Եղիշե չարենցի տուն-թանգարան
-
Upload
milenamarkosyan -
Category
Art & Photos
-
view
22 -
download
4
Transcript of Եղիշե չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` Երևանում 1935-1937 թվականներին ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին:
1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:
Չարենցի տուն-թանգարանում հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվն անցնում է 15000-ից։ Բանաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ Չարենցի տուն-թանգարանի ցուցասրահներից Չարենցի տուն-թանգարանը մշտական գործող հուշասրահ է բացել նաև Չարենցավան քաղաքում։
Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։
Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։