Շուշան Ալեքսանյան

10
ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ

Transcript of Շուշան Ալեքսանյան

Գիտագործնական հավաքՇրջակա աշխարհն

ու ճամփորդություններ

ը

Շրջակա աշխարհը և ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները սերտ կապ ունեն միմյանց հետ և կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում:

Ճամփորդությունների շնորհիվ սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դառնում է ավելի. . հետաքրքիր . պատկերավոր . շոշափելի

Շրջակա աշխարհը ուսումնասիրելով, ճամփորդելով՝ սովորողները նոր գիտելիքներ են ստանում. . հայրենիքի . բնության . հայկական ավանդույթների պատմության   .շրջակա աշխարհի մասին

Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա՝ ճամբարների տեսքով, որոնք իրականացնելուց առաջ կազմվում է նախագիծը, որտեղ մանրամասն ներկայացված պետք է լինեն մասնակիցները, վայրը, նպատակը, արդյունքը՝ հաշվետու ֆիլմեր, պատումներ, նկարաշարեր և առաջարկություններ` հաջորդ ճամբարային նախագիծը կազմելու համար: 

Շրջակա աշխարհի ուսումնասիրման համար շատ կարևոր է կրթահամալիրում նորամուծություն - տրիաթլոնը: Հեծանվային փոքր արշավներով սովորողների հետ շրջագայում ենք ինչպես կրթահամալիրի մասնա-ճյուղերով, այնպես էլ թաղամասում: Շրջակա աշ-խարհի ուսումնասիրումը դարձնելով ավելի կենդանի և շոշափելի: 

 Բացի առարկայական դասավանդումից ես ղեկավարում եմ նաև 4-րդ դասարանի սովորողների երկարացված օրը, որը հնարավորություն է տալիս շրջակա միջավայրին  վերաբերող հետաքրիքր նախագծեր իրականացնել նաև օրվա երկրորդ կեսին.

Ճամփորդությունները, շրջակա միջավայրի նկատմամբ  խնամքը սովորողների մոտ սերմանում են այնպիսիհատկանիշներ ինչպիսիք են.  . Բնապահպանությունը . Հայրենասիրությունը . Ընկերասիրությունը . Դժվարություններ հաղթահարելու կամք, կարողությունններ 

Սերմնացան

Ճամփորդությունների շնորհիվ սովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող կապն ավելի է  մեծանում, ամրապնդվում, երեխաները սկսում են իրար ավելի լավ ճանաչել, հոգատար են դառնում միմյանց նկատմամբ:Մարդուն ճանաչելու համար պետք է հետը ճանապարհ գնաս: 

Հեղինակ՝ Շուշան Ալեքսանյան