաալիքներից այն առաջինն է

ժամանցային հաղորդումների կշռով (14,5%)։ Գեղարվեստական ֆիլ-

մերն ընդամենը 4,1% կշիռ ունեն՝ հավասարվելով սպորտային հաղոր-

դումներին (4,4%)։ Մանկական հաղորդումները «փրայմ-թայմ»-ում

բացակայում են՝ թողնվելով Շողակաթին։ Այստեղ պետք է նկատի

ունենալ, որ, իհարկե, ֆորմալ առումով հանրային հեռուստաընկերու-

թյունը մշակութային ուղղվածության, զարգացնող (այդ թվում՝ ման-

կական) հաղորդումներ հեռարձակելու իր պարտավորությունը կա-

տարում է՝ այդ ֆունկցիան «պատվիրակելով» հանրային հայտարար-

ված Շողակաթ հեռուստաընկերությանը։ Ինչևէ, սա Հ1-ին բովանդա-

կային առումով չի ազատում պատասխանատվությունից առնվազն

երկու պատճառով։ Նախ, երկու հեռուստաալիքները, միևնույն է, ըն-

կալվում են որպես առանձին և ունեն միանգամայն տարբեր բնութա-

գրերով և տարբեր ծավալի լսարաններ։ Բացի այդ, Շողակաթի հաղոր-

դումների հոգևոր-կրոնական ուղղվածությունը ոչ միանշանակ է

դարձնում մանկական հաղորդումների ազդեցությունը։

Page 44: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

44

Կենտրոնը առաջին տեղում է միայն սպորտային հաղորդումնե-

րի ժամանակով՝ 13,7%։ Այն առանձնանում է նաև նրանով, որ ունի

թաքնված գովազդի տեսանելի կշիռ՝ 4%։ Երկրորդ տեղում է ֆիլմերի

(15,3%), գովազդի՝ 15,9%1, քաղաքական-վերլուծականների (5,9%),

ժամանցայինի (10,5%), պատմամշակութային-ճանաչողականի (8,6%)

և գեղարվեստական ֆիլմերի (15,3%) ցուցադրման ծավալներով: Փոր-

ձագետներն այն գնահատում են որպես քաղաքական-տնտեսական

գործչի (առավել, քան կուսակցական ուժի) պատկանող ալիք, ինչն

ակներև է հենց մատուցվող բովանդակությունից։ «Կենտրոնը կու-

սակցական ալիք է, որն ավելի կուսակցական է դառնում նախընտ-

րական շրջանում»։ Այդպիսին է ընկալվում Կենտրոնը նաև հեռուս-

տահանրության կողմից։ Ըստ որում, խոսքը քաղաքական կուսակցու-

թյան ղեկավար անձի, ոչ թե բուն քաղաքական գործընթացի լուսա-

բանման մասին է։ Բացի քաղաքականի անձնավորման այս առանձ-

նահատկությունից, դժվար է մեր դիտարկած ժամանակահատվա-

ծում որևէ այլ դիմագիծ նշել։ Սպորտային հաղորդումներով առաջին

տեղում լինելու հանգամանքը ևս կապված է Գ.Ծառուկյանի անձի

գործունեության և ոչ թե Օլիմպիական կոմիտեի գործունեության

կամ սպորտային ոլորտի լուսաբանման հետ, ինչը երևում է սպոր-

տային իրադարձությունների լուսաբանման դիտանկյուններից՝ և՛

տեսաշարում, և՛ տեքստում։

Լրատվության հարցերը հայկական ՀՏ-ում

Որևէ իրադարձություն նշանակություն է ձեռք բերում լուսաբանման

շնորհիվ։ Այսօր «տեղեկատվական իրադարձությունը» փոխարինում

է իրական իրադարձությանը [3], և ավելի կարևոր է դառնում մա-

տուցման ձևը, քան փաստացիորեն այն, ինչ տեղի է ունեցել։ Երբեմն

որպես լրատվություն են մատուցվում անգամ կարծիքները, մեկնա-

1 Եթե ավելացնենք թաքնված գովազդի 4,0%-ը, ապա Կենտրոնը գովազդի եթերածավալով առաջին

տեղում է՝ մի փոքր գերազանցելով Հ1-ին։

Page 45: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

45

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

բանությունները, ինչը բնորոշ է լրատվությանն առհասարակ աշ-

խարհում [2, с. 56]։

Ուսումնասիրված ՀՏ-ներում լրատվության մատուցման հար-

ցում կարող ենք առանձնացնել հետևյալ խնդիրները.

Նորությունները տրամադրվում են չհամակարգված կերպով։

Լուրերի հերթականությունը մեր ուսումնասիրած ժամանակա-

հատվածում փոփոխական է եղել, կայուն տեղում են միայն սպորտա-

յին լուրերը և եղանակի տեսությունը՝ վերջում։ Լրատվության շղթան

չի ենթարկվում հասարակայնորեն կարևորից դեպի պակաս կարևո-

րի տրամաբանությանը։

Լուսաբանման առաջնահերթությունը ձևավորվում են ոչ թե

ըստ իրադարձության սոցիալական նշանակության, այլ՝ տպա-

վորման։

Կարևոր և դիպվածային լուրերը (պատահարներ, վթարներ և

այլն) լավագույն դեպքում դրվում են մի նժարի վրա։ Նույն կարևորու-

թյամբ կարող է հաղորդվել նշանակալի քաղաքական հանդիպում և

ինչ-որ շոու-աստղի հարսանեկան արարողություն։ Նշվածը կարող է

լինել ինչպես հստակ մոտեցման բացակայության պատճառով՝ չգի-

տակցված, այնպես էլ՝ գիտակցված, այդ թվում՝ հանրության ուշադ-

րության «թեմատիկ շեղման» նպատակով։ Գերիշխող են սենսացիոն,

հիմնականում բացասական նորությունները։ Այս պատկերը խիստ

բնորոշ է այսօրվա առցանց ԶԼՄ-ին, որոնց բովանդակությունն առա-

ջին հերթին ձևավորվում է մարդկանց ուշադրությունը գրավող,

«քլիք»-աբեր լուրերով (այդ թվում՝ չճշտված աղբյուրներից)։ Փաստո-

րեն, լսարանի ակնթարթային ուշադրությունը գրավելու այս մեխա-

նիզմն այսօր ինտերնետից տեղափոխվել է հեռուստատեսություն,

որը, ի հավելումն, հաճախ որպես լրատվության աղբյուր օգտվում է

հենց ինտերնետում տեղադրված տեսանյութերից:

Page 46: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

46

Լուսաբանվում են ոլորտի իրադարձություններ, ոչ թե խնդիրներ։

Սոցիալապես և քաղաքականապես կարևոր բազմաթիվ ոլորտ-

ներ (օրինակ՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն) լուսաբանվում

են իրադարձային կերպով։ Այսինքն՝ լրատվությունը հիմնականում

սահմանափակվում է «գործող անձանց»՝ նախարարների և այլ պաշ-

տոնյաների գործողություններով, մինչդեռ տվյալ ոլորտի բուն

խնդիրների մասին գրեթե չի խոսվում։ Փորձագետներից մեկի արտա-

հայտությամբ՝ «Գյուղնախարարի այցերը պարբերաբար տալիս են,

բայց գյուղացու պրոբլեմը չկա»:

Լրատվական հաղորդումները ներկայացնում են միակողմանի

և միատիպ պատկեր։

Թեմատիկ բազմազանություն և լուսաբանման բազմակողմու-

թյուն ապահովելու սահմանափակումները կապված են ինչպես ԶԼՄ

ազատության հարցերի, այնպես էլ առաջին ձեռքից ինֆորմացիայի

ստացման սահմանափակ հնարավորությունների հետ՝ և՛ կադրային-

պրոֆեսիոնալ, և՛ տեխնիկական-ֆինանսական պատճառներով։ Ար-

դյունքում՝ «լուսաբանման լուսանցքում» են հայտնվում հատուկ նշա-

նակության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ջավախքը, Սփյուռքը,

ԼՂՀ-ն։ Օրինակ՝ դիտարկվող ժամանակահատվածում Սփյուռքին և

նրան առնչվող խնդիրների մասին հաղորդում են ունեցել միայն

երկու հեռուստաալիք՝ Շողակաթը և Երկիր Մեդիան՝ համապատաս-

խանաբար 1,0% և 2,0% ծավալով։ Ընդ որում՝ նշված և այլ նշանակալի

ոլորտների լուսաբանումը հիմնականում դեկլարատիվ է և

միակողմանի ուղղորդվածությամբ (ներկայացվում է մեկ տեսակետ),

չի ուղեկցվում խնդիրը նորովի բարձրացնող, վերլուծական մեկնա-

բանություններով:

Վերը նշվածի արդյունքում շարքային քաղաքացին հեռուստա-

էկրանից ականատեսն է դառնում իր ապրած իրականության շրջված

պատկերին։ Պատահական չէ քաղաքացիների շրջանում տարածված

Page 47: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

47

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

անեկդոտային արտահայտությունը՝ «ուզում եմ Հ1-ի Հայաստանում

ապրել»։ Լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության

կարծիքների և նախընտրությունների հետազոտության արդյունքնե-

րի համաձայն, ամենամեծ պահանջարկ ունեցող հինգ թեմաները,

որոնց մասին հարցվողները կցանկանային ավելի շատ տեղեկատ-

վություն ստանալ լրատվամիջոցներից, եղել են սոցիալական խնդիր-

ներին առնչվող հարցերը, ինչպիսիք են գնաճը, ցածր աշխատավար-

ձերը, կենսաթոշակները, նպաստները, գործազրկությունը, առողջա-

պահության ոլորտի խնդիրները և այլն1։ Այսինքն՝ սրանք հենց այն

հասարակայնորեն էական խնդիրներն են, որոնց մասին մարդիկ չեն

տեղեկանում և գիտեն, որ չեն տեղեկանում։

Սերիալները՝ որպես բովանդակություն և ծավալ ՀՏ-ներում 2

Սերիալներն այնքան արմատավորված են հեռուստաընկերություն-

ների գործունեությունում և հեռուստադիտողի կյանքում, որ հեռուս-

տատեսության բովանդակության խնդիրների մասին խոսելիս դրանց

առանձին անդրադառնալն անխուսափելի է դառնում։ Ինչպես

եթերածավալում, այնպես էլ այդ եթերի խնդիրների մասնագիտական

քննարկումներում սերիալներն առաջնային տեղերից մեկում են։

Քննարկվում են անցանկալի արժեքային և վարքային ազդեցության

հարցեր՝ շեշտադրելով մերթ նպատակային, մերթ ոչ պրոֆեսիոնա-

լիզմից բխող «ինքնահոս» գործոններ։ Տեղական արտադրության

սերիալները մտահոգում են աննպաստ գաղափարներ, բառապաշար

և խոսելաոճ տարածելու, ներընտանեկան ու միջանձնային հարաբե-

րությունների վնասակար մոդելներ և հերոսների աղքատիկ կերպար-

1 «Լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքների և նախընտրությունների

հետազոտություն 2011» («ՀՌԿԿ»-ի, «Ինտերնյուս» ՀԿ-ի, Երևանի մամուլի ակումբի և «Եվրասիա»

համագործակցության հիմնադրամի համատեղ իրականացմամբ),

http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf 2 Սերիալների ֆենոմենը հայկական ՀՏ-ներում դիտարկվել է «փրայմ-թայմում» գրաված ծավալի և

որակական տեսանկյուններից։

Page 48: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

48

ներ մատուցելու, հանրությանը հանցավորին և արատավորին «ըն-

տելացնելու» պատճառով։ Հասարակագետ փորձագետներից1 մեկի

մատնանշմամբ՝ «Սերիալները չեն կարող չարտացոլել իրականու-

թյունը, բայց դա չի նշանակում, թե բոլոր պատգամավորները հանցա-

գործներ են: Իսկ այդ ցուցադրվող հարաբերությունները դառնում են

օրենք: Դիմում ես ոչ թե ոստիկանի, այլ հեղինակությանը: Սա է, որ

բերում է արժեքների փոփոխությանը»։ Չնայած սերիալների հասցեին

հնչող քննադատական կարծիքներին՝ դրանք դարձել են առօրյան

անցկացնելու գերիշխող ձև մեծաթիվ լսարանի համար և բարձր վար-

կանիշ ունեն։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝

Հանրային հեռուստառադիոընկերության 2011թ. գործունեության վե-

րաբերյալ հաղորդման մեջ, հիմնվելով «Տելեմեդիակոնտրոլ» ընկե-

րության վարկանշային տվյալների վրա, նշվում է, որ «2011թ. «Աննա

2» և «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալները հայկական

հեռուստաեթերի 10 ամենամեծ լսարան ունեցող հեռուստահաղոր-

դումներից էին (...): «Աննա 2»-ը 2011 թվականին եղել է հայկական

եթերի ամենամեծ հեռուստալսարան ունեցող հաղորդումը»2։ Միև-

նույն ժամանակ, նույն զեկույցում հաղորդումների ծավալի բաշխվա-

ծության մեջ սերիալներն առանձին չեն ներկայացվում՝ միացվելով

«Մշակութային հաղորդումներ (այդ թվում` ֆիլմեր)» թեմատիկ ուղ-

ղությանը, որն արդյունքում ներկայացված է տպավորիչ 31% եթերա-

ծավալով։ Սերիալների բարձր վարկանիշի առավելությունը և միա-

ժամանակ դրանց որակի հանրային քննադատությունը բերում են

նրան, որ շահեկանորեն ներկայանալու համար հեռուստաընկերու-

թյունները կարող են մի դեպքում ընդգծել սերիալների կշիռը, մեկ այլ

դեպքում՝ շրջանցել։

1 Հոդվածում օգտագործվել են նաև «ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրու-

թյունը» գիտական հետազոտական ծրագրի շրջանակներում անցկացված փորձագիտական հարց-

ման արդյունքները (ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի դրամա-

շնորհի շրջանակներում)։ 2 http://www.1tv.am/userfiles/file/News/22_10_12/Gortsuneutyan%20veraberyal.doc, էջ 21։

Page 49: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

49

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

Հայկական հեռուստաալիքների միջև ներկայումս հայրենական

արտադրության սերիալների մրցավազք է, եթերը, ներառյալ՝ «փրայմ-

թայմ»-ը, զբաղեցնում են մի քանի անգամ կրկնվող սերիալները։ Ըստ

էության, այսօր դրանց վրա է դրված հեռուստատեսության համա-

հարթեցնող, արժեքներ տարածող ֆունկցիաների իրականացման

հիմնական «բեռը»։ Ռուսաստանում ևս ծրագրային ցանցի հիմքն են

կազմում հայրենական արտադրության սերիալները. «փրայմ-թայմ»-ի

5 ժամից 4-ը (19:00-24:00) տրամադրված է սերիալներին [4]։ Զարգա-

ցած հեռուստաընկերություն ունեցող բոլոր երկրներին այսօր բնորոշ

է սերիալների «բում»-ը, և այդ միտումը գլխավորում է Ռուսաստանը։

Վերջինիս դեպքում հեռուստասերիալի դիտման օրական տևողու-

թյունը գնահատված է աննախադեպ 4 ժամ՝ կազմելով օրական հե-

ռուստադիտման մեծ մասը [4]։ Այլ կերպ ասած՝ միտումի իմաստով

«մենք մենակ չենք» կամ՝ «մենակ մենք չենք»։ Ինչևէ, գաղափարական

ազդեցության տեսակետից խնդիրն ինքնին սերիալների գոյությունը

կամ անգամ առատությունը չէ. «սերիալ» ասելով կարող ենք պատկե-

րացնել բազմասերիալ ձևաչափ ունեցող խիստ տարբեր որակի ու

տարբեր լսարանների համար նախատեսված արտադրանք՝ կենցա-

ղային «օճառային» մելոդրամներից մինչև կինոարվեստի հավակնող

որոշ նախագծեր արտերկրում:

2011թ. նոյեմբերի ընթացքում հեռուստաալիքների մեր իրակա-

նացրած «փրայմ-թայմ»-ի (18:00-24:00) ծրագրային ցանցի վերլուծու-

թյունը թույլ է տալիս տեսնել սերիալների տեսակարար կշիռը և բո-

վանդակությունը: Հեռուստասերիալներին տրամադրված եթերաժա-

մանակով Հ1-ը առաջատարն է (25,8%), ինչը Հանրայինի ուղղվածու-

թյունը դարձնում է հիմնականում ժամանցային: Հիմնականում ցու-

ցադրվում են հայրենական արտադրության նույնաժանր սերիալներ՝

մարդկային ծանր ճակատագրեր ներկայացնող (գլխավոր հերոսներն

ապրում են վատ պայմաններում, արժանանում են «հեղինակություն

Page 50: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

50

վայելող», «լավ ապրող» մարդկանց արհամարհանքին, անզոր են ճա-

կատագրի շրջադարձերի առջև։ Այս շարքում են «Քաղցր կյանք»,

«Աննա 2», «Կյանքի կարուսել», «Հրեշտակների դպրոց» սերիալները։

Շողակաթը «փրայմ-թայմի» ընթացքում սերիալների ցուցադրմամբ

երկրորդ տեղում է (16,4%), որտեղ, սակայն, սերիալների ժանրը և

ուղղվածությունը միանգամայն այլ են։ Դրանք ոչ հայրենական ար-

տադրության սերիալներ են՝ «Բժիշկ Ժիվագոն», «Ոդիսևսը», «Կոմի-

սար Մեգրեն» և «Հռոմի հանելուկները»: Կենտրոնն այս ընթացքում

ցուցադրել է «Доктор Тырса» ռուսական սերիալը (6,1% «փրայմ-

թայմ»-ից): Երկիր Մեդիայի «փրայմ-թայմ»-ում սերիալի ցուցադրումը

(կորեական արտադրության «Երկաթե կայսրուհին») կազմել է 10,3%։

Հեռուստաալիքի ներկայացուցչի պնդմամբ՝ սերիալների ընտրության

հարցում իրենք առաջնորդվում են ազնիվ հարաբերություններ ու

վարքականոններ մատուցելու գաղափարական նպատակով՝ տար-

բերվելով մյուս հեռուստաալիքներից։

Այսօր Հայաստանում, մեծ հաշվով, գերիշխող են մնում միատիպ,

ընթացքում ձևավորվող, անհետևողական սցենարով տեղական սե-

րիալները։ Իրենց հերոսների սոցիալական տիպով համապատասխա-

նելով մեր հեռուստահանրության միայն մի մասին՝ դրանք պարտա-

դրվում են ողջ լսարանին: Մեդիա-փորձագետներից մեկի արտահայ-

տությամբ՝ «...եթե Աննայի երկու տարվա դժբախտ ընտանեկան պատ-

մությունը առկա է հայաստանյան ընտանիքների 2%-ում կամ 10%-ում,

նրանք իրավունք չունեն դա քարոզելու բոլոր ընտանիքներին»:

Ի հակադրություն տեղական պատկերի, արտերկրյա փորձը

վկայում է, որ որակյալ հեռուստասերիալը կարող է հետաքրքիր լինել

նաև առաջադեմ և կիրթ հեռուստադիտողին և կատարման բոլոր

հատկանիշներով՝ ռեժիսորական, օպերատորական, սյուժետային և

դերասանական, լիովին մրցել լիամետրաժ ֆիլմերի հետ։ Այնպիսի

հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Բժիշկ Հաուսը», «Խելագարնե-

Page 51: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

51

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

րը», առաջ են քաշում մտորման նոր թեմաներ ու նոր հերոսներ: Ավե-

լին, նույնականացվելով ֆիլմի հերոսի հետ, օրինակ, շատ երիտա-

սարդներ բժշկի մասնագիտություն են ընտրում։ «Այդ հերոսը հակա-

սական է՝ ոչ տիպականորեն դրական և ոչ տիպականորեն բացասա-

կան, ինչպես և պետք է լինի հերոսը մեր ժամանակներում, երբ սովո-

րական շատ արժեքներ վիճարկված են»,- նշում է Ա.Ակոպովը [4]։

Այստեղ է, որ իմաստ ունի կասկածի տակ առնել տարածված այն

քննադատությունը, ըստ որի՝ սերիալներով ներմուծվում են օտարա-

ծին արժեքներ և վարքաձևեր: Կարող ենք ցավով նշել, որ այսօրվա

հեռուստաարտադրանքը վատ իմաստով «փակ» է ու անընկալունակ

աշխարհի հանդեպ, չի կարողանում «դրսից ներմուծել» այնպիսի

մոտեցումներ, որոնք կնպաստեին հասարակության զարգացմանը:

Սերիալները խնդիր են առաջին հերթին ժամանակավրեպ վարքա-

ձևեր ու թեմաներ (ինչպես նաև առանց թեմայի սյուժեներ) շրջանառե-

լու պատճառով։ Դրանք ոչ այնքան այսօրն են արտացոլում, որքան

երեկը, և այն բերում են այսօր՝ նոր սերնդի առջև կրկին խաղարկելու

միջոցով: Օրինակ, թեև այսօր արդեն «արագ հարստացածների», «գո-

ղականների», «հեղինակությունների» սոցիալական տիպերն այնքան

արդիական չեն, որքան մոտ տասը տարի առաջ, այսօր սերիալների

«լավ ապրող լավ տղաներն» արհեստականորեն հետ են տանում այդ

ժամանակաշրջան՝ ստիպելով ցուցադրվածն ընկալել որպես հիմնա-

կան պատկեր: Այս առումով մեր իրավիճակը նման է ռուսական շատ

սերիալների մոդելին, որտեղ մնացորդային խորհրդային ֆենոմենները

չափազանցված կերպով են արտացոլվում, և մատուցվում են դեռևս

քսան տարի առաջ «կոնսերվացված» կերպարներ։ Կինոքննադատ

Դ.Դոնդուրեյի մատնանշմամբ՝ ռուսական սերիալների «գրեթե բոլոր

հերոսները հանգամանքների զոհ են՝ պասիվ իրենց ճակատագրի

ընտրության հարցում» [4]: Սցենարը մեզանում թույլ չի տալիս

բարձրացնել նոր հարցեր, ստեղծել նոր մարտահրավերների հետ գործ

ունեցող դինամիկ (ոչ միայն այսօրվա, այլև վաղվա) կերպարներ:

Page 52: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

52

Իհարկե, կա նաև լսարանի խնդիրը՝ իր մշակույթով: Այսօր

ինտերնետի ու արբանյակային ալիքների միջոցով կա որակյալ սե-

րիալների այլընտրանք, սակայն հայ հեռուստադիտողի համար ավելի

ազդեցիկ է մնում հայրենականը։ Ի տարբերություն արտասահմանյան

սերիալների, տեղականներում հերոսներն ապրում են իրենց քաղա-

քում, խոսում նույն լեզվով, հագնում նմանատիպ հագուստ, հայտն-

վում այն իրավիճակներում, որտեղ կարող է հայտնվել շարքային

հեռուստադիտողը, տեսարանները նկարահանվում են հեռուստադի-

տողին ծանոթ վայրերում։ Այդ պատճառով հեռուստադիտողն ավելի

հեշտ է նույնականացվում այդ սերիալի հերոսների հետ՝ իրեն պատ-

կերացնելով այդ իրականության «մասնիկ»: Ի լրումն, ամեն ալիք իր

սերիալներում նկարահանվող դերասաններից ստեղծում է հանրային

կերպարներ, որոնց շուրջ կառուցվում է տվյալ հեռուստաալիքի եթերը.

օրինակ՝ այդ դերասանների մի մասը հանդես է գալիս որպես

հաղորդավար, մյուսները նրանց հյուրերի կարգավիճակում են, ակտի-

վորեն լուսաբանվում է այդ դերասանների հետ կապված ցանկացած

նորություն՝ ծննդյան տարեդարձ, հարսանիք և այլն։

Սերիալները, պարզ ասած, չեն կարող չլինել։ Աշխարհում

դրանք գրեթե համատարած դարձել են հեռուստաընկերությունների

շահույթի հիմնական աղբյուրը։ Հեռուստալսարանը ևս կախվածու-

թյան աստիճան սովոր է այդ ձևաչափին, մասամբ այն պատճառով,

որ կինոդիտող լսարանը կինոթատրոնից տեղափոխվել է տներ՝ լայն,

հարթ էկրանների դիմաց։ Հաշվի առնելով սերիալների կարևորու-

թյունը և՛ լսարանի, և՛ արտադրողի համար՝ տեղին է խոսել ոչ թե

սերիալներից ազատվելու (ինչպես կլսենք ծայրահեղ քննադատու-

թյուններում), այլ դրանց որակական փոփոխության մասին՝ պրոֆե-

սիոնալիզմի, ժանրային բազմազանության, ինչպես նաև տարբեր

լսարանների պահանջին ավելի ընկալունակ լինելու առումներով:

Page 53: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

53

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

Ըստ որոշ տեսակետների՝ սերիալների որակի բարձրացման

հնարավորությունն ուղիղ համեմատական է դրա արտադրման գնե-

րին ու ստացվող շահույթներին, այսինքն՝ որոշիչ է տնտեսական գոր-

ծոնը: Վ.Ռյաշինի պնդմամբ, «Երբ մեր գները կմոտենան Արևմուտքի

գներին, այդժամ և կոնտենտը կդառնա որակապես այլ» [4, с. 23]։ Այլ

տեսակետների համաձայն՝ խանգարող հանգամանքը ոչ թե փողի

պակասն է, այլ առաջին հերթին գաղափարական ճգնաժամը։ Արդեն

Ռուսաստանն էլ, Արևմուտքին հետևելով, սկսել է հաշվի նստել

հեռուստադիտողի հետ՝ փորձելով հետազոտություններ անել նրա

նախընտրություններն իմանալու, պատրաստվելիք սերիալն ավելի

հասցեական և բովանդակային դարձնելու համար։ Մեզանում սա դեռ

չի էլ քննարկվում, հեռուստաարտադրանքն ու հեռուստադիտողն ի

սկզբանե համարվում են միմյանց արժանի, սերիալների, ինչպես նաև

այլ հաղորդումների ցածր որակը բացատրվում է դիտողի մակարդա-

կով կամ պարզապես պահանջարկով:

Հեռուստաբովանդակության ձևավորման գործոններ

Այսօրվա հեռուստատեսությունն իր բովանդակության ձևավորմանը

պարտական է այնպիսի գործոնների, որոնք միաժամանակ այդ բո-

վանդակությունը սահմանափակող գործոն են դառնում:

Խոսքն առաջին հերթին գովազդի մասին է: Ինչպես վերը նշվեց,

դիտարկված ժամանակահատվածում կոմերցիոն գովազդների տևո-

ղության ծավալով առաջին տեղում է Հ1-ը։ Առհասարակ, գովազդի

տևողությունը «փրայմ-թայմ»-ում շատ դեպքերում անցնում է թույլա-

տրելիի սահմանը, և տարբեր տեղական հետազոտություններ պար-

բերաբար արձանագրում են նման խախտումներ1։ Այս ֆոնին արժե

ուշադրություն դարձնել հանրային հեռուստաընկերությունների եթե-

1 «Ասպարեզ» ակումբը նոր խախտումներ է գրանցում Հ1-ի եթերում, http://www.jnews.am/asparez-h1-

monitoring; «Հայաստանի հեռուստաընկերությունների եթերի դիտարկում», Երևանի մամուլի

ակումբ, http://www.ypc.am/upload/TVAirMonitoring_arm.pdf, 2009։

Page 54: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

54

րում գովազդի ցուցադրման սահմանափակումների խստացումների

միջազգային փորձի օրինակները։ Այսպես, «France Televisions» պե-

տական հեռուստաընկերությունը 2009 թվականից արգելք է դրել երե-

կոյան ժամերին գովազդի ցուցադրման վրա, և ֆրանսիական իշխա-

նությունների կողմից արգելքը նախատեսված 2011-ից երկարաձգվել

է մինչև 2014թ.: Իսկ Չեխական հանրային հեռուստաընկերությունը

2011թ. արդեն հրաժեշտ տվեց հանրայինի եթերում գովազդի ցուցա-

դրմանն առհասարակ՝ որպես եկամտի աղբյուր թողնելով միայն հե-

ռուստադիտողներից գանձվող բաժանորդավճարը1։ Իհարկե, սրանք

լուծման ծայրահեղ տարբերակներ են, որոնք հազիվ թե նույնությամբ

կիրառելի լինեն մեր համատեքստում: Կոմերցիոն գովազդները հե-

ռուստաընկերությունների գլխավոր ֆինանսական աղբյուրն են,

որոնք հատկապես շահութաբեր են «փրայմ-թայմ»-ի ընթացքում, ին-

չից զրկվելը կարող է խոչընդոտ դառնալ հեռուստաընկերության ընդ-

հանուր զարգացմանը, այլ ձևաչափի հեռուստահաղորդումների

պատրաստմանը [5]։ Միևնույն ժամանակ, գովազդի չափաբաժնի

զսպումն անհրաժեշտ է հենց այդ զարգացման նպատակով. այն

պետք է ֆինանսապես հնարավոր դարձնի, ոչ թե փոխարինի հեռուս-

տաբովանդակությանը:

Վարկանիշի ապահովումը հատուկ ազդեցություն ունի հեռուս-

տաընկերությունների որդեգրած բովանդակային քաղաքականու-

թյան վրա։ Վարկանիշի տենդի հետևանքով հեռուստաեթերում այլ-

ընտրանքի հնարավորություն չկա. եթե չես ցանկանում մի ալիքով

դիտել այս կամ այն սերիալը կամ հաղորդումը, ստիպված ես նույն-

օրինակ սերիալ կամ հաղորդում դիտել այլ ալիքով՝ ակամա դառնա-

լով այդ հեռուստաարտադրանքի սպառող: Այս առումով խորաման-

կություն կա հեռուստաընկերությունների այն տարածված փաստար-

կում, թե իրենք հիմնվում են լսարանի պահանջի վրա, քանի որ

1 http://lenta.ru/news/2010/09/17/france/,

http://www.radio.cz/ru/rubrika/radiogazeta/reklamnaya-pauza-ischeznet-s-pervogo-kanala

Page 55: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

55

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

պահանջը՝ նախընտրությունների հիման վրա, և արդեն ցուցադրվող

հաղորդման վարկանիշը՝ ընտրության հիման վրա, նույնական չեն:

Ավելի ճշգրիտ կլինի ասել, որ հեռուստաընկերությունները չեն

ցանկանում լսել այլ պահանջ: Մեր կողմից հարցված փորձագետնե-

րից մեկի կարծիքով. «...Հիմա կան հետազոտական կառույցներ,

որոնք որոշում են սերիալների, տարբեր հաղորդումների վարկանիշ-

ները, բայց այստեղ, իմ կարծիքով, կա որոշակի անազնվություն:

Բնականաբար, եթե դիտվող ժամերին ինչ-որ հաղորդում ես դնում,

մարդիկ դա՛ շատ կնայեն: Սերիալի իրական վարկանիշն իմանալու

համար պետք է այդ ժամերը չզբաղեցնել, և դնել այլ ժամերի ու

տեսնել՝ մարդիկ նայում են, թե ոչ:»

Ինտերնետի և online մեդիայի ազդեցությունը. ինչպես վերը նշվեց,

online լրատվության մեխանիզմները, ինչպես նաև բովանդակությունն

այսօր տեղափոխվել է հեռուստատեսություն, և սա անխուսափելի է: Մի

կողմից, սա ստիպում է հեռուստատեսությանը՝ լինել ավելի դինամիկ և

բաց: Փորձագետներից մեկի խոսքով. «Եթե մարդ կարող է այսօր Youtube-

ով մի բան տեղադրել, և հազարավոր մարդիկ դա կարող են տեսնել, իսկ

հեռուստատեսությունը լրիվ փակ է, դա արդեն ծիծաղելի է: Այսինքն՝

աճող ինտերնետն իր պայմաններն է թելադրում հեռուստատեսու-

թյանը»: Մյուս կողմից, այնուհանդերձ, հաճախ դառնալով ինտերնե-

տային սկզբնաղբյուրների երկրորդային օգտագործող և տարածող՝

հեռուստատեսությունը կարող է կորցնել իր բովանդակային ինքնուրույ-

նությունը և հեղինակությունը, դառնալ էլ ավելի պարզունակ: Այսպի-

սով, հեռուստատեսության զարգացման վրա online մեդիայի ազդեցու-

թյունը երկակի է, և այն, թե որ՝ դրական, թե բացասական ուղղությամբ

կազդի՝ կախված է հեռուստաալիքի գործելակերպից։

Բովանդակության ձևավորման վրա, անշուշտ, ազդում են նաև

հեռուստատեսությունների ազատության և անկախության հարցերը՝

դառնալով բովանդակության բազմազանությունը սահմանափակող

գործոն [5]: Հեռուստաընկերությունների անկախությունը սահմանա-

Page 56: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

56

փակված է և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոններով, իսկ ավելի

ճիշտ՝ դրանց միասնությամբ: Բովանդակության պայմանավորվածու-

թյունը տնտեսական ու քաղաքական գրաքննությամբ օրինաչափ է և

համատարած, ընդ որում, Պ.Բուրդյոյի դիպուկ դիտարկմամբ, այդ

գրաքննությունը տարածվում է և՛ լրագրողի, և՛ հրավիրված հյուրերի

վրա։ Ըստ նրա՝ քաղաքական միջամտությունը հեռուստաբովանդա-

կությանը պարտական է ոչ միայն և ոչ այնքան հեռուստաընկերության

մեջ համապատասխան անձանց ղեկավար պաշտոնների նշանակ-

մանը, որքան նրան, որ «այսօր՝ գործազուրկների բանակի գոյության

պայմաններում, երբ բացակայում է ռադիոյի և հեռուստատեսության

ոլորտում զբաղվածություն ունենալու որևէ երաշխիք, քաղաքական

կոնֆորմիզմի հակումն էլ ավելի ուժեղ է արտահայտվում։ Մարդիկ

իրենք իրենց են գիտակցաբար կամ անգիտակցաբար գրաքննում,

ուստի հատուկ նրանց կարգի հրավիրելու անհրաժեշտություն չկա» [1,

с. 28]։ Բովանդակության քաղաքական և տնտեսական վերահսկման

գործոնի մասին խոսելը, սակայն, չի նշանակում դրա ցանկացած

դրսևորման կամ չափաբաժնի արդարացում: Մեր հարցված փորձա-

գետների մատնանշմամբ. «(...) Հեռուստատեսությունները շարունա-

կում են ավելի շատ կախման մեջ լինել։ Այսինքն՝ օրակարգը հստակ

ֆիլտրվում է։ Հստակեցված է նաև, օրինակ, որ տվյալ գործչի ելույթից

բոլոր հեռուստաալիքները ցույց կտան այդ ելույթի 3-րդ րոպեի 26-րդ

վայրկյանից մինչև 7-րդ րոպեի 46-րդ վայրկյանը՝ 100%, եթե պետք

լինի։ Ինչ-որ ձևով դա շատ հստակ կառավարվում է»։ Ասվածը հատ-

կապես վերաբերում է Հայաստանի սոցիալ-քաղաքական բովանդա-

կությանը։ «Ինչ վերաբերվում է այլ տիպի բովանդակությանը՝ պայմա-

նականորեն կոչենք զվարճալի, ապա այստեղ հախուռն է՝ ամեն մեկն

իր ճաշակով, իր տիրոջ նպատակին համապատասխան բովանդակու-

թյուն է տալիս»,- նշում է մեդիա-փորձագետը։

Նշենք նաև, որ հեռուստաբովանդակության, այդ թվում՝ դրա

գաղափարական-արժեքային պատկերի ձևավորմանն անմիջականո-

Page 57: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

57

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

րեն մասնակցում են հենց լրագրողների մասնագիտական պատ-

րաստվածության, մասնակիցների (հաղորդումներին հրավիրված

հյուրերի), ինչպես և չմասնակցողների (հեռուստաեթերում հայտնվել

չցանկացող մասնագետների և գործիչների) գործոնները:

Արդյունքում, թեև հեռուստատեսությունն ամենազանգվածային

լրատվամիջոցն է, բայց ոչ ամենավստահելին։ «Լրատվության այլընտ-

րանքային ռեսուրսներ 2011թ.»1 ուսումնասիրության շրջանակներում

հարցվածների կեսից ավելին՝ 53%-ը, կարծում է, որ հեռուստատեսու-

թյամբ օբյեկտիվ չեն լուսաբանում իրադարձությունները2: Տեղական

հեռուստաբովանդակության գրավչությունը ցածր է, լսարանն այն

դիտում է մեխանիկորեն: Մեդիա փորձագետ Մանանա Ասլանյանը,

որն իր իսկ խոսքով՝ «չի կարողանում իրեն ստիպել երկար նայել

հայկական հեռուստատեսություն», մատնանշում է, որ գրեթե չկան

քննարկման ձևաչափի, իսկապես հետաքրքիր հաղորդումներ, եղածը

միատիպ է, չկա դրամատուրգիա, չկա բախում։ «Ցավոք,- եզրակացնում

է նա,- հեռուստատեսությունը բավական գավառական է»3։

Հեռուստատեսությունը Հայաստանում աստիճանաբար կորց-

նում է հասարակության վստահությունը4, վերջինս սկսում է փնտրել

ինֆորմացիայի ձեռքբերման այլ աղբյուրներ, և ինտելեկտուալ լսա-

րանը հետզհետե հեռացել է հեռուստացույցից։

Պատասխանատվության հարցեր

Արդյոք հեռուստաընկերությունները հանձն առնո՞ւմ են իրենց պա-

տասխանատվությունը վերը նշված խնդրի համար, թե՞ եթերը ձևա-

վորելիս այս հանգամանքին բնավ ուշադրություն չեն դարձնում։ Պա-

1 http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf 2 www.hra.am/am/point-of-view/2011/07/22/media: Հետազոտության տվյալներն ամբողջությամբ տե՛ս http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf 3 http://www.mediamax.am/ru/news/media/3680/ 4 Զանգվածային լրատվության դաշտը և ԶԼՄ-ի հանդեպ վերաբերմունքը Հայաստանում,

http://www.caucasusinstitute.org/wp-content/uploads/2011/03/media1am.pdf

Page 58: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

58

տասխանատվությունից խուսափելու համար հաճախ իրենց եթերում

առկա խնդիրները նրանք պատճառաբանում են եղած պահանջար-

կով։ Ցուցադրվում են միայն այնպիսի հաղորդումներ և ֆիլմեր, որոնք

ապահովում են հեռուստաընկերությունների վարկանիշը։

Հեռուստաեթերի բովանդակության բարելավման մասին խո-

սում են հասարակության լայն շերտերը։ Այդ խնդիրների առկայու-

թյունը չեն վիճարկում նույնիսկ հեռուստաընկերությունների ղեկա-

վարները, բայց նրանցից յուրաքանչյուրը փորձում է զերծ մնալ

սեփական հեռուստաընկերության շրջանակներում բարեփոխումներ

իրականացնելու պատասխանատվությունից։ Նման մոտեցումը

հետզհետե բերում է հայկական հեռուստատեսության լճացմանը: Այս

պարագայում կմնա այն պասիվ լսարանը, որը ձևավորվել է հենց այդ

«հեռուստաարտադրանքի» հիման վրա, որը բարձր պահանջներ չի

ներկայացնի և կբավարարվի իրեն պարտադրված եթերով։

Նոր միտումներ

Հոդվածում քննարկված տվյալները ստացված են 2011թ. հեռուստա-

ալիքների կոնտենտ-վերլուծության հետազոտությունից, ուստի ներ-

կայացուցչական են առավելապես այդ փուլի համար։ Իհարկե, հե-

ռուստաալիքների բովանդակային բնութագիրն ընդհանուր առմամբ

պահպանված է, և քննարկված խնդիրները շարունակում են վերաբե-

րել հենց այսօրվա հեռուստատեսությանը, սակայն վերջինս, ամեն

դեպքում, զարգացման նոր փուլում է: Վերջին մեկ տարվա ընթաց-

քում տեղ են գտել որոշ փոփոխություններ. մասնավորապես, դի-

տարկում ենք հին հեռուստաալիքների նոր «դիմավորում», մշակու-

թային և քաղաքական տիպի որոշ հաղորդումների ավելացում դի-

տարկված հեռուստաալիքներում։

Հին հեռուստաալիքի փոխակերպման ցայտուն օրինակ է Արմ-

նյուզ լրատվական հեռուստաալիքը, որը 2011թ. սեպտեմբերի 1-ից

Page 59: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

59

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

սկսեց փորձնական եթերաշրջանը։ Հիշատակության արժանի նո-

րույթ էր Արմնյուզի շրջանակներում 2002-ից եթերազրկված Ա1+-ին

եթերի տրամադրումը։ 2012թ. սեպտեմբերի 10-ից Ա1+-ի Այբ-Ֆե+

լրատվական հաղորդումը շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթիից

ուրբաթ հեռարձակվում է Արմնյուզ հեռուստաընկերության «փրայմ-

թայմ»-ում՝ երեկոյան ժամը 9-ին1։ Արմնյուզ հեռուստաընկերության

նորացված եթերում հեռուստադիտողին առաջարկվեցին մի քանի

նոր նախագծեր, որոնցից է միջազգային զարգացումներում Հայաս-

տանի դերի ու նշանակության, մեր երկրի վրա տարածաշրջանային

հնարավոր փոփոխությունների ազդեցության մասին պատմող «Հա-

յաստան & աշխարհ» հաղորդումը։

Շողակաթ հեռուստաընկերությունն այս ընթացքում հավատա-

րիմ է մնացել իր ուղղվածությանը և աչքի ընկնող բովանդակային

փոփոխություններ չի կատարել։

Կենտրոնի եթերում հայտնվել են նոր մշակութային հաղորդում-

ներ («Մշակութային շրջանակ», «Արվեստի մեծեր»), ինչպես նաև

«Հայկական ուրբաթ», «Բաց աչքերով» քաղաքական հաղորդումները։

Հանրայինի դեպքում նորամուծություն է Արցախի կյանքի տար-

բեր ոլորտների (ԶԼՄ, Ժամանց, Արցախի խորհրդանիշներ...) մասին

պատմող «Բարի գալուստ, Արցախ» հաղորդաշարի և Հայաստանում

ու աշխարհում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային

հուշարձանների մասին պատմող «Պատմության վկաները» հեռուս-

տանախագծի հեռարձակումը։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ

թեև «Բարի գալուստ, Արցախ»2 հաղորդաշարը պատմում է Արցախի

մասին, այնուհանդերձ, վերլուծաբար չի անդրադառնում Արցախի

ներքին խնդիրներին, այլ առավելապես կրում է ինֆորմացիոն բնույթ:

Ընդհանուր առմամբ, Հանրայինը ևս պահպանել է իր բովանդա-

կության գիծը, իսկ ավելի պարզ ասած՝ որոշ հաղորդումներ և հե-

1 media.am/armnews-a1plus-cooperation 2 Այս հաղորդումը «փրայմ-թայմ»-ի ընթացքում չի ցուցադրվում, սակայն արժանի է հիշատակման։

Page 60: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

60

ռուստասերիալներ փոխարինվել են նմանատիպ նորերով: Այսպես

«Երջանկության մեխանիկա» հաղորդման փոխարեն ցուցադրվում է

նույնօրինակ «Գտնված երազ» ժամանցային հաղորդաշարը։ «Աննա

2», «Հրեշտակների դպրոցը», «Քաղցր կյանք» հեռուստասերիալները

փոխարինվել են հայրենական արտադրության «Տիգրանի մոլորակը»

և «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներով։ Վերջինս ներկայաց-

վում է որպես Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված

սերիալ, իսկ իրականում այդպես է ընդամենը նոմինալ իմաստով:

Բանակին սերիալի առնչությունը սահմանափակվում է նրանով, որ

իրադարձությունները պտտվում են Արցախի ազատամարտի մաս-

նակից գեներալի շուրջ, մեկընդմեջ երևում են բանակային տեսա-

րաններ, բարձրագոչ ելույթներ հայրենիքի մասին, սակայն ըստ էու-

թյան սյուժեն իր տեսակով չի տարբերվում նախորդներից՝ չհաղթա-

հարելով կենցաղային մակարդակը:

Հաղորդումների տիպային բազմազանությամբ աչքի ընկնող

Երկիր Մեդիա հեռուստաալիքի եթերում ավելացել են նոր հաղոր-

դումներ, դրանցից են «Բարձրաձայն» և համաշխարհային կարևորու-

թյուն ունեցող իրադարձութունների «Երկիրն ու Երկիրը» հաղորդում-

ները։ Երկիր Մեդիան թղթակցում է CNN հեռուստաընկերության

«Աշխարհայացք» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձ է կա-

տարվում Հայաստանի զբոսաշրջության վայրերին, կարևոր ձեռքբե-

րումներին, հիշարժան իրադարձություններին, տաղանդավոր մարդ-

կանց ու միջազգային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի1: Վերջին շրջանում նկատելի է նաև, որ հեռուստաալիքները

սկսել են ավելի շատ ուշադրություն հատկացնել իրենց կայքէջերին,

որն ուղղված է ինտերնետում դիրքերի ամրապնդմանը։ Սա կապված

է աշխարհում արդեն տարածված առցանց հեռուստատեսության

անցման գործընթացների հետ:

1 http://www.yerkirmedia.am/?act=pages&lan=hy&id=3

Page 61: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

61

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան

Վերջին շրջանում նկատվող այս նոր միտումները, հնարավոր է,

դրականորեն անդրադառնան հեռուստաալիքների բովանդակային

քաղաքականության վրա՝ բարելավելով հեռուստաարտադրանքի

որակը։ Այս պարագայում գուցե հեռուստատեսությունը կարողանա

բավարարել նաև բծախնդիր հեռուստադիտողի պահանջները և

պահպանի իր դիրքերը՝ չդառնալով ընդամենը ինտերնետ չունեցող-

ների համար ինտերնետի նյութեր ցուցադրող միջնորդ։ Բովանդակա-

յին բարելավման գործում հատուկ նշանակություն կարող է ունենալ

հեռուստաալիքների միջև մրցակցության գործոնը, որն առանձին

վերլուծության առարկա է։

Ապրիլ, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Бурдьё П., О телевидении, http://bourdieu.name/content/bourdieu-o-televidenii

2. Луман Н., Реальность массмедиа, М., Праксис, 2005.

3. Савчук В., Медиареальность. Медиасубъект. Медиафилософия,

www.intelros.ru/pdf/mediafilosofia_2/31.pdf

4. Москаленко Л., «Рейтинги вместо смысла» // «Эксперт», # 38(820), 2012.

5. Ժամակոչյան Ա., ԶԼՄ բնութագիրը Հայաստանում. լրատվամիջոցների ազա-

տության խնդիրը, «21-րդ ԴԱՐ», N 6, 2012:

6. Adorno T.W., Television and patterns of mass culture. // in: B. Rosenberg, and

D.M. White (eds.). Mass culture: the popular arts in America, New York, The Free

Press, 1957, pp. 475-488.

7. Media Influence Insights, http://www.tritondigital.com/Media/Default/

Documents/2012-06-01-Media-Influence-Survey.pdf.

Page 62: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Դ.Գալստյան, Ս.Մանուսյան, Ա.Ժամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

62

КОНТЕНТ ТЕЛЕВИДЕНИЯ:

ПРОГРАММНЫЕ НАПРАВЛЕНИЯ И

ФАКТОРЫ ФОРМИРОВАНИЯ СОДЕРЖАНИЯ

Диана Галстян, Сона Манусян, Анна Жамакочян

Резюме

Контент телевидения тесно связан с ценностно-идеологическими про-

блемами социума: хотя оно напрямую не может обусловливать послед-

ние, однако способно некоторые идеи и ценности распространять и

укоренять, а другие – игнорировать. Статья посвящена исследованию

вопросов контента армянского телеэфира. Анализ основан на некото-

рых данных мониторинга типовых телеканалов «Հ1», «Еркир Медиа»,

«Шогакат», «Кентрон», в частности, тематическим направлениям и их

удельному весу в сетке телепрограмм в «прайм-тайм» за означенный

период. Сопоставляя данные по программной сетке с оценками опро-

шенных нами экспертов и другими исследовательскими источниками,

мы рассмотрели контентные векторы телекомпаний, формы подачи

информации на телеканалах. В качестве компонента, занимающего

большой объем телеэфира и имеющего значительную аудиторию, от-

дельного внимания удостоены сериалы. Обсуждены основные факто-

ры формирования телеконтента. В заключение говорится также о но-

вых тенденциях.

Page 63: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

63

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Վահե Սարգսյան*

Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունել

է որոշում պաշտոնապես դիմելու երկրի խորհրդարանին՝ «Տեղա-

շրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խար-

տիան» (Ստրասբուրգ, 05.11.1992) վավերացնելու պահանջով: Իրա-

կանում այս գործընթացն այնքան էլ նոր չէ և շուրջ 25 տարվա պատ-

մություն ունի: Ելնելով սկսված գործընթացի կարևորությունից՝ հարկ

ենք համարում անդրադառնալ Ջավախքի տարածաշրջանում հայե-

րենին կարգավիճակ շնորհելու պատմությանը:

Հայացք անցյալին

Ջավախքի տարածաշրջանում սուր հետևանքներ են թողել վրացա-

կան մշակույթի ու լեզվի արհեստական տարածման դրսևորումները:

Ջավախքն այս ամենին «արձագանքել» է դեռ 1980-ական թվական-

ներից. այսպես, 31.07.1989թ. Ախալքալաք քաղաքից և համանուն

շրջանի գյուղերից բնակչությունը դիմում-պահանջագիր (216 ստորա-

գրությամբ) է հղել Ախալքալաքի շրջկոմի քարտուղար Մ.Ֆիդանյա-

նին, որում նշվում է. «…պահանջում ենք մեր ներքոհիշյալ պահանջ-

ները ներկայացնել վրացական կառավարությանը, …օրինականաց-

նել և այս ուստարում մտցնել հայ ժողովրդի պատմության ուսուցումը

հայկական դպրոցներում»:

* «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ:

Page 64: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

64

Ստեղծվում է կազմակերպություն («Ջավախք» կոմիտե), որը

հետագայում (մինչև 1990-ական թթ. կեսերը) էական դերակատարու-

թյուն ունեցավ տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Կազմակեր-

պության ծրագրերում և մարտավարության մեջ տեղ էր հատկացվել

ազգային ինքնության պահպանման, հայոց լեզվի կարգավիճակի և

հայոց պատմության ուսուցման խնդիրներին:

Ախալքալաքի Վերակառուցման ժողովրդական շարժում ընկե-

րության կանոնադրության «Ընկերության նպատակներն ու խնդիր-

ները» գլխի Ա կետում նշվում է. «Բարձրացնել շրջանի բնակչության

մշակութային մակարդակը, մասսայականացնել մեր երկրի ժողո-

վուրդների և համաշխարհային մշակույթների նվաճումները՝ առանձ-

նապես ուշադրություն դարձնելով հայոց լեզվի և հայ մշակույթի

քարոզմանը` որպես մեծամասնություն կազմող ժողովրդի լեզվի և

մշակույթի…»:

1990թ. հունվարի 27-ին Ախալքալաքի Վերակառուցման ժողո-

վրդական շարժում ընկերությունն իր առաջին կոնֆերանսում, վերա-

փոխվելով «Ջավախք» ժողովրդական շարժման, նոր ծրագրում նշում

է հետևյալը. «Մեր շարժումն աստիճանաբար ավելի միասնական է

դառնում, հոգեպես, բարոյապես և գաղափարապես հասունանում և

ամրապնդվում է պայքարում, որի հիմնական նպատակն է Ախալքա-

լաքի սարահարթում ընդմիշտ պահել ու պահպանել ազգային գիրն

ու լեզուն, երաժշտությունն ու արվեստը, գրականությունն ու կենցա-

ղային սովորույթները, նպաստել շրջանի տնտեսական, սոցիալա-

կան, մշակութային ու կենցաղային զարգացմանը… Մեր ժողովրդի

գոյատևման ու հոգևոր զարգացման երաշխիքը եղել և մնում է հայոց

լեզուն: Առանց մայրենի լեզվի հայ ազգը դատապարտված է»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսում

ընդունվեցին մի շարք բանաձևեր, որոնցից խնդրո առարկա թեմային

են առնչվում հետևյալները. «Կազմակերպությունը կարևորագույն

Page 65: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

65

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Սարգսյան

համազգային հարց է համարում ազգային դպրոցներում հարազատ

ժողովրդի պատմությունը սովորելը: Այս առումով պետք է անբավա-

րար համարել պայքարը, որը ծավալվել էր շրջանում և հայկական

դպրոցների ուսումնական պլանում հայ ժողովրդի պատմության

դասընթաց մտցնելու և համապատասխան ուսումնական ձեռնարկ-

ներ հայթայթելու համար: Այդ պայքարը հարկավոր է շարունակել ու

հասցնել ցանկալի արդյունքի»:

«Ջավախք» ժողովրդական շարժմանը կից ստեղծվում են տար-

բեր հանձնաժողովներ։ Մշակույթի պահպանման, ֆիզկուլտուրայի և

սպորտի հանձնաժողովը ևս ուներ բավական հետաքրքիր ծրագրեր.

«…Շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների միջոցով

հասնել այն բանին, որ հայկական դպրոցների համար ընդունված

ուսումնական պլանում Վրացական ԽՍՀ ժողկրթմինիստրությունը

նախատեսի հայ ժողովրդի պատմության համար դասագրքեր, և ոչ

թե (դասապրոցեսն ընթանա միայն` Վ.Ս.) Վրաստանի ժողկրթմինիս-

տրության դասագրքերով»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսից

(1990թ. հունվարի 27) կես տարի անց` 1990թ. հուլիսին, Ջավախքում

(Ախալքալաք քաղաքում) ստեղծվեց Վրաստանում գործող հայկա-

կան հասարակական ու բարեգործական միությունների ու կազմա-

կերպությունների կոորդինացիոն խորհուրդ, որի մեջ մտան շուրջ

երկու տասնյակ կազմակերպություններ: Նորաստեղծ կազմակեր-

պության նպատակներից էր նաև «…- հասնել Վրաստանում գործող

հայ դպրոցը, հայ ազգաբնակչության հոգևոր մշակութային կյանքը

ինքնուրույնաբար տնօրինելու սահմանադրական իրավունքի»:

1991թ. Վրաստանի անկախության հռչակումից անմիջապես հե-

տո Ջավախք տարածաշրջանի բնակչության թիվ մեկ խնդիրն էր նոր-

անկախ Վրաստանի իշխանությունների՝ լեզվի մասին օրենքից ձեր-

բազատվելը, որով հասարակական բոլոր ոլորտներում պարտա-

Page 66: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

66

դրվում էր վրացերենի գործածումը: Այդ օրենքի 13-րդ հոդվածում,

օրինակ, նշվում էր, որ դատավարությունը պետք է լինի վրացերեն

լեզվով: Տարածաշրջանի բնակչությունը բազմիցս դիմում-բողոքներ

հղեց այս «ապօրինի» օրենքի դեմ` պատճառաբանելով, որ բնակչու-

թյան գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում վրացերենին:

Բողոքներում պահանջվում էր նաև, որպեսզի դպրոցական ծրագրի

մեջ մտցնեն հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները: Վրաս-

տանի Գերագույն խորհուրդը տարածաշրջանի հայ բնակչության

բոլոր հայցադիմումները բավարարեց «մասնակիորեն». 1991թ. հուլի-

սի 25-ին Վրաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ «պարզաբա-

նում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կե-

տերի վերաբերյալ: Որոշմամբ «բացատրվում» էր. «…Վրաստանի

Սահմանադրության 74-րդ հոդվածով Վրաստանի ողջ տարածքում

պետական լեզուն վրացերենն է: Ըստ այդմ, պետական, հասարակա-

կան մարմիններում, կրթական, մշակութային և լուսավորչական այլ

կազմակերպություններում որպես պետական լեզու օգտագործվում է

վրացերենը: Միաժամանակ, 75-րդ հոդվածի 3-րդ կետով վերոնշյալ

կազմակերպություններն ազատորեն կարող են օգտագործել այն լե-

զուները, որոնք օգտագործում է տեղի բնակչությունը: Սահմանա-

դրության այս կետի հիման վրա պետական և հասարակական կազ-

մակերպություններում, մշակութային-լուսավորական և այլ վայրե-

րում վրացերենի հետ կարող են օգտագործվել նաև ռուսերեն և

հայերեն լեզուները»1:

1990-ական թթ. Ջավախք տարածաշրջանում զգալիորեն թուլա-

ցած և գրեթե մարող «Ջավախք» ժողովրդական շարժումը, վերջինիս

հետ նաև` մեծ ու փոքր այլ հասարակական կազմակերպություններ

(այդպիսիներից էին «Դեմոկրատների միությունը», «Սուրբ խաչը»,

«Կանաչների միությունը», «Օդան», «Ձայն Ջավախքի»-ն, «Արշալույսը»,

1 Տե՛ս Постановление Верховного совета республики Грузия, 25 июля, 1991, Тбилиси.

Page 67: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

67

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Սարգսյան

«Ժողովրդավարական միությունը», «Վրաստանի քաղաքացիների հա-

մերաշխության միությունը», «Փարվանա», «Շառլ Ազնավուր» կազմա-

կերպությունները), այլևս ի վիճակի չէին հաջողության հասնելու:

Սկզբից ևեթ գործունեության հայեցակարգ և Վրաստանին միասնա-

բար առաջադրվող պահանջներ չունենալով` Ջավախք տարածա-

շրջանի հասարակական-քաղաքական կազմակերպություններն այդ-

պես էլ ոչնչի չհասան: Շուտով խնդրով սկսեցին մտահոգվել առանձին

մտավորականներ, որոնք հանդես եկան հայտարարություններով:

Այս ընթացքում և հետագայում Վրաստանի կողմից արված միակ

«զիջումը»` Վրաստանի պետության ղեկավար Է.Շևարդնաձեի` «Վրա-

ցական պետության ղեկավարի` 1993թ. օգոստոսի 2-ի թիվ 93 հրամա-

նագրով հաստատված «Վրաստանի Հանրապետության շրջանի, քա-

ղաքի պետական իշխանության և կառավարման տեղական մարմին-

ների մասին» 1995թ. օգոստոսի 12-ին ստորագրած փաստաթուղթն էր,

որի երկրորդ կետով նշվում էր. «Վրաստանի Հանրապետության

շրջանների, քաղաքների և գյուղերի պետական մարմիններում,

կազմակերպություններում և հիմնարկներում թույլ է տրվում այն

լեզուների ազատ կիրառումը, որոնցից օգտվում է բնակչությունը»:

1996թ. մարտի 9-ին գումարելով հերթական` 5-րդ կոնֆերանսը`

«Ջավախք» ժողովրդական շարժումը դարձյալ բարձրացրեց լեզվի

հարցը: 1996թ. մայիսի 5-ին Ախալքալաք քաղաքում վերջինի նախա-

ձեռնությամբ տեղի ունեցավ Ջավախք տարածաշրջանի բնակչության

ներկայացուցիչների բազմահազարանոց ժողով-հանրահավաք։ Հան-

րահավաքի ընդունած բանաձևն ուղարկվեց երկրի ղեկավար

Է.Շևարդնաձեին։ Դրանում նշվում էր հետևյալի մասին. «Այսօր մենք

ուզում ենք ազատ զարգացնել մեր ազգային ավանդույթները, մշա-

կույթը, սովորել հայոց լեզուն և հայոց պատմությունը, ինքնուրույն

ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են և կենսական նշա-

նակություն ունեն մեր տարածաշրջանի բնակչության համար,

Page 68: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

68

այսինքն՝ մենք ուզում ենք տարածաշրջանում ստեղծել համապա-

տասխան քաղաքական ինքնակառավարման ձև, որը կամրագրվի

սահմանադրությամբ»:

1999թ. հունվարի 31-ին Ջավախքում ստեղծվեց բնույթով համա-

վրաստանյան «Վիրք» կուսակցությունը, որը նույնպես իր սկզբուն-

քային նպատակներից էր համարում «…ազգային փոքրամասնու-

թյունների լեզվի, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ու

կրոնական սովորույթների զարգացմանը նպաստելը»:

Հետաքրքիր են նաև 1998թ. «Ջավախք» ժողովրդական շարժման

«Ջավախք» պաշտոնաթերթի համարներից մեկում տպագրված` «Ջա-

վախքի կարգավիճակը (նախագիծ), Ջավախքի տարածքային ինքնա-

վարության ստեղծման հիմնավորումը» և «Ջավախքի ինքնավար

հանրապետության ապագա Սահմանադրության հիմնադրույթները»

հոդվածները, որոնոցում փորձ է արվել բարձրաձայնել լեզվի հիմնա-

խնդրի մասին:

Հայոց լեզվին Ջավախքում երկրորդ պետական լեզվի կարգավի-

ճակ տալու պահանջով արդեն նոր դարաշրջանում հանդես է եկել

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական

կազմակերպությունների խորհուրդը, որի կազմակերպած «Ինտե-

գրում, բայց ոչ ձուլում» նախաձեռնության երեք համաժողովներից

երկրորդը լիովին նվիրված էր Ջավախք տարածաշրջանի կրթամշա-

կութային հիմնախնդիրներին: Փաստվում էր այն, որ Ջավախք տա-

րածաշրջանի «…կրթական ոլորտում կոպտորեն խախտվում է

Սամցխե-Ջավախքի հայության սեփական պատմությունը, լեզուն և

մշակույթը ուսումնասիրելու համընդհանուր ճանաչված իրավունքը

(ՅՈւՆԵՍԿՕ-ի ընդունած` Կրթության բնագավառում խտրականու-

թյան դեմ կոնվենցիան, 1960թ., Վրաստանի Սահմանադրություն,

հոդված 35, Օսլոյի հանձնարարականներ, կետ 14, Լունդյան հանձ-

նարարականներ, 1999թ., կետ 18, Ազգային փոքրամասնությունների

Page 69: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

69

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Սարգսյան

կրթական իրավունքի Հաագայի հանձնարարականներ, 1966թ., կետ

1, կետ 9, Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների

լեզուների Եվրոպական խարտիա, 1992թ., Ազգային փոքրամասնու-

թյունների եվրոպական շրջանակային կոնվենցիա, 1995թ.)»:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակա-

կան կազմակերպությունների խորհրդի՝ 2007թ. հունիսին կազմած

հերթական` «Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի

տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու

անհետաձգելիությունը և Վրաստանի պարտավորություններն ու

պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» հուշագիրը,

որտեղ բարձրաձայնվում էր նաև լեզվական, կրթական և մշակու-

թային խնդիրների մասին, նույն թվականի նոյեմբերի 27-ին խորհրդի

ներկայացուցիչներ Ա.Գաբրիելյանը և Գ.Մինասյանը հանձնեցին

Վրաստանում գործող ՄԱԿ-ի, Եվրամիության, Վրաստանի խորհր-

դարանի խոսնակ և Վրաստանի նախագահի պաշտոնակատար

Ն.Բուրջանաձեի գրասենյակներ, ինչպես նաև Վրաստանում Հայաս-

տանի Հանրապետության և ԱՄՆ դեսպանատներ: Նշենք, որ Սամց-

խե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազ-

մակերպությունների խորհրդի ներկայացուցիչների ջանքերով հու-

շագիրը ստորագրել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի,

Ախալցխայի, Բորժոմի, Ծալկայի և Մառնեուլի հասարակական կազ-

մակերպությունների ներկայացուցիչներ, շրջանային մունիցիպալի-

տետների պատգամավորներ, դպրոցների հոգաբարձուների խոր-

հուրդների նախագահներ և այլ պաշտոնատար անձինք, որոնց ընդ-

հանուր թիվը հասնում էր 130-ի:

2007թ. Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասա-

րակական կազմակերպությունների խորհուրդը հանդես եկավ նոր

նախաձեռնությամբ՝ հասնել այն բանին, որ տարածաշրջանի սակրե-

բուլոներից (շրջանային ժողով, օրենսդիր մարմին) Ախալքալաքի և

Page 70: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

70

Նինոծմինդայի սակրեբուլոները որոշում ընդունեն հայոց լեզվին

տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ: Նշենք,

որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական

կազմակերպությունների խորհուրդը, հանձին խորհրդի ներկայա-

ցուցիչ Ա.Գաբրիելյանի, վերոնշյալ հարցի կապակցությամբ դիմել էր

Նինոծմինդայի շրջանային սակրեբուլոյին և մերժում ստացել:

Գումբուրդո և Զրեսկ գյուղերից Ախալքալաքի շրջանային ժողովի

պատգամավոր, Ախալքալաքի սակրեբուլոյի Երիտասարդական

խմբակցության նախագահ Ա.Աբելյանը նշում էր. «Այսօր մենք` սակ-

րեբուլոյի 24 անդամներով (Ախալքալաքի սակրեբուլոյի անդամների

ընդհանուր թիվը 32 է` Վ.Ս.) ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը

պետք է ներկայացվեր Վրաստանի խորհրդարան, և որում բարձրաց-

վում էր Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայոց լեզուն որպես տարածա-

շրջանում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը: Բայց ինչ-ինչ

պատճառներով այդ փաստաթուղթը մնում է սեղա-

նին» (հարցազրույցը վարել ենք մենք 2008թ. օգոստոսին): Նշենք, որ

տարբեր պատճառներով չկազմվեց շրջանային ժողովի նիստի համա-

պատասխան արձանագրությունը, որի հիման վրա այդ դիմում-

փաստաթուղթը կհանձնվեր վրացական պատկան մարմիններին: Եթե

չկա համապատասխան որոշմամբ արձանագրությունը, որոշումն

իրավաբանորեն վավեր չէ: Իսկ արձանագրությունը չի կազմվել ոչ թե

այն պատճառով, որ շրջանային սակրեբուլոյի նիստ չի գումարվել, այլ

որովհետև հարցն անընդհատ օրակարգից հանվել և մյուս նիստ է

տեղափոխել: «Տեղափոխումներն» ու «հետաձգումները» տևել են 6-7

ամիս` մինչև որ հարցը վերջնականապես հանվել է օրակարգից:

Այս պայմաններում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայ-

կական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաս-

տանի իշխանություններին հանձնեց որոշման տեքստը` Ախալքալա-

քի շրջանային սակրեբուլոյի պատգամավորների 24 ստորագրություն-

Page 71: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

71

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Սարգսյան

ներով հանդերձ, որը, փաստորեն, չունեցավ իրավական ուժ և առանց

համապատասխան նիստի արձանագրության` անվավեր համարվեց:

Ջավախահայության այս պահանջներին միացել են նաև Երևա-

նում և արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ, պետա-

կան և հասարակական գործիչներ, սակայն հոդվածի նպատակն է

հիմնական գծերով արտացոլել հայերենին կարգավիճակի շնորհման

շուրջ ջավախքյան զարգացումները:

Ներկա իրավիճակը

Ջավախքի վերջին իրադարձությունները Վրաստանի քաղաքական

դաշտում ի հայտ են բերել որոշ գործընթացներ, որոնց արձագանքել է

հայ-վրացական լայն հասարակայնությունը։ Ոմանք Ախալքալաքի

շրջանի ժողովի՝ Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների եվ-

րոպական խարտիան վավերացնելու և հայերենին իրավաբանական

կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղղված

վերջին կոչ-որոշումը կարևոր, անգամ պատմական քայլ են համարել,

ոմանք էլ՝ Մ.Սաակաշվիլու թիմակիցների կողմից իրականացված

պարզ սադրանք:

Հիշեցնենք. պաշտոնապես հայտնի է, որ նշյալ որոշումն Ախալ-

քալաքի շրջանի ժողովի օրակարգ էին բերել Բ.Իվանիշվիլու թիմա-

կից պատգամավորները, ինչը ողջունել և միաձայն քվեարկել էին

բոլոր պատգամավորները: Թե իրականում այս նախաձեռնության

հետևում ովքեր են կանգնած՝ Մ.Սաակաշվիլու նախկին կամ ներկա

թիմակիցները, հասարակական հատվածի ներկայացուցիչները` երկ-

րորդական հարց է, եթե նկատի ունենանք այն կարևորությունը, իրա-

պես պատմական նշանակությունը, որն ունի հայերենի իրավական

կարգավիճակը Ջավախքի համար: Հարցն այստեղ Ախալքալաքի ժո-

ղովի որոշման հետագա ընթացքի մեջ է. այն է՝ կստանա՞ այն իրավա-

բանական փաստաթղթի տեսք և կուղարկվի՞ խորհրդարան:

Page 72: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

72

Մյուս կողմից՝ չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ ջա-

վախքյան այս քայլը հմտորեն օգտագործվեց Մ.Սաակաշվիլու կողմից,

որով վերջինս փորձեց վրացական ազգայնամոլական շրջանակներում

արթնացնել կամ թարմացնել վրացերենի պաշտամունքը: Դրանով

Մ.Սաակաշվիլին մի վերջին անգամ փորձում է քաղաքական հենա-

րան ստեղծել՝ հանձինս շովինիստական շրջանակների և քննադա-

տության արժանացնել Բ.Իվանիշվիլու քաղաքականությունը նաև այս

ոլորտում: Դրանով էր պայմանավորված նախագահի այցը Ջավախք և

հատկապես Ախալքալաքի վրացական նորակառույց դպրոց, որտեղ էլ

հանդես եկավ վրացաշունչ հայտարարությամբ՝ չմոռանալով հիշեց-

նել, որ հայ աշակերտները ևս իր համար վրացիներ են: Իրականում

զարմանալի կամ առաջին հայացքից ծիծաղելի ոչինչ չկար, քանի որ

Սաակաշվիլու ռեժիմը, տարիներ շարունակ Ջավախքում ստեղծելով

հայկական լեզվամշակութային վակուում և փոխարենը միլիոնավոր

դոլարներ ծախսելով անխնա վրացականացման համար, ջավախահայ

մանուկներին վաղուց է դիտարկել որպես ապագա «զտարյուն» վրա-

ցիներ: Գաղտնիք չէ, որ քարթվելացման գործընթացը Վրաստանում

առկա է միշտ, իսկ եթե նկատի ունենանք էթնոձուլման հիմնական

մասնակիցների (հայեր, հույներ, ռուսներ, հրեաներ, աբխազներ, օսեր

և այլն) թվի կտրուկ անկումը կամ վերջիններիս իսպառ բացակայու-

թյունը, ապա կարելի է եզրակացնել, որ քարթվելացման ծրագրի իրա-

կանացնողների վերջին հույսը հայերն են, հատկապես ջավախա-

հայությունը: Մ.Սաակաշվիլին Ջավախք կատարած վերջին այցից և

ջավախահայության սառն ընդունելությունից (Ջավախքի ղեկավարու-

թյան գերակշիռ մասը ներկա չէր երկրի նախագահի այցի ժամանակ)

վերջնականապես հասկացավ, որ ինքն, ի դեմս ջավախահայության,

այլևս քաղաքական հենարան և առաջիկա նախագահական ընտրու-

թյուններում և ոչ մի քվե չունի: Փաստորեն, եթե Ջավախքի քաղաքա-

կան ղեկավարությունը վերջին որոշման հետ կապված կրկին

Page 73: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

73

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Սարգսյան

անգործություն հանդես բերի՝ այն խորհրդարան չուղարկելով, ապա

ինչ-որ իմաստով կարդարանան այն մարդկանց տեսակետները, որոնք

այս քայլը որակել են սադրանք կամ հատուկ նախագծված քայլ, որը

ծառայել է Մ.Սաակաշվիլու դերի ու կշռի բարձրացմանը: Մյուս կող-

մից, եթե անգամ այս ամենը դիտարկենք նման վատատեսական դիր-

քերից, ապա միևնույն է՝ Ջավախքի համար դրականը և շահավետն

այս ամենի մեջ գերակշիռ է: Բավական է միայն հետևյալ իրողու-

թյունների հանրայնացումը.

1. Ջավախքի զարգացման գրավականը հայերենն է՝ իր իրա-

վական կարգավիճակով հանդերձ;

2. Վրաստանը տարիներ շարունակ չի կատարում իր պարտա-

վորությունները եվրակառույցների առջև;

3. ոչ թե վրացերենի չիմացությունը, այլ հայերենի իրավաբանա-

կան կարգավիճակի բացակայությունն է Վրաստանի հասարա-

կական-քաղաքական կյանքից տարածաշրջանի հայության

մեկուսացվածության իրական պատճառը և հայության ինտե-

գրացիայի առաջնային և հիմնական խոչընդոտը;

4. հայերենի կարգավիճակի բացակայությունը ջավախահայ երի-

տասարդության գործազրկության, այն է՝ պետական և մասնա-

վոր մի շարք հիմնարկներում աշխատանք չունենալու կամ

վերջինից զրկվելու, հետևաբար նաև՝ արտագաղթի հիմնական

պատճառն է (հիշեցնենք, որ որոշումն ընդունելու օրը Ախալքա-

լաքի շրջանային ժողովում նշյալ հարցի բարձրացման մասին

ելույթով հանդես են եկել նաև բարձրագույն կրթությամբ և նշյալ

պատճառով աշխատանքի չընդունվող երիտասարդներ);

5. Մ.Սաակաշվիլու ռեժիմի իրական նպատակը ոչ թե եվրոպա-

կան արժեքների հենքի վրա Ջավախքի զարգացումն է, այլ, ոտ-

նահարելով այդ արժեքները, ջավախահայության բռնի ուծա-

ցումն ու հայ մանուկներին օր առաջ վրացի համարելը;

Page 74: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

74

6. հայերենի կարգավիճակի հարցն առանցքային հիմնահարց է,

որի բացակայությունը տարածաշրջանը պահելու է մշտական

լարվածության մեջ՝ հանդիսանալով Վրաստանի կեղծ ժողո-

վրդավարության խորհրդանիշ:

Ապրիլ, 2013թ.

О ПРАВОВОМ СТАТУСЕ

АРМЯНСКОГО ЯЗЫКА В ДЖАВАХКЕ

Ваге Саркисян

Резюме

Областное собрание Ахалкалаки (сакребуло) единогласно приняло ре-

шение об официальном обращении в парламент страны с требованием

ратифицировать «Хартию о региональных языках или языках мень-

шинств» (Страсбург, 05.11.1992). Процесс этот не нов и насчитывает

примерно 25-летнюю историю. В статье рассматривается история при-

суждения армянскому языку соответствующего статуса в Джавахском

регионе и нынешняя ситуация вокруг данного вопроса.

Page 75: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

75

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՓՆՏՐՏՈՒՔԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Թամարա Վարդանյան*

Հայտնի է, որ մինչև 1930-ական թթ. Արևելյան Այսրկովկասում բնակ-

վող թյուրքալեզու մահմեդականները դեռևս չունեին համընդհանուր

ճանաչում ստացած հավաքական էթնանուն։ Շրջանառության մեջ էին

մի շարք անվանումներ՝ մահմեդականներ, շիա մահմեդականներ,

կովկասյան թաթարներ, այսրկովկասյան թաթարներ, կովկասյան

թյուրքեր և այլն։ 1926թ. համամիութենական մարդահամարում գոր-

ծածվեց թյուրքեր անվանումը։ Եվ միայն 1939թ. մարդահամարի ցու-

ցակներում առաջին անգամ պաշտոնապես կովկասյան թյուրքեր ան-

վամբ հանրույթին շնորհվեց նոր էթնանուն՝ ադրբեջանցիներ։ Սակայն

նշված էթնանունն ավելի շատ քաղաքացիական, քան էթնիկ բնույթի

էր, այդ պատճառով անհրաժեշտ էր այն էթնիկացնել [1, с. 40-49]։

Չնայած ահռելի ջանքեր գործադրվեցին, այդ թվում՝ պատմու-

թյան խեղաթյուրում և կեղծում, գիտակցության ապաթյուրքացում,

ադրբեջանական «ուրույն» մշակույթի կերտում և այլն, այնուամե-

նայնիվ, մինչև ԽՍՀՄ փլուզումն էթնիկացման գործընթացն ավար-

տին չհասավ։ Արդյունքում՝ հետխորհրդային շրջանում ադրբեջանա-

կան ինքնությունը կրկին ընկավ փնտրտուքի մեջ։ Նորանկախ հան-

րապետության բնակչությունը կանգնեց երկընտրանքի առջև՝ վերս-

տին ակտիվացած էթնիկ թյուրքականության, որը ճնշվել էր 1920թ.՝

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.։

Page 76: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

76

խորհրդային կարգերի հաստատումից հետո, և պետական-քաղաքա-

ցիական խորհրդային նախագիծ հանդիսացող ադրբեջանականու-

թյան միջև։ Թեև Խորհրդային Ադրբեջանում զգալի հաջողություններ

գրանցվեցին ինչպես թյուրքալեզու, այնպես էլ իրանալեզու և

կովկասալեզու էթնիկ խմբերի (քրդերի, թալիշների, թաթերի, ինգիլոյ-

ների, լեզգիների և այլն) «ադրբեջանականացման» ուղղությամբ, սա-

կայն, այդ հայեցակարգի շրջանակներում միատարր հանրույթի

ձևավորման ու այդ խմբերի վերջնական ձուլման քաղաքականու-

թյունն ավարտին չհասավ։ ԽՍՀՄ փլուզման շեմին այնպիսի էթնիկ

ինքնանույնականացում, ինչպիսին կլիներ «ես ադրբեջանցի եմ»-ը,

գոյություն ուներ միայն բնակչության մի հատվածի մոտ, այն էլ,

ինչպես կներկայացնենք ստորև, ոչ միանշանակ ընկալմամբ։ Կարճ

ասած՝ հետխորհրդային Ադրբեջանի բնակչության զգալի մասն իր

«ադրբեջանականությունը» դեռևս ընկալում էր հիմնականում քաղա-

քացիական պատկանելության իմաստով։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ադրբեջանա-

կան էթնոսի համախմբման համար առաջ եկան նոր խթանիչ հանգա-

մանքներ, թեև դրանք բնույթով հակամարտություն սերմանող էին։

Հակառուսական/հակախորհրդային տրամադրությունները, որոնց

պոռթկումը բնորոշ էր գրեթե ողջ հետխորհրդային տարածքին, նոր

խթան դարձան զանգվածների գիտակցության էթնիկացման համար։

Ադրբեջանում հակառուսականությանը զուգահեռ ակտիվանում էր

ծայրահեղ հակահայկականությունը։ Արդյո՞ք այդ լարումը «վերևից»

էր հրահրվում, թե՞ հակառակը՝ «ներքևից» ստանում ազդակներ՝

առանձին հետազոտության առարկա է և դուրս է սույն քննարկման

շրջանակներից, սակայն փաստ է, որ հանրապետության ղեկավա-

րության կողմից այն միանշանակ աջակցություն ու քաջալերանք էր

ստանում և լայնորեն օգտագործվում հասարակության համախմբ-

ման համար։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 1992թ. արդեն

Page 77: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

77

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

անկախացած Ադրբեջանում առաջին հակահայկական և հակա-

կրեմլյան/հակառուսական ցույցի օրը Բաքվում՝ 1988թ. նոյեմբերի 17-

ը, պաշտոնապես հռչակվեց Ազգային վերածննդի օր։ Նախ ԶԼՄ-ում և

հրապարակախոսական հոդվածներում, հետո նաև պատմության

վերահրատարակված դասագրքերում և գիտական գրականությու-

նում սկսեց արմատավորվել թշնամու կերպարը՝ առաջին հերթին ի

դեմս հայերի, ռուսների, երբեմն՝ ընդհանրապես քրիստոնյաների։

Դրա հետ մեկտեղ, հետխորհրդային Ադրբեջանում կտրուկ

աճեց անթաքույց համակրանքը Թուրքիայի և թյուրքականության

հանդեպ։ Թյուրքականության վերածննդին նպաստեց նախ թյուրքա-

կան ինքնության որոշակի շերտի առկայությունը, ինչին գումարվեց

նաև նոր ղեկավարության, հատկապես Ա.Էլչիբեյի (1992-1993), թուր-

քամետ, «նեոպանթյուրքական» քաղաքականությունը։ Եթե Խորհր-

դային Ադրբեջանում պետական լեզուն կոչվում էր ադրբեջանական,

ապա անկախության տարիներին, երբ իշխանության եկան Ազգային

ճակատի առաջնորդները, պաշտոնական լեզվանունը (լինգվոնիմ)

կոչվեց Turk Dili (թուրքերեն լեզու)։

Թուրքիան էլ իր հերթին էր շահագրգռված հետխորհրդային

տարածքում, հատկապես Կովկասում և միջինասիական հանրապե-

տություններում իր ազդեցության ուժեղացմամբ, որտեղ բնակչության

մեծամասնությունը թյուրքալեզու ժողովուրդներ են։ Ընդհանուր առ-

մամբ, 1990-ական թթ. առաջին կեսը Թուրքիայի համար պանթյուր-

քական էյֆորիայի շրջան էր։ Սակայն, հետզհետե պարզ դարձավ, որ

նշված նորանկախ հանրապետությունների ազգային վերնախավերն

իրենց երկրներում սկսել են արմատավորել ինքնուրույն և հնարա-

վորինս ինքնաբավ էթնոնախագծեր։ Այդ պատճառով ոգևորությունն

աստիճանաբար թուլացավ, իսկ Թուրքիայի հետ նրանց հարաբերու-

թյունները ստացան առավել գործնական բնույթ։

Page 78: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

78

Չնայած դրան, նշված հանրապետությունների շարքում միայն

Ադրբեջանն է, որն ընդհանուր սահման (9 կմ) ունի Թուրքիայի հետ

(Նախիջևանի միջոցով), և որն էլ ինքնության քաղաքականության մեջ

շարունակում է ակտիվ շեշտադրել թյուրքականությունը։ 1993թ. իշ-

խանության եկած Հ.Ալիևը հռչակում է «մեկ ազգ – երկու պետություն»

կարգախոսը՝ դրանով իսկ ընդգծելով ոչ միայն Ադրբեջանի ու Թուր-

քիայի միջև ձևավորված քաղաքական դաշինքը, այլև, փաստորեն,

ադրբեջանցիներին ու թուրքերին հռչակելով որպես միասնական

ազգ։ Երբ 1990-ական թթ. կեսերից ձախողվեցին ադրբեջանական

ինքնության հայեցակարգում իրանական տարրերի ներմուծման կամ

վերակենդանացման փորձերը, դրանում սկսեց գերակայել թյուրքա-

կան բաղադրիչը։ Սակայն չի կարելի խոսել իրանական շերտի

իսպառ բացակայության մասին։ Իրանը բազմաթիվ միջոցառումների

օգնությամբ շիականության հիմքերի ամրապնդման միջոցով ձգտում

է Ադրբեջանում պահպանել իր ազդեցությունը։ Այսպես, 1989թ. Բաք-

վում բացված և անկախությունից հետո միայն աշխատանք ծավալած

Իսլամական համալսարանի լսարաններում և միջանցքներում կարե-

լի է հանդիպել դասական շիական խորհրդանիշերի պատկերների։

Մայրաքաղաքի բազմաթիվ գրախանութներ կրոնական գրականու-

թյուն են ստանում Իրանից, Բաքվում Իրանի դեսպանատունը մշա-

կութային համագործակցության շրջանակներում լայնորեն օժանդա-

կում է ադրբեջանցի ուսանողներին, որոնք ցանկություն են հայտնում

ուսանելու Իրանում, գործում են շիական բարեգործական հիմնա-

դրամներ և այլն [2, p. 205-217]։

Ադրբեջանի հասարակական կյանքում էթնիկ ինքնության

խնդրի քննարկումը վերսկսվեց 1990-ական թթ.։ Ըստ էության, այդ

բանավեճն արձագանքն էր երկու անավարտ էթնոնախագծերի գոյու-

թյան՝ խորհրդայնացմամբ ընդհատված թյուրքացման և խորհրդային

«ադրբեջանականացման»։

Page 79: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

79

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

«Թյուրքական» հայեցակարգը

Ադրբեջանցի պատմաբան, դոկտոր Ֆ.Ալեքպերլին, որն ադրբեջան-

ցիների թյուրքական ինքնանույնականացման կողմնակիցներից է,

առաջարկում է որպես պաշտոնական էթնանուն հռչակել ադրբե-

ջանական թյուրքեր եզրը։ Իր դիրքորոշումը նա փաստարկում է մի

հորինված թեզի միջոցով, ըստ որի՝ իբր, ադրբեջանցիների նախնինե-

րը միշտ «իրենք իրենց անվանել են բացառապես «թյուրքեր» (կամ

ուղղակի «մահմեդականներ»)»1, իսկ ադրբեջանցի էթնանունը նրանց

շնորհվել է Ի.Ստալինի մեղքով։ Թեև մինչև 1930-ական թթ. բոլորի

կողմից ընդունելի էթնանուն գոյություն չուներ, այնուամենայնիվ,

Ալեքպերլին ապրիորի հայտարարում է, որ ադրբեջանական թյուր-

քեր անվանումն օգտագործվում էր հարյուր տարի2։ Իսկ որպեսզի

հանդարտեցնի նրանց, ովքեր վախենում են թյուրքական աշխարհում

ադրբեջանցիների ձուլումից և փոշիացումից, նա գրում է. «...եթե ինք-

ներս մեզ անվանենք «թյուրք», ոչ մի վտանգ չկա, թե ադրբեջանական

թյուրքերը կվերածվեն թուրք-ադրբեջանական հիբրիդի կամ ստամ-

բուլցի թուրքի, ոչ էլ թուրք-յակուտի։ Ադրբեջանցի թյուրքը չի պատ-

րաստվում «qэlirэm»-ի փոխարեն այլևս արտասանի «gэliyorum»՝

ստամբուլցի թուրքերի նման։ Նա չի հրաժարվում ոչ իր յուրահատուկ

մշակույթից, ոչ լեզվից, ոչ ֆոլկլորից, ոչ գրականությունից»3։ Հայտնի

տեսաբան Է.Սմիթը գրում է. «Առանձին էթնիկ ինքնության ընկալումը

սկսվում է այն ժամանակ, երբ բնակչությանը տրվում է կոլեկտիվ սե-

փական անուն (ինքնանուն), որն ընդգծում է նրա առանձին հատ-

վածների միասնականությունը, և այն ժամանակ միայն, երբ այդ

անունն ընդունվում է հանրույթի բոլոր անդամների կողմից, ովքեր

գիտակցում են իրենց առանձնահատկությունը» [3, p. 46]։ Է.Սմիթի

1 Алекперли Фарид, Азербайджанские тюрки: история и современность (Репрессии против тюркизма).

15.08.2009 // http://www.zerkalo.az/2009-08-15/politics/1787p2-tyurki-tyurkizm-ideologiya 2 Алекперли Фарид, Еще раз о национальной идее, 14.08.2009

http://www.zerkalo.az/2009-08-08/politics/1630-read 3 Նույն տեղում։

Page 80: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

80

այս ճշմարիտ դրույթը, փաստորեն, ժամանակակից Ադրբեջանում

դեռևս ամբողջությամբ իրականացված չէ, ինչն ակնհայտ երևում է

ներկայիս մտավորականության և քաղաքական վերնախավի շրջա-

նում ինքնանույնականացման մասին ընթացող բանավեճերից։ Նկա-

տենք, որ ադրբեջանական թյուրքեր ձևն, ըստ էության, երկակի

ինքնանույնականացման օրինակ է, որը բնորոշ է էթնիկ ինքնագի-

տակցության ձևավորման դեռևս անավարտ փուլում գտնվող հան-

րույթներին, օրինակ, ինչպես Դոնի կազակներ, թուրք-մսխեթցիներ,

թուրք-հեմշիլներ և այլն։ Ահա «լղոզված» ինքնությամբ, էթնիկ սահ-

մաններ չունեցող հանրույթների ոչ ամբողջական ցանկը։ Նրանց ան-

վանումներում հաճախ են կիրառվում աշխարհագրական տե-

ղանուններ՝ որպես ինքնանույնականացման օժանդակ գործոն։ Օրի-

նակ, ադրբեջանական (իրանական նահանգի անուն է՝ Ատրպատա-

կան), Դոնի (Դոն գետ), մսխեթցի (Հարավային Վրաստանում Մցխեթ

շրջան), հեմշիլ (հայկական Համշեն շրջանի պատմական անունն է)։

Նշենք նաև, որ անկախ Ադրբեջանին և այնտեղ ապրող բնակչությանն

իրանական նահանգի անուն շնորհելն ընդամենը քաղաքական քայլ

էր՝ հեռու գնացող պանթյուրքական նկատառումներով։ Քանի որ

Ադրբեջանում բնակվողների մի զգալի հատված ներկայացված է ոչ

թյուրք բնակչությամբ, «ադրբեջանցի թյուրքեր» էթնանունը, պաշտո-

նապես ընդունվելու դեպքում, կարող է ներքին հակասությունների

ծագման պատճառ դառնալ։ Ադրբեջանի ոչ թյուրք փոքրամասնու-

թյունները (թալիշներ, թաթեր, լեզգիներ և այլն) կարող են առաջա-

դրել սեփական էթնիկ հականախագծերը, որոնք էլ, անշուշտ, կհա-

կադրվեն թյուրքականին։

«Էթնիկ ադրբեջանականության» հայեցակարգը

Բացի թյուրքականից, ներկայիս Ադրբեջանում առկա է էթնոկառուց-

ման երկրորդ նախագիծ՝ ադրբեջանականությունը։ Այն սկսեց ներ-

դրվել դեռ 1930-ական թթ. և Հ.Ալիևի իշխանություն վերադառնալուց

Page 81: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

81

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

հետո՝ 1993թ., այս հայեցակարգի դիրքերն ավելի ուժեղացան։ Այս փու-

լում կարևոր քայլ էր լեզվանվան հարցի լուծումը։ Երկար բանավեճից

հետո՝ 1995թ., հանրաքվեի արդյունքում պետական լեզուն որոշվեց

կոչել՝ ադրբեջաներեն։ Իրականում հանրաքվեի այս արդյունքն առա-

վելապես նախագահ Հ.Ալիևի ինքնակամ որոշման հետևանք էր։ Ադր-

բեջանականության դիրքերի ամրապնդմանն էր ուղղված նաև երկրի

նախագահի 2001թ. օգոստոսի 9-ի պաշտոնական որոշումը, որի համա-

ձայն՝ սահմանվեց Ադրբեջանական այբուբենի և լեզվի օր և օրենսդրո-

րեն ձևակերպվեց հետևյալ մոդելը. «ադրբեջաներեն լեզուն թյուրքերեն

լեզուներից է; ադրբեջանցի ժողովուրդը՝ թյուրքական ժողովուրդ-

ներից» [4, с. 178-179]։ Այսպես, լեզվանվան շուրջ բանավեճն ամենայն

հավանականությամբ վերջնական հանգուցալուծում ստացավ։

Ընդհանուր առմամբ, ինչպես Հեյդար Ալիևի (1993-2003), այնպես

էլ նրա որդու՝ Իլհամ Ալիևի (2003թ. առայսօր) կառավարման տարի-

ները, նշանավորվեցին հասարակական գիտակցության մեջ «ադրբե-

ջանականության» հայեցակարգի ներդրման ակտիվ քաղաքականու-

թյամբ։ Որպես հիմնական մեխանիզմներ շարունակում են կիրառվել

լեզուն, պատմությունը, տարածքը, նույնիսկ կրոնը։ Ադրբեջանցի

սոցիոլոգ Ս.Հուսեյնովան այդ գործընթացն այսպես է նկարագրում.

«Դպրոցում երեխաներին ուսանում են ազգայնական լինել և զերծ

մնալ որպես մահմեդական աշխարհի/քաղաքակրթության մասնիկի

ինքնաընկալումից։ Այս համատեքստում իսլամը դառնում է ադրբե-

ջանական էթնիկության բաղադրիչներից մեկը միայն («մեր» կրո-

նը)» [5, p. 852]. օրինակ, պատմության դասագրքերում իսլամի էթնի-

կացման մեխանիզմն Ադրբեջանում գործարկվում է Հեյդար Ալիևի

կերպարի միջոցով։ Մուհամեդ մարգարեն համեմատվում է Հեյդար

Ալիևի հետ (!), ընդ որում՝ արդյունքում վերջինս ակնհայտ շահեկան

դիրքում է հայտնվում. «Հեյդար Ալիևը, ինչպես Մուհամեդ մարգարեն,

իդեալական մարդ է, սակայն, գումարած դրան՝ նա նաև էթնիկ ադր-

Page 82: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

82

բեջանցի է» [5, p. 852] (ընդգծումը մերն է- Թ.Վ.)։ Այսպես, իսլամն աս-

տիճանաբար վերածվում է էթնիկ բաղադրիչի, այսպես կոչված «ադր-

բեջանական ուղղության իսլամի»։

Նույն նպատակն է հետապնդում նաև 2001թ. հունիսին ձևավոր-

ված Կրոնական հարցերով պետական կոմիտեն։ Թուրք հետազոտող

Բ.Բալջիի հաղորդմամբ, «պետական կոմիտեի պաշտոնական ներ-

կայացուցիչների հետ տարբեր հրապարակումներն ու հարցազրույց-

ները ցույց են տալիս, որ ռեժիմի նպատակն է իսլամին հաղորդել

ազգային բնույթ, որը չի ունենա ո՛չ թուրքական, ո՛չ իրանական, ո՛չ

արաբական ազդեցություն» [2, p. 211-212]։

«Ադրբեջանականության» հայեցակարգն ընկած է ինչպես

խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ադրբեջանական պատմա-

գրության հիմքում, որոնք ձևավորվել են իրական պատմության

անընդհատ խեղաթյուրման ճանապարհով։ Նույն ոգով 2010թ. ադրբե-

ջանցիները վերահրատարակեցին 1905-1906թթ. հայ-թաթարական

ընդհարումներին նվիրված Մ.Ս. Օրդուբադիի հայտնի հակահայկա-

կան աշխատությունը (1911թ.)։ Հեղինակը հայ-թաթարական ընդհա-

րումներն անվանել է «հայ-մահմեդական»։ Սակայն վերահրատա-

րակված տարբերակում «մահմեդական» եզրը պահպանվել է միայն

վերնագրում, իսկ ողջ տեքստում այն փոխարինվել է այդ շրջանի

համար ոչ համարժեք (ոչ աուտենտիկ) «ադրբեջանցիներով», որպես-

զի ավելի ուշ շրջանում հռչակված ադրբեջանական ինքնությունն

արհեստականորեն արտարկվի XXդ. սկզբի վրա1։

Պատմության ռևիզիոնիստական «ադրբեջանականացումը»

գործարկվում է նաև որոշ արևմտյան ադրբեջանամետ ակադեմիա-

1 Ордубади Мамед Саид. Кровавые годы: История армяно-мусульманской войны на Кавказе в 1905-

1906 годах. – СПб., 2011։ Գրքի ռուսերեն թարգմանությունը՝ Միրզա Ախունզադեի։ Վերահրատա-

րակվել է «Եվրոպա-Ադրբեջան» ընկերության կողմից, մշակութային հետազոտությունների ակադե-

միայի ռուսական հրատարակությունում։ Անգլերեն լեզվով նույն գիրքը վերահրատարակվել է

բրիտանական «Garnet Publishing» արևելագիտական ուղղվածությամբ հայտնի հրատարակության

պատմագիտական շարքում։

Page 83: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

83

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

կան հրատարակություններում։ Օրինակ, ամերիկացի հետազոտող

Օ.Ալշտադտը1, հիշատակելով 1905թ. հայ-թաթարական ընդհարում-

ները, կիրառում է կրկին ոչ աուտենտիկ «հայ-ադրբեջանական» եզրը

[6, p. 40]։ Հոլանդացի լրագրող Չարլզ վան դեր Լեուն գերազանցեց

նախորդին՝ մեկ նախադասության մեջ կիրառելով ոչպատմական

միանգամից երկու եզր, երբ գրեց. «Ադրբեջանում առաջին բռնության

դեպքերը հայ և ազերի համայնքների միջև» [7, p. 200]։ Նախ՝ ազերի

եզրը աուտենտիկ չէ ոչ միայն XXդ. սկզբի, այլև ներկայի համար2։ Եվ

հետո՝ հայ-թաթարական ընդհարումները տեղի ունեցան ոչ միայն

ապագա Ադրբեջանի հանրապետության տարածքում, այլև ամբողջ

Այսրկովկասում։ Այն ժամանակ Այսրկովկասը գտնվում էր Ռուսա-

կան կայսրության կազմում, իսկ Ադրբեջան անվամբ հանրապե-

տություն առաջին անգամ ստեղծվեց միայն 1918թ.։

Հետխորհրդային ադրբեջանական պատմագրությունը խորհր-

դայինից ժառանգեց նաև որոշ «հայեցակարգային» մոտեցումներ։

Քանի որ խորհրդային ղեկավարությունն Այսրկովկասում ճանաչեց,

փաստորեն, երեք տիտղոսակիր ազգեր՝ հայեր, վրացիներ և ադրբե-

ջանցիներ, ուստի նրանց էլ շնորհվեց հանրապետության կարգավի-

ճակ։ Խորհրդային «հավասարության» սկզբունքի համաձայն՝ անհրա-

ժեշտ էր բոլոր հնարավոր միջոցներով և արագ ժամկետներում վերաց-

1 Նկատենք, որ «Основные вехи истории азербайджанцев» բաժնում (տե՛ս Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье. М., 2003, с. 101-118) Վ.Շնիրելմանն անքննադատաբար հղում

է կատարում Օ.Ալշտադտին, ինչով էլ բացատրվում են բազմաթիվ թյուրիմացությունները։ Օրինակ,

33-րդ էջում հեղինակն իրավացիորեն նկատում է, որ «Ադրբեջան» եզրը Ռուսաստանի այդ տա-

րածքների նկատմամբ սկսել է կիրառվել միայն 1917 թվականից հետո (նշվ. աշխ., էջ 33), սակայն

նույն գրքի էջ 104-ում գրում է. «Ադրբեջանի մի շարք շրջաններում (Ղարաբաղ, Ելիզավետպոլ, Շամ-

խոր) 1820-ական թթ. նկատվում էր հայ-փախստականների զգալի ներհոսք»։ 2 Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Հ.Խառատյանի կարծիքով, «ազեր» անունը,

որ գուցե «Ադերբեջան» անվան կրճատ ձևն է և շրջանառության մեջ է մտել վերջին 10 տարիներին,

թերևս, գոյություն ունեցող և կիրառվող անունների շարքում ամենաքիչը պիտի հավակնություն

ունենա Ադրբեջան-Ազերբեջանի տարածքի թրքալեզու բնակչության հավաքական էթնոնիմը լինե-

լու։ Այն խորթ է ինչպես իրենց՝ Ադրբեջանի տարածքի թրքալեզու բնակչությանը, այնպես էլ հա-

րևաններին, որոնք նրանց շարունակում են կոչել XXդ. սկզբին արդեն ավանդականացած անուն-

ներով (թաթարներ՝ վրացիները, թուրքեր՝ հայերը, փադարներ՝ Դաղստանի հարավի ժողովուրդ-

ները և այլն»։ Տե՛ս [12, էջ 222]:

Page 84: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

84

նել այդ երեք տիտղոսակիր ազգերի միջև առկա տարբերությունները։

Պատմագրության մեջ այդ սկզբունքն արտահայտվեց նաև հետևյալ

կերպ. եթե հայերի ու վրացիների պատմությունը գնում է դարերի

խորքը, ապա նորակոչ ադրբեջացիներին նույնպես անհապաղ պետք

էր «հնացնել»։ Քանի որ հիշատակված երեք տիտղոսակիր ազգերից

միայն ադրբեջանցիներն էին մահմեդական, ուստի տարածաշրջանի

բոլոր մահմեդական տարրերին սկսեցին կոչել ադրբեջանցիներ։

Ինքնաբերաբար, նոր հռչակված ադրբեջանցիներին վերագրվեց Այսր-

կովկասի բազմացեղ ու բազմալեզու մահմեդականների ողջ պատմու-

թյունը։ Այս անհեթեթ մոտեցումը վերարտադրվում է նաև հետխորհր-

դային շրջանում, ընդ որում՝ ոչ միայն իներցիայի ուժով, այլ նաև այն

պատճառով, որ այն համահունչ է Բաքվի ռեժիմի ներկայիս քաղաքա-

կան նկրտումներին։ Օրինակ, ադրբեջանցի պատմաբան, դոկտոր

Ջ.Հասանլին Ղարաբաղի խանությունը ներկայացնում է որպես ամ-

բողջովին մահմեդական և ասում է, որ այն «մտավ Ռուսաստանի

կայսրության կազմի մեջ որպես մահմեդական պետություն»1։ Հեղինա-

կը, շրջանցելով ստվար հայկական բնակչության առկայության փաս-

տը, ինչպես նաև հայկական մելիքությունների գոյությունն Արցախում

(Ղարաբաղ)2, ամբողջ տարածքն ու բնակչությունը հռչակում է նախ

մահմեդական, իսկ հետո էլ հավասարության նշան դնում «մահմեդա-

կան» և «ադրբեջանցի» երկու հասկացությունների միջև։ Հեղինակը

նման խեղաթյուրմամբ, իհարկե, քաղաքական խնդիր է հետապնդում՝

հայտարարել Ղարաբաղը ադրբեջանական տարածք3։

1 Гасанли Джамиль, Присоединение Карабахского ханства к Российской империи: исторические реалии

и мифы», 30.07.2011 // http://www.regnum.ru/news/1430647.html։ Ջ.Հասանլիի կեղծ թեզիսների քննադա-

տությունը տե՛ս Александров Михаил. Новая историческая доктрина Азербайджана – угроза существо-

ванию армянской нации // Ноев Ковчег, 2011, сент. № 17 // http://noev-kovcheg.ru/mag/2011-17/2783.html 2 Մանրամասն տե՛ս Մաղալյան Արտակ, Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-

XIXդդ., Եր., 2007, ինչպես նաև Магалян Артак, Кончина азербайджанской историографии началась с

выявления «поздних албанцев, 26.12.2011 // http://www.regnum.ru/news/fd-abroad/polit/1483687.html 3 Այս համատեքստում անհասկանալի է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագրական

խորհրդի դիրքորոշումը, որն իբր «գիտական» բանավեճի հարթակ տրամադրելու նպատակով հրա-

տարակում է որոշ ադրբեջանցի հեղինակների հակագիտական հոդվածներ։

Page 85: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

85

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

Հայտնի է, որ ժամանակակից Ադրբեջանում պատմագրությունը

գտնվում է երկրի քաղաքական իշխանությունների անմիջական վե-

րահսկողության տակ։ Գիտական շրջանակներին իջեցվում են պատ-

վերներ՝ «գիտական թեզերի» տեսքով, որոնք անհրաժեշտ է «ապա-

ցուցել»։ Օրինակ, 2011թ. ապրիլին նախագահ Ի.Ալիևը, ելույթ ունե-

նալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում, նման ցուցում

տվեց. «Ուրախ եմ, որ մեր գիտնականները, դրական արձագանքելով

իմ հորդորներին (ընդգծումը մերն է– Թ.Վ.), կարճ ժամկետներում

ստեղծեցին հրաշալի և իրական փաստերի հիման վրա աշխատու-

թյուններ, որոնք կապված են այդ տարածաշրջանի [Լեռնային Ղարա-

բաղ] պատմության հետ։ Բայց ամենակարևորը՝ առանձնահատուկ

նշանակություն ունեն հենց այն աշխատանքները, որոնք կապված են

Իրևանի խանության պատմության հետ, քանի որ միջազգային

հանրույթը, ցավոք, տեղյակ չէր այն մասին, որ ներկայիս Հայկական

պետությունը ծագել է ադրբեջանական պատմական հողերի վրա»1։

Այնուհետև նախագահն արդեն ինքն է արտահայտում իր սեփական

«գիտական հիպոթեզները», որոնք պատմաբանները պետք է «ապա-

ցուցեն». «Զանգեզուրի երկրամասը հին ադրբեջանական հող է, այն

արհեստականորեն փոխանցվել է Հայաստանին», «Լեռնային Ղարա-

բաղը բուն ադրբեջանական տարածք է»։ Անշուշտ, նախագահի այս

ելույթի թագնուպսակը կեղծգիտական հետևյալ միտքն է. «Իրևանը՝

որպես Հայաստանի մայրաքաղաք, Ադրբեջանական հանրապետու-

թյան կողմից փոխանցվել է 1918 թվականին»2։

Սակայն, հարկ է նշել, որ պատմության խեղաթյուրումը լրջորեն

խոչընդոտում է ադրբեջանական ազգային պատմագրության ձևա-

վորմանը, և, ցավոք, ադրբեջանցի պատմաբանների մեծ մասն ուղղա-

կի ստիպված է աշխատել նման քաղաքական պատվեր-զառանցանք-

ների շրջանակներում։

1 Вступительная речь Ильхама Алиева на собрании Национальной академии наук Азербайджана, 26.04.2011 // http://ru.president.az/articles/2041 2 Նույն տեղում։

Page 86: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

86

«Վերևից» եկող ուժգին ճնշումների պայմաններում, այնուամե-

նայնիվ, որոշ փորձեր արվում են հին հարացույցերից ձերբազատվելու

և խորհրդային շարադրանքի (նարատիվ) ապակառուցակցման ուղ-

ղությամբ։ Այսպես, օրինակ, ադրբեջանական սոցիոլոգ Ս.Ռումյանցևն

իր հոդվածներից մեկում բացահայտորեն քննադատում է խորհրդային

պատմագրության կողմից պարսիկ բանաստեղծ Նիզամիի «ադրբեջա-

նացումը»1։ Թեև այս անգամ ևս հեղինակին չի հաջողվում լիարժեք

ձերբազատվել ավանդական «հավասարության» սկզբունքից։ Եթե

առաջներում ադրբեջանցիներին «հնացնում» էին, որպեսզի նրանց

պատմությունը հավասարեցվի հայերի ու վրացիների պատմությանը,

ապա այժմ նկատվում է հակառակ միտում։ Մի կողմից՝ սկսում են

ընդունել, որ ադրբեջանցիները ձևավորվել են նոր շրջանում, լավա-

գույն դեպքում XIXդ. վերջերին, մյուս կողմից, սակայն, կրկին հավա-

սարության սկզբունքը պահպանելու նպատակով, հայերին ու վրացի-

ներին նույնպես տեղափոխում են նոր շրջան։ Այսպես, նույն Ս.Ռու-

մյանցևը գրում է. «Հաշվի առնելով «ազգային ինքնության թույլ արտա-

հայտվածությունը Ռուսական կայսրությունում և Խորհրդային Միու-

թյունում ХХդ. առաջին տասնամյակներին, նաև ազգային ինքնագի-

տակցության առկայությունը հիմնականում միայն քաղաքային մտա-

վորականության շրջանում, վրացիների, հայերի ու ադրբեջանցիների

մեծամասնությանը դեռ պետք էր դարձնել ազգային հանրույթ-

ներ» (Suny R.G.)»2։ Անվերապահորեն հղում կատարելով Հայոց պատ-

մության հայտնի կեղծարար և անբարեխիղճ հետազոտող Ռ.Սյունուն

[8, էջ 19-114]՝ Ռումյանցևը հայերի ու վրացիների ազգային ինքնության

հարցում բացահայտում է թե՛ իր անտեղյակությունը, թե՛ ամերիկացի

հեղինակի ադրբեջանամետ և կանխակալ հայացքները։ Ներկայումս

1 Румянцев Сергей, Советская национальная политика в Закавказье: конструирование национальных

границ, историй и культур // Неприкосновенный запас, 2011, № 4 (78),

http://magazines.russ.ru/nz/2011/4/ru6.html 2 Նույն տեղում։

Page 87: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

87

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

Արևմուտքում տարածված և գրեթե միակ ընդունելի ազգի և ազգայնա-

կանության կոնստրուկտիվիստական տեսության համաձայն՝ ազգերը

նոր շրջանի արդյունք են, որոնք առաջացել են XVI-XIXդդ. [9, էջ 55-57]։

Նման միակողմանի և կայսերական բնույթի մոտեցումը հիշեցնում է

խորհրդային ժամանակների «հավասարության» սկզբունքը։ Տարբե-

րությունը միայն այն է, որ խորհրդային մոդելն ավելի ուշ ձևավորված

ազգերին «հնացնում» էր՝ հավասարեցնելով այն էթնոսներին, որոնց

ինքնագիտակցությունը ձևավորված էր մինչև մոդեռնիզացման շրջա-

նը, իսկ ժամանակակից արևմտյան կոնստրուկտիվիզմն, առանց որևէ

հիմնավորման և բացառության, բոլոր ազգերի ձևավորումը տեղա-

փոխում է նոր և նորագույն շրջան։

Ադրբեջանցի պատմաբան, դոկտոր Է.Իսմաիլովի աշխատու-

թյունում նույնպես նկատվում են Ադրբեջանի պատմության խորհր-

դային շարադրանքի վերանայման փորձեր։ Նա գրում է. «Հետպատե-

րազմյան և ներկա ադրբեջանական պատմագրությունում մշտապես

տարածվում էր Ֆաթալի խանի մասին առասպելը (1758-1788թթ. Ղու-

բայի խան՝ թյուրքական Շահսևեն ցեղից, սուննի– Թ.Վ.)՝ որպես ադր-

բեջանական հողերը միավորողի, ադրբեջանական ազգային գաղա-

փարի առաջամարտիկի։ Հետպատերազմյան շրջանում կինոթատ-

րոնների էկրաններին հայտնվեց «Ֆաթալի խան» ֆիլմը (1947– Թ.Վ.),

որտեղ այդ միտքը ներկայացված էր բացահայտ և գեղարվեստորեն։

Տվյալ դեպքում ինչպես գեղարվեստական կինոնկարի, այնպես էլ գի-

տահանրամատչելի աշխատությունների հեղինակների կողմնորո-

շումը կենտրոնացված պետության ստեղծման մոդելն էր, որը ձևա-

վորվել էր ռուսական և խորհրդային հեղինակների կողմից, առավե-

լապես՝ խորհրդային հեղինակների գեղարվեստական ստեղծագոր-

ծություններում։ Հողեր միավորող հերոսի կերպարի կերտման հա-

մար Ռուսաստանում կար պետական պատվեր, որն արտածվում էր

ինտեգրացիոն գործընթացների բնույթի ու գործոնների մասին Ստա-

Page 88: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

88

լինի պատկերացումներից։ Այդ պատկերացումների համաձայն էլ

կերտվում էր ադրբեջանական պատմության հայեցակարգը» [10,

с. 110-111]։ Այնուհետև Է.Իսմաիլովը իրավացիորեն նշում է, որ

հազիվ թե «խանը մտահոգված էր հենց այդ [ադրբեջանական

ազգային] գաղափարի իրականացմամբ», սակայն միֆի կերտման

համար ընտրությունը կանգնեց հենց նրա վրա շնորհիվ այն փաստի,

որ նա ժամանակին կողմնորոշվել էր դեպի Ռուսաստան։

Է.Իսմաիլովն իրավացիորեն քննադատում է նաև «պատմության

մոդեռնիզացման փորձերը, ներկայի պատկերացումների պրոյեկտումը

անցյալի դեպքերի վրա» [10, с. 6]։ Սակայն զարմանալի է, որ նա

նույնպես նույն սխալն է կատարում. «Սեֆյանների դինաստիան, ան-

կասկած, ունի թյուրքական, իսկ ներկայիս չափումների համաձայն՝

ադրբեջանական ծագում… Այդ շրջանի իշխող վերնախավը մեծապես

ներկայացված էր թյուրքական, իսկ այսօրվա դիրքերից եթե մոտենանք՝

ադրբեջանական ազնվականությունից» (ընդգծումը մերն է– Թ.Վ.) [10, с.

78]։ Մնում է միայն զարմանալ, թե ինչու է հեղինակը, քննադատելով

այդ մոտեցումը, նույնպես կիրառում այն, երբ ներկայի իրողություննե-

րը պրոյեկտում է անցյալի վրա՝ Սեֆյաններին, որոնք իրավամբ ունե-

ցել են թյուրքական ծագում, անվանելով ադրբեջանցիներ։

Ակնհայտ է, որ այն հետազոտողները, ովքեր փորձում են աստի-

ճանաբար ձերբազատվել կեղծ նույնականացման նախկին ավան-

դույթներից, ներկա փուլում աշխատում են գտնել գոնե միջանկյալ

լուծումներ։ Նույն Է.Իսմաիլովը, օրինակ, ընդունում է, որ Սեֆյան պե-

տությունը չի կարելի համարել ադրբեջանական, սակայն պատճառը

համարում է ոչ թե այդ փուլում ադրբեջանական էթնոսի չգոյությունը,

այլ այն, որ իբր այդ շրջանում ընդհանրապես որևէ պետություն էթ-

նիկ բնույթ չի ունեցել։ Այս կերպ հեղինակն իր տուրքն է մատուցում

էթնիկ ինքնության արևմտյան ընկալումներին, որն էլ «հավասարու-

թյան» սկզբունքով, փաստորեն, «փրկում» է ադրբեջանական պաշտո-

Page 89: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

89

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

նական պատմագրությունը հին շրջանում ադրբեջանական ինքնու-

թյան անվերջ փնտրտուքից։ Եթե ընդունվի այն թեզը, որ բոլոր ազգե-

րը նոր շրջանի արդյունք են, ադրբեջանցի պատմաբանները ստիպ-

ված չեն լինի իրենց ազգային արժանապատվությունն իբր «փրկելու»

նպատակով ապացուցել իրենց հին լինելը։

Քաղաքացիական «ադրբեջանականություն»

«Ադրբեջանականություն» էթնոնախագիծը համահունչ է նաև քաղա-

քացիական հասարակության գաղափարին, որի համաձայն՝ ադրբե-

ջանցիներ են համարվում հանրապետության բոլոր բնակիչները՝ ան-

կախ էթնոմշակութային, կենսաբանական և ռասայական բաղադրիչ-

ներից։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս քաղաքացիա-

կան գաղափարի ներդրման միջոցով ապահովել Ադրբեջանի ազգա-

յին փոքրամասնությունների մասնակցությունն ադրբեջանական էթ-

նոսի կառուցակցմանը, այսինքն՝ գործնականում կիրառել «եռացող

կաթսայի» մոդելը։

Պատմաբան Ֆ.Ալեքպերլին, հավանաբար, հույսը կտրելով

«թյուրքական» հայեցակարգի հաղթանակից, առաջադրում է այսպես

կոչված «ադրբեջանական ունիվերսալիզմի» թեզը. «տարերայնորեն

ձևավորված ճկուն սինկրետիկ (չտարբերակված) աշխարհայացք,

որն իր մեջ միավորում է կողմնորոշում դեպի տարբեր ժողովուրդնե-

րի, մշակույթների ու քաղաքակրթությունների մշակութային ժառան-

գությունը»1։ «Ադրբեջանական ունիվերսալության» էությունն այն է,-

շարունակում է նա,- որ նրա շրջանակում շատ դժվար է որպես կա-

րևոր առանձնացնել որևէ էթնոմշակութային բաղադրիչ։ Այդ հարա-

ցույցի շրջանակներում հստակ գերադասություն չի տրվում «ադրբե-

ջանականությունը» կազմող որևէ բաղադրիչի՝ ոչ թյուրքակա-

1 Алекперли Фарид, Парадигмы азербайджанского национального сознания, 11.07.2011

http://kultura.az/articles.php?item_id=20110711041246878&sec_id=10

Page 90: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

90

նությանը, ոչ իրանականությանը, ոչ կովկասամետությանը…»1։

Պնդելով, որ նշված բաղադրիչներից որևէ մեկն ադրբեջանական

ինքնության մեջ գերակայող չէ, հեղինակը դրանով հանդերձ ընդու-

նում է ադրբեջանական էթնիկ ինքնության ձևավորման գործընթացի

անավարտության փաստը։ Այդ մասին նա պարզ գրում է. «Ադրբեջա-

նական ունիվերսալիզմի» ձևավորման պատճառն այն է, որ ադրբե-

ջանական ազգը կազմվել է բացարձակապես իրար ոչ ազգակից,

տարաբնույթ էթնիկ տարրերից՝ թյուրքական, կովկասյան և

իրանական։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական թյուրքերի (օղուզներ և

սելջուկներ) հետ մեկտեղ, ովքեր ադրբեջանցիներին տվեցին իրենց

լեզուն, ազգի ձևավորման գործում մասնակցեցին աստիճանաբար

նրանց կազմի մեջ ներթափանցող տեղական ոչ թյուրք ժողովուրդնե-

րը՝ քրդեր, թաթեր, թալիշներ, լեզգիների մի մասը և Ադրբեջանի

տարբեր լեռնցիներ։ Նրանցից ամեն մեկն անցյալում ուներ իր լեզուն,

ավանդույթները և մտածողությունը։ Այժմ ամեն ինչ միախառնվել է։

Սակայն միատարր ձուլվածքի կազմավորման համար տասնամյակ-

ները բավարար չեն, անհրաժեշտ են հարյուրամյակներ»2։ Այնուհետև

Ալեքպերլին օրինակ է բերում ֆրանսիացիներին, որոնց անհրաժեշտ

եղավ ավելի քան 1200 տարի, որպեսզի գալերի, գերմանների և հռո-

մեական տարրերի միաձուլման ճանապարհով կազմավորեին միա-

տարր էթնոս։ Ադրբեջանցի մտավորականության շրջանում սեփա-

կան էթնիկ ինքնության նման նոր (խորհրդային չափանիշներով՝

այլախոհական) տեսլականի առաջացման պատճառներից է նաև

ցայտուն արտահայտված ադրբեջանական մշակութային կապիտալի

աղքատիկությունը։ Իբր հնագույն ժամանակներից ադրբեջանական

էթնոսի գոյության մասին պաշտոնական պատմագրության շրջա-

նակներից լիովին չհեռանալու համար Ֆ.Ալեքպերլին ավելացնում է

1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։

Page 91: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

91

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

կրկին ոչ աուտենտիկ պատմվածքներ. «Միջին դարերում գոյություն

ուներ ադրբեջանական թյուրքերի ղզլբաշների էթնոսը, որը հաջողու-

թյամբ մրցակցում էր օսմանների հետ իր ուժով ու հզորությամբ։ Երբ

1936թ. ադրբեջանական թյուրքերին վերանվանեցին ադրբեջանցիներ,

այնուհետև կովկասցիների ու իրանցիների հետ միասին գցեցին ընդ-

հանուր ձուլող կաթսայի մեջ, այդ էթնոսն աստիճանաբար ապա-

էթնիկացվեց և Ադրբեջանական ԽՍՀ տարածքում դադարեց գոյու-

թյուն ունենալ։ Փաստորեն, ստալինյան շրջանում մենք գործ ունե-

ցանք ադրբեջանական թյուրքերի էթնասպանության (մշակութային

ցեղասպանության) հետ։ Նրանց ոչնչացնում էին ոչ այնքան ֆիզիկա-

պես, որքան էթնիկ և մշակութային առումով»1։ «Ադրբեջանական

թյուրքերի ղզլբաշների էթնոս» ձևակերպումը ենթադրում է, որ

ղզլբաշներն առանձին էթնոս էին և պատկանում էին «ադրբեջա-

նական թյուրքեր» անունով ինչ-որ վերէթնիկ հանրույթի։ Այս ձևա-

կերպման մեջ առկա է երկու սխալ թեզ. առաջին՝ ղզլբաշները կազմ-

ված էին տարբեր ցեղերից՝ թյուրքալեզու շամլու, ռումլու, ուստաջլու,

թեկելյու, զուլքադար, քաջար, ավշար, ասիրլու, իրանալեզու թալիշներ,

մի շարք քրդական ցեղեր և պարսկական կլաններ2։ Հետևաբար,

ղզլբաշները գտնվում էին զարգացման ցեղային մակարդակում և

չունեին հստակ էթնիկ ինքնագիտակցություն։ Երկրորդ՝ «ադրբեջա-

նական թյուրքեր» եզրը առաջին անգամ հանդիպում է նյութերում,

որոնց թվագրումը սկսվում է 1891թ. և մերթ ընդ մերթ կիրառվում է

նաև XXդ. առաջին տասնամյակներում։

Նկատենք, որ ադրբեջանական էթնոսի կառուցակցման անա-

վարտության փաստն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդունում

են այլ հեղինակներ նույնպես։ Ամերիկյան հետազոտող Շ.Հանթերը

1 Նույն տեղում։ 2 Տե՛ս История Ирана с древнейших времен до конца XVIII века // Под ред. Струве В.В., Орбели И.А.,

Петрушевского И.П., Л., 1958, с. 273; հմմտ.: Minorsky Vladimir. Tadhkirat al-muluk, London, 1943,

pp. 16-18, 188.

Page 92: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

92

գրում է. «Ադրբեջանը, փաստորեն, ունի խառը էթնիկ և մշակութային

ժառանգություն երկու տարրերով՝ իրանական և թյուրքական։ Այդ

երկու տարրերի համահունչ միաձուլումն ընդհանուր ադրբեջանա-

կան ինքնության մեջ եղել է և այժմ էլ հանդիսանում է նորանկախ

հանրապետությանն ուղղված մարտահրավերը» [11, p. 62]։ Ազգա-

գրագետ Հ.Խառատյանը, նկատի ունենալով ադրբեջանցիներին,

նույնպես գրում է. «Ղարաբաղյան հակամարտության (1988-1994թթ.)

երկու կողմերից մեկը, որպես լիարժեք էթնիկ հանրություն, գտնվում

է կայացման փուլում, ինչն արտահայտվում է նրա անվան բազմազա-

նության և ոչ միարժեք ընկալման մեջ» [12, էջ 222]։ Ադրբեջանցի

երգահան Ֆ.Ալլահվերդին, քննադատելով ադրբեջանցիների արհես-

տական «հնացումը», գրում է. «Ադրբեջանցի ժողովուրդը հին ժողո-

վուրդ է. այս ձևակերպումն ընկալել անհնար է… Ինչպե՞ս մենք կա-

րող ենք հին ազգ լինել, եթե այդ անվանումը հորինվել է Ստալինի

ցուցումով միայն 1930-ական թթ.»1։ Ադրբեջանցի փորձագետ Ֆ.Բեք-

թաշին գրում է. «Ներկայիս ադրբեջանցիները բնիկ և եկվոր այն ժողո-

վուրդների ներկայացուցիչներն են, որոնք մասամբ կամ ամբողջովին

միախառնվել են իրար»2, «ադրբեջանցիները, ինչպես, օրինակ, ամե-

րիկացիները կամ նորզելանդացիները, լինում են տարբեր ծագմամբ՝

թյուրքական, իրանական կամ կովկասալեզու»3։ Թեև հեղինակի ձևա-

կերպումն անհաջող է, քանի որ ամերիկացիների կամ նորզելանդա-

ցիների մեջ կան նաև չինական, ճապոնական և այլ էթնիկ արմատ-

ներ, այնուամենայնիվ, նա դիպուկ է նկատել ներկայիս ադրբեջանցի-

ների բազմէթնիկ ծագումն ու մշակութային բազմատարրությունը։

Հատկանշական է, որ դեռևս XIXդ. Բաքվի նահանգի թաթար

բնակչության մեջ նույնիսկ ռասայական տարբերություն էր նկատ-

1 Аллахверди Фируддин. Современные и перспективные // Бакинские ведомости, 2006. 26 авг.,

http://southcaucasus.com/index.php?page=publications&id=657 2 Бекташи Фикрин. Откуда взялись армяне в списке коренных народов Азербайджана? 16.08.2011

http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1435607.html 3 Бекташи Фикрин. Гайк Котанджян как олицетворение плачевного состояния армянской историчес-

кой методологии, 13.08.2011 // http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1435045.html

Page 93: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

93

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

վում։ Կովկասի վիճակագրական կոմիտեի ցուցակում կարդում ենք.

«Բաքվի նահանգի թաթարներն արտաքնապես տիպային ընդհան-

րություն չունեն։ Սկսած մոնղոլոիդ տիպի նեղաչյա լայն այտոսկրա-

վորներից, որոնք, ի դեպ, հազվադեպ հանդիպում են քոչվորների ու

նստակյացների շրջանում, մինչև բարետես հնդեվրոպական արտա-

քին ունեցողները, նրանք ներկայացնում են բոլոր հնարավոր անցու-

մային տիպերը» [13, с. 87]։

Ամփոփում

Այսպիսով, XIX դարում այսրկովկասյան մահմեդականների շրջանում

դեռևս ձևավորված չէր ոչ միայն մշակութապես միատարր, այլև կեն-

սաբանորեն միատիպ հանրույթը։ Այնուամենայնիվ, խորհրդային

շրջանում ռասայական առումով իրավիճակը զգալիորեն փոխվեց

հօգուտ միատարրության։ Իրանագետ, պրոֆեսոր Գ.Ասատրյանն այս

առիթով նկատում է. «Խորհրդային ազգաբան Լ.Վ. Օշանինի հետազո-

տության արդյունքների համաձայն, թյուրքական ժողովուրդներին

բնորոշ մոնղոլոիդ ռասայի հիմնական հատկանիշներից մեկի՝ էպի-

կանտուսի տոկոսային առկայությամբ, հետևյալ պատկերն է ձևավոր-

վում. (տղամարդկանց մոտ) ղրղզներ՝ 51%, ղազախներ՝ 22%, ուզբեկ-

ներ՝ 11%, թուրքմեններ՝ 6%, իսկ ադրբեջանցիներ՝ 2%-ից էլ ցածր;

(կանանց մոտ) ղրղզներ՝ 83%, ղազախներ՝ 53%, ուզբեկներ՝ 18%,

թուրքմեններ՝ 10%, իսկ ադրբեջանցիներ՝ զրո տոկոս»1։ Ըստ սրա՝

հեղինակը եզրակացնում է, որ «ադրբեջանցիների մեջ թյուրքական

շերտի հիմնական ժառանգությունը մնում է, փաստորեն, միայն լե-

զուն»2։ Թեև ընդունված է ասել, որ էթնոսը, որպես կանոն, նախորդում

է ազգին, սակայն միշտ չէ, որ այդպես է։ Ադրբեջանցիների օրինակն,

ըստ էության, հակառակ վարկածն է առաջադրում, երբ նախ ձևավոր-

վում է ազգը՝ որպես կոնկրետ պետությանը պատկանող քաղաքացի-

1 Асатрян Гарник. Азербайджанская национальная идея: отведено ли в ней место для нацменьшинств?

23.11.2011 // http://regnum.ru/news/1470705.html 2 Նույն տեղում։

Page 94: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Թ.Վարդանյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

94

ների հանրույթ, որից հետո պետությունը նպատակամղված և տարբեր

(հաճախ բռնի) մեթոդներով սկսում է էթնիկացնել (այդ թվում՝ ձուլել)

իր կողմից վերահսկվող բնակչությանը, որն առաջներում չուներ մշա-

կութային միատարրություն։ Հետևաբար, ադրբեջանցիների պարագան

ոչ թե էթնոսի ազգայնացման, այլ ազգի էթնիկացման օրինակ է։ Սույն

հետազոտությունից ակնհայտ է դառնում, որ Արևելյան Այսրկովկասի

թյուրքալեզու մահմեդականների շրջանում հարյուրամյա ինքնության

փնտրտուքը դեռևս անավարտ գործընթաց է։

Մարտ, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Варданян Т., Азербайджанцы: история одного незавершенного этнопроекта (историко-этнологический очерк), М., 2012.

2. Balci Bayram, Between Sunnism and Shiism: Islam in post-Soviet Azerbaijan // Central Asian Survey, 2004. June, № 23 (2).

3. Smith Anthony, Ethno-Symbolism and Nationalism: a Cultural Approach, London and New York, 2009.

4. Гумбатов Эльчин, Лингвистическая идентификация азербайджанского язы-ка» / История и идентичность: Южный Кавказ и другие регионы, находящие-ся в переходном периоде (статьи ученых-историков и экспертов из Азербайд-жана, Грузии и Армении), Ереван, 2010.

5. Guseynova Sеvil, Presentation of Islam in Secondary Secular Schools in Contem-porary Azerbaijan // Internationale Schulbuchforschung/ International Textbook research, Germany, 2008. Vol. 30.

6. Altstadt Audrey, The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule. – Stanford Calif.: Hoover Inst. Press, Stanford University, 1992.

7. Van der Leeuw Сharles, Azerbaijan: a quest for identity: a short history, N.Y., USA, 2000.

8. Այվազյան Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատ-մագրության լույսի ներքո, Երևան, 1998։

9. Այվազյան Ա., Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն, Եր., 2007։

10. Исмаилов Эльдар, Очерки по истории Азербайджана, М., 2010. 11. Hunter Shireen, The Transcaucasus in Transition: Nation-Building and Conflict».

Washington D.C.: The Center for Strategic and Internationals Studies, 1994. 12. Խառատյան Հրանուշ, Գրախոսություն «Քերոլայն Քոքս, Ջոն Հայբներ, Էթնի-

կական մաքրումը շարունակվում է. պատերազմ Լեռնային Ղարաբաղում»

Page 95: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

95

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Թ.Վարդանյան

գրքի, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 1998 // Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ, Երևան, 1998, № 1։

13. Списки населенных мест Российской империи по Кавказскому краю, LXV. Бакинская губерния, по сведениям 1859 по 1864 год Кавказским статистичес-ким комитетом при главном управлении Наместника Кавказского, сост. Н.Зейдлиц, Тифлис, 1870.

АЗЕРБАЙДЖАНЦЫ: ПОИСКИ ИДЕНТИЧНОСТИ

В ПОСТСОВЕТСКИЙ ПЕРИОД

Тамара Варданян

Резюме

В постсоветскую эпоху азербайджанская идентичность вступила в свою очередную дрейфующую фазу. Общество встало перед выбором между вновь всколыхнувшимся этническим тюркизмом и незавер-шенным советским «азербайджанизмом».

Историко-этнологические исследования показывают, что совре-менные азербайджанцы – это конгломерат разных этноязыковых, рели-гиозных и даже расовых групп, которые, почти изжив монголоидный тип, все еще не сформировались в культурно гомогенную общность.

Хотя принято считать, что этнос, как правило, предшествует нации, это не всегда так. Азербайджанский кейс как раз один из обрат-ных примеров, когда зарождается нация как общество сограждан, объединенных принадлежностью к одному государству, после чего государство целеустремленно и разными (зачастую насильственными) способами начинает этнизировать (в том числе ассимилировать) конт-ролируемое им население, которое ранее не обладало культурной гомогенностью. Следовательно, азербайджанский случай – это пример не нациезации этноса, а наоборот – этнизации нации. При таких обс-тоятельствах апеллирование к термину «азербайджанский этнос» в академических и публицистических текстах относительно периода до XXв. непрофессионально и научно несостоятельно.

Как явствует из настоящего исследования, столетний поиск са-мости в среде тюркоязычных мусульман Восточного Закавказья до сих пор остается незавершенным процессом.

Page 96: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

96

ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱ՞ՐՀ,

ԹԵ՞ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ

Նաիրա Կյուրեղյան*

Չնայած ձևավորվող այն կարծիքին, թե Եվրասիական միությունն ու

Եվրոպական միությունը միմյանց չհակադրվող ինտեգրացիոն գործ-

ընթացներն են, այնուամենայնիվ, հնարավոր չէ չնկատել, որ Ռուսաս-

տանի կողմից եվրասիական ինտեգրմանն ուղղված կոնկրետ

գործողություններն արժանանում են Արևմուտքի կոշտ հայտարարու-

թյուններին: «ԱՄՆ-ում կփորձեն թույլ չտալ տնտեսական ինտեգրա-

ցիայի անվան տակ Խորհրդային Միության նոր տարբերակի ստեղծու-

մը»,- դեկտեմբերի 6-ին Դուբլինում մամլո ասուլիսի ժամանակ հայ-

տարարել է Հիլարի Քլինթոնը: Նախկին ԽՍՀՄ տարածքում ինտե-

գրման գործընթացները նոր չեն, վաղուց արդեն իրականություն են`

ՀԱՊԿ-ը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական ընկե-

րակցությունը, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը:

Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք տնտեսական համագործակցության

ընդլայնմանը, միգրացիոն և սահմանային արգելքների վերացմանն

ուղղված ջանքերի ակտիվացումը, ինչի մասին իր «Նոր ինտեգրացիոն

ծրագիր Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր»1 նախընտ-

րական հոդվածում նշում էր Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,

հարաբերությունների սրման պատճառ են հանդիսանում։

* «Տիգրիս» քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն, վերլուծաբան։ 1 Путин В.В., Новый интеграционный проект для Евразии-будущее, которое рождается сегодня.

Известия. 3 октября 2011.

Page 97: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

97

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ն.Կյուրեղյան

Սառը պատերազմի հետևանքով և ԽՍՀՄ փլուզմամբ դադարեց

գոյություն ունենալ երկբևեռ աշխարհակարգը: Արտաքուստ վերա-

ցան աշխարհաքաղաքական և գաղափարական հիմնական հակա-

դրությունները, հաստատվեց մեկ գաղափարախոսության գերա-

կայություն, և նորանկախ երկրները սկսեցին ինտեգրվել տնտեսա-

կան, քաղաքական և գաղափարական մեկ համակարգի մեջ: Առանց

միջազգային իրավունքի հարթությունում որևէ փոփոխության՝ փաս-

տացի սկսեց գործել նոր` միաբևեռ աշխարհակարգը, որը ստացավ

տարբեր գնահատականներ և ձևակերպումներ: Ֆրենսիս Ֆուկույա-

ման հայտարարեց պատմության ավարտը1, որը նշանակում էր

լիբերալ-դեմոկրատիայի՝ որպես համաշխարհային կառավարման

միակ համընդհանուր (ունիվերսալ) համակարգի, լիիրավ հաղթա-

նակ: «Տխուր է պատմության ավարտը: Պայքար հանուն ճանաչման,

վերացական նպատակների համար կյանքը վտանգելու պատրաս-

տակամություն, գաղափարական պայքար, որը պահանջում էր

քաջություն, երևակայություն և իդեալիզմ… և այս ամենի փոխարեն`

տնտեսական հաշվարկ, տնտեսական անվերջանալի խնդիրներ,

հոգածություն բնապահպանական հարցերում և սպառողների քմա-

հաճ պահանջների բավարարում»: Միաբևեռության այլ գնահատա-

կան տվեց ամերիկացի հրապարակախոս, նեոկոնսերվատոր Չարլզ

Կրաուտհամերը: Ստեղծված իրավիճակը նա գնահատեց որպես

միաբևեռության պահ: Ենթադրությունն այն մասին, թե երկբևեռ աշ-

խարհի փլուզումը կծնի բազմաբևեռ աշխարհ և ուժի բևեռներ կդառ-

նան Ճապոնիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը, չար-

դարացավ, ասում է նա: Սառը պատերազմից հետո աշխարհը չդար-

ձավ բազմաբևեռ, այն միաբևեռ է, և համաշխարհային ուժի կենտրոնն

անառարկելիորեն պատկանում է գերտերություն ԱՄՆ-ին և նրա

արևմտյան գործընկերներին [1]: Ամերիկացի լրագրող Ռ.Կապլանը

1 www.politnauka.org/library/dem/fukuyama-endofhistory.php

Page 98: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ն.Կյուրեղյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

98

ԱՄՆ-ը հռչակեց «Նոր կայսրություն» [2], կանխատեսվում էր «Նոր

ամերիկյան դարի»1 գալուստը, որը պետք է ընթանար արևմտյան

ունիվերսալ արժեքների լիակատար հաղթանակով: Եվ նույնակա-

նացված կամ գլոբալացված աշխարհում, երբ հասարակությունների

արժեքային համակարգերը ձևավորվում են միանման` լիբերալ-

դեմոկրատական գաղափարներով և այլընտրանքային գաղափար-

ներն ուղղակի մարգինալացվում են, իսկ զարգացման այլ ուղիով

ընթացող պետությունները պիտակավորվում են որպես «տապալ-

ված, չկայացած» պետություններ, այդպիսի աշխարհում այլևս հակա-

սություններ չպետք է լինեն:

Գլոբալացվող աշխարհում մեկ բևեռի առկայությունը փոխեց

նախկին հավասարակշռությունը, և պետությունները սկսեցին վերա-

դասավորվել, ամերիկացի սոցիոլոգ Է.Վալերսթայնի ձևակերպմամբ՝

կենտրոնի կամ հեգեմոնի շուրջը: Համաձայն Վալերսթայնի տեսու-

թյան՝ աշխարհ-համակարգերն ունեն եռաստիճան կառուցվածք`

կենտրոն, կիսածայրամաս և ծայրամաս [3]: Այսօր կենտրոնական

դիրքը զբաղեցնում են հյուսիսի հարուստ երկրները, կիսածայրամա-

սայինը` զարգացող երկրները և ծայրամասում հարավի աղքատ

երկրներն են: Ընդ որում՝ աշխարհամակարգում առավել բարձր դիրք

գրավող երկիրն առավելություն ունի ավելի ցածր դիրքում գտնվող

երկրների նկատմամբ և այդ առավելությունն օգտագործում է իր

շահերը սպասարկելու համար: Ճիշտ այսպես վերադասավորված

միաբևեռ աշխարհն այսօր իրականություն է և ընդլայնում է իր ներ-

գործության տարածքները, ինչի ապացույցն են նաև Մերձավոր

Արևելքում ընթացող իրադարձությունները: Հետզհետե ավելի հստա-

կանում են միաբևեռության միտումները` ՄԱԿ դերի նվազում,

Վեստֆալյան համակարգի խարխլում, որն արտահայտվում է ազ-

գային պետությունների ինստիտուտի ոտնահարմամբ: Եթե մինչև

1 www.newamericansentury.org

Page 99: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

99

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ն.Կյուրեղյան

Լիբիայում տեղի ունեցած դեպքերը, օտարերկրյա միջամտություն-

ներն արդարացնելու համար համաշխարհային հանրությանը ներ-

կայացվում էր որևէ պատճառաբանություն (օրինակ, Դ.Ռամսֆելդի

սրվակը), ապա այսօր բավարար են ուղղակի հայտարարությունները

թիրախային երկրում ժողովրդավարական արժեքների ոտնահար-

ման վերաբերյալ, որպեսզի տվյալ երկրում, ինֆորմացիոն համապա-

տասխան աջակցությամբ, սկսվեն ներքին խմորումները և ռազմա-

կան գործողությունները: Աշխարհը ձևափոխվում է կենտրոնի երկր-

ների, իսկ ավելի ճիշտ` մեկ գերտերության թելադրանքով և շահերի

համապատասխանությամբ:

Այս իրադարձությունները համաշխարհային գործընթացներում

դիրքերը թուլացրած Ռուսաստանում գնահատվեցին որպես սպառ-

նալիք՝ ուղղված ոչ միայն իրենց աշխարհաքաղաքական շահերին,

այլև ուղղակի սպառնալիք երկրի ֆիզիկական գոյությանը: Բազմաթիվ

մարտահրավերների հետ միասին, հատկապես անհանգստացնող էին

Հյուսիսային Կովկասում արմատական ուժերի չթուլացող ակտիվու-

թյունը և միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ներքին

ընդդիմության նոր ալիքի բարձրացումը: Եվ եթե ներքին գործընթաց-

ներում սկսվեցին մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ,

որոնց ենթատեքստը երկրի սուվերենության վերականգնումն էր,

ապա արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունը

դարձավ եվրասիական ինտեգրման գործընթացը: Եթե այն փորձենք

դիտարկել Վ.Վ. Պուտինի հայտնի մյունխենյան ելույթի1 համատեքս-

տում, ապա եվրասիական ինտեգրացիան պետք է վստահաբար

գնահատել որպես բազմաբևեռ աշխարհի կառուցման մոդել:

Բազմաբևեռ աշխարհը, որպես միջազգային հարաբերություն-

ների սուբյեկտ, այսօր գոյություն չունի, բայց հարցի սոցիոլոգիական

գնահատականը թույլ է տալիս տեսնել դրա ուրվագծերը տարբեր

1 www.archive.kremlin.ru/appears/2007/02/10/1737

Page 100: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ն.Կյուրեղյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

100

քաղաքական գործընթացներում և քաղաքական գործիչների հայտա-

րարություններում: Եվ եթե Եվրասիական միությունը հավակնոտ

հայտ է՝ դառնալու ձևավորվող աշխարհակարգի բևեռներից մեկը,

ապա պարզ է դառնում գերտերությունների կողմից կոշտ հայտարա-

րությունների պատճառը: Մանավանդ որ Արևմուտքում Ռուսաս-

տանի համար տեսնում էին զարգացման բոլորովին այլ սցենար:

Ակտիվացող ինտեգրացիոն գործընթացներում ամենաքննարկ-

վող հարցերից է ինտեգրման քաղաքական ուղիների որոնումը:

Ինչպիսին կլինի բազմաբևեռ աշխարհը՝ դժվար է ասել: Մասնագետ-

ները փորձում են տալ տեսական ձևակերպումներ՝ համարելով, որ

բազմաբևեռ աշխարհում որպես հիմնական դերակատար կարող են

հանդես գալ քաղաքակրթությունները` հղում կատարելով Սամուիլ

Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հայտնի ծրագրա-

յին հոդվածին, որտեղ նա քաղաքակրթություններն առանձնացնում է

որպես պատմության հիմնական սուբյեկտներ [4]: Ի տարբերություն

Ֆրենսիս Ֆուկույամայի, որը կարծում էր, որ աշխարհի ապագան

վճռված է և ոչինչ այլևս չի խանգարելու գլոբալացման սահուն ըն-

թացքին, Հանթինգտոնը տրամագծորեն այլ տեսակետ է առաջ քա-

շում: Նա կարծում է, որ երկբևեռ աշխարհի փլուզումը չվերացրեց

հակասությունները, և ուրեմն պատմությունն ավարտված չէ, դրա

փոխարեն քաղաքական թատերաբեմ են բարձրանում նոր դերակա-

տարներ` քաղաքակրթությունները, որոնց միջև ծագած հակասու-

թյուններով էլ պայմանավորված կլինի ապագա աշխարհը:

Այս համատեքստում հասկանալի է դառնում և ռուս ինտելեկ-

տուալ էլիտայի անդրադարձը դասական եվրասիականության գա-

ղափարներին: Անցյալ դարի 20-ականներին Եվրոպայում, առաջին

ալիքի ռուս վտարանդիների շրջանում ծնված այս գաղափարական

քաղաքական հոսանքը դիտարկում է Եվրասիան որպես առանձին և

ինքնուրույն քաղաքակրթություն: Ժխտելով եվրոպական արժեքների

Page 101: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

101

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ն.Կյուրեղյան

ունիվերսալությունը՝ նրանք գտնում էին, որ Ռուսաստանը, երբեք

չլինելով մոնոէթնիկ պետություն, ձևավորվելով տարբեր էթնոսների

փոխներգործության արդյունքում և հետագայում կրելով թուրանա-

կան հզոր ալիքի դրական իմպուլսը, կարողացել է ստեղծել մշակու-

թային, լեզվական, կրոնական և հոգևոր բազմազանությամբ ինքնա-

տիպ քաղաքակրթություն` ոչ արևմուտք, ոչ արևելք, ոչ Եվրոպա, ոչ

Ասիա, այլ Եվրասիա: Եվ Պյոտր Սավիցկու՝ եվրասիական շարժման

հիմնադիրներից մեկի խոսքերով` այդ կախարդական ու զարմանալի

երկիր Ռուսաստանը, արևմտյան ու արևելյան միաժամանակ, պետք

է հանդիսանար եվրասիական ժողովուրդների ու էթնոսների, «ծաղ-

կող բարդությունների» հոգևոր, մշակութային, կրոնական ինքնատի-

պությունների պաշտպանն ու երաշխավորը:

Եվրասիական կարևոր թեզերից մեկը վեր է հանում աշխարհա-

գրական տարածքի կանխորոշիչ ազդեցությունն այդ տարածքը զբա-

ղեցնող մշակույթների, պետությունների վրա, որի արդյունքում էլ

ձևավորում է քաղաքակրթական որոշակի, ինքնատիպ տեսակ:

Պ.Սավիցկու աշխարհագրական դետերմինիզմի ուսմունքը (местораз-

витие) [5], Ն.Դանիլևսկու պատմամշակութային տիպերի [6] (որը

հետագայում զագացրին Օ.Շպենգլերը, Ա.Թոյնբին), Կ.Շմիտտի երկրի

նոմոսի [7] մասին ուսմունքները բարձրացնում էին քաղաքակրթա-

կան ինքնատիպությունների և դրանց օբյեկտիվ գործոններով

կանխորոշվածությունների հարցերը: Եվ հետևաբար, մեկ ընդհանուր

և ունիվերսալ քաղաքակրթության գոյության մասին պնդումները

զրկվում են որևէ հիմնավորվածությունից:

Բազմաբևեռ աշխարհի կառուցման տեսական հիմնավորման

կարևոր քայլերից մեկը քաղաքակրթությունը (որը սոցիոմշակութա-

յին կատեգորիա է) քաղաքագիտական հարթություն բերելն է, դրան

իրավական ձևակերպում տալը: Քաղաքակրթական առանձնահատ-

կություններով միավորման օրինակը` Եվրամիությունը, արդեն

Page 102: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Ն.Կյուրեղյան «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

102

իրականություն է (այս առումով Թուրքիային Եվրամիությանն անդա-

մակցությունը մերժելը կարելի է դիտարկել այլ քաղաքակրթության

պատկանելությամբ): Կփոխառվե՞ն Եվրամիության կազմավորման

սկզբունքները, թե՞ կգտնվեն միավորման նոր տարբերակներ՝ պարզ

չէ: Օրինակ, շրջանառության մեջ է դրվում Կ.Շմիտտի «Մեծ տարածք-

ների» ինտեգրացիոն մոդելը, ըստ որի՝ մշակութային-տնտեսական-

ռազմավարական հարթություններով ինտեգրված մեծ տարածքները

սահմանափակվում են արտաքին ներգործություններից:

Այսուհանդերձ, Եվրասիական ինտեգրացիան բաց գործընթաց

է: Կա հրավեր մասնակցելու նոր աշխարհակարգի կազմավորմանը`

սեփական գաղափարներով, սեփական ինքնատիպության պահպան-

ման ծրագրով, ինչը հենց դասական եվրասիականության գաղափա-

րախոսության ամենակարևոր բաղադրիչն է` տարբեր ազգերի ու

ժողովուրդների ներդաշնակ գոյակցումը: Սա ինքնըստինքյան ենթա-

դրվող գործընթաց չէ, այլ կարող է լինել կամային, ինտելեկտուալ

աշխատանքի արդյունք: Քննարկման մասնակցությունը միաժամա-

նակ նշանակում է մասնակցություն այդ աշխարհի կառուցմանը, և

ամենակարևոր հարցերից մեկը, թերևս, մեր քաղաքակրթական

պատկանելության հարցի հստակեցումն է: Այս հարցի հստակ պա-

տասխանն էլ ցույց կտա ինտեգրման ուղղությունը:

Կարելի է ենթադրել, որ եվրասիական և եվրոպական ինտե-

գրացիաները իրար չհակասող գործընթացներ են, բայց պետք է

պատրաստ լինել և հակառակ ընթացքին՝ նկատի ունենալով աշխար-

հաքաղաքական հակասությունները, որոնք երբեմն պատմության

մեջ շտկումներ են անում իրենց հատուկ ներքին տրամաբանությամբ՝

հաշվի չառնելով ոչ մի այլ գործոն:

Ապրիլ, 2013թ.

Page 103: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

103

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Ն.Կյուրեղյան

Աղբյուրներ և գրականություն

1. Krauthammer Ch., The Unipolar Moment // Foreign Affairs, 1990/1991.

2. Kaplan R.D., Imperial Grunts: On the Ground with the American Military,from

Mongolia to the Philippines to Iraq and Beyond. NY: Vintage.

3. Валлерстайн И., Анализ мировых систем и ситуация в современном мире,

СПБ., Университетская книга, 2001.

4. Хантингтон С., Столкновение цивилизаций, М., АСТ, 2006.

5. Савицкий П.Н., Континент Евразия, М., 1997.

6. Данилевский Н.Я., Россия и Европа, СПб., 1995.

7. Шмитт К., Новый номос земли // Элементы, № 3, М., 1993.

ОДНОПОЛЯРНЫЙ МИР ИЛИ

ЕВРАЗИЙСКАЯ ИНТЕГРАЦИЯ?

Наира Кюрегян

Резюме

Несмотря на формирующееся мнение о том, что Евразийский союз и

Европейский союз – не мешающие друг другу интеграционные про-

цессы, тем не менее невозможно не заметить, что направленные на ев-

разийскую интеграцию конкретные действия России удостаиваются

жесткого противодействия Запада. Тем не менее процесс евразийской

интеграции стартовал, и нас приглашают принять участие в формиро-

вании нового миропорядка – со своими собственными идеями, про-

граммой сохранения своей идентичности, что как раз и является важ-

нейшим компонентом евразийской интеграции – гармоничное сосу-

ществование разных народов и наций.

Page 104: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

104

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ.

ՓՈԽԶԻՋՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վադիմ Գիգին*

Եվրասիական միությանը հնարավոր անդամակցության ուղղու-

թյամբ մտածելով՝ Հայաստանը բավական շահավետ վիճակում է

հայտնվում։ Եվ բանը միայն աշխարհաքաղաքականությունը չէ կամ

էլ ապրանքաշրջանառության ծավալի աճից ակնկալվող հնարավոր

շահը։ Հայաստանի քաղաքական գործիչները և գործարարները հնա-

րավորություն ունեն հաշվի առնել այն սխալներն ու թերությունները,

որոնք թույլ են տվել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը՝

ստեղծելով սկզբում Մաքսային միությունը, այնուհետև Միասնական

տնտեսական տարածքը, դրանք հետագայում թույլ չտալու համար։

Ուստի, նոր ինտեգրացիոն ընկերակցությունների կայացման և զար-

գացման պատմությունը բավական կարևոր և հետաքրքիր է հայ

գործընկերների համար։

Երեքի ներկայիս միության պատմությունն ընդունված է սկսել

2007թ. հոկտեմբերի 6-ից, երբ Դուշանբեում, ԵվրԱզԷս-ի Միջպետա-

կան խորհրդի ХХ նիստում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաս-

տանի նախագահները ստորագրեցին պայմանագիր միասնական

մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման

մասին։ Եվ այնուամենայնիվ, սա ԱՊՀ երկրների համաձայնեցված

մաքսային քաղաքականություն վարելու առաջին փորձը չէր։ Մաք-

սային ինտեգրման մեկնակետը կարելի է համարել 1995 թվականը,

* «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր, պ.գ.թ.։

Page 105: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

105

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

երբ Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կնքեցին Մաքսային

միության մասին։ Մեկ տարի անց նրանց միացան Ղազախստանը և

Ղրղզստանը, իսկ 1998-ին՝ Տաջիկստանը։

Սկզբում ԱՊՀ երկրները նախատեսում էին միությունն ստեղծել

երկու փուլով։ Առաջին փուլում մասնակից երկրները պետք է վերաց-

նեին սակագնային և ոչսակագնային սահմանափակումները փոխա-

դարձ առևտրային հարաբերություններում, հաստատեին ընդհանուր

առևտրային ռեժիմ, միասնական մաքսային սակագներ, ինչպես նաև

երրորդ երկրների հետ համագործակցության ոչսակագնային կարգա-

վորման միջոցները։ Երկրորդ փուլը կանխատեսում էր միության մաս-

նակից երկրների մաքսային տարածքների միավորում միասնական

մաքսային տարածքում և մաքսային վերահսկողության տեղափոխում

միության արտաքին սահմաններ։ Սակայն այդ նախագծում բացա-

կայում էր ընդհանուր մաքսային քաղաքականությունը համակարգող

վերազգային մարմինների մակարդակը, և մտցվեց կոնսենսուսի

սկզբունքն անգամ օպերատիվ որոշումներն ընդունելիս։ Դա ի սկզբա-

նե կանխորոշեց, որ «առաջին թողարկման» Մաքսային միության ճա-

կատագիրն աննախանձելի է լինելու։ Հարկ է նաև հաշվի առնել մաս-

նակից պետությունների տնտեսությունների զարգացման տարբեր մա-

կարդակները։ Ղրղզստանն ու Տաջիկստանն առայժմ չեն ձգում՝ հաս-

նելու իրենց գործընկերների զարգացման տեմպերին։ Պակաս կարևոր

չէ նաև Տաջիկստանի հարավային սահմանի գործոնը, որն այն, հե-

տևաբար նաև ողջ միասնական մաքսային տարածքը բաժանում է պա-

տերազմական վիճակում գտնվող Աֆղանստանից, որը միևնույն

ժամանակ հայտնի է որպես թմրանյութերի արտադրության համաշ-

խարհային կենտրոններից մեկը։ Այս խնդիրը հրատապ է նաև նոր

միությանը Տաջիկստանի միանալու հեռանկարները գնահատելիս։

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային տա-

րածքների միավորումը պատահական չէ։ Այս երեք երկրներն ունեն

Page 106: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

106

ազգային տնտեսությունների զարգացման առավել դինամիկ տեմպեր

ԵվրԱզԷս-ի շրջանակներում։ Դուշանբեի պայմանագրի ստորագրու-

մից հետո նոր միավորման իրավական բազայի ստեղծման ուղղու-

թյամբ մեծ աշխատանք կատարվեց։ Բանակցությունների հիմնական

հարթակ դարձան Եվրասիական տնտեսական ընկերակցության

կառույցները, որից էլ, ըստ էության, ծնվեց Մաքսային միությունը։

2009թ. նոյեմբերի 28-ին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաս-

տանի նախագահների մինսկյան հանդիպման ժամանակ ընդունվեց

որոշում այն մասին, որ ՄՄ ստեղծման աշխատանքը մտել է ավար-

տական փուլ և 2010թ. հունվարի 1-ից գործելու է Միասնական տնտե-

սական տարածքը։ Սակայն գրեթե անմիջապես էլ նկատվեցին

դժվարլուծելի հակասություններ միության մասնակիցների միջև։

Արդեն նախագահների կողմից ՄՄ-ի մասին որոշման ստորագրու-

մից հետո Ռուսաստանը միակողմանիորեն նախաձեռնեց վերանայել

դրանում առկա հասկացությունների ձևակերպումները, ինչը Կրեմ-

լին հնարավորություն էր տալիս արտահանման մաքսատուրքեր

մտցնել Բելառուսին մատակարարվող ռուսական նավթի համար։ Այս

քայլը Մաքսային միության՝ բոլորի կողմից ընդունված նորմերի բա-

ցահայտ խախտում էր, ՄՄ շրջանակներում ներքին մաքսատուրքերը

կարող են կրել խիստ սահմանափակ, բացառիկ և ժամանակավոր

բնույթ։ Բնականաբար, Բելառուսը և Ղազախստանը չպաշտպանեցին

Ռուսաստանի դիրքորոշումը։ Միայն 2010թ. մարտին Բելառուսը և

Ղազախստանը համոզեցին ռուսաստանցի գործընկերներին, որ

միասնական մաքսային տարածքը պետք է ընդգրկի երեք պետու-

թյունների ողջ տարածքը, այլ ոչ թե նրանց մաքսային տարածքների

հանրագումարը ներկայացնի, այսինքն՝ մաքսային քաղաքականու-

թյան սկզբունքները պետք է կրեն միասնական վերազգային բնույթ։

Մաքսային միության շրջանակներում փաստաթղթերի և որո-

շումների համաձայնեցման դժվարությունների մասին են վկայում

Page 107: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

107

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

մամուլում հայտնված տեղեկությունները բանակցությունների ըն-

թացքի մասին։ Այսպես, 2010թ. փետրվարին Ղազախստանի ֆինանս-

ների նախարար Բոլատ Ժամիշևը, խոսելով ՄՄ շրջանակներում

ներկրման մաքսատուրքերի բաշխման նախագծի մասին, նշել է.

«...Այնտեղ, ուր տոկոսներ են, այդտեղ գիծ է քաշված, որովհետև... դա

քաղաքական որոշում է լինելու... Բայց սկզբունքն այստեղ մեկն է՝

բանաձևը պետք է լինի չեզոք, ոչ մի երկիր ոչինչ չպետք է կորցնի և

ոչինչ էլ չպետք է ձեռք բերի»։ Այլ խոսքով՝ արդեն իրագործման մեկ-

նարկային փուլում նախագծի վրա սկսեցին «ազդել» ազգային տնտե-

սական շահերը, որոնք դժվարությամբ էր հաջողվում հավասարա-

կշռել։ Ռուս-ղազախստանյան հակասություններ ծագեցին այն պատ-

ճառով, որ Մոսկվան չէր ցանկանում Ղազախստանին թույլ տալ

օգտվել իր մայրուղային խողովակաշարերից։ Կար Ռուսաստանից

Բելառուսին մատակարարվող նավթի և նավթամթերքների մաքսա-

տուրքերի գանձման խնդիրը։ Մաքսային միության ստեղծման հնա-

րավոր բացասական միտումների մասին նշել է Բելառուսի նախա-

գահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մենք կառուցում ենք Մաքսային

միություն։ Բայց պետք է հասկանալ, որ այն ձախողման կդատա-

պարտվի, եթե մենք արդեն այս փուլում սկսենք այդ գործընթացներին

հակասող ինչ-որ շտկումներ, բացառություններ մտցնել, ինչ-որ

հատուկ մոդել հորինել։ Եթե մենք ստեղծում ենք Մաքսային միու-

թյուն, ապա մենք պետք է առաջնորդվենք նրա դասական ըմբռն-

մամբ, դասական սկզբունքներով, որոնք բոլորին են հայտնի։ Հենց

նման միության ենք մենք համաձայնել ի սկզբանե»։

Նավթի արտահանման մաքսատուրքերի խնդրից բացի, սուր էր

նաև մաքսավճարների հարցը Մաքսային միության սահմաններից

դուրս արտադրված ներկրվող, հատկապես օգտագործված արտա-

սահմանյան մակնիշի ավտոմեքենաների համար։ 1,8-2,5 լ ծավալով

5-7 տարեկան ավտոմեքենա Ռուսաստան ներկրելու համար քաղա-

Page 108: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

108

քացին պարտավոր է 4,8 եվրո վճարել շարժիչի ծավալի յուրաքանչյուր

քառակուսի սանտիմետրի համար։ Այսինքն՝ երկու լիտրանոց մեքե-

նայի մաքսազերծումն արժե 9600 եվրո։ Իսկ Բելառուսը նույն տիպի

մեքենայի համար վճարում էր յուրաքանչյուր «խորանարդիկի» դիմաց

0,4 եվրո։ Ընդամենը 800 եվրո, կամ տասներկուակի տարբերություն։

Միջին հաշվով (կախված արտադրության տարեթվից և շարժիչի

ծավալից) ավտոմեքենաների մաքսազերծումը Բելառուսում ֆիզիկա-

կան անձանց համար 4 անգամ ավելի էժան էր, քան Ռուսաստանում։

Նման տարբերությունը շոշափում էր բելառուսցի քաղաքացիների

գույքային շահերը։ Դրա համար էլ Բելառուսի կառավարությունը չէր

կարող անմիջապես և անվերապահորեն ընդունել ռուսական կողմի

պայմանները, որը պաշտպանում էր սեփական մեքենաների արտա-

դրությունը։ Սկսվեցին ոչ դյուրին բանակցություններ կողմերի դիրքո-

րոշումները համաձայնեցնելու համար։ Բայց Ռուսաստանի Դաշնու-

թյան ղեկավարությունը որոշակի փուլում, փոխզիջում որոնելու փո-

խարեն, սկսեց Բելառուսի վրա բացահայտ ճնշում գործադրել՝ ռուսա-

կան շուկաներում սահմանափակումներ մտցնելով բելառուսական

ապրանքների համար, բարձրացնելով նավթի արտահանման մաքսե-

րը, կիրառվեց նաև շատ սիրված «գազային» զենքը։ 2010թ. ապրիլին

ամենամյա ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին՝ Բելառու-

սի ղեկավարը կոշտ գնահատական տվեց այն դժվարություններին, որ

ծագել էին Մաքսային միության ձևավորման ժամանակ. «Մենք բախ-

վել ենք պլանաչափ գործողությունների, որոնք հարցականի տակ են

դրել մեր պետության կենսունակությունը։ Մտցվել են նավթի և նավ-

թամթերքների գրեթե արգելիչ մաքսեր։ Մեզ հետևողականորեն դուրս

են մղում ռուսաստանյան շուկայից, փորձում են մեկուսացնել տարան-

ցիկ եվրասիական երթուղիներից։ Չնայած բոլոր հավաստիացումնե-

րին, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժգնանում է մաքսային

սահմանն անցակետերում։ Ուզում եմ հարց տալ. ուրեմն, ինչո՞ւ ենք

Page 109: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

109

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

ստեղծում Մաքսային միությունը։ Էներգառեսուրսների գների բարձ-

րացումը հարվածի տակ է դրել բելառուսական ապրանքարտադրող-

ների մրցունակությունը նախևառաջ ռուսաստանյան շուկայում։ Սա

ևս ռուսաստանյան շուկայից մեր ապրանքների «դուրսմղման» գոր-

ծոններից մեկն է»։

Դիմակայությունը խորանում էր նաև հակասական այն հայտա-

րարություններով, որոնք արվում էին Մոսկվայից, Մինսկից և Աստա-

նայից։ Հատկապես խառնաշփոթ էին մտցնում տարբեր չինովնիկնե-

րի գնահատականները Մաքսային միության մասնակից երկրների՝

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու

հեռանկարների վերաբերյալ։ Այս չհամաձայնեցված գործողություն-

ները հանգեցրին նոր ինտեգրացիոն միավորման միջազգային հեղի-

նակության զգալի անկմանը։ Եվրամիության միջազգային գործերի և

անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացու-

ցիչ Քեթրին Էշթոնը, 2010թ. հունիսին Եվրախորհրդարանի պատգա-

մավորների առջև ելույթ ունենալով, հայտարարել է, թե «Մաքսային

միությունը, որ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախս-

տանը, կարող է վնասել միջազգային առևտրին և, որպես հետևանք,

խոչընդոտ դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը

(ԱՀԿ) այդ երկրների անդամագրման ճանապարհին»։ Մի որոշակի

պահի այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե Մաքսային միու-

թյունը կզոհվի առևտրային և տեղեկատվական պատերազմներում,

որոնք սանձազերծվել էին նրա մասնակիցների միջև։ 2010թ. մայիսի

22-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց,

որ Մաքսային միությունը չի կարողանա լրիվ ծավալով սկսել աշխա-

տանքը 2010թ. հուլիսի 1-ից, ինչպես նախատեսված էր։ Վեց օր անց

նա հայտարարեց, որ Մաքսային միությունն աշխատանքը կսկսի

առանց Բելառուսի մասնակցության։ Իսկապես, 2010թ. հուլիսի 1-ից

ՄՄ Մաքսային օրենսգիրքը սկսեց կիրառվել միայն Ռուսաստանի և

Page 110: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

110

Ղազախստանի համար։ Բայցևայնպես, բարդագույն բանակցություն-

ների արդյունքում հաջողվեց հասնել եռակողմ փոխզիջման։

2010թ. հուլիսի 5-ին ԵվրԱզԷս-ի Միջպետական խորհրդի նիս-

տում (Աստանա) ստորագրվեց համաձայնագիր ընթացիկ տարվա հու-

լիսի 6-ից երեք պետությունների տարածքում ՄՄ Մաքսային օրենս-

գրքի գործողությունն սկսելու վերաբերյալ։ Ձեռք բերված փոխզիջման

կարևոր կետը, որն իր արտացոլումը գտավ Մաքսային միության

միասնական մաքսային տարածքի գործունեության ռեժիմից առանձին

ժամանակավոր բացառումների մասին արձանագրությունում, Միաս-

նական տնտեսական տարածքի (ՄՏՏ) ստեղծման հեռանկարն էր

Մաքսային միության հիմքի վրա։ Հենց Բելառուսի Հանրապետության

կողմից ՄՏՏ ստեղծման փաստաթղթերի ողջ փաթեթի վավերացումից

հետո մեր երկրի հանդեպ Ռուսաստանի Դաշնության մտցրած նավթի

և նավթամթերքների մաքսատուրքերը հանվեցին։

Անշուշտ, այդ որոշումը բելառուս բանակցողների խոշոր ձեռք-

բերումն էր, բայց այստեղ կարևոր նրբություն կա։ Այո, նավթի և նավ-

թամթերքների մաքսատուրքերը Բելառուսի համար ենթադրվում էր

հանել ավտոմատ կերպով, չսպասելով, թե երբ ՄՏՏ-ի վերաբերյալ

փաստաթղթերը կստորագրեն և կվավերացնեն Ռուսաստանն ու Ղա-

զախստանը։ Բայց մինչև վավերացումը դեռ պետք էր անցնել այդ

փաստաթղթերի մշակման և համաձայնեցման փուլը, իսկ դա շատ

ժամանակ էր պահանջում, քան ենթադրվում էր։ Դա բացատրվում էր

փաստաթղթերի բնույթով, որոնք պետք է ընդունվեին մինչև 2010թ.

վերջը և գործողության մեջ մտնեին 2011թ. հուլիսի 1-ին։ Այդ փաս-

տաթղթերը մակրոտնտեսական քաղաքականության միասնական

հիմքեր էին սահմանում, նախատեսում էին անհրաժեշտ պայմաննե-

րի ստեղծում կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժի

ապահովման, մրցակցային քաղաքականության միասնական

սկզբունքների և կանոնների իրականացման համար, ինչպես նաև

բնական մոնոպոլիաների գործունեության կարգավորում։ Երկրորդ

Page 111: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

111

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

փաթեթը բաղկացած էր 6 փաստաթղթերից, որոնք վերաբերում էին

արժութային քաղաքականության ընդհանուր սկզբունքներին, բնա-

կան մոնոպոլիաների ծառայությունների հասանելիության պայման-

ներին, էլեկտրաէներգետիկային, երկաթուղային տրանսպորտին,

նավթի և գազի փոխադրմանը, ներառյալ սակագնային քաղաքակա-

նության և գնագոյացման հիմքերը։ Արձանագրությունում ամրա-

գրված էր նաև մինչև 2011թ. հուլիսի 1-ը ֆիզիկական անձանց համար

փոքրալիտրաժ ավտոմեքենաների մաքսատուրքերի գործող տոկո-

սադրույքների պահպանումը։ Այսինքն՝ դրանց կարգավորումն ազ-

գային օրենսդրությամբ երկարաձգվեց ևս գրեթե մեկ տարով։ Բացի

այդ, մինչև 2011թ. հուլիսի 1-ը Բելառուսում պահպանվում էր երրորդ

երկրների հետ առևտրի կարգավորման ազգային ռեժիմը։

Ակնհայտ է, որ ՄՄ ստեղծումը, առավելությունների հետ մեկ-

տեղ, Բելառուսի համար նաև որոշակի սպառնալիքներ էր բերում,

որոնք պետք էր տեսնել և ժամանակին վերացնել։ Մասնավորապես,

բացվում է ներքին շուկան Ռուսաստանի և Ղազախստանի մրցունակ

ապրանքների համար, անխուսափելի են որոշումների ընդունման

մեխանիզմի բարդացումը, հայրենական ապրանքարտադրողների սա-

կագնային պաշտպանության օպերատիվության իջեցումը, անհնար է

դառնում առևտրային ռեժիմների վերաբերյալ ինքնուրույն բանակցու-

թյունների անցկացումը երրորդ երկրների հետ։ Ավելին, ՄՄ սահման-

ներում մնում են հարյուրավոր զգայուն դիրքեր, որոնց դեպքում մաք-

սատուրքերի տոկոսադրույքների փոփոխությունը չի կարող իրակա-

նացվել Մաքսային միության հանձնաժողովի կողմից՝ առանց Բելա-

ռուսի համաձայնության։ Որոշ դիրքերի դեպքում մեր երկիրը պաշտ-

պանական միջոցներ է ձեռնարկում։ Այսպես, կիրառվում են բելառու-

սական շուկաներ ռուսաստանյան ապրանքների մուտքի սահմանա-

փակման մոտ 40 միջոցներ, ինչը կրկնակի ավելի է, քան ռուսաս-

տանյան ապրանքների հանդեպ կիրառում է Եվրոպական միությունը։

Page 112: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

112

ՄՄ մասնակից երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահերն ու

շարժառիթները։ Ռուսաստանի համար մերձավոր հարևանների հետ

տարածաշրջանային ինտեգրացիան ցանկալի է նախևառաջ աշխար-

հաքաղաքական շահերի տեսակետից։ Տնտեսական շահերը կապված

են որպես ռուսաստանյան արդյունաբերական արտադրանքի (այդ

թվում՝ բարձրտեխնոլոգիական) իրացման ավանդական և պոտեն-

ցիալ խոշոր շուկաներ Բելառուսի և Ղազախստանի պահպանմամբ։

ՄՄ մյուս երկու անդամները, աշխարհաքաղաքական նկատառում-

ներից զատ, նրա ստեղծման հետ կապում են իրենց համար կարևոր

տնտեսական խնդիրների լուծումը։ Բելառուսը ջանում է ապահովել

նավթի և գազի ներմուծումն արտոնյալ գներով, հեշտացնել իր պատ-

րաստի արդյունաբերական արտադրանքի մատակարարումը Ռու-

սաստանի և Ղազախստանի շուկաներ։ Բելառուսի համար Ռուսաս-

տանի հետ (որին բաժին է ընկնում մեր երկրի արտաքին առևտրա-

շրջանառության գրեթե կեսը) համագործակցության տնտեսական

շահերը, ինչպես նաև նրա հետ միութենական պետության շրջանակ-

ներում արտոնյալ հարաբերությունները կայուն սոցիալ-տնտեսա-

կան զարգացման կարևոր գործոն են։ Էներգետիկ և հումքային ապ-

րանքները, որոնց զգալի մասը վերամշակվում և արտահանվում է

երրորդ երկրներ, Բելառուսը հիմնականում ստանում է Ռուսաստա-

նից։ Ռուսաստանյան շուկան խոշորագույնն ու գերական է բելառու-

սական արդյունաբերության մշակող ճյուղերի արտադրատեսակ-

ների մեծամասնության արտահանման համար։ Ղազախստանը շա-

հագրգռված է գործընկեր երկրների տարանցման հաղորդակցու-

թյուններից օգտվելու և ընդունելի տրանսպորտային սակագների

հարցերով։ Այդ երկրի համար Ռուսաստանը, որի բաժինը Ղազախս-

տանի արտաքին առևտրում կազմում էր 18,3%, հումքի որոշ տեսակ-

ների, արդիական սարքավորումների և նոր տեխնոլոգիաների մա-

տակարարման աղբյուր է։ Բացի այդ, Ղազախստանի համար բավա-

Page 113: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

113

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

կան կարևոր են նավթահանքերի և գազահանքերի համատեղ մշա-

կումն ու ռուսաստանյան տնտեսությունում ներդրումների իրակա-

նացման հնարավորությունը։ Բայցևայնպես, ՄՄ շրջանակներում

նկատվում է աշխարհագրորեն միմյանցից հեռու Բելառուսի և Ղա-

զախստանի տնտեսական համագործակցության շատ ցածր մակար-

դակ. վերջինին 2008թ. բաժին է ընկել բելառուսական արտաքին

առևտրի ընդամենը 0,7%-ը։ Իր հերթին, Բելառուսի տեսակարար

կշիռը Ղազախստանի արտաքին առևտրում կազմել է 0,5%։

ՄՄ շրջանակներում իշխող աշխատանքի միջճյուղային բաժա-

նումը դժվարություններ է ստեղծում համագործակցության խորաց-

ման ճանապարհին, պայմանավորում ճյուղերի և արտադրություննե-

րի հետաքրքրվածության տարբեր աստիճան սակագնային պաշտպա-

նության հարցում, խնդիրներ է ստեղծում արտաքին սակագների

միասնականացման և, համապատասխանաբար, միասնական մաք-

սային տարածքի ձևավորման ճանապարհին։ Արտադրության կա-

ռուցվածքում հումքի և առաջնային վերամշակման արտադրանքի գե-

րակշռումը ՄՄ գծով գործընկերներին վերածում է մրցակիցների նույն

արտաքին շուկաների համար պայքարում։ Այսպես, Բելառուսը համ-

աշխարհային շուկաներում Ռուսաստանի հետ մրցակցում է բնակչու-

թյանը, այսինքն՝ պոտենցիալ սպառողներին պարարտանյութերի

առևտրում։ Այս ցուցանիշը Մաքսային միությունում կազմում է 170 մլն

մարդ։ Իհարկե, այնքան էլ տպավորիչ թիվ չէ՝ 500 միլիոնանոց Եվրա-

միության կամ ավելի քան մեկ միլիարդանոց Չինաստանի համեմատ։

Բայց շուկաների միավորումը և ինտեգրացիայի նոր մակարդակը թե՛

Բելառուսի, թե՛ Ղազախստանի, թե՛ Ռուսաստանի տնտեսությունները

դարձնում են անհամեմատ ավելի գրավիչ ներդրողների համար։

Մաքսային միության մասնակից պետությունների ընդհանուր

տնտեսական ցուցանիշները բավական պատկառելի են։ Հայտնի է, որ

ցանկացած ինտեգրացիոն նախագծի հեռանկարները տնտեսու-

Page 114: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

114

թյունում հիմնականում որոշվում են շուկայի տարողունակությամբ։

Այսպես, երեք երկրների արդյունաբերական պոտենցիալը կազմում է

$600 մլրդ։ Նավթի հանքաշերտերի ընդհանուր ծավալը գերազանցում

է 90 մլրդ բարելը։ Այս ցուցանիշի շնորհիվ, Ղազախստանի նախագահ

Նուրսուլթան Նազարբաևի գնահատմամբ, Մաքսային միությունը

կդառնա կարևոր դերակատար էներգառեսուրսների շուկայում։ Նոր

տարածաշրջանային միավորման գյուղտնտարտադրանքի արտա-

դրության ընդհանուր ծավալը $112 մլրդ է, հացահատիկի համաշ-

խարհային արտադրության 12%-ը և այդ մշակաբույսի համաշ-

խարհային արտահանման 17%-ը։ Մեր երկրների ընդհանուր ՀՆԱ-ն

$2,7 տրլն է, ապրանքաշրջանառությունը՝ մոտ $1 տրլն։ Փորձագետ-

ների հաշվարկներով՝ ՄՄ-ն թույլ կտա երեք երկրներին մինչև 2015թ.

ունենալ ՀՆԱ աճ ավելի քան 15%-ի չափով։ Ընդհանուր առմամբ, ՄՄ-

ին մասնակցության էֆեկտը պետք է կազմի Ռուսաստանի համար

$400 մլրդ, Բելառուսի և Ղազախստանի համար՝ ավելի քան $16 մլրդ

կամ Բելառուսի ՀՆԱ մոտ 14%-ը։

Բերված ցուցանիշները թույլ են տալիս բավական լավատե-

սորեն նայել Մաքսային միության զարգացման հեռանկարներին և

նրա հիմքի վրա Միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը,

ինչպես նաև դրան նոր պետությունների միանալու հնարավորությա-

նը, ընդ որում՝ ոչ միայն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։

ՄՄ-ին անդամագրվելու հնարավորության մասին արդեն հայտարա-

րություններ են արել Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Չնայած մասնա-

կից երկրների միջև բոլոր վեճերին և հակասություններին՝ լավատե-

սություն է ներշնչում նաև միության զարգացման նախապատմու-

թյունը 2007-2009թթ.։ Բավական է ասել, որ միայն 2009թ. ընթացքում

հաջողվել է երեք երկրների պետությունների և կառավարությունների

ղեկավարների մակարդակով ոչ միայն ավելի քան 40 միջազգային

պայմանագրեր ընդունել, այլև հասնել դրանց իրականացմանը, ինչը

Page 115: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

115

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ. Վ.Գիգին

հետխորհրդային պրակտիկայում, ուղղակի ասենք, գրեթե եզակի

դեպք է։ Մաքսային միության անվերապահ պլյուսների շարքին

պետք է դասել նաև լիարժեք վերազգային մարմնի ստեղծումը, որը

կձևավորի և կիրագործի ընդհանուր մաքսային քաղաքականություն՝

ՄՄ հանձնաժողով, իսկ նրա հիմքի վրա՝ Եվրասիական տնտեսական

հանձնաժողով։ Նման կենտրոնական կառույցի առկայությունը ցան-

կացած ինտեգրացիոն նախագծի հաջողության պարտադիր պայ-

մանն է։ Դրա գործունեությունը թույլ է տալիս ձևավորել մասնակից

երկրների կառավարությունների փոխգործակցության համակարգ,

գտնել հավասարակշռություն ազգային շահերի միջև, ստեղծել կա-

ռավարչական մակարդակում ծագող վեճերի կարգավորման մեխա-

նիզմ՝ բանը չհասցնելով բացահայտ քաղաքական կոնֆլիկտների։

Առայժմ դժվար է կտրական գնահատականներ տալ հանձնաժողովի

աշխատանքի արդյունավետությանը։ Բայց որ ՄՄ և ՄՏՏ ստեղծման

գործընթացն առաջ է ընթանում և սահմանված է Եվրասիական

տնտեսական միության ձևավորման հեռանկարը, դրանում, անշուշտ,

կա նաև այդ վերազգային մարմնի վաստակը։

Դրական գնահատականի է արժանի նաև դատաքննություննե-

րի մտածված մեխանիզմը։ Նոր ստատուտի համաձայն՝ ԵվրԱզԷս-ի

դատարանը կկարողանա զբաղվել տնտեսական բնույթի վեճերի

լուծմամբ, որոնք կարող են առաջանալ ՄՄ գործունեության շրջա-

նակներում։ Այն կկարողանա նաև պարտադիր կատարման ենթակա

որոշումներ կայացնել, այդ թվում Մաքսային միության հանձնաժողո-

վի վերաբերյալ գործերով։ ԵվրԱզԷս-ի դատարան դիմելու իրավունք

(բացի ԵվրԱզԷս-ի և Մաքսային միության անդամ պետություններից)

կտրամադրվի ԵվրԱզԷս-ի, Մաքսային միության մարմիններին և ՄՄ

անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին։

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միու-

թյունը, իսկապես, դժվարությամբ ձեռք բերված նախագիծ է։ Հայտնի

Page 116: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Վ.Գիգին «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

116

է, որ կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են, որ նոր-նոր

ձևավորվող միությունը տապալվի։ Սակայն արդեն կա նաև այդ

խոչընդոտները հաղթահարելու, երեք երկրների դիրքորոշումների և

շահերի ոչ դյուրին, բայց հաջող համաձայնեցման արժեքավոր փոր-

ձը։ Երեք պետությունների Մաքսային միությունը կարող է դառնալ

տնտեսական ինտեգրացիայի նոր հիմք հետխորհրդային տարած-

քում, տնտեսական զարգացման հավելյալ և կարևոր գործոն, եթե

նրա մասնակիցները քաղաքական կամք, ձեռնհասություն և համա-

խմբվածություն դրսևորեն, որոնք ցանկացած ինտեգրացիոն նախա-

գծի հաջողության գլխավոր պայմաններն են։

Մարտ, 2013թ.

ЕВРАЗИЙСКИЙ СОЮЗ: ИСТОРИЯ КОМПРОМИССА

Вадим Гигин

Резюме

Задумываясь о потенциальном вступлении в Евразийский союз, Арме-

ния оказывается в достаточно выгодном положении. И дело здесь не

только в геополитике или потенциальных выгодах роста объема товаро-

оборота. Политики и бизнесмены Армении имеют возможность учесть

те ошибки и недочеты, которые допустили Россия, Беларусь и Казах-

стан, создавая сначала Таможенный союз, а затем Единое экономиче-

ское пространство – с тем, чтобы не допустить их в дальнейшем. Поэто-

му история становления и развития новых интеграционных сообществ

представляется весьма важной и интересной для армянских коллег.

Таможенный союз Беларуси, Казахстана и России является вы-

страданным проектом. Не стоит утаивать, что есть определенные си-

лы, заинтересованные в развале едва появившегося союза. Однако уже

имеется и ценнейший опыт преодоления этих препятствий, непросто-

го, но успешного согласования позиций и интересов трех стран.

Page 117: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

Հուշագիր հեղինակին

«21-րդ ԴԱՐ» վերլուծական հանդեսը հրապարակում է վերլուծական բնույթի հոդված-

ներ, որոնցում առաջնային են ՀՀ հիմնախնդիրների վերաբերյալ թեմաները: «21-րդ

ԴԱՐ» հանդեսի խմբագրական խորհրդի կողմից պատվիրված նյութերը հանդիսանում

են «Նորավանք» ԳԿՀ-ի սեփականությունը: Ձեռագրերը գրախոսվում են։ «21-րդ ԴԱՐ»

հանդեսի հրապարակումները արտահայտում են հեղինակների տեսակետները:

Հոդվածների ներկայացման ձևը

1. Հոդվածները ներկայացվում են տպագիր և համակարգչային շարվածքով (MS

WORD ծրագրով), «Sylfaen» տառատեսակով, 11 տառաչափով (ֆոնտով), ծավալը

չպետք է գերազանցի 15 էջը:

2. Հոդվածի հետ պարտադիր ներկայացնել հեղինակի ինքնակենսագրությունը (CV):

3. Էջը պետք է համապատասխանի A4 չափին, լուսանցքները ձախից, աջից, վերևից

ու ներքևից` 2 սմ: Տողերի միջև բացվածքը` 1.5: Հոդվածը պետք է ունենա համառո-

տագիր (հոդվածի լեզվով) և ամփոփագիր (բնագրից տարբեր լեզուներով)։

4. Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են

քառակուսի փակագծերում` միացյալ և հաջորդական համարակալումով, այդ

համարի կողքին նշելով հղված էջ(եր)ը, եթե հղման աղբյուրը մեկից ավելի

անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի

լեզվով` էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով

աղբյուրներ). օրինակ՝ [1], [2, c. 11-12]: Հոդվածի վերջում, «Աղբյուրներ և գրակա-

նություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցան-

կը, 10 տառաչափով, բնագրի լեզվով, օրինակ՝

Մարգարյան Ա., Երկրի մրցակցային ռազմավարությունը տնտեսական անվտան-

գության համատեքստում, «21-րդ դար», # 1, էջ 5, 2003։

Шарипова Р., Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира,

с. 15, М., 1986.

Yasha Lange, Media in the CIS, Center for Civil Society International, Amsterdam, 1997,

from http://www.internews.ras.ru/books/media, Sept. 28, 1998.

5. Ինտերնետային աղբյուրների հղումները ցանկալի է նշել տողատակում։

6. Հայկական, լատինական և կյուրեղյան տառերից տարբեր աղբյուրների դեպքում

հղումները կատարել լատինական այբուբենով՝ փակագծերում տալով թարգմա-նությունը և լեզուն. օրինակ` Al-Arman fi Lubnan (Հայերը Լիբանանում, արաբ.):

Խմբագրություն

Page 118: 21-ՐԴ ԴԱՐtert.nla.am/archive/NLA AMSAGIR/XXI Dar/03_2013.pdf · յին աշխատանք։ Մրցակցությունը, իհարկե, ... ների պատմություն ունենալով

«21-ՐԴ ԴԱՐ» տեղեկատվական-վերլուծական հանդես Խմբագրական խորհուրդ

Հիմնադիր՝ «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամ

ՀՀ Արդարադատության նախարարության

Պետական ռեգիստրի վկայական թիվ 221 տրված 17.05.2001թ.

Հասցե՝ ՀՀ, 0026, Երևան, Գարեգին Նժդեհի 23/1

Կայք` www.noravank.am

Էլ.-փոստ՝ [email protected], [email protected]

Հեռախոս՝ + (374 10) 44 38 46

Ֆաքս + (374 10) 44 04 73

Համարի պատասխանատու՝ Լուսինե Բաղրամյան

Հանձնված է տպարան 08.05.2013թ.

Թիվ 3 (49), 2013թ.

Տպաքանակը՝ 300։

Թուղթը՝ կավճապատ, ֆորմատը՝ 70x100 1/16

Պայմանական 8 մամուլ։ Տառատեսակը՝ Sylfaen

Տպագրվել է «Գասպրինտ» ՍՊԸ տպարանում