Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

30
Արթուր Պապյան www.ditord.com | www.twitter.com/ditord | www.facebook.com/ditord ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԿՍՆԱԿ ՖՈՏՈ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԿՍՆԱԿ ՖՈՏՈ - - ԼՐԱԳՐՈՂԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Transcript of Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Page 1: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Արթուր Պապյան www.ditord.com | www.twitter.com/ditord | www.facebook.com/ditord

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԿՍՆԱԿ ՖՈՏՈԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԿՍՆԱԿ ՖՈՏՈ--ԼՐԱԳՐՈՂԻՆԼՐԱԳՐՈՂԻՆ

Page 2: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Բնական գծերի միջոցով

հնարավոր է ստանալ ուղղության զգացողություն։

Գծերի ուղղությունը եւ փոխադարձ դիրքը կարող է որոշակի զգացմունքներ հաղորդել։

Page 3: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Ուղղահայաց գծերը ուժի

ու աճի զգացողություն են հաղորդում։

Page 4: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Ուղիղ գծերը

խաղաղության եւ ներդաշնակության զգացողություն են հաղորդում։

Page 5: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Թեքված կամ «շեղ»

գծերը ակնարկում են շարժում, գործողություն, փոփոխություն։

Page 6: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Շեղ գծերն օգնում են

աչքը ուղղորդել նկարի միջով։

Page 7: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Կոր կամ Տ-աձեւ գծերը

հաղորդում են խաղաղության եւ հանդարտության զգացողություն, էլեգանտություն, երբեմն՝ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն։

Page 8: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Զուգամիտող գծերը

հաղորդում են խորություն, ծավալի եւ տարածության զգացողություն են տալիս։ Երբ, օրինակ, նկարում ճանապարհի եզրերը կորում են հեռվում, դա նկարին խորություն եւ եռաչափություն է հաղորդում։

Page 9: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Զուգամիտող գծերը

հաղորդում են խորություն, ծավալի եւ տարածության զգացողություն են տալիս։ Երբ, օրինակ, նկարում ճանապարհի եզրերը կորում են հեռվում, դա նկարին խորություն եւ եռաչափություն է հաղորդում։

Page 10: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գծերի օգտագործումը Կրկնվող էլեմենտները

ռիթմիկայի զգացողություն են տալիս։ Իսկ երբեմն, երբ այդ ռիթմը խախտվում է, նկարն ավելի հետաքրքիր է դառնում։

Page 11: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Եռամասնությունների օրենքը Եռամասնությունների օրենքը Ձեզ կօգնի

ավելի հետաքրքիր կոմպոզիցիաներ ստանալ։

Պատկերացրեք երկու ուղղահայաց եւ երկու հորիզոնական գծեր, որոնք հավասար մասերի են բաժանում նկարը եւ կոմպոզիցիայի հետաքրքիր օբյեկտները տեղադրեք դրանց հատման կետերում։

Ձեր հորիզոնը վերեւի կամ ներքեւի գծերին տեղադրելով կարող եք ուժեղացնել գետնի կամ երկնքի կարեւորությունը։

Page 12: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Եռամասնությունների օրենքը Պատկերացրեք երկու

ուղղահայաց եւ երկու հորիզոնական գծեր, որոնք հավասար մասերի են բաժանում նկարը եւ կոմպոզիցիայի հետաքրքիր օբյեկտները տեղադրեք դրանց հատման կետերում։

Page 13: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Եռամասնությունների օրենքը Եռամասնությունների օրենքը Ձեզ կօգնի

ավելի հետաքրքիր կոմպոզիցիաներ ստանալ։

Պատկերացրեք երկու ուղղահայաց եւ երկու հորիզոնական գծեր, որոնք հավասար մասերի են բաժանում նկարը եւ կոմպոզիցիայի հետաքրքիր օբյեկտները տեղադրեք դրանց հատման կետերում։

Ձեր հորիզոնը վերեւի կամ ներքեւի գծերին տեղադրելով կարող եք ուժեղացնել գետնի կամ երկնքի կարեւորությունը։

Page 14: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Ֆոկուս Մարդու աչքը

գրավվում է դեպի նկարի այն էլեմենտները, որոնք ֆոկուսի են բերված եւ դա կազդի Ձեր նկարի ընկալման վրա։

Page 15: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Ֆոկուս Ավտոֆոկուսը կենտրոնանում է այն

օբյեկտների վրա, որոնք ձեր կադրի կենտրոնում են։ Օգտագործեք նախա-ֆոկուսը, որպեսզի կարողանաք կառավարել նկարի ֆոկուսը ձեր ուզած կերպով։ (Սա սովորաբար արվում է կիսատ սեղմելով նկարի կոճակը եւ սպասելով որ կամերան ֆոկուսի գա, հետո դանդաղ տեղաշարժելով կամերան ձեր ուզած կադրը ստանալու համար)

Օգտագործեք զումի հնարավորությունը՝ նկարից անպետք էլեմենտները դուրս թողնելու եւ ֆոկուսի մեջ գտնվող առարկան ընդգծելու համար։

Page 16: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Լույս Եթե լույսը ընկնում է Ձեր

լուսանկարի առարկայի հետեւի կողմից կամ մեջքից, որոշ մանրամասներ կարող են ստվերի մեջ մնալ եւ չերեւալ։

Իհարկե, այսպիսով կարելի է երբեմն հետաքրքիր էֆֆեկտներ ստանալ։

Երբ լույսը ընկնում է կողքից, սովորաբար ստվերները ավելի արտահայտիչ են լինում եւ առարկաների ուրվագիծը ավելի հետաքրքիր է ստացվում։

Page 17: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Ֆլեշ Ֆլեշ օգտագործելիս աշխատեք այն

հավասարակշռել լույսի այլ աղբյուրների հետ՝ ավելի լավ արդյունքներ ստանալու համար։

Ֆլեշով մարդկանց դեմքը լուսանկարելիս օգտագործեք ձեր ապարատի red-eye էֆեկտի նվազեցման հնարավորությունները, աշխատեք այնպես անել, որ լուսանկարվող մարդու դեմքին լույսի այլ աղբյուրներից նույնպես լուսավորություն ընկնի։

Ֆլեշը ուղղակիորեն դեպի լուսանկարվող օբյեկտն ուղղելը կարող է կոպիտ լույսի տպավորություն ստեղծել։ Աշխատեք ֆլեշն ուղղել դեպի անդրադարձող առարկաները, օրինակ՝ սեղանի մակերեսը, առաստաղը՝ որպեսզի ավելի փափուկ եւ բնական լույս ստացվի։.

Page 18: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Օրվա ժամը Արեւածագի կամ մայրամուտի

լուսավորությունը, երբ այն շեղ կամ մի կողմից է ընկնում օբյեկտների վրա, հոյակապ հնարավորություն է տալիս ընդգծել եւ ֆակտուրա հաղորդել առարկաներին։

Գիշերային եւ վաղ առավոտյան լուսանկարների դեպում լավ կլինի, եթե դնեք փակոցափեղկի փակման ավելի ցածր արագություն։ Իհարկե, այստեղ ռիսկ է առաջանում, որ լուսանկարը լղոզված դուրս կգա, դրա համար մտածեք կամերան ֆիքսած դիրքում պահելու մասին, գուցե արժե եռոտնյակ օգտագործել։

Երբեմն այս լուսավորության պայմաններում շատ հաջող են ստացվում ուղղակի արեւին ուղղված լուսանկարները։

Page 19: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Գույն Կարմիր գույնի առատությունը ձեր

լուսանկարին ավելի ջերմ զգացողություններ կհաղորդի, քան կապույտը եւ կանաչը։

Գույնը ազդում է նկարի մեր ընկալման վրա, այնպես որ աշխատեք ստեղծագործաբար մոտենալ գույներին ձեր նկարում։

Աշխատեք հակադիր գույներ պարունակող կադրեր օգտագործել ձեր նկարում։ Օրինակ կարմիրի եւ կանաչի հակադրությունը, կամ դեղինի եւ մանուշակագույնի հակադրությունը լարվածություն եւ դրամատիկ էֆեկտ է տալիս նկարին։

Նույն գույնի տարբեր երանգների եւ ստվերների համադրությունը մի նկարում ներդաշնակության զգացողություն է առաջացնում։

Page 20: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Զգացմունքներ Գույներն ազդում են նկարի

ընկալման վրա։ Կարմիրը՝ ամենագրավիչն է, բայց այն պետք է չափավոր օգտագործել։ Դեղինը ասոցիացվում է երջանկոթյան հետ, նարնջագույնը՝ թախիծ է առաջացնում, կանաչն ու կապույտը հանգստություն են բերում։

Page 21: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Սեւուսպիտակ Սեւ ու սպիտակ նկարները կարող են շատ

ազդեցիկ լինել։ Բացի այդ, եթե նկարը տպագրվելու է, կամ բազմացվելու է լուսապատճենման միջոցով, այն կկորցնի իր գույնը։

Սեւ ու սպիտակ լուսանկարների դեպքում առավել կարեւորվում են նկարի կոմպոզիցիան եւ լուսավորումը։

Փորձեք փոփոխել կոնտրաստը՝ սեւի հարաբերակցությունը սպիտակին, նկարին ավելի մեծ հագեցվածություն տալու համար։

Page 22: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Տեսարան Աշխատեք, որպեսզի նկարի մեջ երեւացող

հորիզոնական գծերը ուղիղ լինեն, այլապես նկարը ծռվածության տպավորություն կթողնի։

Հիշեք եռամասնությունների օրենքի մասին։ Նկարի առավել հետաքրքիր բաղադրիչները կենտրոնից հեռու պահեք։

Մի փորձեք ամենն ինչ կանգնած դիրքից նկարել։ Փոփոխեք կամերայի ուղղությունը՝ փորձելով հետաքրքիր տեսանկյուններ ստանալ։.

Խուսափեք նկարում դատարկ տարածություններ թողնելուց։

Page 23: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Երիզավորում Օգտագործեք բնական միջավայրը,

ձեր նկարի հիմնական թիրախը հանդիսացող օբյեկտի շրջապատը՝ երիզավորելու եւ նկարի հիմնական օբյեկտը ավելի ընդգծելու համար։

Զումի միջոցով մոտեցեք ձեր օբյեկտին։ Դա մերձության զգացողություն կառաջացնի։ Նկարից հանեք երկինքը, արեւը եւ այլ նմանատիպ էլեմենտները, որոնք բաց տարածության զգացություն են տալիս

Page 24: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Հեռանկար Հեռանկարի զգացություն ստեծեք՝

օգտագործելով աչքը գրավող գծերը։

Բարձր շենքերը նկարում հետ շրջվածության տպավորություն են ստեղծում։ Փորձեք առաջին պլանում որեւէ առարկա դնել՝ այդ զգացողությունը բալանսի բերելու համար։

Լայ–անկյան ոսպնյակի օգտագործումը մեծացնում է հեռանկարի զգացողությունը։

Page 25: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Առաջին պլան Առաջին պլանը կամերային

ամենամոտ ընկած տարածքն է։ Լուսանկարի առաջին պլանում

հայտնված առարկան սովորաբար աչքը ուղղորդում է նկարի վրայով։

Առաջին պլանում առարկաներ ավելացրեք, որպեսզի նկարում հեռանկարի զգացողություն առաջանա, ինչպես այս նկարում։

Page 26: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Համամասնություններ Առավել գեղեցիկ կոմպոզիցիաներ ստանալու

համար փորձեք ձեր կադրում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները տեղաբաշխել նկարի կողային մասերում։

Փորձեք ձեր հորիզոնը տեղաբաշխել կադրի վերեւում կամ ներքեւում՝ համապատասխանաբար ընդգծելով երկնքի կամ գետնի նշանակությունը։.

Ինչպես տեսնում եք այս կադրում մեծ տեղ է գրավում երկինքը։ Երկնքի եւ տարածականության զգացմունքը ավելի ընդգծելու նպատակով ժայռերը տեղաբաշվել են կադրի մի կողմում։

Page 27: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Մարդկանց լուսանկարները Ամպամած օրերին ստացվող լուսավորությունը

առավել հարմար է մարդկանց լուսանկարելու համար, քանի որ այս լուսավորության պայմաններում մարդու մաշկը առավել բնական է երեւում լուսանկարում։

Կողային կամ «խաչաձեւ» լուսավորության տակ առավել հետաքրքիր լուսանկարներ են ստացվում՝ մարդու դեմքը ձեւ եւ խորություն է ստանում ստվերների խաղի շնորհիվ։

Կոնկրետ այս նկարում՝ արեւի թույլ լուսավորությունը կողքից ընդգծում է աղջկա դիմագծերը, իսկ զում–ին արված վիճակն էլ ֆոկուսի է բերում դեմքը՝ հետեւի պլանի անհետաքրքիր առարկաներըը կադրից դուրս գցելով։

Page 28: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Դիմանկարներ Ուշադրություն դարձրեք մարդու

դիրքին ձեր նկարում։ Եթե նկարում մարդը

ամբողջությամբ չի երեւալու, աշխատեք մարմինը կտրել բնական հատման կետերից՝ գոտկատեղից, ծնկներից եւ այլն։

Աշխատեք ավելի շատ ազատ տարածություն թողնել մարդու հայացքի ուղղությամբ։

Page 29: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Որսա պահը Շատ նկարներ նկարեք՝ գուցե

տասնյակ նկարներից միայն մեկը ձեր ուզածը կլինի։

Նկարելիս փոփոխեք ձեր դիրքը, նկարահանեք տարբեր անկյուններից

Այս նկարում ոսկե արծիվը իր թեւը դրել է այս ծերունու գլխին ընդամենը երկու վայրկյանով։ Լուսանկարիչը տասնյակ կադրեր է արել՝ հուսալով որսալ հենց այս պահը, ինչը հաջողությամբ ստացվել է։

Page 30: Խորհուրդներ սկսնակ ֆոտոլրագրողներին

Որսա պահը Պահը որսալիս հաշվի առեք, որ

լուսանկարչական կամերային որոշակի ժամանակ է հարկավոր կադրը ֆիքսելու համար։

Փորձեք կիսասեղմած պահել լուսանկարման կոճակը եւ ֆոկուսի բերել պատկերը՝ այդպիսով նվազեցնելով լուսանկարման համար անհրաժեշտ ժամանակը։

Այս լուսանկարն անելու համար լուսանկարիչը կոճակը սեղմել է մինչեւ փոքրիկ աղջիկը կհասներ կադրի կենտրոնին։ Այդպիսով կադրը ֆիքսել է հենց այն պահը, երբ նա հասել է կենտրոնին։