Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

12
ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ

description

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն. Ընդհանուր բնութագիր. Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ:  - PowerPoint PPT Presentation

Transcript of Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Page 1: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Page 2: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Ընդհանուր բնութագիր

•Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ: 

•Երկրի ռելիեֆը խիստ բազմազան է: Այստեղ են գտնվում Անդերի հյուսիսարևելյան լեռնաճյուղերը՝ Սիեռա դե Պերիխա, Կորդիլիերա Մերիդա (առավելագույն բարձրությունը՝ 5007 մ): 

Page 3: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Կենտրոնում Օրինոկոյի դաշտավայրն է, հարավում՝ Գվիանական սարահարթը: Ընդերքը հարուստ է նավթի և գազի պաշարներով, կան նաև երկաթի, մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի հանքավայրեր: 

Page 4: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

ԿլիմաԿլիման երկրի գրեթե ողջ տարածքում մերձհասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում է Օրինոկոն՝ իր վտակներով. ձախակողմյան վտակները հարթավայրային են, նավարկելի,  աջակողմյանները՝ արագահոս, սահանքավոր, և առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ: Չուրուն վտակի վրա է գտնվում Անխել ջրվեժը (1054 մ, ամենաբարձրն աշխարհում): Տարածքի 53 %-ը ծածկված է մշտադալար անտառներով, Օրինոկոյի դաշտավայրն զբաղեցնում են սավաննաները, որոնք այստեղ կոչվում են լյանոս: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Վենեսուելայի ծոցի շուրջը կան կռզիների նոսրանտառներ: 

Page 5: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Կենդանական աշխարհը հարուստ է. կան կապիկներ, եղջերուներ, մրջնակերներ, զրահակիրներ, կատվառյուծներ, զանազան թռչուններ: Գետերն առատ են ձկներով:

Page 6: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Վենեսուելայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդու ցեղեր: 1498 թ-ին երկրի ափերը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: 1499 թ-ին իսպանացիները, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել են Վենեսուելա (Փոքր Վենետիկ): XVI դարի սկզբին իսպանացի նվաճողները  (կոնկիս-տադորներ) սկսել են երկրի գաղութացումը:

Page 7: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

 1811 թ-ին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում, Վենեսուելան անկախություն նվաճեց (առաջին հանրապետություն), որը սակայն 1812 թ-ին տապալվեց: 1813 թ-ին անկախության պատերազմի ղեկավարներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ ստեղծվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը, որը նույնպես կործանվեց: Վենեսուելան վերջնականապես

անկախություն ձեռք բերեց 1830 թ-ին: 

Page 8: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Երկրի հիմնական բնակիչները վենեսուելացիներն են, բնակվում են նաև վարաու, չիբչա, կարիբ, արավակ հնդկացիական ցեղեր: Շատ են եվրոպացիները: Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակաիբոն, Վալենսիան:

Page 9: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան մետաղաձուլական, քիմիական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկրի հողերի 2 %-ը: Մշակում են կակաո, սրճենի, շաքարեղեգ, բրինձ, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն: 

Page 10: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

ԱվանդույթներՎենեսուելան կաթոլիկ երկիր է, այդ պատճառով էլ ազգային ավանդույթներին հետևելու հիմքում է քրիստոնեական վարքը: Եկեղեցին համարվում է քաղաքական,մշակութային և հոգևոր կյանքի կենտրոն: Որոշ շրջաններում պահպանվել ենհավատքի տեսակներ: Մեծ արժեք է հանդիսանում ընտանիքը: Բնակիչները ազատժամանակը հիմնականում անցկացնում են ընտանիքում՝ երեխաների հետ, ինչովնրանք հպարտանում են: Նրանք նաև հանդիսություններին են ներկայանում ընտանիքով:

Page 11: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Խոհանոց

Ազգային խոհանոցի հիմքն են կազմում ձուկը, միսը, լոբին, բրինձը, կարտոֆիլը,յուրահատուկ բանանները և համեմունքները: Ընդունված է լոշիկի մեջ փաթաթելՄիս, ձուկ, պանիր և բանջարեղեն: Հաճախ լոշիկները ծառայում են որպես հացԿամ նույնիսկ գդալ սոուսի համար: Հայտնի են նաև քաղցր նրբաբլիթները պանրով՝Կաչապան: Ռեստորաններն առաջարկում են խոզի, թռչնի, տավարի մսատեսակների լայն ընտրանի:

Page 12: Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ