Unit.1%2c+Drept%2c+an+i%2c+Sem.+i Unit.1%2c+Drept%2c+an+i%2c+Sem.+i
բջջի կառուցվածքը%2c
-
Upload
eva-berberyan -
Category
Education
-
view
181 -
download
3
Transcript of բջջի կառուցվածքը%2c
Բջջի կառուցվածքը, Բջջի քիմիական բաղադրությունը, Բջջի անօրգանական միացությունները,Բջջի օրգանական միացությունները
Բջջի կառուցվածքը
Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:
Բջջի կառուցվածքը
Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:
Բջջի կառուցվածքը
2. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:
Բջջի քիմիական բաղադրությունը
Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:
Բջջի անօրգանական միացություններըՋուրը և աղերը անօրգանական
միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: