Տավուշի մարզի գետը

37
ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ ՏՏՏՏ

Transcript of Տավուշի մարզի գետը

Տավուշի մարզի գետը

Եթե չգիտես Աղստև գետի մասին տեղեկացվիր

Եթե գիտեք Աղստև գետի մասին պատասխանիր հարցերին

Աղստևը Կուր գետի աջակողմյան վտակն է: Այն սկիզբ է առնում Փամբակի Թեժլեռ գագաթի լանջերից: Վերին հոսանքում արագահոս է և ունի մեծ անկում: Իջևան քաղաքից հունը լայնանում է: Աղստևը սնվում է ձնհալքից և անձրևաջրերից: Խորությունը մեծ չէ, սակայն վարաումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր: Աղստևը մայր գետին է միանում Ադրբեջանի մոտ: Ադրբեջանում ասում են Աղստաֆաչայ: Գետի երկարությունը 133կմ է, ավազանը՝ մոտ 2889 քառ.կմ: Խոշոր վտակներն են ձախից՝ Բլդան, Սառնաջուր, Ոսկեպար, իսկ աջից՝ Գետիկ և Աղդան: Գետի միջին և ստորին հոսանքների շրջակայքը հարուստ է անտառներով և բուսականությամբ, սառնորակ և հանքային աղբյուրններով: Վերջիններից են Դիլիջան, Արևհովիտ, Սպիտակ, Հաղարծին և այլն: Աղստևի ջուրը անուշահամ է, ձկնառատ, օգտագործվում է հիմնականում ոռոգման համար: Ամենախոշոր ջրամբարը կառուցված է Ղազախ քաղաքի մոտ: Ժողովրդական ավանդությամբ ուրարտական երկրի տարածքում իշխած ոմն աղա Ստեփանի անունից է առաջացել Աղստև անունը: Աղստևը Տավուշի մարզի միակ գետն է: Այն իջնում է Գուգարքի լեռների կատարներից և հասնում է մինչև Ադրբեջանի սահմանը: Աղստև գետը աղքատ է օգտակար հանծոներից:

Եթե արդեն տեղեկացվեցիր պատասխանիր հարցերին:

1․Որքան է Աղստև գետի երկարությունը։

Ա)121 կմ Բ)133 կմ

Սխալ է

Ճիշտ է

2․Որ լեռներից է Աղստև գետը սկիզբ առնում։

Ա) Փամբակի լեռներից Բ) Բյուրական լեռներից

Ճիշտ է

Սխալ է

3. Որոնք են Աղստևի հայտնի և խոշոր վտակները:

Ա) Դիլիջանը և ԱղդանԲ) Գետիկը և Ոսկեպարը

Ճիշտ է

Սխալ է

4. ՀՀ տարածքում, որ ջրամբարն է կառուցված Աղստև գետի վրա:

Ա) Աղստաֆաչայ Բ) Ջողազի

Սխալ է

Ճիշտ է

5. Աղստևը որ գետի վտակն է:

Ա)ԱրաքսԲ)Կուր

Ճիշտ է

Սխալ է

6. Որ քաղաքի մոտ է գետի հունը լայնանում:

Ա)ԻջևանԲ)Դիլիջան

Ճիշտ է

Սխալ է

7. Աղստևը արաքս գետին որ երկրի տարածքում է միանում:

Ա)ՂազախստանԲ)Ադրբեջան

Ճիշտ է

Սխալ է

8. Որ քաղաքի մոտ է կառուցված Աղստևի ամենախեշոր ջրամբարը:

Ա)ՎրաստանիԲ)Ղազախի

Ճիշտ է

Սխալ է

9. Որ լեռներից է Աղստևը հասնում Ադրբեջանի սահման:

Ա)Գուգարքի լեռներիցԲ)Գեղարքունիքի լեռներից

Սխալ է

Ճիշտ է

10. Աղստևի տարածքը ինչով է հարուստ:

Ա)Բուսականությամբ և հանքային ջրերով Բ)Քարակույտերով և փշերով

Սխալ է

Ճիշտ է Դու լավ պատասխանեցիր իմ

հարցերին: Դե հիմա Տավուշի մարզի բնապահպանական խնդիրներին ծանոթացիր:

Տավուշի մարզի բնապահպանական խնդիրներ

Աղստև գետն այսօր մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների համար ծառայում է որպես աղբավայր:

Մի շարք գյուղական ու քաղաքային համայնքների կոյուղաջրերը առանց մաքրման լցվում են գետը, ու սա աղտոտման միակ պատճառը չէ: Գետի երկայնքով կառուցված են հասարակական մի շարք օբյեկտներ, գետաբերանին կառուցված  բազմաբնակարան շենքերի բնակիչները, մսի պասաժների տերերը իրենց շինարարական աղբը, մորթած անասունների մորթիներն ու  ներքին օրգանները թափում են անմիջապես Աղստևի մեջ:

Աղստև գետի բնապահպանական խնդիրները

Տավուշի նման գեղեցիկ մարզը իր գեղեցիկ քաղաքներով՝ ինչպիսիք են Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը և մյուս այլ քաղաքները վերածվել են մեծ աղբակույտի, քանի որ չկան աղբի վերամշակման կենտրոններ: Նաև մեծ խնդիր է գետերի վրա ջրամբարների սխալ կառուցումը, որի պատճառով մարզերի որոշ տարածքներում սողանքներ են տեղի ունենում: Տավուշի մարզպետը հանդիպում է ունեցել Բնապահպանության նախարարի հետ և առաջ է բերել աղբահանության խնդիրը, նախարարն էլ իր հերթին խոստացել է խնդրին լուծում տալ:

Նյութը պատրաստեց՝ Լիլիթ Մկրտչյանը

Հուսով եմ հետաքրքիր բաներ իմացար

Վերջ