ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf ·...

50

Transcript of ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf ·...

Page 1: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր
Page 2: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 22019

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Վովա Արզումանյան - կազմող և գլխավոր խմբագիր Վիկտորիա Պետրոսյան - սրբագրիչ

Հրատարակչության տնօրեն՝ Արմինե ՔոչարյանՀրատ. խմբագիր՝ Արմեն Ավանեսյան

ISSN 2579-2849Չափսը՝ 70x100 1/16

Ծավալը՝ 3 տպ. մամուլՀանդեսի խմբագրություն`

Հեռ.` +37497355654 Էլ.հասցե` [email protected]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ

2019

ք. Երևան, Շիրազի 24/48հեռ. 099-37-31-30

Հիմնադիրներ

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

1.Բովանդակություն ___________________ 22.Խմբագրական _____________________ 33.Նանար Պողոսյան _________________ 54.Ժաննա Բեգլարյան ________________ 75.Զարինե Սառաջյան ________________ 96.Սերգեյ Սաֆարյան _________________ 127.Անի Առաքելյան ___________________ 138.Սոֆյա Սարգսյան __________________ 149.Աստղիկ Բաբայան _________________ 1510.Բորիկ Բաղդասարյան _____________ 1611.Դիանա Մարտիրոսյան _____________ 1812.Լուսինե Էլյազյան _________________ 2013.Հերմինե Հովհաննիսյան ___________ 2314.Վովա Արզումանյան _______________ 2515.Օվսաննա Մալխասյան _____________ 2716.Անուշ Համբարձումյան _____________ 2917.Վիկտորյա Պետրոսյան _____________ 3118.Աիդա Պողոսյան ___________________ 3319.Գոհար Մարգարյան ________________ 34

20.Անահիտ Դանիելյան _______________ 3721.Հասմիկ Ղահրամանյան ____________ 3822.Տալիթա __________________________ 4123.Արևիկ Թերզյան __________________ 4224.Մարինե Իսրայելյան _______________ 4425.Կարմեն Արզումանյան _____________ 4626.Մարատ Սիրունյան _________________ 47

Page 3: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սի րե լի՛ ըն թեր ցա սեր բա րե կամ

Ձեզ ենք ներ կա յաց նում «Գ րա կան Ար ցախ» պար բե րա կա նի 2-րդ հա մա րը՝ նոր և

բո վան դա կա լից ստեղ ծա գոր ծութ յուն նե րով: Այս հա մա րում տեղ են գտել 24 ստեղ ծա-

գոր ծող նե րի ստեղ ծա գոր ծութ յուն ներ:

Ս տեղ ծա գոր ծութ յուն նե րի հիմ ա կան թե ման սերն է, հայ րե նի քը, կա րե լի է ա սել՝

աշ խար հը:

Բո լոր ստեղ ծա գոր ծութ յուն նե րի մեջ ա ռանձ նա կի ե րանգ կա: Հե ղի նակ նե րի

մտա վոր աշ խար հի մա սին կա րող ենք պատ կե րա ցում կազ մել ըն թեր ցե լով նրանց

յու րա տիպ և չկրկն վող ստեղ ծա գոր ծութ յուն նե րը: Ըն թեր ցե լիս եր բեմ ու րա խա նում

ես, եր բեմ էլ տխրում ու մտո րում:

Մեր հա վա տա րիմ ըն թեր ցող, բա վա կա նին ու րա խա լի է այն փաս տը, որ «Գ րա-

կան Ար ցախ» հան դե սը ար դեն իսկ դար ձել է ա զատ հար թակ աշ խար հի տար բեր մա-

սե րում բնակ վող հայ ստեղ ծա գոր ծող նե րի հա մար: Սույն հան դե սի է ջե րում տպագր-

վել են Ար ցա խում, Հա յաս տա նում և Սփ յուռ քում ապ րող տա ղան դա շատ ստեղ ծա-

գոր ծող նե րի ստեղ ծա գոր ծութ յուն նե րը: Վա յե լե՛ք «Գ րա կան Ար ցախ»-ի այս հա մա րը:

Խմ բագ րա կազմ

Page 4: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

3

ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՈԳԻՍ ՔՈ ԱՆՈՒՆՆ ՈՒՆԻ

Իմ սրտի կանչը քո ձայնը ունի,

Իմ ժպիտներին դաջված է սերդ,

Առանց քեզ կյանքս իմաստ էլ չունի,

Սպասում եմ, որ բացես թևերդ:

Ու՞ր հասնեմ, ասա՛, որ քեզ հանդիպեմ,

Որ նվաղելով նետվեմ քո գիրկը,

Իմ համբույրներով քեզ կյանք պարգևեմ

Եվ իրար ձուլեմ իմ ու քո սիրտը:

Page 5: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

4

ԱՐԵՎ ՏՈՒՐ ԿՅԱՆՔԻՍ

Արև տուր կյանքիս, որ դառնամ արև,

Լուսին տուր կյանքիս, որ դառնամ Լուսին,

Շու՜նչ տուր իմ երգին, որ գովքդ երգեմ,

Հու՜յս տուր իմ սրտին՝ ձուլվեմ քո սրտին:

Ջուր տուր իմ հոգուն՝ ծարավ չմամ,

Ժպիտ պարգևիր՝ ժպտամ, մանկանամ,

Լույս տուր աչքերիս՝ դեպի քեզ հառնեմ,

Սեր տուր իմ սրտին, որ թևեր առնեմ:

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Քո կարծիքը վեր է դասվում մեր սեփական կարծիքից,

Քո խոսքերը լուռ լսում է մարդկությունը աշխարհի,

Բայց ինչքան էլ լուռ, ցավածին տառապենք,

Գեթ մի անգամ դարման չես տա մեր խորացած վերքերին…

Դու կլսես քո իսկ ստեղծած հավատքին

Ու կշրջես հավատամքը մարդու հոգու կանչերի…

Բայց որքան էլ դու շրջանցես էությունը մարդկային,

Իսկությունը մեկն է միայն, կարծիքները՝ բազմակի…

© Նանար Պողոսյան

Page 6: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

5

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ

***Անզորության հորձանուտում

խարխլվում է

մանկության տունը:

Տխուր մարդու

ժամանակներ չեն,

բոլոր հնարավոր ելքերը

փակուղի են տանում:

Հայրս պատից թափվող քարերը

համարակալում է ճշգրտորեն,

ինչպես իր մացյալ օրերը:

Կորուստները

քարացնում են հոգին,

կասկածի տակ դնում

ապրելու օրենքը:

Տատրակների անհնար

թռիչքներում

կուտակված տխրությունը

ջերմություն է արձակում

հավիտենականության ասքը

բորբոքելու համար:

…Ես եկել-կանգնել եմ

կաղնե դարպասի առաջ,

համարձակությունս

չի հերիքում այն բացելու:

Page 7: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

6

***Սա ձայնն է Արդարի, որ բնավորվել է շրթունքներիս:Ու գարուն է քանդակում,որ երամերս վերադառնան օտար տարածքներից:Ու հանգրվանեն թևերիս տակ:Ծաղկած ծիրանենիների հրավերներից շնչավորվեն տատրակներս:Օդը լցնեն բազմաձայն երգերով:Գետերը երկրիս ոտքերիս փաթաթվեն՝հավերժության կակաչը շրթունքներին:Ծովի կարոտը Կեցության միակ ձևը դառնա,տարածքում հորինվող բոլոր տողերը քայլերգի ղողանջ ունենան:Ամենքս հիշենք, որ մինչև Լեռան կատարը կես օրվա ճանապարհ է մացել:

© Ժաննա Բեգլարյան

Page 8: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

7

ԶԱՐԻՆԵ ՍԱՌԱՋՅԱՆ

ԶԱՐԻՆԵ ՍԱՌԱՋՅԱՆ

***Ճամփաներ անսկիզբ ու անվերջ, լեռներից գահավիժող,

Անտառների միջով ոլորապտույտ, ինչպիսին որ ուզես,

Ճիշտ իր երկրի ճակատագրի նման, դժվար, բայց միշտ հանգրվանին հասցնող,

Ամեն քայլափոխի` մի հուշարձան դարձած քարեղեն որդի,

Որի արյունը մի օր խառնվել է այդ հողին:

Ամեն քայլափոխի մի մարդկային պատմություն,

Այստեղ անգամ ծառերը պատմություն ունեն,

Որ կարող են խոսել անվերջ, իսկ դու չես զսպի արցունքներդ`

լսելով ասքը անկախության

մի երկրի, որը հայինն է և որն այնքան նման է հենց իրեն` հային` ինձ,

Երկուսս էլ փոքր, բայց սիրտն անհատակ մեծ` սիրո և ներումի համար:

Երկիրս, պատմությունդ` անսկիզբ ու անվերջ, ինչպես ճամփաներդ,

Արցախս, մայրս, հայաստանոտ ու միշտ հայոտ, անսկիզբ ու անվերջ,

Որդիներդ կհասցնեն քեզ քո և իմ երազած հանգրվանին,

Ու աշխարհը մի օր կգոռա, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ,

ՑԱԾ ԴՐԵՔ ԲՈԼՈՐ ԶԵՆՔԵՐԸ…

Page 9: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

8

***Կինը սևաներկը քսեց կոպերին,

Կարմիրը՝ շուրթերին,

Հագավ երջանկության դիմակը

Եվ դուրս եկավ իրական գույներ գտնելու՝

ՍԻՐՈ և ԲԱՐՈւԹՅԱՆ գույնը

Փնտրեց ամենախելոք գիտնականների մեջ,

Չգտավ,

Փնտրեց ամենաբարձր աստիճան ունեցող այրերի մեջ,

Չգտավ,

Կինն ընկավ ցնորվածների մեջ

Ու սկսեց աղբամանները քրքրել,

Որովհետև մարդիկ այդ գույները վաղուց նետել են անպետք իրերի մեջ...

Կինը հասկացավ վերջապես, թե ինչու են դիմակների մեծ մասը ժպիտե,

Թե ինչու են երջանկության դիմակակիրներն իրականում

Ծաղրածուների հետ ընդհանուր գույներ ունենում,

Կինը որոշեց չվերադառնալ տուն

Մինչև մարդկանց մեջ չգտնի սիրո և բարության գույնը

Եվ չդառնա այդ գույնի տարածողը,

Որպեսզի

Երջանկությունը՝ որպես դիմակ, դադարի ապրել,

Որպեսզի կինը այլևս շրթներկով ժպիտներ չնկարի

Որպեսզի աչքերի փայլը թախիծի սևից չլինի

Կինը դեռ ցնորված երկար կշրջի փողոցներում

Մի բուռ սեր

Մի բուռ բարություն

Մի բուռ անկեղծություն մուրալով...

© Զարինե Սառաջյան

Page 10: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

9

ՆԵՄՐՈՒԹ

ՆԵՄՐՈՒԹ (Սերգեյ Սաֆարյան)

***Չէ՛... Սա ամենևին էլ ճակատագրի թելադրանք չէր, Ոչ ոք քեզ չի ստիպել պատերազմ հայտարարել զույգ-զույգ տասնյակ աչքերի: Սերը, իհարկե, պատերազմեր շատ է սիրում, բայց քո պարագայում այն արդեն թատերաբեմի է վերածվում. բոլորս մեկի համար սկզբունքը սիրո հետ կապ չունի, կա՛նգ առ և նայի՛ր ետ... Վերջապես, միշտ չէ, որ Ռուբիկոնն անցնելով, Կեսար ես հռչակվում: Սերը խաղաքարտերի կանոններով է շարժվում, այնտեղ հստակ կանոններ չկան. պարզապես լավ խաղացող է պետք, ազնիվ խաղացող: Սիրո աչքերն ավելի հզոր են, քան` մերը. մենք տեսնում ենք այն, ինչը տեսնում են բոլորը, բայց նրանք… նրանք տեսնում ու զգում են ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը դեռ պիտի լինի:

Page 11: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

10

Հիմա հեռվից նայում եմ քեզ ու խղճում, հազար սիրող ունես, բայց քեզ փաթաթված սերը մի տեսակ կնճռոտ ու ինքնամփոփ է: Ընտրության համար տեսականիդ մեծ է, ընտրելու կարողությունդ զրո... Թեև սերը թվերի չեն վերածում: Սերն իր տեսակով բազմազանություն չի սիրում: Բազմազանությունը գրեթե կրնողություն է, իսկ կրկնված սերը հաճախ է հանդերձանքը փոխում:Չէ՛... Սա ամենևին էլ ճակատագրի թելադրանք չէր. ճակատագիր ասվածը վաղուց հոգնել է քեզ ճանապարհ բացելուց...

ՉՎԱՃԱՌՎԱԾ ՏՈՄՍԸ, ԻՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՏՈՂԵՐՈՒՄ

Գնացքի վերջին տոմսը, որի բաց դեղին գույնը թեյի թափված կաթիլներից մի քիչ գույնը փոխել էր` Արտասովոր մի իրողությամբ արժանացել է արհամարհանքի: Ինչո՞ւ է ինձ թվում, որ այդ վերջին տոմսը, ինչ- որ մի սկզբի այցեքարտը կարող էր դառնալ: Ընդհանրապես կայարաններում շատ հաճախ են լինում չվաճառված տոմսեր, Բայց այս մեկը խորհրդավոր դիմագծեր ուներ, Զսպված մի հայացք, որի մեջ կարելի էր կարդալ, -“ես ապագան եմ քո...” Իհարկե, ամեն ինչի մեջ կարելի է տեսնել նկարագիր, Սակայն այս դեպքում մի տեսակ ուրիշ է . Չվաճառված այդ տոմսը վսեմությամբ զարդարված բարերարի զորություն ուներ, Թվում է, թե նրա մեջ էր խտացված մի հասարակ մարդու ոչ հասարակ ճակատագիրը, Որն այժմ պարզապես վկայագիր է ուշացումի: Երբ սկսում ես խորանալ` հասկանում ես, որ, այո՛, մի հասարակ տոմսը, որի ամբողջությունը թուղթն է՝ կարող է պատճառ լինել լավ ու վատ ճակատագրերի... Հաճախ ենք նույնիսկ գնված, բայց մեկնելու մեր գնացքից ուշացած՝ տոմսը ճմռթում և նետում աղբամանը՝

Page 12: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

11

ՆԵՄՐՈՒԹ

Վայրկյան անգամ չմտածելով, որ մեր ձեռքերով ապավինեցինք մեր իսկ բախտի կործանմանը: Կայարանները մոգական ուժ ունեն, ինչ - որ մի անհայտ ձևով կապ ունեն մեր ներաշխարհի հետ ...և չէ՞ որ կյանքն էլ կայարան է... Վերադառնամ սկզբին. Որքան վերլուծում և փորձում եմ հասկանալ՝ ինչու կարևորության արժանացավ այդ տոմսը, Այնքան ավելի եմ ինքնամղումով հասնում տրամաբանական ավարտին: ՈՒշադրության արժանացած ամեն հասարակ երևույթ Հնարավորություն է՝ նոր հաջողության, ձեռքբերումի: Իսկ մենք ի՞նչ ենք անում. ամեն ինչի մեջ փորձում ենք մեզ բաժին դարձնել ամենալավը, ճոխը, ընտիրը: ԵՎ հենց այսպես էլ աննկատ կորցնում ենք այն` ինչը կարող էր լինել ավելի լավը:Տոմսարկղի թեյաթաթախ արհամարհանքի արժանացած տոմսը իմ երևակայությունն էր՝ վառ իրականությամբ, Որին հանդիպել և հանդիպելու եք շատ հաճախ: Հավատացե՛ք, մի հասարակ տոմսը կարող է դառնալ ձեր ուղեգիրը դեպի երջանկություն:

***Իմ շուրթերին դեռ հետք ունեն քո շուրթերը, Որովհետև աննվաճ են քո կիսախենթ համբույրները...

***Ծայրից ծայր մեր պատմության մեջ ծայր չկա, որ բռնեմ ու ձգեմ դեպի ինձ. Մեր պատմության սկիզբը վերջաբանի մեկնարկ էր, իսկ վերջաբանը՝ նախաբան, նոր սկզբի: Դրա համար էլ բոլորը իրենց ստեղծած պատմության մեջ գոնե վերջում սիրում են իրար, իսկ մենք, մե՛նք մինչև հիմա ծայր ենք որոնում...

© Նեմրութ

Page 13: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

12

ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

***Մի պահ սառը շունչ զգացի,

Քարացա մի պահ, նեղացա ինձնից,

Տրտմելուս համար դու՛ ես մեղավոր,

Ու այսօր դու կորցրել ես ինձ:

Ես չեմ մեղադրում ոչ քեզ, ոչ ինձ,

Ունենք ամենքս մեր մեղքը գործած,

Այս ցավի համար երկուսս ենք մեղավոր,

Որ անցյալը ներկայով շաղախեցինք անձայն:

Խոստովանանքդ անկեղծ էր, սակայն

Չունենք ափսոսանք ոչ քեզ և ոչ ինձ,

Այս ամենի համար հենց դու ես մեղավոր,

Որ քո գտածը կորցրեցիր ընդմիշտ:

Page 14: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

13

ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

***Երբ անցյալդ շղթայով քեզ քաշում է դեպի ետ,

Երբ զգում ես մութ հայացքներ, որ նայում են դեպի քեզ,

Երբ տակավին սառած սրտով դատում են քո իսկ հոգին,

Հասկանում ես այդ պահին,որ օտար ես այս աշխարհին:

Հասկանում ես, որ չես ապրել դու իրական քո կյանքով,

Որ քո ապրած ուրախությունը հորինել ես երազով:

Հասկացե՞լ ես դու գեթ մի պահ,լռություն կա քեզ պատող,

երբ իրար հետ միասին քայլում էինք փողոցով:

***Կգա օրը,երբ տեսնելով սեփական արտացոլանքդ հայելու մեջ`

Կժպտաս ինքդ քեզ:

Կգա մի օր, երբ սիրտդ կսկսի ավելի հաճախ զարկել

քո իսկ քայլերի ձայնից, քո տան շեմի վրա...

Հրավիրի՛ր քեզ տուն, գինի՛ հյուրասիրիր քեզ,

Հաց պարզիր ինքդ քեզ,վերադարձրու քեզ սիրտդ:

Ընդունի՛ր ինքդ քեզ, այդ ծանոթ, բայց անծանոթին,

Ով տարիների ընթացքում հավատարիմ է եղել քեզ,

Սիրե՛լ է քեզ ու հոգնել է քո անտարբերությունից:

Հավաքի՛ր դարակներից օտար դիմանկարները,

Սիրային նամակները, հուսահատ ու տխուր բանաստեղծությունները...

Նստիր սեղանի մոտ, նշի՛ր ու տոնի՛ր,

Տոնի՛ր ինքդ քեզ... տոնի՛ր քո կյանքը:

© Անի Առաքելյան

Page 15: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

14

ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԱՇՆԱՆԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Դու տե սա՞ր, թե ինչ պես եր կին քը մե կեն սևա ցավ, ու օ րը սար սա փե լիո րեն մթնեց: Տե սար, ի հար կե, ո րով հետև ե ղա նա կա յին փո փո խութ յու նը շատ էր կտրուկ: Մի չար քա-մի հիմ ա հա տակ խառ նեց այ գի ու պար տեզ, չա րա գու շակ ոռ նաց թաց կտուր նե րում: Նեն գո րեն քրքջաց, ու քրքիջն այդ ջարդ վող կտուր ներ շաղ տվեց ա մե նուր: Քա մին փշրեց՝ ինչ պա տա հի: Այ նու հետև...ո րոտ ու դղիրդ, փո թո րիկ ու մշուշ, ան հաս կա նա լի խառ նաշ փոթ: Եվ՝ քա մու չա րա խինդ սու լոց: Երկ տակ վող ծա ռե րը հա ռա չե ցին ցա վից, ծա ռե րը դառ նա ղի լաց ե ղան: Շրխ կո ցով բաց վե ցին-փակ վե ցին դուռ ու պա տու հան, լսվե ցին փշրվող ա պա կու ա ղա ղակ ներ: Մեռ նող ծա ղիկ ներ շաղ ե կան ա մե նուր, մա րող ա չիկ նե րում՝ աշ նան կա րոտ: Դա լուկ տերև նե րը դո ղա ցին վա խից: Եվ խե լա գար անձր-ևը մռնչաց: Կր կին ա շուն է: Դարձ յալ անձրև է ու մեգ: Ծա ռու ղի նե րը թաց-կոխկրտ ված են: Խայ տա ճա մուկ ա շունն անձր ևա ծեծ է, գորշ-անձրև շա ղախ: Տ խուր է, չնա յած՝ չենք ու զում տխրել: Ա րա գի լը պա ղած՝ կափ կա փում է: Ին չո՞ւ: Ախր ին չու՞ չգնաց իր տաք երկր նե րը: Չ գի տեմ: Չգ նաց: Ու հի մա տխուր կափ կա փում է, եր ևի գար նան իր տաք օ րերն է հի շում: Մի թաց մո շա հավ մրսեց թփուտ նե րում: Թա փա հա րեց փոք րիկ թևիկ-նե րը՝ վրա յից կաթ-կաթ ա շուն շաղ տա լով: Ի՛նչ մռայլ ա շուն է: ...Ե րե կո է: Լու սա վոր ու մութ, ու րախ ու տխուր զգա ցո ղութ յուն ներ: Քա մին դեռ չի քնել: Դր սում ոռ նում են շնա գայ լե րը: Մեկ՝ քրքջում են, մեկ՝ ման կան պես լա լիս: Մեկ թվում է՝ կող քիդ են, մեկ էլ ձայն նե րը խլա նում է: Մի մո լոր ված շուն կլան չեց, ու մեջ քը քսեց թաց է լեկտ րաս յա-նը: Պոչն ու րախ թա փա հա րեց՝ բա րե կա՛մ է: Ծղ րիդ նե րը հի մա ծու լա ցել են, ծղրիդ նե րը հան գիստ են մու րում: Իսկ ձմռա նը ձյու նը ոտք ու ձեռք կդա ղի, ու նրանք շվար՝ կդող-դո ղան: Ան զի ջում աշ խարհ է: Իսկ հի մա...անձր ևոտ ա շուն է՝ իր նման հեղ հե ղուկ տրա-մադ րութ յամբ: Թաց ու գորշ ա շուն է...

© Սոֆյա Սարգսյան

Page 16: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

15

ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՅԱՆ

***Կյանքը հյուսեց մի աննման մեղեդի,

Որ օրորեց հոգիս մի լուրթ երազանքով,

Նուրբ մատներով հովը գրկեց այտերը իմ,

Ու շուրթերը հպեց ճակատիս դալուկ։

Լուսավոր է այս հեքիաթը դայլայլվող

Ու աչքերիս առաջ իր բաղ շղարշն է փռել,

Կախարդանքն է փռել իր, լավատես է ինձ դարձնում

Ու ստիպում է, որ միշտ ժպտամ, որ չտխրեմ աշխարհում։

ԱՇՈՒՆ

Շուտով ծառերը կփոխեն շորերը

Եվ կանաչի տեղ դեղին կհագնեն,

Հետո ծառերից շատերն ավելի

Ոճային կդառնան ու դեղինը կարմիրով կփոխեն,

Կներկեն իմ ճամփան երփներանգ հեքիաթով,

Հեքիաթին երկինքն իր լացը կխառնի,

Բայց տանն ինձ ջերմ ծածկոցն ու թեյը կսպասեն։

Շուտով աշուն կգա, կմտնի սրտիս խորքը

Ու էլ դուրս չի գա:

Ռունգերիս մեջ կմա խոնավ հողի հոտը,

Մազերիս՝ անձրևի թարմ շնչառությունը:

Ձեռքերով կուզենամ բռնել աշունը, բայց կձախողեմ…

© Աստղիկ Բաբայան

Page 17: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

16

ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

***Անգամ չգիտես` որքան անգամեր

Քեզ որոնեցի իմ երազներում...

Քեզ, որ աշխարհից այս ապականված՝

Գողացել, թաքցրել էի սրտիս մեջ ծածուկ,

Որ մաս այնտեղ ընդմիշտ

ապահով, անվնաս, տաքուկ...

Քեզ, որ պահել եմ սրտիս մեջ զգայուն,

Ու հուշերիս մեջ` վառ ու մշտարթուն...

Քեզ...ում թաքցրել եմ ամեն մի բառում`

Դեռ չարտաբերված,

Բաբախյունի մեջ`դեռ չբաբախած,

Արյանս ամեն մի կաթիլի մեջ,

իմ զարկերակում,

Ընդմիշտ կորցրի իմ կարոտներում...

Դու, որ ծնվել ես էությանս մեջ,

իմ հոգու ներսում,

Կմաս հավետ խաղա՜ղ, գունավո՜ր իմ հեքիաթներում...

Page 18: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

17

ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

***Ամեն անգամ քեզ հիշելիս

Մի խենթ կարոտ իմ հուշերին

Հանկարծակի հյուր է գալիս...

Մտքերիս մեջ ծառս է լինում,

Պատեպատ է իրեն տալիս...

Մե՜րթ խաղաղվում, մե՜րթ փոթորկվում,

Մերթ` լուռ լալիս...

Մե՛րթ ժպտում է, ինչպես սիրող սիրտն է ժպտում

Իր խենթ Սիրուն հանդիպելիս,

Մերթ ճչում է, ինչպես սիրտն է ուժգին ճչում

Սիրեցյալից բաժանվելիս...

Մե՛րթ ժպտալով, մե՛րթ ճչալով`

Իմ հոգուն մի նոր, չբուժվող ցավ է տալիս...

Բայց և, գիտե՞ս, ամեն անգամ

Այդ կարոտն իմ` խենթ ու խելառ,

Թեկուզ հուզում, փոթորկում է

հուշերս ու այրող միտքս,

Թեկուզ դառնում մե՛րթ ընկերս, մե՛րթ թշնամիս,

Բայց և նորեն ժպտում է ինձ

Արևի պես` վառ ու պայծառ,

Ջերմացնում է սիրտս ու հոգիս:

© Բորիկ Բաղդասարյան

Page 19: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

18

ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՏԳԱՄ

Պատգամում եմ որդի՛ս, ես քեզ, Որ միշտ ազնիվ դու լինես,Որ նվիրվես և գնահատես դու մարդկանց:Պատգամում եմ որդի՛ս, ես քեզ, Որ այս կյանքում չընկճվես, Որ հեշտ բացես այն դռները, Թե փակ լինեն քո առջև: Եթե անգամ ճամփադ լինի Քիչ խորդուբորդ ու խրթին, Միևնույն է, դու ելք գտի՛ր, Հաղթահարի՛ր ու անցի՛ր: Պատգամում եմ որդի՛ս, կրկին,Արդար լինես այս կյանքում, Քանզի արդար մարդու հոգին Միշտ խաղաղ է և ազնիվ: Չափի՛ր, ձևի՛ր դու քո միտքը,Նախ վճիռդ հաստատի՛ր:Ու թե հանկարծ գեթ մեկ անգամ

Page 20: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

19

ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դու սխալվես, քիչ թերանաս, Առա՛ջ նայիր, դեպի լույսը դու ձգտի՛ր:Պատգամում եմ, և, վերջապես,Քե՛զ, մինուճա՛ր իմ որդի, Եղի՛ր կյանքում հավատարիմ Եվ արժանի քո ազգի:

ԵՐԱԶ

Տարիների մեջ խորը սուզվելով, Առանց թարթելու անցան գնացին: Առանց մի խոսքի և առանց հույսի Ես քո հուշերի մեջ ալեկոծվեցի:Կներե՛ս, որ չեմ գալիս քեզ այցի, Կներե՛ս, որ չեմ զրուցում քեզ հետ մտովի: Չէ՞ որ հույսն էիր դու իմ մեծագույն,Չէ՞ որ խոստումը պահում էի քո թաքուն:Երազանքներ էիր դու կապում ինձ հետ,Քո գրկում ես ապահով էի, Հայրի՛կ:Դու միշտ խրատներ էիր տալիս սրտագինՈւ պարտադրում այն սերտել յուրովի:Կներե՛ս, որ այլևս քեզ չեմ համբուրի,Կներե՛ս, որ քեզ ոչնչով ես էլ չեմ օգնի: Չէ՞ որ միասին փափագում էինք: Ինչո՞ւ գնացիր, ինչո՞ւ թողեցիր:Դատարկությամբ է լցված իմ հոգին, Ինչպես գարունը առանց ծաղկունքի,Քո տեղը դատարկ սրտիս անկյունում՝ Ինչպես ծաղիկը առանց արևի:Ես քո կարոտից երգ եմ հորինել, Ես քո կարոտից կերպար եմ կերտել: Դու ես Աստվածն իմ, որ կորցրել եմ

Ու իմ մանկության մեջ պարուրել եմ: © Դիանա Մարտիրոսյան

Page 21: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

20

ԼՈՒՍԻՆԵ ԷԼՅԱԶՅԱՆ (ԼուՍԵ)

ՉՓՈՐՁԵՍ ԾՆԿԵԼ

Ապրիլյան պատերազմի նահատակ Ազատ Սիմոնյանին

Դու մենակ արի մի՛ խելագարվիր,

Դաժան կյանքի դեմ ծնկի մի՛ արի,

Դառնանում է սիրտը մի պահ,

Որ դեռ չի փլվել կորստի ցավից,

Զինվորս տխուր, ցուրտ սահմաններին,

Խրոխտ կանգնել է ու միտք է անում.

-Կյանքս կանգնել է, առաջ չի գնում։

Կարծես հոգին է լուռ աղաղակում,

Դառնագին կարոտն է խեղդվում կոկորդում,

Ու թախծոտ աչքերն իր տունն են փնտրում:

Բայց ավաղ իզու˜ր, իզու˜ր են փնտրում։

Այդ թախծոտ աչքերն էլ չեն տեսնի տուն,

Կյանքն էլ կկանգնի, հավերժ կսառչի.

Իսկ հիմա այդ նույնը ես քեզ եմ ասում,

Page 22: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

21

ԼՈՒՍԵ

Քեզանից հետո իմ կյանքն է կանգնել,

Ինչ էլ որ անում՝ առաջ չի գնում,

Իսկ այդ կարոտը անհաս, դառնագին,

Դեռ ինչքա՛ն երկար պիտի ինձ տանջի,

Ա˜խ իմ աչքերը, լոկ քեզ են փնտրում,

Ամեն անցորդին քեզ եմ պատկերում,

Մեկ-մեկ թվում է՝ երազ եմ ապրում,

Բայց չեմ արթնանում արյունոտ ցավից.

Չէ՛, դու լոկ արի՛, մի՛ խելագարվիր,

Լուռ ծնկի՛ արի, կամա՛ց աղոթի։

Չէ՛,դու մի՛ ծնկի, չփորձե՛ս ծնկել,

Հայն ու Ազատը չեն սիրել ծնկել,

Դու հպարտ կանգնի՛ր,որ հայ ես ծնել,

Ու հպարտացիր քո հերոս որդով։

Մեր ազատության համար,

Քո Ազատն ես տվել,

Իմ հայոց մայրի՛կ,

Աչքերդ սրբի՛ր, դու հպարտ կանգնի՛ր,

Էլ մի՛ արտասվիր։

Բանաստեղծությունս նվիրվում եմ

բոլոր Ազատներ կորցրած մայրերին...

***Իմ խարույկը հավերժ վառվող

Կյանքում ինչքան տալիս-տալիս,

Միևնույն է՝ միշտ դառնաղի դու ես լալիս,

Ինչքան վառվում, մոխրանում ես, վառ կրակդ մարդկանց տալիս,

Ինքդ մաշվում ճրագի ես վերածվում,

Չեն էլ նայում, չեն մտածում,

Page 23: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

22

Քո խարույկը տրորում են, տրորում են ու գեղեցիկ դեմքիդ ժպտում,

Մինչ կլացես դեռ դառնաղի,

Չեն էլ նայի, չեն մտածի,

Թե ինչ դարձավ այն խարույկը, որ պատրաստ էր ջերմացնելիս

Իր ողջ սերը բաժանել,

Ասես՝ չկաս, չես էլ եղել,

Կյանքում ամեն-ամեն ինչ,իր տեղն ու դերն ունի, անշուշտ,

Իսկ խարույկը պիտ ջերմացնի, պիտի միշտ տա, ոչ թե առնի,

Ես խարույկն եմ այս աշխարհի,

Թեկուզ ճրագ փոքրիկ մաց

Իմ վաղեմի խարույկից, բայց ճրագով իմ փոքրիկ,

Պիտ ջերմացնեմ ամեն մի սիրտ։

ԱՊՐԻԼ

Ապրի՛լ,

Արյունոտ, դառն ու շատ ցավոտ,

Ապրի՛լ,

Ի՞նչու ես միշտ այսքան լացոտ,

Չէ՞ որ գարուն ես, պիտի ջերմացնես,

Պիտի արթնացնես ու կյանք պարգևես,

Իսկ դու գալիս ես անարգ մի ցավով,

Հին-հին վերքերը կրկին քանդելով,

Ի՞նչու իմ ազգի աչքերը թախծոտ

Միշտ քեզ են սպասում տագնապով, վախով,

Դու իմ ապրիլն ես, գարունն իմ ազգի,

Թո՛ղ էլ ապրիլը չգա արյունով,

Թող որ ապրիլը բազմի ապրելով։

© ԼուՍե

Page 24: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

23

ՀԵՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԵՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեռ հե թա նո սա կան ժա մա նակ նե րից կի նը

հա յե րի մոտ հա մար վում էր ըն տա նի քի հիմ քը:

Հայ պատ միչ Ա գա թան գե ղո սի վկա յութ յամբ`

նա խաք րիս տո նեա կան շրջա նում հայ կնո ջը

վե րա բեր վել են որ պես «մայր աղբ յուր», «կեն-

սա տու», «շունչ և կ յանք»: Եվ ի րոք մայրն է ըն տա նի քը միաս նա կան պա հո ղը, նրան

շունչ ու կյանք տվո ղը: Եր ևանն էլ դաս վում է այն մայ րե րի թվին, ով քեր մինչև վերջ

պայ քա րում են ի րենց ըն տա նի քը միաս նա կան պա հե լու հա մար: Ար ևոտ օր է. երկն-

քում ոչ մի ամպ չկա, իսկ մոր սիր տը ամ պա խեղդ է լի նում: Դի մա ցի ծա ռին մի թռչուն

է լա լիս: Մե նակ է, ու այն քան թախ ծոտ է նրա եր գը: Ին չո՞ւ է մե նակ: Ո՞ւր է իր Ար-

ցա խը, ե՞րբ կվե րա դառ նա… Մոր սիր տը լի էր ար ցունք նե րով, երբ որ դին գնաց հե-

ռու-հե ռու ներ: Նա գնաց պաշտ պա նե լու հո ղը հայ րե նի՝ իր հետ տա նե լով մայ րա կան

սիր տը, որն ա մեն րո պե դո ղում էր: Աղջ կան՝ Սփ յուռ քին մո րից կտրե ցին, երբ դեռ

փոքր էր: Եր ևա նին հույս էր տա լիս այն, որ իր դուստրն այն տեղ լավ է ապ րում և եր-

բեմ այ ցե լում է մորն ու հո վա նա վոր կանգ նում եղ բո րը: Պատ մութ յան հե րոս ներն

են Եր ևանն,Ար ցա խը և Սփ յուռ քը: Եր ևանն՝ իր մի նու ճար որ դուն սպա սող մայրն է,

Սփ յուռ քը՝ դուստրն Եր ևա նի, իսկ Ար ցա խը՝ այն քա ջա րի զին վո րը, ով հա նուն հայ-

րե նի քի գնաց պա տե րազմ: Ի՛մ Ար ցախ, հի շի՛ր, քո և զի նա կից ըն կեր նե րիդ շնոր հիվ

ենք մեզ ա պա հով ու հան գիստ զգում, մեր եր կի րը ձե զա նով է ու ժեղ: Իմ մայ րա կան

օրհ նան քը Քեզ պա հա պան, որ դի՛ս, իմ ա ղոթք նե րը քեզ զո րա վիգ, թո՛ղ քո կյան քի

բո լոր ար շա լույս նե րը խա ղաղ լի նեն: Եր ևա նի ար ցունք նե րը թրջե ցին նա մա կը, սի-

րով և զ գու շութ յամբ ծա լեց, որ պես զի ու ղար կի իր որ դուն: Եր ևա նը, նստած այ գում,

կա րո տով լի սրտով, սպա սում էր իր որ դու վե րա դար ձին: Հի շում էր Ար ցա խին փոքր

տա րի քում, նրա պա տա նե կութ յունն ու ան հոգ կյան քը, երբ մայր ու որ դի միա սին

Page 25: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

24

էին: Այս պես ա մեն օր գնում էր այն տե ղը, որ տե ղից ճա նա պար հել էր նրան: Տա րի-

ներն անց նում էին, բայց նա, ա մեն օր մե նակ վե րա դառ նա լով, հույ սը չէր կորց նում:

Միա սին էին մինչև ե կավ ան մարդ կա յի նը: Եր ևա նը չի մո ռա նում իր որ դուն և հույ սը

չի կորց նում: Նա միշտ կա րո տած սրտով նա յում է այն ճա նա պար հին, որ տե ղից որ-

դին վեր ջին ան գամ ձեռ քով ա րեց ի րեն: Տա րի նե րը չի փո խել Եր ևա նին: Ն րան հույս

է տա լիս այն, որ իր որ դին ողջ է, և ան պայ ման կվե րա դառ նա: Մ տա ծում է, թե տա-

րի նե րի ըն թաց քում ինչ քան կլի նի փոխ ված Ար ցա խը: Ս պա սու մը տան ջում է նրան…

Ինչ քա՜ն քիչ բան է ու զում Ար ցա խի մայ րը։ Ան հանգս տութ յամբ նա կսպա սեր մի նա-

մա կի, ո րից կառ ներ որ դու կա րո տը: Օ րեր էին անց նում նա լուր չստա ցավ՝ նա մակ

չստա ցավ: Չե կավ որ դին, ետ չե կավ նա տուն: Մայ րը դես ու դեն էր ընկ նում, շշնջում

խոս քեր, որ խեղ դում էին նրա հո գին. «Ա րի՛, ի՛մ որ դի, ես չեմ քնի. ես քուն չու նեմ, երբ

չկաս կող քիս: Ա րի, ՛ա րի՛, ի՛մ որ դի, ես չեմ քնի, միայն թե՝ ա րի, ինձ պետք չէ ո չինչ:

Ես միայն որ դուս եմ ու զում. որ դիս ետ դառ նա, տուն վե րա դառ նա»: Մայ րը ծե րա ցավ

ճիշտ այն ժա մա նակ, երբ որ դին չե կավ: Եր ևա նը ինքն ի րեն խոս տա ցավ սպա սել որ-

դուն այն քան` մինչև որ դին տուն դառ նա: Երբ կա րոտ բառն էր լսում՝ ցա վը խեղ դում

էր նրան, բայց նա նո րից վեր էր կե նում՝ ար դեն կնճռոտ ված, բայց հզոր մատ նե րով

բռնում Աստ վա ծա շուն չը, և Աստ ծուն խնդրում, որ իր ե րե խա նե րին վե րա դարձ նի և

կոր ծա նի ան մարդ կա յի նը: Այ սօր, դժբախ տա բար Եր ևանն ու Ար ցա խը շա րու նա կում

են բա ժան ված մալ ի րա րից: Ն րանք նա յում են ի րար հեռ վից, նույն լեզ վով խո սում,

նույն ա վան դույթ նե րով ապ րում, բայց թշնա մին ա մեն օր մահ վան սպառ նա լի քով ու

պա տե րազ մով խո չըն դո տում է մոր և որ դու միա վոր մա նը: Սա կայն մոր և որ դու սե րը

հզոր է, չի մա րել այն եր բեք ու չի էլ մա րի: Մինչև այ սօր ոչ ո քի չհա ջող վեց միաց նել

նրանց բա ժան ված սրտե րը: Անձրև է դրսում… Եր կինքն էլ էր լա ցում ՄՈՐ և ՈՐԴՈՒ

հետ… Էլ դրսի պայ ծառ ար ևը չէր կան չում նրանց: Եր ևանն ան դա դար պա տու հա-

նից այն կողմ կնա յեր` տես նե լու,թե կգա՞ որ դին նույն այդ ճամ փե քով… Սփ յուռքն էլ

գտնվե լով ու րիշ երկ րում, «էր գի րի» կա րո տը սրտում պահ պա նում է հայ մա լու հա-

մար անհ րա ժեշտ չորս կար ևոր հան գա մանք` լե զու, կրոն, մշա կույթ, հայ ըն տա նի քին

բնո րոշ սո վո րույթ ներ: Այս քան եր կար տա րի ներ, այս քան ցավ, պա տե րազմ եր, տա-

ռա պանք, կա րոտ, մայր, որ դի, դուստր, ով քեր ապ րում են տար բեր տնե րում` սպա-

սե լով միմ յանց…

© Հերմինե Հովհաննիսյան

Page 26: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

25

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ***Հոգուս երգը խառնվում է

Երազներիս երգերի հետ։

Ու թևում է, հեռանում է

Հեռու հասնող հովերի հետ...

Իմ մոր պապակ շուրթերի պես

Համբուրում է բնությունը։

Ջրի խշշոց լինի ասես,

Եվ աղոթք է էությունը...

Այս անդորրը խաբուսիկ է ,

Լուսաբացն էլ նենգ էր այնժամ,

Ակնթարթից կախված կյանքեր,

Ստվերների կանչեր դաժան ...

Եվ փոշին էր

Վարագուրել

Իմ աչքերի հույսն առ երկինք,

Նախերգանքս ավարտվում է...

Նվաղ ձայնով, աներջանիկ...

- Մաման մատա՜ղ...,

Ձայնը լսվեց,

Մոր շուրթերից,սրտից,հոգուց,

Հողի վրա հետք կար ճանկռած,

Որդու ձեռքով...կամքով առյուծ

ցավն էր հերքում.

Ես գույժ պիտի ասեմ նրան.

-Խնդրում եմ Ձեզ, լաց չլինեք...

Անպա՛րտ մայր ջան, անհա՛ղթ մամա.

Ընկավ հաղթած, որ մենք ապրենք:

Page 27: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

26

ԴՈՒ ԹՈՂԵՑԻՐ...

Դու թողեցիր արցունքներդ

Ստվերում.

Ու հարբեցիր լույսով:

Սիրո ափերում

Մնացել է միայն սիրտս կարոտով։

Քեզ եմ ձայնում, ի՜մ լուսավոր

Առեղծված ...

Մոռացված, հին գույներում օր

Կա բացված,

Կլվանամ հուշերս քո աղոթքով։

Դու մի՛ ճախրիր իմ մտքի մեջ,

Քանի դեռ

Ներսս մութ ու անելևէջ

Աղոտ է.

Մինչ լուսանամ տվածդ սուրբ խրատով։

***Ի՞նչ պատահեց,

Ինձ ասա՛,

Կհասկանամ քո հոգին,

Գու՞ցե գնամ

Ինձ ասա՛,

Կհեռանամ և կրկին

Քեզ կհիշեմ իմ հեռվից...

Ի՞նչ պատահեց,ինձ ասա,

Երգերիդ մեջ սեր չկա,

Անհետացավ, ու՞ր հասավ,

Երազանքիդ ապագան

Թող վեր հանեմ երգերից:

Ու՞ր է վազում,ինձ ասա

Անսանձ քամին այս վայրագ,

Խնդրիր նրան,թող անսա

Սրտիդ զարկին ու կրակ

Երազանքդ չմարի։

© Վովա Արզումանյան

Page 28: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

27

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ԴԱՐԵՐԸ...

Չէ՛, տարիներս այստեղ մեղք չունեն.

Այստեղ դարերն են իմ հոգին մաշել,

Այստեղ դարերն են իմ հոգուն խաչվել,

Այստեղ դարերն են հոգիս խռովել:

Չէ՛, տարիներս ինձ հետ են քայլել,

Տարիներիս հետ ես հաշտ եմ ապրել,

Բայց ողջ դարերը ակնթարթի պես

Եկել են հոգուս լարերին խաչվել...

Page 29: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

28

ԵՐԳԵՐՍ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՆ...

Ինձ ասում են` երգերդ

Ինչու՞ այդքան տխուր են.

-Որովհետև ծնվելուց

Դրսում խորը աշուն էր:

-Որովհետև դաշտերում

Աշնան վերջին մասունքն էր,

-Որովհետև երկնքում

Կայծակ էր ու որոտ էր:

-Որովհետև սարերին

Ձյունը արդեն պատել էր,

-Որովհետև հանդերում

Կանաչը մահացել էր...

Եվ աշունն իր թախիծը

Նվեր թողեց իմ հոգուն,

Դրա համար երգերս

Աշնան թախծով են լեցուն:

© Օվսաննա Մալխասյան

Page 30: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

29

ԱՆՈՒՇ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՆՈՒՇ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

***

Հոգուս թռիչքը աշխարհ թևածեց,

Եկավ Արցախի ժայռին ծվարեց,

Կանաչ լեռներին, պաղ վտակներին,

Կապույտ երկնքին խե՜նթ սիրահարվեց:

Սիրեց Արցախի կոլորիտը վառ,

Հզոր արցախցու կամքը անսպառ,

Ժենգյալով հացը, Ջդրդուզ լեռը,

Սուրբ Ղազանչեցոց սրբոց մատուռը:

Հունոտի կիրճի ծերպին ծվարած,

Վեհ ժայռից կախված հսկա մամուռից,

Սիրեց հորդացող պաղ աղբյուրները,

Ջրից փորագրված կիրճի պատերը:

Այս ամենի հետ զգաց մի պարզ բան,

Արցախ աշխարհին սիրահար վկան,

Հայոց աշխարհի հզո՛ր հայորդիք,

Ունեն ուժե՛ղ ազգ և մե՛կ հայրենիք:

Page 31: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

30

***

Վերին ձորում մի գետակ,

Խոխոջում է նրա տակ,

Ուրախ հորձանք է տալիս,

Սարից գլոր է գալիս:

Ջուր տալով նա ծաղկունքին,

Գազաններին ու հավքին,

Պապակ սիրտը զովացնում,

Կյանք է տալիս ամենքին:

Զվարթ գետի զիլ կանչին,

Նախա՛նձ, խանդո՛տ ձորն ուժգին

Դմբդմբալով,գոռալով պարսավում է ամենքին:

Մինչ գետակը երգելով,

Վտակներին գգվելով,

Ուրախ հորձանք է տալիս,

Սարից ի վար է գալիս:

© Անուշ Համբարձումյան

Page 32: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

31

ՎԻԿՏՈՐԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՎԻԿՏՈՐՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՈՒՇԱՑԵԼ ԵՄ

Արևի համըԻնձ թվաց դառը…Ուշացման հոտը առա փողոցից.Ինչ-որ անորակ օծանելիքից միտքս շեղվեց,Բայց շուտով դա էլ անցավ:Ես կրկին դարձա իմ հին խոհերին…Ինչ-որ մեկի հայացքը Տպվել է ուղեղիս մեջԵվ ամենուր ստիպում է՝ Բաց օդի մեջ իր քանդակն անեմ:Ուշացել եմ. ու քանդակս լավ է ստացվում:Ուրախալի՞, թե՝ տխուր փաստ:Եվ այնպես է թվում,Թե, երբ աղը լուծեսՄի բաժակ գարնան մեջ՝Կստացվեմ ես,Իսկ երբ այդ լուծույթն իր ձեռքը վերցնիԱյն ինչ-որ մեկը,Գուցե կստացվի իմ երջանկությանՆերածությունը…

Page 33: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

32

***Օդեղեն քամու խուլ սվսվոցըԱկանջս է ծակում,Իսկ վերջալույսի մատղաշ շիվերըԱրժեվորում ենՑուրտ երեկոյի հավանական այցը:Ծառերը, ասես, զինվորներ լինեն՝ տարածքը հսկող.Ե՛վ լռություն է, և՛ նաև՝ ժխոր…Ու երեկո է.Թախիծն ու մութը ձուլվել են իրար:Այնպես ես ուզում մենակ քայլելիսՄենակ չլինել…Եվ հենց այդ պահինԿախվածության մի զգացում է պատումՔո սրտին,Մտքին:Եվ հոգուդ քիվից իսկույն կախվում էՎարագույրը հին:Արդեն գիշեր է, Քամին լռել է,Դարձյալ մենակ ես:

***Լսո՞ւմ ես.Բռովս մեկ խոսքաշար եմ փոխանակումԱյն տարածքին,Որտեղ չկամ…Նույնիսկ եղունգս չեմ կտրում,Որ մի բառ ավել տեղավորեմԱփիս մեջ:Ասել է, թե՝ բառեր,Բայց դրանք պետք է, որ լինենԻնչ-որ համարձակ Ոգիներ,Որ հանդգնում ենԻմ էությանը ծառայել՝ Որպես մտքի խոսափող…Իսկ հիմա բռունցքս ամուր եմ սեղմել,Որ չփոշմանեմ հանկարծՈւ լռեմ…

© Վիկտորիա Պետրոսյան

Page 34: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

33

ԱԻԴԱ ՎԵՐԴԻ

ԱԻԴԱ ՎԵՐԴԻ

***Իմ թա՜ց խոհերից թախիծ է կաթում,

ամպերի փեշերի՜ց արցունք...

Տագնապա՜ծ օրերիս թևերին տարիքիս բե՜ռն է խաչվում,

Իմ ցու՜րտ խոհերի մեգից սրտիս երակն է սառչու՜մ,

Կայծակից առա՜ջ կարծես կյանքի որո՜տն է շաչում,

Խելագա՜ր մութ է, ցնո՜ր...

Հոգուս հեղե՜ղ է, տարափ,

Ասես փլվու՜մ են սրտիս պարիսպներն անխորտակ...

© Աիդա Վերդի

Page 35: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

34

ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՄԵՐ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ

Ահեղ զարկից թշնամու,Կարծես երկինքը փլվեց, Սյունն օջախի խարխլվեց, Մեկի ճրագը մարեց…. Հույսը մաց երկնքում, Գալիքի հույսը խեղվեց,Դարձավ ցասումը անքուն, Սիրտը ցավից կծկվեց... Մայր էր,թեկուզ և ջահել, Բայց սիրտն ինչպե՞ս դիմանար, Ախր հույսեր էր կապել,Զավակի հետ անհամար…Սգի ալիքը եկել,Նրա օջախն էր լցվել, Ցավը հառաչ էր բերել, Մրմունջն`աղոթք դարձրել...Ա՜խ,անահ էր սիրտը ձեր

Page 36: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

35

ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ու բարի էր ծաղկանց պես, Բայց փրկելով հույսը մեր՝Երազ դարձաք մշտապես... Մեր քաջարի զավակներ, Արծիվ էիք դուք արի.Պաշտպանեցիք հողը մեր, Դարձաք հերոսը դարի:

ԱՊՐԻԼ 2016թ.

Ապրիլյան ցավը մեր հոգում մաց, Ու վերքի փոխվեց մեր մեջ անողոք, Ապրի՛լ, քո բերած գարունը գնաց՝ Թողնելով մեր մեջ ցասում ու մորմոք... Ամեն նոր եկող գարնան ծաղկունքի Անահ զոհերի ցավը կարթնանա, Առիթ կդառնա անլաց արցունքի, Եվ հպարտության դրոշ կդառնա…Չփակվող սպին` կարյունահոսի,Ցասման կփոխվի նոր հերոսության,Թասեր կզարկվեն հաղթողի թասին,Ու մեզ կմղեն մի նոր հաղթության…Ծագում է արևն իմ երկրի ներսում՝ Այս ի՜նչ տաք շունչ է իմ ներսը լցվում,Քչքչում է պաղ ջրերի ոգին, Ուրախ հույզերն են եռում իմ հոգում։Ահա կաքավն է քարից թուփ անցնում, Մի նոր ցնորք է մեջս արթնանում, Այս ի՜նչ շվաք է սիրտս զովացնում,Հոգնած աչքերիս քունն է սքողվում։Խմում եմ հույսիս պաղ-պաղ ջրերից, Աղոթքներով իմ՝Աստծուն փառք տալիս, Այս ի՜նչ լույսեր են ցոլում իմ ներսից՝ Երջանկությունից սիրտս է լալիս...

Page 37: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

36

Ոչ ոք իր կյանքում չի կարող ասել, Որ չի սայթաքի ու վայր չի ընկնի, Որ չի Խճճվի մեղքերի ծովում Եվ վերջին շնչում մեղա չի կանչի: Մեր ծնված օրից՝ մեղքերն են ծնվում,Բայց դա քչերն են տեսնում,գիտակցում, Աստծո լույսի մեջ՝ խավարն են ընտրում Ու խավարի մեջ անվերջ խարխափում:Շատերն էլ Աստծուց ներում են խնդրում, Չարած մեղքերից՝ ծնկում են,չոքում, Ուրիշի համար աղոթք մրմջում, Ու մոլորյալին ներում աղերսում:Չարը զորեղ է՝ չարն ամենակուլ, Ոստայն է գործում ամենքի համար,Հոգով կույր մարդն է թակարդը ընկնումՈւ էլ հետդարձի ճամփա չի գտնում:

***Ոչ ոք իր կյանքում չի կարող ասել, Որ չի սայթաքի ու վայր չի ընկնի,Որ չի Խճճվի մեղքերի ծովում,Եվ վերջին շնչում մեղա չի կանչի:Մեր ծնված օրից՝մեղքերն են ծնվում,Բայց դա քչերն են տեսնում,գիտակցում,Աստծո լույսի մեջ խավարն են ընտրում, Ու խավարի մեջ անվերջ խարխափում:Շատերն էլ Աստծուց ներում են խնդրում,Չարած մեղքերից՝ ծնկում են,չոքում, Ուրիշի համար աղոթք մրմջում,Ու մոլորյալին ներում աղերսում:Չարը զորեղ է՝ չարն ամենակուլ,Ոստայն է գործում ամենքի համար,Հոգով կույր մարդն է թակարդը ընկնումՈւ էլ հետդարձի ճամփա չի գտնում։

© Գոհար Մարգարյան

Page 38: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

37

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

© Անահիտ Դանիելյան

***Արթնացե’ք, քաջե՛ր, մեծ զորավարի, Վե՛ր ելեք քնից, անմա՛հ արծիվներ, Այս հողի վրա հետքերն արկերի,Ձեր արյամբ ջրված. տվել են ծիլեր:Ու հայերեն են խոսում լեռները, Ու հայերեն է կարկաչում առուն, Ու հայերեն են երգում հովերը. Հիշում բոլորիդ անուն առ անուն:Ձեր ընկերներն էլ Ձեզ չեն մոռացել,Հանդիպման վայրն էլ չեն փոխել էլի,Զորավարի հետ այցի են եկել,Դե, ելե՛ք, մեկտեղ բռնե՛ք քոչարի...Տեսնո՞ւմ եք որքա՛ն լուսաչ մանուկներ, Հպարտ են, որ Ձեր անունն են կրում.

Միայն առյուծն է ծնում կորյուններ, Իսկ արծվի ձվից` արծիվ է ելնում: Դե՛, սեղան բացե՛ք Դուք հայավարի, Ու խորովածը կրակին դրե՛ք. Դե՛, գինի լցրե՛ք Ձեր զորավարին. Ու հաղթանակի կենացը խմե՛ք...

Page 39: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

38

ՀԱՍՄԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

***Գյուղական բժիշկ.

Դու մի նեղանա,

Երբ կեսգիշերին

Հոգնած, անքուն հազիվ ննջում ես,

Հիվանդը նորից ճիչով, խուճապով քեզ արթնացնում է:

Ու մի տրտնջա, երբ հաջորդ օրը մոռանում է դա:

Մեկը մոռանում, մեկն էլ հիշում է միշտ երախտապարտ,

Որ երբ հիվանդ ու ցավից հալածված

Քո դուռն էր թակում, օգնություն կանչում՝ դու չզլացար,

Լուռումունջ ելար, օգնության հասար:

Նրան չասացիր, թե՝ ինքդ էլ լավ չես,

Որ հիվանդ ես ու տաքություն ունես:

Չասացիր, որ հենց իրենից առաջ,

Երեկ ու նաև նախորդ գիշերին

Ուրիշ հիվանդ էր արթնացրել կրկին,

Թե լիներ մեկն էլ այդ պահին

Հոգար քո մասին`հիվանդ բժշկիդ:

Page 40: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

39

ՀԱՍՄԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Բայց այլ ելք չկա, ինչպես էլ լինես՝

Բժիշկ ես, պիտի՛ օգնության հասնես,

Քո հոգսն ու ցավն էլ՝ քեզ համար պահես:

Եվ, ամեն անգամ, երբ հեռախոսն է զանգում ուշ ժամին,

Կամ ճամփին լսվում ձայն մեքենայի,

Ծանոթ մի սարսուռ՝ էլեկտրական հոսանքի պես սուր

Անցնում է քեզնով ու սիրտդ սեղմում:

Ու մեն միայնակ գիշերում ահա՛

Սկսվում է մարտը՝ կյանքի ու մահվան:

Քանի՜ անգամ սիրտդ սեղմող սառը սարսուռը

Գնում ու դարձյալ ետ է գալիս

Ձեռքիդ տակ մարող սրտի զարկի հետ...

Ու վերջին անգամ մտքիդ մեջ թաքուն լուռ աղոթելով,

Հայացքդ հույսով Աստծուն ուղղելով,

Քո ողջ էության ուժն ու շունչը, հավատն ու հույսը ի մի բերելով`

Փչում ես կրկին սառը շուրթերին,

Հուսալով որ. ահա՛, մի քիչ էլ, քի՜չ էլ...

և դու շունչ կտաս

Քո առջև հանգչող, անշարժ ու անզոր մարմին՝ սառչող:

Եվ հանուն նրա, որ շատ տոկացիր,

Որ ամբողջ հոգով այդպես ջանացիր,

Աստված գալիս է հաճախ օգնության

Սրբազան գործիդ`մարդու փրկության:

Մեկ-մեկ էլ հանկարծ, թվում է ահա,

Կարծես թե ձայն կա.

Ու վեր ես թռչում դու լուսնոտի պես անկողնուց քո տաք,

Արագ գցում քեզ սառը ձյան տակ…

Պարզվում է, կատուն ձեր հարևանի,

Մի քիչ անզգույշ՝ ցատկել է պատից:

Պատահում է …ու… սխալվում ես դու.-

(Ի՜նչ արած, մարդ ես, էլեկտրոնային ճշգրիտ սա՞րք չես...):

Page 41: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

40

Սակայն շատ ա՛յն է ցավալին,

Որ քո սխալը, վրիպումը մի...

Օ՜, իմ խե՛ղճ բժիշկ, կյանք է թանկագին:

Եվ այդ ժամանակ ո՛չ մի դատաստան,

Մարմական ո՛չ մի ցավ ու խարան,

Այնպես չի տանջում` դաժան, անխնա,

Ինչպես որ ահեղ խիղճդ սեփական,

Որ կեղեքում է ներսից քո հոգին

Լուռ ու անդադար, կրկին ու կրկին....

Քո հասցեին մեկ-մեկ էլ թո՛ղ որ ռեպլիկներ նետեն քամահրանքով,

Իբրև թե՝ գյուղում ի՞նչ բժշկություն,

Որ չկա այդտեղ ոչ մի գիտություն:

Հոգ չէ, թո՛ղ ասեն:

Դու հո՞ լավ գիտես,որ այն ամենը, ինչ որ ունես`

Սիրտդ, միտքդ, հոգիդ, մարմինդ,

Քո ողջ կենդանի ջերմ էությունը,

(Որ ավելին է, քան ցանկացած թանկ սարքավորումը),

Առանց մացորդ դու նվիրում ես,

Ու հանուն կյանքի անում ամենը, ինչ որ կարող ես:

Կյանքն էլ քո փրկած,- թանկ է ո՛չ պակաս:

Հա՛, իմ թանկագի՛ն բժիշկ գյուղական,

Դու մի՛ նեղանա,

Միայն թե սիրտդ,սիրտդ դիմանա:

Միշտ և ամենուր, հաստատ է մի բան,

Որ այս աշխարհում մարդու կյանքից թանկ

Չկա ո՛չ մի բան:

- Դու մաքառում ես, որ փրկես այն:

Եվ թե երբևէ մի օր, ու մի տեղ մոռանում են դա,

Անշնորհակալ, սխալ վարմունքով քեզ վիրավորում,

Պատճառում են ցավ, Էլի,երբեք, մի՛ նեղանա...

Աստված քո տեղը հաստատ կիմանա.© Հասմիկ Ղահրամանյան

Page 42: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

41

ՏԱԼԻԹԱ

ՏԱԼԻԹԱ (ԱԼԲԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ)

***Ծիծաղել արցունքի մեջ

Աչքը հառած կապույտին,

Ծաղկածիլ մի ելևէջ

Կաթեցրու, սե՜ր, իմ սրտին։

Արցունքն ի՞նչ է...խեղճ աղերս,

-Ո՜վ մարդ սիրիր ինձ մի քիչ.

Տխրությունն է աներես,

Արցունքահատի մեջ ջինջ։

Ծիծաղն ի՞նչ է վեհ ցնորք.

-Առանց քո սեր էլ կապրեմ.

Եվ հոգու զարդ ու շնորհք

Հոգուդ համար կարարեմ։

Ծաղ-ծաղ գույները, ողորկ,

Թերթ –թերթ, շերտ-շերտ կպեղեմ,

Հույզի տաղիկս մինչ խորք

Հասած ցավից կքաղեմ։

© Ալբինա Գրիգորյան

Page 43: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

42

ԱՐԵՎԻԿ ԹԵՐԶՅԱՆ

ԻՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ

Աղոթքս քեզ հետ է մի՛շտ,Իմ սահմանապա՛հ զինվոր, Հայոց լեռներում ճախրիր,Խիզախ արծիվ զորավոր։ Հոգով քեզ հետ, զինվոր եմԱնտարակու՛յս, իմ զինվոր,Աստծո օրհնությամբ քայլիր,Չես սայթաքի դու մոլոր։Հայրենիքիս, հայ ազգիս,Ինձ և բոլորին պաշտպան,Ամուր կանգնի՛ր դիրքերում, Աստված քեզ միշտ պահապա՛ն։ Ինչքա՜ն գովեմ քեզ` քիչ է, Խիզա՛խ արծիվ, մե՛ծ հերոս,Օրհնանքս լինի ճամփիդ, Հավետ լուսատու փարոս։

Page 44: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

43

ԱՐԵՎԻԿ ԹԵՐԶՅԱՆ

***Որքա՛ն ես տքնեմ,

Որ արցունքի տեղ

Քնքուշ քո դեմքին

Ժպիտ նկարեմ.

Մա՛յր իմ բարի, հեզ։

Որքա՛ն աղոթեմ,

Որ մութ ամպերը

Քո շավիղներից՝

Հավետ ես ցրեմ.

Պարտական եմ Քեզ։

Քո կարոտները՝

Կարոտիս մասնիկ,

Հավե՛տ կապակցված։

Ամեն թախիծդ

Իմ ապրած կյանքում,

Սրտիս է դաջված։

Երջանկությունդ

Աղոթքիս մեջ է

Ամուր պարուրված,

Ինչպես ծնվելիս,

Ես քո գրկի մեջ

Խաղաղ բարուրված։

Մա՜յր, բավական է,

Որ շուրթիս հնչի

Այս աստվածային,

Կյանք տվող բառը,

Կյանքով եմ լցվում,

Փառք տալիս Աստծուն,

Քո գոյությանը,

Քեզ ունենալու

Երջանկությանը։

Իմ հարստություն,

Թագուհի մա՜յրս։

Որքան իղձեր ու երազանքներ ես

Գրել սառույցին։

Եսդ մոռացած՝ իմ եսի համար

Աղոթքներ հղել դու մեր Արարչին։

Յուրաքանչյուր մայր

Սիրո մատուռ է,

Զավակի համար։

Տիեզերաչափ

Թանկ մեծություն ես,

Մա՛յր, դու ինձ համար։

© Արևիկ Թերզյան

Page 45: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

44

ՄԱՐԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ***

Հ րա ժեշ տի պա հին ա մե նա ճիշտ բա նը գնալն է. և նա գնաց՝ կրծքի տակ սեղ մե լով հուզ մուն քի բարձ րա ցող փո թո րի կը1: Ծանր, մշու շա պատ հո րի զո նում բարձ րա հարկ շեն քե րը վեր էին խո յա նում՝ ի րենց կող քին շեշ տե լու իմ նվաս տութ յու նը. ժա մա նա-կից ա րագ սլա ցող գնաց քով ես մեկ նել էի օ տար եր կիր: Ողջ երկ րա գուն դը ջեր մաց-նող արևն այն տեղ գորշ էր, սա ռը, մա ռա խու ղի թաց կա թիլ նե րը նստում էին թար-թիչ նե րիս վրա և խո նար հում հա յացքս, ցուր տը սա ռեց նում էր ոս կոր ներս, ոտ քե րիս տակ գե տինն էր ե րե րում. հայ րե նա կան հողս չէր: Շուրջս վխտում էին թաց գետ նի պես գորշ վե րար կու նե րը, ո րոնց մեջ մար դիկ չկա յին, ճեր մակ օ ձի պես մարմ իս էր փա թաթ վում ար հա մար հան քի ա լի քը` իր լպրծուն սառ նութ յամբ սեղ մե լով հո գիս. ես զատ ված էի գորշ վե րար կու նե րի այդ հա սա րա կութ յու նից: Կ յան քում ա ռա ջին ան գամ ինձ որբ զգա ցի. մինչ ոտ քերս ծակծկ վում էին օ տար հո ղի ան բար յա ցա կա մութ յու նից, մտքիս մեջ ա վե լի ու ա վե լի թանձր մշու շով էր սքող վում հեռ վում, ինչ-որ տեղ ծվա րած հայ րե նի քիս կնճռոտ ված հա յաց քը, խո նա վութ յու նից թրջված ձեռ քե րիս մեջ զգա ցի այդ հայ րե նի քիս հո ղից մի բուռ և խո նավ հա ճույ քով մատ ներս խրե ցի նրա մեջ. հո-ղը բու րեց ման կութ յանս ե րազ նե րի քնքշութ յամբ: Ար ցունք նե րով թրջե ցի ա փիս հայ-րե նի քը և համ բու րե ցի սի րա ծին վա յե լող սի րա հա րից ա վե լի կրքոտ ու մայ րա կան համ բույ րից` ա վե լի ջերմ: Հողն ա ղա համ էր. այն հե ռա վոր երկ րում անց յա լի բեր րի հո ղե րի այժմ յան ա ղիութ յունն էր դա, իսկ նրա զա վակ նե րը ցրվել էին աշ խար հի այն

1 Առաջին նախադասությունը օգտագործված է Ռեմարկի «Հաղթական կամար» վեպից:

Page 46: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

45

ՄԱՐԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

հո ղե րի վրա, ո րոնք ծակծ կում էին ի րենց ոտ քե րը: Ես հայր չու նեի, հայ րե նիք չու նեի. նրանք հա վեր ժո րեն հե ռու էին: Ար յու նը, ցա մա քող աղբ յու րի նման, լցվում էր սրտիս մեջ և լ ճա նում, սրտիս սա փո րում նվա ղուն թպրտում էր նշույլ մի, որ հրա ժար վեց չար Պան դո րա յի ձեռ քով դուրս թռչել կաշ կան դիչ պա տե րից, հույ սի փշուր մի. հա-զար տա րի հե տո ես պի տի տես նեի հորս, և գր կիս մեջ նրա նից առ նեի հայ րեն յաց հո ղի բույ րը: Հա զար տա րին ո չինչ է Բուդ դա յի հա մար, որ կա րող է միև նույն դիր քով նստած փա կել հա վեր ժութ յու նից ծան րա ցած կո պերն ու վա յե լել հա զար տա րի նե րի հան գիս տը: Դառ նալ Ս ֆինքս և նա յել Սա հա րա յի ա վա զե ժա մա ցույ ցին. ես տես նե լու էի հորս… Մերկ օվ կիա նո սի ծո ցում դա տարկ նա վա կով օ րոր վող ա ղետ յալ էի՝ կես բուռ ջրի կա րո տով տո չոր վող: Ես փա կում էի աչ քերս և զ գում կե նա րար հե ղու կի շփու մը ճաքճ քած շրթունք նե րիս, ջուրն այն պե՜ս քաղցր էր. ես ըմ պում էի սե փա կան ար յունս: Օ տա րութ յուն էր, հայ րե նիք չկար, ես որբ էի, որ ինչ-որ տեղ հայր ու ներ, ես ողջ ու ժով ձայ նում էի նրան, բայց այդ ճի չը ա սե ղի նման խրվում էր կո կոր դիս մեջ, խտաց ված լռութ յունն էր ճեղ քում ան տար բեր երկն քի կուրծ քը: Հայրս բռիս մեջ մա-ցած հո ղի փշրանքն էր, այն տեղ, որ տեղ դրա նից շատ կար, կա րող էի այդ քար խառն հո ղը, քրտին քով ջրե լով, ար ևա համ խա ղող ստա նալ, բայց ե կա` այս ան սիրտ ա փե-րում այն ար ցուն քով ջրե լու: Նույն աղն ու ջուրն է, օ տար մշու շում ես անպ տուղ էի, ես հայր չու նեի, հայ րե նիք չու նեի:

Մե նակ էի, մրսում էի, մարմ իս բյու րեղ նե րով էի զգում վրաս հառ ված ֆոս ֆո-րա փայլ կայծկլ տա ցող աչ քե րի բազ մա թիվ զույ գեր, ես օ տար էի, և շուրջս մեղ մո րեն սեղմ վում էր բազ մա թիվ գայ լե րի օ ղա կը, իմ էութ յու նը պի տի հո շոտ վեր, հո ղը հո սում էր ոտ քե րիս տա կից. ես հայր չու նեի, չու նեի հայ րե նիք:

Տուն էր, խո նավ ե րե կո նե րին վա ռա րա նի բո ցա վառ կրա կի մոտ ննջում էի հորս գրկի մեջ, և հե ռա վոր ար ևել քի զրնգուն դա փե րի ու սուլ թա նե րի հե քիա թա յին հարս-տութ յուն նե րի մա սին պատ մութ յուն նե րը, նրա՝ հո ղի նման հան դարտ ձայ նով օ րո րում էին իմ ե րազ նե րը: Կո րել էին ար ևելքն ու դա փե րը, սուլ թան ներն ու գան ձե րը չքա ցել էին, հայ րեն քիը միֆ էր, հայ րը չկար, և օ տա րութ յան դա լուկ մշու շը պա րու րում էր ինձ: Ես ձուլ վում էի այդ մշու շին ու վե րա նում. ես փո շի էի:

© Մարինե Իսրայելյան

Page 47: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

46

ԿԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

***Ինձ համար աթոռ չմաց,

Ես կանգնած մացի մեջտեղում,

Գիշերը ցերեկվան պարզած՝

Պայքար էր մղվում վերևում:

Պայքարի մասունքն էր խարանվում

Անհեգ, անօգուտ, անխնա,

Խաչերն են լալիս անհագուրդ`

Զսպելով հեկեկոցն հագուրդ:

Մեռնում է խավարն գլխիկոր

Մարդկային զորության գեհենում,

Մարդկային անզուսպ մահվան մեջ

Մանկական ձեռքերն են աղաչում:

Երգեր են ձոնվում պայքարի.

Խարանվող երգեր՝ չերգված,

Ջարդվում է մասունքը հյուլեի

Խաչերին գամված լինելով: © Կարմեն Արզումանյան

Page 48: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

47

ՄԱՐԱՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՄԱՐԱՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ԻՆՔՆ ԷԼ ԺՊՏԱՑ

Մե կը հեռ վից ձայն էր տա լիս. ա նու նը մեկ ուժ գին լսվեց, ու մեկ էլ խլա ցավ ա մեն ձայն: Քար լռութ յան մեջ հան կարծ մի բոց չգի տես որ տե-ղից հայտն վեց ու մի ակն թար թում իր մեջ ա ռավ ի րենց փոք րիկ տու նը… Հե տո նույն ա րա գութ-յամբ ա մեն ինչ խա ղաղ տեսք ստա ցավ. հայ րը ե զան խո փից բռնած արտն էր վա րում ու եր-բեմ ժպտա ցող հա յացքն ի րեն ուղ ղում… Մի պահ հան կարծ աչ քե րը մթնե ցին. մե-կը մյու սին սկսե ցին հա ջոր դել սար սա փի ու ե ղեռ նի տե սա րան նե րը… Վեր թռավ… Էր գիրն էր ե րա զի մեջ… Ար ևի շո ղերն ար դեն պա տու հա նի ա պա կին տա քաց րած ու վա րա գույ րի փոք րիկ բաց վաց քից ներս ը կած փայլփ լում էին՝ նրա աչ քե րից հո սող ար ցունք նե րին հպվե լով: Վեր կա ցավ, հագն վեց, բայց ոտ քե րում ուժ չգտավ կանգ-նե լու: Ան կող նու կող քի հնաոճ դա րա կից, ո րը տա րի ներ շա րու նակ փո շին ներծ ծել էր իր մեջ, հա նեց նույն քան հին մուշ տուկն ու ե րա զի սար սա փազ դու տե սիլ ներն էլ մե ջը լցնե լով ու վա ռե լով՝ մտ քե րի մեջ ըն կավ… Մեկ էլ ե՞րբ էր հո րը ժպտա լիս տե սել… Հի-շե՜ց… Մե կը դեռ էրգ րում էր, մյու սը՝ էր գիր գնա լիս… Տես նես հի մա ին չո՞ւ էր ժպտում… Մինչև մտքե րից սթափ վեց, մուշ տու կից եր կու մուխ հասց րեց քա շել. հան գավ… Ու-ժե րը տեղն ե կան, կանգ նեց, ա ռանց մուշ տու կը ձեռ քից ցած դնե լու դուրս ե կավ սեն-յա կից, հե տո՝ տնից: Մուշ տու կի մեջ ե ղած մա ցոր դը դա տար կեց ու դրեց գրպա նը, քայ լերն ուղ ղեց խնձո րե նուն: Ճ յու ղե րը կախ վել էին, կարմ րա թուշ խնձոր ներն այս ու այն ճյու ղից ժպում էին, աչ քով ա նում… Բա նա տեղ դնող չկար… Այ գում էր կանգ նած, իսկ աչ քե րի ա ռաջ նո րից ի րենց տունն ու արտն էր… Ս թափ վում էր, ձեռ քը մեկ նում, մեկ-եր կու խնձոր քա ղում, դնում գրպանն ու նո րից մտքե րով տար վում… Կոստ յու մի գրպան նե րում էլ տեղ չկար: Նս տեց պա տի տա կի կոճ ղին ու հա յաց քը գյու ղին ուղ-ղեց: Քա ղա ծը ե րեք-չորս խնձոր էր, բայց հասց րել էր քրտնել, իսկ քրտինքն էլ՝ սառ-չել ճա կա տին: Տա բա տի գրպա նից հա նեց ճմռթված թաշ կի նակն ու սրբեց ճա կա տը: Տա րի նե րի դարդ ու ցա վե րի կե սը մուշ տու կին էր տա լիս, մյուս կե սը թաշ կի նա կին տված, սա հեց նում էր ճակ տով, թող նում այն տեղ. իսկ այդ ցա վե րից ար դեն տա րի նե-

Page 49: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր

ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019)

48

րի ըն թաց քում խոր ձո րեր էին գո յա ցել… Վեր կա ցավ ու ճամ փա ըն կավ… Բարև-բա-րի լույս, խոսք ու զրույց մուշ տու կի հետ գրպանն էր դրել ու իր մտքե րի հետ ըն կած՝ քայ լում էր, հան դի պո ղին գլխով ա նում ու զար մա ցած հա յացք նե րը ետ ևում թո ղած՝ անց նում: Քայ լե լուն զու գա հեռ գրպա նից հեր թով հա նում էր խնձոր նե րը, ցա մա քած ձեռ քե րով մաք րում դրանք, նո րից տե ղա վո րում գրպա նում: Վեր ջա պես հա սավ որ դու տա նը.նրան հան դի պեց բա կում: Որ դին զար մա ցավ, բայց ու րա խա ցած ներս կան-չեց. - Էս քան ճամ փեն ո՞նց ես ե կել, ա՛յ մարդ, բայց ի՜նչ լավ է, որ ե կար, հայ րի՛կ, թե չէ ես ժա մա նակ չեմ ու նե նում. ա հա, քիչ հե տո էլ նո րից քա ղաք պի տի գնամ,- ար-դա րա նա լու փորձ ա րեց որ դին: Որ պես պա տաս խան՝ խո սե լու փո խա րեն խոր հո գոց հա նեց, ո րի մեջ այն քան ցավ կար, որ քան որ դուն մե ծաց նե լու ըն թաց քում ծխած մուշ-տուկ նե րի մեջ էր դրել եր ևի… Փոքր թո ռը եր կու-ե րեք ամ սա կան էր, ին քը հա զիվ եր-կու-ե րեք ան գամ տե սած լի ներ… Մո տե ցավ օ րօ րո ցին, գրպա նից հա նեց խնձոր ներն ու դրեց ե րե խա յի կող քին, իսկ փոք րի կը ու րա խա ցած սկսեց խա ղալ դրանց հետ: Մ յուս թոռ նե րը գյու ղում չէին. հո րաք րոջ տուն էին գնա ցել՝ քա ղաք: Մի քա նի րո պե լուռ հետ ևում էր փոք րի կին, ար ցունք նե րը դան դաղ հո սում էին փոս ըն կած այ տե րով, հաս նում շուր թե րին, բայց ան գամ դրանց ա ղի հա մը չէր զգում. բե րա նի համ էլ էր կորց րել, թեև կյան քի հա մը դեռ կար գին չէր ա ռել…

Ար ցունք նե րը սրբեց, օրհ նեց թո ռանն ու ան մի ջա պես դուրս ե կավ տա նից, որ դին էլ ետ ևից, ու վեր ջի նիս՝ մի փոքր էլ մա լու խնդրանք նե րին ա կան ջա լուր չէ ղավ: Շո յեց որ դու գլու խը, համ բու րեց ճա կատն ու գնաց… Մի քա նի քայլ ա նե լուց հե տո շրջվեց դե պի որ դին ու դառ նաժ պի տը դեմ քին՝ լսե լի շշնջաց. - Լաո, ման չուդ լավ նա յէ. դու լը գմենձ նաս… Որ դին սա ռած մաց տե ղում, ինքն ան հե տա ցավ հո րի զո նում… Չ հաս-կա ցավ էլ ինչ պես հա սավ տուն… Գր պա նից մուշ տու կը հա նեց, մի կերպ՝ մեջ քի ցա-վին մեջ քով կանգ նած կռա ցավ, մի բուռ հող վերց րեց ու թու թու նի փո խա րեն հո ղը սկսեց լցնել մուշ տու կի մեջ: Այդ մի ջո ցին հար ևա նը հա սավ ու զար մա ցած մաց. - Էդ ինչ բա նի ես, այ մարդ, հո՞ չես խել ռե… - Ա՜խ զիմ հեր հող գվա րեր, ես էս հող թո-կե րով զգալ գու զիմ, զիմ ցավ էդ հո ղի մեջ թա ղել գու զիմ, տո՝ խել ռե՜լ գու զիմ…,- դո-ղա ցող ձեռ քից հո ղով լցված մուշ տուկն ըն կավ… Աչ քե րի ա ռաջ հայրն էր ժպտում… Հար ևա նը թևան ցուկ ա րած ներս տա րավ նրան, պառ կեց րեց ան կող նու վրա ու շտա-պեց՝ մե կին օգ նութ յան կան չե լու: Ար ևի շո ղե րը դող դո ղում էին պա տու հա նին դի պած. ներս չէին հա մար ձակ վում մտնել: Աչ քե րի ա ռաջ մե՛կ այր վող տունն էր, մե՛կ ճյու ղա-կո տոր խնձո րե նին. ա կանջ նե րում էլ՝ հեռ վից ի րեն կան չող ձայ նե րը… Հո րը հի շեց… ժպտում էր… Ինքն էլ ժպտաց…

© Մարատ Սիրունյան

Page 50: ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ 2 - tert.nla.amtert.nla.am/archive/NLA AMSAGIR/grakanarcax/2019(2).pdf · ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ (2-2019) 2 ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Սի րեըն՛ լիթերցասեր