Սևանա լիճ

16
ՍՍՍՍՍ ՍՍՍ

description

Սևանա լիճ. Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով :. - PowerPoint PPT Presentation

Transcript of Սևանա լիճ

Page 1: Սևանա լիճ

Սևանա լիճ

Page 2: Սևանա լիճ

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով:

Page 3: Սևանա լիճ

Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի` բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը:

Page 4: Սևանա լիճ

Աշխարհի` քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ ամենաբարձրադիր լիճն է (առաջինը Աֆրիկայի Տիտիկակա լիճն է):Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։

Page 5: Սևանա լիճ

Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները:

Page 6: Սևանա լիճ

 Ձկնատեսակները

ԼՃՈՒՄ ԷՆԴԵՄԻԿ ՏԵՍԱԿՆԵՐՑ Է ԻՇԽԱՆ ՁՈՒԿՆ ԻՐ ՉՈՐՍ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ`ԳԵՂԱՐՔՈՒՆԻ, ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱԽՏԱԿ, ՁՄԵՌԱՅԻՆ ԲԱԽՏԱԿ, ԲՈՋԱԿ: ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՋԵՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԻՇԽԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԻՍՏ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ: ԱՅՆ ԱՅԺՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է ԵՒ ԳՐԱՆՑՎԱԾ Է ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒ

Page 7: Սևանա լիճ

1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր:

Page 8: Սևանա լիճ

Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 

Page 9: Սևանա լիճ

80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար:

Page 10: Սևանա լիճ

Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Page 11: Սևանա լիճ

ԼԻՃԸ ՎԱՐԱԿՎԵՑ ԿԱՊՏԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐՈՎ, ԽԱԽՏՎԵՑ ՆԱԵՒ ԳԱԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ՝ ՊԱԿԱՍԵՑ ԹԹՎԱԾՆԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԸ ԵՒ ԻՐ ՀԵՐԹԻՆ ԱՆԴՐԱԴԱՁԱՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ Վ

Page 12: Սևանա լիճ

Երկարություն 78 կմԼայնություն 56 կմ Մակերես 1243 կմ2Ծավալ 33.2 կմ3Ամենամեծ խորություն 100 մՄիջին խորություն 30 մԹափանցելիություն4.5 մԱվազանի մակերես 3647 կմ2Սկիզբ առնող գետը Հրազդան գետԹափվող գետերը 28-ն են, որոնցից են` Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ցակար, Ձկնագետ.

Page 13: Սևանա լիճ

Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

Page 14: Սևանա լիճ

Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: 

Page 15: Սևանա լիճ

Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում: Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ: Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում: 

Page 16: Սևանա լիճ

Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ:Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն: Ունի արդյունագործական նշանակություն: ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով: