Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway...

59
ԵԵԵԵԵԵ «ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ» ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ Մ.Մ. 2014Մ. Mskh.am

Transcript of Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway...

Page 1: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Մարկոսյան Մերի ԿարենիԱբրահամյան Թամարա Անդրանիկի

Թվաբանական խաղերը նախակրթարանում

Նախադպրոցական կրթությունՂեկավար՝ Լիանա Հակոբյան

Հ.Հ. 2014թ.

Mskh.am

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Page 2: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

1 . Ներածություն…………………………………………………..2. Դիտակտիկ խաղի նշանակությունը երեխայի անհատականության հարցում …………………………………………3. Հեղինակային ………………………………………….4. Տեսանյութեր.…………………………………………..5. Կոմբինատորիկայի խնդիրներ.…………………………..6. Աշխատանքային տետրեր ……………………………………….7. Խաղեր տարբեր տարիքային խմբերի համար ...........................8. Օնլայն խաղեր ……………………………….9. Թարգմանված խաղեր ………………………………………10.Օգտագործված գրականություն…………………………………

1

Page 3: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԵթե դուք ցանկանում եք, որ մանկավարժական աշխատանքը մանկավարժին ուրախություն պատճառի, այլ չվերածվի ձանձրալի և ամենօրյա միապաղաղության, ապա մանկավարժին   դուրս բերեք հետազոտողի  արահետ:

Սուխոմլինսկի

Աշխատանքի  հիմնական նպատակն է թվաբանական խաղերի միջոցով նախադպրոցական տարիքի  երեխաների մոտ զարգացնել հիշողությունը, տրամաբանությունը,  երեևակայությունը: Այս ամենը երեխայի մոտ զարգնացնելու ամենաարդյունավետ ձևը՝ խաղն է և խաղի ժամանակ դաստիարակը պետք է անպայման կատարի խաղընկերոջ դերը: Երեխայի հետ աշխատանքի գլխավոր սկզբունքն առաջադրանքների հետաքրքիր, ոչ ձանձրալի լինելն է: Այս աշխատանքը նպատակ ունի նախադպրոցական երեխաների մոտ ընդլայնել մաթեմատիկան՝ հետևյալ եղանակներով. Մաթեմատիկական բովանդակությամբ սյուժետադերային

խաղերը որպես մտավոր զարգացման միջոց Դիդակտիկ խաղը՝ որպես տարրական մաթեմատիկական

հասկացությունների ուսումնասիրման ձև Թվի քանակակի ուսուցման փուլերը և ամրապնդման

միջոցները Թվի ուսումնասիրման առանձնահատկությունները ավագ

խմբում

2

Page 4: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Աշխատանքում ներկայացված են հետևյալ բաժինները՝ Հեղինակային խաղեր Տեսանյութեր Կոմբինատորիկայի խնդիրներ Աշխատանքային տետրեր Խաղեր Խաղեր տարբեր տարիքային խմբերի համար Օնլայն խաղեր Թարգմանված խաղերՀեղինակային խաղեր բաժնում ներկայացված են այն խաղերը, որոնք հորիվնվել են մեր կողմից: Նրանք ունեն հատուկ նպատակներ՝ զարգացնելու երեխայի ուշադրությոինը, համրանքը, գիտելիքները երկրաչափական պատկերների վերաբերյալ, գտնել առարկաների նմանությունը և տարբերությունը, զարգացնել հիշողությունը, ճանաչողությունը և այլն: Տեսանյութեր բաժնում ընդգրկված են մեր պատրաստած տեսանյութերը: Երեխաները տարբերում են երկրաչափական պատկերները, հավաքում են փազլ՝ թվերով և տարբեր պատկերներով: Տարբերում են աջը ձախից, և սովորում առաջ և հետ հասկացողությունը: Կոմբինատորիկայի խնդիրներ………………………………………………Աշխատանքային տետրեր բաժնում ներկայացված են 2-3, 3-4 և 4-5 տարիքային խմբին պատկանող մաթեմատիկական առաջադրանքներով պատրաստված խաղատետրեր: Այս տետրերը ձեզ կօգնեն երեխային ավելի հեշտ ներգրավել աշխատանքի մեջ: Տետրերը գունազարդ են և դրանց մեջ պարունակում են երեխաների սիրելի հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները, որոնք կխթանեն երեխայի հետաքրքրությունը: Խաղեր բաժնում ընդգրկված խաղերը տարբեր բնույթի են:

3

Page 5: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Օնլայն խաղեր բաժինը իր մեջ պարունակում է հետաքիքիր խաղեր, որոնք կարող եք խաղալ տանը, պարտեզում, կարող եք խաղալ նաև էլեկտրոնայի գրատախտակով: Երեխաները հաշվում են, հավասարեցնում, ամրապնդում համրանքը և պատկերացում կազմում թվի քանակի վերաբերյալ: Խաղերը նախատեսված են 2-5 տարեկան երեխաների համար: Վերջին բաժինը՝ թարգմանված խաղերի բաժինն է: Այս խաղերը մենք թարգմանել են ռուսական գրքերից, որոնք գրվել են ճանաչված մանկավարժներ՝ Վ. Պ. Նովիկովան, Լ. Ի. Տիխոնովան, Ե. Վ. Սոլովևան և Կ. Վ. Շելեվևը: Խաղի համար անհրաժեշտ պարագաները դուք հեշտությամբ կգտնեք: Խաղը ընտրելիս հաշվի ենք առել երեխայի կարողությունները, որովհետև այս բաժնի խաղերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար:

«Մանկավարժական արվեստը, հրահրելու արվեստ է»

Ա. Դիստերվեգ

4

Page 6: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

ԴԻՏԱԿՏԻԿ ԽԱՂԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԶարգացումն ու կրթությունը ոչ մեկին չեն կարող տրվել կամ հաղորդվել: Ամեն ոք, որ ուզում է հաղորդակցվել դրանց, պետք է հասնի այդ ամենին իր սեփական գործունեությամբ, սեփական ուժերով, սեփական ջանքերով:Արտաքուստ նա միայն խթան կարող է ստանալ: Այդ իսկ պատճառով էլ ինքնագործունեությունը կրթության և՛ միջոցն է, և՛ արդյուքնը:

Ա. Դիստերվեգ

Բոլորիս համար գաղտնիք չէ, որ նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման հիմքը հանդիսանում է դիտակտիկ խաղը: Յուրաքանչյուր դիտակտիկ խաղ ունի իր նպատակը՝ ծանոթացնել թվերի բնական շարքին, զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել երկրաչափական պարզ ձևերին և այլն: Խաղերում ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք երեխաներին կմղեն փոխօգնության, աշխատանքի արդյունքը համատեղ քննարկելուն, դրական հույզերի առաջացմանն ու զարգացմանը: Յուրաքանչյուր երեխա ահատականություն է, ուստի անհրաժեշտ է պայմաններ ստեղծել նրա անհատական տաղանդի ու հմտությունների զարգացման համար: Երեխաները պետք է ունենան ընտրության ազատություն, որը նպաստում է նրանց ինքնագիտակցության բարձրացումը և զարգացնում է ազատ կամքը: Երբ երեխաներն իրենց մտքերն ազատ արտահայտելու հնարավորություն են ստանում, դա ոչ միայն օգնում է ուսուցչին ավելի լավ ճանաչել նրանց, այլև նպաստում է երեխայի ինքնաճանաչողությանն ու ինքնահաստատմանը: Խաղերը համապատասխանում են ժամանակակից երեխաների հնարավորություններին,

5

Page 7: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

հետաքիքր են նրանց, օգնում են բացահայտելու նրանց անհատական առանձնահատկությունները, շրջապատի հետ հաղորդակցման հմտությունները:

Հիմնական Մաս

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Մարկոսյան Մերի

1. Գտիր հարևաներինՆպատակ. Զարգացնում է ուշադրությունը և ամրապնդում համրանքը:Անհրաժեշտ պարագաներ. Ամեն մի խաղացողին մեկից տասը թվերով խաղաքարտեր:

Երեխաները նստում են սեղանի շուրջ: Խաղավարը ցույց է տալիս թիվը, իսկ երեխաները պետք է խաղաքարտերի օգնությամբ ցույց տան ցուցադրված թվի հաջորդ կամ նախորդ թիվը: Եթե խաղավարը ցույց է տալի 1-5 թվերից մեկը, ապա երեխաները պետք է ցույց տան ցուցադրված թվի հաջորդ թիվը, իսկ եթե ցույց է տալիս հինգից մինչև տասը թվերից մեկը, ապա երեխաnերը պետք է ցույց տան ցուցադրված թվի նախորդ թիվը:

2.Թվերն ու պատկերները Նպատակ. Ամրապնդում է գիտելիքները թվի պատկերի վերաբերյալ, հմտացնում գիտելիքները երկրաչափական պատկերների վերաբերյալ:

6

Page 8: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Անհրաժեշտ պարագաներ. Քառակուսի, եռանկյունի և շրջան, ամեն մեկից 5 հատ ամեն խաղացողին : Բոլոր խաղացողներին 1-5 թվանշաններով քարտեր:

Խաղավարը երեխաներին առաջարկում է սեղանին դնել մեկ քառակուսի: Այնուհետև հարցեր է տալիս: Օրինակ՝ «Քարտերի օգնությամբ ցույց տուր, քանի՞ քառակուսի է դրված սեղանին: Արտասանիր թիվը»: Այնուհետև երեխաներին առաջարկեք սեղանին դնել ևս մեկ քառակուսի և նույնպես խաղաքարտերի օգնությամբ թող ցույց տան, թե քանի քառակուսի է դրված սեղանին: Նույն գործողությունը անում ենք շրջանի և եռանկյան հետ:

3. Վաճառվում են թվեր

Անհրաժեշտ պարագաներ.1-5 թվանշաններով քարտեր, ամեն մեկից 5 հատ:

Երեխային հետաքրքրելու համար, նրան ասում եք խաղի անվանումը՝ «Վաճառվում են թվեր»: Նրան տալիս եք 1-5 թվերով քարտեր, ամեն մեկից 5 հատ: Երեխային առաջարկում եք, որպեսզի նա լինի «Վաճառողը» իսկ դուք՝ «գնորդը»: Եվ սկսում եք խաղը նմանատիպ հարցերով.-Ինձ տվեք մեկ հատ 3 և 2 հատ 5:

7

Page 9: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Որպեսզի երեխան չձանձրանա, պարբերաբար փոխվում եք դերերով:

4. Գտիր թվի վայրը

Երեխան թիվը տանում է այն վանդակ, որտեղ գտնվում են համապատասխան քանակությամբ երկրաչափական պատկերներ:

8

312

Page 10: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Աբրահամյան Թամարա

5. «Գտնել առարկաների նմանությունը և տարբերությունը»

Նպատակ. Խաղը  զարգացնում  է   երեխաների   ուշադրությունը,   մտապահելու   ունակությունը, և  տեսողական  հիշողությունը:

Խաղի նկարագրություն:Դաստիարակը  յուրաքանչյուր  սեղանին  դնում  5-6   նկար:     Իր   սեղանին   դնում   է   ամբողջ հեքիաթի հերոսների նկարները,    հարցնում  է,   թե  ո՞ր հեքիաթի     հերոսներն են նկարված     դրանց    վրա,    առաջարկում   է   դիտել   նկարները,   որոնք   դրված  են   երեխաների    առջեւ   եւ  

9

Page 11: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

գտնել   նմանը:    Երեխաները   ուշադիր  դիտելուց   հետո   գտնում  են   զույգը:   Դաստիարակը  գովաբանում  է   նրանց: Այս  խաղում  երեխաները  սովորում  են   ընտրել  ըստ  գույնի, ձևի,  համեմատել   ու   գտնել  միանմանը:

6. «ՄԵԾ - ՓՈՔՐ»

Նպատակը. Խաղի  միջոցով   զարգանում  է  ոչ  միայն   երեխայի   հիշողությունը , ճանաչողականությունը,   այլ  նաև արգացնում  է  կապակցված  խոսքը, հարստացնում  բառապաշարը: Խաղի  միջոցով  երեխան  սովորում  է  համեմատել, տարբերել  ու   նմանեցնել:   Երեխան  պետք  է   արագ   մտածի:  Խաղի   միջոցով   ընդլայնվում   են   երեխայի  պատկերացումները  շրջապատի,   տարածության,   կյանքի  և բնության մասին:

Անհրաժեշտ պարագաներԱյս   խաղում    տարբեր   մեծությունների   առարկաներ  կամ  բնական  նյութեր  են  օգտագործում՝  քարեր, տերևներ,   ծաղիկներ,   երկրաչափական   մարմիններ  և այլն:

Խաղի նկարագրությունը:Դաստիարակը   յուրաքանչյուր   երեխայի   բաժանում   է մեկական   առարկա.   Օրինակ՝   շրջան   և  առաջարկում  է   գտնել   տվյալ   շրջանից   մեծ  կամ   փոքր  շրջան:  Երեխաները   գտնում   են  և  դասավորում   են  աստիճանաբար   նվազող   չափի  խմբերով:   Դաստիարակը  օգնում   է   երեխաներին   համեմատել  ու   արտահայտել  բառերով՝«ամենամեծ  շրջան,  քիչ   փոքր շրջան   և   փոքր շրջան»: Կամ  դասավորել   աճման   կարգով  և   արտասանել՝  «փոքր  շրջան,   ավելի  մեծ   շրջան,   ամենամեծ շրջան»:  Երեխաները  սիրով  են  խաղում  այս  խաղը: Հաղթում է նա ով կարողանում է արագ տարբերել չափերը:

10

Page 12: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

7. Հաշվի´ր

Արի նկարելով լուծենք: Դասարանում նկարել են 9 աստղ: Սրանցից 5-ը մեծ են: Արի 5-ը մեծացնենք, մեծ աստղ դարձնենք: Քանի՞աստղ փոքր մնաց: Ուրեմն փոքր աստղերը  քանի՞սն են: Հաշվի´ր :

8. Հաշվի՛ր

Ըստ նկարի՝ պատասխանի´ր հարցերին:

Քանի՞  կանաչ դեղձաիկ ունի Սոնան:

Քանի՞  դեղին դեղձանիկ ունի Սոնան:

Ո՞ր գույնի դեղձանիկներն են ավելի շատ՝ դեղիննե՞րը, թե՞ կանաչները:

Կանաչները որքանո՞վ են ավել դեղիններից:

Ընդհամենը քանի՞ դեղձանիկ ունի Սոնան:

11

Page 13: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

9. Հաշվի՛ր

Քանի միավոր կա յուրաքանչյուր խմբում:

12

Page 14: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

10. Հավաքիր միանման պատկերը: Հաշվի՛ր, թե որ պատկերներն են ավելի շատ :

Տեսանյութեր13

Page 15: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

1. Սովորում ենք երկրաչափական պատկերներ

Վերցնում ենք գունավոր թղթեր ու կտրում տարբեր չափսերի երկրաչափական պատկերներ (շրջան, եռանկյուն, քառակուսի): Երեխայի առջև դնում ենք շրջաններ, մեծ ու փոքր, հարցնում ենք երեխային պատկերի անվանումը, թե ինչով են տարբերվում միմյանցից, հարցնում ենք գույների անվանումները: http://merimarkosyan.wordpress.com/2014/02/20/%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1-%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1/

2. Հետո և առաջ

Երեխաները կանգնում են կողք կողքի, խաղավարը նրանց հարցնում է, թե ով է կանգնած նրանցից հետո կամ առաջ: http://tamaranaabrahamy.wordpress.com/2013/11/27/%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2-%D5%A5%D5%BF-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB/

14

Page 16: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

3. Ա՞ջ թե՞ ձախ

Գունավոր ներկերով նկարում ենք երեխայի ամբողջ ձեռքը, հիշեցնելով թե որ ձեռքի վրա ենք նկարում, նկարելուց հետո երեխային օգնում ենք ձեռքը սեղմել թղթի վրա: Ընթացքում միշտ հիշեցնելով երեխային թե որ ձեռքի վրա ենք նկարել: http://merimarkosyan.wordpress.com/2013/11/28/%D5%AD%D5%A1%D5%B2-%D5%A1%D5%BB-%D5%B1%D5%A1%D5%AD/

4. Քառակուսիներով փազլ

Մեկից տասը թվերով փազլ: Երեխայի առջև դրված է մեկից տասը թվերով թուղթը, իսկ կողքին՝ նույնանման թվեր, նա պետք է ընտրի ճիշտ նույնանմանը և դնի իր տեղում:http://merimarkosyan.wordpress.com/2014/03/14/0-10-%D5%A9%D5%BE%D5%A5%D6%80%D5%A8-%D6%84%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4/

5. Քառակուսիներով պատկերներ (փազլ):

Այս անգամ թվերի փոխարեն տարբեր պատկերներ են, պայմանը նույնը՝ երեխան պետք է գտնի ճիշտ նույնանման պատկեր և դնի իր տեղում: http://merimarkosyan.wordpress.com/2014/03/11/%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1-

15

Page 17: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

%D6%84%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5/

6. Լոտո

Երեխայի համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի սովորել թվերը լոտո խաղալով: Այս խաղը կարող են խաղալ 2-ից 5 տարեկան երեխաները: Պատրաստել ենք թղթից 8 շրջան և գրել1-8 թվերը շրջանի մի կողմում, այնուհետևշրջել: Հետո նկարել ենք պատկերազրդ լոտոյի քարտ: Խաղը սկսում ենք հերթով, առաջին երեխան շրջում է իր առջև դրված որևէ շրջան, այնուհետև փնտրում է քարտի վրա համապատասխան նկարը, շրջանը դնում է վրան, հաղթում է նա, ով առաջինը կլրացնի քարտի որևէ սյունակ: Խաղին կարող են մասնակցել երկու կամ ավել երեխաներ: http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%AC%D5%B8%D5%BF%D5%B8/

7. Հետ հաշվարկ

Եթե երեխան սովորել է վարժ հաշվել,ապա ճիշտ ժամանակն է սովորել հակադարձ հաշվել:Ուսոցչուհին երեխային առաջարկում է թռվռալ:Սկզբից թռնում է առաջ  և հաշվում է առաջ,իսկ երբ թռնում է հետ`հաշվում է հետ:Այսինքն երեխան հաշվում է. 1,2,3,4,5… հետո թռնում է հետ և հաշվում 5,4,3,2,1:http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF/

8.Երկրաչափական պատկերները՝ ըստ գույների

16

Page 18: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Երեխան հաշվում է մեկից տասը, և երկրաչափական պատկերները առանձնացնում ըստ գույների: http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D6%87-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/9. Երեխաները հաշվում են պատկերները և տարբերակում ըստ գույների: http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D6%87-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/10. Առարկաների տարբերակում՝մատիտները առանձին, վրձինները առանձին: http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/11. Այս անգամ կատարում ենք խոհանոցային գործունեություն: Կտրատում ենք խնձորը և հաշվում կտորները: http://merimarkosyan.wordpress.com/2014/04/17/%D5%AD%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%B8%D6%82/

12. Խաղ՝ օրիգամի

17

Page 19: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Թարգմանաբար նշանակում է՝ թուղթ ծալել : Հետաքրքիր և ուսուցողական այս խաղը երեխաներին կօգնի զարգացնել մատերի մոտորիկան: Այս խաղը ճապոնական ծագում ունի: Թղթից կարելի է պատրաստել ամեն-ամեն ինչ:http://merimarkosyan.wordpress.com/2014/04/25/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%9D-%D6%85%D6%80%D5%AB%D5%A3%D5%A1%D5%B4%D5%AB/

13. Թանգրամ

Այս խաղը կոչվում է թանգրամ: Այն նույնպես չինական ճապոնական ծագում ունի: Վերցնում ենք քառակուսի թուղթը, կտրում 7 մասի և ստանում զանազան պատկերներ:http://merimarkosyan.wordpress.com/2014/04/23/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%9D-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D6%80%D5%A1%D5%B4/

ԿՈՄԲԻՆԱՏՈՐԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՈւսուցչի կոչումն առավել պատվաբեր է, քան ծնողինը, քանզի ծնողները միայն կյանք են պարգևում, իսկ ուսուցիչը շնորհում է լավ ապրելու արվեստը: Արիստոտել

18

Page 20: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Խնդիր1.Քանի՞հնարավոր ձևով կարելի է պատրաստել գունավոր գնացք 4 տարբեր գույնի վագոններից:

Խնդիր 2.Ունենք վագոններ:

Քանի հնարավոր ձևով կարելի է պատրաստել գունավոր գնացք, եթե դեղին գույնի վագոնը պետք է միշտ լինի երկրորդ տեղում:3×1×2×1=6դեպք

Խնդիր5.Տուփի մեջ 3 սև ու 2 դեղին մատիտ կա: Մթության մեջ ամենաքիչը քանի մատիտ վերցնենք, որպեսզի դրանց մեջ գոնե 1 դեղին մատիտ լինի:3+1=4 մատիտ

Խնդիր 6.

19

Page 21: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

2 կարմիր և 1 կապույտ ուլունքները քանի՞ ձևով կարող ենք թելի վրա շարել:

3ձևով

Խնդիր 7.3 կարմիր և 1 սևուլունքերը քանի՞ ձևով կարող ենք շարել թելիվրա:

4ձևով

20

Page 22: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

9ձևովչ

Խնդիր 9.

1 կարմիր, 1սև, 1 կապույտ խորանարդները քանի՞ ձևով կարող ենք դասավորել:

21

Page 23: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

6ձևով

Խնդիր 1.Նապաստակին գազանանոցում ամեն կերակրելիս 2 տարբեր բանջարեղեն են տալիս: Գազար, կաղամբ, բազուկ ունենալու դեպքում նապաստակի համար քանի՞ տարբեր ուտելիք կարելի է պատրաստել: Գազար կաղամբ բազուկ

6 ձևով

22

Page 24: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Խնդիր 12.Արմենի, Գայանեի, Տիգրանի միջև քանի՞ ձևով կարող են մրցույթի առաջին, երկրորդ, երրորդ տեղերը բաշխվել:ԱրմենԳայանեՏիգրանԱրմենՏիգրանԳայանեԳայանեԱրմենՏիգրանԳայանեՏիգրանԱրմենՏիգրանԱրմենԳայանեՏիգրանԳայանեԱրմեն 6 ձևով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՏՐԵՐ

1. Ուրախ մաթեմատիկա (Մաս 3)Աշխատանքային տետրը նախատեսված է 4-5 տարեկան երեխաների համար: http://issuu.com/merimarkosyan0/docs/___________________

2. Ուրախ մաթեմատիկա Աշխատանքային տետրը նախատեսված է 5-6 տարեկան երեխաների համար: Հարգելի ծնողներ,

23

Page 25: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

դաստիարականեր, այս աշխատանքային տետրը ձեզ կօգնի ավելի հեշտ սովորեցնել երեխաներին թվերը:

http://issuu.com/linahakobyan/docs/10_tver

3. 1, 2, 3 թվերըԹվաբանական խաղեր, առաջադրանքներ 4-5 տարեկան երեխաների համար:

http://issuu.com/linahakobyan/docs/________/1

4. Աշխատանքային տետրեր (Մաս 1, 2, 3)

Մաթեմատիկայի աշխատանքային տետրերը նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Այն ամրապնդում է թվի պատկերը երեխայի հիշողության մեջ և օգնում պատկերացում կազմել թվի արժեքի վերաբերյալ: Այստեղ կգտնեք երեխայի սիրելի մուլտիլմերի և հեքիաթների հերոսներին:

Մաս 1` http://issuu.com/merimarkosyan0/docs/___________________________________

Մաս 2՝ http://issuu.com/merimarkosyan0/docs/____________________________________27af2aa31bc0f8

Մաս 3՝

http://issuu.com/merimarkosyan0/docs/_______3

24

Page 26: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐ

1. Ձեր երեխան դեռ փոքր է թվերի ուսումնասիրության համար, բայց զբաղվել մաթեմատիկայով արդեն կարելի է: Մենք առաջարկում ենք մի խաղ, որտեղ երեխան կարող է ուսումնասիրել մաթեմատիկան, ուղակի մկնիկը  տանելով ճիշտ վայրը: Ուղակի պետք է առարկաները դասավորել փոքրից մեծ հաջորդականությամբ: Մաղթում ենք հաջողություն:

http://deti.mail.ru/forsmall/game/menyshe-bolyshe/?play=1

2. Հաշվիր խնձորները և ներքևում գրված տարբերակներից ընտրիր ճիշտը:http://deti.mail.ru/forsmall/logik/uchimsja_schitaty_1/3. Այս խաղը հավասարի և անհավասարի վերաբերյալ է: Ցույց են տրված կենդանիներ կամառարկաներ և վերևում այս նշանները՝ =, ≠: Երեխան պետք է հաշվի առարկաները այնուհետև դնի համապատասխան նշանը:http://345-games.ru/igra-bolshe-menshe-ravno/4. Հերթականությամբ սեղմելով 1-12 թվերի վրա, ստացվում է պատկեր:

25

Page 27: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

http://345-games.ru/igra_uchim_cifry_online/5. Հաշվիր վանդակներում գտնվող բոլոր կենդանիներին և սեղմիր այն վանդակի վրա՝ որտեղ կենդանիների քանակը համապատասխանում է թվին: http://www.igrovaia.ru/schet_do_5.htm6. Սա երեխաների սիրելի խաղերց մեկն է, որը սովորաբար խաղում են թղթի վրա: Բայց այս խաղը հնարավորություն է տալիս խաղալ համակարգչով կամ էլեկտրոնային գրատախտակով: Միացրու թվերը հերթականությամբ և տես թե ինչ պատկեր ստացվեց:http://chudo-udo.com/ot-4-do-6-let/item/231-flesh-igra-soedini-tochki7. Խաղը օգնում է երեխային հաշվել մեկից մինչև տասը: Այստեղ նա պետք է հաշվի մրգերի քանակը, ընտրի համապատասխան թիվը և տանի դեպի կանաչ վանդակ: Խաղը նախատեսված է երկուսից հինգ տարեկան երեխաների համար: Խաղը կարելի է խաղալ նաև էլ. Գրատախտակով:http://chudo-udo.com/ot-4-do-6-let/item/214-flesh-igra-izuchaem-tsifry-ot-1-do-9-frukty8. Խաղը նախատեսված է երկուսից հինգ տարեկան երեխաների համար: Երեխան հաշվում է բանջարեղենները և համապատասխան թիվը տանում կանաչ վանդակ: http://chudo-udo.com/ot-4-do-6-let/item/215-flesh-igra-izuchaem-tsifry-ot-1-do-10-ovoshchi

26

Page 28: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

ԽԱՂԵՐ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ

Թվերը չեն կառավարում աշխարհը, բայց նրանք ցույց են տալիս թե ինչպես է կառավարվում աշխարհը: Վոլֆգանգ Ֆոն Գյոթե

1.Ի՞նչ է պատկերը

Ձեզ անհրաժեշտ են՝ստվարաթուղթ կամ վատման, մկրատ, նշագրիչներ կամ մատիտներ, նպարեղենի կամ որևէ այլ պայուսակ, արկղիկ կամ տոպրակ (ուղղակի թափանցիկ չլինի):Ձեր երեխայի հետ նայեք չորս հիմնական երկրաչափական պատկերների նկարերը:

Դրանցից յուրաքանչյուրը ցույց տվեք ու բարձրաձայն անվանեք մատով պատկերի ուրվագծով անցնելով:Կարող եք նկատել, թե ինչով են քառակուսին և ուղղանկյունն իրար նման. Երկուսն էլ չորս կողմ ունեն: Բայց քառակուսու կողմերը հավասար են: Ապա երեխային ասացեք, որ այդ պատկերերի նման պատկերներ եք պատրաստելու և

27

շրջան քառակուսի եռանկյու

նուղղանկյուն

Page 29: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

դրանցով խաղալու եք: Ստվարաթղթից կտրեք չորս պատկերներից յուրաքանչյուրից մի քանի հատ (դրանք կարող են լինել մոտավորապես 8x8 չափի): Երեխան կարող է դրանք ներկել կամ ձևավորել:Երեխային հանձնարարեք պատկերները պայուսակի (տոպրակի կամ արկղիկի) մեջ դնել: Երբ պայուսակի մեջ լցրիքերեխան այլևս դրա միջինը չի տեսնում: Նրան առաջարկեք մեկ կամ երկու ձեռքը պայուսակի մեջ մտցնել և առանց նայելու այնտեղից շրջան հանել: Եթե որևէ ուրիշ պատկեր հանի, շրջանի նկարը կրկին ցույց տվեք, ու թող նորից կատարի: Խաղը բոլոր պատկերների համար կրկնեք:

2. Ծանր և թեթև

Երեխայի օգնությամբ տարբեր ծանրությամբ մի քանի առարկա հավաքեցեք (ասենք, գրքեր, քարեր, խաղալիքներ և այլն): Կարող եք նաև տարբեր ծանրությամբ նպարեղեն հավաքել: Բոլոր առարկաերը սեանին դրեք: Երեխային խնդրեք այդ խմբից մի քանի ծանր իր ընտրել:

Ծանրն ու եթեևը ճանաչելու, տարբերելու հարցում երեխային օգնելու

28

Page 30: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

համար հարցրեք.«Ինչու՞այս (առարկայի անունն ասացեք) վերցրիր»:«Այն բարձրացնելը դժվա՞ր է: Կարո՞ղ ես մի ուրիշ առարկա գտնել, որը բարձրացնելն ավելի դժվար է»:«Կարո՞ղ ես մի ուրիշ առարկա գտնել, որը բարձրացնելը ավելի հեշտ է»:«Կարո՞ղ ես մի շատ թեթև առարկա գտնել: Սա բարձրացնելը շատ հե՞շտ է»:Եթե երեխան դժվարանա որոշել, թե որ առարկան է թեթև, կարող եք ինքներդ թեթև առարկաներ վերցնել և ասել. «Սա մյուսներից ավելի ծանր չէ. Այն թեթև է. Շատ հեշտ է բարձրացնել»: Դա երեխային կօգնի հասկանալու, որ ծանր առարկաները դժվար է բարձրացնել, իսկ թեթևները հեշտ:Ապա երեխային առաջարկեք երկուառարկա ընտրել ու հարցրեք.«Դրանցից ո՞րն է ավելի ծանր: Ինչու՞:Բացահայտորեն տարվեր ծանրության երեք առարկա ընտրեք: Երեխային առաջարկեք դրանք ծանրից թեթև դասավորել:

3. Ամրակներով չափումներ

29

Page 31: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Երբ երեխաները նոր են սովորում չափել, նրանցից շատերը դժվարանում են քանոնն օգտագործելու մեջ ստանդարտ միավորներով սանտիմետրերով կամ միլիմետրերով չափումներ անել: Որպեսզի երեխան չափման էությունը և չափման միասնական միավորների կառավարման անհրաժեշտությունը հասկանա, հիմնականում օգտակար է լինում նրան առաջարկել երկարությունը չափել ձեռքի տակ եղած մանր իրերով՝ ամրակներով, մատիտներով և այլն: Երեխայի մոտ ծանոթ առարկաների մի քանի զույգ ընտրեք չափելու համար: Օրինակ՝ երկու գիրք, հացահատիկի երկու տուփ կամ երկու խաղալիք մեքենա: Այդ զույգ առարկաները պետք է տարբեր չափերի լինեն: Բացի դրանից ամրակների մի խուրձ է

պետք պատրաստել (բոլորը նույն չափի) որպես չափման միավոր օգտագործելու համար: Երեխային ասեք, որ միասին որոշ առարկաներ եք չափելու: Զույգ գրքերը ցույց տվեք ու հարցրեք.-Ո՞ր գիրքն է ավելի մեծ երևում:-Ինչպե՞ս կարող ես պարզել, թե որ գիրքն է ավեի մեծ:

30

Page 32: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Երեխան կարող ասել, որ մի գիրքը մյուսից մեծ է, կամ էլ գրքերը կբռնի համեմատելու համար: Նրան ամրակներ տվեք, օգնեք գիրքը չափելու: ախ ամրակները մի գրքի երկարությամբ գծով շարեք, ապա մյուս գրքի մեծ կողմի: Հարցրեք.-Այս գիրքը քանի՞ ամրակ երկարություն ունի-Մյու՞ս գիրքը քանի մարակ երկարություն ունի-Ո՞ր գիրքն է ավելի երկարՏարբր իրերից յուրաքանչյուրը չափելուց հետո թող երեխան ամրակները հավաքի: Նրան առաջարկեք իրերը կարճից երկար դասավորել:

4. Ամենօրյա առարկաների տարբերակում

Հարկավոր է տանը ձեզ շրջապատող ծանոթ իրերի տեսակը որոշել: Ընտրեք այն առարկաները, որոնք կարելի է որոշակի չափանիշի հիման վրա երկու խմբի բաժանել (չափեր, գույն, գործառույթ (գործունեության ասպարեզ)): Օրինակ՝ սպիտակ և գունավոր (կամ նախշերով ) կիսագուլպաների կույտեր հավաքեք: Կամ որոշ գրքեր, մեծ ու փոքր գրքերի կապոցներ բաժանեք:

Ձեռ առաջ խառն փռեք այդ առարկաները, երեխային ասացեք, որ

դրանք խմբի եք բաժանելու: Նրան առաջարկեքվ գուշակել, թե ինչ կարգով եք իրերը տարբերակելու: Ապա սկսեք դրանք

31

Page 33: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

խմբի բաժանել: Օրինակ՝ սպիտակ կիսագուլպաները մի կուտով դնել, նախշերովը մյուս:Նմանության և տարբերության վրա ձեր երեխայի կենտրոնանալուն կարող եք օգնել հետևյալ հարցերով.-Ամեն կույտի իրերն ինչո՞վ են նմանվում:-Այս երկու խմբերի իրերն ինչո՞վ են տարբերվում:-Այս մեկը ո՞ր կույտի վրա կդնես: Ինչու՞:-Ի՞նչ ես կարծում, այս իրերն ինչի՞ հիման վրա բաժանեցինք:Ձեր երեխային որևէ իր տվեք, որը չի կարող այդ կույտերից որևէ մեկում լինել: Օրինակ՝ եթե մեծ ու փոքր գրքերն եք տարբերակում, նրան օճառ տվեք: Ապա քննարկեք, թե ինչու է իրը տարբեր ու չի կարող կույտերից մեկի վրա դրվել:

5. Պատկերների դասակարգում

Ձեզ անհրաժեշտ են՝ ամուր թուղթ (օրինակ՝ վատման), մկրատ, նշագրիչներ կամ գունավոր մատիտներ:Երեխայի հետ երկրաչափական պատկերների նկարները կրկին նայեցեք մի քանի անգամ դրանց անունները կրկնելով (անունները կարելի է նաև երգել): Կարող եք շեշտել. Որ քառակուսին և ուղղանկյունն իրար նման են. Քանզի երկուսն էլ չորս կողմ ունեն, սակայն տարբերվում են նրանով, որ քառակուսու կողմերը հավասար են:Ամուր թղթի վրա տարբեր չափերի մի քանի եռանկյուն, շրջան, քառակուսի և ուղղանկյուն նկարեք: Նկարելուն զուգընթաց երեխայի հետ զրուցեք պատկերների անունների մասին: Թող նա միանա նախապատրաստական աշխատանքերին, մինչ դուք կտրումեք, թող նա ներկի:Մոդելները բնակարանի (դասասենյակի) հատակին (գորգի վրա կամսեղանին) շաղ տվեք և դրանցից մեկն ընտրեք: Պատկերը հետազոտելուն կարող եքօգնել հետևյալ հարցերով.

32

Page 34: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

-Այս պատկերները քանի՞ կողմ ունեն:-Կողմերն ուղի՞ղ են թե՞ կլոր:-Պատկերը նույ տեսքը կունենա՞ եթե այսպես շրջեմ: Ինչպե՞ս կփոխվի:-Այսպատկերների անունները կարո՞ղ ես ասել: (Եթե երեխան պատկերի անունը ճիշտ ասի, կարող եք այն ընդգծելու համար կրկնել. –Ճիշտ է, դա (պատկերի անունը) է):Նախորդից տարբեր մեկ այլ պատկեր ընտրեք: Երեխային օգնեք կենտրոնանալու այդերկուսի տարբերությունների վրա, պատկերները կողմը կողմին վերադրեք ուհարցրեք.-Այս պատկերները ինչո՞վ ենիրարից տարբեր:-Երկուսն էլ կողմեր ունե՞ն:-Եթե պատկերներն այսպես շրջեք, դրանք դեռ տարբեր կերևա՞ն:Ապա հանձնարարեք մի կողմ թողած պատկերները տեսակավորելու ու ասել թե ո՞ր պատկերներն է միասին դրել և ինչու:

6. Կարճ ու երկար իրադարձություններ

33

Page 35: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Որոշ լուսանկարներ կամ նկարազարդ գրքեր հավաքեք, որոնք տևողության գաղափարն իրենց մեջ ունեն: Օրինակ՝ ցուց տան սիրելի մարդու կամ շնիկի կամ բույսի զարգացմանը:Երեխային երկար ժամանակ տևած մի պատմություն պատմեք: Միարժամանակ ձեր հավաքաց նկարները ցույց

տվեք: Ապա նրան խնդրեք իր կարծիքով երկար տևած դեպքի մասին պատմել: Ապա կարճ ժամանակ պահանջող բանկերի մեկ կամ երկու օրինակ բերեք: Ասենք, մատները կտտացնելը, ծափ տալը կամ թխվածք ուտելը: Երեխային խնդրեք կարճ տևող այլ բաների մասին էլի պատմել:Երկար ու կարճ իրադարձություններն ավելի լավ ճանաչելու, տարբերելու հարցում երեխային օգնելու համար կարող եք նման հարցեր տալ.-Ի՞նչը ավելի շատ ժամանակ կպահանջի. Տնից դպրոց գնա՞լը, թե՞ մազերդ սանրելը:-Ի՞նչը ավելի շատ ժամանակ

34

Page 36: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

կպահանջի. Մի բաժակ ջուր լցնե՞լը, թե՞ ամբողջ մի պատմվածք կարդալը:-Ի՞նչը ավելի քիչ ժամանակ կպահանջի, ընթրե՞լը, թե՞ մի կոնֆետ ուտելը:

7. Խաղ գունավոր բաժակներով

Բաժակները դրեք գլխիվայր, եթե երեխան դեռ փոքր է վերցրեք 3-4 բաժակ: Նրանցից մեկի տակ թաքցնում եք փոքրիկ խաղալիք կամ գնդակ: Այժմ կարելի է այն փնտրել հուշումով, օրինակ՝1. Գնդակը գտնվում է սպիտակ բաժակից աջ2. Նարնջագույնից ձախ3. Վեցերորդ համարի բաժակի տակ4. Ուղղահայաց, բայց ոչ կարմիրի տակ

8. Սենյակն ունի չորս

անկյուն: Ամեն մի անկյունում նստած է մեկ կատու: Յուրաքանչյուր կատվի դիմաց նստած է երեք կատու:

35

Page 37: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Յուրաքանչյուր կատվի պոչին կա մեկ կատու: ԸՆդամենը քանի՞ կատու կա սենյակում:

9. Օգտվելօվ նկարից՝ գրի´ր 9 թվի կազմությունը:

36

Page 38: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

10. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:

11. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

12. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:

13. Գնացքը  կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:

14. Հայկն  ու  Լիլիթն  ունեին  հավասար  թվով  տետրեր: Հայկն  իր  տետրերից  երկուսը  նվիրեց  Լիլիթին: Լիլիթը  քանի՞  տետր  ավելի  ունեցավ  Հայկից:

37

Page 39: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԽԱՂԵՐ1. Մտածիր և պատասխանիր

Խաղավարը առաջարկում է երեխաներին ասել, թե ինչն է իրենցից յուրաքանչյուրի մոտ

երկու հատ: Փորձեք նրանցից ստանալ տարբեր պատասխաններ, դրա համար հարցրեք. «Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչն է քեզ մոտ երկու հատ» (Երկու ականջներ, երկու ձեռքեր, երկու ափեր, երկու ծնկներ և այլն): Ամեն ճիշտ պատասխանի դեպքում երեխային տրվում է մեկ խաղանիշ: Խաղի ավարտից հետո խաղավարը երեխաների հետ միասին հաշվում է, թե ում մոտ են ավելի շատ խաղանիշեր և ով է հաղթել:

38

Page 40: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

2. Ի՞նչն է լինում 4 հատ

Երեխաները ասում են. Թիթեռնիկն ունի չորս թևեր, սեղանը ունի չորս ոտքեր, չորս գրպաններ ունեն տաբատները և այլն: Ամեն ճիշտ պատասխանի դեպքում երեխան ստանում է մեկ խաղանիշ: Խաղի ավարտին պարզվում է, թե քանի խաղանիշ ունի յուրաքանչյուր երեխա և ով է հաղթել:

3. Չսխալվես

Երեխաները շրջան են կազմում: Խաղավարը կանգնում է շրջանի մեջտեղում, գնդակը նետում է խաղացողներից մեկին և ասում որևէ թիվ: Երեխան, ով վերցնում է գնդակը ասում է այդ թվի հաջորդ թիվը և գնդակը նետում խաղավարին: Խաղը պետք է խաղալ շատ արագ, և խաղին պետք է մասնակցեն բոլոր երեխաները:

39

Page 41: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

4. Ո՞ր թիվն է փախչել

Դիտակտիկ խնդիրներ.՝ ամրապնդում է գիտելիքները թվի պատկերի վերաբերյալ, և զարգացնում է տեսողական ընկալումը:Երեխան ուշադիր նայում է քարտերին, որի վրա պատկերված են թվեր, և պտտվում է: Խաղավարը փոխում է թվերի տեղերը: Այնուհետև երեխան փնտրում է թե ինչն է փոխվել: Եթե թվերից մեկը անհետանում է, ապա երեխան պետք է ասի, թե որ թիվը չկա:

5. Կատարիր շարժումները

Դիտակտիկ խնդիրներ.՝ զարգացնում է լսողական ընկալումը, ամրապնդում թվերը տարբերակելու գիտելիքները, հմտացնեցնում համրանքում: Խաղավարը հանձնարարում է (նստել, թռչել) երեխային այնքան անգամ, ինչ թիվ որ նա կասի:

6. Նկարիր հենց այդքան

Դիտակտիկ խնդիրներ.՝ Ամրապնդում է թվերը տարբերակելու հմտությունը, որոշակի թվերի գումարը:Երեխան նկարում է այնքան առարկաներ կամ մրգեր, որքան որ ցույց է տալիս թիվը:

7. Վերածիր թվերը զվարճալի մարմինների

40

Page 42: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Դիտակտիկ խնդիրներ.՝ ամրապնդում է գիտելիքները թվի պատկերի վերաբերյալ, զարգացնում մանր մոտորիկան և երևակայությունը: Նկարելու կամ արտանկարելու միջոցով թվերը վերածում ենք ‹‹մարդուկների››, ‹‹գազանիկների›› կամ էլ ուրիշ զվարճալի մարմինների:

8. Նկարում ենք և գուշակում

Դիտակտիկ խնդիրներ.՝ ամրապնդել գիտելիքները թվի պատկերի վերաբերյալ:Խաղավարը ձեռքով օդում նկարում է թիվ, իսկ երեխան փորձում է գուշակել թիվը: Այնուհետև նրանք դերերով փոխվում են:

10. «Թիթեռնիկը»

Դիտակտիկ խնդիրներ՝. Կոմնորոշվել տարածության մեջ և ամրապնդել տերմինները:Ուսուցչի մոտ է պայծառ և մեծ թիթեռնիկը:-Տեսնու՞մ եք, թիթեռնիկը թռավ,(երեխաները նայում են թիթեռնիկին, որին բռնել է խաղավարը)Մենք նրան կհետևենք,Թիթեռնիկը թռչում է դեպի ձախ,

41

Page 43: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

(խաղավարը տանում է ձեռքը դեպի երեխաներից ձախ)Մեզանից պահանջում նայել դեպի ձախ:(երեխաները միայն աչքերով են հետևում թիթեռնիկին)Թռչեց դեպի աջ,(նայում են դեպի աջ)Նայեցինք աջ կողմ:Ահա՛, նա թռչեց վերև,(նայում են վերև)Հանկարծ իջավ ներքև:(նայել ներքև)Եթե մենք փակենք աչքերը,(երեխաները փակում են աչքերը)Նրան նորից հեքիաթում կտեսնենք:Պայծառ, օդային, Քամուն ենթարկվողՄեզ հետ երկար չմնաց,(երեխաները բացում են աչքերը և հետևում թիթեռնիկի հեռանալուն)Թռավ դուրս ու հեռացավ:

11. Հավաքիր կարտոֆիլ

Դիտակտիկ խնդիրներ. Տարբերել շրջանը, քառակուսին, եռանկյունը և ուղղանկյունը բազմաթիվ երկրաչափական պատկերների մեջ:Գետնի վրա դրված են երկրաչափական պատկերներ: Շրջանները՝ մեծ դույլի մեջ, եռանկյունները՝ փոքր դույլի մեջ, իսկ քառակուսիները՝ զամբյուղի:Խաղը սկսվում է այսպես. ‹‹Մե՛կ, երկու՛, երե՛ք, կարտոֆիլը հավաքե՛ք››:Կանո՛ն. Ձեռքում պետք է լինի միայն մեկ երկրաչափական մարմին:Կարտոֆիլը կարող է լինել տարբեր չափսերի:

42

Page 44: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

12. Եկեք ինձ մոտ Դիտակտիկ խնդիրներ. Զարգացնում է թվերը տարբերելու հմտությունը:Անհրաժեշտ պարագաներ. Թվի պատկերներով քարտեր:

Երեխաները հարմարավետ տեղավորվում են գետնին: Նրանց դիմաց նստում է խաղավարը, ձեռքին թվերով քարտերը: Երեխաներին ցույց տալով թվերից մեկը, միարժամանակ փակելում

է աչքերը և մի քանի րոպեյից ասում՝ «Ստոպ»: Այդ ժամանակ նրան պետք է մոտենան թվին համապատասխան քանակով երեխաներ: Հետո խաղավարը բացում է աչքերը և միասին ստուգում են արդյունքը, արդյո՞ք երեխաները ճիշտ են վազել և արդյո՞ք նրանց քանակը համապատասխանում է քարտի վրա գրված թվին:«Ստոպ» բառից հետո խաղացողները չպետք է շարժվեն:

13. Վերելակ Դիտակտիկ խնդիրներ. Ամրապնդում է առաջ և հետ հաշվարկը մինչև 7-ը, ծիածանի հիմնական գույները և «վերև» և «ներքև» հասկացողությունը: Հիշեցնում կարգով հաշվարկը (առաջին, երկրորդ…):

43

Page 45: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Երեխան պետք է օգնի բնակիչերին բարձրանալ կամ իջնել վերելակով անհրաժեշտ հարկ, հաշվել հարկերը, իմանալ, թե քանի բնակիչ է ապրում տվյալ հարկում:

14.«Գուշակիր»

Դիտակտիկ խնդիրներ. Ամրապնդում է շրջանի, քառակուսու և եռանկյան տարբերակումը:Անհրաժեշտ պարագաներ. Գնդակ, շրջաններ, քառակուսիներ, տարբեր գույնի եռանկյունիներ:Երեխաները շրջան են կազմում, իսկ կենտրոնում կանգնում է խաղավարը՝ գնդակը ձեռքին: Խաղավարը երեխաներին ասում է, որ ցույց է տալիս պատկեր, և նրանք պետք է հնարեն, թե ինչի է այն նման:Սկզբում խաղավարը ցուցադրում է դեղին շրջանը և դնում է այն կենտրոնում: Հետո առաջարկում է մտածել ու ասել, թե ինչի է նման շրջանը: Պատասխանում է այն երեխան, ում խաղավարը նետել է գնդակը:Երեխան բռնում է գնդակը, և ասում թե ինչի է նման շրջանը: Օրինակ՝ գնդակի, արևի, ափսեի…Այնուհետև խաղավարը ցույց է տալիս մեծ ու կարմիր շրջանը: Երեխաները մտածում են՝ խնձոր, լոլիկ:Երեխային ավելի հասկանալի լինելու համար «Գուշակիր» խաղի նպատակը՝ ցույց տվեք նրանց այսպես՝ կարմիր շրջանը՝ լոլիկ, դեղին շրջանը՝ գնդակ:

15. «Գտիր այսպիսի երկրաչական մարմին»

44

Page 46: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Դիտակտիկ խնդիրներ. Ամրապնդել երեխայի գիտելիքները տարբերելու շրջանը, քառակուսին, եռանկյունին, ուղղանկյունը և օվալը:

Անհրաժեշտ պարագաներ. Երկրաչափական պատկերների հավաքածու:Երեխաների առջև դրված են երկրաչափական պատկերներ՝ շրջան, քառակուսի, եռանկյունի, օվալ և ուղղանկյուն:

Խաղավարը ցույց է տալիս դեղին շրջանը: Երեխաները պետք է փնտրեն և գտնեն ճիշտ նույնանման շրջան, այնուհետև բացատրեն, ինչու՞ հենց դա ցույց տվեցին:Հետո խաղավարը խնդրում է երեխաներից մեկից ցույց տալ մի ուրիշ երկրաչափական մարմին, մնացածները նույնպես պետք է փնտրեն և գտնեն ճիշտ նույնանման մարմին:Այն երեխան, ով ցույց է տալիս մարմինը, դերերով փոխվում է խաղավարի հետ, արդյո՞ք ճիշտ են իր ընկերները ընտրել մարմինը:

Միշտ պետք է հստակեցել, ինչպիսի՞ մարմին է ցույց տվել երեխան, ի՞նչ գույնի, և ի՞նչ գույնի են ցույց տվել մնացած երեխաները:

16. «Ի՞նչն է երկար»

Դիտակտիկ խնդիրներ. Երկար առարկաների համեմատումը: Երեխաները շրջան են կազմում:

Խաղավարը կանգնելով շրջանի մեջտեղում, գնդակը նետում է երեխաներից մեկին և ասում.-Բլուզի թևքերը կարճ են, իսկ վերնաշապիկինը… Երեխան, ում մոտ գնդակն է պատասխանում է.

45

Page 47: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

-Կարճ:Նետում է գնդակը խաղավարին:- Կիսագուլպաները (գիտրի) երկար են, իսկ գուլպաները … (կարճ)-Շորտերը կարճ են, իսկ տաբատը…(երկար)-Վերարկուն երկար է, իսկ կուրտկան … (կարճ)

17. Դոմինո

Խաղալով  սովորում ենք հաշվել, հավասարեցնել, համեմատել, 

խմբավորել, մտապահել թվանիշերը: Խաղը նախատեսված է  3-5 տարեկան երեխաների համար: Թղթից պատրաստեք այսպիսի քարտեր՝ Մի վանդակում գրեք թիվը, եթե երեխան 3-4 տարեկան է, թիվը նկարեք ձողերի տեսքով: Երկրորդ վանդակում նկարեք որևէ  միրգ /կամ բանջարեղեն/ 0- 6 հատ: Օրինակ՝  մեր դոմինոյի մի քարտը կարող է ունենալ  այսպիսի տեսք՝  Օգտագործելով  0-6 թվերը պատրաստել այդպիսի 28 քարտ  / կարելի է նաև քիչ պատրաստել/: Բաժանել քարտերը երեխաների մեջ: Խաղը  սկսում ենք հերթով:

Առաջին քարտը դնելուց հետո, այն երեխան է շարունակում, ով ունի այդ  քարտի թիվը և դնում է քարտի կողքին: Այստեղ ցույց է տրված խաղի ընթացքը՝ Հաղթում է նա, ում քարտերը առաջինն են վերջանում:

46

Page 48: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

18.Լոտո խաղալով՝ սովորում են հաշվել, համեմատել, խումբ կազմել,  թվանիշերն են մտապահում:  

Երեխայի համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի սովորել թվերը լոտո խաղալով: Այս խաղը կարող են խաղալ 2-5

տարեկան երեխաները: Ինչպես կարելի է խաղալ այս խաղը՝ Պատրաստեք  թղթից 10 շրջան  /կարող եք վերցնել10 հատ  ֆիշկա/  գրեք 1-10 թվերը   շրջանի մի  կողմում,  այնուհետև շրջեք: Խաղը սկսում ենք հերթով, 

Առաջին երեխան շրջում է իր առջև դրված որևէ  շրջան, այնուհետև փնտրում է քարտի վրա համապատասխան նկարը, շրջանը դնում է վրան, հաղթում է նա, ով առաջինը կլրացնի քարտի որևէ  սյունակ: Խաղին կարող ենմասնակցել  երկու կամ ավել երեխաներ:

19. Տների կառուցումը

Նպատակը: Սովորեցնել երեխաներին ցուցադրել առարկան միևնույն երկարության չորս ձողիկներից, համեմատել առարկաները ըստ բարձրության: Վարժեցնել հաշվման մեջ,

47

Page 49: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

քանակական և որակական հաշվման տարբերակման մեջ, կարողանալ պատասխանել « ինչքա՞ն, որն է հաշվման մեջ» հարցերին:Նյութեր: Գունավոր հաշվիչ ձողիկներ՝ 3 սպիտակ, 6կապույտ, 6կարմիր, 4 վարդագույն և 2դեղին քարտ: Նկարագրություն:Ուսուցչուհին երեխաներին առաջադրանք է տալիս՝ «Դրեք սպիտակ խորանարդիկը, խորանարդիկի մոտ՝ աջ մասում, դրեք վարդագուըն ձողիկը: Վերցրեք այնքան սպիտակ խորանարդիկ, որպեսզի նրանք հավասար տեղավորեն վարդագույն ձողիկի մեջ և դրեք դրանք ուղիղ վարդագույն ձողիկի մոտ»:Հետաբար բացատրությունը ուղեկցվում է գրատախտակի վրա նման գույնի ցուցադրական ձողիկների տեղադրմամբ:- Վարդագույն խորանարդիկներից աջ քանի՞ սպիտակ խորանարդիկ կա (2):-Ինչի՞ է հավասար վարդագույն ձողիկը, եթե նրանում տեղավորվում է 2 սպիտակ (2- ի):- Ո՞րն է շատ 1-ը, թե՞ 2-ը :- Մատով ցույց տվեք վարդագույն ձողիկը, իսկ հիմա ցույց տվեք սպիտակ ձողիկը: Մատով ցույց տվեք 1 և 2թիվը:Վերցրեք 2 սպիտակ ձողիկները:- Գտեք այն ձողիկը, որը ավելի մեծ է քան վարդագույն ձողիկը, և ցույց տվեք այն: ի՞նչ գույն է այն (կապույտ):Ինչպե՞ս իմանալ, որ թիվն է այն ցույց տալիս: (պետք է չափել):Լսելով երեխաների պատասխանները, դաստիարակը առաջարկում է ցուցադրել այդ բոլոր ձողիկների վրա:Երեխաները տեղադրում են կապույտ ձողիկի տակ համեմատմսն տարբեր հնարներ (վարդագույն և սպիտակ կամ 3 սպիտակ ձողիկ):Դաստիարակն ասում է.- Վարդագույն ձողիկը ցույց է տալիս թիվ 2- ը, իսկ կապույտը՝ թիվ 3-ը:Սյունյակով դրեք կապույտ ձողիկը վարդագույն ձողիկի մոտ : Ստացվեց սանդուղք: Այնուհետև դաստիարակը ցույց է տալիս թիվ 3-ը, առաջարկում է երեխաներին 3 թիվը դնել ձողիկների տակ, որոնք ցույց են տալիս թիվ 3-ը:

48

Page 50: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

- իսկհիմա դրեք թվերը՝ սպիտակ, վարդագույն և կապույտ ձողիկների տակ:- Անվանեք թվերը հերթականությամբ:- Ո՞ր թիվն է ավելի մեծ՝ 1-ը , թե՞ 2-ը: Որքանով է 2-ը մեծ 1-ից : Որքանով 1-ը փոքր 2-ից :- Որ թիվն է ավելի մեծ 2-ը, թե՞ 3-ը: Ինչքանով է 2-ը փոքր 3-ից : Որքանով է 3-ը մեծ 2-ից :

20. «ԵՐԿԱՐ-ԿԱՐՃ»

Դիդակտիկ  խաղ:  Այս  խաղում  երեխաները  պետք  է  հասկանան  չափի   գաղափարը՝   երկար-կարճ: Խաղի   միջոցով  դաստիարակը   փորձում  է  այն  հասանելի   դարձնել  երեխաներին:   Քանի   որ   այս   տարիքում   դժվար է   պատկերացնել  չափման   միավորները, այդ  նպատակով դաստիարակը  չափման   միավոր   է   համարում  ձեռքաչափը   կամ   ոտնաչափը:  

Նախ   երեխաները  կանգնում  են   գորգի    եզրագծի  երկարությամբ  եւ ոտնաթաթերով  հաշվում  ու   չափում   են   գորգի   երկարությունը:  Հետո   մեկ  ուրիշ  երեխա   նույն   կերպ   հաշվում   է  մեկ   այլ   փոքր    գորգի  երկարություն:   Լսվում   է  դաստիարակի   հարցը՝  «Քանի՞  ոտնաչափ  է   գորգը»:   Երեխաները   պատասխանում   են:   Հետո  լսվում   է   հաջորդ   հարցը՝   ո՞ր  գորգն   էր   ավելի   երկար:Նրանք  պատասխանում   են՝      կարմիր  գորգը  երկար  է,   կանաչ  գորգը  կարճ   է:Հաջորդ  տարբերակում   երեխաները    չափում  են  ձեռքերի  օգնությամբ    դաշնամուրը   եւ  սեղանը:    Հետո   համեմատում   են,  թեորն է երկար   կամ  կարճ:    Խաղը   օգնում  է   երեխաներին   

49

Page 51: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

համեմատելով  յուրացնել   առարկաների   միջեւ   եղած   տարբերությունը՝   երկար- կարճ:  Խաղը  զարգացնումէ  նրանց    ուշադրությունը,  հաշվելու   կարողությունը,   հետաքրքրություն  է    արթնացնում    համեմատել   առարկաները։

Վերջաբան

Ներկայացված ու նյութենր և ֆիլմերը կարծում եմ, որ կարող են շատ օգտակար լինել 2-5 տարեկան երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր և ուսուցողական դարձնելու համար:Այն նպաստում է երեխաների տրամաբանության զարգացմանը, երևակայության և ստեղծագործական մտքի զարգացմանը, ֆիզիկական , շարժողական ճկունության, առողջության ամրապնդմանը, տարածության մեջ կողմնորոշվելու կարողությանը:

50

Page 52: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Ես այդ խաղերից շատերը փորձարկել եմ իմ փորձառության ընթացքում, Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկանների խմբում:Երեխաները ուշադրությամբ, առանց զլանալու և ամենակարևորը` սիրով և հաճույքով խաղում էին այդ խաղերը:Թե ինչպես են խաղում այդ խաղերը, ես նրանցից մի քանիսը ներկայացրել եմ տեսանյութի տեսքով:

Շփվելով նախադպրոցական երեխաների հետ, ես իմ առջև դնրել եմ այսպիսի մանկավարժական խնդիրներ ՝ զարգացնել երեխաների.

հիշողությունը

ուշադրությունը

մտածողությունը

երևակայությունը

քանի, որ առանց այդ հատկանիշների անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:

«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի

51

Page 53: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:

Վ. Ա. Սուխոմլինսկի

52

Page 54: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

Օգտագործված գրականություն

1. В. П. Новикова «Математика в детском саду» 4-5 лет2. В. П. Новикова «Средняя группа» 3. В. П. Новикова, Л. И. Тихонова «Развивающие игры и занятия с палочками Кюизенера» 3-7 лет4. В. П. Новикова «Математика в детском саду» рабочая тетрадь для детей 4-5лет5. Е. В. Соловьева «Моя математика»6. К. В. Шевелев «Занимательная математика» рабочая тетрадь для детей 4-5лет

Օգտագործված կայքեր

1. http://deti.mail.ru/2. http://www.game01.ru/3. http://mocak.am

4. http://olyamandalyan.wordpress.com/

5. http://pochemu4ka.ru/

6. http://345-games.ru/

53

Page 55: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

7. http://www.igrovaia.ru8. http://chudo-udo.com9. http://razvitirebenka.com

54

Page 56: Տեսանյութեր - merimarkosyan.files.wordpress.com€¦  · Web viewAuthor: Gateway Created Date: 05/11/2014 12:55:00 Title: Տեսանյութեր Subject: Վ. Պ. Նովիկովա

55