Պարույր Սևակ

10
Պարույր Սևակ

Transcript of Պարույր Սևակ

Page 1: Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Page 2: Պարույր Սևակ

Պարույր Սևակը (բուն ազգանունը՝ Ղազարյան)ծնվել է 1924 թ. հունվարի 24-

ին Արարատի մարզիայժմ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի)գյուղում: Մանկությունից՝ տասնմեկ տարեկանիցսկսած՝ տեղի դպրոցում սովորելիս էլ գրել է՝ իրիսկ բնութագրմամբ՝ «օրացուցային»բանաստեղծություններ (Հունվարի 1, Մարտի 8,Մայիսի 1, Նոյեմբերի 7 և այլն)՝ առանց նախապեսորևէ իմաստ դնելու նրանց մեջ, անգամ դեռ 7-8-

րդդասարանների աշակերտ՝ ծրագրել էր ողջ հայոց պատմությունը«Երկիր Նաիրի» խորագրով շարադրել չափածո: Մայրը մտահոգվածէր, որ իր՝ առողջության համար վտանգավորության չափ շատկարդացող տղան դառնա գոնե «էն «Գիքորը» գրողի», այսինքն՝ Հովհ.Թումանյանի պես մարդ: Իսկ սա արդեն կողմնորոշում էր դեպի լուրջգրականություն,

և Պարույրը սկզբից էլ վստահ էր իր գրականապագա հաջողությանը: Գյուղում չկային սովորելու նվազագույնպայմաններ. առաջին անգամ 10-

րդ դասարանում էր հաջողվելհայթայթել բրեզենտե կոշիկ:

«Ախար ես միջնակարգն ավարտեցի՝այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան: -

Մորս հացիտախտակն էր իմ սեղանը, պառկում էի բերանքսիվար և հացիտախտակի վրա արտագրում կամ շարադրում» (Էդ. Մեհրաբյան,Պարույր Սևակ,

«Պարբերական», Երևան, 1990, էջ 75), -

հետագայումխոստովանում է բանաստեղծը: Բայց սրա դիմաց կարընթերցանության չմարող ծարավ. ոտքով գյուղից գյուղ ընկած՝ գիրքէր փնտրում, կարդում էր անկանոն, ինչպատահի:

Page 3: Պարույր Սևակ

Կեղծանուններ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իրառաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրիխմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էրկեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ ՌուբենՍևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվողբանաստեղծ, հնազանդվում է խմբագրիբարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետևայդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրակապակցությամբ իր գոհության մասին հարցինպատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ39)։Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններքննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներիցմեկը՝ Իմ գյուղը, տպագրել է ՇավարշՀովհաննիսյան կեղծանվամբ։

Page 4: Պարույր Սևակ

Մեծերը Սևակի մասին

Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային միաղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերումժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել..._Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցովերգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չիծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ_Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: __Սեվակթանկ է հային համար:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆՆա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից:

Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից,

բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ,

դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույնբանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեցմիանգամից...

____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույննէր վաստակի ու հանճարի առումով:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Page 5: Պարույր Սևակ

_Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի,

Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էրնա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյանմեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ուհայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում`

Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆՊարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգուպահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծհայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իրհույզերի լարը կգտնի:

____...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր,

վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտետարածդ ի՛նչ էր...

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆՊարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափդադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգաանպայման։

ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ

Page 6: Պարույր Սևակ

Բանաստեղծություններ

1. Մոր ձեռքերը2. Անքնություն3. Մարդ էլ կա, մարդ էլ4. Քիչ ենք, բայց հայ ենք5. Ծերանում ենք6. Անկեղծ ասած7. Գովերգում եմ8. Երջանկության դափնեկիրը9. Ապրել10.Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում

կյանքում11.Դու12.Քո պատճառով13.Եկ հպարտ մնանք14.Մեղանչել - Զղջում եմ

Page 7: Պարույր Սևակ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`

Ի՜նչ նազանքով ,

Երազանքո՜վ՜:Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,Նրա արդար կաթով սնվել:Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերըԾով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ,Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը`

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը` ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած...

Քար են շրջել, սար ենշարժել այս ձեռքերը...

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչերչարժեն այս ձեռքերը`

Նուրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենքհամբուրենք որդիաբարՄեզ աշխարհում ծնաց,

սնած,

Մեզ աշխարհում շահած,

պահած,

Մեզնից երբեքչկշտացած,

Փոշի սրբող, լվացքանող,

Անվերջ դատող, անվերջբանողա'յս ձեռքերը`

Տհող որ ճաքած ուկոշտացած,

Բայց մեզ համարմետաքսի պեսխա՜ս ձեռքերը...

Մոր ձեռքերը

Page 8: Պարույր Սևակ

Քունս չի տանում,

Դու ել մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Որ ՀայաստանումՀիմա գարունըԲացվել է արդեն.

Թողած հին հունը`

Գետերը հորդել,Պղտոր ու խելառԴես-դեն են խփվում:

Կանաչից հարբած`

Գառներ ու հորթերԼեռնալանջերինԽայտում են, ծփում:

Մոշու թփեր ենՉորս բոլոր աճել:Մի մոլոր գառնուկՊճեղն է դաջելՈլոր կածանիԿիսաթաց հողին:

Խախալի վրաՄի բուռ հին կաղինՏվել է իրենԼու՜ռ արևկողին:

Կոճղը դարձրածԻր համար սեղան`

Պսակ ե գործումՄի պուճուր տղաՈւ գցում վզինԻր ծիրան եզի:

Իսկ մա՜յրը տղի …

Պառավն անտեղի,

Զու՜ր է տեղ գցելՔնելու համար.

Նա, ինձ պես, գուցեՉի քնել հիմա,

Նա՜, որին դեմքովԵս շա՜տ եմ նման …

… Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անումԵս ի՞նչ եմ անումՈ՛չ Հայաստանում …

Page 9: Պարույր Սևակ

Լավագույն ժպիտ ասվածը ,

անշուշտ,

Փակ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների`

Բաց աչքերովը:

Լավագույն երգըԲաց պատուհանից – հեռվից լսածնէ:

Լավագույն խոսքըԼռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,

Որ չի կամանեում հսկակայսրություն:

Լավագույն հավատն այն է, որերբեքՉի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,

Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը`

Վատ խաղացվածը:

Լավագույն սերը `

Կիսա~տ թողածը:

Լավագույն տանջված ուտառապածըՎարդն է:

Լավագույն կապիկնաշխարհումՄարդն է երևի:

Լավագույն մարդն էլՆերեցեք... ես եմ...

Լավագույնը

Page 10: Պարույր Սևակ

Դու - երկու տառ, դու, հասարակ մի դերանուն:

ԵՎ ընդամենն քո այդ երկու հատիկ տառով՝Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում:

Դու՝ երկու տառ և ես հանկարծԵրջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանումՈՒ թերանում եմ կատարելՀրամանը տառապանքի:

Դու՝ երկու տառ, և ես, անգին,

Ինձանից ինքս վերանում,

Փոշիացած հերոսնեիՈՒ ծնվելիք հանճարներիԴասակին եմ ընկերանում:

Դու՝ երկու տառ ու երբ հանկարծԹողնում ես ինձ ու հեռանում,

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփս թափում, անտերանւմ

ՈՒ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունիմեջ,Ձեղունի մեջՈՒ գերանում:

Դու՝ երկու տառ,

Դու՝ հասարակՄի դերանուն...

Դու